armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովն այսօր 73 կողմ, 3 դեմ, 23 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Վարման կարգով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսքի հնարավորություն խնդրեց և նշեց, որ անհնար է մերժել Զինված ուժերի բարեփոխումների, կամավորության սկզբունքով երկարատև ծառայության անցնելու ցանկացած նախաձեռնություն:
«Բայց պետք է արձանագրել, որ հիմնավորումներում նշված, թե «Ես եմ» ծրագիրը տապալվել է, որը ներդրվել է 2017 թվականին, այն տապավել է 4 տարիների ընթացքում այս իշխանության օրոք»,-ասաց նա:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հետաքրքրվեց՝ թե ի՞նչ կապ ունի սա վարման կարգի հետ. «Օրենքի քննարկման ժամանակ գայիք, ասեմ ավելին՝ հանձնաժողովի քննարկման ժամանակ գայիք»,- ասաց Սիմոնյանը։
Գեղամ Մանուկյանը նշեց, որ վարման կարգով ձայն է խնդրել հիմնավորելու իրենց ձեռնպահ քվեարկելը, սակայն Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Մանուկյանի խոսափողը։
comment.count (0)