Անդրանիկ Թևանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Հայաստան» խմբակցությունից։

Ծնվել է 1974թ. մայիսի 5-ին Երևանում:

1997թ. ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտի շինարարության էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետը: Ինժեներ-տնտեսագետ: 1999թ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) մագիստրատուրայի «Ճարտարագիտական մենեջմենթ» բաժինը: Ճարտարագիտության մագիստրոս: 2005թ.՝ Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու: Պահեստազորի լեյտենանտ:

1999-2000թթ. աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական: 2000-2001թթ.՝ «Ար» հեռուստաընկերության լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր, հեռուստաընկերության գործադիր տնօրեն: 2001թ.՝ Հանրային հեռուստատեսության տնտեսական-վերլուծական հաղորդաշարի վարող: 2002-2006թթ. դասավանդել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, 2003-2013թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարանում:

2009թ. հիմնադրել է «7 օր» (www.7or.am) լրատվավերլուծական կայքէջը և «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձեւաչափը պետք է լինի Երեւան-Մոսկվա-Բաքու եռանկյունում․ Անդրանիկ Թեւանյան

Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձեւաչափը պետք է լինի Երեւան-Մոսկվա-Բաքու եռանկյունում․ Անդրանիկ Թեւանյան

Իմ անձնական պարտությունը կհամարեմ այն, եթե չկարողանանք էս վիճակից դուրս գալ։ Եթե մենք իրավիճակը չենք փոխում, անձամբ ես ինձ ոչ խորհրդարանում, ոչ էլ քաղաքական դաշտում այլեւս չեմ տեսնում։ Բայց ես համոզված եմ, որ մեր բոլորի միասնական ջանքերով պայքարելու ենք մինչեւ հաղթական ավարտ, երդվում եմ։ Այս մասին Ազատության հրապարակում հաջակցություն Արցախի հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։Նրա խոսքով՝ պետք է սխալներից հետեւություններ անել ու վերաիմաստավորել անցած ճանապարհը։ Նրա համոզմամբ՝ սխալվելն ամոթ չէ, բայց սխալները կրկնելն աններելի է, հետեւաբար պետք է արմատապես վերանայեն իրենց պայքարի մարտավարությունը, փոխեն գործիքակազմը, ընդլայնեն ձեւաչափը կամ նոր ձեւաչափ առաջարկեն․ «Ես գիտեմ, որ հիմա շատերի մոտ հուսահատություն է, հիասթափություն, իշխանություններն էլ անընդհատ հոռետեսություն են տարածում, ընկճվածություն, որ իբր մենք մենակ ենք, Հայաստանին ոչ մեկը չի օգնում, չկան դաշնակիցներ․ դա այդպես չէ, հավաստիացնում եմ, ես շփվել եմ մեր բարեկամ երկրների ազդեցիկ շրջանակների հետ, իրենք հավաստիացնում են, որ այս իշխանության պատճառով է նաեւ իրենց կեցվածքը, եւ եթե Հայաստանում փոփոխություն լինի, իրենք ամբողջությամբ եւ մեր պատկերացումներով կանգնելու են հայ ժողովրդի կողքին»,- ասաց Թեւանյանը՝ նշելով, թե «այսօրվա հանրահավաքը շատ խորհրդանշական է․ այն էստաֆետը վերցնում է 88-ի շարժումից, Արցախում SOS հնչեցրած մեծ հավաքից եւ իր հերթին էստաֆետը փոխանցում նոր փուլի»․ «Սա Հայաստանի գոյության կռիվ է այլեւս, եւ էդ կռիվը մենք ձեր հետ միասին պիտի տանք մինչեւ հաղթական ավարտ»,- նշեց պատգամավորը։Թեւանյանը ներկայացրեց տասը թեզ՝ Հայաստանի ու Արցախի ապագայի եւ իրենց անելիքների մասին․ «1.  Պետք է փոխվի Հայաստանի անունից բանակցողը։ Եթե այդ փոփոխությունը չի լինում, աշխարհը համարում է, որ հայ ժողովուրդը համակերպվել է այս վիճակի հետ, թուրք-ադրբեջանական պահանջների ու նախապայմանների հետ, ու պատրաստ է այդ ամենի տակ ստորագրել։ Բանակցողին փոխելով՝ աշխարհին մեսիջ ենք հղում, որ համաձայն չենք այդ վիճակի հետ։ Պարտության դեմքը պետք է փոխվի եւ վերջ։ 2. Բանակցողի փոփոխությունն անհրաժեշտ է, բայց միակ բավարար պայմանը չէ։ Չի կարելի թույլ տալ, որ Նիկոլին փոխարինի էլ ավելի Նիկոլ, կամ նրան փոխարինի մի տղայական, քյալլագյոզական մեկը, որը կասի, որ ես մեկ-երկու օրում ծովից ծով եմ բերելու, մեկ երկու օրից կստանանք պատերազմ ու պարտություն։ Բայց մեզ կայունություն ու խաղաղություն է պետք, որ մեջքներս շտկենք։ 3. Չի կարելի հայ-ադրբեջանական բանակցային ձեւաչափը եւ արցախի հարցը դարձնել աշխարհաքաղաքական մրցակցության կռվախնձոր, դա միջազգային արկածախնդրություն է, ու միայն կորուստներ է բերում մեզ։ 4․ Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձեւաչափը պետք է լինի Երեւան-Մոսկվա-Բաքու եռանկյունում։ Աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցությունից շահում է միայն ադրբեջանը, ինչի չի կարելի թույլ տալ։ 5․ Հայաստանը պետք է ժամանակ ու շունչ քաշելու հնարավորություն ստանա, մենք պետք է բանակցենք, ամեն մի ձեւակերպման համար կռիվ տանք, իսկ թիկունքում զարգացնենք տնտեսությունը, վերականգնենք բանակը, վերցնենք ներհասարակական թշնամության մթնոլորտը։ 6․ Խաղաղության ու լարվածության թուլացման համար պետք է բացվեն կոմունիկացիաները՝ բացառելով միջանցքային տրամաբանությունը, սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի սովետական քարտեզներով, ՌԴ միջնորդությամբ, այնպես, որ դրանից չտուժեն մեր քաղաքացիների իրավունքները, մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ 7. Արցախահայության աջակցության մասշտաբային ծրագրեր պետք է իրականցվեն, որպեսզի Արցախը չհայաթափվի։ Առանց Արցախի՝ Հայաստանի գոյությունը հարցականի տակ է հայտնվելու։ 8․ Նոր բանակցողի պարագայում ներքին կյանքում պետք է բացառվի հին բարքերի կրկնությունը կամ այսօրվա այլասերված բարքերի վերարտադրոթյունը։ 9. Մեզ պետք է ոչ միայն ուժեղ ու անվտանգ, այլ նաեւ արդար Հայաստան, որտեղ իրենց լիարժեք տեր կզգան բոլոր քաղաքացիները։ Սոցիալական բեռի տակ կքած ու արդարության կարոտ մարդն իրեն չի կարող պետության լիարժեք քաղաքացի զգալ։ 10. Իշխանափոխության համար անհրաժեշտ է հասարակական, քաղաքական լայն համախմբում, պայքարի ընդլայնված կամ նոր ձեւաչափ, նոր որակի Հայաստանի հայեցակարգ, պրոֆեսիոնալ կադրեր, դաշնակիցների ու աշխարհի համար ընկալելի ու վստահելի քաղաքական կոդեր, կամք, վճռականություն, առաջնորդություն»։Ամփոփելով ելույթը՝ Թեւանյանն ասաց, որ այս թեզերը կյանքի կոչելու համար մենք պետք է ըստ անհրաժեշոտթյան օգտագործեն խորհրդարանական եւ արտախորհրդարանական բոլոր գործիքակազմերը՝ առաջնորդվելով բացառապես իրենց օրակարգով։
17:17 - 05 նոյեմբերի, 2022
Ընդդիմադիր պատգամավորը շեշտում է՝ գրագետ քայլերով պետք է ամեն ինչ անեն իշխանափոխության հասնելու համար |armenpress.am|

Ընդդիմադիր պատգամավորը շեշտում է՝ գրագետ քայլերով պետք է ամեն ինչ անեն իշխանափոխության հասնելու համար |armenpress.am|

armenpress.am: Ընդդիմությունը մտադիր է հասնել իշխանափոխության, սակայն դա պետք է անել մաքսիմալ այնպես, որ Հայաստանը և Արցախը չվնասվեն: Այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով քննադատությանը, թե ընդդիմությունը սիմվոլիկ քայլեր է անում, Արցախի դրոշն է տեղադրում, սակայն գործնական քայլեր չեն արվում:  «Այո, մենք ունենք նաև արդյունավետ գործելու խնդիր: Դրոշը տեղադրելն ուներ զուտ խորհրդանշական նշանակություն: Փորձը ցույց տվեց, որ ճիշտ ենք արել, որովհետև դրանով մեսիջն ենք տվել ամբողջ ժողովրդին և ողջ աշխարհին: Ինչ վերաբերվում է քայլերին, մենք պետք է կազմակերպվենք ճիշտ, այնպես անենք, որ արդյունք ունենանք, և զուտ միայն հանրահավաքով չլինի, իհարկե փողոցային պայքարը պետք է ակտիվացվի»,-ասաց Անդրանիկ Թևանյանը: Նրա խոսքով՝ իրենք այնպես են անելու, որ, օղակը կամաց-կամաց սեղմելով, Հայաստանին վնաս չտալով, հասնեն փոփոխությունների: Պատգամավորը մեղադրանքներ հնչեցրեց իշխանությանը: «Պետք է ամեն ինչ անենք, որ իշխանափոխություն լինի՝ հաշվարկներ անելով: Իշխանափոխությունը պետք է անել մաքսիմալ այնպես, որ Հայաստանն ու Արցախը չվնասվեն, ինչը նշանակում է գրագետ քայլեր»,-ասաց պատգամավորը: Թևանյանի խոսքով՝ պատգամավորները և քաղաքական ուժերը, որոնք գլխավորում են ընդդիմադիր պրոցեսը, իրենց մանդատը, կարգավիճակը ոչ թե որպես իրավունք և հնարավորություն են դիտարկում, այլ որպես պատասխանատվություն: «Մենք կարող ենք բոլոր էմոցիաներին տուրք տալ և ասել, որ մեկ օրվա մեջ հնարավոր է ինչ-որ բան անել, բայց մենք պատասխանատու ենք փոփոխության համար»,-նշեց նա:
12:40 - 15 ապրիլի, 2022
Ընդդիմությունն առաջարկում է ԱԺ հայտարարությամբ արձագանքել «Շուշիի հռչակագրին», իշխանությունը չի տեսնում դրա անհրաժեշտությունը |armenpress.am|

Ընդդիմությունն առաջարկում է ԱԺ հայտարարությամբ արձագանքել «Շուշիի հռչակագրին», իշխանությունը չի տեսնում դրա անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը: Նախագիծն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: «44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ահաբեկիչ վարձկաններով համալրված թուրք-ադրբեջանական ագրեսիայի: Որպես այդ ագրեսիայի արդյունքների ամրագրում՝ 2021-ի հունիսի 15-ին ընդունվեց Շուշիի հռչակագիրը, որով ամրագրվեցին թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական նկրտումները»,-ասաց Թևանյանը: Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանները վավերացրել են «Շուշիի հռչակագիրը»: Ըստ պատգամավորի՝ խորհրդարանական մակարդակում Հայաստանի արձագանքը ցույց կտա, որ ՀՀ-ն նետված իրողությունները ընդունում է որպես մարտահրավեր և որ կան կարմիր գծեր, իսկ Հայաստանն անվտանգային հարցերում այդ կարմիր գծերից չի զիջելու: ««Շուշիի հռչակագրով» Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս, սա հակասում է մեր մոտեցումներին՝ համաձայն որի Արցախի խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներգրավմամբ և ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ: Մենք չենք տեսնում Արցախը Ադրբեջանի կազմում: «Շուշիի հռչակագրով» Հայաստանի վարած քաղաքականությունը, 90-ականներից սկսած, դիտարկվում է որպես ագրեսիայի դրսևորում, մինչդեռ մենք գնահատում ենք, որ ագրեսիայի է ենթարկվել ԼՂ ժողովուրդը: Երրորդը՝ հռչակագրով Թուրքիան և Ադրբեջանը պարտավորվում են համատեղ ուժերով պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը՝ դրանով իսկ ուղղակի հակասության մեջ մտնելով մեր այն քաղաքականության հետ, համաձայն որի մենք պետականորեն հետապնդում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը»,-ներկայացրեց Թևանյանը՝ հավելելով, որ հռչակագրում հիշատակվում է նաև «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը: Նա շեշտեց՝ այս հռչակագրով փաստացի դրված է Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը վերացնելու ծրագիր: Ըստ պատգամավորի՝ հայտարարության ընդունումը ՀՀ խորհրդարանի կողմից շատ լուրջ մեսիջ կլինի և հայ ժողովրդին, և միջազգային դաշնակիցներին, և գործընկերներին և հակառակորդներին՝ առ այն, որ ՀՀ-ն չի պատրաստվում զիջել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդի իրավունքները: ՔՊ խմբակցության դիրքորոշումը հայտնեց պատգամավոր Գուրգեն Արսենյանը. «ՔՊ խմբակցության պատգամավորները չեն միանա «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծի առաջարկին՝ հետևյալ հիմնավորումներով: Դեռևս 8 ամիս առաջ՝ 2021-ի հունիսի 15-ին և հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է խնդրին, համապատասխանաբար հրապարակային հայտարարարության և մեկնաբանությունների տեսքով: Ընդ որում, առաջարկվող հայտարարության նախագիծը վերը նշված հայտարարության և մեկնաբանության մեջ տեղ գտած առանցքային թեզերի գրեթե լրիվ կրկնությունն է: Հիմնավորումն առ այն, որ ՀՀ-ն պետք է ԱԺ-ի նույնաբովանդակ հայտարարության տեսքով արձագանքի Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից հռչակագրի վավերացմանը, տրամաբանական չէ, քանի որ ՀՀ ԱԺ-ն և ԱԳՆ-ն վարում են և պետք է վարեն միասնական արտաքին քաղաքականություն»: Պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ-ի կողմից վավերացված կառավարության ծրագրի առանցքային կետ է հանդիսանում տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման նպատակը: Նրա խոսքով՝ այդ նպատակին հասնելու և գործընթացը որևէ պարագայում չկասեցնելու համար ՀՀ իշխանությունները վարում են համապատասխան արտաքին քաղաքականություն, որում հաշվի են առնում առկա գործընթացներից բխող բոլոր ռիսկերն ու հնարավորությունները:
11:12 - 21 փետրվարի, 2022
Անդրանիկ Թևանյանն ԱԺ-ին առաջարկում է արձագանքել «Շուշիի հռչակագրին» |armenpress.am|

Անդրանիկ Թևանյանն ԱԺ-ին առաջարկում է արձագանքել «Շուշիի հռչակագրին» |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը առաջարկում է արձագանքել հունիսի 15-ին բռնազավթված Շուշիում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից ստորագրված, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրին», որն ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի։ «Ենթադրվում է, որ Հայաստանը պետք է ընդունի Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը, պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումից պետական մակարդակով ու հարցը պետք է տեղափոխվի պատմաբանների քննարկման տիրույթ, ինչը մեզ համար անընդունելի է»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց Թևանյանը։ Պատգամավորը նշեց, որ սա տարօրինակ է այն առումով, որ ներկայումս որդեգրված քաղաքականությունը՝ հայ-թուրքական հարաբերությունները ձևավորել առանց նախապայմանների, ոչ մի կերպ չի համընկնում Թուրքիայի խորհրդարանի այն վարքագծին, որով նրանք վավերացրել են այդ հռչակագիրը: «Այդ հռչակագիրը նշանակում է, որ Թուրքիան ոչ միայն նախապայմաններն է առաջ մղում, այլ այդ նախապայմանների իրագործումը համարում է իր պետական քաղաքականության հիմնաքարերից մեկը։ Չարձագանքել այս որոշմանը մեր խորհրդարանը չի կարող, և մենք պատրաստ ենք համապատասխան հայտարարության տեքստը ներկայացնել: Մենք պարտավոր ենք արձագանքել այդ որոշումներին»,- ասաց Թևանյանը: «Դաշնակցային հարաբերությունների մասին» հռչակագրով, որը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են անցած տարվա հունիսի 15-ին Շուշիում, նախատեսված է, մասնավորապես, որ երկու երկրները փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում»։ Փաստաթղթով նաև նախատեսվում է, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդները պարբերաբար համատեղ նիստեր կհրավիրեն, որոնց ընթացքում քննարկվելու են «տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը»։ Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանները վավերացրել են «Շուշիի հռչակագիրը»։
12:13 - 08 փետրվարի, 2022
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
Պետբյուջեի նախագծում Ամուլսարի հանքի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ |armenpress.am|

Պետբյուջեի նախագծում Ամուլսարի հանքի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում տարվա ընթացքում Ամուլսարի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը Խաչատրյանից հետաքրքրվեց, թե բյուջեում  կանխատեսում կա՞ Ամուլսարի հետ կապված, հետարքրքվեց, թե կառավարությունն ի՞նչ մոտեցում ունի հանքի հետ կապված, այն կգործարկվի՞, թե՞ ոչ: ««Պետական բյուջեի մասին» օրենքում մենք ներկայացրել ենք որպես դրական ռիսկ, եթե Ամուլսարը տարվա ընթացքում գործարկվի: Այնուամենայնիվ, պետք է գիտենալ, որ մեկնարկի պահից 12-ամսյա ժամանակահատվածում դեռևս այն նախապատրաստական աշխատանքներն են կատարվելու, որոնք պետք է հասցնեն հանքի շահագործմանը»,-ասաց նախարարը: Իսկ գործարկման հետ կապված պաշտոնական դիրքորոշման մասով նա հորդորեց դիմել կառավարության իր համապատասխան գործընկերներին:
11:53 - 08 դեկտեմբերի, 2021