«Միշելի հայտարարությունն արցախահայերի իրավունքների և անվտանգության հարցերից շատ հեռու էր»․ Գուրգեն Ներսիսյան
 |hetq.am|
12:55 - 16 մայիսի, 2023

«Միշելի հայտարարությունն արցախահայերի իրավունքների և անվտանգության հարցերից շատ հեռու էր»․ Գուրգեն Ներսիսյան |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վաղուց ճանաչել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք այդ ամենի հետ մեկտեղ տասնամյակներ շարունակ բանակցություններ են վարել Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ ճանաչելով նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Փաշինյանի և Ալիևի բրյուսելյան բանակցությունների վերաբերյալ «Հետքի» հարցին այսպես է արձագանքել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Հիշեցնենք՝ այդ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, թե Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը։

«Պետք է հասկանանք, որ Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ցանկացած հայտարարություն Արցախի ժողովրդի կողմից ընկալվում և գնահատվում է՝ մնացած բոլոր երկրների հայտարարությունների համեմատությամբ առավել զգացմունքային և առավել սուր։ Կարծում եմ դրա պատճառները պարզաբանելու կարիք չկա»,- ասում է Ներսիսյանը։

Արցախի պետնախարարի խոսքով՝ Շառլ Միշելի հայտարարությունն Արցախում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցերից ու քննարկման ենթակա թեմաներից շատ հեռու է, և կային առավել կարևոր հարցեր, որոնք պետք է ուղղվեին Ադրբեջանի նախագահին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել