ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Ընդդիմադիր պատգամավորն ընկալելի չի համարում ՀՀ-ում ՀԱՊԿ-ի զորավարժության անցկացումից իշխանության հրաժարվելը |armenpress.am|

Ընդդիմադիր պատգամավորն ընկալելի չի համարում ՀՀ-ում ՀԱՊԿ-ի զորավարժության անցկացումից իշխանության հրաժարվելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ընկալելի չի համարում ՀՀ իշխանությունների՝ այս շրջանում ՀԱՊԿ-ի զորավարժությունները Հայաստանում ոչ նպատակահարմար համարելու որոշումը: Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում: Նա նախ շեշտեց, որ ՀԱՊԿ-ի մասին խոսելիս պետք է նկատել, որ զորավարժությունների անցկացումը ինչպես այդ ֆորմատում, այնպես էլ առհասարակ, առաջին հերթին, ուղղված է Զինված ուժերի մարտունակության բարձրացմանը:  «ՀԱՊԿ-ի ֆորմատում այն ուղղված է ոչ միայն մարտունակության բարձրացմանը, այլ նաև դրա կազմում եղող զորքերի գործողությունների ներդաշնակեցմանը: Ես կարծում եմ, որ Ռուսաստանի քայլը և ՀԱՊԿ որոշումը՝ զորավարժություններ այս տարի Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, ունեցել է քաղաքական նշանակություն ու քաղաքական հիմք՝ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով:  Ես դա դիտարկում եմ նաև որոշակի սատարման քայլ: Հայաստանի իշխանությունների որոշումն ինձ համար մեծ առումով ընկալելի չէ, և չեմ տեսնում դրա՝ Հայաստանի համար բարենպաստ հետևանքները»,- ասաց Աբրահամյանը:  Ըստ նրա՝ Հայաստանը պետք է օգտվի դաշնակիցների, հնարավոր բարեկամ երկրների շրջանակից ինչպես արտաքին քաղաքական ուղղությամբ, այնպես էլ անվտանգության համակարգը ամրապնդելու գործողություններից, քանի որ ակնհայտորեն Հայաստանի ու Արցախի գլխին կախված սպառնալիքները մեծանում են: Պատգամավորի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների քայլը՝ հրաժարվելու այս կամ զորավարժություններից, որևէ ձևով չի նվազեցնում ադրբեջանական հնարավոր հարձակման հավանականությունը: Նշենք, որ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ-ի միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ ՀՀ-ն Հայաստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորավարժությունններ անցկացնելը նպատակահարմար չի համարում այս իրավիճակում։  Ավելի ուշ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ դիտարկվում են ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։  Կազմակերպության քարտուղարությունից ևս արձագանքել էին հայտարարությանը՝ նշելով, թե «ներկա դրությամբ ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ հայկական կողմից պաշտոնական ծանուցում չի ստացվել», ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր․ «Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը»։ Հավելենք, որ Հայաստանում պետք է անցկացվեին ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները, ինչի մասին այս տարվա սկզբին հայտարարություն էր տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
14:33 - 16 հունվարի, 2023
Բելառուսում այս տարի ՀԱՊԿ-ի երեք զորավարժություն կանցկացվի |news.am|

Բելառուսում այս տարի ՀԱՊԿ-ի երեք զորավարժություն կանցկացվի |news.am|

news.am: Բելառուսում այս տարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երեք զորավարժություն կանցկացվի։ Այս մասին СТВ հեռուստաալիքի եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։ «Այս տարի մենք պատիվ ունենք ղեկավարել կազմակերպությունը և նախագահել այնտեղ։ Սա նշանակալի իրադարձություն է՝ հաշվի առնելով, որ նախագահությունն անցկացվելու է «Համերաշխությունից և համագործակցությունից դեպի խաղաղություն և անվտանգություն» կարգախոսով։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023 թվականը նախագահի կողմից հայտարարվել է Խաղաղության և Արարման տարի, սա հստակ ուղի է սահմանում մեր ներքին և արտաքին քաղաքականության համար։ Ուստի սա մեզ համար կարևոր որոշում է և կազմակերպությունում մեր երկրին վերապահված կարևոր դերակատարում,- ասել է Պավել Մուրավեյկոն՝ հավելելով, որ իրենք իրենց համար մի շարք առաջնահերթություններ են սահմանել։ Մասնավորապես, ըստ նրա, առաջնահերթությունների թվում են խաղաղության և հանգստության պահպանումը, տարբեր ճգնաժամային իրավիճակների տեղայնացումը և կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի ապակայունացման կանխումը․ «Երկրորդ կարևոր առաջնահերթությունը կազմակերպության հավաքական ուժերի զարգացումն է։ Սա կարևոր խնդիր է, այսօր կազմակերպությունն ունի որոշակի ռազմական ներուժ, որը պետք է զարգացնել, կատարելագործել, համատեղ գործունեություն ծավալել։ Մյուս ուղղությունը կազմակերպության հեղինակության, այլ միջազգային կազմակերպությունների և երրորդ երկրների հետ փոխգործակցության բարձրացումն է»։  «Այս ամենն արվում է կայունություն ապահովելու և առաջացող և առկա ռիսկերն ու մարտահրավերները կանխելու համար։ Օբյեկտիվորեն կասեմ, որ նման ոլորտները որպես առաջնահերթություն ընտրելով, որոշակի ընդգծումներ են արվել։ Մասնավորապես, նախատեսվում է Մինսկում անցկացնել Եվրասիական անվտանգության վերաբերյալ միջազգային համաժողով, բավական լայն երկխոսություն ծավալել արտգործնախարարների, պաշտպանության նախարարների, ԱԽ քարտուղարների մակարդակով ՀԱՊԿ-Չինաստան գծով,- հավելել է նա։ Ապա նա ներկայացրել է ռազմական կողմը. «Չորս վարժանքներից, որոնք կազմակերպությունն անցկացնում է տարեկան, երեքը նախատեսվում է անցկացնել մեր երկրի տարածքում։ Դրանք են օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցությունը», հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» և թիկունքի «Էշելոն» զորավարժությունները։ Այս ամենը տեղի կունենա մեր երկրի տարածքում սեպտեմբերին։ Մեծ շրջադարձ կլինի տեղեկատվական և վերլուծական բաղադրիչի զարգացումը, քանի որ ով տիրապետում է տեղեկատվությանը, նա տիրապետում է աշխարհին։ Շեշտը դրվել է սրա վրա, և սա նույնպես մեր նախագահության առաջնահերթություններից է»,- ասել է նա։ Նշենք, որ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ-ի միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ ՀՀ-ն Հայաստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորավարժությունններ անցկացնելը նպատակահարմար չի համարում այս իրավիճակում։  Ավելի ուշ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ դիտարկվում են ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։  Կազմակերպության քարտուղարությունից ևս արձագանքել էին հայտարարությանը՝ նշելով, թե «ներկա դրությամբ ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ հայկական կողմից պաշտոնական ծանուցում չի ստացվել», ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր․ «Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը»։ Հավելենք, որ Հայաստանում պետք է անցկացվեին ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները, ինչի մասին այս տարվա սկզբին հայտարարություն էր տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
09:47 - 16 հունվարի, 2023
ՀԱՊԿ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում․ ՀՀ ԱԳՆ

ՀԱՊԿ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում․ ՀՀ ԱԳՆ

ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Հայաստանում կազմակերպության զորավարժությունների չեղարկման առնչությամբ ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությանը: «Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։ ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում»,- նշել է Հունանյանը։ Նրա խոսքով՝ Քարտուղարության խնդիրները հստակ սահմանված են ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում․ «Քարտուղարությունը Կազմակերպության մարմինների գործունեության կազմակերպչական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական ապահովման աշխատանքային մարմին է»,- ասել է ԱԳՆ խոսնակը։ «Կոչ ենք անում Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով»,- նշված է Հունանյանի մեկնաբանության մեջ։
16:22 - 12 հունվարի, 2023
Ներկա դրությամբ ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ  հայկական կողմից պաշտոնական ծանուցում չի ստացվել․ ՀԱՊԿ քարտուղարություն

Ներկա դրությամբ ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ հայկական կողմից պաշտոնական ծանուցում չի ստացվել․ ՀԱՊԿ քարտուղարություն

ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ժամանակ վերջինիս հայտնած լուրի հետ, որ Հայաստանը ներկա պահին նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել ՀՀ տարածքում։ Քարտուղարությունից նշել են, որ Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հաստատած, 2023 թվականի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարական և վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորման համատեղ պատրաստման պլանի համաձայն՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունը նախատեսվում է անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում, և Երևանն էլ հաստատել է այն։ «Ներկա դրությամբ հայկական կողմից սահմանված կարգով պաշտոնական ծանուցում չի ստացվել տվյալ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ։ Մենք հասկանում ենք ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, ինչը կարող է թույլ չտալ այս տարի ամբողջապես անցկացնել պլանավորված խաղաղապահ զորավարժությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ ՀԱՊԿ քարտուղարությունն ու Միասնական շտաբը ձեռնարկում են առավելագույն քայլերը, որ համատեղ զորքերի մարտական ​​պատրաստության պլաններն ամբողջությամբ իրականացվեն իրենց պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով՝ ի շահ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովման։ ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հայտնել է, որ դիտարկվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։  Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ ՀՀ-ն Հայաստանում զորավարժությունններ անցկացնելը նպատակահարմար չի համարում այս իրավիճակում։  Ավելի ուշ ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ դիտարկվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։ 
14:14 - 11 հունվարի, 2023
ՀԱՊԿ Միացյալ շտաբը դիտարկում է խաղաղապահ ուժերի հետ զորավարժություններն այլ երկրում անցկացնելու հնարավորությունը. Շեգրիկովիչ
 |tert.am|

ՀԱՊԿ Միացյալ շտաբը դիտարկում է խաղաղապահ ուժերի հետ զորավարժություններն այլ երկրում անցկացնելու հնարավորությունը. Շեգրիկովիչ |tert.am|

tert.am: ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը հայտնել է, որ շտաբը դիտարկում է 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու հնարավորությունները։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանում այս տարի ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն չի անցկացվի։Նա պարզաբանել է, որ միացյալ շտաբի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությունն այն մասին, որ 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ Հայաստանի տարածքում զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չէ։«ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը ներկայումս մշակում է առաջարկներ ՀԱՊԿ անդամ այլ պետությունների տարածքում նման զորավարժությունների անցկացման հնարավորության վերաբերյալ և հստակեցնում է 2023 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարա-վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ վերապատրաստման ծրագիրը», - ասել է Շչեգրիկովիչը: Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը արձագանքել էր նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ 
15:17 - 10 հունվարի, 2023
Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել․ Փաշինյան

Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել․ Փաշինյան

Այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը, ըստ որոնց՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունը սպառնալիք է ՀՀ-ի համար․ «Միևնույն ժամանակ ասում եք, որ նման իրվաիճակում ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժությունը նպատակահարմար չէր։ Ենթադրվում է, որ ՀԱՊԿ զորավարժությունը պետք է սպառնալիք լիներ թուրք-ադրբեջանական տանդեմի համար․ հարց է առաջանում, թե ինչը նպատակահարմար չէ, և արդյոք այս ֆոնին  ձեր Կառավարության գործողությունները հիմք չեն տալիս պնդումներ անելու, որ, օրինակ, ձեր իշխանությունը վախվորած քաղաքականություն կամ խաղաղություն մուրալու քաղաքականություն է վարում»,- հետաքրքրվեց լրագրողը։  Արձագանքելով՝ Փաշինյանը ասաց․ «Ձեր հարցի մեջ պատասխանը կար։ Ձեր հարցի տեքստը ուղղակի վերցնենք՝ որպես ելակետ։ Դուք ասում եք՝ ՀԱՊԿ-ի զորավարժությունը Հայաստանում սպառնալիք կլիներ թուրք-ադրբեջանական տանդեմին, հետևաբար դուք ինչո՞ւ զորավարժությունը ՀՀ-ում չեք անում։ Շատ պարզ պատճառով։  Ես ձեր տեքստի վրա հիմնվելով եմ պատասխանում․ ՀԱՊԿ-ը եկավ, թուրք-ադրբեջանական տանդեմի համար սպառնալիքը ստեղծեց, հետո ասեց ՝ ցտեսություն, դե մենք գնացինք։ Պատկերացրի՞ք այդ իրավիճակը։ Մենք ասում ենք՝ եկեք հասկանանք ՀԱՊԿ պատասխանատվության գոտին որն է, որից հետո մեր հարաբերությունները ինստիտուցիոնալ և խորը կառուցենք։ Երբ ՀԱՊԿ-ը չի ասում՝ իր պատասխանատվության գոտին որն է, դա մեր համար ֆունդամենտալ խնդիր է։ Չի արձանագրում՝ կարմիր գիծը որտեղով է անցնում․ Սոթք Խոզնավարով չի անցնում, Ջերմուկի մոտով չի անցնում։ Մինչև մենք դա չիմանանք, այդ իրավիճակում կլինենք, կհրավիրենք, կասենք՝ եկեք սպառնալիք ստեղծենք թուրք-ադրբեջանական տանդեմի համար, երկու օր, երրորդ օրը հանգստացեք, չորրորդ օրը գնացեք ձեր գործերին, մենք գնանք այդ տանդեմին դեմ հանդիման»։ Խոսելով վախվորածության մասին՝ Փաշինյանը ասաց, որ պետք է մաքսիմալ պատասխանատու գործել․ «Վազգեն Սարգսյանը ասում էր՝ ես վախենում եմ ոչնչից չվախեցողներից։ Մենք պետք է մաքսիմալ պատասխանատու գործենք։ Կան սպառնալիքներ, կան հնարավորություններ, կան հարաբերություններ, մենք պետք է այդ ամեն ինչի հետ հարաբերվենք։ Ինչ վերաբերվում է խաղաղություն մուրալուն, ես համաձայն եմ, որ խաղաղություն մուրալով հնարավոր չի ունենալ, խաղաղություն հնարավոր է ունենալ դա վաստակելով։ Կա խոսույթ, որ հնարավոր է խաղաղություն ունենալ խաղաղությունը պարտադրելով, մեր փորձը ցույց տվեց, որ դա էլ չի ստացվում, բայց որ խաղաղությունը պետք է վաստակել, դա ակնհայտ է»։ Նրա կարծիքով՝ խաղաղության կարելի է հասնել առաջին հերթին դիտանկյունները որոշակիորեն փոխելով, իրադրությունները և իրողությունները ճիշտ գնահատելով, մաքսիմալ հաշվարկված քայլեր անելով, Հայաստանի դերը և տեսանելիությունը միջազգային ասպարեզում մեծացնելով, Հայաստանի ինստիտուցիոնալ ավելի բարձր կայացվածության մակարդակով,  տարածաշրջանում հարաբերությունները փոխելով։ «Մենք խաղաղության կարող ենք ունենալ, եթե ի վիճակի լինենք հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոշակի համաձայնությունների դաշտ ձևավորել և զարգացնել մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ։ Սա է խաղաղության բանաձևը և միջազգային հանրության ռեսուրսները, որ կարող են օգնել մեզ այս հարցում, այդ ռեսուրսները և հնարավորությունները պետք է օգտագործել»։ Հարցին՝ ՀԱՊԿ-ի վրա հույս չեք դնում, բայց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եք, Փաշինյանը պատասխանեց․ «Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եմ մի պատճառով, որովհետև որևէ բան անելուց առաջ պետք է ինչ-որ ձևով հավատալ դրան, եթե չես հատավում, ինչո՞ւ ես անում դա, եթե չենք հատավում, ինչո՞ւ ենք բանակցում, ձև ենք անու՞մ։ Փորձը ցույց է տալիս, որ ձևի համար բանակցությունը լավ տեղ չի տանում»։
14:59 - 10 հունվարի, 2023
Ադրբեջանը Արևմուտքում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է նրանով, որ «ՀՀ-ն և ՌԴ-ն ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի դեմ»․ Փաշինյան

Ադրբեջանը Արևմուտքում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է նրանով, որ «ՀՀ-ն և ՌԴ-ն ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի դեմ»․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ասուլիսի ընթացքում, անդրադարձավ ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովին, ինչպես նաև ՌԴ-ի հետ հարաբերություններին։  «ՀՀ-ի ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել այն միտքը, որ ՌԴ-ն Հայաստանի անվտանգության թիվ 1 երաշխավորն է։ 44-օրյա պատերազմից հետո մեր օրակարգը ՌԴ-ի հետ առաջին հերթին եղել է հետևյալը, որ մենք մտահոգություններ ունենք, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ։ Սա եղել է ՌԴ-ի հետ մեր անվտանգային ոլորտի հաղորդակցության գլխավոր թեման։ Իմ կարծիքով՝ այդ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ, և այդ խոսակցությունների արդյունքում մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների և գործընկերների համար»։  Փաշինյանի խոսքով՝ 2021 թ․-ի մայիսին, երբ Սոթք Խոզնավար հատվածում տեղի է ունեցել ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ՀՀ իշխանությունները նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ակնկալել են կոնկրետ գործողություններ ՌԴ գործընկերներից և անվտանգային ոլորտի գործընկերներից․ «Եվ ի պատասխան մեր հարցումների և դիմումների, ստացել ենք դիտարկում այն մասին, որ ՀՀ-ի Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն։ Եվ այս համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն։ Այդ դեպքում՝ որտեղով է անցնում այդ կարմիր գիծը, որը մենք միջպետական հարաբերություններում արձանագրել ենք։ Այս համատեքստում շատ կարևոր է դարձել այդ հարցի պատասխանը հետագա հարաբերությունների կառուցման համար։ Այդ կարմիր գիծը դե յուրե գոյություն ունի և դա ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ ՀՀ-ում»։  Փաշինյանն ասաց՝ Երևանում կայացած գագաթաժողովի ընթացքում առաջադրված հիմնական խնդիրը այն է, որ ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնական խնդիր կա ի ցույց դնելու և հասկանալու, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին․ «Մենք ասել ենք՝ առանց այս գծի արձանագրման պաշտոնապես մենք որևէ այլ փաստաթղթի ընդունում չենք պատկերացնում։ Սա է հիմնական բովանդակությունը, որ այսօր էլ շարունակում է մնալ սեղանին։ Այսինքն ՝ ՀԱՊԿ գագաթաժողովը Երևանում ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել»։  Վարչապետը նաև նշեց, որ վերջին շրջանում Ադրբեջանը արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է հետևյալ կերպ․ «Ասում է, որ մենք մտավախություններ ունենք, որ «ՀՀ-ն և ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, և ահա մենք, այսպես ասած, կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում»։  Նրա խոսքով՝ այդ մասին խոսելը աբսուրդ է․ «Բայց մյուս կողմից, նաև Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում, և այդ պատճառով Ադրբեջանը Արևմուտքում այդ խոսույթն է զարգացնում։ Եվ մենք ՌԴ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց, ըստ էության, չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլ ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար։ Մենք այս փաստերից, բնականաբար, հետևություններ չենք անում։ Մենք առայժմ արձանագրում ենք այս փաստերը։ Տպավորություն չստեղծվի, թե մեր հարաբերությունների որևէ փուլում այս խոսակցությունը տեղ չի ունեցել։ Սա անընդհատ խոսակցություն է եղել, այլ բան, որ մենք հիմնականում աշխատում ենք և աշխատել ենք այս խոսակցությունները պահել աշխատանքային, խորհրդապահական մակարդակում։ Ինչո՞ւ եմ այս մասին հրապարակային խոսում, որովհետև չեմ կարող թույլ տալ, որ ՀՀ հանրությունը տպավորություն չստանա, թե մենք մեր աշխատանքում, մեր բանակցություններում, մեր հարաբերություններում ՀՀ շահերին առնչվող որևէ հարց չենք հետապնդում բավարար չափով։ Շատ կարևոր է, որ մեր հանրությունը տեղյակ լինի, որ մենք այս թեմաներով ամենօրյա աշխատանք ենք տանում և դա շարունակելու ենք»։
13:35 - 10 հունվարի, 2023
Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները. ՌԴ ՊՆ |tert.am|

Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում։ «Միջազգային ռազմական համագործակցության շրջանակում 2023 թվականին նախատեսվում է համատեղ զորավարժություններ անցկացնել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ցամաքային զորքերի և օտարերկրյա պետությունների ազգային բանակների ստորաբաժանումների հետ։ Ռուսաստանի Դաշնությունից դուրս Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը», - ասվումէ  կայքում։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին Ռուսաստանի տարբեր ռազմական շրջանների ուսումնավարժարաններում նախատեսվում է անցկացնել ութ երկկողմանի զորավարժություն՝ մի շարք պետությունների հետ։ Զորավարժությունների ընթացքում կքննարկվեն ռազմական գործողությունների համատեղ պլանավորման հարցեր, շտաբներիի ներկայացուցիչների և մասնակից երկրների ցամաքային զորքերի ստորաբաժանումների փոխգործակցության կարգը, ինչպես նաև պայմանական անօրինական զինված կազմավորումների վնասազերծման մարտավարական գործողություններ։ Բոլոր զորավարժությունները կունենան խաղաղապահ և հակաահաբեկչական բնույթ։
15:12 - 01 հունվարի, 2023
Երևանի շահագրգռվածության դեպքում ՀԱՊԿ երկրները պատրաստ կլինեին Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն. Զախարովա

Երևանի շահագրգռվածության դեպքում ՀԱՊԿ երկրները պատրաստ կլինեին Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ հիմա Ռուսաստանի համար ստեղծվել է հնարավորություն՝ Հայաստանի կողքին կանգնելու ու նրա ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ «Ես չեմ ուզում վերլուծել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ձեր նշած քաղաքական գործիչը: Եթե խոսքը ՀԱՊԿ-ի շրջանակներում պարտավորությունների մասին է, Երևանի շահագրգռվածության դեպքում, կազմակերպության մյուս անդամ երկրները պատրաստ կլինեին Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն»,- ասել է Զախարովան։ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանը հենվում է ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի վրա՝ ներառյալ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թ․-ի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները։ Հենց դրանք էլ հուսալի հիմք են հանդիսանում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։ Իհարկե, մենք հաշվի ենք առնում, որ կապված ենք դաշնակցային պարտավորություններով թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Հետևաբար, որպես միջնորդ, մենք միշտ այդպիսի դիրքորոշմամբ ենք հանդես գալիս, որը թույլ է տալիս արդյունավետորեն իրականացնել այդ գործառույթը: Ես իսկապես հույս ունեմ, որ Հայաստանում մարդիկ գիտեն այս մասին»,-նշել է նա։
14:50 - 29 դեկտեմբերի, 2022
Լաչինի միջանցքի խնդիրը ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակից դուրս է. Զաս
 |aysor.am|

Լաչինի միջանցքի խնդիրը ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակից դուրս է. Զաս |aysor.am|

aysor.am: ՀԱՊԿ-ը ելնում է նրանից, որ Լաչինի միջանցքի հետ կապված հարցի լուծումը, որը բարձրացնում է Երևանը միջազգային մակարդակով, իր պատասխանատվության շրջանակից դուրս է, ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Լաչինի միջանցքի հետ կապված Հայաստանից դիմումներ չեն եղել։ Մենք ելնում ենք նրանից, որ դա դուրս է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց», - ասել է Զասը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
12:10 - 20 դեկտեմբերի, 2022
ՀԱՊԿ-ը նախատեսում է 2023-ին մի շարք զորավարժություններ անցկացնել արևմտյան սահմաններին. Զաս
 |tert.am|

ՀԱՊԿ-ը նախատեսում է 2023-ին մի շարք զորավարժություններ անցկացնել արևմտյան սահմաններին. Զաս |tert.am|

tert.am: ՀԱՊԿ-ը նախատեսում է 2023 թվականին մի շարք զորավարժություններ անցկացնել արևմտյան սահմաններին։ Այս մասին ՀԱՊԿ 2022 թվականի գործունեության արդյունքներին և Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հայտնում է ԲելՏա-ն։Պատասխանելով արևմտյան սահմանների ամրապնդման անհրաժեշտության մասին հարցին՝ Զասը նշել է, որ Բելառուսի տարածքում Ռուսաստանի հետ համատեղ իրականացվող միջոցառումները զսպման որոշակի միջոց են։«Այս իրավիճակում սա բավական է, հաջորդ տարի ՀԱՊԿ-ի կողմից նախատեսվում են մի շարք զորավարժություններ, և դա կարելի է դիտարկել նաև որպես ռազմավարական զսպման միջոց»,- ասել է Ստանիսլավ Զասը։  
17:29 - 19 դեկտեմբերի, 2022
Չի կարելի մարդասիրական աղետ թույլ տալ. Զասը՝ Լաչինի միջանցքի բացման կարևորության մասին
 |armeniasputnik.am|

Չի կարելի մարդասիրական աղետ թույլ տալ. Զասը՝ Լաչինի միջանցքի բացման կարևորության մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Չի կարելի մարդասիրական աղետ թույլ տալ։ Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ձևաչափով Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` մեկնաբանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը։ Նշենք, որ Զասին հարց հղեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հասցեին հնչող հայտարարությունների մասին։ Ի պատասխան նա նշեց, որ առաքելությունը, որը կատարում են ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, շատ կարևոր է ողջ Կովկասյան տարածաշրջանի համար։ Զասի խոսքով` խաղաղապահներն այնտեղ շատ կարևոր խնդիրներ են լուծում։ «Իհարկե, պետք է նշել այն բարդ պայմանները, որոնցում պետք է լուծել այդ հարցերը` սրված իրավիճակ, Լաչինի միջանցքի արգելափակումը։ Մեր կարծիքով, շատ կարևոր է ազատ տեղաշարժի հնարավորություն տալ մարդկանց, հումանիտար բեռներին, որպեսզի հասարակ քաղաքացիները զրկանքներ և դժվարություններ չունենան, առավել ևս ինչ-որ հումանիտար աղետ չլինի»,– ասել է Զասը։ Նա հավելել է, որ բոլոր կողմերը պետք է օգնեն և շահագրգռված լինեն խաղաղապահների գործունեությամբ։
16:45 - 19 դեկտեմբերի, 2022