Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

Ինչ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանը․Բուրիչը ճշգրիտ տեղեկություն է հայցել հայ ռազմագերիների գնդակահարության կադրերի մասին |armenpress.am|

Ինչ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանը․Բուրիչը ճշգրիտ տեղեկություն է հայցել հայ ռազմագերիների գնդակահարության կադրերի մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակ է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին` խնդրելով մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի առնչությամբ։ Բուրիչի նամակը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կայքում։ «Հաշվի առնելով վերջերս ստացված տագնապալի և սարսափելի հաղորդումները՝ ես պարտավոր եմ ձեր նախարարությունից պահանջել մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքների մասին ադրբեջանական իշխանությունների ձեռնարկած միջոցառումների առնչությամբ»,- ասված է նամակում։ Բուրիչը հավելել է, որ հղում է անում վերջին տեսանյութերին, որոնք  ենթադրաբար պարունակում են բռնությունների կադրեր հայ ռազմագերիների նկատմամբ, ներառյալ՝ արտադատական սպանությունները։ «Խնդրում եմ ի գիտություն ընդունել, որ Եվրոպայի խորհուրդը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մանդատի համաձայն հետևողական է լինելու այս հարցում, որպեսզի երաշխավորի կազմակերպության ստանդարտների նկատմամբ ամբողջական հարգանքը»,- ասված է նամակում։ Բուրիչը հիշեցրել է իր նախորդ հայտարարություններն այն մասին, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև անհամաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ «Ձեր երկրի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության մակարդակով ուղիղ շփումները խոստումնալից են և պետք է շարունակվեն»,- նշ «Խնդրում եմ ի գիտություն ընդունել, որ Եվրոպայի խորհուրդը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մանդատի համաձայն հետևողական է լինելու այս հարցում, որպեսզի երաշխավորի կազմակերպության ստանդարտների նկատմամբ ամբողջական հարգանքը»,- ասված է նամակում։ Բուրիչը հիշեցրել է իր նախորդ հայտարարություններն այն մասին, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև անհամաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ «Ձեր երկրի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության մակարդակով ուղիղ շփումները խոստումնալից են և պետք է շարունակվեն»,- նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։
09:57 - 11 հոկտեմբերի, 2022
ԱՄՆ պետքարտուղարությունն ու Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություններ են տարածել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույցի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարությունն ու Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություններ են տարածել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույցի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հեռախոսազրույցի մասին։ Նշվում է, որ Բլինքենը ԱՄՆ երախտագիտությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերի համար։  «Մեկ շաբաթվա ընթացքում, որը նշանավորվեց չափազանց մեծ բռնություններով, ներառյալ հայ զինծառայողների և ադրբեջանցի խաղաղ բնակիչների՝ ականների պայթյունների հետևանքով մահերը, նա ողջունել է հոկտեմբերի 2-ին նախարարների հանդիպումը՝ որպես կարևոր առաջընթաց խաղաղ գործընթացում: Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով, և ընդգծել, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վերահաստատել է, որ «Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը և պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել»։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ Բայրամովը նշել է, թե «հետկոնֆլիկտային շրջանում կշարունակվեն աշխատանքները՝ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի վերաինտեգրման ուղղությամբ»։ Հեռախոսազրույցի մասին տեղեկացրել էր նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ ի թվիս այլնի՝ նշելով, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:  
09:50 - 05 հոկտեմբերի, 2022
Տեղի է ունեցել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույց

Տեղի է ունեցել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույց

Հոկտեմբերի 4-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Կողմերն իրենց կարծիքներն են ներկայացրել հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպման վերաբերյալ: Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: Շեշտվել է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների կարգավորման անընդունելիությունը: Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում ընդգծվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը: Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
23:00 - 04 հոկտեմբերի, 2022
Միրզոյան-Բայրամով հանդիպմանը քննարկվել է նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծումը

Միրզոյան-Բայրամով հանդիպմանը քննարկվել է նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծումը

Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։ Դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
09:30 - 03 հոկտեմբերի, 2022
«Զանգեզուրի միջանցքը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է». Բայրամով
 |tert.am|

«Զանգեզուրի միջանցքը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է». Բայրամով |tert.am|

tert.am: «Զանգեզուրի միջանցքը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակում: Նա նշել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ապահով, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման բանալին է»: «Ադրբեջանը բազմիցս հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին և այդ նպատակով ստեղծել է իր ազգային պատվիրակությունը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ջանքեր է գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանազատման գործընթաց սկսելու, տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացման, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ, որը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է»,- նշել է Բայրամովը:
13:43 - 25 սեպտեմբերի, 2022
Բայրամովը հայտարարել է, թե «չնայած ռազմական բախումներին՝ Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացի մեկնարկին» |factor.am|

Բայրամովը հայտարարել է, թե «չնայած ռազմական բախումներին՝ Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացի մեկնարկին» |factor.am|

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում Բայրամովը նշել է, որ «Բաքուն հանդես է գալիս խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի մեկնարկի օգտին՝ չնայած վերջին ռազմական բախումներին և ադրբեջանական կողմի կորուստներին»։ Բայրամովը նաև ասել է, թե Բաքուն մեծ նշանակություն  է տալիս ԵԱՀԿ-ի հետ համագործակցությանը։ Նա նշել է, որ, իբր, Հայաստանը ԵԱՀԿ-ի շրջանակում ապակառուցական քայլեր է իրականացնում։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հաշվի առնելով տարածաշրջանում կազմակերպության երկար տարիների փորձը:
14:28 - 21 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Նյու Յորքում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Նյու Յորքում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։ Ըստ ադրբեջանական գերատեսչության՝ «հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարը ընդգծել է, թե սեպտեմբերի 12-14-ը Հայաստանն է բախումներ առաջացրել՝ սադրանքներ և հարձակումներ կատարելով Ադրբեջանի դեմ, որ մի քանի ժամվա ընթացքում ձեռք բերված նախնական զինադադարը խախտվել է Հայաստանի կողմից»։ Բայրամովը նշել է նաև, թե «Հայաստանը խոչընդոտում է հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, սահմանագծման ու սահմանազատման գործընթացները և կոպտորեն խախտում եռակողմ հայտարարությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշում է․ «Նախարար Ջեյհուն Բայրամովը ևս մեկ անգամ ընդգծել է իր պատրաստակամությունը հրատապ բանակցությունների համար՝ կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ՝ առաջնորդների միջև եռակողմ հռչակագրերին և բրյուսելյան հանդիպման արդյունքներին համապատասխան»։
11:31 - 20 սեպտեմբերի, 2022
Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարնորի հետ եռակողմ հանդիպմանը շնորհակալություն հայտնել նրանց հանդիպմանը մասնակցելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։   «Ես ուզում եմ սկսել` պարզապես մեր անկեղծ ցավակցությունները հայտնելով անցյալ շաբաթ տեղի ունեցած վերջին մարտերում զոհվածների կամ վիրավորների ընտանիքներին և ընկերներին: Մեզ քաջալերում է այն փաստը, որ մարտերը դադարեցվել են, և վերջին մի քանի օրվա ընթացքում որևէ այլ ռազմական գործողություններ չեն եղել։ Թե՛ վարչապետ Փաշինյանի, թե՛ նախագահ Ալիևի հետ իմ վերջին զանգերի ժամանակ երկու առաջնորդներն էլ ինձ ասացին, որ պատրաստ են խաղաղության։ Ուժեղ, կայուն դիվանագիտական ​​ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է բոլորի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները ռազմական լուծում չունեն։ Բայց, կարծում եմ, կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով: Միացյալ Նահանգները այդ ջանքերին աջակցելու համար պատրաստ է անել ամեն ինչ: Եվ ես երախտապարտ եմ իմ երկու գործընկերներին, որ այսօր այստեղ են՝ շարունակելու այս զրույցը»,-նշված է հաղորդագրության մեջ։  Էնթոնի Բլինքենը Միրզոյանին ու Բայրամովին հորդորել է մինչև ամսվա վերջ հանդիպել ևս մեկ անգամ։ Այս մասին ասված է հանդիպման վերաբերյալ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
08:33 - 20 սեպտեմբերի, 2022