Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Երեք օր առաջ մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը՝ Հայաստանի 29.8 հազարը․ Փաշինյանը՝ ԵԽ գագաթնաժողովում

Երեք օր առաջ մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը՝ Հայաստանի 29.8 հազարը․ Փաշինյանը՝ ԵԽ գագաթնաժողովում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Տիկնայք և պարոնայք, Մենք մեր օրինակով ենք տեսել, որ պատերազմը ժողովրդավարության ամենամեծ սպառնալիքն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանում ժողովրդավարության պակասի արդարացում էր երկար ժամանակ: 2018 թվականին մեր թավշյա հեղափոխությունը Հայաստանին ժողովրդավարական մեծ առաջընթաց բերեց, բայց 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ու Հայաստանը ներքաշվեց պատերազմի մեջ: Շատերն այսօր էլ մտածում են, որ պատերազմի պատճառը Հայաստանի ժողովրդավարական ձգտումներն էին՝ մի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարությունը կարող է կասկածով ընկալվել: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ստորագրեցի հրադադարի մասին եռակողմ հայտարարություն, որը պետական ինստիտուտների՝ Կառավարության և Ազգային ժողովի վրա հարձակման պատճառ դարձավ, որովհետև սանձազերծված պատերազմն, ըստ ամենայնի, նաև Հայաստանում Կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ: Բայց մենք կարողացանք երկրի ժողովրդավարությունը պահպանել: Ավելի ուշ որոշում կայացրեցինք գնալ արտահերթ ընտրությունների՝ հանրային միասնությունը վերգտնելու համար: Եվ երկու օր այն բանից հետո, երբ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով իմ և Ազգային ժողովի հրաժարականն ուժի մեջ մտավ, 2021թ. մայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք: Եթե մենք այդ դրվագում շեղվեինք ժողովրդավարությունից, պետականությունը կկորցնեինք, բայց մենք գնացինք ժողովրդավարական ճանապարհով և ունեցանք միջազգայնորեն ազատ և ժողովրդավարական ճանաչված ընտրություններ, և ձևավորեցինք խաղաղության օրակարգ: Բայց այդ խաղաղության օրակարգը նույնպես ենթարկվեց հարձակումների. 2021թ. նոյեմբերին և 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանը կրկին ներխուժումներ իրականացրեց ՀՀ տարածք: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի աջակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ եկանք համաձայնության, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորում ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն որի` Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ: Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը: Բայց Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով ԼՂ հայերն արդեն 5 ամիս շրջափակման մեջ են և ապրում են հումանիտար ճգնաժամի պայմաններում: Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման համար Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը միջազգային հովանու ներքո, կենսական: Այս հարցերի հասցեագրմանը աջակցելով, ԵԽ-ն կաջակցի ժողովրդավարության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում»:
15:57 - 17 մայիսի, 2023
Բրյուսելում ՆԱՏՕ-ն և Ադրբեջանն էներգետիկ անվտանգության շուրջ երկխոսություն են անցկացրել

 |factor.am|

Բրյուսելում ՆԱՏՕ-ն և Ադրբեջանն էներգետիկ անվտանգության շուրջ երկխոսություն են անցկացրել |factor.am|

factor.am: Բրյուսելում ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև նախօրեին էներգետիկ անվտանգության շուրջ երկխոսություն է տեղի ունեցել դաշինքի անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի ձևաչափով։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն։ «Մեկնարկել է ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ անվտանգության երկխոսությունը՝ Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի նոր ձևաչափով։ Այս երկխոսության շրջանակում Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը գտնվում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում»,- գրել է Հուսեյնզադեն։ Նա նշել է, որ Սոլթանովը հանդիպումներ է ունենալու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի ու Կենտրոնական Ասիայի  հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի, ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Մայքլ Ռուլի, ինչպես նաև դաշնակիցների հետ։
13:36 - 17 մայիսի, 2023
Հայկական հուշարձաններից հայկական հետքը վերացնելու մասին Բաքուն պետական մակարդակով է խոսում. ԱՄՆ հանձնաժողովի զեկույց |azatutyun.am|

Հայկական հուշարձաններից հայկական հետքը վերացնելու մասին Բաքուն պետական մակարդակով է խոսում. ԱՄՆ հանձնաժողովի զեկույց |azatutyun.am|

azatutyun.am: Միջազգային մարմիններն ու այլ կազմակերպություններ շարունակում են կասկածի տակ դնել Ադրբեջանի կառավարության պատրաստակամությունը՝ պաշտպանելու և պահպանելու կրոնական և մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին արձանագրել է Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կրոնական ազատությունների վերաբերյալ իր ամենամյա զեկույցում։ Դրա հեղինակները հիշեցնում են՝ հայկական հուշարձաններից հայկական հետքը վերացնելու մասին Բաքուն պետական մակարդակով է խոսում։ 2022 թվականի փետրվարին այդ ժամանակ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր աշխատանքային խմբի ստեղծման մասին, որի նպատակն էր եկեղեցիներից հեռացնել Հայ Առաքելական արձանագրությունները, որոնք նա անվանել էր «կեղծ»: Ըստ ամենայնի, կառավարությունը հետ կանգնեց այդ ծրագրից միջազգային հանրության բարձրացրած աղմուկից հետո, իսկ մարտին Եվրախորհրդարանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու և ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը, գրում են զեկույցի հեղինակները։ Զեկույցում հղում է արվում նաև Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությանը, որն արբանյակային պատկերներով արձանագրել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի Սուրբ Սարգիս եկեղեցու ավերումը։ Զեկույցում Ադրբեջանն ընդգրկվել է հատուկ հսկողության տակ գտնվող երկրների ցանկում։ Այս տարվա զեկույցում Հայաստանը ներառված չէ։
10:56 - 17 մայիսի, 2023
Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա․ ԱԳ փոխնախարար

Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա․ ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն պնդմանը, որ Հայաստանում ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկումներ են եղել։ Փոխնախարարը նշեց, որ չի կարող ժամկետներ նշել, թե երբ են եղել քննարկումները, քանի որ դրանք հավանաբար եղել են Անվտանգության խորհրդում։ Նրա կարծիքով՝ 2022թ․ սեպտեմբերյան իրադարձություններից հետո են եղել։ «ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա»,- ասաց նա՝ չբացառելով, որ ըստ իրավիճակի կարող է նաև լինել նման հարց։ Հարցին, թե ինչն է եղել հիմնավորումը, որ որոշում է կայացվել ՀԱՊԿ-ից դուրս չգալու, փոխնախարարը պատասխանեց, որ քանի որ սպասվում էր ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը, և Հայաստանը այդ ժամանակ էլ սպասում էր որևէ արձագանքի։ Դիտարկմանը, որ գագաթնաժողովին էլ չեղավ արձագանք, ինչո՞ւ Հայաստանը դուրս չեկավ, փոխնախարարն ասաց․ «Որոշեցինք շարունակել աշխատանքները։ Իրավիճակը բարդ էր, և մենք, լինելով ՀԱՊԿ-ի անդամ երկիր, ունենալով նաև պարտավորություններ, շարունակում ենք հույս ունենալ, որ մեր քայլերը, աշխատանքներ կբերեն որոշակի արդյունքների։ Դեռևս այդ հույսը կա»։ Հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ի առաջարկած փաթեթը ներառել է սպառազինություն, փոխնախարարը ասաց․ «Ես այդ հարցին այս պահին չեմ ուզում անդրադառնալ»։
13:07 - 16 մայիսի, 2023
Ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը խիստ առաջնահերթ է․ Արցախի ԱՆ

Ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը խիստ առաջնահերթ է․ Արցախի ԱՆ

Այսօր ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու, 7 ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենաներով Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։  Տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը խիստ առաջնահերթ է։  Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:  
12:57 - 16 մայիսի, 2023
«Միշելի հայտարարությունն արցախահայերի իրավունքների և անվտանգության հարցերից շատ հեռու էր»․ Գուրգեն Ներսիսյան
 |hetq.am|

«Միշելի հայտարարությունն արցախահայերի իրավունքների և անվտանգության հարցերից շատ հեռու էր»․ Գուրգեն Ներսիսյան |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վաղուց ճանաչել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք այդ ամենի հետ մեկտեղ տասնամյակներ շարունակ բանակցություններ են վարել Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ ճանաչելով նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Փաշինյանի և Ալիևի բրյուսելյան բանակցությունների վերաբերյալ «Հետքի» հարցին այսպես է արձագանքել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ Հիշեցնենք՝ այդ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, թե Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը։ «Պետք է հասկանանք, որ Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ցանկացած հայտարարություն Արցախի ժողովրդի կողմից ընկալվում և գնահատվում է՝ մնացած բոլոր երկրների հայտարարությունների համեմատությամբ առավել զգացմունքային և առավել սուր։ Կարծում եմ դրա պատճառները պարզաբանելու կարիք չկա»,- ասում է Ներսիսյանը։ Արցախի պետնախարարի խոսքով՝ Շառլ Միշելի հայտարարությունն Արցախում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցերից ու քննարկման ենթակա թեմաներից շատ հեռու է, և կային առավել կարևոր հարցեր, որոնք պետք է ուղղվեին Ադրբեջանի նախագահին։  
12:55 - 16 մայիսի, 2023
ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և անվտանգության հասնելու համար․ Բորել |armenpress.am|

ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և անվտանգության հասնելու համար․ Բորել |armenpress.am|

armenpress.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված հարցեր: Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել Ջոզեպ Բորելը՝ հանդիպումը գնահատելով դրական: «Ողջունել եմ Եվրոպական խորհրդի նախագահի հյուրընկալած եռակողմ հանդիպումը: Քննարկել ենք դրա արդյունքները և առաջ գնալու ուղիները, կարծիքներ ենք փոխանակել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և անվտանգության հասնելու համար», - գրել է Բորելը:
12:45 - 16 մայիսի, 2023
Ադրբեջանում ձերբակալել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց
 |armeniasputnik.am|

Ադրբեջանում ձերբակալել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Ադրբեջանում ձերբակալել են Հայաստանի հետ գաղտնի համագործակցության մեջ կասկածվող 2 անձի։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը` վկայակոչելով ուժային կառույցը։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ռաշադ Ահմեդովին և Ռովշան Ամիրովին։ Նշվում է, որ այդ քաղաքացիները այլ անձանց հետ տեսանյութեր են պատրաստել, որտեղ Ադրբեջանում էթնիկ և կրոնական հողի վրա թշնամանք հրահրելու, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու բացահայտ կոչեր են հնչում։ «Այդ տեսանյութերը ստեղծվել են հայկական հատուկ ծառայությունների կողմից և նրանց վերահսկողության ներքո սոցցանցերում տարածվել են ադրբեջաներենով»,– ասված է հաղորդագրությունում։ Պարզվել է, որ նրանք գումարի դիմաց կատարել են հայկական հատուկ ծառայությունների կողմից առաջադրված խնդիրները։ Պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Ահմեդովը Ադրբեջանի քաղաքացիների շրջանում էթնիկ անջատողականության նպատակով 200 կեղծ քարտեզների տարածումն է կազմակերպել, որտեղ պատկերված են Ադրբեջանի տարածքների հատվածները։ Նշվում է, որ այդ քարտեզները կազմվել են Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի և այլ անձանց կողմից։ Ձերբակալված Ահմեդովի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ահմեդովին և Ամիրովին մեղադրում են պետական դավաճանության, ահաբեկչության նախապատրաստման և օտարերկրյա կազմակերպությունների և դրանց ներկայացուցիչների անունից պետության դեմ ուղղված բաց կոչերի հոդվածներով։ Քրեական գործի քննությունը շարունակվում է։
11:16 - 16 մայիսի, 2023
Վաշինգտոնը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է. Պատել
 |news.am|

Վաշինգտոնը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է. Պատել |news.am|

news.am: ԱՄՆ-ն հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն առաջ գնալու կարևոր քայլեր են: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը: «ԱՄՆ-ն այդ բանակցությունների կողմ չէր: Սակայն որպես Արլինգտոնում մեր հյուրընկալած բանակցությունների շարունակություն, մենք շարունակում ենք հավատալ, որ դրանք առաջ ընթանալու կարևոր քայլեր են, և մենք շարունակում ենք համարել, որ այդ երկու երկրների միջև տևական խաղաղությունը հնարավոր է», - ասել է Պատելը: Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում` ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ և հուլիսին` Բրյուսելում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումների շրջանակում:  
10:47 - 16 մայիսի, 2023
Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ալիևին |armtimes.com|

Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ալիևին |armtimes.com|

armtimes.com: Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկությունը տարածել է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն՝ խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության և Վրաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության խորացման գործում ունեցած անձնական ներդրման համար։ Նշվում է, որ կողմերը դրական են գնահատել երկու երկրների հարաբերությունների դինամիկան։ Ուշադրություն է դարձվել արդյունավետ համագործակցությանը էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի և այլ ոլորտներում, հայտնում է ԱԼԻՔ-ը։ «Ընդգծվել է այսպես կոչված միջին առևտրային ուղու աճող կարևորությունը՝ երկու երկրների և Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
09:53 - 16 մայիսի, 2023
Հայաստանի մոլորված զինծառայողներ Ադրբեջանում չկան. Սահակյանը՝ Միշելի հայտարարության մասին |armeniasputnik.am|

Հայաստանի մոլորված զինծառայողներ Ադրբեջանում չկան. Սահակյանը՝ Միշելի հայտարարության մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանից «մոլորված զինծառայողներ» (ինչպես Շառլ Միշելն է ձևակերպել) Ադրբեջանում չկան, և վերջերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանիներին ևս չի կարելի անվանել մոլորվածներ։ Հետևաբար հնարավոր է՝ այդ երկու ադրբեջանցի զինծառայողները փոխանակվեն Ադրբեջանում պահվող հայ մի քանի ռազմագերիների հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Մայիսի 14-ին Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ևս մի քանի ձերբակալվածներ։ Նա ընդգծել է, որ խոսքն այն զինվորների մասին է, որոնք պարզապես մոլորվել և անցել են մյուս կողմը։ «Կան պատերազմում գերեվարվածներ, նոյեմբերի 9-ի հայտարարությանը հաջորդող օրը առևանգվածներ, և, իհարկե, Ադրբեջանի կողմից մոլորեցման և այլ շրջափակման արդյունքում Խծաբերդում գերեվարվածներ։ Զինծառայող, որը մոլորվել է և հատել սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանի զինված ուժերի հսկողության ներքո, նման անձինք հայտնի 33 անձանց մեջ չկան»,- ասաց նա։ Սահակյանն ընդգծում է՝ ՀՀ սահմանը հատած 2 ադրբեջանցի զինծառայողներին էլ չի կարելի համարել մոլորված, քանի որ դա կլինի փաստերի խեղաթյուրում։ Ակնհայտ է, որ ադրբեջանցի զինծառայողները նպատակային են հատել սահմանը, և ավելին՝ մոլորյալները, որպես կանոն, չեն կատարում ծանր հանցագործություններ և սպանություն։ Սակայն քաղաքական պայմանավորվածության պարագայում փոխանակման գործարքի հավանականությունը շատ բարձր է գնահատում։ «Մենք ունենք նաև դրա արատավոր նախադեպը, երբ ադրբեջանցի երկու դիվերսանտ, որոնք դատապարտվել և պատիժը կրում էին Շուշիում, փոխանակվեցին հայ ռազմագերիների հետ։ Եվ կարծում եմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունն էլ նպատակային լայն ձևակերպում էր տվել՝ գերիներ, պատանդներ, անազատության մեջ պահվող այլ անձինք, իսկ անազատության մեջ պահվող անձանց մեջ ներառվում են նաև պատժի կրման նպատակով անազատության մեջ գտնվողները։ Հիմա ես տեսնում եմ դրա նախադրյալները և քաղաքական պայմանավորվածությունների գոյության պարագայում, անպայման, նման գործարքներ կարող են լինել»,- ասում է նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
09:45 - 16 մայիսի, 2023
86,600 քառակուսի կիլոմետրը համապատասխանում է խորհրդային Ադրբեջանի տարածքին, որի կազմ 1921 թվականին ապօրինի մտցվել է Լեռնային Ղարաբաղը․ Մայիլյանը՝ Միշելին

86,600 քառակուսի կիլոմետրը համապատասխանում է խորհրդային Ադրբեջանի տարածքին, որի կազմ 1921 թվականին ապօրինի մտցվել է Լեռնային Ղարաբաղը․ Մայիլյանը՝ Միշելին

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կախված չէ առանձին պետությունների ղեկավարների կարծիքից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությանը բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ «Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքների մասին հայտարարությամբ։ Շառլ Միշելը նշել է, որ կողմերը հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991 թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քկմ) ու Ադրբեջանի (86,600 քկմ) տարածքային ամբողջականությանը: Նշենք, որ 86,600 քառակուսի կիլոմետրը համապատասխանում է խորհրդային Ադրբեջանի տարածքին, որի կազմ 1921 թվականին ապօրինի մտցվել է Լեռնային Ղարաբաղը՝ հայկական ինքնավարության ձևով։ Քանիցս հրապարակվել են իրավաբանական ծանրակշիռ փաստարկներ, որոնք ապացուցում են, որ Ալմաթիի հռչակագրի ընդունումից առաջ Լեռնային Ղարաբաղն իրավական ակտերի ընդունման ճանապարհով անջատվել էր խորհրդային Ադրբեջանից և երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումն առանց այն վերապահման, որ այդ ամբողջականությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, մարտահրավեր է մեզ համար, բայց ոչ մի կերպ չի կարող ազդել Արցախի՝ որպես ինքնորոշված, թեկուզև առայժմ միջազգային մակարդակով չճանաչված հանրապետության կարգավիճակի վրա։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կախված չէ առանձին պետությունների ղեկավարների կարծիքից։ Արցախի Հանրապետությունը ստեղծվել է Արցախի ժողովրդի կամարտահայտության հիման վրա, և այդ կամքն անսասան է։ Հարկ է նշել, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու սփյուռքահայությունն են պաշտպանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Արցախի Հանրապետությունը ճանաչել են տասնյակ նահանգներ, տեղաշրջանններ և քաղաքներ աշխարհով մեկ՝ Լոս Անջելոսից մինչև Սիդնեյ՝ մի քանի հարյուր միլիոն բնակչությամբ։ Այս համատեքստում կարևոր են Արցախի հարցով Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի 2020 և 2022 թվականներին միաձայն ընդունված բանաձևերը։ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը ոչ միայն մարտահրավեր է, այլ նաև Արցախի Հանրապետության միջազգային իրավասուբյեկտության ամրապնդման հնարավորություն։ Ակնհայտ է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է առավել արդյունավետ հիմքը դառնալ Արցախի ու Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ և հաստատուն կարգավորման համար։ Միջազգային և տարածաշրջանային ակտորները եթե իրապես շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմամբ, ապա պարտավոր են հարգել Արցախի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտությունը»,- գրել է նա։  
09:35 - 16 մայիսի, 2023
Բաքուն ՀՀ-ում ԵՄ դեսպանին խորհուրդ է տվել «չմիջամտել Ադրբեջանի գործերին» |news.am|

Բաքուն ՀՀ-ում ԵՄ դեսպանին խորհուրդ է տվել «չմիջամտել Ադրբեջանի գործերին» |news.am|

news.am: Բաքուն Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին խորհուրդ է տվել «չմիջամտել Ադրբեջանի գործերին»։ «ԵՄ դեսպանի՝ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձն անընդունելի է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությունների մասին հարցին։ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, ասել է, որ «պետք է ապահովվեն Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը», և դրա համար պետք է ստեղծվի «միջազգային մեխանիզմ»։  Հաջիզադեն հայտարարել է, որ «այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը քաջ հայտնի է». «Եվրամիության դեսպանի հայտարարությունները, որոնք Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ են՝ հակառակ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, անընդունելի են։ Ղարաբաղի տարածաշրջանն Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, և, ինչպես Ադրբեջանի մյուս ազգային փոքրամասնությունները, երկրում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն ադրբեջանական օրենսդրության շրջանակներում։ Ոչ ոք չպետք է միջամտի հայ բնակիչների հետ երկխոսության՝ ադրբեջանական կողմի ջանքերին։ Պետք է վերջ տալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ կանխակալ պատկերացումներին»։
09:26 - 16 մայիսի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել բրյուսելյան հանդիպման վերաբերյալ
 |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել բրյուսելյան հանդիպման վերաբերյալ |tert.am|

tert.am: «Բրյուսելյան ձևաչափով» հերթական հանդիպումը կարևոր է կողմերի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը խրախուսելու տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կապակցությամբ, հաղորդում է Trend-ը։ «Մայիսի 14-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի վարչապետի միջև այս ձևաչափով Եվրոպական խորհրդի նախագահի կողմից կազմակերպված հինգերորդ հանդիպումը օգտակար և արդյունքային ենք համարում երկու երկրների հարաբերությունների կարգավորման օրակարգն առաջ մղելու առումով։ Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ համաձայնագրի նախագծի համաձայնեցման, սահմանների սահմանազատման և հաղորդակցության վերականգնման ոլորտներում կոնկրետ արդյունքների հասնելու համար։ Հատկապես կարևոր է պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի ևս մեկ հաստատումը, Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության ընդունումն այս համատեքստում։ Մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների փոխադարձ ճանաչման և հարգման վրա, միակ ճանապարհն է՝ ապահովելու կայուն խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։ Մենք ողջունում ենք ջանքերն այս ուղղությամբ՝ նպաստելով հարաբերությունների կարգավորման առաջընթացի ձեռքբերմանը, վերահաստատելով մեր պատրաստակամությունը շարունակելու երկխոսությունն ու փոխգործակցությունը այդ նպատակը հետապնդող միջազգային գործընկերների հետ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Հիշեցնենք՝ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ ԵՄ խորհդրի նախագահ Շառլ Միշելը նաև հայտարարել է, որ կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ (ներառյալ ԼՂԻՄ-ը և յոթ շրջանները)։ Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»։
15:50 - 15 մայիսի, 2023
ԼՂ-ում հիմնարար վեճը կայանում է իրենց հայրենի հողում ազատություն և ինքնակառավարում փնտրող մարդկանց և ավտորիտար ագրեսորի միջև. Freedom House
 |armenpress.am|

ԼՂ-ում հիմնարար վեճը կայանում է իրենց հայրենի հողում ազատություն և ինքնակառավարում փնտրող մարդկանց և ավտորիտար ագրեսորի միջև. Freedom House |armenpress.am|

armenpress.am: Չնայած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններին` ադրբեջանական ուժերը շարունակում են  շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ և ավելացնելով աշխարհի ժողովրդավարական պետությունների կողմից հրատապ օգնության կարիքը: Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամին և խաղաղ բնակչության դեմ վայրագությունների կանխման անհրաժեշտությանն է անդրադառնում Freedom House իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հոդվածը: Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի հոդվածը կրում է հետևյալ խորագիրը՝ «Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Լեռնային Ղարաբաղի բնակիչները բախվել են ավտորիտար շրջափակման»: Հոդվածում հանգամանորեն ներկայացվում են 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո Բաքվի կողմից շարունակվող ոտնձգություններն ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ: Հեղինակը հիշեցնում է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևող շրջափակումը, ինչպես նաև ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրյակին, Բաքվի կողմից միջանցքում անցակետի տեղադրումը: Մանրամասն անդրադարձ է կատարվում նաև ռուսաստանցի խաղաղապահներին, որոնք տեղակայվել են շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում: Ըստ հոդվածի հեղինակի՝ 2022 թ.-ի փետրվարից Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմը նվազեցրել է Մոսկվայի հնարավորությունները՝ ազդելու Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ինչն էլ Հայաստանի իշխանությունների և հասարակության քննադատությանն է արժանացել: Freedom House-ի կայքում հրապարակված հոդվածում նշվում է նաև Բաքվի կողմից միջազգային կառույցների ընդունած որոշումների անտեսման մասին: Ադրբեջանն անտեսում է միջազգային ատյանների պարտավորեցնող որոշումները. նույնը, հետևաբար, տեղի է ունենում չպարտավորեցնող բանաձևերի պարագայում: «Լեռնային Ղարաբաղում անմիջական ճգնաժամը մարդասիրական է, սակայն հիմնարար վեճը կայանում է իրենց հայրենի հողում ազատություն և ինքնակառավարում փնտրող մարդկանց և ավտորիտար ագրեսորի միջև, որը նախընտրում է սպանել կամ վտարել նրանց, քան ճանաչել նրանց հիմնարար իրավունքները: Մինչ աշխարհի ժողովրդավարական երկրներից շատերը համախմբվում են՝ ընդդիմանալու Մոսկվայի Ուկրաինա ներխուժմանը, նրանք չպետք է մոռանան, որ այլ, նմանատիպ անարդարություններ են ծավալվում այլուր՝ սպառնալով նվաճողական պատերազմների դեմ միջազգային արգելքին, որի պահպանման համար ուկրաինացիներն այնքան դժվար պայքար են ծավալել», - նշում է հոդվածի հեղինակը:  Ըստ հեղինակի՝ ժողովրդավարական պետությունները պետք է ազդեն միջազգային կառույցների վրա, ինչպիսիք են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպեսզի օգնեն կիրառել, օրինակ՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ապահովելով, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը գործնականում ավարտվի:
15:46 - 15 մայիսի, 2023