«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Խելացի գործողությունների դեպքում մենք կարող ենք վերականգնել մեր բանակը եւ պայքարել մեր ինքնության համար․ Սեյրան Օհանյան |news.am|

Խելացի գործողությունների դեպքում մենք կարող ենք վերականգնել մեր բանակը եւ պայքարել մեր ինքնության համար․ Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Մեր նպատակը պետք է լինի Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, ադրբեջանիցներին մեր տարածքներից դուրս շպրտելը եւ Արցախի ազատագրումն ու ինքնորոշման գաղափարը։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Այդ նպատակն իրականացնելու համար պետք է կերտենք մեր պետության ռազմական հզորության կետերը՝ տարածք, բնակչություն, տնտեսություն։ Մեր ժողովուրդն ունի այդ ներուժը Մենք Շուշի ազատագրման օրն այսօր այլ իրավիճակում ենք տոնում։ Շուշին չկա, Արցախի մի մասն օկուպացրել են ադրբեջանիցները։ Այսօրը մեզ համար պատասխանատվության օր պետք է լինի»,- ասաց Օհանյանը։ Սեյրան Օհանյանի կարծիքով՝ խելացի գործողությունների դեպքում մենք կարող ենք վերականգնել մեր բանակը եւ պայքարել մեր ինքնության համար։ «Այս իշխանությունները ասում են, որ մենք թույլ ենք, որովհետեւ չեն կարողանում ճիշտ գնահատել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, ներքին եւ արտաքին սպառնալիքները։ Այս իշխանությունը բարոյազրկում է պետականությունը, ինքնշխանությունը, բանակը, եկեղեցին, հաղթանակները եւ դրանք կերտածները։ Այս պատերազմի պարտության հիմնական պատճառը բանակցային գործընթացի տապալում է եղել, պատերազմի ընթացքում էլ ոչինչ չարվեց բանակը գծերի մեջ դնելու եւ ապահովելու համար»,- ընդգծեց Օհանյանը։
12:44 - 09 մայիսի, 2023
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտման» շարժումը դիմել է ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին՝ կոչ անելով միանալ պահանջագրին

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտման» շարժումը դիմել է ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին՝ կոչ անելով միանալ պահանջագրին

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը նամակներ է ուղարկել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր», «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին և բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով միանալ change.org  հարթակում՝ հրապարակված պահանջագրին: Այս մասին տեղեկացնում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» խումբը։ «Արցախցի մի խումբ երիտասարդների նախաձեռնած պահանջագրով միջազգային հանրությանը պահանջ է ներկայացվում գործուն քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումն ապահովելու ուղղությամբ:  «Համոզված ենք, որ որպես ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ՝ ձեր կողմից ևս կարևորվում է այս պահանջների կատարումը, ուստի կոչ ենք անում ձեզ՝ միանալ  ստորագրահավաքին և ձեր համակիրներին ևս հորդորել միանալ նախաձեռնությանը՝ կանխելու համար արցախահայերի հայրենազրկումը»,- նշվում է նախաձեռնողների՝ խմբակցություններին ուղղված նամակում: Պահանջագիրն առցանց հարթակում արդեն մոտ 15 հազար ստորագրություն է հավաքել: Նախաձեռնող խմբի կողմից ստորագրահավաք է կազմակերպվել նաև Ստեփանակերտում և Արցախի բոլոր շրջաններում: Երեկվա դրությամբ պահանջագրին միացած ստորագրությունների ընդհանուր թիվը գերազանցում է 40 հազարը:  Նախաձեռնության աջակիցների կողմից այսօր Երևանում ևս տեղադրվել են կետեր՝ ստորագրահավաքին մասնակցելու համար:  Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու պահանջագիրը հնարավոր է ֆիզիկապես ստորագրել Երևանում՝ Բաղրամյան 6, Սարյան 26 և Խորենացի 47/7 հասցեներում:  «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում ստորագրահավաք է նախաձեռնել նաև ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:  Ստորագրահավաքին առցանց հնարավոր է միանալ change.org  հարթակում՝ այս հղումով»,-նշված է հաղոդագրությունում։
16:38 - 04 մայիսի, 2023
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց Վաշինգտոնում ընթացող բանակցությունների մասին |tert.am|

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց Վաշինգտոնում ընթացող բանակցությունների մասին |tert.am|

tert.am: Վաշինգտոնում քննարկվում է այն, ինչ ես այս ամբիոնից ներկայացրել եմ։ Այո՛, սեղանին կա փաստաթուղթ և այն փաստաթուղթն է, որին ես տիկին Խամոյանին իր բարձրացրած հարցից հետո առաջարկել եմ գալ ու ծանոթանալ։ Այս մասին այսօր Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ թե ինչ են քննարկում վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում։ Նրա խոսքով՝ պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկումից հետո ինքն առաջարկել է՝ գալ ու ծանոթանալ, սակայն ընդդիմադիր պատգամավորը չի ցանկացել։ «Ես հանձնարել եմ ԱԳՆ-ին, որ ձեզ հրավիրեն ու ծանոթացնեն, ինքն էլ ասաց՝ պետք չի։ Բայց ես դա առիթ չեմ օգտագործում ասելու՝ լավ, չեք ուզում, ուրեմն պետք չէ։ Կարող եք ծանոթանալ։ Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև այս փաստաթղթի մասին ասել եմ հրապարակային այս ամբիոնից։ Այսինքն՝ թեզերի մասով ես ասել եմ՝ մանրամասների, տեքստային տարբերակների մասով կարող եք և՛ Ադրբեջանի ներկայացրածին ծանոթանալ և մեր ռեակցիաներին ծանոթանալ»,-ասաց Փաշինյանը։ Գեղամ Մանուկյանի մյուս հարցին, թե արդյոք հնարավոր է Վաշինգտոնում բանակցությունների արդյունքում մոտ ապագայում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, օրինակ՝ հունիսի 1-ին Քիշնևում, վարչապետը պատասխանեց, որ շատ ուրախ կլինի, որ դա տեղի ունենա։ «Եթե պարզվի, որ թուղթ կա սեղանին և վերջին մտածումներն են՝ ստորագրել, թե չէ, դա վատ նորություն չԷ, լավ նորություն է», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին ցանկացած լավ կամ վատ մեկնաբանություն ազդելու է բանակցությունների ընթացքի վրա, ուստի այլևս ոչինչ հավելել պետք չէ։ Նա նաև մանրամասնեց, թե ինչ հանձնարարականներ է տվել Վաշինգտոնում բանակցող իր թիմին։ «Հաշվի առնելով, թե որքան մեծ ճնշման տակ են նրանք՝ ես ասել եմ, որ այն թուղթը, որի շուրջ բանակցում եք, հիշեք՝ ես եմ ստորագրելու։ Բանակցեք ազատ՝ մեր քաղաքական ուղեգծի և մեր հրապարակային արտահայտված կարծիքների շրջանակներում։ Իհարկե, այստեղ էլ թակարդ կա, քանի որ բանակցություններում միշտ էլ կարող է նոր առաջարկ ի հայտ գալ։ Բանակցային գործընթացը կենդանի պրոցես է։ Ընթացքում կարող են նոր գաղափարներ ծնվել, որոնք նախկինում մեր մտքով չէին անցել»,- նշեց վարչապետը։
20:13 - 03 մայիսի, 2023
Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան դավաճանական տանդեմը օրինականացրեց ադրբեջանական մաքսակետը․ Գեղամ Մանուկյան 
 |tert.am|

Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան դավաճանական տանդեմը օրինականացրեց ադրբեջանական մաքսակետը․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: ԱԺ-ն իր հերթական քառօրյան է է սկսում և քննարկում հետևյալ նախագծերը՝ գիտական, գիտատեխնիկական գործունեության,  սնանկության և այլ հարցերի շուրջ, այնինչ արբեջանական ագրեսիան Արցախի դեմ նոր սահմաններ է անցել, այնինչ Հակարիի կամրջի վրա Ադրբեջանը դրել է ամբողջական հենակետ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Բազմաթիվ մեր հայրենակիցներ այս օրերին ցավով, կսկիծով ու զայրույթով ականատես էին լինում ՀՀ իշխանությունների լռության  պայմաններում, թե ինչպես է շարունակում ադրբեջանական կլանումը և օկուպացիան։ Գաղտագողին այն է, երբ որ բանակցությունների հանդիպումից հետո մեկ էլ ԱՄՆ պետդեպարտամենտը ասում է քննարկման կետերից մեկը  երկու երկրների էթնիկ փոքրամասնությունների իրավունքների հարցն է։ Գաղտագողին՝ Արցախի Հանրապետության արցախահայությունը  Ադրբեջանում էթնիկ փոքրամասնություն անվանելու հարցն է, գաղտագողին այն է, որ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան դավաճանական տանդեմով օրինականացրեցին ադրբեջանական մաքսակետը՝ արցախահայերին այդ մաքսակետով տանել-բերելով ու ամբողջ աշխարհին հայտարարելով, որ սահմանները կարող ենք նորմալացնել»,- ասաց պատգամավորը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:27 - 02 մայիսի, 2023
Եթե այս բանակցությունները նույն բովանդակությամբ տեղի ունենային Մոսկվայում, նույն հարցը կբարձրացնեի՞ք․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Մանուկյանին
 |tert.am|

Եթե այս բանակցությունները նույն բովանդակությամբ տեղի ունենային Մոսկվայում, նույն հարցը կբարձրացնեի՞ք․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Մանուկյանին |tert.am|

tert.am: Եթե այս բանակցությունները նույն բովանդակությամբ ու նույն տեքստով մամլո հաղորդագրությամբ տեղի ունենային Մոսկվայում, դուք նույն հարցը կբարձրացնեի՞ք։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի՝ ավելի վաղ արված հայտարարությանն այն մասին, որ ժողովրդի թիկունքում, ստվերային, գաղտագողի տարբեր գործընթացներ են տեղի ունենում։ «Պարո՛ն Մանուկյան, դուք ասում եք, որ Վաշինգտոնում ամբողջ աշխարհի աչքի առաջ գաղտագողի բանակցություններ են տեղի ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ես մի հարց ունեմ, խնդրում եմ շատ անկեղծ պատասխանել։ Եթե այս բանակցությունները տեղի ունենային Մոսկվայում, այսօր, նույն ձևով, նույն քանակի լրատվությամբ, նույն տեքստով մամլո հաղորդագրությամբ, նույն բովանդակությամբ, իսկ բովանդակությունները գրեթե նույնն են․ անկյունաքարային հարցերի շուրջ թե՛ Մոսկվայում տեղի ունեցող բանակցությունների, թե՛ Վաշինգտոնում տեղի ունեցող բանակցությունների բովանդակությունն Արցախի հարցի վերաբերյալ նույնն է, եթե նույն բովանդակությամբ այս բանակցությունները լինեին կամ լինեն՝ միգուցե վաղը, մեկ շաբաթից, մեկ ամսից, դուք էլի այս նույն հարցն այստեղ կբարձրացնեիք», - ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ անկնալում է հստակ պատասխան, քանի որ հաջորդիվ ելույթ է ունենալու Գեղամ Մանուկյանը։ Ավելի վաղ ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ հայ ժողովրդի թիկունքում, ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգությունը, հարվածի տակ են դնում մեր ժողովրդին, պետականությունը և ազգային անվտանգությունը։
10:53 - 02 մայիսի, 2023
Ի՞նչ կարգավիճակով է Ռուբինյանը մասնակցում ԱՄՆ-ում տեղի ունեցող բանակցություններին․ Գեղամ Մանուկյան |tert.am|

Ի՞նչ կարգավիճակով է Ռուբինյանը մասնակցում ԱՄՆ-ում տեղի ունեցող բանակցություններին․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Հայ ժողովրդի թիկունքում, ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ։ ԱԺ նիստում հայտարարել է «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ Նա ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին նախ հարցրել է, թե ինչով է պայմանավորված Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի Վաշինգտոն գործուղումը արտգործնախարար Արարատ Միրզոյանի պատվիրակության կազմում․ «Ին՞չ կարգավիճակով է Ռուբինյանը մասնակցում այդ բանակցություններին, արդյոք հայ-թուրքականը կապված է հայ–ադրբեջանականի հետ։ Ալեն Սիմոնյանի որոշումով Ռուբինյանը գործուղվել է ապրիլի 28-ից մայիսի 5-ը։ Դա նշանակում է որ ենթադրվում էր ի սկզբանե հայտնի էր, որ մի քանի օր շարունակ բանակցություններ են լինելու։ Պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի թիկունքում, ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգությունը, հարվածի տակ են դնում մեր ժողովրդին, պետականությունը և ազգային անվտանգությունը»,-նշել է Մանուկյանը։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կոչ արեց չշեղվելու օրակարգային հարցերից․ «Պարոն Մանուկյան, ճիշտն ասած, զարմանում եմ, որ ձեր համար նորություն է, որ բանակցություններ են տեղի ունենում»,- արձագանքեց Հակոբ Արշակյանը։ Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Եռակողմ բանակցություններից հետո սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։  Նշենք նաև, որ  «Ազատության» հետ զրույցում ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հաստատել է, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր։ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընթացող հանդիպմանը նախատեսված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։
10:26 - 02 մայիսի, 2023
Արցախահայությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ Շվեյցարիայի դեսպանին

Արցախահայությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ Շվեյցարիայի դեսպանին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանն ապրիլի 27-ին հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Սեյրան Օհանյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը: Նա կարեւորել է եվրոպական երկրների արդարացի, թիրախային աջակցությունը մեր պետության եւ Արցախի նկատմամբ: «Ադրբեջանի հռետորաբանությունը եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սադրանքները չեն խոսում հայ ժողովրդի հետ այդ երկրի հայտարարած խաղաղ համակեցությամբ ապրելու մասին»,-ասել է խմբակցության ղեկավարը եւ հավելել, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է սադրանքներն ու ճնշումները եւ սեղմում Արցախի շուրջ օղակը: Նշվել է, որ արցախահայությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու հարցում ընդդիմադիր խորհրդարանականները կարեւորել են միջազգային գործընկերների դերակատարությունը: Ըստ աղբյուրի՝ խոսելով արցախահայերի անվտանգային խնդիրների մասին` Սեյրան Օհանյանը նշել է, որ անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Շեշտվել է նաեւ ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը: Սեյրան Օհանյանն ընդգծել է ՌԴ խաղաղապահների եւ Արցախի պաշտպանության բանակի համագործակցության զարգացման կարեւորությունը:  Խմբակցության ղեկավարը կարեւորել է նաեւ հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում: Լուկաս Ռոզենկրանցը նշել է, որ երկու երկրների հարաբերություններում խորհրդարանական կապերի ընդլայնումը, նաեւ ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպումները էական նշանակություն ունեն: Նմանօրինակ հանդիպումները հնարավորություն են ընձեռում տեղեկանալու ներքաղաքական եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ այլընտրանքային տեսակետների: Աղվան Վարդանյանը եւ Արթուր Խաչատրյանը ներկայացրել են մեր երկրի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետը:  
22:09 - 27 ապրիլի, 2023
Պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

2023 թվականի ապրիլի 25-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մ. Ս.-ի (Մհեր Սահակյան) վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել է դատարան: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 31-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ պատգամավոր Մ.Ս.-ն ՀՀ Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023 թվականի մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ աշխատանքային քննարկման ժամանակ կատարել է խուլիգանություն և խուլիգանական դրդումներով Հանձնաժողովի նախագահ Վ.Վ.-ի (Վլադիմիր Վարդանյան-խմբ.) առողջությանը պատճառել է թեթև վնաս (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մաս (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ (խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելը)): Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:15 - 26 ապրիլի, 2023
Մհեր Սահակյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ

Մհեր Սահակյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ

ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, և վարույթը շուտով փոխանցվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Այս մասին հայտարարություն է տարածել Սահակյանի պաշտպանական խումբը։ «Միջադեպի առաջին իսկ օրից մեր դիրքորոշումն անփոփոխ է. Մհեր Սահակյանի արարքում խուլիգանության հանցակազմն իսպառ բացակայում է, իսկ թեթև մարմնական վնասվածքը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում։ Նախաքննության որակն ընդհանուր առմամբ բավարար գնահատելով՝ մենք նաև արձանագրում ենք, որ քննչական մարմինը Մհեր Սահակյանին զրկել է իր ցուցմունքի լիարժեք ճշմարտացիությունն ու բարձր հավաստիությունը դատարանի ու հանրության առջև հիմնավորելու հնարավորությունից՝ մերժելով տուժողի ու վկաների հետ առերեսումները տեսագրելու, ինչպես նաև դեպքի վայրում ցուցմունքը պարզաբանելու («ցուցմունքի ստուգումը տեղում» քննչական գործողություն) մեր միջնորդությունները։ Որպես դրական երևույթ հատուկ ընդգծում ենք նախաքննության տվյալները հրապարակելու հարցում արգելք չհարուցելու փաստը և հույս ենք հայտնում, որ հանրային բարձր հնչեղություն ունեցող գործերով քննչական մարմնի այս մոտեցումը կդառնա օրինակելի»,- նշված է հայտարարության մեջ։ Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Հիշեցնենք, որ ս․թ․ մարտի 31-ին միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փակ նիստի ժամանակ։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Մհեր Սահակյանը աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։ Դեպքից հետո Վարդանյանը դիմել է ԲԿ։ Նա պատմել է, որ վիրավորական բնույթի որևէ արտահայտություն ոչ մեկի վերաբերյալ իրեն թույլ չի տվել ոչ հիմա, ոչ այլ նիստերի։ Խոսելով այն մասին, թե Սահակյանը փորձել է ինքնապաշտպանվել, նշել է․ «Եթե այդպես է, չեմ հասկանում՝ ինչու է միջադեպից հետո անմիջապես սողոսկել դահլիճից»։ Ապա Սահակյանի պաշտպանը հայտնել է, որ ռենտգեն հետազոտությամբ պաշտպանյալի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի), ինչը, ըստ նրա, հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով։ Մհեր Սահակյանը չի հերքել, որ ձեռքով հարվածել է Վարդանյանին՝ պատմելով նախապատմությունը․ «Աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ չարաշահելով նախագահողի իր լիազորությունները: Հերթական անգամ նման վարքագծի ժամանակ փորձեցի նրան սաստել՝ պահանջելով հարգալից վերաբերվի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: Դրանից նա ավելի ոգևորվեց՝ կանգնելով իր տեղից ու քայլելով դեպի ինձ: Գոռում էր՝ «ում վրա ուզեմ, կարող եմ գոռալ»»:  Արդեն ապրիլի 10-ին գլխավոր դատախազը ԱԺ նախագահին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր, որում էլ ներկայացվել են պատգամավորների, ինչպես նաև նիստին ներկա Եղիշե Կիրակոսյանի ցուցմունքները։ Ապրիլի 11-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրել է Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը: Նա նշել է, որ դատաբժշկական եզրակացության համաձայն՝ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկայով: Ապրիլի 12-ին ԱԺ-ն համաձայնություն է տվել Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու Գլխավոր դատախազի միջնորդությանը։ Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել են 65-ը։ Մհեր Սահակյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ինքը ևս կողմ է քվեարկելու միջնորդությանը։
14:35 - 20 ապրիլի, 2023
Ցավոտ լուծումների մասին Փաշինյանի հայտարարությունը վերաբերում էր ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ապագային․ ընդդիմադիր պատգամավոր
 |azatutyun.am|

Ցավոտ լուծումների մասին Փաշինյանի հայտարարությունը վերաբերում էր ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ապագային․ ընդդիմադիր պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: Ցավոտ լուծումների մասին Փաշինյանի երեկվա հայտարարությունը վերաբերում էր ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ապագային, վստահ է Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Նիկոլ Փաշինյանն, ըստ Գրիգորյանի, Արցախի մասով ցավոտ լուծումների մասին այլևս չի խոսելու՝ շեշտելով՝ ինքն ընդհանրապես չի խոսում Արցախի մասին։ Երեկ Ազգային ժողովում, խոսելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, վարչապետն ասաց՝ հարցերի հարցը հետևյալն է՝ իսկ որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ է իրագործելի։ Մասնավորապես, գործադիրի ղեկավարը նշեց՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, եթե ձեռք բերվեն կոմպրոմիսներ, «այդ կոմպրոմիսները որքանո՞վ ընդունելի կլինեն Հայաստանի քաղաքացիների համար, և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների, երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը»: Թե ինչ ցավոտ լուծումների մասին էր խոսքը, վարչապետը չմանրամասնեց։ Խոսելով խաղաղության հնարավորությունից՝ Փաշինյանը շեշտեց՝ խաղաղությունը հնարավոր է, եթե «հստակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետություն ենք ճանաչում 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը»:
12:57 - 19 ապրիլի, 2023
Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել
 |armeniasputnik.am|

Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v class="article__block" data-type="text">  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,– նշեց Աբրահամյանը։   Հիշեցնենք՝ Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել փակ նիստի ժամանակ․ հաղորդվել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր նիստը վարողին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, ինչի հետեւանքով նա դեմքի ձախ հոնքային շրջանում պատռվածք է ստացել։  Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ապրիլի 10-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Մ.Ս.-ի (Մհեր Սահակյան-խմբ․) նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել էր նաև պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Նշենք, որ Ազգային ժողովը 65 կողմ ձայնով համաձայնություն տվեց Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։      
14:46 - 17 ապրիլի, 2023
ՊՆ-ն, ԱԱԾ-ն կարող էին ճանապարհին ժամանակավոր լարային արգելափակոց տեղադրել․ Սեյրան Օհանյան |armenpress.am|

ՊՆ-ն, ԱԱԾ-ն կարող էին ճանապարհին ժամանակավոր լարային արգելափակոց տեղադրել․ Սեյրան Օհանյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նկատել է՝ ԶՈՒ զինծառայողներն իրենց խնդիրը կատարում ու հերոսություններ են ցուցաբերում: Օհանյանը նման կարծիք հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ապրիլի 11-ին իրականացված ադրբեջանական հերթական սադրանքին: «Մենք մեր աջակցությունն ենք հայտնում մեր Զինված ուժերին, ուժային կառույցներին՝ իրենց առջև դրված խնդիրն իրականացնելու համար»,-ասաց Օհանյանը: Նա ընդգծեց՝ հրապարակված տեսանյութում էլ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները մոտենում ու հրահրող գործողություններ իրականացնում: «Որքան էլ 44-օրյա պատերազմից հետո մենք խոսում ենք ԶՈՒ մարտունակության անկման մասին, սակայն, այնուամենայնիվ, փորձը ցույց է տալիս, որ որոշ տեղային հատվածներում, որոշ ստորաբաժանումներում մեր զինծառայողներն իրենց խնդիրը կատարում են ու հերոսություններ են ցուցաբերում»,-ասաց խմբակցության ղեկավարը: Նա նկատեց նաև, որ նախորդ օրը գործընթացը տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի հետ կապող միջանցքի շրջանակներում: 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված է 3 տարվա ընթացքում ճանապարհի նախագիծ կազմել ու կառուցել այդ այլընտրանքային ճանապարհը: «Ադրբեջանն այդ այընտրանքային ճանապարհը ժամանակից շուտ է կառուցել: Ինչո՞ւ մեր իշխանությունները մեր հատվածը ժամանակին չեն կառուցել»,-հարցրեց Օհանյանը: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը մեղադրեց նաև իշխանությանը՝ ժամանակին պլանավորում ու կազմակերպում չիրականացնելու մեջ, եթե կար պայմանավորվածություն, որ ապրիլի 1-ին արդեն ճանապարհը պետք է պատրաստ լինի ու երթևեկությունն էլ նոր ճանապարհով լինի, ու դիրքային փոփոխություններ լինեն: Անդրադառնալով կոկրետ նախորդ օրվա ադրբեջանական սադրանքին, նրանց մոտենալը կանխելու հնարավորությանը՝ Օհանյանն ասաց, որ գոյություն ունեն նախազգուշացնող, նաև ժամանակավոր կահավորվածություն պահանջող ինժեներական սարքավորումներ ստեղծելու հնարավորություններ, կան ականապայթյունային և ոչ ականապայթյունային ինժեներական սարքավորումներ:  Ըստ նրա՝ ՊՆ-ն, ԱԱԾ-ն կարող էին ճանապարհին ժամանակավոր լարային արգելափակոց տեղադրել, տեղադրումն էլ րոպեների խնդիր է: «Դա կկանգնեցներ, նրանք չէին մոտենա մեր դիրքերին: Եթե իրենց մեքենան կանգնեցներ, մեր զինվորականներն արդեն կմտնեին խրամատներն, ավելի անվտանգ կլինեին, իսկ 1-2 հոգի կբանակցեին, մնացածն իրենց նշանառության, դիտարկման տակ կվերցնեին հակառակորդի զինծառայողներին»,-ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ կանխել հնարավոր էր: Օհանյանը Հայաստանի իշխանությանը խորհուրդ տվեց լուրջ հետևություններ անել ու դրանց շրջանակում կազմակերպել պաշտպանությունը, սահմանների ինժեներական կահավորումը և մնացած բոլոր անվտանգային խնդիրները:
12:48 - 12 ապրիլի, 2023
ԱԺ-ն համաձայնություն տվեց Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու Գլխավոր դատախազի միջնորդությանը

ԱԺ-ն համաձայնություն տվեց Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու Գլխավոր դատախազի միջնորդությանը

ԱԺ-ն համաձայնություն տվեց Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու Գլխավոր դատախազի միջնորդությանը։ Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել են 65-ը։ Մհեր Սահակյանը երեկ ԱԺ-ում հայտարարել էր, որ ինքը ևս կողմ է քվեարկելու միջնորդությանը։ Հիշեցնենք՝ Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել փակ նիստի ժամանակ․ հաղորդվել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր նիստը վարողին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, ինչի հետեւանքով նա դեմքի ձախ հոնքային շրջանում պատռվածք է ստացել։  Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ապրիլի 10-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Մ.Ս.-ի (Մհեր Սահակյան-խմբ․) նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել էր նաև պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:  
11:45 - 12 ապրիլի, 2023
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ հրավիրել ԶՈՒ ղեկավար կազմին եւ քննարկել ստեղծված իրավիճակը

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ հրավիրել ԶՈՒ ղեկավար կազմին եւ քննարկել ստեղծված իրավիճակը

Թեեւ մեր պատգամավորների մի մասը գտնվում է Սյունիքի մարզում, բայց առաջարկություն ունենք ԱԺ ղեկավարությանը, հնարավորություն ընձեռել հրավիրել նաեւ Զինված ուժերի ղեկավար կազմին կամ իրավասու անձանց պատգամավորների հետ քննարկում իրականացնելու օրվա ընթացքում, հասկանալու իրավիճակը եւ նաեւ ինչու չէ, ԱԺ-ի անելիքների մասով: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց, թե արդյոք փակ, թե բաց քննարկում են առաջարկում կազմակերպել: «Ձեւաչափը կարեւոր չէ, թեկուզ փակ, բայց, ըստ էության, հասկանալու իրավիճակը»,-ասաց Մինասյանը»: Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց. «Եթե բաց եք առաջարկում, ապա այսօր կառավարության հետ հարցուպատասխան կա, ամբողջ ղեկավարությունը այստեղ է լինելու: Իսկ եթե փակ, ես պատրաստ եմ խոսել համապատասխան գերատեսչությունների հետ: Լավ, աշխատանքային կարգով ես եւ դուք կքննարկենք»: Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր իսկ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։ Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:  
10:28 - 12 ապրիլի, 2023