tert.am: ԱԺ-ն իր հերթական քառօրյան է է սկսում և քննարկում հետևյալ նախագծերը՝ գիտական, գիտատեխնիկական գործունեության, սնանկության և այլ հարցերի շուրջ, այնինչ արբեջանական ագրեսիան Արցախի դեմ նոր սահմաններ է անցել, այնինչ Հակարիի կամրջի վրա Ադրբեջանը դրել է ամբողջական հենակետ։
Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Բազմաթիվ մեր հայրենակիցներ այս օրերին ցավով, կսկիծով ու զայրույթով ականատես էին լինում ՀՀ իշխանությունների լռության պայմաններում, թե ինչպես է շարունակում ադրբեջանական կլանումը և օկուպացիան։ Գաղտագողին այն է, երբ որ բանակցությունների հանդիպումից հետո մեկ էլ ԱՄՆ պետդեպարտամենտը ասում է քննարկման կետերից մեկը երկու երկրների էթնիկ փոքրամասնությունների իրավունքների հարցն է։
Գաղտագողին՝ Արցախի Հանրապետության արցախահայությունը Ադրբեջանում էթնիկ փոքրամասնություն անվանելու հարցն է, գաղտագողին այն է, որ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան դավաճանական տանդեմով օրինականացրեցին ադրբեջանական մաքսակետը՝ արցախահայերին այդ մաքսակետով տանել-բերելով ու ամբողջ աշխարհին հայտարարելով, որ սահմանները կարող ենք նորմալացնել»,- ասաց պատգամավորը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)