Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը |1lurer.am|
09:09 - 23 փետրվարի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է ՄԱԿ-ի միջազգային դատարանի` փետրվարի 22-ին կայացրած որոշմանը՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Հայաստանի դիմումի վերաբերյալ։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Դատարանի որոշումը՝ վերահաստատել նախորդ եզրակացությունը, համաձայն որի՝ Հայաստանի կողմից հակահետևակային ականների տեղակայումը միջանկյալ միջոցի կիրառման հիմք չէ, ըստ էության՝ որոշում չէ:

Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել՝ Հայաստանին պատասխանատվության ենթարկելու համար»։

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։  

Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել