Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

Բաքուն անընդունելի է համարում Փաշինյանի կողմից «Ղարաբաղի ժողովուրդ և իշխանություն» բառակապակցության օգտագործումը
 |azatutyun.am|

Բաքուն անընդունելի է համարում Փաշինյանի կողմից «Ղարաբաղի ժողովուրդ և իշխանություն» բառակապակցության օգտագործումը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ անընդունելի են Հայաստանի վարչապետի կողմից Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը միջամտելու փորձերը, «Ղարաբաղի ժողովուրդ և իշխանություն» բառակապակցության օգտագործումը, հայտարարել է գերատեսչության խոսնակ Այխան Հաջիզադեն: Ադրբեջանցի պաշտոնյան, արձագանքելով Հայաստանի վարչապետի նախօրեի հայտարարություններին, կրկին պնդել է՝ «հայ բնակչության վերաինտեգրման քննարկումը Ադրբեջանի ներքին գործն է»։ «Օտար պետությունները չեն կարող որևէ դերակատարում ունենալ դրանում», - հավելել է Հաջիզադեն: «Հայաստանի վարչապետը պետք է հասկանա, որ Ղարաբաղի շրջանի հայկական ծագման բնակչության իրավունքները երբեք չեն կարող բարձր լինել շրջանի ադրբեջանական բնակչության իրավունքներից», - պնդել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը: Հայտարարության մեջ նշվում է, թե «Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրով, քանի որ դեմ է հաշտության համաձայնագրի տեքստում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառող կետերին»։ «Հայաստանը թաքցնում է այդ ոչ կառուցողական մոտեցումները և առաջ քաշում այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են «միջազգային մեխանիզմները» և «Միջազգային երաշխիքային հաստատությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
16:15 - 15 մարտի, 2023
Ի՞նչ էր անում Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 23-ին․ Փաշինյանի պնդման հետքերով
 |civilnet.am|

Ի՞նչ էր անում Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 23-ին․ Փաշինյանի պնդման հետքերով |civilnet.am|

civilnet.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հրաժարվելը քննարկումների առիթ դարձավ։ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ այդ հարցին՝ հավաստիացնելով, որ Միրզոյանը չէր մեկնել հանդիպման, և այն հետաձգվել էր օբյեկտիվ իրավիճակների հետ կապված, և նախարարի այդ օրերին Հայաստանում գտնվելը կենսական անհրաժեշտություն էր։ «Այդ հանդիպման չկայանալն իրականում սուր ճգնաժամի հետ էր կապված՝ ոչ թե հանդիպում բոյկոտելու, այլ այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ ՀՀ արտգործնախարարը լինի Երևանում՝ այդ նոր սկսված իրադրության կառավարման, միջազգային հարթակներում գործունեության և այլնի հետ կապված»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում Միրզոյանը կմեկնի Մոսկվա։ Ադրբեջանը Լաչինի միջանքը փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Դեկտեմբերի 23-ին Միրզոյանը հիփոթեքային վարկի պայմանագիր է ստորագրել CivilNetCheck-ը վերջերս գրել էր, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2022-ի դեկտեմբերին վարկով նոր առաձնատուն է ձեռք բերել Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Առանձնատան կադաստրային փաստաթղթերում առկա էր նաև Բանկի, վաճառողի և գնորդի մեջև կնքված հիփոթեքային պայմանագիրը, որի տակ անձանբ ստորագրել է Արարատ Միրզոյանը։ Պայմանագիրի կնքման ամսաթիվը 2022-ի դեկտեմբերի 23-ն է, այսինքն՝ Մոսկվայում երեք արտգործնախարարների հանդիպման օրը։ Հիփոթեքային պայմանագրից վերոնշյալն ապացուցող էջերը ստորև։
19:32 - 14 մարտի, 2023
Հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում. Արցախի ԱԳՆ արձագանքն ադրբեջանական կողմի առաջարկին

Հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում. Արցախի ԱԳՆ արձագանքն ադրբեջանական կողմի առաջարկին

Ի պատասխան Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջարկի՝ Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է նախկինում հայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես ս.թ. մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման: «Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ու հումանիտար ճգնաժամի շարունակումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում բանակցային բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Համոզված ենք, որ Ադրբեջանը պետք է պատշաճ կերպով իրականացնի ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշման պահանջները՝ զերծ մնալով ուժի կամ ուժի սպառանլիքի կիրառումից և միակողմանի, առավելապաշտական մոտեցումներից: Այդ դեպքում միայն նպաստավոր պայմաններ կստեղծվեն հետագա քննարկումների համար: Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերին, ապա հիշեցնենք, որ Արցախը հավատարիմ է հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան միջազգայնորեն ճանաչված և հաստատված ձևաչափով՝ կողմերի հավասար իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ «Արցախի հայերի ներկայացուցիչներին» առաջիկա օրերին հրավիրում են երկրորդ հանդիպումը Բաքվում անցկացնելու։
09:17 - 14 մարտի, 2023
Ադրբեջանը հայտնել է, թե Իրանի ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարել ադրբեջանա-իրանական պետական ​​սահմանի երկայնքով․ Բաքվում Իրանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել

Ադրբեջանը հայտնել է, թե Իրանի ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարել ադրբեջանա-իրանական պետական ​​սահմանի երկայնքով․ Բաքվում Իրանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու արտաքին գործերի նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը այսօր՝ մարտի 11-ին, ժամը 09:44-ից 10:26-ը ընկած ժամանակահատվածում շարունակաբար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական ​​սահմանի երկայնքով՝ Արցախի գրավյալ Զանգիլանի (Կովսական) և ադրբեջանական Բիլյասուվար շրջանների ուղղությամբ։ Ըստ հաղորդագրության՝ ինքնաթիռը թռել է երկու երկրների պետական ​​սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ հատվածներում նույնիսկ պետական ​​սահմանի վրայով։ Նշվում է, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել։ «Իրանի ռազմական ինքնաթիռի այդքան մոտ գտնվելը երկու երկրների պետական ​​սահմանին և սահմանային գծի վրայով թռիչքը, սպառնում են քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը և ծառայում են երկու երկրների հարաբերությունների էլ ավելի լարմանը։ Կես ժամից ավել ռազմական ինքնաթիռի թռիչքը Ադրբեջանի կողմից ազատագրված տարածքների մոտ սադրիչ և անբարյացակամ քայլ է Ադրբեջանի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։  Գերատեսչությունները նաև հիշեցրել են, որ «անցյալ տարի իրանական կողմը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Արաքս գետի երկայնքով՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ»։  «Մենք խստորեն դատապարտում ենք իրանական կողմի նման սադրիչ քայլը։ Կոչ ենք անում համապատասխան բացատրություններ տալ և հետագայում զերծ մնալ նման սադրիչ քայլերից»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
16:59 - 11 մարտի, 2023
Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքն անհապաղ բացելու՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պահանջին

 |factor.am|

Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքն անհապաղ բացելու՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պահանջին |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու պահանջին։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Լաչինի միջանցքը, իբր, փակ չէ, և որ Բաքուն «ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ճանապարհով անարգել երթևեկությունն ապահովելու համար»։ «Սահմանային անցակետի ստեղծումն անհրաժեշտ է թափանցիկություն և անվտանգություն ապահովելու համար»,- ասել է նա։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել էր փակ Լաչինի միջանցքի սկզբնամաս ու պահանջել բացել այն։ «Լաչինի միջանցքն արդեն երեք ամիս փակ է նորմալ երթևեկության համար։ Սյունիքի մարզպետ Ղուկասյանը զեկուցեց շարունակվող արգելափակման հետևանքների մասին, այդ թվում՝ հարյուրավոր բաժանված ընտանիքների համար: Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի»,- այցելությունից հետո գրել էր դեսպանը թվիթերյան իր էջում։
18:42 - 10 մարտի, 2023
Ադրբեջանը որդեգրել է ապատեղեկատվության ու լարվածության աճի գործելակերպ՝ փորձելով հիմքեր ստեղծել ոչ միայն ԼՂ-ի, այլև ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա ծավալելու համար․ ԱԳՆ

Ադրբեջանը որդեգրել է ապատեղեկատվության ու լարվածության աճի գործելակերպ՝ փորձելով հիմքեր ստեղծել ոչ միայն ԼՂ-ի, այլև ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա ծավալելու համար․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարարության երեկվա հայտարարությանը՝ հերքելով վերջինիս պնդումները։ «Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթական հաղորդագրությունը, իբրև թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով և որ իբրև թե նույն ճանապարհով տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ անձնակազմի փոխադրում: Պաշտոնապես շեշտում ենք, որ սույն տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է, չունի և չի կարող ունենալ որևէ փաստական հենք և աղերս իրականության հետ։ Նմանօրինակ «աղմկոտ բացահայտումներով» Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել՝ 1. Մարտի 5-ին իր զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական ակտից, որին զոհ են գնացել Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ ոստիկանության անձնագրային ծառայության երեք աշխատակիցներ, մեկ աշխատակից վիրավորվել է, 2. Լաչինի միջանցքի առնչությամբ Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումն իր կողմից չկատարելու և ի հեճուկս այդ որոշման՝ Լաչինի միջանցքը փակ պահելու փաստից, 3. 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու փաստից: Այս ակնհայտ փաստերից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանը որդեգրել է ապատեղեկատվության ու լարվածության աճի գործելակերպ՝ փորձելով կեղծ տեղեկատվական հիմքեր ստեղծել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ծավալելու համար: Ընդ որում, Ադրբեջանն այդ քաղաքականությունն «արդարացնելու» համար շարունակում է արևմուտքում Հայաստանին որպես ծայրահեղ ռուսամետ, իսկ Ռուսաստանում՝ ծայրահեղ արևմտամետ ներկայացնելու իր քաղաքականությունը: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ որևէ ռազմամթերք կամ ռազմական նշանակության ապրանք Լաչինի միջանցքով չի տեղափոխվել ինչպես մինչև դրա շրջափակումը, այնպես էլ 2022 թ. դեկտեմբերի 12-ից հետո։ Ավելին, վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետությունը բանակ չունի։ Այս տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու առաջարկը բազմիցս մերժվել է հենց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից: Վերահաստատելով Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումը՝ ևս մեկ անգամ ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության անհապաղ գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները»: Հիշեցնենք, որ երեկ Արդբեջանի ԱԳՆ խոսնակը, անդրադառնալով Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությանը, Հաայստանին կրկին մեղադրել էր Արցախում «անօրինական զինված խմբավորումներ ունենալու, Արցախ զենք ու զինամթերք տեղափոխելու մեջ»։
15:45 - 08 մարտի, 2023
Բաքուն կրկին կողմնակալության մեջ է մեղադրում Փարիզին
 |azatutyun.am|

Բաքուն կրկին կողմնակալության մեջ է մեղադրում Փարիզին |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն քննադատում է Փարիզին՝ Արցախում ոստիկանական մեքենայի վրա զինված հարձակման փաստն արձանագրող հայտարարության համար: Մարտի 5-ին Արցախում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին արձագանքելով՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հստակ մատնանշել էր, որ ոստիկանական ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական կողմից։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարությամբ պնդում է՝ «պաշտոնական Փարիզը շարունակում է կանխակալ և չհիմնավորված դիրքորոշում ցուցաբերել»: «Ադրբեջանի տարածքում սադրանքի նման արդարացումն անընդունելի է»,- նաև հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ հավելելով, թե Բաքուն «լի է վճռականությամբ՝ հայկական կողմի շարունակական սադրանքները կանխելու համար ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը»։ Հիշեցնենք, որ մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր բացել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել էր ոստիկանության 3 ծառայող։
14:17 - 08 մարտի, 2023
Ադրբեջանը արբիտրաժային վարույթ է նախաձեռնում Հայաստանի դեմ
 |azatutyun.am|

Ադրբեջանը արբիտրաժային վարույթ է նախաձեռնում Հայաստանի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանը միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնում Հայաստանի դեմ՝ Երևանից ֆինանսական փոխհատուցում պահանջելով իր տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտները 1991-ից 2020 թվականներին անօրինականորեն շահագործելու համար», -հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ այսօր տարածած հաղորդագրությունը։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Հայաստանը «անօրինականորեն շահագործել է Սարսանգի ջրամբարի վրա գտնվող Թարթառի ՀԷԿ-ը, գրավյալ տարածքներում 37 փոքր հիդրոէլեկտրակայաններ է կառուցել, որոնցում արտադրված էլեկտրաէներգիան արտահանվել է Հայաստան։ Այդ նպատակով Հայաստանը Ադրբեջանի գրավյալ տարածքների հետ միասնական էներգետիկ համակարգ է ձևավորել»,- հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Գերատեսչությունը նաև պնդում է, որ «Հայաստանը անօրինականորեն շահագործել է «Չարդաղլը» ածխահանքը, ինչպես նաև ապամոնտաժել է Եվլախ-Նախիջևան գազատարը», ինչի հետևանքով ինքնավար հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է։
19:02 - 27 փետրվարի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանին՝ նրան մեղադրելով «մանիպուլյացիաների» մեջ |factor.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանին՝ նրան մեղադրելով «մանիպուլյացիաների» մեջ |factor.am|

factor.am: Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ նախօրեին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ ասուլիսում հնչեցրած հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ-ից նշել են, թե Հայաստանի ԱԳ նախարարը, իբր, զբաղված է «մանիպուլյացիաներով և խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունները խեղաթյուրելով»։ «Նկատի ունենալով սահմանային անցակետ ստեղծելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկը՝ կանխելու Լաչինի ճանապարհի չարաշահումները, Ադրբեջանի բնական պաշարների թալանը, ականների և զինամթերքի տեղափոխումը, երրորդ երկրների քաղաքացիների ապօրինի անցումը Ադրբեջանի տարածք՝ որպես ուժի կիրառում, Հայաստանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ շահագրգռված չէ Լաչինի ճանապարհի թափանցիկության ապահովմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ Բաքուն նշում է, որ, իբր, «սա ցույց է տալիս, թե հայկական կողմի իրական մտադրությունը նրանում է, որ կրկնելով այն պնդումները, թե բողոքի ցույցերը հանգեցրել են «շրջափակման» և «լարված հումանիտար իրավիճակի», շարունակել ճանապարհն օգտագործել անօրինական նպատակներով, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը»։ Շարունակությունը՝ factor.am-ում
12:06 - 23 փետրվարի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը |1lurer.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է ՄԱԿ-ի միջազգային դատարանի` փետրվարի 22-ին կայացրած որոշմանը՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Հայաստանի դիմումի վերաբերյալ։ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Դատարանի որոշումը՝ վերահաստատել նախորդ եզրակացությունը, համաձայն որի՝ Հայաստանի կողմից հակահետևակային ականների տեղակայումը միջանկյալ միջոցի կիրառման հիմք չէ, ըստ էության՝ որոշում չէ: Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել՝ Հայաստանին պատասխանատվության ենթարկելու համար»։ Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
09:09 - 23 փետրվարի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արմեն Գրիգորյանի հայտարարություններին ու մեղադրանքներ հնչեցրել
 |armtimes.com|

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արմեն Գրիգորյանի հայտարարություններին ու մեղադրանքներ հնչեցրել |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է փետրվարի 14-ին «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե «Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը ներառում է Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության քննարկման միջազգային մեխանիզմի ստեղծման մասին դրույթ»: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հաջիզադեն նշել է, որ հայկական կողմը դիմել է «մանիպուլյացիաների», որոնք խոչընդոտում են խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին, ևս մեկ անգամ ցույց տալիս, որ «Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ»։ «Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում Հայաստանի նախաձեռնությունը՝ «ստեղծել միջազգային մեխանիզմ՝ Ղարաբաղի տարածքում բնակվող հայ բնակիչների իրավունքների և անվտանգության պաշտպանության համար», խոչընդոտներ են ստեղծում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համար և ևս մեկ անգամ ցույց տալիս, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ: Այս ջանքերը ցույց են տալիս, որ Հայաստանը դեռևս չի հրաժարվել Ադրբեջանի դեմ իր տարածքային պահանջներից՝ հակասելով միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև Պրահայի և Սոչիի պայմանագրերին, որոնց համաձայն՝ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հայտարարել է Հաջիզադեն: ԱԳՆ պաշտոնյան հայտարարել է, թե ցանկանում է «հիշեցնել», որ «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մաս է, և այս տարածաշրջանում ապրող հայազգի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովվելու են՝ ԱՀ Սահմանադրության համաձայն։ «Հայաստանի միջամտությունը հայազգի բնակիչների վերաինտեգրման գործընթացին, որն Ադրբեջանի ներքին խնդիրն է, անընդունելի է»,- եզրափակել է նա:
11:27 - 16 փետրվարի, 2023
Բաքուն վստահեցնում է՝ պատրաստ է բանակցել խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ
 |azatutyun.am|

Բաքուն վստահեցնում է՝ պատրաստ է բանակցել խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը պատրաստ է բանակցել խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ, մինչդեռ Հայաստանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում այդ գործընթացին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։ «Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ կարճ ժամանակում բանակցություններ վարելու օգտին և միշտ պատրաստ է դրան», - "Интерфакс-Азербайджан"-ի փոխանցմամբ՝ ասել է Հաջիզադեն։ Նրա փոխանցմամբ՝ խաղաղ համաձայնագրի առաջարկները, որոնց մասին երեկ Բեռլինում ասուլիսի ժամանակ խոսել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանը ներկայացրել է 15 օր առաջ։ «Ինչպես հետևում է Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունից, խոսելով բանակցային գործընթացի մասին՝ հայկական կողմը կրկին դիմում է մանիպուլյացիաների և, ներկայանալով որպես կառուցողական կողմ, ձգտում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, [....] խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադառնալու փոխարեն արհեստական խոչընդոտներ է ստեղծում գործընթացի համար»», - ասել է Այխան Հաջիզադեն։ Արարատ Միրզոյանը նախօրեին Բեռլինում գերմանացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Ադրբեջանն արձագանքել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։ «Երևանը ստացել է Բաքվի պատասխանը և այժմ աշխատում է դրա վրա», - ասաց Հայաստանի ԱԳ նախարարը՝ շեշտելով. - «Սա շարունակական գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա՝ մի քանի փուլերով փոխանակելով առաջարկներ և շարունակելով քննարկումը»:
11:28 - 08 փետրվարի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն Թեհրանի քայլերը դատապարտող հայտարարություն է տարածել

 |factor.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն Թեհրանի քայլերը դատապարտող հայտարարություն է տարածել |factor.am|

factor.am: Ադբեջանի ԱԳՆ-ն հերթական հակաիրանական հայտարարությունն է տարածել, որում նշում է, թե Իրանը փորձում է արգելափակել մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից 2023 թվականի հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած  զինված հարձակումը դատապարտող հայտարարությունների ընդունումը։ «Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հունվարի 27-ին տեղի ունեցած ահաբեկչությունը միջազգայնորեն դատապարտելու, ահաբեկչության կազմակերպիչներին և կատարողներին բացահայտելու և ժամանակին պատժելու նպատակով միջազգային կարզմակերպություններ ու հարթակներ ներկայացվել են փաստաթղթեր, որոնք կոչ են անում կատարել Վիեննայի կոնվենցիայից բխող պարտավորությունները»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը նշում է, որ Ադրբեջանի դեսապանատան վրա զինված հարձակումը դատապարտել է մոտ 100 երկիր ու միջազգային կազմակերպությունների քարտուղարություններ։ «Իրանական կողմը ձգտում է կանխել ահաբեկչության լայն բացահայտումը միջազգային մակարդակով այն միջազգային կազմակերպություններում, որոնց անդամ է, և որոնց որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Մասնավորապես, հարձակումից անմիջապես հետո իրանական կողմը բողոքել է Չմիավորման շարժման համակարգող բյուրոյին և Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսին (CICA) Ադրբեջանի կողմից ներկայացված կոմյունիկեների և հայտարարությունների նախագծերին և խոչընդոտել  այդ փաստաթղթերի ընդունմանը»,- ասվում է հայտարարությունում։ Հիշեցնենք, որ 2023թ․ հունվարի 27-ին հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով սպանվել է անվտանգության ծառայության պետը, վիրավորվել՝ երկու աշխատակից։ Թեհրանի ոստիկանապետը հայտնել է, որ, ըստ նախնական քննության, հարձակման շարժառիթը եղել են անձնական և ընտանեկան խնդիրները։   Ադրբեջանը հունվարի 29-ին ամբողջությամբ կասեցրել է դիվանագիտական գործունեությունն Իրանում, դեսպանատան աշխատակիցները տարհանվել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեպքը որակել է որպես «ահաբեկչություն», իսկ երկրի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն նշել է․ «Մեր կարծիքով՝ հարձակման պատասխանատվությունը կրում է իրանական կողմը»։
17:26 - 01 փետրվարի, 2023