Գուրգեն Արսենյան

Գուրգեն Արսենյանն 8-րդ գումարման խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։

Ծնվել է 1959թ.։ 1981-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1989թ. անդամակցել է Անկախության բանակին:

1980թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1990-1994թթ. եղել է ՀՀԿ անդամ, 1991-1992թթ.` ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ: 2002 թվականից Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր ղեկավարն է:

2000-2003թթ. եղել է ԱԺ պատգամավոր, 2001-2003թթ.` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ: 2003-2007թթ. եղել է ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՄԱԿ): 2012-2017թթ. եղել է ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակ): 

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ձգտել եմ իմ համեստ ավանդը ներդնել ՀՀ քաղաքական և տնտեսական զարգացման գործում. Գուրգեն Արսենյան

Ձգտել եմ իմ համեստ ավանդը ներդնել ՀՀ քաղաքական և տնտեսական զարգացման գործում. Գուրգեն Արսենյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը նշանակումից հետո գրառում է արել «Ֆեյսբուքի» իր էջում՝ նշելով. «Հանրապետության Վարչապետի առաջարկությամբ` Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել եմ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այդ կապակցությամբ արդեն վայր եմ դրել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, ինչպես նաև դադարեցրել եմ Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահի լիազորությունները և կուսակցության անդամությունը: Հարգելի հայրենակիցներ, ես գիտակցում եմ, որ քաղաքական զսպվածության սկզբունքը սահմանափակում է ներքաղաքական հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու, հրապարակային քննարկումներում հանդես գալու դիվանագետի հնարավորությունները: Ուստի թույլ տվեք իմ գործունեության այս հանգրվանում, նախ, շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի անդամներին և նրա հազարավոր համակիրներին` հանուն Հայրենիքի շենացման մեր համատեղ աշխատանքի համար: 1988 թվականից ի վեր` Հայաստանի անկախության նվաճման և ամրապնդման համար պայքարում ձգտել եմ իմ համեստ ավանդը ներդնել Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական զարգացման գործում: Առանձնապես կարևոր եմ համարում Ազգային ժողովում իմ 15-ամյա խորհրդարանական գործունեության շրջանը, երբ հանդես գալով, նախ` որպես ընդդիմադիր պատգամավոր, իսկ վերջին տարիներին` որպես իշխանության ներկայացուցիչ, ձգտել եմ նպաստել արդյունավետ պետական կառավարման համակարգի կայացմանը և հանրային համերաշխության ու համաձայնության հաստատմանը: Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության իմ գործընկերներին` արգասաբեր և ներդաշնակ թիմային աշխատանքի համար: Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, սիրելի ժողովուրդ, մեր անհատական ու խմբային ջանքերը որևէ արդյունք չէին տա, եթե չլիներ Ձեր հավատը, վստահությունը և բոլորանվեր աջակցությունը, որ ստացել ենք հատկապես մեր երկրի համար վճռորոշ ու ճակատագրական պահերին: Իմ որդիական խոնարհումը Ձեզ»: Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
11:28 - 16 օգոստոսի, 2024
ՌԴ-ում դեսպանի փոփոխությունը Հայաստանի առանձնաշնորհն է․ Գալուզին |azatutyun.am|

ՌԴ-ում դեսպանի փոփոխությունը Հայաստանի առանձնաշնորհն է․ Գալուզին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պատասխանելով Ռուսաստանում Հայաստանի դեսպանի փոփոխության մասին լրագրողների հարցին, ասել է, որ «ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»։ «Տվյալ դեպքում խոսքը Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին է», - ասել է նա։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան է ունենալու, թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում են նշանակմանը։ Մամուլն ավելի վաղ գրել էր խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի թեկնածության մասին։ Դեռ 2023-ի հոկտեմբերի վերջին Արսենյանը հաստատել էր, որ իր թեկնածությունն է ներկայացվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար և իր «փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանում»։
14:45 - 05 հուլիսի, 2024
«Ամփոփումից հետո կլինի իրազեկում»․ ԱԳՆ-ն ՌԴ-ում ՀՀ դեսպանի թեկնածու Գուրգեն Արսենյանի ագրեմանի մասին
 |azatutyun.am|

«Ամփոփումից հետո կլինի իրազեկում»․ ԱԳՆ-ն ՌԴ-ում ՀՀ դեսպանի թեկնածու Գուրգեն Արսենյանի ագրեմանի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Դեսպանների հավատարմագրման գործընթացը ոչ հանրային բնույթի դիվանագիտական ընթացակարգ է, «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարում են Հայաստանի արտգործնախարարությունից՝ նշելով՝ արդյունքների ամփոփումից հետո կիրազեկեն։ «Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր արտաքին քաղաքական գերատեսչությունից, թե ե՞րբ է Մոսկվա ուղարկվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի թեկնածու Գուրգեն Արսենյանի ագրեմանը, ե՞րբ է ետ կանչվել դեսպան Վաղարշակ Հարությունյանը և ռուսական կողմը որևէ բացատրություն ներկայացրել է, թե ինչո՞ւ այդ ագրեմանը դեռ չի ընդունում։ «Դեսպանների հավատարմագրման գործընթացը ոչ հանրային բնույթի դիվանագիտական ընթացակարգ է, որի արդյունքների ամփոփումից հետո սահմանված կարգով ապահովվում է հանրային իրազեկում», - ասված է պատասխանում։ Արտգործնախարարությունից նաև տեղեկացրել են, որ Վաղարշակ Հարությունը մինչև 2023-ի նոյեմբերի 6-ը եղել է արձակուրդում, այդ ընթացքում նրան փոխարինել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը, իսկ ռուսաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացվել է այդ մասին։ Դեռ հոկտեմբերի վերջին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հաստատեց, որ իր թեկնածությունը ներկայացվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար և իր «փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանում»։ Մինչ այս պահը հայտնի չէ՝ Մոսկվան հաստատել, թե մերժել է Արսենյանի ագրեմանը։
12:05 - 08 նոյեմբերի, 2023
Եվս մի քանի տոկոսով բարձրացրեցին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը. Արսենյանը՝ ռուսական Առաջին ալիքի մասին
 |tert.am|

Եվս մի քանի տոկոսով բարձրացրեցին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը. Արսենյանը՝ ռուսական Առաջին ալիքի մասին |tert.am|

tert.am: Այն կարծիքին եմ, որ առանց մի դրամ ծախսելու ևս մի քանի տոկոսով ավելացրեցինք երկրի ղեկավարի վարկանիշը: Անդրադառնալով ռուսական Առաջին ալիքի՝ Նիկոլ Փաշինյանի մասին հաղորդմանը, լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: «Էդ կոլեկտիվը, որ նստած էր ստուդիայում, բարձրացրեց Հայաստանում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը: Հաղորդումը նայելուց զգացմունքները միանշանակ չէին, իմ լսելուց ու դիտելուց քաղաքական կամ կիսաքաղաքական, շոու բառն էլ չի գնում է, իրանք իրականացնում էին ավելի շատ «երդվյալ ատենակալների» մոդել, որ դատարանում նստում են ու ամեն մեկը իր կարծիքն ա ասում մեղադրյալի վերաբերյալ: Հետո Հայաստանից ցուցմունք տվողներ գնացին, ովքեր որ ասենք Հայաստանի և հայկական ազգանունով տարօրինակ գործիչներ են, որոնք որոշեցին, որ պիտի գնան և ոչ մասնագետ ատենակալների մոտ ցուցմունք տան, որպեսզի մի հատ էլ դատավճիռ կայացնեն, բայց հերթական անգամ ռուսական հեռուստատեսության քարոզչությունը, որը պետք է սպասարկեր ուրիշ նպատակ, լրիվ այլ արդյունք ունեցավ: Ես այն կարծիքին եմ, որ խոսքի ազատությունը դա խոսքի ազատություն է: Որովհետև եթերազրկման պրոցեսը կարող է տևի անվերջ»,- նշել է իշխանական պատգամավորը:
13:47 - 24 հոկտեմբերի, 2023
Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Փաշինյանի կողմից  իրականացվող քաղաքականությանը. Գուրգեն Արսենյան
 |news.am|

Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը. Գուրգեն Արսենյան |news.am|

news.am: Ես ուշադիր լսել եմ վարչապետի ասուլիսում հնչած հայտարարությունները եւ հայտարարում եմ իմ լիակատար աջակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը, այդ թվում՝ խաղաղության օրակարգը իր ավարտին հասցնելու ձգտումներին: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: «Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը, պաշտպանելու եմ այն գործընթացը, որը հարեւան երկրի հետ բերելու է խաղաղության, այդ թվում նաեւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման այն տարածքային կոորդինատներով, որն ընդունվել է 1991-ին ԱՊՀ երկրների կողմից: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ իմ աջակցությունը վարչապետին, մեր քաղաքական թիմին եւ ասում եմ, որ մենք վճռական ենք Հայաստանի անունից, ՀՀ ժողովրդի անունից՝ ավարտին հասցնել մեր հարեւանների հետ, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դա համարում եմ մեր քաղաքական թիմի կարեւորագույն առաքելությունը Հայաստանի ժողովրդի առջեւ»,- ասաց նա: Դիտարկմանը, որ արցախահայերն իրենց ապագան չեն տեսնում Ադրբեջանի կազմում, Արսենյանն ասաց. «Ես որպես Հայաստանի ԱԺ պատգամավոր առաջնորդվում եմ Հայաստանի պետական շահերի սպասարկմամբ: ՀՀ շահերի պաշտպանությունը մեր առանցքային խնդիրն է: Բոլոր մնացած հարցերը Հայաստանի ինքնիշխանության եւ ՀՀ կենսագործունեության բաղադրիչներ են: Ցանկացած այլ պետական կամ քաղաքական գործիչ, որը կպնդի, որ Հայաստանի պետական շահերը պետք է ստորադասվեն օրակարգի որեւէ այլ հարցի լուծմանը, իմ կարծիքով, իրականացնում է հակապետական գործունեությունը»: Հարցին, թե Արցախում հայեր չեն ապրո՞ւմ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Արցախում ապրում են մեր հայրենակիցները, Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ, Ավստրալիայում էլ: Մեր պետական գործիչների առաջնային խնդիրը ՀՀ շահերի սպասարկումն է, ՀՀ պաշտպանությունը: Պատմական այս հատվածում մենք բոլորով կանգնած ենք այդ երկընտրանքի առջեւ, երբ մեր միտքը եւ սիրտը եւ սիրտը սկսում են հակասել իրար: Երբեմն Հայաստանի պետական շհերի պաշտպանությունը չի համընկնում հայերի ազգային շահերի ալգորիթմին: Մեր թիմը իրականացնում է այն քաղաքականությունը, որն օգտակար է Հայաստանի համար»: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի՝ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ «86, 6 հազար կմ²-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով․․․ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար կմ² տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Փաշինյանը։  
12:56 - 24 մայիսի, 2023
Պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է
 |armenpress.am|

Պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Նա տեղեկացրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Բյուզանդ փողոցների խաչմերուկի մոտից սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Գուրգեն Արսենյանին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու հատ կացին և մեկ 16.5 սմ շեղբի երկարությամբ դանակ: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: « Գ․ Արսենյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված թվով 1 հատ դանակի և թվով երկու հատ կացինների՝ սառը զենք հանդիսանալու հանգամանքը պարզելու համար նշանակվել է քրեագիտական փորձաքննություն։ Համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված կացիններից մեկը պատրաստված է գործարանային, մյուսը՝ արհեստագործական եղանակով, դրանք ունեն տնտեսակենցաղային նշանակություն և սառը զենք չեն հանդիսանում։ Իսկ դանակը պատրաստված է գործարանային եղանակով, հանդիսանում է խոհանոցային դանակ և սառը զենք չի հանդիսանում: Հաշվի առնելով, որ Գ․ Արսենյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները՝ կայացվել է քրեական վարույթը կարճելու որոշում»- ասաց Աբրահամյանը։
17:11 - 07 փետրվարի, 2023
«Ես իմ արած ոչ մի հայտարարության համար երբեք չեմ ափսոսացել». Գուրգեն Արսենյանը՝ Արցախի վերաբերյալ իր հայտարարության մասին
 |news.am|

«Ես իմ արած ոչ մի հայտարարության համար երբեք չեմ ափսոսացել». Գուրգեն Արսենյանը՝ Արցախի վերաբերյալ իր հայտարարության մասին |news.am|

news.am: Առայժմ ուզում եմ հասկանալ, թե Արցախի ԱԺ խմբակցությունները իմ ո՞ր հայտարարությանն են արձագանքել, իրենք չեն նշել, երբ կճշտեն, այդ ժամանակ էլ ես կարձագանքեմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախի ԱԺ 5 խմբակցությունները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ Գուրգեն Արսենյանի հայտարարությունները համարելով անպատասխանատու, վտանգավոր եւ կոչ էին արել հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում: «Ես Հայաստանի ԱԺ պատգամավոր եմ, ընտրվել եմ մի քաղաքական թիմի կազմում, որի ռաջնային խնդիրը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է, իրականացնում եմ իմ աշխտանքը, սպասարկում եմ ՀՀ պետական շահերը, պաշտպանում եմ Հայաստանի ժողովրդի շահերը»,-ասաց նա: Հարցին՝ պատրա՞ստ է կրկնել իր հայտարարությունը, ըստ որի պետք չէ երեք միլիոն հայերի վտանգի ենթարկել Արցախի 120 հազար բնակիչների համար, Արսենյանը պատասխանեց. «Հայաստանը 3 մլն բնակիչ ունի, շարունակում եմ պնդել, որ ինձ համար առաջնայինը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է: Արցախի 120 հազար ժողովուրդը, որ շրջափակման մեջ է, մտնում է Հայաստանի պետական շահերի սպասարկման կոմպլեքսի մեջ: Մենք ունենք հնարավորություն ճշտելու, թե որ արտահայտությունը ինչին է ուղղված: Այն լրատվական, քարոզչական աղմուկը, որ կա Հայաստանում եւ Արցախում, եւ որն ուղղված է ՀՀ իշխանությունների դեմ, ինչ-որ պահի կքչանա թեժությունը: ՀՀ իշխանությունների վրա տեղի է ունենում ինչ-որ տարօրինակ տեղեկատվական հարձակում: Երբ ԱԺ դահլիճում ես լսում եմ քննարկում, որը նվիրված է Լաչինի միջանցքի բացմանը կամ փակմանը եւ լսում եմ արտահայտություն, որ պետք է մահապարտների ինչ-որ բան ձեւավորել, որ քշեն այս իշխանություններին, բնականաբար, ես  պետք է իմ կարծիքն արտահայտեմ եւ ասեմ, որ ՀՀ օրինական իշխանությունների փոփոխությունը կարող է տեղի ունենալ ոչ թե մահապարտների գործիքակազմի կիրառմամբ, այլ ժողովրդի ցանկությամբ՝ ընտրությունների միջոցով»: Արսենյանը հայտարարեց, որ Հայաստանը ՀՀ քաղաքացիների պետությունն է, որոնք ապրում են Հայաստանում, հարկեր են վճարում Հայաստանում, ծառայում են ՀՀ բանակում. «Ո՞վ ասաց, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը չի մտնում Հայաստանի պետական շահերի սպասարկման մեջ: Ընկալումների խնդիր է, մարդիկ պետք է մի քիչ բարձրացնեն իրենց ընկալումների հնարավորությունը: Երբ նույն Արցախի ԱԺ խմբակցությունների կողմից դատապարտվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը ու հղում է արվում, որ իրենց կարծիքով ջուր է լցվում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին, ես խնդրում եմ, որ այդ մարդիկ, թուրք-ադրբեջանական տանդեմի մասնագետները ինձ բացատրեն, թե դա ի՞նչ ջրաղաց է, էդ ինչ ջուր է լցվում, ինչքան է այդ ջրաղացի հզորությունը, ոնց է այդ ջրաղացն աշխատում: Իրենք մասնագետն են դրա, ես  դրա մասնագետը չեմ, ես Հայաստանի պետական շահերի պաշտպանության մասնագետ եմ: Ցանկացած տիպի վարկաբեկման փորձ, ինձ համար էական չէ եւ չի լինելու: Ես իմ կյանքի ընթացքում այս միջոցառումների ողջ կոմպլեքսը մի անգամ տեսել եմ. 1997-1998 թվականների պետական հեղաշրջմանը նախորդող կոմպլեքսը, որն ուղղված էր ՀՀ պետական շահերը պաշտպանող գործիչներին  թուլացնելուն կամ չեզոքացնելուն»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը: Հարցին, թե պատրա՞ստ է էթիկայի հանձնաժողովում այս հարցով բոլոր հարցերին պատասխանել, Արսենյանը պատասխանեց. «Ես հանդես չեմ եկել որեւէ հարց էթիկայի հանձնաժողովում քննարկելու: Եթե էթիկայի հանձնաժողովը կգտնի, որ Գուրգեն Արսենյանը էթիկայի հանձնաժողովում բացատրություններ տալու, մեկնաբանություններ տալու կարիք կա, ես երբեք չեմ խուսափել շարադրել իմ մտքերը: Ես իմ արած ոչ մի հայտարարության համար երբեք չեմ ափսոսացել: Եթե ափսոսալու բան լիներ, ես հանդես կգայի հերքումով: Սա քաղաքական հստակ դիրքորոշում է: Ես միշտ ասել եմ, որ կան պետական շահեր եւ ազգային շահեր: Ես պետական շահերի սպասարկմամբ զբաղվող անձնավորություն եմ: Ազգային շահերի պաշտպնությունը այլ տիպի գործիչների ունակությունների դաշտում է»:
14:02 - 07 փետրվարի, 2023
 Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտել են Գուրգեն Արսենյանի հայտարարությունները

Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտել են Գուրգեն Արսենյանի հայտարարությունները

Արցախի Ազգային ժողովի 5 խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով ՀՀ ԱԺ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի վարքագիծը: Հայտարարությունում ասվում է. «Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պաշտոնական խոսույթում, մասնավորապես՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների ելույթներում  հաճախ են հնչում հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային – ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում: Նմանատիպ հայտարարությամբ  վերջերս հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  բոլոր խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին: Ակնկալում ենք ՀՀ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պաշտոնական արձագանքը: Հետագայում  նման անպատասխանատու հայտարարությունները բացառելու նպատակով՝ կոչ ենք անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում: Համոզված ենք, որ հայկական երկու հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներին կարող ենք  դիմակայել միայն Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնությամբ: «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» խմբակցություն «Միասնական հայրենիք» խմբակցություն «Արդարություն» խմբակցություն «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն ք. Ստեփանակերտ
17:13 - 06 փետրվարի, 2023
Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք. Գուրգեն Արսենյանը` ընդդիմության կազմակերպած լսումներին |tert.am|

Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք. Գուրգեն Արսենյանը` ընդդիմության կազմակերպած լսումներին |tert.am|

tert.am: Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք։ Ինչի՞ մասին եք խոսում, այս ի՞նչ ապառնալիքներ եք ուղղում, դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին, հարց․ ձեր ասած խոսքերին տե՞ր եք։ Այս մասին այսօր Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով մասնակցում է ընդդիմության կազմակերպած լսումներին։ «Այն, որ ասում ենք՝ պատասխանատու իշխանություն է գործում Հայաստանում, հենց նրա համար է պատասխանատու, որ ինքը հասկանում է իր գործողությունների հետևանքները։ Այսօր նստած հաթաթա եք տալիս հայ–ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, ինչ-որ ռոմանտիկ դրսևորումներ ունեք, ինչ որ բան մոռացեք եք իրականութունից, մոռացել եք, թե այդ հարաբերույթուններն ինչի բերեցին, ինչի առջև է հիմա կանգնած ՀՀ–ն ու Հայաստանի ժողովուրդը, անընդհատ՝ 120 հազար Ղարաբաղի բնակիչ, 3 մլն էլ Հայաստանի բնակիչ․ պատասխանատու ենք մենք այդ մարդկանց համար, մեր երկրի համար, առաջնայնությունները ճիշտ դրեք»,–ասաց իշխանական պատգամավորը։ ԱԺ նիստերի դահլիճից Արսենյանի հիշեցրին իր ընտանեական հարաբերությունների մասին, ինչին ի պատասխան Արսենյանն ասաց, որ դա իրենց չի առնչվում և ընդդիմության ասաց, որ նրանց դատավճիռը ժողովուրդն է տվել, իսկ իրենք քաղաքակիրթ իշխանություն են։ «Ձեզ թվում է, թե դուք տրիբունալի մասնակից եք, ո՞վ եք, արա, դուք։ Ձեր դատավճիռը տվել է ժողովուրդը։ Ղարաբաղյան հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնարավորություն չի տալու ձեզ, դա մոռացեք, Հայաստանում իշխանության կարող եք գալ միայն այն դեպքում, երբ ՀՀ ժողովուրդը ձեզ կտա այդ մանդատը, դա միակ ձևն է»,–ասաց Արսենյանը։ Արսենյանի ելույթի ժամանակ դահլիճից անընդհատ արձագանքներ էին հնչում, իսկ նիստը վարող պատգամավոր Սեյրան Օհանյանը դահլիճին լռելու, իսկ Գուրգեն Արսենյանին ելույթն ամփոփելու կոչ էր անում, քանի որ, Օհանյանի խոսքով, Արսենյանը լսումների թեմայի վերաբերյալ չէ։ Արսենյանը, ի պատասխան Օհանյանին, ասաց, որ մինչ իրեն եղած ելույթները ևս Լաչինի միջանցքի մասին չէին, այլ իշխանության։ Արսենյանի՝ իր ելույթն ավարտելուց հետո հայտարարեց Սեյրան Օհանյանը հայտարարեց․ «Ամեն ինչ ակնհայտ է։ Ակնհայտ է, թե ՀՀ-ն ինչի արդյունքում է հայտնվել այս իրավիճակում, Արցախի Հանրապետությունը ինչի արդյունքում է հայտնվել այս իրավիճակում․ տգետ կառավարման, դավաճանական տեսակետների և ոչ հեռանկարային քայլերի, որ իրականացրել են այսօրվա իշխանությունները, և թեման Լաչինին է վերաբերում, դուք էլ պարոն Արսենյան, իրականացրած աշխատանքի համար, հետագայում նաև ձեր իշխանությունը պատասխան է տալու»։ Օհանյանի խոսքից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին։
14:06 - 03 փետրվարի, 2023
«Պետք է անել ամեն ինչ, որ համերաշխություն լինի ամբողջ աշխարհում». Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

«Պետք է անել ամեն ինչ, որ համերաշխություն լինի ամբողջ աշխարհում». Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությունը Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամ Գուրգեն Արսենյանի ուղեկցությամբ հունվարի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից։ «Այս ամենը տեսնելուց հետո կարող եմ ասել, որ ՄԱԿ-ում և այլ ատյաններում մենք շարունակելու ենք խոսել խաղաղության մասին: Պետք է անել ամեն ինչ, որ համերաշխություն լինի ամբողջ աշխարհում»,- ասել է Նավառատեն։ ԱԺ հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում»,- ասվում է ԱԺ-ի տրամադրած տեղեկության մեջ։
17:18 - 17 հունվարի, 2023