Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային նախագահի հետ
 |factor.am|

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային նախագահի հետ |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱԱՍ-ը։ «Կարծիքների մանրակրկիտ փոխանակում է տեղի ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ռուսական կողմն ընդգծել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն սիրիական պետության միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության»,- ասվում է հաղորդագրությունում։ Պուտինը հաստատել է Ռուսաստանի անփոփոխ պատրաստակամությունը՝ նպաստելու Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ նրա բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելը։ Նշվում է, որ երկու երկրների առաջնորդներն անդրադարձել են առևտրատնտեսական, կրթական և այլ ոլորտներում գործնական համագործակցության մի շարք ակտուալ հարցերի, մասնավորապես, հաշվի առնելով Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության վերջին բանակցությունները Դամասկոսում։
19:01 - 12 փետրվարի, 2025
Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաան՝ անցումային շրջանի նախագահ |azatutyun.am|

Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաան՝ անցումային շրջանի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաան հայտարարվել է երկրի անցումային շրջանի նախագահ՝ ամրապնդելով իր իշխանությունը: Համաձայն ռազմական հրամանատարության հայտարարության, որը գլխավորում էր նախկին նախագահ Բաշար Ասադի դեմ հարձակումը՝ Շարաան նաև անցումային շրջանի համար ժամանակավոր օրենսդրական խորհուրդ ձևավորելու լիազորություն է ստացել, իսկ Սիրիայի Սահմանադրության գործնականությունը կասեցվել է: Այդ որոշումներն ընդունվել են Ասադի տապալմանը մասնակցած ռազմական հրամանատարների խորհրդակցության ժամանակ: Ելույթ ունենալով համաժողովում՝ Շարաան ասել է, որ Սիրիայում առաջնահերթ խնդիրը կառավարության վակուումը «օրինական ճանապարհով» լցնելն է: Նա նաև հայտարարել է, որ քաղաքացիական խաղաղությունը պետք է պահպանվի անցումային արդարադատության և վրեժխնդրության դրսևորումների կանխարգելման միջոցով, որ պետական ինստիտուտները, առաջին հերթին՝ զինված ուժերն ու անվտանգության ծառայությունները, պետք է վերականգնվեն, իսկ տնտեսական ենթակառուցվածքները՝ զարգանան:
09:41 - 30 հունվարի, 2025
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Սիրիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Սիրիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Հունվարի 27-ին Դամասկոսում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Ասադ ալ Շայբանիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԳ նախարարի տեղակալը փոխանցել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները սիրիական կողմի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ: Վահան Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև Սիրիայում առաջնահերթություն համարվող տարատեսակ այլ ծրագրերի: Երկուստեք շեշտվել են Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա պատմական ամուր կապերը: Այս համատեքստում աջակցություն է հայտնվել Սիրիայում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և ներառականությանն ուղղված ջանքերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը: Սիրիական կողմը բարձր է գնահատել ՀՀ պատվիրակության այցը Դամասկոս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները:
15:09 - 27 հունվարի, 2025
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը
 |azatutyun.am|

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: «Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը», - հաղորդում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ կողմերն ընդգծել են, որ՝ «հարկավոր է աներկբա հարգանք ցուցաբերել Սիրիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության հանդեպ»։ Լավրովն ու Ֆիդանը նաև նշել են, որ Սիրիայում ազդեցություն ունեցող արտաքին դերակատարները պետք է միավորեն ջանքերը Սիրիայում իրադրության կարգավորման նպատակով։ «Այդ կարգավորումը պետք է հիմնված լինի Սիրիայի բոլոր քաղաքացիների օրինական իրավունքների ապահովման սկզբունքի վրա՝ նրանց քաղաքական հայացքներից կամ ազգային-կրոնական պատկանելությունից անկախ», - նշված է հաղորդագրության մեջ։
21:00 - 23 հունվարի, 2025
Տասներկու տարի անց Հալեպում կսկսի գործել Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը |armenpress.am|

Տասներկու տարի անց Հալեպում կսկսի գործել Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Սիրիայի Հալեպ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը կսկսի գործել հունվարի 20-ից։ Այս մասին Ֆիդանը հայտարարել է Սիրիայի նոր վարչակազմի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Շայբանիի հետ Անկարայում հանդիպումից հետո։ Ֆիդանի խոսքով՝ հյուպատոսությունը կբացվի 12 տարվա ընդմիջումից հետո. «Հուսով ենք, որ Հալեպում մեր գլխավոր հյուպատոսությունը հունվարի 20-ից կսկսի աշխատել։ Հուսով ենք, որ շուտով մենք կտեսնենք Turkish Airlines-ի թռիչքները»: Հաքան Ֆիդանը, նշելով, որ Թուրքիան ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում երրորդ երկրների հետ համագործակցության զգալի փորձ ունի, ընդգծել է, որ իրենք կցանկանային նմանատիպ համագործակցություն ունենալ նաև Սիրիայի նոր վարչակազմի հետ։ 
13:03 - 16 հունվարի, 2025
Ասադի դաշնակիցների դեմ պատժամիջոցները պետք է պահպանվեն. Գերմանիայի արտգործնախարար
 |azatutyun.am|

Ասադի դաշնակիցների դեմ պատժամիջոցները պետք է պահպանվեն. Գերմանիայի արտգործնախարար |azatutyun.am|

azatutyun.am: Պատժամիջոցները Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադի դաշնակիցների դեմ, որոնք «լուրջ հանցագործություններ են գործել» Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ, պետք է ուժի մեջ մնան, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։ Բեռլինն առաջարկել է «խելացի մոտեցում» պատժամիջոցներին, որպեսզի սիրիական բնակչությունը որոշակի թեթևացում ստանա, լրագրողներին ասել է Բերբոքը Ռիադում, որտեղ արևմտյան և արաբական երկրների արտաքին գործերի նախարարները Սիրիայի հարցով տարածաշրջանային համաժողով են անցկացնում։ «Սիրիացիներին այժմ անհրաժեշտ են արագ դիվիդենտներ իշխանության անցումից, և մենք շարունակում ենք օգնել Սիրիայում նրանց, ովքեր ոչինչ չունեն, ինչպես արել ենք քաղաքացիական պատերազմի տարիներին, ևս 50 միլիոն եվրո կտրամադրենք սննդի, ժամանակավոր կացարանների և բժշկական օգնության համար»,- հավելել է նա։ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասն էլ ասել է, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Բրյուսելում ամսվա վերջին՝ քննարկելու Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հարցը։Լուսանկարը՝ AP Photo/Mosa'ab Elshamy
15:17 - 12 հունվարի, 2025
Դամասկոսում փոփոխություններից հետո Իրանի զինված ուժերը լքել են Սիրիան․ WSJ |azatutyun.am|

Դամասկոսում փոփոխություններից հետո Իրանի զինված ուժերը լքել են Սիրիան․ WSJ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանամետ զինված խմբավորումների զգալի մասը Դամասկոսում Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո լքել է Սիրիան, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ), վկայակոչելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ երբ ընդդիմությունը Դամասկոսում գրավեց իշխանությունը, հազարավոր իրանամետ զինյալներ դեռ Սիրիայում էին, ավելի ուշ, սակայն, իրանամետ հիմնական ուժերը, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները, տեղափոխվել են Իրաքի Ալ-Քաիմ քաղաք՝ Սիրիայի հետ սահմանին մոտ։ Արևմտյան դիվանագետները նշել են, որ նահանջի ժամանակ իրանցի զինվորականներն ու դաշնակիցները Սիրիայում մեծ քանակությամբ զենք ու ռազմատեխնիկա են թողել, որը կա՛մ Իսրայելն է մասամբ ոչնչացրել, կա՛մ Սիրիայի դե ֆակտո ղեկավար, ԱՄՆ, ԵՄ և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումն է առգրավվել։ ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆի գնահատմամբ, Սիրիան այժմ «թշնամական տարածք» է Իրանի համար։ Վաշինգտոնում իրանցի և իրաքցի դիվանագետները չեն մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի այս հայտարարությունները։ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ Շարաան (Մոհամադ ալ-Ջուլանի) անցած դեկտեմբերին հայտարարեց, որ Սիրիայից իրանամետ ուժերի դուրսբերումը «40 տարով հետ շպրտեց Իրանի տարածաշրջանային նկրտումները»։ Միաժամանակ, ըստ ալ-Շարաայի, Սիրիայից Իրանի դուրս գալը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։ The Wall Street Journal-ը նշում է, որ Սիրիան մեծ դեր է խաղացել Իրանի քաղաքականության համար․ իսլամական հանրապետության ղեկավարները Սիրիայի տարածքով զենք են ուղարկել Լիբանանի արմատական «Հեզբոլա» խմբավորմանը և որ Իրանը հնարավորություն ուներ իր զինված ուժերը տեղակայել Իսրայելի տարածքին մոտ։ ԱՄՆ-ը, սակայն, մտահոգություն ունի, որ Թեհրանը կարող է փորձել օգտագործել իր հին լծակները՝ ազդելու սիրիական նոր ղեկավարության ուղու վրա, հատկապես, որ Սիրիայում իրավիճակը դեռ կայուն չէ։
10:22 - 08 հունվարի, 2025
Հորդանանը և Թուրքիան համակարգում են փախստականներին Սիրիա վերադարձնելու հարցը |armenpress.am|

Հորդանանը և Թուրքիան համակարգում են փախստականներին Սիրիա վերադարձնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Հորդանանը և Թուրքիան աջակցում են սիրիացիների վերադարձին իրենց հայրենիք և պարտավորվում են երաշխավորել նրանց բոլոր իրավունքները և բավարարել ամենօրյա կարիքները: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հորդանանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին՝ ելույթ ունենալով թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Ամմանը և Անկարան աշխատում են սիրիացի փախստականների իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի ուղղությամբ, մենք համակարգում ենք ջանքերն այդ ուղղությամբ»,- ընդգծել է փոխվարչապետը: Նրա խոսքով՝ Հորդանանը և Թուրքիան՝ որպես հարևան երկրներ, ողջունում են Սիրիայում անցումային քաղաքական գործընթացը և ցանկանում են, որ արաբական հանրապետությունում վերականգնվի կայունությունը։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ արյունահեղությունը վերսկսվի սիրիացի եղբայրների և ահաբեկիչների միջև», - նշել է աս-Սաֆադին։
18:26 - 06 հունվարի, 2025
Բերբոքն ու Բարրոն հանդես են եկել Սիրիայում իշխանության խաղաղ և ներառական անցման օգտին
 |1lurer.am|

Բերբոքն ու Բարրոն հանդես են եկել Սիրիայում իշխանության խաղաղ և ներառական անցման օգտին |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները Դամասկոսում բանակցություններ են վարել Ահմեդ աշ-Շարաայի հետ, հայտարարել՝ Եվրամիությունը հանդես է գալիս Սիրիայում իշխանության խաղաղ և ներառական անցման օգտին: Անալենա Բերբոքն ընդգծել է, որ Գերմանիան ցանկանում է օգնել Սիրիային՝ դառնալու «գործող պետություն»: Նա այցը որակել է որպես հստակ ազդանշան Սիրիայի և Գերմանիայի, ինչպես նաև ողջ Եվրամիության միջև նոր հարաբերություններ հաստատելու հնարավորության մասին: Բերբոքի խոսքով՝ Բեռլինը պատրաստ է աջակցել Սիրիայում քաղաքացիական հաշտեցմանը: Դիվանագետը Սիրիայի նոր վարչակազմին կոչ է արել խուսափել բնակչության խմբերի նկատմամբ վրեժխնդրության գործողություններից, ընտրությունների անցկացման ձգձգումից և դատական համակարգի ու կրթության համակարգի «իսլամականացման» փորձերից: Բարրոն էլ հանդես է եկել Սիրիայում բազմակարծության օգտին, ինչը ենթադրում է երկրի բնակչության բոլոր խմբերի, այդ թվում՝ կրոնական փոքրամասնությունների իրավահավասարություն: Նա նաև կոչ է արել քաղաքական լուծում տալ Սիրիայի հյուսիսարևելյան մասը վերահսկող քրդերի հետ կապված հարցերին:
13:29 - 04 հունվարի, 2025