Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը՝ մեկ այլ հրամանագրով նշված պաշտոնից ազատելով Վաղարշակ Հարությունյանին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆԻՆ նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»,- ասված է հրամանի մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Գուրգեն Արսենյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։
Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|
19:42 - 23 նոյեմբերի, 2024
comment.count (0)