Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա․ ԱԳ փոխնախարար
13:07 - 16 մայիսի, 2023

Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա․ ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն պնդմանը, որ Հայաստանում ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկումներ են եղել։

Փոխնախարարը նշեց, որ չի կարող ժամկետներ նշել, թե երբ են եղել քննարկումները, քանի որ դրանք հավանաբար եղել են Անվտանգության խորհրդում։ Նրա կարծիքով՝ 2022թ․ սեպտեմբերյան իրադարձություններից հետո են եղել։

«ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա»,- ասաց նա՝ չբացառելով, որ ըստ իրավիճակի կարող է նաև լինել նման հարց։

Հարցին, թե ինչն է եղել հիմնավորումը, որ որոշում է կայացվել ՀԱՊԿ-ից դուրս չգալու, փոխնախարարը պատասխանեց, որ քանի որ սպասվում էր ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը, և Հայաստանը այդ ժամանակ էլ սպասում էր որևէ արձագանքի։ Դիտարկմանը, որ գագաթնաժողովին էլ չեղավ արձագանք, ինչո՞ւ Հայաստանը դուրս չեկավ, փոխնախարարն ասաց․ «Որոշեցինք շարունակել աշխատանքները։ Իրավիճակը բարդ էր, և մենք, լինելով ՀԱՊԿ-ի անդամ երկիր, ունենալով նաև պարտավորություններ, շարունակում ենք հույս ունենալ, որ մեր քայլերը, աշխատանքներ կբերեն որոշակի արդյունքների։ Դեռևս այդ հույսը կա»։

Հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ի առաջարկած փաթեթը ներառել է սպառազինություն, փոխնախարարը ասաց․ «Ես այդ հարցին այս պահին չեմ ուզում անդրադառնալ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել