Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Էրդողանը երախտագիտություն է հայտնել իրենց ցավակցած բարեկամ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին |168.am|

Էրդողանը երախտագիտություն է հայտնել իրենց ցավակցած բարեկամ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին |168.am|

168.am: Թուրքիայի նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ ցավակցություն հայտնած երկրներին։ «Թուրք ժողովրդի անունից ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այն բոլոր բարեկամ պետություններին ու նրանց ժողովուրդներին, որոնք կիսել են նրանք Բարթընում մեր ապրած ցավը՝ իրենց ցավակցություններով և շուտափույթ ապաքինման ուղերձներով»,- թվիթերում գրել է Էրդողանը ու հրապարակել է ցավակցական ուղերձ հղած երկրների, այդ թվում՝ Հայաստանի դրոշը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր։   ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերում ցավակցել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ Թուրքիայի Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ: Չավուշօղլուն, իր հերթին շնորհակալություն էր հայտնել Միրզոյանին։
10:07 - 17 հոկտեմբերի, 2022
«Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում․ Էրդողան

«Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի հետ կապված խնդիր չի տեսնում», գրում է «Անադոլու»-ն։ Լրագրողի հարցին, թե արդյոք Պրահայի հանդիպումից հետո միջանցքի հետ կապված խնդիրների հարցում ՀՀ վարչապետը կարող է համոզել հայ հանրությանը, Էրդողանը պատասխանել է․ «Մենք Պրահայում նեղ շրջանակով հանդիպում ունեցանք, որին մասնակցում էին Փաշինյանը, ինչպես նաև Իլհամ Ալիևն  ու Հունգարիայի վարչապետ Օրբանը։ Դրանից հետո, իհարկե, հանդիպում եղավ պատվիրակությունների միջև, և մենք այդ հարցերը քննարկել ենք, բայց «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
15:06 - 14 հոկտեմբերի, 2022
Պուտինն առաջարկել է Էրդողանին Թուրքիայիում  գազի հանգույց կառուցել՝ այն համարելով Եվրամիություն գազ մատակարարելու ամենահուսալի  ճանապարհը 
 |amerikayidzayn.com|

Պուտինն առաջարկել է Էրդողանին Թուրքիայիում գազի հանգույց կառուցել՝ այն համարելով Եվրամիություն գազ մատակարարելու ամենահուսալի ճանապարհը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Հոկտեմբերի 13-ին Աստանայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը նշել է, որ Թուրքիան ամենահուսալի ճանապարհն է դեպի Եվրամիություն գազ մատակարարելու համար և առաջարկել է այնտեղ կառուցել մատակարարման հանգույց, հայտնում են ՌԴ նախագահի աշխատակազմից։  «Մենք կարող ենք դիտարկել ևս մեկ գազատար կառուցելու և այլ երկրներ՝ նախ և առաջ եվրոպական երկրներ, վառելիքն ուղարկելու համար Թուրքիայում գազի մատակարարման հանգույց ստեղծելու գաղափարը, իհարկե, միայն այն դեպքում, եթե այդ երկրները հետաքրքրված լինեն դրանով»,- ասել է Պուտինը Ղազախստանում կայացած հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ դա նաև կկարգավորի գնագոյացումը, ինչը ևս խնդիր է. «Այսօր գները բարձր են, մենք կարող էինք հեշտությամբ կարգավորել դրանք նորմալ շուկայական մակարդակով, առանց քաղաքական երանգի»: Իր հերթին Էրդողանը Պուտինին ասել է. «Մենք վճռական ենք ուժեղացնելու և շարունակելու հացահատիկի արտահանումը Ստամբուլի համաձայնագրով, ինչպես նաև ռուսական հացահատիկի և պարարտանյութի տեղափոխումը դեպի աղքատ երկրներ Թուրքիայի միջոցով»:    
10:28 - 14 հոկտեմբերի, 2022
Անկարան այժմ Աթենքի հետ խոսելու բան չունի․ Էրդողան
 |tert.am|

Անկարան այժմ Աթենքի հետ խոսելու բան չունի․ Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան այժմ Աթենքի հետ խոսելու ոչինչ չունի, հաղորդում է Anadolu գործակալությունը։ «Պրահայի գագաթնաժողովում շատ երկրներ ակնկալում էին, որ Թուրքիան քայլեր կձեռնարկի Հունաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Սակայն հիմա մենք Հունաստանի հետ խոսելու բան չունենք», - ասել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ «ԵՄ-ն կհրավիրի Հունաստանին երկկողմ երկխոսության՝ համայնքային համերաշխության պատրվակով նրա անօրինական նախաձեռնություններին աջակցելու փոխարեն»։ Նա նաև ընդգծել է, որ Անկարան պատրաստ է համարժեք պատասխան տալ ոչ միայն Աթենքին, այլև ցանկացած այլ պետության, որը կսպառնա իր անվտանգությանը։ Հիշեցնենք, որ Թուրքիան ու Հունաստանը բազմիցս հայտնվել են ռազմական բախման եզրին, ինչը պայմանավորված է Էգեյան ծովում տարածքային ջրերի ու օդային տարածության սահմանների, ինչպես նաև կղզիների կարգավիճակի շուրջ ծագած կոնֆլիկտով։
11:43 - 07 հոկտեմբերի, 2022
Պրահայում նախատեսված է քառակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի , Ֆրանսիայի ու ԵՄ նախագահների միջև, ինչպես նաև Թուրքիայի նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Պրահայում նախատեսված է քառակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի , Ֆրանսիայի ու ԵՄ նախագահների միջև, ինչպես նաև Թուրքիայի նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Ես մեկնում եմ Պրահա, և Պրահայում նախատեսված է քառակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի ու ԵՄ նախագահի միջև, ինչպես նաև հանդիպում է նախատեսված Թուրքիայի նախագահի հետ։  Այս մասին ԱԺ հարցուպատասխանին հայտեց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Պրահայում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի․ «Դրա շրջանակում քառակողմ հանդիպում է նախատեսված իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի միջև։ Նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, դրա հնարավորության մասին մենք հայտարարել էինք։ Եվ նաև, իհարկե, հիմնական հանդիպումները կլինեն, եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն սրանք, այս ուղղություններով, որը, ըստ էության, ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում։Պրահայից մեկնելու եմ Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցություն եմ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին։ Նաև մեր գործընկերները, մեր դիվանագիտական համակարգը, մեր խորհրդանական գործընկերները շատ ակտիվ աշխատում են»։  
16:57 - 05 հոկտեմբերի, 2022
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա իրավիճակը

 |armenpress.am|

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը սեպտեմբերի 29-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում, ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա իրավիճակը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Հանդիպման ընթացքում էրդողանը գոհունակություն է հայտնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև  գերիների փոխանակման գործընթացի հաջող ավարտի կապակցությամբ, ինչպես նաև ուկրաինական հացահատիկի փոխադրման գործընթացի հաջող ընթացքի վերաբերյալ: էրդողանը նշել է, որ անհրաժեշտ են քայլեր լարվածությունը նվազեցնելու համար, որպեսզի ճանապարհ հարթվի ավելի դրական զարգացումների համար։ էրդողանն ընդգծել է, որ Ռուսաստանից դրական քայլեր են ակնկալվում այս գործընթացը հեշտացնելու համար, հատկապես Ուկրաինայի որոշ շրջաններ Ռուսաստանին միացնելու հարցում։ Կոչ անելով Ռուսաստանի նախագահ Պուտինին ևս մեկ հնարավորություն տալ բանակցությունների համար՝ էրդողանը ասել է, որ Թուրքիան պատրաստ է օժանդակող դեր խաղալ գործընթացում։
11:25 - 30 սեպտեմբերի, 2022
Փաշինյան-Էրդողան հանդիպում կարող է տեղի ունենալ, օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է. Ռուբինյան
 |azatutyun.am|

Փաշինյան-Էրդողան հանդիպում կարող է տեղի ունենալ, օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է. Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպում առաջիկայում կարող է տեղի ունենալ, այս մասին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով՝ «օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է»: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.  - Պարոն Ռուբինյան, ի՞նչ ակնկալիքներ կան մի քանի օրից Պրահայում էրդողան-Փաշինյան հնարավոր հանդիպումից կամ այն ի՞նչ օրակարգով է լինելու: - Նման հանդիպում իրոք կարող է տեղի ունենալ, օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է: Մեր դիրքորոշումները այս առումով չեն փոխվել:  - Փակուղի չի՞ մտել, վերջին անգամ Քըլըչի հետ երբ եք հանդիպել, կարծես ամիսներ են անցել:  - Մենք հանդիպել ենք հուլիսին, երբ որ ձեռք բերվեց այն հայտնի պայմանավորվածությունը երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացման և ուղիղ ավիաբեռնափոխադրումների հնարավորության ստեղծման: Իրականում սեպտեմբերի 14-ին՝ սահմանին պետք է տեղի ունենար հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև, որպեսզի քննարկվեր իմպլեմենտացիան այդ երկու քաղաքական պայմանավորվածությունների, բայց սեպտեմբերի 14-ին, ես հիշեցնեմ՝ դա ադրբեջանական հարձակման օրերին էին, թուրքական կողմի ցանկությամբ այդ հանդիպումը հետաձգվել է: - Մինչև ե՞րբ: - Չկա ժամկետ:  - Անժամկետ, այսինքն՝ այն, ինչ պայմանավորվել եք, դեռ թղթի վրա է: - Եվ դա պետք է իրագործվի, որովհետև ի վերջո կա քաղաքական պայմանավորվածություն և քաղաքական պատասխանատվություն այդ պայմանավորվածությունն իրագործելու: - Պարոն Ռուբինյան, մյուս կողմից Անկարան անթաքույց փորձում է ցույց տալ, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, գործադրել այդ ջանքերը: Երևանը այդ ձևաչափն ընդունելի կհամարի՞, եթե Էրդողանը նման բան առաջարկի:  - Ընդհանրապես միջնորդներ կարող են լինել այն կողմերը, որոնք չեզոք են: Ես կարծում եմ ոչ ոք չի կարող հիմա Թուրքիան չեզոք անվանել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Ադրբեջանի՝ Հայաստանի տարածք ներխուժման համատեքստում: - Վարչապետն ասաց, որ դաշնակից երկրները զենք չեն մատակարարում, ո՞ւմ նկատի ունի:  - Ես կարծում եմ՝ բոլորին հայտնի է՝ որոնք են մեր դաշնակից պետությունները, և դա ընդամենը փաստի արձանագրում է: - Ես տամ այդ անունը՝ Ռուսաստան, Դուք չեք ասում: Պարոն Ռուբինյան, եթե չեն օգնում, Հայաստանը դիմում է դաշնակցային պայմանագրով, ՀԱՊԿ-ին է դիմում, չեն օգնում, էլ ի՞նչ դաշնակից: - Փաստ է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժում է տեղի ունեցել և ՀԱՊԿ-ը համապատասխան արձագանք չի տվել, համապատասխան արձանագրումներ չի արել, համապատասխան գործողություններ չի իրականացրել: Փաստը նա է, որ կա Հայաստան-Ռուսաստան 1997 թվականի պայմանագիր և նույնպես փաստ է, որ չի գործարկվել դա, ըստ էության, վերջին իրադարձությունների արդյունքում: Դա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, մենք պետք է ի՞նչ անենք՝ արձանագրենք այս փաստերը, պետք է գնահատենք իրավիճակը և կայացնենք համապատասխան որոշումներ:  - Օրինակ՝ լքել այդ դաշինքը: - Ես ասում եմ՝ պետք է արձանագրենք այդ փաստը, որովհետև սա փաստ է, անհնար է ուղղակի չնկատել դա, և պետք է մենք ի վերջո գնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը, որ մենք ունեցել ենք 30 տարի: Նկատի ունեմ անվտանգային միջազգային ճարտարապետությունը իրեն արդարացնո՞ւմ է, թե՞ ոչ, արդարացնելու շանս ունի՞, թե՞ ոչ, եթե՝ ոչ, արդյո՞ք մենք ունենք այս-այս ճանապարհները, թե՞ ոչ, և այս համատեքստում է պետք է հասկանալ՝ ինչպես շարժվել առաջ:  - Պարոն Ռուբինյան, որքանո՞վ են գետնի վրա Ամերիկայից զենք գնելու մասին խոսակցությունները, առայժմ միայն Հայ դատի հանձնախումբն է ասել:  - Ես ընդհանրապես չեմ կարծում, որ զենք գնելու թեման պետք է դառնա հանրային քննարկման առարկա:  - Իսկ անվտանգության հովանոց փնտրել Արևմուտքում, սա Դուք այսօրվա աշխարհում իրատեսական համարո՞ւմ եք: - Նայած ինչ նկատի ունեք անվտանգության հովանոց ասելով: Մենք, օրինակ, շնորհակալ ենք մեր այն գործընկերներին, այդ թվում՝ արևմտյան, որոնք հստակ ֆիքսել են ադրբեջանական ագրեսիան ու ներխուժումը Հայաստանի տարածք, որոնք քաղաքական և դիվանագիտական ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիս ծավալապաշտական նկրտումները զսպվեն:  - Ես նկատի ունեմ ավելին՝ արևմտյան զինուժի խաղաղապահներ գան, կանգնեն: - Պետք է գնահատել իրավիճակը և ըստ դրա հասկանալ՝ ինչպես շարժվել առաջ:
16:37 - 29 սեպտեմբերի, 2022