ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Բլինկենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն Նավալնիի հետ կապված իրադրության պատճառով պատրաստվում է ՌԴ-ի նկատմամբ «պատշաճ միջոցներ» ձեռնարկել
 |tert.am|

Բլինկենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն Նավալնիի հետ կապված իրադրության պատճառով պատրաստվում է ՌԴ-ի նկատմամբ «պատշաճ միջոցներ» ձեռնարկել |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ռուս ընդդիամադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրադրության պատճառով պատրաստվում է ՌԴ-ի նկատմամբ «պատշաճ միջոցներ» ձեռնարկել, CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։Հեռուստատեսության լրագրողը պետքարտուղարից հետաքրքրվել է, թե Բայդենի վարչակազմը ինչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ։ Բլինկենի խոսքով՝ ԱՄՆ-ն «խորհրդակցություններ է անցկացնում և սերտ համագործակցության մեջ է այլ երկրների հետ, որոնք մտահոգություն ունեն Նավալնիի հետ կապված իրադրության պատճառով»։Բլինկենը, մասնավորապես, անդրադարձել է անցյալ տարվա ամռանը Նավալնիի ենթադրյալ թունավորման հետ կապված միջադեպին:«Դա Ռուսաստանի կողմից քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի և այլ պարտավորությունների խախտում է, որը ենթադրում է պատժամիջոցների սահմանում»,- հավելել է Բլինկենը:
09:30 - 09 փետրվարի, 2021
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

Փետրվարի 8-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ` առանձնահատուկ ընդգծելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարթակի դերը համագործակցային օրակարգն առաջ մղելու և խորացնելու  գործում: Զրույցի ընթացքում նախարար Արա Այվազյանը և Ֆիլիպ Ռիքերը վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը՝ շարունակելու գործնական ջանքերը հայ-ամերիկյան հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներով փոխշփումների և խորհրդակցությունների անցկացման, բազմաոլորտ համագործակցության ընդլայնման միջոցով:Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է հումանիտար խնդիրների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցում Ադրբեջանի կողմից խոչընդոտների ստեղծման անթույլատրելիության վրա: Երկուստեք ընդգծվել է ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ինչը հստակորեն ամրագրված է համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների՝ դեկտեմբերի 3-ին արված հայտարարությամբ: Նախարար Այվազյանն առանձնահատուկ կարևորել է այլատյացության դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի բազմապատկումը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման համար, այդ թվում՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների կրկնումը բացառելու միջոցով:
21:30 - 08 փետրվարի, 2021
Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ միջուկային գործարքի վերականգնումը միջնորդների կարիք չունի |armenpress.am|

Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ միջուկային գործարքի վերականգնումը միջնորդների կարիք չունի |armenpress.am|

armenpress.am: Միջուկային գործարքի վերականգնման գործընթացը երրորդ կողմի միջնորդության կարիք չունի: Փետրվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: «Միջուկային գործարքը միջնորդների կարիք չունի»,- ասել Է նա՝ պատասխանելով միջուկային գործարքի վերականգնման համար Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջնոդրության համար եվոպական երկրների հնարավոր ներգրավման մասին լրագրողի հարցին: Դիվանագետի խոսքով՝ «գլխավորը, որ կարող են եվրոպացիներն անել, (համաձայնագրի շրջանակում) իրենց պարտավորությունները կատարելն Է»: Բացի դրանից, նա կրկին հնչեցրել Է Թեհրանի դիրքորոշումն այն մասին, որ միջուկային գործարքի վերականգնման համար ԱՄՆ-ը պետք Է վերադառնա համաձայնագրին եւ վերացնի պատժամիջորցներն Իրանի նկատմամբ: Խաթիբզադեի հայտարարությունը հնչել Է Ջո Բայդենի նախագահական ժամկետի սկզբից հետո Գործողությունների համատեղ համապափակ պլանին (ԳՀՀՊ) ԱՄՆ-ի հնարավոր վերադարձի մասին տեղեկավտության ֆոնին: Իր հերթին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հունվարի 19-ին հայտարարել, որ Բայդենը մտադիր Է ԳՀՀՊ-ի հիման վրա միջուկային ծրագրի շուրջը Իրանի հետ հասնել ավելի երկարաժամկետ գործարքի կնքման: Բլինկենն ընդգծել Է, որ Վաշինգտոնի վարչակազմը կխորհրդակցի ԱՄՆ-ի Կոնգրեսի, Իսրայելի, ինչպես նաեւ Պարսից ծոցի երկրների հետ Իրանի նկատմամբ ապագա քայլերի շրջանակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:22 - 08 փետրվարի, 2021
Բայդենը Սերբիային մատնանշել է Կոսովոն ճանաչելու անհրաժեշտությունը

 |armenpress.am|

Բայդենը Սերբիային մատնանշել է Կոսովոն ճանաչելու անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Սերբիային Պետականության առաջիկա օրվա կապակցությամբ՝ մատնանշելով բարեփոխումների եւ Կոսովոյի անկախության ճանաչման անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ի նախագահի շնորհավորական ուղերձը հրապարակել է Սերբիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: «Ամերիկյան ժողովրդի անունից անկեղծ շնորհավորանքներ եմ հղում ձեզ եւ ձեր համաքաղաքացիներին փետրվարի 15-ի Պետականության օրվա կապակցությամբ: Նկատի ունենալով մեր երկրների միջեւ գործընկերության 140 տարին՝ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ երկարաժամկետ հավատարիմ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային կայունության եւ ժողովրդավարական արժեքների զարգացմանը: Մենք այսուհետ էլ հաստատակամ ենք մնում եվրոպական ինտեգրման հարցում Սերբիային աջակցության հարցում եւ աջակցում ենք ձեզ այդ նպատակին հասնելու հետագա ծանր քայլերում, ներառյալ անհրաժեշտ բարեփոխումների անցկացումը եւ Կոսովոյի հետ կարգավորման համապարփակ համաձայնագրի ձեռքբերումը, որը կենտրոնացած է փոխադարձ ճանաչման վրա»,- ասված է Բայդենի նամակում: ԱՄՆ նախագահը նաեւ հիշեցրել է Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներում Վաշինգտոնի եւ Բելգրադի դաշնակցային լինելու, ինչպես նաեւ COVID-19-ի դեմ պայքարում համագործակցության մասին՝ նշելով երկու երկրների «բարեկամական կապերի խորացումը»: Ի պատասխան Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Պանչեւո քաղաքում անցկացված զորավարժություններից հետո փետրվարի 7-ին մամուլի առջեւ հանդես գալով՝ հայտարարել է, որ «Կոսովոյի ճանաչման վերաբերյալ Բելգրադի դիրքորոշումը պարզ է», սակայն Բելգրադը «պետք է հոգ տանի իր պետական շահերի մասին» եւ «չտրվի հույզերին»: «Շնորհակալ եմ Բայդենին շնորհավորանքների համար։  Իսկ ինչ վերաբերում է փոխադարձ ճանաչումներին, ապա դա նշված չէ ոչ մի միջազգային կազմակերպության ակտերում։  Մենք հասկանում ենք, որ սա նոր ամերիկյան քաղաքականություն է։  Եղել են փորձեր պարտադրելու այդ եզրը [փոխադարձ ճանաչում]՝ որպես մի բան, որը մենք պետք է փոխադարձաբար ընդունենք որպես վերջնական որոշում Վաշինգտոնում, ես արդեն մեկ անգամ երեսին ասացի, ինչ եմ մտածում եմ ճանաչման մասին, եւ իմ պատասխանը այլ չի լինի»,-հայտարարել Է Վուչիչը:  
17:20 - 07 փետրվարի, 2021
ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին |amerikayidzayn.com|

ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Բաքվում ԱՄՆ դեսպանի ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի միջև հանդիպման շուրջ տարածված հաղորդումների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարությունը հղում է անում ամերիկյան կողմի պաշտոնական թվիթերյան գրառմանը: ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է Ամերիկայի ձայնի հարցմանը՝ կապված ադրբեջանական պատկան մարմինների կողմից հրապարակված մի հաղորդագրության, համաձայն որի՝ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Լի Լիցենբերգերը շնորհավորել է Ադրբեջանին «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» առնչությամբ և հայտնել ամերիկյան ընկերությունների պատրաստակամության մասին՝ մասնակցելու պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցմանը: ԱՄՆ պետքարտուղարության պատասխանում, մասնավորապես, ասված է. «Մենք շարունակում ենք մնալ խորապես մտահոգված անցյալ աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված հակամարտության ազդեցությամբ և հստակ գիտակցում ենք, որ տարածաշրջանում առկա են մարդասիրական կարիքներ: ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության վերջնական կարգավորմանը՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:Պետքարտուղարությունը նաև հավելել է. «ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությունները վստահորեն ներկայացնում են մեր դիրքորոշումները որոշակի հարցերի շուրջ: Օտար կողմերի և աղբյուրներիբնութագրումները՝ ոչ: Հետևաբար, մենք հղում ենք անում դեսպան Լիցենբերգերի թվիթերյան գրառմանն այս հանդիպման մասին»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը: Հիշեցնենք, որ Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հունվարի 30-ին թվիթերյան գրառում է կատարել ԱՄՆ դեսպանի ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի միջև հանդիպման մասին, որտեղ մասնավորպես ասված է. «Չորեքշաբթի օրը դեսպան Լիցենբերգերը հանդիպել է էկոնոմիկայի նախարար Ջաբարովի հետ՝ քննարկելու ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական համագործակցությունը: Նա նշել է, որ տնտեսական վերակառուցումն ու հաշտեցումը, որը կաջակցի ԼՂ-ում խաղաղ բանակցային կարգավորմանը, օգուտ կտա տարածաշրջանի բոլոր երկրներին»:
21:27 - 06 փետրվարի, 2021
Կորոնավիրուսային համավարակի հետևանքների պատճառով 36 մլն ամերիկացի մնացել է առանց սննդի. Ջո Բայդեն |tert.am|

Կորոնավիրուսային համավարակի հետևանքների պատճառով 36 մլն ամերիկացի մնացել է առանց սննդի. Ջո Բայդեն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի տնտեսությունը ծանր վիճակում է: Կորոնավիրուսային համավարակի հետևանքների պատճառով 36 միլիոն ամերիկացի սննդի պակաս ունի: Այս մասին ուրբաթ, փետրվարի 5-ին, Սպիտակ տանը կայացած ելույթի ընթացքում ասել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, հայտնում է Սպիտակ տան կայքը:«Միանգամայն պարզ է, որ տնտեսությունը դեռրս ծանր վիճակում է գտնվում: Ավելի քան 10 միլիոն մարդ մնացել է առանց աշխատանքի, որից 4 միլիոնը աշխատանք չունի վեց ամիս կամ ավելի: 24 միլիոն մեծահասակ և 12 միլիոն երեխա բառացիորեն սնունդ չունի: Ուստի ես կգործեմ և կգործեմ արագ», - աել է ԱՄՆ-ի ղեկավարը և շեշտել տնտեսության համար 1.9 տրիլիոն դոլար խթանիչ փաթեթն ընդունելու անհրաժեշտությունը:Ավելի վաղ` փետրվարի 1-ին, ԱՄՆ Սենատում հանրապետականներն առաջարկել էին Բայդենի առաջարկած 1.9 տրիլիոն դոլարի փոխարեն 600 միլիարդ դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարին և համավարակի տնտեսական հետևանքների վերացմանը: Շարունակությունը՝ tert.am-ում։ 
12:42 - 06 փետրվարի, 2021
ԱՄՆ-ն մարդասիրական ճգնաժամի ֆոնին Եմենի հութիներին կհանի «սև ցուցակից» |tert.am|

ԱՄՆ-ն մարդասիրական ճգնաժամի ֆոնին Եմենի հութիներին կհանի «սև ցուցակից» |tert.am|

tert.am: Ուրբաթ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ մտադիր է հետ կանչել Եմենի հութիների շարժումն ահաբեկչական խմբավորում որակավորող որոշումը՝  ի պատասխան երկրում առկա հումանիտար ճգնաժամի, հայտնում է Reuters-ը:Պետդեպարտամենտի պաշտոնյայի հաստատմամբ, փոփոխությունը տեղի է ունենում նախագահ Ջո Բայդենի կողմից՝ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական արշավին ԱՄՆ-ի աջակցությունը դադարեցնելու մասին հայտարարությունից մեկ օր անց: Պաշտոնյան նշել է, որ որոշումը կապված է Եմենի հումանիտար ճգնաժամի հետ:Միավորված ազգերի կազմակերպության  գնահատականով` Եմենում ստեղծվել է աշխարհի ամենամեծ հումանիտար ճգնաժամը. երկրում հումանիտար աջակցության կարիք ունի ժողովրդի 80 տոկոսը:«Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի վարչակազմի կողմից այդ որոշումը չեղյալ հայտարարելու մտադրությունը, քանի որ այն մեծ օգնություն կլինի միլիոնավոր եմենցիների համար, որոնք ապավինում են մարդասիրական օգնությանն ու ներկրմանը` իրենց գոյատևման համար անհրաժեշտ հիմնական կարիքները բավարարելու համար», - ասել է ՄԱԿ-ի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիքը:ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն հունվարի 19-ին` Բայդենի երդմնակալությունից մեկ օր առաջ, հութիներին ներառել էր ԱՄՆ-ի «սև ցուցակում»:Թրամփի վարչակազմն այս որոշման շրջանակներից դուրս էր հայտարարել ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի, բժշկական և գյուղատնտեսական ոլորտների, ինչպես նաև հումանիտար օգնություն ցուցաբերող խմբերի տեղաշարժը: Սակայն ՄԱԿ-ի պաշտոնյաները կոչ էին արել ամբողջությամբ չեղարկել վերոնշյալ որոշումը:Reuters-ը հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան 2015 թվականին միջամտել է Եմենի հակամարտությանը՝ աջակցելով տեղի կառավարական ուժերին, որոնք պայքարում են Իրանի աջակցությունը վայելող հութիների դեմ: ՄԱԿ-ն, իր հերթին, փորձում է վերականգնել բանակցային գործընթացը, քանի որ երկիրն անընդհատ բախվում է տնտեսական ճգնաժամերի, իսկ այժմ  նաև կորոնավիրուսային համաճարակին:
11:30 - 06 փետրվարի, 2021
ԱՄՆ-ը կոշտ է արձագանքել Թուքիայի հեղաշրջման փորձին ԱՄՆ մասնակցության մասին մեղադրանքներին
 |ermenihaber.am|

ԱՄՆ-ը կոշտ է արձագանքել Թուքիայի հեղաշրջման փորձին ԱՄՆ մասնակցության մասին մեղադրանքներին |ermenihaber.am|

ermenihaber.am: ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը մեկնաբանել է Թուրքիայի հայտարարությունները՝ 2016 թվականի հեղաշրջման փորձին Միացյալ Նահանգների ներգրավման վերաբերյալ: Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պնդել էր, որ 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ դերակատարում է ունեցել ԱՄՆ-ն:  «Միացյալ Նահանգները 2016 թվականի հեղաշրջման փորձում ներգրավված չի եղել և անմիջապես դատապարտել է այն: Վերջին շրջանում Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված անհիմն պնդումներն ամբողջությամբ կեղծ են: Այդ մեկնաբանությունները և Թուրքիայում իրադարձությունների համար ԱՄՆ պատասխանատվության մասին այլ անհիմն ու անպատասխանատու պնդումները չեն համապատասխանում Թուրքիայի՝ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ և ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակի հետ», - ասված է Նեդ Փրայսի հայտարարության մեջ:
18:47 - 05 փետրվարի, 2021
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ. այն տեւել է ավելի քան մեկ ժամ

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ. այն տեւել է ավելի քան մեկ ժամ

Փետրվարի 5-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախգահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ կողմից իրականացվող եւ ակնկալվող հումանիտար օգնության կարեւորությունը: Հրատապ խնդիր է դիտվել մանավանդ ռազմագերիների անհապաղ վերադարձը եւ Արցախի ու Հայաստանի բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների եւ հաշմանդամների սոցիալական կարիքների ապահովումը: Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զափֆելը եւ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
17:49 - 05 փետրվարի, 2021
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Գրեգորի Միքսի հետ քննարկել է հետպատերազմյան իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Գրեգորի Միքսի հետ քննարկել է հետպատերազմյան իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Գրեգորի Միքսի հետ: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության պաշտոնական էջը: Դեսպանը շնորհավորել է կոնգրեսականին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղուն աշխատանք: Վարուժան Ներսիսյանը ներկայացրել է հետպատերազմական իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, քննարկել տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցեր: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ ներգրավվածության կարևորությունը՝ հանուն ղարաբաղյան հակամարտության տևական ու կայուն հանգուցալուծման: Քննարկվել են նաև երկու երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների միջև համագործակցության հետագա խորացմանն առնչվող հարցեր:
11:55 - 05 փետրվարի, 2021
Մոսկվան պատրաստ է վերանայել «Բաց երկնքի մասին» համաձայնագրից դուրս գալու իր որոշումը. ՌԴ |tert.am|

Մոսկվան պատրաստ է վերանայել «Բաց երկնքի մասին» համաձայնագրից դուրս գալու իր որոշումը. ՌԴ |tert.am|

tert.am: Վաշինգտոնը պետք է հստակ որոշում կայացնի «Բաց երկնքի մասին» պայմանագրին վերադառնալու առնչությամբ, որի դեպքում Մոսկվան էլ պատրաստ կլինի վերանայել համաձայնագրից դուրս գալու իր որոշումը: Այս մասին հայտարարել է Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Կոստանտին Գավրիլովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ինչ վերաբերում է ազդանշաններին, ապա դրանք կարող են տարբեր լինել՝ և՛ հանրային, և՛ վստահության ուղիներով: Հիմնականն այն է, որ Վաշինգտոնը պետք է հստակ սահմանի իր դիրքերն առ այն, որ պատրաստ է վերադառնալ պայմանագրին», - ասել է Գավրիլովն ու հավելել՝  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այժմ ուսումնասիրում է պայմանագրին վերադառնալու հարցը:Դիվանագետը շեշտել է նաև, որ չնայած ելքի ընթացակարգի մեկնարկին՝ Ռուսաստանը կշարունակի ընդունել և իրականացնել դիտորդական թռիչքներ համաձայնագրի շրջանակներում: Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, դրանք կսկսվեն փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:
10:20 - 05 փետրվարի, 2021
Կոնգրեսական Բրեդ Շերմանը բացատրություն է պահանջել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից՝ հակահայկական հայտարարության համար  
 |tert.am|

Կոնգրեսական Բրեդ Շերմանը բացատրություն է պահանջել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից՝ հակահայկական հայտարարության համար |tert.am|

tert.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերով հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը պատասխան է պահանջել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերից, որն Ալիևի ռեժինին շնորհավորել էր «տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:«Արդյո՞ք տեղյակ եք, որ ադրբեջանական և թուրքական ուժերը չհրահրված հարձակում են իրականացրել Հայաստանի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ հանգեցնելով 6-շաբաթյա կործանարար մարտերի, ինչի հետևանքով 5000 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 100 000 էթնիկ հայեր ստիպված են եղել փախչել Ղարաբաղի շրջանից:ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ ակտիվ անդամ է: ԱՄՆ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործընթացներին անհրաժեշտ է՝ Արցախի հակամարտության մշտական կարգավորման հասնելու համար: Դեսպան Լիցենբերգեր, ձեր հայտարարությունն Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը չափազանց մտահոգիչ է: Կցանկանայի ձեզանից պատասխան ստանալ հետևյալ հարցերի շուրջ. - Արդյո՞ք ԱՄՆ քաղաքականությունը Բաքվին գովելն է Ադրբեջանի նախաձեռնած վերջին պատերազմում գրանցած հաջողության համար:- Արդյոք ԱՄՆ քաղաքականությունը նպատակ է խրախուսել ներդրումներն Ադրբեջանում՝ մարգինալացնելով Արցախը»,- դեսպանին ուղղված նամակում գրել է Շերմանը:
18:58 - 04 փետրվարի, 2021