«Եթե բացակայում են, պետք է բացակայեն բոլոր հարթակներից»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը

 |aravot.am|
12:06 - 24 նոյեմբերի, 2022

«Եթե բացակայում են, պետք է բացակայեն բոլոր հարթակներից»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը |aravot.am|

aravot.am: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի աշխատանքներին այսօր չէին մասնակցում ընդդիմադիր խմբակցությունների անդամները։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այս առնչությամբ նախ ճշտեց, որ իրենք տեղեկացել են նիստի մասին։

«Երբ մենք Մադրիդում էինք, մեր ընդդիմադիր գործընկերներից Աննա Գրիգորյանը մեր հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին։ Ես խնդրեցի, որ աշխատանքը լինի ոչ միայն դրսում մասնակցությամբ, այլեւ մեր հանձնաժողովի աշխատանքին գոնե մասնակցեն»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Նա շարունակեց․ «Լիագումար նիստին չմասնակցելու համար գուցե իրենք ասեն, որ դա քաղաքական է, բայց հանձնաժողովի աշխատանքները անվտանգությանն են վերաբերում։ Իրենք նաեւ խոստացել են, որ պետք է մասնակցեն։ Երբ վաղը խոսեն երկրում տիրող անվտանգային միջավայրի մասին, դրա իրավունքը պետք է ունենան նաեւ աշխատանքի շնորհիվ։ Եթե բացակայում են, պետք է բացակայեն բոլոր հարթակներից։ Այդ ո՞նց է ստացվում, որ միջազգային հարթակներում չեն բացակայում, իսկ երկրի ներքին խնդիրների կարգավորման օրակարգերից բացակայում են, արթնանում են կամ չեն արթնանում»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը օրերս ԱԺ պատվիրակության կազմում գործուղման էր մեկնել Մադրիդ․ այն պատվիրակության կազմում, որտեղ են նաեւ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ու Անդրանիկ Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել