Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Սի Ծինփինը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Մայիսի 9-ի զորահանդեսին
 |tert.am|

Սի Ծինփինը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Մայիսի 9-ի զորահանդեսին |tert.am|

tert.am: Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ընդունել է ՌԴ նախագահի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը Մոսկվայում մասնակցելու հրավերը։ Այս մասին, kommersant.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Չինաստանում ՌԴ դեսպան Իգոր Մորգուլովը։ Չինաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։ «Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ընդունել է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու հրավերը և իր հերթին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին հրավիրել է Չինաստան՝ սեպտեմբերի սկզբին նախատեսված տոնակատարություններին»,- ասել է դիվանագետը «Ռոսիա 24»-ի եթերում։ Վերջին անգամ Սի Ծինփինը Մոսկվա է այցելել 2023 թվականին։ Նրա եռօրյա այցը տեղի է ունեցել մարտին՝ Պուտինի հրավերով։ Աղբյուրը նշում է, որ Մոսկվայում Հաղթանակի շքերթին մասնակցելու ծրագրեր ունեն նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շքերթին կհրավիրի «շատ պետությունների ղեկավարների»: 2024 թվականին Հաղթանակի շքերթին հրավիրվել էին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Կուբայի և Լաոսի նախագահները:
10:30 - 10 փետրվարի, 2025
Պանաման դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից |1lurer.am|

Պանաման դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից |1lurer.am|

1lurer.am: Պանաման դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից, որը նախատեսում է երկրների միջև համագործակցություն՝ Պանամայի ջրանցքն առևտրային նպատակներով օգտագործելու համար: Այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։ «Իմ կառավարությունը չի երկարաձգի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի վերաբերյալ 2017 թվականի փոխըմբռնման հուշագիրը: Մենք կուսումնասիրեն այն ժամկետից շուտ դադարեցնելու հնարավորությունը»,- նշել է Մուլինոն: Պանամայի նախագահի խոսքով՝ Ռուբիոն հանդիպմանը «որևէ սպառնալիք չի ներկայացրել Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ի վերահսկողությանը վերադարձնելու կամ «ուժ կիրառելու» վերաբերյալ, սակայն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի ներկայությունը տարածաշրջանում համարում է ջրանցքի նկատմամաբ վերահսկողությունը Պանամային փոխանցելու մասին պայմանագրի խախտում: ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից դուրս գալու Պանամայի որոշումը՝ այն որակելով կարևոր մեծ քայլ՝ ԱՄՆ հետ հարաբերություններում:
13:40 - 04 փետրվարի, 2025
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և Պետական խորհրդի նախագահին չինական Նոր տարվա առիթով

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և Պետական խորհրդի նախագահին չինական Նոր տարվա առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով: Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ բնության զարթոնքը խորհրդանշող այս տոնն առողջություն, երջանկություն և առաջադիմություն բերի բարեկամ չին ժողովրդի բոլոր ընտանիքներին։ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հարաբերությունները ձևավորվել են պատմության խորքից եկող բարեկամական կապերի հիման վրա: Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում մեծապես կարևորում եմ Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված հավասարու­թյան, փոխադարձ վստահության և հարգանքի վրա: Լիահույս եմ, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի համատեղ ջանքերով էլ ավելի ընդլայնել մեր երկու երկրների միջև ձևավորված բազմաբնույթ համագործակցությունը՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով որակապես նոր մակարդակի վրա: Այս համատեքստում կարևորում եմ նաև Չինաստանի նախագահության ներքո Հայաստանի և Շանհայի համագործակցության կազմակերպու­թյան միջև փոխգործակցության ամրապնդումը:  Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։ Լի Ցյանին ուղղված ուղերձում ասված է. «Չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ իմ ջերմագին շնորհավորանքներն ու մաղթանքներն եմ հղում Ձեզ և բարեկամ չին ժողովրդին: Մաղթում եմ, որ գալիք տարին Չինաստանի համար լինի ներդաշնակության և բարգավաճման տարի: Մեծապես կարևորելով Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ և բազմակողմ մակարդակներում ձևավորված բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան՝ իմ պատրաստակամությունն եմ հայտնում այսուհետ ևս առավելագույն ջանքեր ներդնել դրանք որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու ուղղությամբ: Հավատացած եմ, որ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նախաձեռնություններում առկա ակտիվ համագործակցու­թյունը, բարձրաստիճան փոխայցելությունները, ինչպես նաև փոխգործակցությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում, կնպաստեն վերոնշյալ նպատակների իրականացմանը»:
10:57 - 29 հունվարի, 2025
Տիբեթում երկրաշարժից հետո 515 հետցնցում է գրանցվել |armenpress.am|

Տիբեթում երկրաշարժից հետո 515 հետցնցում է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Տիբեթի Ինքնավար Շրջանի աղետի գոտում արդեն գրանցել է 515 հետցնցում, որոնք վերջին օրվա ընթացքում առաջացել են հիմնական՝ առավել ավերիչ երկրաշարժից հետո: Այդ մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Տիբեթի Ինքնավար Շրջանում երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 7-ի առավոտյան: Սեյսմիկ ակտիվությունը հանգեցրել է բազմաթիվ բնակելի շենքերի և ենթակառուցվածքի օբյեկտների ավերման։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 400 զինծառայող։ Մարդիկ տարհանվել են աղետի գոտուց։ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է առավելագույն ջանքեր գործադրել հետևանքների վերացման համար։ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ Նեպալի հետ Չինաստան սահմանին տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,1։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 80 հազար բնակչությամբ Շիգաձե քաղաքից 163 կմ հարավ-արևմուտք, օջախն ընկած է եղել է 10 կմ խորության վրա։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ զոհվել է առնվազն 126 մարդ, ևս 188-ը՝ վիրավորվել:    
10:56 - 08 հունվարի, 2025
Հայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին |armenpress.am|

Հայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին:  Այս մասին գրառումը հրապարակվել է ԱԳՆ X-ի միկրոբլոգում:  «Խորը ցավով տեղեկացանք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը հանգեցրել է զոհերի և ավերածությունների: Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,-հայտնել են ԱԳՆ-ից:  6.8 մագնիտուդով երկրաշարժը է տեղի ունեցել Տիբեթի ինքնավար մարզի Շիգացի շրջանի Տինգրի կոմսությունում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնից 20 կմ շառավղով գտնվում են 3 քաղաք և 27 գյուղ, որտեղ բնակվում է մոտ 6,9 հազար մարդ։ Երկրաշարժից հետո սեյսմոլոգներն արձանագրել են 49 հետցնցում։ Զոհերի թիվն անցել է 100-ը:   
10:41 - 08 հունվարի, 2025
Չինաստանում մարդու մետապնևմովիրուսային վարակի բռնկում է. Արմեն Մուրադյան

Չինաստանում մարդու մետապնևմովիրուսային վարակի բռնկում է. Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնում է, որ ըստ Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հաղորդման՝ Չինաստանում ներկայումս արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ:  «Բացի այդ, լարված համաճարակային իրավիճակ  է նաև մյուս շնչառական վարակների առումով, մասնավորապես՝ A գրիպի,  Mycoplasma pneumoniae և Covid-19 վարակների: Ահազանգող է, որ HMPV վարակի տարածումը հանգեցրել է հանկարծակի մահվան դեպքերի զգալի աճի, հատկապես՝ 40-ից 80 տարեկան անձանց շրջանում: Ավելացել է նաև մինչև 14 տարեկան երեխաների թոքաբորբով հոսպիտալացված դեպքերի թիվը: Մարդու մետապնևմովիրուսը (HMPV) հայտնաբերվել է 2001 թվականին, այն պատկանում է Pneumoviridae ընտանիքին, որը ներառում է նաև ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV): HMPV-ն կարող է առաջացնել ինչպես վերին, այնպես էլ ստորին շնչուղիների վարակ բոլոր տարիքային խմբերում, սակայն առավել խոցելի են  երեխաները, տարեցները և թուլացած իմունային համակարգ ունեցողները: Հարկ է նշել, որ վիրուսն ունի մարդուց մարդուն արագ տարածվելու հատկություն, այն փոխանցվում է շնչառական արտազատուկներով օդակաթիլային մեխանիզմով՝  անմիջական շփման միջոցով, օրինակ՝ ձեռքսեղմում, կամ բաղարկված առարկաներին դիպչելու միջոցով: Վարակի  ինկուբացիոն շրջանը 3-5 օր է: Ընդհանուր ախտանշանները ներառում են հազ, ջերմություն, քթից արտադրություն, շնչառության դժվարացում:   Կանխարգելման համար առաջարկվում է՝ Պահպանումը շնչառական հիգիենան՝ հիվանդի և շրջակա անձանց կողմից դիմակների կրումը, հազի, փռշտոցի էթիկետի պահպանումը Պահմանել ձեռքերի հիգիենան՝  հաճախակի լվանալ ձեռքերը՝ 20 վայրկյան տևողությամբ: Չլվացված ձեռքերով չդիպչել դեմքին Ախտանշանների առկայության դեպքում մնալ տանը՝ վիրուսի տարածումը կանխելու համար Պարբերաբար մաքրել հաճախակի շոշափվող մակերեսները Հաճախակի օդափոխել փակ տարածքները: HMPV վարակի դեմ դեռևս պատվաստանյութ հասանելի չէ: Նշենք, որ 2023 թվականին HMPV վարակի դեպքեր են արձանագրվել  Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Չինաստանում»,- գրել է նա։
14:47 - 07 հունվարի, 2025
Վաշինգտոնը ենթադրում է, որ Պեկինը կապ էր հաստատել Մոսկվայի հետ՝ կանխելու միջուկային զենքի կիրառումը
 |azatutyun.am|

Վաշինգտոնը ենթադրում է, որ Պեկինը կապ էր հաստատել Մոսկվայի հետ՝ կանխելու միջուկային զենքի կիրառումը |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնը հիմքեր ունի ենթադրելու, որ Չինաստանի իշխանությունները ժամանակին կապ են հաստատել Ռուսաստանի հետ` նպատակ ունենալով կանխել Մոսկվայի կողմից միջուկային զենքի կիրառումը: Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Առաջիկա շաբաթներին պաշտոնին հրաժեշտ տվող Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը «շատ մտահոգված էր» միջուկային սպառնալիքով։«Նույնիսկ եթե հավանականությունը 5-ից հասնի 15 տոկոսի, երբ խոսքը միջուկային զենքի մասին է, չկա ավելի լուրջ բան», - ընդգծել է պետքարտուղարը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ առաջինը միջուկային զենք կիրառել, շեշտելով, որ այդ զենքին դիմելը կլինի անվտանգության վերջին միջոցը։ Միաժամանակ, Կրեմլի ղեկավարն անցած նոյեմբերին միջուկային նոր դոկտրին հաստատեց, որը մասնավորապես թույլ է տալիս Մոսկվային միջուկային զենք օգտագործել ոչ միայն Ռուսաստանի գոյությունը վտանգող սպառնալիքի, այլև տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած լայնածավալ, նույնիսկ ոչ միջուկային հարձակման դեպքում։
16:08 - 04 հունվարի, 2025
Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմերցիայի նախարարության պատվիրակությանը։   Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության ակտիվացումը և ընդլայնումը՝ հաշվի առնելով համագործակցության առկա չօգտագործված ներուժը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության և ներդրումային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությանը 2024 թվականի նոյեմբերի 5-10-ն ընկած ժամանակահատվածում Շանհայում կազմակերպվող Չինաստանի ներմուծման 7-րդ միջազգային ցուցահանդեսին։   Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել իրենց լիազորությունների սահմաններում նպաստել հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը։
18:27 - 11 դեկտեմբերի, 2024
Բայդենը և Սին պայմանավորվել են, որ արհեստական ​​ինտելեկտը չկառավարի միջուկային զենքերը
 |azatutyun.am|

Բայդենը և Սին պայմանավորվել են, որ արհեստական ​​ինտելեկտը չկառավարի միջուկային զենքերը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պայմանավորվել են, որ միջուկային զենքի կիրառման վերաբերյալ որոշումները պետք է ընդունեն մարդիկ և ոչ թե արհեստական բանականությունը (AI), ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «Երկու առաջնորդները վերահաստատել են միջուկային զենքի կիրառման որոշման նկատմամբ մարդկային վերահսկողության պահպանման անհրաժեշտությունը», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: Նրանք նաև ընդգծել են հնարավոր ռիսկերը ուշադիր դիտարկելու և ռազմական ոլորտում AI տեխնոլոգիաները խելամիտ և պատասխանատու կերպով զարգացնելու անհրաժեշտությունը: Նոյեմբերին երկու երկրները կարճ ժամանակով վերսկսել էին միջուկային զենքի վերաբերյալ պաշտոնական բանակցությունները, սակայն այդ բանակցությունները դադարեցվել են, և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հրապարակայնորեն հիասթափություն էր հայտնել Չինաստանի արձագանքից:
11:44 - 17 նոյեմբերի, 2024
Ձգտելու ենք ՉԺՀ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները զարգացնել բարձր մակարդակով՝ ավելի լավ ծառայելով մեր ժողովուրդների շահերին. Չեն Մին |armenpress.am|

Ձգտելու ենք ՉԺՀ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները զարգացնել բարձր մակարդակով՝ ավելի լավ ծառայելով մեր ժողովուրդների շահերին. Չեն Մին |armenpress.am|

armenpress.am: Չինաստանն ու Հայաստանը հարուստ պատմություն և մշակույթ ունեցող հնագույն քաղաքակրթություններ են, երկու ժողովուրդներն էլ սիրում են խաղաղություն, աշխատասեր են, խիզախ ու հյուրասեր, ինչը շփման բազմաթիվ ընդհանուր կետեր է ստեղծում և ամուր հիմք դնում մշակութային փոխանակումների և փոխուսուցման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ հայտնեց ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։   Նա ընդգծեց, որ տվյալ իրադարձությունը նոր պատմական դարաշրջան բացեց չին ազգի զարգացման և առաջընթացի համար՝ զգալիորեն փոխելով աշխարհի զարգացման ընթացքը և կառուցվածքը։ «Անցած 75 տարիների ընթացքում Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, չին ժողովրդին առաջնորդելով անդադար պայքարի և ինքնակատարելագործման ուղիով, վերափոխեց աղքատ, հետամնաց և փակ Չինաստանը աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությամբ՝ ժամանակակից, բաց և բարգավաճող պետության, ստեղծելով երկու հրաշք՝ արագ տնտեսական զարգացում և երկարատև սոցիալական կայունություն, ինչպես նաև ձեռք բերելով հսկայական նվաճումներ, որոնք զարմացրել են ողջ աշխարհին։ Նոր ժամանակաշրջանից ի վեր, ընկեր Սի Ծինփինի գլխավորությամբ և Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի ղեկավարությամբ՝ կուսակցությունը և պետությունը պատմական առաջընթաց են գրանցել՝ հաջողությամբ առաջ մղելով և ընդլայնելով չինական ոճի արդիականացումը, իսկ չին ազգի մեծ վերածննդի գաղափարի գործընթացը դարձել է անդառնալի»,- ասաց Չեն Մինը։   Նա հիշեցրեց, որ այս տարի լրացել է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը, և երկու երկրների բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ առողջ և կայուն կերպով՝ ցուցաբերելով նոր արդյունքներ տարբեր ոլորտներում համագործակցության մեջ։  «Բարձր մակարդակի փոխայցելությունները հասել են նոր բարձունքների։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Սի Ծինփինի հետ «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հաջորդաբար այցելել են Չինաստան, իսկ տիկին Աննա Հակոբյանը Չինաստանում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին։ Երկու երկրների կառավարությունների, քաղաքական կուսակցությունների, վերլուծական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների միջև բոլոր մակարդակներում փոխանակումներն ու համագործակցությունն ավելի են սերտանում, այցելությունների և փոխանակումների քանակը շարունակաբար աճում է»,- նշեց ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Չեն Մինի դիտարկմամբ՝ գործնական համագործակցությունը բերում է նոր հնարավորություններ։ Այս տարվա հունվարից օգոստոս ամիսների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը կազմել է 1.87 միլիարդ դոլար՝ աճելով 37.7%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարվա առաջին կեսին Չինաստան է այցելել մոտ 11,500 հայ զբոսաշրջիկ, ինչը 1.1 անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ։ Սեպտեմբեր ամսվա սկզբին հաջողությամբ կայացավ  Չինական «Հարավային ավիաուղիներ» ընկերության կողմից իրականացվող Ուրումչի-Երևան առաջին ուղիղ չվերթը, որը դարձավ երկու երկրների միջև առաջին ուղիղ ավիաչվերթը։ Այն երկու երկրների միջև ազատ վիզային ռեժիմի հետ միասին էլ ավելի է հեշտացնում քաղաքացիների փոխանակումները։ Հաջորդ ամիս ավելի քան 20 հայկական ընկերություններ կմեկնեն Շանհայ՝ մասնակցելու Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին՝ նախանշելով Հայաստանի տարբեր յուրահատուկ և մրցունակ ապրանքների մուտքը չինական շուկա։ Հայտնի չինական ապրանքանիշերը, ինչպիսիք են Xiaomi-ն, Gree-ն, Haier-ը, Jetour-ը և այլն, բացել են իրենց մասնագիտացված խանութները Հայաստանում՝ ավելի շատ հնարավորություն տալով հայ ժողովրդին զգալ չինական նորարարության հմայքը։ «Մեր ժողովուրդների միջև փոխանակումները նոր շունչ են ստանում։ Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Հայաստան-Չինաստան» բարեկամության միությունը և Չինաստանի գիտության և մշակույթի կենտրոնը, միջոցառումներ են կազմակերպում՝ նվիրված կարևոր տոներին և իրադարձություններին, ինչպիսիք են օրինակ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրը, ՉԺՀ ազգային տոնը և այլն, ակտիվորեն նպաստելով երկու երկրների ժողովուրդների միջև փոխադարձ կապի ամրապնդմանը»,- ասաց Չեն Մինը։     
19:44 - 29 հոկտեմբերի, 2024