ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Զախարովան ԱՄՆ քայլերն անվանել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Իրանի շեղման սկզբնական պատճառ |tert.am|

Զախարովան ԱՄՆ քայլերն անվանել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Իրանի շեղման սկզբնական պատճառ |tert.am|

tert.am: Իրանի կողմից ուրանի մինչև 20% հարստացման վերականգնումը շեղում է իրանական միջուկային ծրագրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, բայց այդպիսի շեղումների հիմնական պատճառը Միացյալ Նահանգների գործողություններն են: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ուրանի հարստացման մինչև 20% վերականգնումը շեղում է Իրանի միջուկային ծրագրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում շարադրված պայմանավորվածություններից: Վերջին տարիներին միջազգային հանրությունը հստակ հասկացել է, որ նման շեղումների հիմնական պատճառը Միացյալ Նահանգների կողմից միջազգային պարտավորությունների համակարգված կոպիտ խախտումներն են, որոնք, հակառակ ՄԱԿ-ի Կանոնադրության 25-րդ հոդվածի, չեն համապատասխանում Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին և դիտավորյալ խոչընդոտներ են ստեղծում դրա իրականացման համար այլ երկրների կողմից»,-ասել է Զախարովան: Ավելին՝ tert.am-ում
20:49 - 05 հունվարի, 2021
ԱՄՆ-ն հարվածային ԱԹՍ-ներ է տեղակայել Ռումինիայում |tert.am|

ԱՄՆ-ն հարվածային ԱԹՍ-ներ է տեղակայել Ռումինիայում |tert.am|

tert.am:ԱՄՆ ռազմաօդային ուժերը MQ-9 Reaper հետախուզական անօդաչու թռչող սարքեր և մոտ 90 զինծառայող է տեղակայել Ռումինիայի Կամպիա Տուրզիյ քաղաքի ավիաբազայում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությանը: «ԱՄՆ ռազմաօդային ուժերը Ռումինիայի Կամպիա-Տուրզիյ քաղաքում գտնվող 71-րդ ավիաբազայում տեղակայել են MQ-9 Reaper անօդաչու թռչող և մոտ 90 զինծառայող՝ ՆԱՏՕ-ի գործողություններին աջակցելու համար տեղեկության հավաքագրման, հսկողության և հետախուզության շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ: Անօդաչու թռչող սարքերն ու ռազմական անձնակազմը տեղակայվել են «երկար» ժամանակով, սակայն չի նշվում, թե հստակ որքան  ժամանակով: Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ջեֆրի Հարրիգանի խոսքերով` անօդաչու թռչող սարքերի տեղակայումը այս ռազմավարական վայրում «հուսադրում է դաշնակիցներին և գործընկերներին», բայց նաև «հակառակորդներին հասկացնում է», որ «ցանկացած առաջացող սպառնալիքին պատասխան» կարող է տրվել: Զինվորականները նշել են, որ անօդաչու թռչող սարքերի և ռազմական անձնակազմի տեղակայումը համաձայնեցված է Ռումինիայի իշխանությունների հետ, խոսում է ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում անվտանգությանը և կայունությանը «հավատարմության» մասին և ուղղված է ՆԱՏՕ-ի դաշնակիցների  և «այլ եվրոպական գործընկերների» հետ հարաբերությունների ամրապնդմանը:
12:18 - 05 հունվարի, 2021
ԱՄՆ-ն իր Nimitz ավիակիր նավը դուրս չի բերում Մերձավոր Արևելքից՝ Իրանից հնչող սպառնալիքների ֆոնին |tert.am|

ԱՄՆ-ն իր Nimitz ավիակիր նավը դուրս չի բերում Մերձավոր Արևելքից՝ Իրանից հնչող սպառնալիքների ֆոնին |tert.am|

tert.am: Ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող Nimitz ատոմային ավիակիրը, որն ապահովում էր ԱՄՆ զինծառայողների դուրսբերման անվտանգությունը Սոմալիից, կմնա Մերձավոր Արևելքում՝ Թեհրանից Վաշինգտոնի հասցեին հնչող սպառնալիքների ֆոնին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերի հայտարարության մեջ: «Պայմանավորված վերջին սպառնալիքներով, որոնք Իրանի ղեկավարությունը հասցեագրել է ԱՄՆ նախագահ Թրամփին և կառավարության այլ անդամներին, հրամայել եմ կասեցնել Nimitz ավիակրի նախատեսված վերատեղակայումը: Այն այժմ մարտական հերթապահության է մնում Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում (ներառում է Մերձավոր Արևելքը)»,- ասել է Միլլերը: «Ոչ ոք չպետք է կասկածի Միացյալ Նահանգների վճռականությանը»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան: Անցյալ շաբաթ Միլլերը հրաման էր արձակել, որ ավիակիրը վերադառնա ԱՄՆ ռազմաբազա: Մինչ այդ այն ընդգրկվել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում, որոնք տեղակայված էին Սոմալիի ափերին: Դրա խնդիրն էր ապահովել աֆրիկյան երկրից ամերիկացի զինծառայողների դուրսբերման անվտանգությունը:
12:26 - 04 հունվարի, 2021
ԱՄՆ-ում ցանկանում են կրկնակի կրճատել Moderna-ի պատվաստանյութի չափաբաժինը |1lurer.am|

ԱՄՆ-ում ցանկանում են կրկնակի կրճատել Moderna-ի պատվաստանյութի չափաբաժինը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ կառավարությունը դիտարկում է բնակչության որոշ մասին Moderna պատվաստանյութի կես դեղաչափը տրամադրելու հնարավորությունը, որպեսզի արագացնեն պատվաստումները երկրում: Այս մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտնել է պատվաստումների դաշնային ծրագրի ղեկավար Մոնսեֆ Սլաուին CBS հեռուստաալիքի եթերում:  Նրա խոսքով՝ ընթանում են բանակցություններ Moderna ընկերության ներկայացուցիչների և ԱՄՆ-ի սննդի ու դեղորայքի վերահսկման վարչության (FDA) հետ այդ հարցի շուրջ: Moderna ընկերության պատվաստանյութով պատվաստվելու դեպքում պահանջվում է երկու դեղաչափով ներարկում:  «Մենք գիտենք, որ Moderna պատվաստանյութի դեղաչափի կրկնակի կրճատումը, որը ներարկվում է 18-55 տարեկան մարդկանց՝ երկու փուլով, թույլ կտա ավելի մեծ թվով մարդկանց իմունացիային հասնել դեղորայքի այն չափաքանակով, որը մենք ունենք»,- ասել է Սլաուին: Նա նշել է, որ Moderna-ի պատվաստանյութի չափաքանակի կիսով չափ կրճատումը «ավելի պատասխանատու մոտեցում է, որը հիմնվելու է փաստերի ու տվյալների վրա»:   ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ պլանավորում են մինչև 2020 թ. վերջը պատվաստել 20 մլն մարդու:
12:18 - 04 հունվարի, 2021
Սենատը հաղթահարեց Թրամփի վետոն |azatutyun.am|

Սենատը հաղթահարեց Թրամփի վետոն |azatutyun.am|

azatutyun.am: Հունվարի 1-ին ԱՄՆ-ի Սենատը հաղթահարեց ռազմական բյուջեի վրա նախագահ Դոնալդ Թրամփի դրած վետոն։ Թրամփի նախագահության 4 տարիների ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ օրենսդիր մարմինը նրա վետոն հաղթահարում է, ինչը տեղի ունեցավ գործող նախագահի լիազորությունների ավարտից ընդամենը 20 օր առաջ։ Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում Թրամփի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, հաշվի առնելով հարցի կարևորությունը նիստ անցկացրեց հունվարի 1-ին։ «Ես չեմ կարող հիշել, թե վերջին անգամ Սենատը երբ է հավաքվել Նոր տարվա օրը», - ասաց Սենատում դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը։ 740 միլիարդ դոլար կազմող ռազմական բյուջեի օրինագիծը օրենսդիր մարմինն ընդունել էր ձայների գերակշիռ հարաբերակցությամբ։ Այս հարցում հանրապետականներն ու դեմոկրատները միակարծիք էին, քանի որ սպառազինություններ պատվիրելուց մինչև զինվորի աշխատավարձի վճարումը կախված է Պենտագոնի բյուջեի հաստատումից։ Երկու կուսակցությունների միանման դիրքորոշումը նաև ազդանշան էր նախագահ Թրամփին, որ նրա վետոն կհաղթահարվի։ Այնուհանդերձ, Թրամփը վետո էր դրել, ինչի մասին նա նախօրոք ասել էր։ Հունվարի 1-ին Սենատը նախագահի վետոն հաղթահարեց ձայների 81 «կողմ», 13 «դեմ» հարաբերակցությամբ։
16:14 - 02 հունվարի, 2021
Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել սահմանափակել ԱՄՆ-ի «ռազմական արկածախնդրությունը» Պարսից ծոցում |tert.am|

Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել սահմանափակել ԱՄՆ-ի «ռազմական արկածախնդրությունը» Պարսից ծոցում |tert.am|

tert.am: Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը խնդրում է Միացյալ Նահանգներին կոչ անել դադարեցնել ապակայունացնող քայլերը Պարսից ծոցում, ասվում է ՄԱԿ-ում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Էսհագ ալ-Հաբիբի նամակում:«Պարսից ծոցում և Օմանում (Արաբական) ծովում ԱՄՆ ռազմական արկածախնդրությունն ակտիվացել է, հատկապես վերջին շաբաթներին: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տարածաշրջան առաջադեմ և բարձր տեխնոլոգիական զենքեր ուղարկելուց բացի, ԱՄՆ-ն իրականացրել է մի շարք սադրիչ ռազմական գործողություններ», - գրված է նամակում:Ըստ նրա, նման սադրիչ գործողությունները ներառում են վերջին օրերին ԱՄՆ ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները Պարսից ծոցի վրայով:Ըստ Ալ-Հաբիբի՝ նման առճակատման միջոցները սրել են այս անկայուն տարածաշրջանում առանց այդ էլ լարված իրավիճակը: Նման ռազմատենչ միտումները կարող են սրել իրավիճակը տագնապալի մակարդակների, գրել է պաշտոնյան:
11:44 - 01 հունվարի, 2021
Թրամփը մինչև մարտ երկարաձգել է որոշ կատեգորիաների աշխատանքային այցագրերի տրամադրման արգելքը |tert.am|

Թրամփը մինչև մարտ երկարաձգել է որոշ կատեգորիաների աշխատանքային այցագրերի տրամադրման արգելքը |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև 2021թ. մարտի 31-ը երկարաձգել է  որոշ կատեգորիաների աշխատանքային այցագրերի տրամադրման դադարեցման մասին որոշման գործունեության ժամկետը:Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, որոշումը կայացվել է կորոնավիրուսային համավարակի տնտեսական հետևանքներով պայմանավորված:Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունում ասվում է, որ անհրաժեշտության դեպքում ժամեկտը կարելի է երկարաձգել նայի մարտի 31-ից հետո:Թրամփը շեշտել է, որ համավարակը շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ ամերիկացիների եկամտի աղբյուրների վրա: Սպիտակ տան ղեկավարը արգերլքի վերաբերյալ որոշումը ստորագրել է 2020 թվականի ապրիլին և հունիսին: Դրանցից առաջինով Թրամփը 60 օրով արգելել էր գրին քարտեր տրամադրել դիմորդների կատեգորիաների մեծ մասին: Հունիսին այս արգելքը երկարաձգվել էր մինչ դեկտեմբերի վերջ: Բացի այդ, մինչև դեկտեմբերի 31-ը դադարեցվել էր այցագրերի H-1B, H-2B, H-4, L տիպերի և J կարգի փաստաթղթերի մեծ մասի տրամադրումը: Բոլոր այդ այցագրերն իրավունք են տալիս աշխատել ԱՄՆ-ում: ԱՄՆ նախագահն իր գործողությունները բացատրել է ամերիկացիների համար աշխատատեղեր փրկելու ցանկությամբ:
11:11 - 01 հունվարի, 2021
Չինաստանի խորհրդարանը ԱՄՆ-ից պահանջել է վերանայել Թրամփի ստորագրած բյուջեի նախագիծը, որում «Չինաստանի ազդեցությանը հակազդելու» համար հատկացվում է 300 մլն դոլար |tert.am|

Չինաստանի խորհրդարանը ԱՄՆ-ից պահանջել է վերանայել Թրամփի ստորագրած բյուջեի նախագիծը, որում «Չինաստանի ազդեցությանը հակազդելու» համար հատկացվում է 300 մլն դոլար |tert.am|

tert.am: Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (խորհրդարանի) միջազգային գործերի կոմիտեն ԱՄՆ-ից պահանջել է վերանայել գործող նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած 2021 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, քանի որ, նրանց խոսքով, դրա առանձին կետեր «պետք է դիտարկել որպես ՉԺՀ-ի ներքին գործերին միջամտություն»: Այս մասին ասված է չորեքշաբթի տարածված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։«Մենք վճռականորեն պնդում ենք, որ ամերիկյան կողմը պետք է անհապաղ դադարեցնի Չինաստանի ներքաղաքական գործերին միջամտությունը։ Վաշինգտոնը պետք է հրաժարվի ՉԺՀ-ին վերաբերող բացասական բովանդակությամբ կետերի իրագործումից»,- ընդգծվում է դրանում:Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ձգտում է «անջատողական տրամադրություններ բորբոքել Թայվանում», ինչպես նաև «զրպարտել Պեկինի քաղաքականությունը Հոնկոնգում, Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում և Տիբեթում»։
11:21 - 30 դեկտեմբերի, 2020
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն Է տվել պաշտպանական բյուջեի օրինագծին, չնայած Թրամփի վետոյին |armenpress.am|

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն Է տվել պաշտպանական բյուջեի օրինագծին, չնայած Թրամփի վետոյին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամները հավանություն Է տվել պաշտպանական բյուջեի օրինագծին, չնայած այն բանին, որ ավելի վաղ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը վետոյի Էր ենթարկել այդ փաստաթուղթը:Քվեարկության արդյունքների համաձայն, ստացվել Է դրա անդամների ձայների անհրաժեշտ երկու երրորդը:Այժմ, օրինագծի շուրջ պետք Է քվեարկի Սենատը: Սպասվում Է, որ Կոնգրեսի վերին պալատը կկարողանա այն քննարկել արդեն դեկտեմբերի 29-ին:Թրամփի վետոն հաղթահարելու համար յուրաքանչյուր պալատում օրինագծի օգտին պետք Է քվեարկի քվեարկողների երկու երրորդը:Դեկտեմբերին ավելի վաղ Կոնգրեսի երկու պալատներն արդեն հավանություն Էին տվել այդ նախագծին, ընդ որում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ: Սակայն դեկտեմբերի 23-ին Թրամփը դրա վրա վետո Է դրել:ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ պաշտպանական բյուջեն ներկայիս տեսքով «նվեր կլինի Չինաստանին եւ Ռուսաստանին»:Օրինագիծը նախատեսում Է 740,5 մլրդ դոլարի հատկացում Պենտագոնի գործունեության ֆինանսավորման եւ ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության գծով պաշտպանության եւ անվտանգության ոլորտի ծրագրերի համար:Բացի այդ, օրինագիծը դրույթ Է ներառում ռուսաստանյան «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» խողովակաշարային նախագծերի դեմ ամերիկյան պատժամիջոցների խստացման վերաբերյալ: Փաստաթուղթը նախատեսում Է նաեւ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանում ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար: Մասնավորապես, նախագահին պատվիրվել Է պաշտպանական ծախսերի մասին օրենքի ստորագրումից հետո «հինգ կամ ավելի պատժամիջոցներ» սահմանել այն թուրք պաշտոնյաների նկատմամբ, որոնք մասնակցել են C-400-ի ձեռքբերման գործընթացին:Սակայն օրինագծի դեմ Թրամփի առարկումները կապված չեն այս պատժամիջոցների հետ: Նա, մասնավորապես, պայքարում Է 1996 թվականի հեռահաղորդակցությունների մասին օրենքի 230 հոդվածի չեղարկման համար, որը ինտերնետ-հարթակներն ազատում Է իրավական պատասխանատվությունից օգտատերերի կոնտենտ զետեղելու համար:Նաեւ Թրամփը դժգոհ Է այն դրույթներից, որոնք կարող են դժվարացնել Աֆղանստանից եւ Գերմանիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման գործընթացը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:
14:19 - 29 դեկտեմբերի, 2020
Բայդենը հայտարարում է՝ իր թիմը խոչընդոտների է հանդիպում Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններում |azatutyun.am|

Բայդենը հայտարարում է՝ իր թիմը խոչընդոտների է հանդիպում Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններում |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր թիմը խոչընդոտների է հանդիպում գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններում։ Երկուշաբթի օրը՝ երդմնակալության արարողությունից մի քանի շաբաթ առաջ, Բայդենը պնդում է, թե իշխանության փոխանցման համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու փորձերը բախվում են պատնեշների պաշտպանության նախարարության և բյուջետային վարչության առաջատար պաշտոնյաների կողմից։ «Հենց հիմա մենք պարզապես չենք կարողանում ստանալ բոլոր տվյալները, որոնք մեզ անհրաժեշտ են հեռացող վարչակազմից անվտանգության առանցքային հարցերի վերաբերյալ։ Իմ կարծիքով՝ սա ոչ այլ ինչ է, քան անպատասպանատվություն»,- ընդգծել է Ջո Բայդենը։ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնող Բայդենը մասնավորապես ասել է, որ ցանկանում է հստակ պատկեր ստանալ աշխարհով մեկ ամերիկյան զինված ուժերի, պաշտպանական ծախսերի պլանավորման վերաբերյալ։
13:25 - 29 դեկտեմբերի, 2020
Բայդենը Թրամփին մեղադրել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին մարդասիրական աղետ ստեղծելու համար

Բայդենը Թրամփին մեղադրել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին մարդասիրական աղետ ստեղծելու համար

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփի մեղքով երկրի հարավային սահմանին մարդասիրական աղետ է ստեղծվել։ Նման հայտարարությամբ դեմոկրատը նախօրեին հանդես է եկել Ուիլմինգթոնում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մեզ տեղեկատվություն է տրամադրվել մարդասիրական աղետի լուծման համար անհրաժեշտ քայլերի մասին, որը Թրամփի վարչակազմը պարբերաբար ստեղծել է մեր հարավային սահմանին»,- նշել է նա։ Դեմոկրատի խոսքով՝ Մեքսիկայի տարածքով անօրինական կերպով ԱՄՆ մուտք գործել ցանկացողների հետ պետք է «մարդասիրաբար և ըստ կանոնների» վարվել: Բայդենի կարծիքով՝ ԱՄՆ իշխանությունները պետք է «անվտանգ և արագ» դիտարկեն երկրում ապաստան փնտրող անձանց հարցումները։ Թրամփը մի շարք միջոցներ է ձեռնարկել ներգաղթի քաղաքականության խստացման և սահմանային վերահսկողության ուժեղացման ուղղությամբ։ Իր նախագահության տարիներին նա հայտարարել է անօրինական ներգաղթը դադարեցնելու, ինչպես նաև ԱՄՆ-ում փախստականների ընդունումը սահմանափակելու անհրաժեշտության մասին
10:35 - 29 դեկտեմբերի, 2020
Թրամփն ստորագրել է տնտեսության խթանման միջոցների փաթեթը եւ 2021 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը |armenpress.am|

Թրամփն ստորագրել է տնտեսության խթանման միջոցների փաթեթը եւ 2021 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել Է 2021 ֆինանսական տարվա (սկսվել Է հոկտեմբերի 1-ին) բյուջեի նախագիծը՝ մինչեւ 2,3 տրիլիոն դոլար ընդհանուր ծավալով, որը ներառում Է տնտեսության խթանման՝ գրեթե 900 միլիարդ դոլարի փաթեթ՝ համավարակի կապակցությամբ: Դեկտեմբերի 27-ին այդ մասին իր Twitter-ում հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը: Նախագահի կողմից այդ փաստաթղթին հավանություն տալը թույլ Է տալիս խուսափել այսպես կոչված «շաթդաունից»՝ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումից, որը կարող Էր սկսվել դեկտեմբերի 29-ին եւ կվերաբերեր մի քանի միլիոն պետական ծառայողների, եթե չընդունվեր ֆինանսավորման երկարաձգման մասին լրացուցիչ ժամանակավոր բանաձեւը: Բացի դրանից, բյուջեի ընդունումը թույլ Է տալիս երկարաձգել համավարակի պայմաններում գործազուրկների օգնության երկու ծրագրերի գործողությունը, որոնց գործողության ժամկետը լրացել Է դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը: «Նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել Է H.R. 133-ը՝ օրինագիծ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա բյուջետային միջոցների հատկացման մասին, որը նախատեսում Է անհետաձգելի օգնության եւ միջոցների տրամադրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար»,- հայտնել Է Դիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:10 - 28 դեկտեմբերի, 2020