Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ |azatutyun.am|

Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ, «Ազատությանը» հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր հաստատել, որ Հայաստանի վարչապետը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի այդ երկրի նախագահի հրավերով: «Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու», - լրագրողների հետ զրույցում ասել էր խորհրդարանի խոսնակը: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունն էլ երեկ հայտնել էր, որ հունիսի 19-ին Թուրքիա է մեկնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Թուրք պաշտոնյաի խոսքով՝ այցի շրջանակներում Իլհամ Ալիևը և Ռեջեպ Թայիփ Էրդողանը կմասնակցեն 2023 թվականի երկրաշարժից հետո Կահրամանմարաշ քաղաքում կառուցված «Ադրբեջանական թաղամասի» բացմանը։
13:16 - 19 հունիսի, 2025
«Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց հողեր վերադառնալու իրավունքը»․Ալիև
 |factor.am|

«Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց հողեր վերադառնալու իրավունքը»․Ալիև |factor.am|

factor.am: «Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց բնիկ հողեր վերադառնալու իրավունքը։ Սա տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների հաստատման կարևորագույն պայման է»։ Այս մասիn հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Օրենքի գերակայության ամրապնդում. օմբուդսմենների և ազգային մարդու իրավունքների ինստիտուտների դերը» թեմայով օմբուդսմենների միջազգային սիմպոզիումի մասնակիցներին ուղղված ելույթում։ «Սիմպոզիումում քննարկվելիք թեմաներից մեկը կապված է փախստականների իրավունքների հետ։ Այս ոլորտում ուշադրության կարիք ունեցող հարցը անցյալ դարի սկզբից ի վեր «Արևմտյան Ադրբեջանից»՝ Հայաստանի տարածքից  հարյուր հազարավոր ադրբեջանցիների բռնի տեղահանումն ու նրանց էթնիկ զտումներն են։ Այդ սարսափելի տեղահանություններից հետո Հայաստանի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի մնացել և մեր ժողովրդի հին պատմամշակութային, կրոնական-հոգևոր ժառանգությունը, այդ թվում՝ հուշարձանները, մզկիթները և գերեզմանատները, ոչնչացվել են այդ տարածքներում։ Պատմական արդարությունը պահանջում է, որ այս մարդիկ խաղաղ և անվտանգ վերադառնան իրենց հայրենիք»,-նշել է Ալիևը։ Հիշեցնենք՝  ավելի վաղ էլ մեկ այլ հայտարարությամբ Ալիևը նշել էր, որ ՀՀ-ն պետք է հստակ դիրքորոշում հայտնի՝ երբ և ինչ պայմաններում «արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց  հողեր»։
14:28 - 18 հունիսի, 2025
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև ստեղծված իրավիճակը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև ստեղծված իրավիճակը

Այսօր՝ հունիսի 14-ին, հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։  Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը մտահոգություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության և Իսրայելի Պետության միջև իրավիճակի սրման կապակցությամբ։ Երկու երկրների ղեկավարները ընդգծել են լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև խնդիրները բանակցությունների ճանապարհով հարթելու կարևորությունը։ «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև գործընկերային և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի շուրջ։ Նրանք անդրադարձել են նաև հետագաշփումներին վերաբերող հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:57 - 14 հունիսի, 2025
Ալիևը երախտագիտություն է հայտնել Թուրքիային և Պակիստանին 44-օրյա պատերազմում աջակցության համար |factor.am|

Ալիևը երախտագիտություն է հայտնել Թուրքիային և Պակիստանին 44-օրյա պատերազմում աջակցության համար |factor.am|

factor.am: Բերձորում մեկնարկել է Բաքվի, Անկարայի և Իսլամաբադի եռակողմ գագաթնաժողովը, որին մասնակցում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևն իր ելույթում հայտարարել է, թե «Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը միշտ էլ եղել են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արդարության կողմում»։ «Մենք կրկին մեր երախտագիտությունն ենք հայտնում այն ​​քաղաքական և բարոյական աջակցության համար, որը Թուրքիան և Պակիստանը ցուցաբերել են մեր երկրին 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին օրերից ի վեր։ Ադրբեջանն իր հերթին միշտ եղել է Թուրքիայի և Պակիստանի կողքին։ Այսօր մենք վերահաստատում ենք մեր ժողովուրդների միասնությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա նշել է, թե «Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության արդյունքում փոխվել է ոչ միայն տարածաշրջանի, այլև ավելի լայն աշխարհագրության էներգետիկ քարտեզը։ «Մեր երկրները կարևոր դեր են խաղացել էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և այսօր մեկնարկել են վերականգնվող էներգիայի արտադրության և արտահանման խոշորածավալ նախագծեր։ Բացի այդ, Ասիան ու Եվրոպան Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով կապող տրանսպորտային ուղիները ռազմավարական նշանակություն ունեն։ Մենք վստահ ենք, որ Պակիստանի ակտիվ մասնակցությունը այս նախաձեռնությանը՝ բազմամոդալ բեռնափոխադրման երթուղու զարգացման միջոցով, կնպաստի մեր համագործակցության հետագա զարգացմանը»,- ասել է Ալիևը։ Նա խոսել է նաև երեք երկրների միջև ռազմական համագործակցությունից․ «Պաշտպանական համագործակցությունը մեր գործընկերության կարևոր ոլորտներից մեկն է։ Համատեղ զորավարժությունները և ռազմատեխնիկական նախագծերը ամրապնդել են մեր զինված ուժերի ներուժը։ Մեր ռազմական համագործակցությունը ամրապնդում է խաղաղությունն ու կայունությունը ամբողջ տարածաշրջանում»։
16:16 - 28 մայիսի, 2025
ՌԴ-Ադրբեջան համագործակցության ամրապնդումը շարունակում է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին. Պուտինը՝ Ալիևին
 |tert.am|

ՌԴ-Ադրբեջան համագործակցության ամրապնդումը շարունակում է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին. Պուտինը՝ Ալիևին |tert.am|

tert.am: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները կրում են բարեկամական և դաշնակցային բնույթ. երկու երկրների համագործակցության ամրապնդումը շարունակում է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին. այս մասին ասված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝  Ադրբեջանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում: «Վստահ եմ` համատեղ ջանքերով  կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական  համագործակցությունը և գործընկերությունը միջազգային հարցերի շուրջ: Սա լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին և շարունակում Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին»,- ասված է ուղերձում:
13:30 - 27 մայիսի, 2025
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
 |azatutyun.am|

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: «Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի իրականացվել, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը: «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակշռության կարևոր պայման» թեմայով համաժողովի մասնակիցներին դիմելով՝ նա շեշտել է, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առաջադրում չի նշանակում»։ «Հայաստանը պետք է հրաժարվի այս ցանկությունը նման լույսի ներքո ներկայացնելու փորձերից։ Այս հարցը չի հեռացվի Ադրբեջանի օրակարգից այնքան ժամանակ, քանի դեռ վերադարձը չի իրականացվել։ Բնականաբար, Արևմտյան Ադրբեջան վերադարձող ադրբեջանցիների համար պետք է ապահովվեն նաև անվտանգության երաշխիքներ», - ընդգծել է Իլհամ Ալիևը: Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը: Արտգործնախարար Միրզոյանը Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» նարատիվն ավելի վաղ տարածքային պահանջ էր համարել Հայաստանի նկատմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտին խորհրդարանի ամբիոնից հայտարարելով, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, նաև ասել էր. «Ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում»:
16:26 - 21 մայիսի, 2025
Ադրբեջանի պայմանները, հավանաբար, Հայաստանը կընդունի․ Ալիև
 |civilnet.am|

Ադրբեջանի պայմանները, հավանաբար, Հայաստանը կընդունի․ Ալիև |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Բաքվի պայմանները, հավանաբար, Երևանը կընդունի։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը երկու պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, որոնք, նրա խոսքով՝ «Հայաստանը դեռևս չի ցանկանում ընդունել»։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։ «Այնուամենայնիվ, այդ պայմանները, հավանաբար, կընդունվեն, որովհետև մենք որևէ անսովոր պայման առաջ չենք քաշել», – ասել է Ալիևը։ Նա նաև նշել է, թե «Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման նախաձեռնողն է»։ Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության պայմանագրի կնքման խոչընդոտ չի մնա։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 16-ին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Փաշինյանն ու Ալիևը կարևորել էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։
16:12 - 20 մայիսի, 2025
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում |armenpress.am|

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտափույթ կստորագրեն երկու երկրների միջև արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։  Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Կոշտայի ունեցած հանդիպումներին։ «Եվրոպական խորհրդի նախագահն ու ես շնորհավորեցինք Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու առթիվ։ Դա լուրջ առաջ քայլ է, և մենք ակնկալում ենք դրա շուտափույթ ստորագրումը։ Եվրամիությունը պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանային կապակցվածության մեջ և ամբողջ տարածաշրջանն ավելի մոտեցնել միմյանց և մեր Միությանը»,- գրել է նա։  
14:52 - 16 մայիսի, 2025
Կայա Կալասն ու Իլհամ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում կայունություն ապահովելու հետ կապված հարցեր |armenpress.am|

Կայա Կալասն ու Իլհամ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում կայունություն ապահովելու հետ կապված հարցեր |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հանդիպմանը Կալասը նշել է, որ Եվրամիությունը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները և շահագրգռված է դրանց հետագա զարգացմամբ։ Կարևորելով ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ ոլորտում շատ հաջող և արդյունավետ համագործակցությունը՝ Կալասը հայտարարել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս որպես վստահելի գործընկեր Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Անդրադառնալով տրանսպորտային կապերի թեմային՝ նա ընդգծել է այս համատեքստում Ադրբեջանի դերի կարևորությունը, որը կարևոր տարածաշրջանային պետություն է և գտնվում է կարևոր աշխարհաքաղաքական տարածքում։ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի վստահելի գործընկերն է և անդրադարձել է Հարավային գազային միջանցքի նշանակալի դերին, որը գործում է արդեն 4 տարի։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում եվրոպական 10 երկրի, այդ թվում՝ ԵՄ անդամ 8 երկրի։  Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ գազի ոլորտի հետ մեկտեղ Ադրբեջանի և Եվրամիության միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության լայն հնարավորություններ կան։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև հարավկովկասյան տարածաշրջանում  կայունության ապահովման հարցերի շուրջ։ Իլհամ Ալիևը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում և քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հիմունքներով հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
15:48 - 25 ապրիլի, 2025
Տարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրից հետո. Վրաստանի նախագահ
 |azatutyun.am|

Տարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրից հետո. Վրաստանի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանը հանդես է գալիս խաղաղության և երկխոսության միջոցով հակամարտությունների լուծման օգտին, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։ «Տարածաշրջանի ամբողջական ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո», - նշել է նա, փոխանցում են վրացական լրատվամիջոցները: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Կավելաշվիլին նաև ասել է, որ Թբիլիսին միշտ «աջակցել է և շարունակելու է աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: Իլհամ Ալիևը, իր հերթին, ընդգծել է, որ երկու հարավկովկասյան երկրները համատեղ իրականացնում են շատ կարևոր նախագծեր, որոնք մեծ նշանակություն ունեն նաև ավելի լայն աշխարհագրական տեսանկյունից: Իլհամ Ալիևը հավելել է, որ քաղաքական հարաբերությունները զարգանում են, բարձր մակարդակի շփումները կրում են պարբերական բնույթ, քաղաքական երկխոսությունն ակտիվ է:
16:52 - 16 ապրիլի, 2025
Ալիևը հայտարարել է, թե Իրանի հետ պայմանավորվել են «ՀՀ-ն շրջանցող ճանապարհ կառուցել»
 |factor.am|

Ալիևը հայտարարել է, թե Իրանի հետ պայմանավորվել են «ՀՀ-ն շրջանցող ճանապարհ կառուցել» |factor.am|

factor.am: Իրանական կողմի հետ քննարկվող նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային կապի կառուցումն է, որը Նախիջևանն Իրանի միջոցով կկապի Ադրբեջանի հիմնական տարածքի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Շրջանցիկ ավտոճանապարհն արդեն կառուցվում է։ Մենք հիմա կամուրջ ենք կառուցում, իսկ շրջանցիկ երկաթուղու կառուցումը հարց է, որը պահանջում է Իրանի և Ադրբեջանի համաձայնությունը, քանի որ Հայաստանը փակում է մեր մուտքը Նախիջևան։ Մենք չենք կարող նստել և սպասել։ Եվ այսպես, մենք պայմանավորվել ենք, որ կկառուցենք շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը կշարունակի մնալ փակուղում»,- ասել է Ալիևը։ Նա նաև նշել է, թե այս ամիս սպասում են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Ադրբեջան այցին։ «Մենք այս այցը համարում ենք չափազանց կարևոր երկկողմ հարաբերությունների ապագա զարգացման և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի համար։ Վերջին ամիսներին երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մի քանի այցելություններ են եղել։ Մենք ցանկանում ենք բարիդրացիական հարաբերություններ կառուցել մեր բոլոր հարևանների, այդ թվում՝ Իրանի հետ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
13:13 - 10 ապրիլի, 2025
Ալիևը խոսել է փոքր քայլերով Հայաստանի հետ հարաբերություններում վստահություն կառուցելու մասին

Ալիևը խոսել է փոքր քայլերով Հայաստանի հետ հարաբերություններում վստահություն կառուցելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համալսարաններից մեկում ընթացող «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի իր ելույթի ժամանակ դարձյալ խոսել է Հայաստանից ունեցած պահանջներից մասին՝ մասնավորապես նշելով, թե «հայտնի է՝ Բաքուն ինչ է ակնկալում Հայաստանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Սահմանադրության հարցում»։  Ըստ Ալիևի՝ եթե ​​դրանք կատարվեն, ապա կարող է կնքվել խաղաղության պայմանագիր, և այդպիսով Հարավային Կովկասում ինտեգրված տարածաշրջան ստեղծելու համար որևէ խոչընդոտ չի մնա։ «Սակայն, եթե իրատեսորեն խոսենք, սա չի նշանակում, որ միանգամից կբարեկամանանք Հայաստանի հետ: Այս դեպքում դեռ վաղ է խոսել որոշակի տնտեսական ինտեգրացիայի մասին: Այնուամենայնիվ, կարող ենք վստահություն կառուցել՝ սկսելով փոքր քայլերից»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, թե վերջերս առաջ են քաշվել որոշ նախաձեռնություններ, և իրենք սպասում են Հայաստանի դիրքորոշմանը դրանց վերաբերյալ:
11:13 - 09 ապրիլի, 2025