Մենք նույնպես միանում ենք «Հայաստան» խմբակցության հայտարարությանը. Ալեն Սիմոնյան |pastinfo.am|
12:03 - 16 նոյեմբերի, 2022

Մենք նույնպես միանում ենք «Հայաստան» խմբակցության հայտարարությանը. Ալեն Սիմոնյան |pastinfo.am|

pastinfo.am: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ նիստի մեկնարկին ողջունեց Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ։

«Նկատի առնելով երեկ Ֆրանսիայի սենատի կողմից կայացված որոշումը՝ մենք ողջունում ենք Սենատի կողմից այն գնահատականները, որոնք տրվել են և շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի և հատկապես Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքից անհապաղ ադրբեջանական օկուպացիոն զինված ոuժերը դուրս բերելու ողղությամբ»,- ասաց Մինասյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելեց, որ իրենք նույնպես միանում են հայտարարությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել