Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

«3+3» ձևաչափով նոր հանդիպում է համաձայնեցվում՝ նվիրված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման խնդիրներին․ Լավրով

«3+3» ձևաչափով նոր հանդիպում է համաձայնեցվում՝ նվիրված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման խնդիրներին․ Լավրով

Ռուսաստանը, հավանաբար, առավել քան որևէ մեկը, շահագրգռված է տարածաշրջանում երկու բարեկամ պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, արդար խաղաղության հաստատմամբ և հակամարտությունների՝ անցյալի դրսևորումների ցանկացած կրկնության հուսալի վերացման համար: Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ասուլիսում ասել է Սերգեյ Լավրովը՝ նշելով նաև, որ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը օրակարգից հանված չէ․ Ռուսաստանը պատրաստ է ընդունել այն։ Լավրովը հայտնել է նաև, որ «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան) ձևաչափով՝ նախարարների մակարդակով, նոր հանդիպում է համաձայնեցվում՝ նվիրված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման խնդիրներին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտարարել էր, «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը կարող է կայանալ առաջիկա ամիսներին՝ նշելով՝ «դատելով ձևաչափի մասնակից երկրների տրամադրությունից՝ հանդիպման հրավեր կարող է ուղարկվել նաև Վրաստան»։ Նշենք, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին նիստը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների, ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի մասնակցությամբ: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց:
16:35 - 23 դեկտեմբերի, 2022
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն․ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն․ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն․ Ռուսաստանը հույս ունի արագացնել այդ աշխատանքը։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում բանակցություններ սկսելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Հաստատվել է չորս եռակողմ հայտարարություն։ Դրանց ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց, իհարկե, կցանկանայինք արագացնել։ Եվ անկախ նրանից, թե ինչ հարցեր են ծագում առօրյայում, ես համոզված եմ, որ առավել անհրաժեշտ է կանոնավոր հանդիպումներ, բանակցել, վստահությունն ամրապնդել և բոլոր հարցերի լուծման համար հող ստեղծել»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։  Ռուս դիվանագետը ափսոսանք է հայտնել հայկական կողմի որոշման համար, որով հրաժարվել է մասնակցել արտգործնախարարների՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք եռակողմ հանդիպմանը։«Այսօրվա համար մենք պայմանավորվեցինք մեր տարածքում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ շարունակելու խաղաղության պայմանագրի քննարկումը։ Մենք պատրաստվում էինք այս միջոցառմանը, բայց, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով։ Ափսոս, որ նման հնարավորությունը բաց թողնվեց», - ասել է Լավրովը։ Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:
15:41 - 23 դեկտեմբերի, 2022
Բորելը և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի հիմնահարցը
 |azatutyun.am|

Բորելը և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի հիմնահարցը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 22-ին հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունների և Լաչինի միջանցքի հիմնահարցերը: «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, «բարձր ներկայացուցիչը և նախարարը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների բողոքի ակցիաների դրդապատճառները, Հայաստանում ԵՄ-ի առաքելության գործունեությունը և Բաքու-Բրյուսել երկկողմ կապերի հրատապ խնդիրները»: Նշվում է, որ Բայրամովն ասել է, թե «Լաչինում բողոքի խաղաղ ակցիան միանգամայն օրինական է և անցկացվում է Ադրբեջանի տարածքում օգտակար հանածոների ապօրինի շահագործման դեմ»: Բայրամովը նաև պնդել է, թե Լաչինի միջանցքը «պետք է ծառայի բացառապես մարդասիրական նպատակներին, սակայն հայկական կողմը չարաշահում է ճանապարհը»: Բայրամովը Բորելին ասել է, թե «անհրաժեշտ է դադարեցնել Ադրբեջանի օրենսդրությանը հակասող ապօրինի գործունեությունը Լաչինի միջանցքում»: Լրատվամիջոցի փոխանցմամբ, «Բայրամովը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը փակել է Լաչինի ճանապարհը»: «Նախարարն ընդգծել է, որ մի շարք տրանսպորտային միջոցներ մշտական հիմունքներով երթևեկում են այդ ճանապարհով, դրա վերաբերյալ ոչ մի սահմանափակում չկա, տեղական բնակչությունն օգտվել է ճանապարհից պարեն ձեռք բերելու և բժշկական ծառայություններ ստանալու համար», - ասված է հաղորդագրությունում: Բորելը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում առկա լարվածության կապակցությամբ և կարևորել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շարունակումը: Ադրբեջանական կողմը Բորելի մեկնաբանությունների վերաբերյալ ավելի ընդարձակ տեղեկատվություն չի տարածել:
10:18 - 23 դեկտեմբերի, 2022
Հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը

 |armenpress.am|

Հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների շրջանակներում Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի  և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում, որը չի կայանա։ Հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։ Ակնհայտորեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը։ Միևնույն ժամանակ տեղեկացնենք, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները։
15:47 - 22 դեկտեմբերի, 2022
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը

Դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։  Քննարկվել է իրավիճակը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման և տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով։ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։ Կողմերը ափսոսանք են հայտնել Երևանի այն որոշման համար, որով հրաժարվել է մասնակցել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ քննարկելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման շարունակման կարևորությունը։
15:37 - 22 դեկտեմբերի, 2022
Բայրամովը վերստին վստահեցնում է՝ Բաքուն քայլեր է ձեռնարկում «խաղաղության հասնելու համար»
 |azatutyun.am|

Բայրամովը վերստին վստահեցնում է՝ Բաքուն քայլեր է ձեռնարկում «խաղաղության հասնելու համար» |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանը հաստատակամ է Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններ հաստատել միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա, հակամարտության էջը փոխարինել փոխշահավետ համագործակցությամբ, նորմալ բարիդրացիական հարաբերություններով», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Երեկ Թուրքմենբաշի քաղաքում Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Բայրամովն ասել է նաև, թե Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում «հետևողական է և սկզբունքային՝ հիմնված միջազգային իրավունքի և արդարության վրա»։ Նա նշել է, որ ադրբեջանական կողմը Երևանին է ներկայացրել հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի թարմացված առաջարկներ, և «առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը՝ քննարկումները շարունակելու համար»։ «Հուսով ենք, որ խաղաղության հասնելու համար մեր ձեռնարկվող քայլերին Հայաստանը վերջապես կարձագանքի անհրաժեշտ քաղաքական կամքով և պրակտիկ գործողություններով։ Հայաստանի ստանձնած պարտավորությունների անհապաղ կատարումը, Ադրբեջանի դեմ անհիմն տարածքային պահանջներից հրաժարվելը և նորմալ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու գործնական քայլերը կարևոր պայման են կարգավորման գործընթացի տրամաբանական արդյունքի հասնելու համար», - հայտարարել է ադրբեջանցի նախարարը։  
10:29 - 14 դեկտեմբերի, 2022
Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտնել է «3+3» ձևաչափով նոր նիստի նախապատրաստման մասին |armenpress.am|

Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտնել է «3+3» ձևաչափով նոր նիստի նախապատրաստման մասին |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի նոր նիստը նախապատրաստվում է, ժամկետներն ու օրակարգն այժմ համաձայնեցվում են։ Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Հիմա նախապատրաստում ենք հերթական նման միջոցառումը և համաձայնեցնում ենք կոնկրետ ժամկետներն ու օրակարգը», - ասել է նա։ «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին նիստը, որը նվիրված էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման հարցերին, տեղի է ունեցել ԱԳ փոխնախարարների մակարդակով 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Վրաստանը չի ներկայանա «3+3» ձևաչափով հանդիպմանը:
17:36 - 05 դեկտեմբերի, 2022
Մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների 3-րդ փուլն անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Բայրամով |tert.am|

Մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների 3-րդ փուլն անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Բայրամով |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Բաքուն խաղաղ կարգավորման պայմանագրի նախագիծ է պատրաստել և ներկայացրել հայկական կողմին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանի հետ հակամարտությունը լուծել որքան հնարավոր է շուտ։Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ, հավելել է Բայրամովը Լավրովի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։«Ադրբեջանական կողմից մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացվել է հայկական կողմին, և մենք կարծում ենք, որ մինչև այս տարվա վերջ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլն անցկացնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ», - ասել է  Բայրամովը:
16:30 - 05 դեկտեմբերի, 2022
Մոսկվայում Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |1lurer.am|

Մոսկվայում Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ հանդիպման կարևոր թեմաներից է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: «Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է խթանել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանագրերին համապատասխան։ Մենք շահագրգռված ենք ամեն կերպ աջակցել տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանների սահմանազատմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ընդհանուր առմամբ փոխվստահության ամրապնդմանը»,- ասել է Լավրովը:  Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին կարևորել է հանդիպման ընթացքում պատերազմից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Ռուսաստանի միջնորդական ջանքերի և եռակողմ հայտարարությունների կատարման վերաբերյալ հարցերի քննարկումը:
15:57 - 05 դեկտեմբերի, 2022
Մոսկվայում նախատեսվում է Լավրով-Բայրամով հանդիպում
 |hetq.am|

Մոսկվայում նախատեսվում է Լավրով-Բայրամով հանդիպում |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ՝ կիրակի օրը տարածված հաղորդագրության մեջ։ «Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի առավել արդիական ասպեկտների ուղղությամբ, ներառյալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը»,- հայտարարել է ռուսական կողմը։ ՌԴ ԱԳՆ-ից նաև նշել են, որ Բայրամովի նախատեսվող այցը դիտարկում են որպես ռուս-ադրբեջանական վստահելի քաղաքական երկխոսության շարունակություն և փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնում։
10:04 - 05 դեկտեմբերի, 2022
Բայրամովը Բորելի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

 |aravot.am|

Բայրամովը Բորելի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Լեհաստանում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակում հանդիպել է Եվրամիության խորհրդի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ՝ քննարկելով երկկողմ օրակարգը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Ինչպես հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, Բայրամովն ու Բորելը քննարկել են էներգետիկայի ոլորտում պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր, կարծիքներ փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու ջանքերի և այդ գործընթացում ԵՄ դերի վերաբերյալ: Բայրամովը հանդիպմանն ասել է, թե իբր Հայաստանը խոչընդոտում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, խուսափում է երկու երկրների առաջնորդների ձեռք բերած պարտավորությունների կատարումից, փորձում է «խաբուսիկ կարծիք» ձևավորել կարգավորման գործընթացի վերաբերյալ:  
11:53 - 02 դեկտեմբերի, 2022
Միրզոյան-Բայրամով-Չավուշօղլու եռակողմ հանդիպման մասին լուրերը չափազանցված են․ ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների մասին

Միրզոյան-Բայրամով-Չավուշօղլու եռակողմ հանդիպման մասին լուրերը չափազանցված են․ ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին, թե ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունից առաջ հանդիպում են ունեցել։  «ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։  Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։  Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են»,- ասված է Վահան Հունանյանի գրառման մեջ։ 
15:24 - 01 դեկտեմբերի, 2022