Հայաստան

Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության հետ. Զախարովա

Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության հետ. Զախարովա

Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպին եւ դրա առնչությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ հրավիրելուն։  «Հունիսի 15-ի միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ։ Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել մեր խորհրդատվական աջակցությամբ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքները։ Մենք պատրաստ ենք օգնել որոշելու սահմանային գծի անցումն այս հատվածում, որը դարձել է կողմերի միջև հերթական կռվախնձորը։ Ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները բացարձակապես անհիմն են, և մենք խստորեն խորհուրդ կտանք նվազեցնել այդ կապակցությամբ լրատվամիջոցների հռետորաբանության աստիճանը։ Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրադրությունը կարգավորելու համար՝ հստակ կատարելով իրավիճակը կայունացնելու, իրենց պատասխանատվության գոտում կրակի և ռազմական գործողությունների  դադարեցման ռեժիմը պահպանելու խնդիրները»,- ասել է Զախարովան։ 
20:15 - 21 հունիսի, 2023
Կարևոր կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ- Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ․ ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

Կարևոր կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ- Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ․ ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբում կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝  արձագանքելով Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ աշխատանքային խումբը հասել է կարևոր համաձայնության։  «Կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ, ինչը, կարծում եմ, կարևոր է, որովհետև կոնկրետ է և շատ հասկանալի, թե ինչի շուրջ է խոսակցությունը։ Կարծում եմ՝ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն այն երկրների իրավազորության և ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով երկաթգիծն անցնելու է։ Դա էլ է շատ կարևոր և շատ ֆունդամենտալ համաձայնություն»,- ասաց Գրիգորյանը, հավելելով, որ մնացած հարցերի շուրջ փակագծեր չի բացի, որովհետև վերջնական կոնսենսուս չկա։
15:49 - 21 հունիսի, 2023
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին. Մհեր Գրիգորյան
 |news.am|

Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին. Մհեր Գրիգորյան |news.am|

news.am: Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին՝ անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արձագանքը դրական է, բայց հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա։ «Ենթադրում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,-ասաց Գրիգորյանը։ Նա նշեց, որ քննարկվելու են օրակարգային հարցեր. «Խոսքը վերաբերում է սահմանազատման հարցերով  հանձնաժողովների աշխատանքային հանդիպմանը»։ Հիշեցնենք, որ հունիսի 17-ին փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից հայտնել էին, որ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում: Նշվել էր, որ առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:  
14:45 - 21 հունիսի, 2023
Հայաստանը շարունակում է մնալ Ադրբեջանում ատելության խոսքի թիրախում. եվրոպական հանձնաժողովի զեկույցը
 |armenpress.am|

Հայաստանը շարունակում է մնալ Ադրբեջանում ատելության խոսքի թիրախում. եվրոպական հանձնաժողովի զեկույցը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը շարունակում է ռասիստական կարծրատիպեր քարոզող լեզվի օգտագործումը և թշնամանքի հրահրումը: Հանրային քննարկումները նշանավորվել են քաղաքական գործիչների հրապարակային հայտարարություններում Հայաստանի դեմ հրահրող հռետորաբանության կիրառմամբ, այդ թվում՝ ամենաբարձր քաղաքական մակարդակում, ինչպես նաև ավանդական և սոցիալական լրատվամիջոցներում ատելություն պարունակող բովանդակության լայն տարածմամբ: Այս մասին գրված է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ)՝ Ադրբեջանի վերաբերյալ 6-րդ զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ դպրոցական դասագրքերում խտրական վերաբերմունք կա հայերի դեմ: ՌԱԵՀ-ը մտահոգություն է հայտնում, որ հարևան երկրի նկատմամբ Ադրբեջանի կողմից ատելության խոսքի օգտագործում է նկատվում երիտասարդների շրջանում դպրոցից և դպրոցից դուրս, ինչը կարող է հետագա թշնամանքի համար հող նախապատրաստել: ՌԱԵՀ-ը նաև անդրադառնում է 2021 թ.-ի ապրիլին Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացմանը, ինչը նույնպես մեծ քննադատություն է առաջացրել: «ՌԱԵՀ-ը կիսում է այլ միջազգային մարմինների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի և Ռասայական խտրականության վերացման մասին հանձնաժողովի արտահայտած լուրջ մտահոգությունները «ագրեսիայի» լեզվի դիմելու և պարբերաբար թշնամական թեզերի առաջ քաշման առնչությամբ, որոնք քարոզում են ռասիստական կարծրատիպեր և հավերժացնում թշնամանքը», - նշված է զեկույցում: Զեկույցում նշվում է նաև բազմաթիվ հաղորդումների մասին, որոնք ՌԱԵՀ-ը ստացել է հայերի դեմ բռնության, կամայական սպանությունների, նրանց գույքի ոչնչացման մասին 2020 թ.-ի պատերազմից ընթացքում և դրանից հետո։ 
13:57 - 21 հունիսի, 2023
Մաքրման և խղճի հանգստության ամենաուղիղ ու կարճ ճանապարհն ինքնակամ հրաժարականն է. Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէ. Վարդան Օսկանյան

Մաքրման և խղճի հանգստության ամենաուղիղ ու կարճ ճանապարհն ինքնակամ հրաժարականն է. Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէ. Վարդան Օսկանյան

Հայաստանի՝ ռազմաքաղաքական նվազագույն հմտություններից զուրկ որևէ ղեկավար չէր կարող հաջողություն ունենալ. Փաշինյանը չուներ և հիմա էլ չունի այդ հմտությունները, այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ «44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ներքուստ զգաց և գիտակցեց զոհերի և կորուստների իր մեղքն ու պատասխանատվությունը, նրա մոտ միանգամից ի հայտ եկավ պատասխանատվությունից խուսափելու, ինքնամաքրման, խղճի հանգստության մարդկային բնազդը։ Որքան ժամանակն անցավ ու հայ ժողովուրդն ավելի շատ սկսեց գիտակցել կորուստների չափը, խորությունն ու հետևանքները, այնքան կատարելագործվեցին և նոր դրսևորումներ ստացան Փաշինյանի արդարացման և ինքնամաքրման ջանքերը։ Մարդկային բնազդներն ու զգացումները, սակայն, տեղ չունեն պետական և միջազգային հարաբերություններում։ Կա Սահմանադրություն, կան օրենքներ, իսկ միջազգային հարաբերություններում կան գրված և չգրված նորմեր։Այն, ինչ կատարվեց Հայաստանում և նրա շուրջ 2018-ի ապրիլից հետո, երկրի առաջին դեմքի, նրա՝ գլխավոր հրամանատարի և արտաքին քաղաքականության միանձնյա պատասխանատուի ձախողումն է՝ անկախ ամեն ինչից։ Փաշինյանն այսօր խոսելու, արդարանալու, առավել ևս՝ նախկիններին մեղադրելու տեղ պարզապես չունի։ Եթե այսօր նա հասած լիներ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բացած լիներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանը, առանց պատերազմի ու զոհերի պահած լիներ Արցախը՝ ԼՂԻՄ-ի սահմաններով ու միջանցքով, միայն այդ ժամանակ իրավունք կունենար մեղադրել նախկիններին այդ ամենը երեսուն տարի անել չկարողանալու համար։ Փաշինյանի դիլեման այն է, ինչը և ավելի է ծանրացնում ու խորացնում նրա պատասխանատվությունն ու մեղքը, որ նախկին երեք նախագահներից նա ստացել էր այնպիսի ժառանգություն, որ 2018-ից սկսած կարող էր անել այն, ինչ ես նկարագրեցի վերևում՝ հաշվի առնելով նաև նրա հանրային լայն աջակցությունը 2018-ի իշխանափոխությունից հետո։ Նա, սակայն, փոշիացրեց այդ ամենը։ Իրոք, եթե Փաշինյանն ունենար դիվանագիտական նվազագույն հմտություն, նախ կխուսափեինք պատերազմից և այսօր կունենայինք Արցախ՝ ԼՂԻՄ-ի ամբողջական տարածքով, 20 կմ Լաչինի միջանցքով՝ ճանաչված Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային հանրության կողմից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից երաշխավորված միջանկյալ կարգավիճակով, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բաց սահմաններով։ Այս ամենը սևը սպիտակի վրա նկարագրված է Մադրիդյան փաստաթղթում։ Հայաստանի՝ ռազմաքաղաքական նվազագույն հմտություններից զուրկ որևէ ղեկավար չէր կարող հաջողություն ունենալ։ Փաշինյանը չուներ և հիմա էլ չունի այդ հմտությունները։ Այսօր կա խաղաղ և դիվանագիտական այլընտրանք այն ամենին, ինչ արվում է։ Միջազգային հանրությանը հետաքրքրում է հարցի լուծումը, այլ ոչ թե լուծման բովանդակությունը։ Նրանք, հատկապես՝ Արևմուտքը, այսօր մեծ կորովով աջակցում են Փաշինյանին, որովհետև ի դեմս նրա տեսել են մարդու, որն իրենց հարցի լուծման ամենահեշտ ու կարճ ճանապարհի հնարավորություն է ընձեռել։ Այն պահին, երբ Հայաստանը կարողանա հմուտ ու տրամաբանված նոր ձևակերպում տալ հարցի լուծման իր մոտեցումներին, նրանց մոտ միանշանակ դիրքորոշումների փոփոխություն կլինի։ Մի խոսքով, 2018-ից ի վեր՝ Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէր։ Առավել ևս՝ նրա հագով չէ այսօր։ Մաքրման և խղճի հանգստության ամենաուղիղ ու կարճ ճանապարհը նրա ինքնակամ հրաժարականն է և երկրի ղեկավարման հանձնումը ռազմաքաղաքական և դիվանագիտական հարցերում ձեռնհաս մարդու», - Facebook-ում գրել է Օսկանյանը։
13:55 - 21 հունիսի, 2023
ՀՀ ԱԳ փոխնախարարը Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

ՀՀ ԱԳ փոխնախարարը Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի պատվիրակությանը նախագահ Նատալի Լուազոյի գլխավորությամբ: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանի համար առաջնային կարևորության հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը՝ շնորհակալություն հայտնելով պատվիրակության անդամներին իրենց հայանպաստ գործունեության համար: Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայկական կողմը մեծապես կարևորել է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը և տարածաշրջանում անվտանգային իրավիճակի կայունացմանն ուղղված ԵՄ ջանքերը: Քննարկված հարցերի համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը համապարփակ ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի և ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հասցեագրման շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև զրուցակիցների խնդրանքով անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին:
11:26 - 21 հունիսի, 2023
ՀՀ-ին եւ Ադրբեջանին օգնելու իրենց ցանկությամբ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ուզում են ճնշել ՌԴ օրինական շահերը տարածաշրջանում. Լավրով
 |news.am|

ՀՀ-ին եւ Ադրբեջանին օգնելու իրենց ցանկությամբ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ուզում են ճնշել ՌԴ օրինական շահերը տարածաշրջանում. Լավրով |news.am|

news.am: Մենք դրել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հիմքը, երբ շնորհիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջամտության 2020թ. նոյեմբերին ստորագրվեց առաջին եռակողմ հայտարարությունը վերջնական կարգավորման սկզբունքների մասին, եւ այնուհետեւ ընդունվեցին էլի մի քանի եռակողմ հայտարարություններ բարձր մակարդակով, որոնք նվիրված են այն ջանքերի տարբեր ասպեկտներին, որոնք անհրաժեշտ են, որպեսզի իրավիճակը լիովին կարգավորվի։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սա վերաբերում է այդ թվում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ ընդհանրապես Հարավային Կովկասում։ Մենք դեմ չենք, որ միջազգային այլ խաղացողներ փորձեն իրենց ուժերը միջնորդությունում։ Գլխավորն այն է, որպեսզի այդ միջնորդությունը հետապնդի պայմանավորվածությունների ապահովման նպատակ, որոնք կարտացոլեն հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների, հայկական եւ ադրբեջանական պետությունների շահերի հավասարակշռությունը։ Ցավոք, նրանում, ինչ այժմ անում է ԱՄՆ-ն, եւ անում է Եվրամիությունը, մենք ավելի շատ տեսնում ենք, որ ցանկություն չկա օգնելու պայմանավորվելուն, այլ կա ցանկություն թափանցելու տարածաշրջան, ճնշելու ՌԴ օրինական իրավունքները եւ ցանկություն ինքնահաստատվելու որպես ինչ-որ ուժեր, որոնք այստեղ կխաղան իբր վճռական դեր։ Դա արտացոլում է Արեւմուտքի՝ այն տարածաշրջաններում հաստատվելու ձգտման այդ նույն գործընթացը, որոնք հեռու են գտնվում ՆԱՏՕ եւ Եվրամիության անդամների սահմաններից։ Եվ դա քիչ ընդհանուր բան ունի իրադրության կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ։ Մեր գործընկերները Երեւանում եւ Բաքվում, հույս ունեմ, սա հասկանում են, համենայն դեպս՝ մենք բացահայտ քննարկում ենք նրանց հետ այն, ինչ տեղի է ունենում, եւ մեկ անգամ եւ ընդգծեմ՝ պայմանավորվածությունների ձեռքբերումը հնարավոր է բացառապես եռակողմ այն հայտարարությունների լիակատար կատարման շրջանակում, որոնք ստորագրվել են ՌԴ, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի կողմից»։ 
17:17 - 20 հունիսի, 2023
Բայրամով․ «Հայաստանի հետ կարգավորման հեռանկարներ են բացվել»
 |azatutyun.am|

Բայրամով․ «Հայաստանի հետ կարգավորման հեռանկարներ են բացվել» |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են ուրվագծվում՝ «միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա», Լոնդոնում ընթացող Caspian Connection համաժողովի ընթացքում այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով՝ լուրջ հեռանկարներ կան նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերագործարկման տեսանկյունից, սակայն Հայաստանը «դժվարությունն է հարուցում այդ հարցում»։ Փոխվարչապետերի եռակողմ վերջին հանդիումից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, թե ապաշրջափական դեպքում Հայաստանի տարածքում սահմանային ծառայությունը պետք է իրականացնի Հայաստանը: Մինչդեռ Բաքուն պնդում է, որ Հայաստանի տարածքում ռուս սահմանապահներն են հսկելու ճանապարհը: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ադրբեջանցի իր պաշտոնակից Շահին Մուստաֆաևին հանդիպման առաջարկ է ուղարկել։ Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն: Սակայն պարզ չէ, թե Գրիգորյանը որտեղ և ինչ ձևաչափով է առաջարկել հանդիպում անցկացնել։ Գրիգորյանն ու Մուստաֆաևը տարածաշրջանի հաղորդակցության ուղիները ապաշրջափակելու նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներն են, իսկ ռուսական կողմից համանախագահը Ալեքսեյ Օվերչուկն է։ 
16:41 - 20 հունիսի, 2023
«Մենք էստեղից տեղ չենք գնալու»․Երասխի մետաղաձուլական գործարանում բարձրացվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները
 |azatutyun.am|

«Մենք էստեղից տեղ չենք գնալու»․Երասխի մետաղաձուլական գործարանում բարձրացվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները |azatutyun.am|

azatutyun.am: Երասխի մետաղաձուլական գործարանում բարձրացվեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների դրոշները։ Գործարանի ներկայացուցիչ Տիրան Հակոբյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց, որ դրոշի բարձրացումը զուտ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ ադրբեջանցիների վրա, հայկական կողմը չի ակնկալում, որ այս քայլը հատուկ ռազմական պաշտպանություն է տալու։ «Սա ուղղակի մեր արձանագրումն է․ մենք դրոշները բարձրացնելով արձանագրում ենք մեր որոշումը, որ մենք էստեղից տեղ չենք գնալու և շարունակելու ենք գործարանի կառուցումը։ Մեզ այս տեղում լինելու, գործունեություն ծավալելու, որևէ բան կառուցելու և չկառուցելու, համաձայնվելու և չհամաձայնվելու միակ օբյեկը Հայաստանի Հանրապետությունն է, և Հայաստանից մենք ունենք այդ թույլատրությունն ու ցանկությունը, օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը՝ այստեղ կառուցելու գործարանը», - ասաց Հակոբյանը՝ նշելով, որ շինարարական աշխատանքներն այսօրվանից կվերսկսվեն ու կշարունակվեն։ Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 3 ամիս առաջ, և նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, սակայն շաբաթներ առաջ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարեց, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը, ինչից մի քանի օր անց սկսվեցին կրակոցները, նույնիսկ երկու շինարար վիրավորվեց, շինտեխնիկան վնասվեց։ Այսօր Հակոբյանը պարզաբանեց՝ գործարանն Արաքսից գտնվում է մոտ 6 կմ հեռավորության վրա և որևէ կերպ ազդեցություն չի լինելու Արաքսի ջրերի վրա։
14:39 - 20 հունիսի, 2023
Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ում առկա խնդիրները չլուծելու մասին
 |tert.am|

Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ում առկա խնդիրները չլուծելու մասին |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 20-ին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը կոչ է արել չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք, որքան էլ դժվար լինի: Ինչպես գրում է ԲելՏԱ-ն, նա նշել է, որ կազմակերպության համար այժմ շատ դժվար ժամանակահատված է, որը պահանջում է ուժերի, փորձի և ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիա՝ խաղաղությունը պահպանելու համար։ Գնահատելով ՀԱՊԿ-ի գործունեությունը` Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն քննադատում են կոնկրետ խնդիրներ լուծելու հարցում թերացման համար։ Օրինակ, Ղրղզստանը երկար ժամանակ օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտությունը լուծելու համար։ Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում, ասել է Լուկաշենկոն: «Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները միշտ կհանդիմանեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից: Ուստի, պետք է ընկղմվել ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ և ելք փնտրել»,- վստահ է Բելառուսի ղեկավարը։ «Կան խնդիրներ, կան առաջադրանքներ, դրանք պետք է լուծվեն, որքան էլ դրանք դժվար լինեն, իսկ մենք երբեմն չենք ցանկանում լուծել դրանք բարդության պատճառով»,- ասել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ եթե Արևմուտքից  «բարեկամ-խորհրդատուները» ներգրավվեն այս խնդիրների լուծմանը, ապա շատ ավելի դժվար կլինի ինչ-որ բան անել։
12:35 - 20 հունիսի, 2023
Երուսաղեմի հայերը վախենում են, որ կասկածելի գործարքի պատճառով 1600-ամյա պատմությունը կարող է ավարտվել |azatutyun.am|

Երուսաղեմի հայերը վախենում են, որ կասկածելի գործարքի պատճառով 1600-ամյա պատմությունը կարող է ավարտվել |azatutyun.am|

azatutyun.am: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից գաղտնի կնքված անշարժ գույքի պայմանագրով Իսրայելի հայկական թաղամասի մոտ 25 տոկոսն օտարվել է: Այժմ Սուրբ քաղաքի բնակիչները պայքարում են իրենց պատմական հողը պահելու համար: Գործարքի պատճառով հայ առաքելական եկեղեցու առաջնորդը, ըստ հաղորդումների, մեկուսացել է վանքում: Գործարքի հետևում կանգնած քահանան՝ Խաչիկ Երեցյանն էլ շնորհազրկվել է և փախուստի դիմել՝ թաքնվելով Լոս Անջելեսում։ Մայիսի 10-ին, երբ զայրացած երուսաղեմահայերը շրջապատել էին նրա նստավայրը, նախկին քահանան ստիպված էր իսրայելցի ոստիկանների օգնությանը դիմել, որպեսզի ապահով կարողանա հեռանալ։ Մինչ ցուցարարները հայհոյում էին Երեցյանին, նրանցից մեկը ծածանեց Լեռնային Ղարաբաղի դրոշը: «Արցախում և այստեղ կատարվողի միջև Զուգահեռները շատ են»,- «Ազատությանն» ասել է ցույցի մասնակից Բեդիգ Գիրագոսյանը՝ հիշեցնելով մտավախությունները, թե պաշարման մեջ գտնվող արցախցիները շուտով կարող են դուրս մղվել հողից, որտեղ ապրել են դարեր շարունակ: «Եթե այս գործարքը կայանա, դա կլինի Երուսաղեմում մեր համայնքի վերջի սկիզբը: 1600 տարվա պատմությունը կավարտվի», - ասել է նա:   Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը աղմկահարույց գործարքը ստորագրել է տարիներ առաջ, այն, սակայն, միայն վերջերս է բացահայտվել։ Փաստաթուղթը, որը պայթող ռումբի ազդեցություն է ունեցել տեղի հայերի կյանքում, հայկական թաղամասի 25 տոկոսը հանձնում է ավստրալա-իսրայելական մի ներդրողի՝ 99 տարով: Պատրիարքարանը գործարքի համար մեղադրել է նախկին քահանա Երեցյանին, մինչդեռ Երեցյանը, ով այժմ բնակվում է Կալիֆորնիայում, ասում է, որ իրեն քավության նոխազ են դարձրել և պատժում են «մի փաստաթղթի համար, որը ստորագրել է պատրիարքը»։ «Մի օր ճշմարտությունը կբացահայտվի», -ասել է կարգալույծ արված քահանան։ Պատրիարքարանը կտրականապես հրաժարվում է մեկնաբանություններից։ Պատրիարքարանի խոսնակը «Ազատության» հարցերին միայն գրավոր է արձագանքել, թե՝ «մեր շահերից չի բխում պատասխանել ձեզ»։ Կամ ավելի պարզ ասած՝ «դա ձեր գործը չէ»: Հայ համայնքի ներկայացուցիչներից որևէ մեկը վարձակալության պայմանագիրը չի տեսել, բայց շատերն են անակնկալի եկել, երբ «Կովերի պարտեզ» անունով հայտնի տարածքում XANA Capital-ի ցուցանակն է տեղադրվել։ Հաղորդվում է, որ այդ վայրում նախատեսվում է շքեղ հյուրանոց կառուցել: Բայց Սեդրագ Բալյանը, ով փաստաբանների հետ փորձում է չեղարկել վարձակալության պայմանագիրը, պնդում է, թե ծրագիրը ավելի հեռուն է գնում։ Բալյանն ասում է, թե Երուսաղեմի քաղաքապետարանում տարածքի զարգացման նախագծեր է տեսել, որոնց համաձայն պետք է քանդվեն նաև հայ ընտանիքներին պատկանող հինգ բնակելի տներ։ Ուստի համայնքում մեծ են մտավախությունները, որ հարկադիր վտարվողների ցանկը կարող է ընդլայնվել։ Հայերը Երուսաղեմում հաստատվել են չորրորդ դարում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո: Այդուհետ հազարավոր հայեր են ապրել սուրբ քաղաքի պարիսպներից ներս՝ Երուսաղեմի համայնքը դարձնելով Հայաստանից դուրս ապրող ամենահին սփյուռքահայ օջախը:   Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:13 - 20 հունիսի, 2023
Ադրբեջանական կողմը դեռ չի արձագանքել Սահմանազատման հարցերի քննարկման համար հայկական կողմի առաջարկին
 |pastinfo.am|

Ադրբեջանական կողմը դեռ չի արձագանքել Սահմանազատման հարցերի քննարկման համար հայկական կողմի առաջարկին |pastinfo.am|

pastinfo.am: Ադրբեջանը դեռ չի արձագանքել սահմանազատման հարցերի քննարկման համար ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկին։ «Ադրբեջանական կողմի արձագանքի դեպքում այդ մասին հավելյալ կտեղեկացվի», - «Փաստինֆո»-ին այս մասին ասացին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։ Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ էր ուղարկել անցկացնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում: «Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն»,- հայտնել էին գրասենյակից։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից փոխանցեցին, որ այս պահին ադրբեջանական արձագանքի մասով որևէ նորություն չկա։
16:23 - 19 հունիսի, 2023
ՌԴ դեսպանին ենք ներկայացրել մեր դիրքորոշումները, սպասում ենք պաշտոնական արձագանքների․ ԱԳ փոխնախարար
 |tert.am|

ՌԴ դեսպանին ենք ներկայացրել մեր դիրքորոշումները, սպասում ենք պաշտոնական արձագանքների․ ԱԳ փոխնախարար |tert.am|

tert.am: Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպը քննվում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Նա մանրամասնեց, որ ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ-ն իր դիրքորոշումներն ու մտահոգությունները ներկայացրել է խնդրի վերաբերյալ, սպասում են պաշտոնական արձագանքների։ Հարցին, թե ինչո՞ւ է  արագացված ընթացակարգով Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացվել՝  փոխնախարարը պատասխանեց. «Ընթացակարգերը պահպանվելու են։ Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում իրավիճակին ավելի լավ ծանոթանալու համար։ Հյուպատոսությունը այլ գործառույթներ էլ ունի, բացի իր բնակիչներին սպասարկելուց»,- ասաց Կոստանյանը։ Նշենք, որ օրերս «Ազատության» թղթակիցը ֆիքսել էր, թե ինչպես է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մտնում արտգործնախարարության շենք։  Ավելի ուշ ԱԳՆ-ից հայտնել էին՝ ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։  ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հագարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Ավելի ուշ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում դրոշ տեղադրել Հակարիի կամրջի վրա:
14:47 - 19 հունիսի, 2023