Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել |tert.am|

Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել |tert.am|

tert.am: Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթին և այնտեղ նրան ծափահարություններով ողջունելու փաստին: Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել, գրում է Tasnim գործակալությունը:«Հնարավոր չէ հանցագործին մաքրել հոտնկայս ծափահարություններով: Անմեղ արյունը երբեք չի խնայում կեղեքողին», - նշել է Իրանի նախագահը:Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ին առաջարկել էր ռազմական դաշինք ստեղծել՝ իրանական սպառնալիքին դիմակայելու համար։ Նա այս մասին ասել էր՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում: Ըստ Նեթանյահուի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են ստեղծել «Աբրահամյան դաշինքը», որը կլինի Մերձավոր Արևելքում անվտանգության դաշինք և նման կլինի ՆԱՏՕ-ին:   «Երկրորդ աշխարհամարտից հետո Ամերիկան Եվրոպայում անվտանգության դաշինք ստեղծեց՝ հակազդելու խորհրդային աճող սպառնալիքին: Նմանապես, Ամերիկան և Իսրայելն այսօր կարող են անվտանգության դաշինք ստեղծել Մերձավոր Արևելքում՝ հակազդելու Իրանի աճող սպառնալիքին: Բոլոր այն երկրները, որոնք խաղաղության մեջ են Իսրայելի հետ, և բոլոր այն երկրները, որոնք խաղաղություն կկնքեն Իսրայելի հետ, պետք է հրավիրվեն միանալու այս միությանը»,- Կոնգրեսում հավաքվածների ծափահարությունների ներքո ասել էր Իսրայելի վարչապետը։ Նոր դաշինքը, ինչպես կարծում է Իսրայելի վարչապետը, կարող է կոչվել «Աբրահամյան դաշինք»՝ ի պատիվ Աբրահամյան համաձայնագրերի, որորոնց շրջանակներում խաղաղություն է կնքվել Իսրայելի և արաբական չորս երկրների միջև։
10:45 - 26 հուլիսի, 2024
Հայաստանում Իրանի դեսպանը հերքում է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը |1lurer.am|

Հայաստանում Իրանի դեսպանը հերքում է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հերքում է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը: Այդ մասին նշված է դեսպանության տելեգրամյան ալիքում: Մեհդի Սոբհանին նման լուրերի տարածման աղբյուր է համարել ոչ հավաստի լրատվամիջոցները, որոնք նախկինում ևս տարածել են կեղծ տեղեկություններ և Իրանի Իսլամական Հանրապետության մասին չարամիտ վերլուծություններ: Դիվանագետի գնահատմամբ՝ նման լուրերի հրապարակման նպատակը Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա ազդելն է: Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը։ ՀՀ ՊՆ-ն ևս հերքել է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը: Նման տեղեկություն էր տարածել Iran International կայքը, ինչին արձագանքելով՝ ՊՆ խոսնակը հայտնել է․ «Մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում»։
10:20 - 26 հուլիսի, 2024
Իրան-Ադրբեջան սահմանին գիշերը զինված միջադեպ է տեղի ունեցել․ ադրբեջանցի 2 սահմանապահ վնասվածքներ է ստացել

Իրան-Ադրբեջան սահմանին գիշերը զինված միջադեպ է տեղի ունեցել․ ադրբեջանցի 2 սահմանապահ վնասվածքներ է ստացել

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 23-ին լույս 24-ի գիշերը՝ ժամը 03։30-ին, երկրի սահմանապահ ծառայողները նկատել են 2 անձի, որոնք փորձել են Իրանից ապօրինի մուտք գործել Ադրբեջան։Ըստ հաղորդագրության՝ սահմանն անցնել փորձող քաղաքացիները չեն ենթարկվել սահմանապահների օրինական հրահանգներին և զինված դիմադրություն են ցուցաբերել, հետո կարողացել են հետ փախչել։Զինված միջադեպի արդյունքում թեթև վնասվածք է ստացել 2 սահմանապահ։Հաղորդագրության մեջ նշվում է՝ սահմանապահների կողմից զենքի կիրառման արդյունքում սահմանախախտներից մեկը սպանվել է։ Տարածքի զննությամբ հայտնաբերվել է 10 կիլոգրամ 882 գրամ ընդհանուր քաշով թմրանյութ, սահմանախախտներին պատկանող գիշերային տեսողության սարք, 12 մմ տրամաչափի հրացան, պարկուճներ։Նշվում է, որ դեպքի վայրում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի և Իրանի սահմանապահ ներկայացուցիչների միջև։ Ներկայումս դատախազության աշխատակիցների հետ համատեղ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
17:29 - 24 հուլիսի, 2024
Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին |armenpress.am|

Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին |armenpress.am|

armenpress.am:  Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը պատրաստ է վերականգնել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Պեզեշկիանի կառավարության ձևավորման խորհրդատվական կոմիտեի ղեկավար և 2013-ից 2021 թվականներին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Նա նշել է, որ Իրանի նոր կառավարությունը՝ նորընտիր նախագահ Պեզեշքիանի գլխավորությամբ, պատրաստ է բարեխղճորեն երկխոսության մեջ մտնել՝ համաձայն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և Իրանի օրենսդրության՝ ապահովելու փոխադարձորեն հետևելը դիվանագիտական այդ բացառիկ նվաճման պայմաններին։ Զարիֆն անհրաժեշտություն է համարել նաև 2020 թվականի դեկտեմբերին Իրանի խորհրդարանի կողմից ընդունված «Պատժամիջոցների վերացման և Իրանի ժողովրդի շահերի պաշտպանության ռազմավարական գործողությունների մասին» օրենքը հաշվի առնելը։ Այս փաստաթուղթը պատասխանն էր 2018 թվականին Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալուն, որից հետո ԱՄՆ նախագահ Թրամփը վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները, ներառյալ՝ նավթի արտահանման էմբարգոն:
20:01 - 22 հուլիսի, 2024
Բլինքեն․ «Միջուկային զենքի ստեղծման համար Իրանից կարող է ընդամենը 1-2 շաբաթ պահանջվել»
 |azatutyun.am|

Բլինքեն․ «Միջուկային զենքի ստեղծման համար Իրանից կարող է ընդամենը 1-2 շաբաթ պահանջվել» |azatutyun.am|

azatutyun.am: «Իրանից միջուկային զենքի ստեղծման համար կարող է ընդամենը մեկից երկու շաբաթ պահանջվել», - ամերիկյան Ասպեն հանգստավայրում ընթացող միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Իրանցիները միջուկային զենքն ինքնին դեռ չեն ստեղծել։ Մեր գնահատականներով, սակայն, նրանցից այս ուղղությամբ լուրջ ճեղքման համար մեկից երկու շաբաթ կպահանջվի։ Մենք տեսնում ենք, որ վերջին շաբաթներին և ամիսներին Իրանը այս հարցում որոշակի առաջընթաց է արձանագրել», - նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Բլինքենի խոսքով՝ Վաշինգտոնում ուշի-ուշով հետևում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումներին։ Պետքարտուղարի պնդմամբ՝ այս պահին ամերիկյան կողմը իրանցիներին զսպելու գլխավոր մեխանիզմ է համարում պատժամիջոցների կիրառումը։ «Այս պահին Իրանի քաղաքացիների կամ իրանական հաստատությունների դեմ ընդհանուր առմամբ շուրջ 600 պատժամիջոցներ են սահմանվել։ Դրանցից որևէ մեկը չի վերացվել», - հայտարարել է Բլինքենը։
13:40 - 20 հուլիսի, 2024
ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը |armenpress.am|

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում՝ Թուրքիայում։ Դեսպան Մեհդի Սոբհանին այս մասին հայտարարել է SNN գործակալությանը տված հարցազրույցում։  Մեհդի Սոբհանին, խոսելով Կապանում գործող իրանական հյուպատոսության մասին, նշել է, որ այն բարելավել է սահմանային հաղորդակցությունը և արագորեն լուծումներ է տալիս տեղում ծագող խնդիրներին։  Նա հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններին մարդկանց մասնակցությունը մեծացնելու գործում արդյունավետ է եղել նաև հենց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը։  Սոբհանիի խոսքով՝ Կապանում աշխատող իրանցի վարորդները կարողացել են մասնակցել ընտրություններին, և դա ցույց է տալիս հյուպատոսության կարևորությունը Հայաստանում բնակվող իրանցիների գործերի առաջմղման գործում։ Նա հայտնել է, որ Իրանի հյուպատոսությունը կազմակերպում է նաև պարսկերենի դասընթացներ տեղի բնակչության և հայ մաքսավորների համար։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին՝ դեսպան Սոբհանին ևս մեկ անգամ վերահաստատել է Թեհրանի տեսլականն այս հարցում․ «Մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միանգամայն հստակ է. մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանն ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։  Նա հավելել է, որ անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում բխում են Իրանի շահերից, և Թեհրանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ։   Սոբհանին հիշեցրել է, որ Իրանն առաջարկել է 3+3 ձևաչափի գաղափարը, և առաջին հանդիպման անցկացումը 13-րդ կառավարության ձեռքբերումներից մեկն է եղել։   «Այս հարթակի ԱԳ նախարարների հանդիպումն առաջին անգամ կայացավ Թեհրանում, հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս՝ Թուրքիայում», - տեղեկացրել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը։  Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ «3+3» հարթակի հաջորդ հանդիպմանը ՀՀ մասնակցության վերաբերյալ պատշաճ ժամկետներում կտեղեկացնեն։  
17:02 - 19 հուլիսի, 2024
ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի

 |factor.am|

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի |factor.am|

factor.am: Իրանի և Հայաստանի հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն՝ պայմանավորված այս երկու երկրների աշխարհագրական և ռազմավարական դիրքով։ Որպես Իրանի հարևաններից մեկը՝ Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում։ Այս մասին գրում է իրանական SNN գործակալությունը։ Նշվում է, որ երկու երկրների միջև տնտեսական, էներգետիկ և կրթական համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և տնտեսական զարգացմանը։ Համատեղ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերը, ինչպիսիք են ճանապարհների կառուցումը և գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակումների ընդլայնումը, օգնում են բարելավել տարածաշրջանային ենթակառուցվածքները և փոխադարձ կարիքները: Իրանի և Հայաստանի՝ որպես երկու հարևան երկրների հարաբերությունները միշտ էլ ռազմավարական նշանակություն են ունեցել։ Այս հարաբերությունն իր գագաթնակետին է հասել   երկու երկրների միջև ամենամեծ պայմանագրի ստորագրմամբ։ Այս համաձայնագրի և երկու երկրների համագործակցության այլ ձեռքբերումների  մասին  գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին։ Դեսպանը նաև ասել է, որ Իրանի գազի արտահանումը Հայաստան մոտ ապագայում կկրկնապատկվի․ «Մեր հաջողություններից մեկը երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի պայմանագրի երկարաձգումն էր մինչև 2030 թվականը։ Մենք տարեկան 360 մլն խմ գազ ենք արտահանում Հայաստան և դրա դիմաց ներմուծում էլեկտրաէներգիա։ Ինչպես նաև, մեզ հաջողվել է  գրեթե վերջնական փուլին հասցնել Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, և մենք կարող ենք կրկնապատկել էլեկտրաէներգիայի ներկրումը Հայաստանից»,- հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:24 - 19 հուլիսի, 2024
Հստակեցվել են Քաղաքաշինության կոմիտեի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև համագործակցության ուղղությունները

Հստակեցվել են Քաղաքաշինության կոմիտեի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև համագործակցության ուղղությունները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև նախապատրաստվող փոխըմբռնման հուշագրով քաղաքաշինության բնագավառում համագործակցության առանցքային ուղղությունները։ Անդրադառնալով Հայաստանում ՀՀ կառավարության ծրագրով իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքներին՝ կողմերը կարևորել են քաղաքաշինական ծրագրերին իրանական ընկերությունների մասնակցությունը։ Այդ համատեքստում մեծ խթան է օտարերկրյա կազմակերպություններին Հայաստանի քաղաքաշինության բնագավառում գործունեություն ծավալելու թույլտվության տրամադրման դյուրացված ընթացակարգը։ Եղիազար Վարդանյանը վերահաստատել է կոմիտեի պատրաստակամությունն աջակցելու Իրանի գործընկերներին ՀՀ քաղաքաշինական նորմերի, առաջիկա մրցույթների, պիլոտային ծրագրերի մասին տեղեկատվության տրամադրման հարցում։ Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է, որ Հայաստանի հետ ոլորտային համագործակցությունը դիտարկելով երկարաժամկետ կտրվածքով և կարևորելով բարի համբավի պահպանումը՝ պատրաստ է երաշխավորել իրանական առաջատար ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա։ Որպես գործակցության ուղղություն առանձնացվել է նաև Իրանում և Հայաստանում կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն ու մասնավոր հատվածի ներգրավումը։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում վերջնական տեսքի բերել փաստաթուղթը և կազմակերպել  հուշագրի ստորագրումը։
18:30 - 18 հուլիսի, 2024
Ես չեմ սիրում պատժամիջոցները. Դոնալդ Թրամփ |1lurer.am|

Ես չեմ սիրում պատժամիջոցները. Դոնալդ Թրամփ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Bloomberg-ի հետ զրույցում պատասխանել է հարցին՝ արդյոք ընտրվելու դեմքում նա կդիտարկի հակառուսական պատժամիջոցները մեղմելու հնարավորությունը: «Պատժամիջոցներով մենք հեռացնում ենք բոլոր նրանց, ովքեր մոտենում են մեզ: Չեմ սիրում պատժամիջոցները»,- նշել է Թրամփը: Նա հերթական անգամ կրկնել է, որ լավ հարաբերությունների մեջ է եղել Վլադիմիր Պուտինի հետ, և թե Ռուսաստանը երբեք չէր ներխուժի Ուկրաինա, եթե ինքը լիներ Միացյալ Նահանգների նախագահը: Կրեմլից արձագանքել են Թրամփի խոսքին: ՌԴ նախագահի խոսնակը հիշեցրել է՝ Թրամփի նախագահության օրոք Դաշնության դեմ բազմաթիվ պատժամիջոցներ են կիրառվել: Սակայն, Դմիտրի Պեսկովի խոսքով, կողմերի միջև երկխոսություն է եղել, ինչը կարելի է դրական համարել: Bloomberg-ի հետ զրույցում Թրամփը միաժամանակ նշել է՝ իր իշխանության ժամանակ անհրաժեշտ է համարել պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ։ «Իրանի դեպքում ես պատժամիջոցները շատ օգտակար էի համարում, բայց սկզբունքորեն այդ դեպքում էլ նման միջոցներն այնքան էլ անհրաժեշտ չէին»,- հավելել է ԱՄՆ նախկին նախագահը։
17:11 - 17 հուլիսի, 2024
Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սոբհանին մտքեր են փոխանակել Հայաստան-Իրան օրակարգի և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ

Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սոբհանին մտքեր են փոխանակել Հայաստան-Իրան օրակարգի և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բարեհաջող անցկացնելու կապակցությամբ: Անդրադառնալով Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ օրերս կայացած հանդիպմանը` ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Իրանի հետ փոխգործակցությունը` այդ թվում միջխորհրդարանական ձևաչափում: Այս համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
15:03 - 17 հուլիսի, 2024
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է իր աշխատանքը |civilnet.am|

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է իր աշխատանքը |civilnet.am|

civilnet.am: Իրանում Ադրբեջանի դեսպանատունը հուլիսի 15-ից վերսկսել է իր գործունեությունը, հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Ադրբեջանի դեսպանն ու դեսպանության կազմը վերադարձել են Իրան։ Ադրբեջանական դեսպանատունը, ըստ հաղորդագրության՝ գործելու է նոր հասցեում․ «Իրանական կողմը, որպես հավատարմագրման երկիր, «դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» շրջանակներում անվտանգության ապահովման իր պարտավորությանը համապատասխան, դեսպանության նոր շենքի առջև իրականացրել է համապատասխան միջոցառումներ՝ պահպանությունն ապահովելու ուղղությամբ»։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից նշում են, որ դեսպանատան աշխատանքի վերսկսումը կնպաստի ադրբեջանա-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանը։ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը Իրանում դադարեցվել էր 2023-ի հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո։ «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված անձը մուտք էր գործել պահակակետ և սպանել անվտանգության ծառայության պետին։ Միջադեպի հետևանքով նաև վիրավորվել էր դեսպանատան երկու աշխատակից։ Հարձակում գործած անձը ձերբակալվել էր և, ըստ ադրբեջանական մամուլի՝ մահապատժի ենթարկվել։
11:43 - 15 հուլիսի, 2024
Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն. ՀՀ-ում Իրանի դեսպան Սոբհանի |azatutyun.am|

Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն. ՀՀ-ում Իրանի դեսպան Սոբհանի |azatutyun.am|

azatutyun.am: «Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի»։ Այս մասին azatutyun.am-ին տված հարցազրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: Այն հարցին, թե արդյոք պե՞տք է Ադրբեջանը հարգի արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքը։ Ի վերջո, մարդիկ թողել են իրենց հայրենիքը, տունը, կարողությունները, պատմությունն ու մշակույթը: Մեհդի Սոբանին պատասխանել է.  «Մեր դիրքորոշումը Ղարաբաղի բնակիչների իրավունքների վերաբերյալ հստակ է։ Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ընդգծում ենք դա, բայց միևնույն ժամանակ համարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի։ Եվ եթե այդ վերքը չբուժվի, նորից հնարավոր է, որ բացվի։ Երբ խոսվում է կայուն խաղաղության մասին, այդ վերքն էլ պետք է հաշվի առնել։ Մենք հուսով ենք, որ այնպես, ինչպես Ղարաբաղի բնակիչները ոչ կամավոր լքել են իրենց տները, այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները [...] այն հիմնական պատճառը, որ նրանք լքեցին այդ տարածքը, հենց այն պատճառով էր, որովհետև չէին զգում այդ անվտանգությունը։ Ես ինքս խոսել եմ ղարաբաղցիների հետ, փախստականները երբ եկել էին, ես ինքս գնացի Կապան, խոսեցի նրանց հետո։ Նրանք ասացին, որ «մենք կամավոր չենք լքել մեր տները»։ Ոչ ոք կամավոր չի լքում իր տունը։ Նրանք ասացին, որ անվտանգություն չեն զգացել, և հենց այդ պատճառով էլ լքել են իրենց տները։ Նրանք կամավոր չեն եկել, բայց հույս ունենք, որ այնպիսի պայմաններ կստեղծվեն, որ նրանք կամավոր վերադառնան իրենց տներ», - նշել է նա հարցազրույցում։ Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում  
13:05 - 13 հուլիսի, 2024
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահ Բաղերի հետ. ԱԺ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահ Բաղերի հետ. ԱԺ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 11-ին Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ խորհրդարանական ֆորումի շրջանակում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը զրուցակցին շնորհավորել է բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստան-Իրան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան գործընկերությունը հիմնված է հազարամյակների բարեկամության եւ դրացիության վրա: Կարեւորվել է համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող հարցեր:  
21:31 - 11 հուլիսի, 2024
Կբարձրացվի Հայաստանի տարանցիկ դերը, կխորանա համագործակցությունը Իրանի հետ բեռնափոխադրումների ոլորտում
 |armenpress.am|

Կբարձրացվի Հայաստանի տարանցիկ դերը, կխորանա համագործակցությունը Իրանի հետ բեռնափոխադրումների ոլորտում |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի բարձրացման և Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությամբ։ Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել դեպի երրորդ երկիր Հայաստանի Հանրապետության տարածքով տարանց­­ման, ինչպես նաև առանց տարանցման Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու նպատակներով բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հան­րա­պե­տու­թյուն մուտք գործող ճանա­պարհային հարկ վճարողների նկատմամբ արտոնություն սահմանելու հնարավորություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահ­մա­նած՝ բեռ­նա­տար տրանսպոր­տային միջոցի գրանցման (հաշվառ­ման) երկրին, տեսակին, քանա­կին և արտոնության չափին համապատասխան և ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու համար հավաստող փաստաթղթեր ներկայացնելու պահանջ։
17:41 - 11 հուլիսի, 2024