Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ուկրաինայում պատերազմի, Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքները կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. Զուրաբիշվիլի |tert.am|

Ուկրաինայում պատերազմի, Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքները կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. Զուրաբիշվիլի |tert.am|

tert.am: Ուկրաինայում պատերազմի, ինչպես նաև Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքներն ի թիվս այլնի կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. այս մասին, 1tv.ge-ի փոխանցմամբ, Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ընդգծելով, որ պաշտոնական Երևանը գնում է Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով:«Վրաստանում միշտ եղել են դեմոկրատական և եվրոպամետ ուժեր։ Նրանք ներկայացնում են երկրի մեծ մասը։ Նրանք գիտեն, թե որտեղ է մեր ապագան։ Նրանք գիտեն, որ Վրաստանն այլ այլընտրանք չունի։ Վրաստանի բնակչության 80 տոկոսը, չնայած պատերազմին և Ռուսաստանի բազմաթիվ փորձերին՝ փոխելու Վրաստանի ուղին, երկար տարիներ հաստատակամորեն աջակցել է եվրոպական ուղուն և Վրաստանի եվրոպական ապագային։ Հոկտեմբերի 26-ին նշանակված ընտրությունները վճռորոշ են լինելու: Շատ ուժեր գործում են Վրաստանի կամքին հակառակ, բայց ես վստահ եմ, որ մեր ապագան Եվրոպայում է։ Ուկրաինան, այժմ պայքարելով իր անկախության համար, պայքարում է նաև Եվրոպայի, ինչպես նաև Վրաստանի ազատության համար։ Եվրոպայի ճակատագիրը կորոշվի Ուկրաինայի պատերազմի, ինչպես նաև Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքներով։ Դրանք կկանխորոշեն նաև Սև ծովի անվտանգությունը և ապագան... Դրանք կկանխորոշեն Եվրոպայի և մեր արևմտյան գործընկերների դերը կովկասյան տարածաշրջանում, կկանխորոշեն Հայաստանի ապագան, որը նույնպես գնում է Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով։ Այնպես որ, այն ամենը, ինչ այսօր դրված է խաղասեղանին, շատ կարևոր է, և ամենակարևորը խաղաղությունն է: Խաղաղություն, որը կարտահայտվի Վրաստանում և Մոլդովայում ժողովուրդների ազատ կամարտահայտմամբ»,- ասել է Զուրաբիշվիլին։Հոկտեմբերին Մոլդովայում կայանալու են նախագահական, իսկ Վրաստանում՝ խորհրդարանական ընտրություններ:
13:19 - 02 հոկտեմբերի, 2024
Զելենսկին Թրամփին է ներկայացրել Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը
 |1lurer.am|

Զելենսկին Թրամփին է ներկայացրել Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից: Վոլոդիմիր Զելենսկին բովանդակալից է որակել հանդիպումը:   «Նրան ներկայացրի հաղթանակի ծրագիրը: Քննարկեցինք Ուկրաինայում իրավիճակը և պատերազմի հետևանքները: Շնորհակալ եմ այս հանդիպման համար: Արդար խաղաղություն է անհրաժեշտ»,- գրել է Զելենսկին տելեգրամյան ալիքում:   Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ինքն ու Թրամփը համակարծիք են. պատերազմը պետք է դադարեցվի։ «Պուտինը չի կարող հաղթել. պետք է հաղթեն ուկրաինացիները»,- հավելել է Զելենսկին:   Երեկ Ուկրաինայի նախագահի հետ փակ ձևաչափով հանդիպմանն ընդառաջ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է աշխատել Մոսկվայի, Կիևի, ինչպես նաև դեմոկրատների հետ՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական պատերազմին: Նախկին նախագահը նշել է, որ Ուկրաինան անցնում է դժոխքի միջով: Թրամփը հույս է հայտնել, որ նախագահի ընտրությունում հաղթելու դեպքում մինչև իր երդմնակալությունը «լավ» և «արագ» լուծում կգտնի երկու կողմի համար։ Նա հերթական անգամ վստահեցրել է, որ լավ հարաբերություններ ունի ինչպես Զելենսկու, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:   Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Զելենսկուն ընդունել են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը, խոստացել շարունակել Կիևին աջակցությունը:
15:35 - 28 սեպտեմբերի, 2024
Զելենսկին Վաշինգտոնում հանդիպել է Բայդենի, Հարիսի և ԱՄՆ սենատորների հետ |armenpress.am|

Զելենսկին Վաշինգտոնում հանդիպել է Բայդենի, Հարիսի և ԱՄՆ սենատորների հետ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, փոխնախագահ Քամալա Հարիսի և ամերիկացի սենատորների հետ։  Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Բայդենն իր ուկրաինացի պաշտոնակցի հետ զրույցում ընդգծել է Կիևին անվտանգության ոլորտում աջակցությունն ավելացնելու իր որոշումը։ Զելենսկին Բայդենին է ներկայացրել իր «հաղթանակի ծրագիրը», և երկու ղեկավարները «քննարկել են նախագահ Զելենսկիի ծրագրի դիվանագիտական, տնտեսական և ռազմական ասպեկտները»։ Համապատասխան խմբերին հանձնարարվել է ինտենսիվ խորհրդակցություններ անցկացնել հաջորդ քայլերի շուրջ։  Հոկտեմբերի 12-ին Բայդենը Գերմանիայում կհյուրընկալի Ուկրաինայի պաշտպանության հարցով շփման խմբի հանդիպումը երկրների ղեկավարների մակարդակով, որի ընթացքում ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարները կդիտարկեն այդ խորհրդակցությունների առաջընթացը և միջազգային գործընկերների հետ Ուկրաինային տրամադրվող լրացուցիչ օգնությունը։ Ըստ Սպիտակ տան մեկ այլ հաղորդագրության՝ Բայդենը նաև հայտարարել է Ուկրաինային 2,4 միլիարդ դոլար անվտանգության աջակցություն տրամադրելու մասին, ինչպես նաև Պաշտպանության նախարարությանը կարգադրել է Ուկրաինային հատկացված անվտանգության աջակցության մնացած մասը Կիևին տրամադրել մինչև իր պաշտոնավարման ավարտը։  Իսկ նախագահական ընտրություններում դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսը Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է առաջնագծում վերջին զարգացումները, ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ուկրաինային։  Հարիսը հանդիպման ժամանակ իր մեկնաբանություններում ցույց է տվել իր և ընտրություններում իր հակառակորդ Դոնալդ Թրամփի մոտեցումների տարբերությունն Ուկրաինայի հարցում։  «Իմ երկրում կամ ոմանք, որոնք փոխարենն Ուկրաինային կստիպեին իր ինքնիշխան տարածքից մեծ հատվածներ զիջել, որոնք կպահանջեին, որ Ուկրաինան չեզոքություն ընդունի, և կպահանջեին, որ Ուկրաինան հրաժարվի այլ երկրների հետ անվտանգային հարաբերություններից։ Այս առաջարկները նույնն են, ինչ (ՌԴ նախագահ) Պուտինի առաջարկները, և եկեք պարզ ասենք, որ դրանք խաղաղության առաջարկներ չեն», - Հարիսի խոսքերն է մեջբերում CNN-ը։  Սեպտեմբերի 26-ին Ուկրաինայի նախագահը նաև հանդիպել է Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների սենատորների հետ։ Ըստ The Hill պարբերականի՝ փակ դռների հետևում 1,5 ժամ տևած հանդիպման ընթացքում Զելենսկին ասել է, որ Կիևն ավելի շատ F-16-երի և հեռահար զենքերի կարիք ունի։ Ուկրաինայի նախագահը նաև խնդրել է թույլ տալ իր երկրին հարվածել Ռուսաստանում գտնվող այն թիրախներին, որտեղից հարվածներ են հասցվում Ուկրաինային։   
11:28 - 27 սեպտեմբերի, 2024
Ուկրաինական, մերձավորարևելյան և Սուդանում ճգնաժամերը գերակշռում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում
 |amerikayidzayn.com|

Ուկրաինական, մերձավորարևելյան և Սուդանում ճգնաժամերը գերակշռում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> Ուկրաինայում պատերազմը, Սուդանի հումանիտար ճգնաժամը և Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև սրացումը գերակշռում էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի երկրորդ օրը: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողացել ծնկի բերել Կիևին ռազմի դաշտում ու նոր ուղիներ է փնտրում Ուկրաինային վնասելու համար, ներառյալ՝ ձմռանն ընդառաջ էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելը: «Այսպես է Պուտինը պատրաստվում ձմռանը՝ հույս ունենալով տառապանքի ենթարկել միլիոնավոր ուկրաինացիների։ Պուտինը ցանկանում է այս ձմռանը թողնել նրանց մթության ու ցրտի մեջ՝ ստիպելով Ուկրաինային տառապել ու հանձնվել»,- ասել է Զելենսկին։ ՄԱԿ-ում քննարկվող հաջորդ թեման մերձավորարևելյանն է, և բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ կոչ են արել զինադադար հաստատել Լիբանանում ու Գազայի հատվածում: Մեծ քսանյակի արտգործնախարարների հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է․ «Մերձավոր Արևելքում ինտենսիվ կերպով աշխատում ենք մի շարք գործընկերների հետ՝ Լիբանանում լարվածությունը թուլացնելու և հրադադարի համաձայնագիր ձեռք բերելու նպատակով, ինչն օգտակար կլինի բոլոր շահագրգիռ կողմերին»: ՄԱԿ-ի համաձայն՝ մոտ 100 հազար լիբանանցիներ տեղահանվել են այս շաբաթ՝ «Հեզբոլլահի» կողմից վերահսկվող հարավային Լիբանանին Իսրայելի հասցրած ինտենսիվ ավիահարվածների հետևանքով: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ չորեքշաբթի առնվազն 51 լիբանանցի է սպանվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Իսրայելը հայտարարել է, որ խոցել է «Հեզբոլլահի» արձակած հրթիռը, որն ուղղված էր Թել Ավիվին: Փարիզի առաջարկով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի ուշ երեկոյան արտահերթ նիստ է գումարել: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն հայտարարել է. «Չպետք է պատերազմ լինի Լիբանանում։ Լիբանանում պատերազմ չի կարող լինել: Ահա, թե ինչու կոչ ենք անում Իսրայելին դադարեցնել սրացումը Լիբանանում, իսկ «Հեզբոլլահը» պետք է դադարեցնի հրթիռների արձակումը Իսրայելի ուղղությամբ: Բոլոր նրանց, ովքեր աջակցում են նման քայլերին, կոչ ենք անում դադարեցնել այդ»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
10:01 - 27 սեպտեմբերի, 2024
Պուտինը ծրագրում է հարձակվել Ուկրաինայի միջուկային օբյեկտների վրա. Զելենսկի
 |azatutyun.am|

Պուտինը ծրագրում է հարձակվել Ուկրաինայի միջուկային օբյեկտների վրա. Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ում հայտարարել է, թե տեղեկություններ է ստացել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հարձակվել Ուկրաինայի միջուկային օբյեկտների՝ ատոմակայանների և ենթակառուցվածքների վրա՝ դրանք էներգացանցից անջատելու համար: Այսօր ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ Զելենսկին նշել է, որ վերջերս «հետախուզության կողմից ևս մեկ անհանգստացնող զեկույց է ստացել», որի համաձայն Ռուսաստանը օգտագործում է արբանյակներ՝ Ուկրաինայի ատոմային ենթակառուցվածքների մասին պատկերներ և մանրամասն տեղեկություններ հավաքելու համար: «Ցանկացած հրթիռային կամ անօդաչու սարքի հարված, էներգետիկ համակարգում ցանկացած լուրջ միջադեպ կարող է հանգեցնել միջուկային աղետի, և այդպիսի օր երբեք չպետք է լինի», -ասել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահն ընդգծել է՝ Մոսկվային պետք է հասկացնել տալ, ինչը «մասամբ կախված է ագրեսորի վրա ճնշում գործադրելու ձեր վճռականությունից»։ «Եթե, Աստված չանի, Ռուսաստանը միջուկային աղետ առաջացնի մեր ատոմակայաններից մեկում, ճառագայթումը չի ճանաչելու պետական սահմաններ», - Նյու Յորքում ՄԱԿ-ի ամենամյա վեհաժողովի ժամանակ հավելել է Վլադիմիր Զելենսկին:
22:20 - 25 սեպտեմբերի, 2024
Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին
 |azatutyun.am|

Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, որը Կիևը նախատեսում է անցկացնել մինչև 2024 թվականի վերջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ նոր գագաթնաժողովի նպատակն է «առաջ մղել Զելենսկու բացարձակապես անկենսունակ բանաձևը՝ որպես հակամարտության կարգավորման ոչ այլընտրանքային հիմք»: Զախարովան շեշտել է, թե առանց Ռուսաստանի և «հաշվի առնելու նրա շահերը» անհնար է հասնել «արդար և կայուն կարգավորման»։ Կրեմլը պնդում է, որ Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների այն հատվածներից, որոնք Ռուսաստանը չի վերահսկում, ինչպես նաև հրաժարվի անդամակցել ՆԱՏՕ-ին։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
17:15 - 22 սեպտեմբերի, 2024
Ուկրաինան պետծառայողներին և զինվորականներին արգելել է Telegram օգտագործել
 |hetq.am|

Ուկրաինան պետծառայողներին և զինվորականներին արգելել է Telegram օգտագործել |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության կիբեռանվտանգության ազգային համակարգման կենտրոնը որոշել է սահմանափակել Telegram մեսենջերի օգտագործումը պետական իշխանության մարմիններում, ռազմական ստորաբաժանումներում և ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների (ատոմակայան, էներգետիկ ու տրանսպորտի ոլորտ) օբյեկտներում։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի Գերագույն ռադայից։ Ծառայողական սարքերի վրա մեսենջերի տեղադրման և օգտագործման արգելքը վերաբերում է պետական իշխանության մարմինների աշխատակիցներին, զինծառայողներին, անվտանգության և պաշտպանության ոլորտի աշխատողներին ու ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների ձեռնարկություններին: Բացառություն կարվի միայն այն դեպքում, եթե Telegram-ի օգտագործումը պաշտոնական պարտականություն է։  Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները նշել են, որ ռուսական կողմն ակտիվորեն օգտագործում է Telegram-ը կիբեռհարձակումների, ֆիշինգի և վնասակար ծրագրային ապահովումների տարածման, ինչպես նաև օգտատերերի գտնվելու վայրը պարզելու և հրթիռային հարվածները կարգավորելու համար: Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները հասանելիություն ունեն Telegram-ի օգտատերերի անձնական նամակագրությանը: Ուկրաինայում Telegram-ի արգելքի շուրջ քննարկումները վաղուց են սկսվել։ Այս որոշման կողմնակիցները մեսենջերը խոցելի են համարում, իսկ Կիրիլ Բուդանովն այն անվանել է ազգային անվտանգության սպառնալիք: Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո Գերագույն ռադայի պատգամավորները մշակել են մեսենջերի աշխատանքը կարգավորելու մասին օրինագիծ, սակայն դրա վերջնական տարբերակը դեռևս չկա:
18:20 - 20 սեպտեմբերի, 2024
Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինային 35 մլրդ եվրո վարկ կտրամադրի
 |hetq.am|

Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինային 35 մլրդ եվրո վարկ կտրամադրի |hetq.am|

hetq.am: Եվրոպական հանձնաժողովը, G7-ի երկրների պայմանավորվածությունների շրջանակներում, Կիևին 35 միլիարդ եվրո վարկ կհատկացնի։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինա այցի ընթացքում։ «Սա ԵՄ-ի կողմից ևս մեկ կարևոր ներդրում է Ուկրաինայի վերականգնման գործում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է եվրոպացի պաշտոնյան։ Ավելի վաղ Ուրսուլան հայտարարել էր, որ այս աշխատանքային այցի ընթացքում մտադիր է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել Կիևին Եվրամիության լրացուցիչ վճարումների բաշխման մանրամասները: Նա ընդգծել էր, որ 160 միլիոն եվրոն նախատեսված է Ուկրաինայի էներգետիկ համակարգն ամրապնդելու և ձմռանը նախապատրաստելու համար։  «Քանի որ ջերմաստիճանն իջնում է, Եվրամիությունը պատրաստ է մեծացնել իր աջակցությունը Ուկրաինային: Մենք միասին պատրաստվում ենք ձմռանը»,- նշել էր եվրոպացի պաշտոնյան։ Կիևում ֆոն դեր Լեյենն արդեն իսկ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որից հետո երկու պաշտոնյաները մամուլի ասուլիս են տվել։
18:01 - 20 սեպտեմբերի, 2024
ՌԴ իշխանությունները Կուրսկի ևս 2 բնակավայրից պարտադիր տարհանում են հայտարարելվ |armenpress.am|

ՌԴ իշխանությունները Կուրսկի ևս 2 բնակավայրից պարտադիր տարհանում են հայտարարելվ |armenpress.am|

armenpress.am: ՌԴ Կուրսկի մարզի ղեկավար Ալեքսեյ Սմիռնովը հայտարարել է Ռիլսկիի և Խոմուտովի շրջանների բնակիչների պարտադիր տարհանման մասին։ Այս մասին նահանգապետը գրել է իր Telegram ալիքում։ «Օպերատիվ տեղեկատվության հիման վրա՝ տարածաշրջանային օպերատիվ շտաբն անվտանգությունն ապահովելու նպատակով որոշում է կայացրել պարտադիր տարհանել Ռիլսկիի և Խոմուտովի շրջանների բնակավայրերը, որոնք գտնվում են Ուկրաինայի հետ սահմանին հարող 15 կիլոմետրանոց գոտում», - գրել է նա։  Սմիռնովը հավելել է, որ տեղի բնակիչների հեռանալու գործընթացի համակարգումը վստահված է իրավապահ մարմիններին, տեղական վարչակազմին և «Պատրիոտ» դրուժինայի Կուրսկի կենտրոնին:  Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզ են ներխուժել օգոստոսի 6-ին՝ իրենց վերահսկողության տակ առնելով մի քանի բնակավայր և առաջ շարժվելով մոտ 30 կմ։ Սակայն Ուկրաինայի առաջխաղացման տեմպերը նվազել են ռուսական ուժերի հակահարվածի պատճառով։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։
18:16 - 16 սեպտեմբերի, 2024
Բլինքենն այցելեց Կիև՝ վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը Ուկրաինային |amerikayidzayn.com|

Բլինքենն այցելեց Կիև՝ վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը Ուկրաինային |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լամին չորեքշաբթի Կիևում էին: Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ ասուլիսում Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի աջակցությունը Կիևին։ «Այսօր այստեղ Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը հանդես են գալիս միասնաբար՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և ի նպաստ նրա հաջողության: Պուտինը չի դիմանա Ուկրաինային հավատարիմ երկրների կոալիցիային: Եվ նա, իհարկե, չի կարող հաղթել ուկրաինացի ժողովրդին»,- հայտարարել է Էնթոնի Բլինքենը: Ուկրաինացիներն, անշուշտ, շնորհակալ էին ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային՝ մոտ 1,5 միլիարդ դոլարի լրացուցիչ աջակցության համար, որի մեծ մասն ուղղվելու է երկրի էներգետիկ ոլորտին: Սակայն Կիևում վերստին բարձրաձայնեցին իրենց խնդրանքի մասին՝ թույլատրել արևմտյան սպառազինությամբ խոցել Ռուսաստանի խորքը, օրինակ՝ ամերիկյան ATACMS և բրիտանական Storm Shadow հրթիռներով: Դրանց կիրառումը ներկայում թույլատրված է ռուսական օկուպացիայի ներքո գտնվող ուկրաինական տարածքներում: Բլինքենի ու Լամիի այցի նախօրեին ամերիկացի և բրիտանացի նախկին 17 դիվանագետներ ու զինվորականներ բաց նամակ հրապարակեցին՝ ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին կոչ անելով փոխել արևմտյան սպառազինության կիրառման քաղաքականությունը։ ԱՄՆ Կոնգրեսում նույնպես, ընդ որում երկու կուսակցություններից, այս շաբաթ նմանատիպ կոչեր հնչեցին՝ ուղղված Բայդենի վարչակազմին: Ուկրաինացի պատգամավոր Վոլոդիմիր Վիատրովիչի խոսքով՝ սահմանափակումների վերացումը կարևոր է Ուկրաինայի պաշտպանության համար։ «Կարծում եմ՝ պատերազմի այս փուլում առանցքային հարցերից է Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, այդ թվում՝ ամերիկյան զենքի կիրառման հնարավորությունը, ինչը ի ցույց կդնի այս պատերազմում Միացյալ Նահանգների մոտեցման փոփոխությունը»,- ասում է Վիատրովիչը: Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ իր վարչակազմը «աշխատում է» նշված սահմանափակումները վերացնելու ուղղությամբ: Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհրդի հետազոտող Ադրիան Կարատնիկը նշում է, թե արևմտյան քաղաքականության փոփոխություններն անհրաժեշտ են Ուկրաինային, որպեսզի այն կարող լինի կա՛մ հաղթել, կա՛մ ստիպել Ռուսաստանին խաղաղության համաձայնագիր կնքել՝ ուկրաինացի ժողովրդի համար ընդունելի պայմաններով: «Դա կաշխատի միայն այն դեպքում, եթե Ուկրաինան կարողանա խափանել Ռուսաստանի տնտեսության [աշխատանքը]՝ հարվածելով նրա էներգետիկ ենթակառուցվածքներին, իսկ դրա համար անհրաժեշտ են հեռահար հրթիռներ»,- ասում է Կարատնիկը: Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը չորեքշաբթի հայտարարել է՝ եթե ԱՄՆ-ն ու նրա գործընկերները թույլ տան հեռահար զենքեր կիրառել Մոսկվայի դեմ, ապա Ռուսաստանը Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին կհամարի պատերազմի անմիջական կողմ։ Ուկրաինացի պատգամավոր Վիատրովիչը կոչ է արել ԱՄՆ ղեկավարներին անտեսել Մոսկվայից հնչող սպառնալիքները: «Միայն այս՝ ագրեսիվ պատերազմում Ռուսաստանի ռազմական պարտությունից հետո մեզ համար հնարավոր կլինի վերադառնալ մի աշխարհ, որտեղ հարգում են միջազգային իրավական ակտերը, որտեղ հնարավոր է հավատարիմ մնալ միջազգային իրավական նորմերին»,- հավելում է Վիատրովիչը: Բլինքենին հինգշաբթի սպասում են Վարշավայում, որտեղ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատելու է Վաշինգտոնի հանձնառությունը արևմտյան երկրների հավաքական պաշտպանությանը և ՆԱՏՕ-ին:
09:29 - 13 սեպտեմբերի, 2024