Լիբանան

Լիբանանում հարձակման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատունը
 |factor.am|

Լիբանանում հարձակման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատունը |factor.am|

factor.am: Բեյրութի մերձակայքում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակվելու փորձից հետո Լիբանանի զինվորականները ձերբակալել են զինյալին, գրում է AP-ն։ Այս հարձակումը տեղի է ունեցել երկրում լարվածության աճի ֆոնին, որտեղ «Հըզբոլլահ»-ի զինյալների և իսրայելական զորքերի միջև ամիսներ շարունակվող մարտերը հազարավոր մարդկանց տեղահանել են սահմանի երկայնքով՝ տարիներ շարունակ քաղաքական փակուղուց և տնտեսական դժվարություններից հետո: Լիբանանցի զինվորականները հայտարարության մեջ նշում են, որ կրակ են արձակել հարձակվողի վրա, որին ներկայացնում են միայն որպես սիրիացի։ Զինված տղամարդը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Հարձակման շարժառիթը պարզ չէ։ Միաժամանակ, լիբանանյան լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ արյունոտված հարձակվողը սև անթև բաճկոնով է, որի վրա արաբերեն գրված է «Իսլամական պետություն», ինչպես նաև «I» և «S» անգլերեն սկզբնատառերը։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բեյրութից հյուսիս գտնվող արվարձանում ԱՄՆ դիվանագիտական ​​ներկայացուցչության շենքի մոտ շուրջ կես ժամ հրաձգություն է տեղի ունեցել: Լիբանանի անվտանգության պաշտոնյան AP-ին հայտնել է, որ հարձակվողները 4-ն են եղել, որոնցից մեկը հարձակվողներին տարել է դեպքի վայր, իսկ երեքը կրակ են բացել: Նշվում է, որ կրակողներից մեկը սպանվել է, մեկը՝ փախել, իսկ երրորդը՝ վիրավորվել ու ձերբակալվել զինվորականների կողմից։ ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ վաղ առավոտյան տեղի ունեցած հարձակման հետևանքով դեսպանատան աշխատակիցների շրջանում տուժածներ չկան, և որ լիբանանյան զորքերն ու դեսպանատան անվտանգության աշխատակիցներն արագորեն մոբիլիզացվել են: Լիբանանյան կողմն էլ հայտնել է, որ զորքեր են տեղակայվել դեսպանատան մոտ և հարակից տարածքներում:
13:30 - 05 հունիսի, 2024
«Հեզբոլլահ»-ը երեք հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսում Շլոմի քաղաքի ուղղությամբ |tert.am|

«Հեզբոլլահ»-ը երեք հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսում Շլոմի քաղաքի ուղղությամբ |tert.am|

tert.am:«Հեզբոլլահ» շարժման զինված թևի մարտիկները հրթիռակոծել են իսրայելական Շլոմի քաղաքը: Այն Արևմտյան Գալիլեայում է՝ Լիբանանի սահմանից 1 կմ հեռավորության վրա։  ՏԱԱՍ-ի հաղորդմմամբ, այս մասին հայտնում է կազմավորման ռազմատեղեկատվական ծառայությունը և հավելում, որ այդ ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել։ Ի պատասխան՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են շիա ստորաբաժանումների ֆորպոստները Բլիդաում և Թեյր Հարֆում։ Հարավային Լիբանանի արևելյան հատվածում լարվածություն է տիրում սահմանի երկայնքով՝ Ռաշայա ալ-Ֆուխար քաղաքի և հարևան Քֆար Շուբա և ալ-Ֆրեյդիս գյուղերի մոտ, որտեղ հրաձգություն է ընթանում «Հեզբոլլահ»-ի զինյալների և իսրայելցի զինվորների միջև: Ականատեսների վկայությամբ՝ երկնքում կան իսրայելական անօդաչու թռչող սարքեր, որոնք հարվածում են ցամաքային թիրախներին:    
18:46 - 06 ապրիլի, 2024
«Հեզբոլլահ»-ը խոստացել է պատասխանել Բեյրութում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալի սպանությանը
 |armenpress.am|

«Հեզբոլլահ»-ը խոստացել է պատասխանել Բեյրութում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալի սպանությանը |armenpress.am|

armenpress.am: Բեյրութի հարավային արվարձանի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ Արուրին։ Շիա իսլամիստական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հայտարարել է, որ հարձակումն իրենից ներկայացնում է վտանգավոր ոտնձգություն Լիբանանի ինքնիշխանության վրա, որը չի կարող անպատիժ մնալ: «Իսլամական դիմադրությունն անպատասխան չի թողնի իսրայելական այս հանցագործությունը: Սալեհ ալ Արուրիի սպանության համար հատուցումը կհետևի անհրաժեշտ ժամանակին, հարմար վայրում», - Telegram-ում «Հեզբոլլահ»-ի հրապարակած հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։ «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի մարտիկները վերահսկում են Բեյրութի հարավային Դահիյայի շրջանը, որտեղ հունվարի 2-ին անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել եռահարկ շենքին, որտեղ գտնվում էր ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանը: Դրա հետևանքով զոհվել են ալ Արուրին և ևս վեց մարդ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարներ։ Այս հարձակման համար Լիբանանը մեղադրել է Իսրայելին։ Ինչպես նշվում է շիաների կուսակցության հայտարարության մեջ, «Իսրայելը դիմել է քաղաքական սպանությունների այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ նրա զինված ագրեսիայի ձախողումը»:
11:35 - 03 հունվարի, 2024
Բեյրութում Իսրայելի հարվածից սպանվել է «Համաս»-ի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրին․ Reuters |azatutyun.am|

Բեյրութում Իսրայելի հարվածից սպանվել է «Համաս»-ի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրին․ Reuters |azatutyun.am|

azatutyun.am: Երեքշաբթի օրը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իսրայելի անօդաչու թռչող սարքի հարվածից սպանվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով լիբանանյան և պաղեստինյան անվտանգության աղբյուրները։ Ըստ Reuters-ի՝ «57-ամյա Արուրին ծայրահեղական «Համաս»-ի առաջին բարձրաստիճան առաջնորդն էր, ով սպանվեց խմբավորման դեմ Իսրայելի գրեթե երեք ամիս առաջ մեկնարկած ջախջախիչ օդային և ցամաքային հարձակումից հետո»։ Աղբյուրը նախազգուշացնում է պատերազմի տարածման վտանգի մասին։ «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլան նախազգուշացրել է Իսրայելին, որ Լիբանանում որևէ սպանություն արժանանալու է «խիստ արձագանքի»: Երեքշաբթի օրը «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ Արուրիի սպանությունից հետո Մարջի մերձակայքում հրթիռային հարվածներ է հասցրել իսրայելցի զինվորների ուղղությամբ։ Իսրայելը երկար ժամանակ մեղադրում էր Արուրիին իր քաղաքացիների դեմ մահաբեր հարձակումների համար։ Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համաս»-ի զինյալները Գազայի գոտուց սկսել են հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարել են, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: Իսրայելը պատասխան գործողությունների է դիմել և հայտարարել է, որ կհաղթի։    
09:25 - 03 հունվարի, 2024
Իսրայելի բանակը հայտարարել է ռազմական գործողությունները չորս ժամով դադարեցնելու մասին, որ Գազայի բնակիչները հեռանան քաղաքից
 |1lurer.am|

Իսրայելի բանակը հայտարարել է ռազմական գործողությունները չորս ժամով դադարեցնելու մասին, որ Գազայի բնակիչները հեռանան քաղաքից |1lurer.am|

1lurer.am: Իսրայելական կողմը հայտնել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր: ԶԼՄ-ները գրում են, որ ՑԱԽԱԼ-ը կրկին թիրախավորել է Ջաբալիայի փախստականների ճամբարը, հաղորդվում է տասնյակ զոհերի մասին: Ակտիվ մարտեր են Ալ-Շիֆա հիվանդանոցի շրջակայքում, որի տակ, իսրայելական կողմի համոզմամբ, ՀԱՄԱՍ-ին պատկանող ենթակառուցվածքներ կան: Հարյուրավոր պաղեստինցիներ շրջափակված են հիվանդանոցում, որտեղ ջուրն ու վառելիքը սպառվել են: Գազայի հատվածի հյուսիսում այժմ ընդամենը մեկ հիվանդանոց է գործում: Զոհերի թիվն ավելանում է: Իսրայելական և պաղեստինյան կողմերի զոհերի ընդհանուր թիվը հատում է 12 400-ը: Օրակարգում է գերիներ հարցը: Al Jazeera-ն գրում է, որ Կատարն աշխատում է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև գերիների փոխանակման ուղղությամբ: Նշվում է, որ Իսրայելը պետք է բանտերից ազատի պաղեստինցի 200 երեխայի և 75 կնոջ: Շարժումն էլ պետք է բաց թողնի 50-70 պատանդի՝ կանանց և երեխաների:  Իսրայելի բանակն այժմ հայտարարել է ռազմական գործողությունները չորս ժամով դադարեցնելու մասին, որ Գազայի բնակիչները հեռանան քաղաքից: ՑԱԽԱԼ-ի տվյալով՝ Գազայի հատվածի հյուսիսից հարավ է հեռացել արդեն ավելի քան 1 միլիոն խաղաղ բնակիչ։
13:51 - 14 նոյեմբերի, 2023
Ոմանք կցանկանային, որ «Հըզբոլլահը» ներքաշվեր լայնամասշտաբ պատերազմի մեջ․ Հասան Նասրալլա

 |factor.am|

Ոմանք կցանկանային, որ «Հըզբոլլահը» ներքաշվեր լայնամասշտաբ պատերազմի մեջ․ Հասան Նասրալլա |factor.am|

factor.am: Լիբանանի «Հըզբոլլահ» արմատական խմբավորման ղեկավար Հասան Նասրալլան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ դիմել է Լիբանանում և ամբողջ աշխարհում իր կողմնակիցներին: Նա ՀԱՄԱՍ-ի հարձակումը 100 տոկոսով պաղեստինյան գործողություն է անվանել, սակայն չի բացառել ապագայում «Հըզբոլլահի» զինյալների և Իսրայելի միջև հակամարտության սրման հավանականությունը: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Հասան Նասրալլան գովաբանել է ՀԱՄԱՍ-ին հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման համար՝ հայտարարելով, որ զինյալները գործել են «ճիշտ, իմաստուն և արդար»: Նա նաև շնորհակալություն է հայտնել Եմենում և Իրաքում ծայրահեղական խմբավորումներին՝ Իսրայելի դեմ իրենց պայքարին մասնակցելու համար: «Հըզբոլլահը» Լիբանանի ամենամեծ ռազմաքաղաքական ուժն է։ ԱՄՆ-ը և Արևմուտքի այլ երկրներ այն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել ։ Այս պահին «Հըզբոլլահի» զինյալները հարձակումներ են իրականացնում իսրայելցի զինվորականների վրա լիբանանա-իսրայելական սահմանին և գնդակոծում Իսրայելի տարածքը: Բախումները գնահատվում են բավականին ինտենսիվ, ՑԱԽԱԼ-ը լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել իր հյուսիսային սահմանների մոտ, սակայն մինչ օրս չի համարվում, որ «Հըզբոլլահ»-ը  ՀԱՄԱՍ-ի կողմից պաշտոնապես պատերազմի մեջ է մտել Իսրայելի դեմ: Ա մեն ինչ կարող էր փոխվել Նասրալլայի երկար սպասված ելույթից հետո, բայց կարծես թե լիբանանյան խմբավորումը պատրաստ չէ բարձրացնել հակամարտության  խաղադրույքները: Շիա խմբավորման առաջնորդի ելույթը համընկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Իսրայել այցի հետ։ Շեյխ Հասան Նասրալլայի խոսքերով՝ Իսրայելի կանխարգելիչ հարվածը Լիբանանին կլինի Իսրայելի ամենամեծ սխալը իր գոյության ամբողջ ընթացքում: Նա հավելել է, որ իր գլխավորած «Հըզբոլլահ» շարժման գործողությունները ստիպել են ՑԱԽԱԼ-ին ուժերի մի մասը տեղափոխել Լիբանանի հետ սահման: «Ոմանք ասում են, որ «Հըզբոլլահը» պատրաստվում է պայքարի մեջ մտնել։ Ես ձեզ ասում եմ՝ մենք այդ մարտը վարում ենք հոկտեմբերի 8-ից։ Ոմանք կցանկանային, որ «Հըզբոլլահը» ներքաշվեր լայնամասշտաբ պատերազմի մեջ, բայց ես կարող եմ ձեզ ասել, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում իսրայելա-լիբանանյան սահմանի երկայնքով, մեծ նշանակություն ունի, և դա վերջը չէ»,- հայտարարել է Նասրալլան։ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո իր առաջին հրապարակային հայտարարության մեջ Նասրալլան նաև հայտարարել է, որ «Հըզբոլլահ» շարժումը, իբր, ոչինչ չի իմացել ՀԱՄԱՍ-ի՝ հոկտեմբերի 7-ի հարձակմանը նախապատրաստվելու մասին:
10:53 - 04 նոյեմբերի, 2023
Այս պահի դրությամբ Լիբանանից Հայաստան տեղափոխվելու խնդրանքով դիմումներ ՀՀ դեսպանությունը չի ստացել. ՀՀ ԱԳՆ
 |armenpress.am|

Այս պահի դրությամբ Լիբանանից Հայաստան տեղափոխվելու խնդրանքով դիմումներ ՀՀ դեսպանությունը չի ստացել. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների, ինչպես նաև հայ համայնքային կառույցների ղեկավար շրջանակների հետ՝ ըստ անհրաժեշտության ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև բազմահազարանոց լիբանանահայությանը անվտանգային լուծումներ առաջարկելու համար: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նա նաև նշել է, որ այս պահի դրությամբ Լիբանանից Հայաստան տեղափոխվելու խնդրանքով դիմումներ ՀՀ դեսպանությունը չի ստացել: «Ի պատասխան մի քանի հարցումների՝ դեսպանության կողմից տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում նաև՝ այս պահին գործող Բեյրութ-Երևան կոմերցիոն չվերթների վերաբերյալ»,- հայտնել է Անի Բադալյանը։
20:55 - 24 հոկտեմբերի, 2023
Պետքարտուղարությունը ամերիկացիներին կոչ է անում անհապաղ լքել Լիբանանը |hetq.am|

Պետքարտուղարությունը ամերիկացիներին կոչ է անում անհապաղ լքել Լիբանանը |hetq.am|

hetq.am: Ամերիկյան իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել անհապաղ հեռանալ Լիբանանից՝ «անվտանգության ոլորտում անկանխատեսելի իրավիճակի պատճառով»: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։ «Պետքարտուղարությունը ԱՄՆ քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տալիս զերծ մնալ Լիբանան մեկնելուց։ Խորհուրդ ենք տալիս Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին համապատասխան միջոցներ ձեռնարկել երկիրը լքելու համար, ներկայումս հասանելի են առևտրային տարբերակները: ԱՄՆ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որոշել են չլքել այդ երկիրը, խորհուրդ ենք տալիս պատրաստել գործողությունների պլաններ արտակարգ իրավիճակների դեպքում» - ընդգծվում է հայտարարության մեջ։ Ըստ Պետքարտուղարության հայտարարության՝ Լիբանանը լքելու ամենահարմար տարբերակը Բեյրութի օդանավակայանն է։  Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իրավիճակի սրման ֆոնին Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավում «Հեզբոլահ» շարժման ենթակառուցվածքներին ու դիրքերին։
10:44 - 23 հոկտեմբերի, 2023