Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանին՝ նրան մեղադրելով «մանիպուլյացիաների» մեջ |factor.am|
12:06 - 23 փետրվարի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանին՝ նրան մեղադրելով «մանիպուլյացիաների» մեջ |factor.am|

factor.am: Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ նախօրեին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ ասուլիսում հնչեցրած հայտարարություններին։

Ադրբեջանի ԱԳՆ-ից նշել են, թե Հայաստանի ԱԳ նախարարը, իբր, զբաղված է «մանիպուլյացիաներով և խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունները խեղաթյուրելով»։

«Նկատի ունենալով սահմանային անցակետ ստեղծելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկը՝ կանխելու Լաչինի ճանապարհի չարաշահումները, Ադրբեջանի բնական պաշարների թալանը, ականների և զինամթերքի տեղափոխումը, երրորդ երկրների քաղաքացիների ապօրինի անցումը Ադրբեջանի տարածք՝ որպես ուժի կիրառում, Հայաստանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ շահագրգռված չէ Լաչինի ճանապարհի թափանցիկության ապահովմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն նշում է, որ, իբր, «սա ցույց է տալիս, թե հայկական կողմի իրական մտադրությունը նրանում է, որ կրկնելով այն պնդումները, թե բողոքի ցույցերը հանգեցրել են «շրջափակման» և «լարված հումանիտար իրավիճակի», շարունակել ճանապարհն օգտագործել անօրինական նպատակներով, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը»։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել