«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը․ «Հայաստան» դաշինքը մեկնաբանել է «Վերածնվող Հայաստան»-ի որոշումը

Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը․ «Հայաստան» դաշինքը մեկնաբանել է «Վերածնվող Հայաստան»-ի որոշումը

«Հայաստան» դաշինքը մեկնաբանել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության՝ դաշինքից դուրս գալու մասին հայտարարությունը։  «Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից:Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել:Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»: Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ կուսակցության խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել՝ իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:
13:36 - 29 նոյեմբերի, 2022
Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ

Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ կուսակցության խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։   Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել՝ իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:   «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոևան, ով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։   Նշվում է, որ կուսակցության խորհրդի նման որոշումն արդյունք է առաջին հերթին ՀՀ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի և նպատակ ունի որևէ կերպ չխոչընդոտել ազգային փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ հետևողականությունը, որը Զեմֆիրա Միրզոևայի գործունեության կարևոր մաս է։   ««Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցության այն անդամները, որոնք ներկայացված են դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամավորական մանդատի ստացման հերթը հասնելու պարագայում ազատ են որոշում կայացնելու՝ վերցնել մանդատը, թե ոչ։ Մանդատ վերցնելու որոշում կայացնելու դեպքում տվյալ անձինք պետք է լքեն կուսակցության շարքերը»,- ասված է հայտարարության մեջ:   Նշվում է, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշումը ոչ միայն երկար քննարկումների ու խորհրդի անդամների կոնսենսուսի արդյունք է, այլև հանրության տարբեր շերտերի հետ շփումների և քննարկումների արդյունք:   Կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում:  
13:04 - 29 նոյեմբերի, 2022
ՔԿ պարզաբանումը` պատգամավոր Աննա Մկրտչյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ

ՔԿ պարզաբանումը` պատգամավոր Աննա Մկրտչյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պարզաբանել է, թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննության հրավիրել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ելնելով կուսակցական շահերից, ակնհակտորեն փորձելով անլրջացնել կոնկրետ քրեական վարույթը և դրա շրջանակներում իրականացվող քննչական գործողությունները և խեղաթյուրելով փաստերը, ապատեղեկատվություն է տարածել պատգամավոր Աննա Մկրտչյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ։   «Փորձ է արվել ստեղծել տպավորություն, թե հարցաքննության հրավիրման պատճառը և ընդհանուր առմամբ քրեական վարույթի էությունը «պատգամավորի ծննդյան վկայականում ծննդյան ամսաթիվը մեկ օրով սխալ գրելն է, որպեսզի «այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվան»: Նման պարզունակ «բացահայտումը», սակայն, իրականության հետ որևէ աղերս չունի։ Իրականությունն այն է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 1-ին մասի /ՀՀ նոր քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի և 457-րդ հոդվածի 1-ին մասի/ հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Աննա Արայի Մկրտչյանը 2001 թվականից, իսկ նրա եղբայր Հայկ Արայի Մկրտչյանը՝ 2006 թվականից սովորել են Երևան քաղաքի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում։ 2011 թվականի հունվարի 10-ի դրությամբ վերջիններս հանդիսացել են նշված դպրոցի աշակերտներ և ուսումը նշված դպրոցում դադարեցրել են միայն 2011 թվականի փետրվարի 8-ին: Նման պայմաններում, ըստ ստացված տվյալների, վերջիններս, 2011 թվականի հունվարի 10-ից մինչև 2011 թվականի մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում մշտապես գտնվելով ՀՀ-ում, 2011 թվականի հունվարի 10-ին իրենց մոր՝ Մ. Գրիգորյանի անվամբ լրացված կեղծ դիմումի հիման վրա հրամանագրվել են ՌԴ Մոսկվա քաղաքի Լազարևի անվան թիվ 2042 միջնակարգ դպրոցի 11-րդ «ա» դասարանում և ուսումնական պարապմունքներին չհաճախելով, միջնակարգ կրթության կրթական ծրագրերին չմասնակցելով՝ 2011 թվականի հունիսի 15-ին ձեռք են բերել նշված դպրոցի միջնակարգ կրթության վերաբերյալ իրավունք վերապահող բովանդակությամբ ակնհայտ կեղծ ավարտական վկայականներ, որոնք 2011 թվականի հունիսի 29-ին օգտագործվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտությունների ընդունելության մրցույթի ժամանակ: Հենց նշված հանգամանքների կապակցությամբ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննության հրավիրելու նպատակով ծանուցագրեր են ուղարկվել Աննա Մկրտչյանին և Հայկ Մկրտչյանին: Հատկանշական է այն հանգամանքը, որ 26․11․2022թ․ ներկայանալով քննչական բաժին, Աննա Մկրտչյանը հարցաքննության ընթացքում օգտվել է դատավարական իր իրավունքներից և հրաժարվել պատասխանել իրեն առաջադրված հարցերին։ Ակնհայտ խեղաթյուրումները հատուկ հայտարարության առարկա դարձնող քաղաքական ուժին հորդորում ենք ձեռնպահ մնալ նման եղանակով ՀՀ քննչական կոմիտեի, պետական մարմինների նկատմամբ հանրային վստահությունը թուլացնելու անհաջող և անլուրջ փորձերից։ Միաժամանակ քաղաքական շահագրգռություններով հրապարակվող նման տեքստերն ազատորեն տիրաժավորող անհատներից ու օգտատերերից ակնկալում ենք չտրվել նման հնարքներին և տարատեսակ մեկնաբանություններ անելուց առաջ առնվազն ծանոթանալ նաև պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որում նշված էր, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը մի զավեշտալի պատրվակով  հրավիրվել է հարցաքննության Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե. իբրև թե Աննա Մկրտչյանի  ծննդյան վկայականում նրա ծննդյան ամսաթիվը մեկ օրով  սխալ է գրվել, որպեսզի «այլ դրդապատճառներով  համապատասխանեցվի առավել նշանավոր օրվանը»:
13:35 - 27 նոյեմբերի, 2022
Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը․ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյան

Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը․ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը հրաժարվում է մանդատից։ Նա այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում․ «Սիրելի հայրենակիցներ, այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը: Այս մասին պարզ ու անկեղծ քննարկում եմ ունեցել գործընկերներիս հետ: Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները։ Ուժերիս ներածին չափ աջակցելու եմ պատգամավոր ընկերներիս և մեր գործընկերներին։ Ես չգիտեմ՝ արդյո՞ք հնարավոր է չափել որևէ պատգամավորի գործունեության արդյունավետությունը, բայց գոնե խղճիս առաջ հանգիստ եմ. ինձ տրված մանդատը օգտագործել եմ ի շահ երկրի, փորձել եմ առավելագույնս իրացնել գիտելիքս և լիազորություններս՝ Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում ու դրանից դուրս, եղել եմ այնտեղ, որտեղ եղել է իմ կարիքն ու մեր քաղաքական թիմը՝ հանրահավաքներից մինչև ամբիոն, քայլերթերից մինչև ազատազրկման վայրեր։ Այս ճանապարհի ընթացքում ձեռք բերած գիտելիքները, մեր հայրենակիցների խնդիրներն ու հոգսերը բարձրաձայնելու առաքելությունը մեծագույն ու անգնահատելի կենսափորձ են ինձ համար:Մեծ պատասխանատվություն և պատիվ էր լինել ակտիվ քաղաքականության մեջ նախագահ Քոչարյանի և մեր թիմակիցների հետ: Առանձնահատուկ ուզում եմ նշել՝ խոնարհվում եմ մեր այն հազարավոր հայրենակիցների առաջ, որոնք մեր կողքին են եղել, մեզ վստահում են, ում հետ բարդ ճանապարհ ենք անցել։ Միասին կրել ենք զրկանքներ, տեսել՝ անասելի ճնշումներ: Նրանցից շատերը ամիսներով թողել էին իրենց գործն ու հոգսերը և մեզ հետ դուրս էին եկել փողոց՝ գաղափարական պայքարի: Ես պայքարել եմ և պայքարելու եմ՝ դեռ իրեն սպասեցնող հանգուցալուծման համար։ Հավատում եմ, որ այն չի ուշանա և հնարավոր կլինի կառուցել իսկապես անվտանգ երկիր՝ ամուր սահմաններով ու համախմբված հասարակությամբ, պահպանելով մեր Արցախը, հասնելով մեր նոր ու մեծ երազանքին։ Ինձ համար այս հարցում ոչինչ չի փոխվել և չի փոխվելու: Այժմ վերադառնում եմ փաստաբանական համայնք. անելիք շատ կա: Աստված պահապան մեր Հայաստանին ու մեր Արցախին»:    
12:06 - 25 նոյեմբերի, 2022
Սյունիքը ներկայացնող պատգամավորները՝ ես և Արթուր Սարգսյանը դուրս ենք եկել Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից. Աննա Գրիգորյան
 |tert.am|

Սյունիքը ներկայացնող պատգամավորները՝ ես և Արթուր Սարգսյանը դուրս ենք եկել Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից. Աննա Գրիգորյան |tert.am|

tert.am: Սյունիքը ներկայացնող պատգամավորները այլևս մաս չեն կազմում «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, բայց հանդիսանում են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Ես, Արթուր Սարգսյանը և Վահե Հակոբյանը շարունակում ենք լինել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, պահպանում ենք գործընկերային հարաբերությունները, ես և Արթուր Սարգսյանը բացառապես հանդիսանում ենք պատգամավորներ, բայց ոչ «Վերածնվող Հայաստան»-ի»,- ասաց Գրիգորյանը: Գրիգորյանը նշեց՝ օրը կգա, կխոսեն ներթիմային տարաձայնությունների մասին, բայց այս պահին դրա մասին խոսելը տեղին չի համարում: «Մեր կուսակցության ղեկավարի հետ համագործակցությունը ավելի վաղ է դադարեցվել, բայց դա որևէ կերպ կապ չունի քրեական հետապնդման հետ»,- ասաց Գրիգորյանը և խնդրեց որևէ ուղիղ կապ չտեսնել համագործակցության դադարեցման և Վահե Հակոբյանի հանդեպ քրեական հետապնդման միջև: Նա նշեց՝ ինքը, Առուշ Առուշանյանը, Արթուր Սարգսյանը և Մանվել Փարամազյանը դուրս են եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից:
15:47 - 24 նոյեմբերի, 2022
ԱԺ նախագահը ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի

 |armenpress.am|

ԱԺ նախագահը ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի: Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի: Հարցին, թե արդյոք ճիշտ ե՞ն մամուլում հրապարակված անունները և արդյոք Ազգային ժողովում անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց: «Ենթադրում եմ, որ այո: Այլ տեղեկություններ չունեմ, բայց մեր մամուլը շատ լավ է աշխատում և շատ հաճախ ավելի տեղեկացված է, քան բարձրաստիճան պաշտոնյաները, ուստի ենթադրում եմ, որ այդ անունները ճիշտ են, և գործընթաց կսկսվի»,-ասաց Սիմոնյանը:
14:01 - 24 նոյեմբերի, 2022
«Եթե բացակայում են, պետք է բացակայեն բոլոր հարթակներից»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը

 |aravot.am|

«Եթե բացակայում են, պետք է բացակայեն բոլոր հարթակներից»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը |aravot.am|

aravot.am: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի աշխատանքներին այսօր չէին մասնակցում ընդդիմադիր խմբակցությունների անդամները։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այս առնչությամբ նախ ճշտեց, որ իրենք տեղեկացել են նիստի մասին։ «Երբ մենք Մադրիդում էինք, մեր ընդդիմադիր գործընկերներից Աննա Գրիգորյանը մեր հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին։ Ես խնդրեցի, որ աշխատանքը լինի ոչ միայն դրսում մասնակցությամբ, այլեւ մեր հանձնաժողովի աշխատանքին գոնե մասնակցեն»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։ Նա շարունակեց․ «Լիագումար նիստին չմասնակցելու համար գուցե իրենք ասեն, որ դա քաղաքական է, բայց հանձնաժողովի աշխատանքները անվտանգությանն են վերաբերում։ Իրենք նաեւ խոստացել են, որ պետք է մասնակցեն։ Երբ վաղը խոսեն երկրում տիրող անվտանգային միջավայրի մասին, դրա իրավունքը պետք է ունենան նաեւ աշխատանքի շնորհիվ։ Եթե բացակայում են, պետք է բացակայեն բոլոր հարթակներից։ Այդ ո՞նց է ստացվում, որ միջազգային հարթակներում չեն բացակայում, իսկ երկրի ներքին խնդիրների կարգավորման օրակարգերից բացակայում են, արթնանում են կամ չեն արթնանում»։ Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը օրերս ԱԺ պատվիրակության կազմում գործուղման էր մեկնել Մադրիդ․ այն պատվիրակության կազմում, որտեղ են նաեւ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ու Անդրանիկ Քոչարյանը:
12:06 - 24 նոյեմբերի, 2022
ԱԺ մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու որոշման նախագիծ չկա

 |armenpress.am|

ԱԺ մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու որոշման նախագիծ չկա |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու որոշման նախագիծ չկա, նման գործընթաց չի սկսվել: Այս մասին հայտնեցին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ ստիպված կլինեն իրենց մանդատներին հրաժեշտ տալ, և Ազգային ժողովը ունի այդ պատգամավորների ցուցակը (Իշխան Սաղաթելյան, Վահե Հակոբյան, Արամ Վարդևանյան, Հռիփսիմե Ստամբուլյան և Ելենա Կիրակոսյան): «Նման նախագիծ չկա, և  նման գործընթաց չի սկսվել: Իսկ եթե նախագիծ լիներ, կհրապարակվեր խորհրդարանի կայքում»,- ասացին Ազգային ժողովի աշխատակազմից: Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ պատգամավորները հնարավոր է մանդատից զրկվեն Ազգային ժողովի նիստերից անհարգելի բացակայելու պատճառով, չի բացառվում նաև, որ պատգամավորները ինքնակամ մանդատները վայր կդնեն:      
12:48 - 22 նոյեմբերի, 2022
«Հայաստան» խմբակցությունը զինված ուժերի բարեփոխման ռազմավարություն դեռևս չի տեսնում

 |armenpress.am|

«Հայաստան» խմբակցությունը զինված ուժերի բարեփոխման ռազմավարություն դեռևս չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցությունը իշխանության կողմից ներկայացված զինված ուժերի բարեփոխման ռազմավարություն դեռևս չի տեսնում, իսկ պայմանագրային զինծառայողների կամավոր ատեստավորման համակարգի և «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրումը համարում է դետալային և խնդրահարույց: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Երկու տարի իշխանությունը խոսում է զինված ուժերի բարեփոխման ռազմավարության մասին: 2022 թվականի փետրվարին նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե պատրաստ է ռազմավարությունը, որոշ բաներ դուրը չեն գալիս, հետ է ուղարկել լրամշակման, բայց արդեն նոյեմբերն է, իսկ գլոբալ ռազմավարությունը ներկայացված չէ, և փոքր դետալներով փորձում են տպավորություն ստեղծել, որ արմատական բարեփոխում է իրականացվում»,- նշեց Մանուկյանը: Ըստ պատգամավորի՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը փոխարինելու է «Ես եմ» ծրագրին, որը, ինչպես նշում է իշխանությունը իր հիմնավորումներում, չի հաջողել: ««Ես եմ» ծրագիրը գործարկվել է 2017 թվականի դեկտեմբերին և 2018 թվականին առաջին իսկ քայլերն են արվել դրա շրջանակներում: Հայաստանում 4 տարի եղել է այս իշխանությունը, նշանակում է այս իշխանությունը իր նշանակած պաշտպանության նախարարներով և զինվորական վերնախավով տապալել է «Ես եմ» ծրագիրը և հիմա նոր ծրագիր է առաջ բերում, որը ինքնին խնդրահարույց է»,- ասաց պատգամավորը: Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ  «Հայաստան» խմբակցությունը ներկայացնելու է բարեփոխումների իր առաջարկները: «Մեր զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը բացակայում է, որը կենացային մակարդակով Ազգային ժողովի ամբիոնից փորձում են փոխլրացնել իշխանության ներկայացուցիչները»,- եզրափակեց Մանուկյանը:  
12:16 - 17 նոյեմբերի, 2022
ՀՀ քաղաքական դաշտում ԼՂ հիմնախնդրի մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային իրավիճակ է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ քաղաքական դաշտում ԼՂ հիմնախնդրի մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային իրավիճակ է․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին Փաշինյանն անդրադարձավ ընդդիմության քննադատությանը, թե ԼՂ հիմնախնդրի առումով դիրքորոշումները կոնկրետ չեն և խուսափողական են։  «Եթե ես այս գնահատականը կարող էի հասկանալ 1-1.5 ամիս ամիս առաջ, հիմա չեմ կարող, քանի որ կարծում եմ, որ ՌԴ նախագահի Վալդայում արված հայտարարությունը շատ կարեւոր էր, որպեսզի մենք մի շարք հարցեր պարզաբանենք և արձանագրենք, որ առնվազն ՀՀ քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային իրավիճակ է»,- ասաց Փաշինյանը։ Փաշինյանը հիշեցրեց, որ խոսքը ՀՀ կառավարության՝ ՌԴ առաջարկների վերաբերյալ դիրքորոշման մասին է, և որի էությունը ԼՂ հարցը որոշ ժամանակով հետաձգելն էր։ «Երբ որ այս հարցադրումն արվեց և ընդդիմության դաշտում և ԼՂ-ում եղան հայտարարություններ, որոնք կառավարությունից պահանջում էին ընդունել ՌԴ առաջարկները։ Ես ուզում եմ ասել, որ Կառավարությունը վաղուց՝ դեռևս 2021թվականի հունվարից ընդունել է այդ պայմանավորվածությունը, սակայն դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով»,- նշեց նա։  Վարչապետն ընդգծեց, որ կառավարության այսօրվա դիրքորոշումն այն է, ինչ իրենցից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ կառավարությունն այդ դիրքորոշումը վաղուց է որդեգրել: Նա հայտնեց, որ ԼՂ նախագահի հետ այդ դիրքորոշումը շատ վաղուց ինքը կիսել էր: Վարչապետն նշեց նաև, որ եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է, համարում է, որ ՀՀ-ն պետք է մերժի ՌԴ առաջարկները, ճիշտ կլինի, որ դրա մասին բարձրաձայն հայտարարի:
16:49 - 16 նոյեմբերի, 2022
Կառավարության և ԱԺ տեքստերում կար տարբերություն․ Ալեն Սիմոնյանը նշեց, որ կքվեարկեն այն տեքստի համար, որտեղ չկա «Արցախի Հանրապետություն» բառը |aravot.am|

Կառավարության և ԱԺ տեքստերում կար տարբերություն․ Ալեն Սիմոնյանը նշեց, որ կքվեարկեն այն տեքստի համար, որտեղ չկա «Արցախի Հանրապետություն» բառը |aravot.am|

aravot.am: Այսօր ԱԺ նիստում, երբ քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու հարցը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ԱԺ-ին ներկայացված տեղեկանքում կա մի հատված, որը չի համապատասխանում կառավարության հաստատած տարբերակին ու ընթերցեց տեքստերը՝ տարբերությունը հասկանալու համար: Այս կոնվենցիայի արձանագրությունը վավերացնելիս Ադրբեջանի Հանրապետությունը կատարել է հայտարարություն, ուստի ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առաջարկել է Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնել Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության դեմ հայտարարությամբ: Այն է՝ «Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը պարունակում է առարկայազուրկ եւ անհիմն մեղադրանքներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը, եւ խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը հրահրվել ու շարունակվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) ժողովրդի՝ մարդու իրավունքների եւ ինքնորոշման համար խաղաղ պահանջներին ի պատասխան ուժի կիրառման պատճառով»: Ինչպես նկատել էր Արծվիկ Մինասյանը, կառավարության հոկտեմբերի 20-ի որոշման հավելվածում Արցախի Հանրապետություն բառը չկա, ԱԺ տեքստում այն ավելացվել է, որը խիստ խրախուսելի է: Ըստ պատգամավորի, հիմա անորոշ է իրենց համար, թե ո՞ր տեքստն են քվեարկում: Նա 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ հստակեցնելու համար, իսկ ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քվեարկում են այն տարբերակը, որը կառավարությունից եկել է՝ բովանդակության մեջ չմտնելով: «Հայաստան» խմբակցությունը «դեմ» քվեարկեց: Քվեարկությունից հետո վարման կարգով Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց քվեարկությունը վերաբերում էր կառավարությանը, ոչ թե արձանագրությանը, որովհետեւ սա լավ առիթ էր Ադրբեջանին համարժեք արձագանք տալու. «Եվս մեկ անգամ փաստում ենք, որ ՀՀ գործող իշխանությունը շարունակում է խուսափողական վարքագիծը՝ «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը օգտագործելու ուղղությամբ»: ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանն ասաց. «Այս կոնվենցիան ստորագրվել է 2007-ին, երբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը պարոն Աղվան Վարդանյանն էր ու ես, որպես ակտիվիստ, մասնակցել եմ կոնվենցիայի ստորագրմանը: Կոնվենցիան վավերացնելուց հետո ՀՀ կառավարությունը 8 տարի ժամանակ ուներ վավերացնելու արձանագրությունը այն տեքստով, որն ուզում էր»:
12:06 - 16 նոյեմբերի, 2022
«Գայիք քննարկմանը մասնակցեիք». Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը |armtimes.com|

«Գայիք քննարկմանը մասնակցեիք». Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովն այսօր 73 կողմ, 3 դեմ, 23 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Վարման կարգով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսքի հնարավորություն խնդրեց և նշեց, որ  անհնար է մերժել Զինված ուժերի բարեփոխումների, կամավորության սկզբունքով երկարատև ծառայության անցնելու ցանկացած նախաձեռնություն: «Բայց պետք է արձանագրել, որ հիմնավորումներում նշված, թե «Ես եմ» ծրագիրը տապալվել է, որը ներդրվել է  2017 թվականին, այն տապավել է 4 տարիների ընթացքում այս  իշխանության օրոք»,-ասաց նա:  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հետաքրքրվեց՝ թե ի՞նչ կապ ունի սա վարման կարգի հետ. «Օրենքի քննարկման ժամանակ գայիք, ասեմ ավելին՝ հանձնաժողովի քննարկման ժամանակ գայիք»,- ասաց Սիմոնյանը։ Գեղամ Մանուկյանը նշեց, որ վարման կարգով ձայն է խնդրել հիմնավորելու իրենց ձեռնպահ քվեարկելը, սակայն Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Մանուկյանի խոսափողը։
11:33 - 16 նոյեմբերի, 2022
Նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացնելը լուծում չէ, պետք է ինդեքսավորում անել. Թադեւոս Ավետիսյան |news.am|

Նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացնելը լուծում չէ, պետք է ինդեքսավորում անել. Թադեւոս Ավետիսյան |news.am|

news.am: Նվազագույն աշխատավարձի 7 հազար դրամով կամ 10 տոկոսով բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլեւ ոչ համարժեք ահագնացող գնաճի ֆոնին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը: «Իրական լուծումը ոչ թե նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացումն է, այլ նվազագույն աշխատավարձի ինդեքսավորումը, որի նախագիծը մերժվել է քաղաքական մեծամասնության կողմից: Մինչեւ հիմա արձանագրված գնաճը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը բարձրացրել է առնվազն երկու անգամ ավել 2020-ի հունվարի 1-ից հետո, երբ չի բարձրացել նվազագույն աշխատավարձը: Գնաճի բոլոր նախադրյալները կան. մինչեւ հաջորդ տարվա ավարտը զամբյուղի եւ նվազագույն աշխատավարձի ձեր առաջարկած չափի տարբերությունը լինելու է շուրջ երեք անգամ: Այսինքն նվազագույն զամբյուղը բարձրանալու է մինչեւ 80-85 հազար, իսկ դուք առաջարկում եք 75 հազար դրամ: Այնպես որ, սա լուծում չէ, դրա համար մենք քվեարկեցինք ձեռնպահ»,-ասաց նա: ՔՊ-ական Բաբկեն Թունյանն էլ արձագանքեց. «Մեր ընդդիմադիր գործընկերները բոլոր հնարավորություններն ունեին անցած ամիսներին թե հանձնաժողովների նիստերի, թե քննարկումների ժամանակ իրենց  առաջարկությունները ներկայացնեին: Հույս ունեմ, որ հետագայում այդ աշխատաոճը եւ հարցերը կքննարկվեն այն տեղում, որտեղ պետք է քննարկվեն»: «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը հակադարձեց՝ հիշեցնելով, որ իրենք երկու անգամ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ. «Դուք նույնիսկ չեք քվեարկել, որ այդ հարցերը մտնեն օրակարգ, երբ առաջարկում էինք 2023 թվականից այն դարձնել 80 հազար դրամ»: Այդուհանդերձ, նախագիծն ընդունվեց, որին կողմ քվեարկեց 68, ձեռնպահ՝ 27 պատգամավոր: Այդ նախագծով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամի փոխարեն սահմանել 75 հազար դրամ:
11:11 - 16 նոյեմբերի, 2022