Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների մեծ մասը դատապարտել է ռուսական հարվածը «Օխմատդետ» հիվանդանոցին |1lurer.am|

ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների մեծ մասը դատապարտել է ռուսական հարվածը «Օխմատդետ» հիվանդանոցին |1lurer.am|

1lurer.am: Հուլիսի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի մասնակիցների մեծամասնությունը խստորեն դատապարտել է ռուսական հրթիռային հարձակումը Կիևի վրա, որի հետևանքով  խոցվել է «Օխմատդետ» մանկական հիվանդանոցը:  ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, կազմակերպությունում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները հիվանդանոցի հրթիռակոծումը համարել են պատերազմական հանցագործություն, որի համար Մոսկվան պետք է պատասխանատվության ենթարկվի: Նրանք անընդունելի են համարել նաև այն փաստը, որ հարձակումն իրականացրել է Ռուսաստանը՝ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամը, ԱԽ-ի ներկայիս նախագահը: ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալն ուղղակի չի դատապարտել Մոսկվային։ «Ցավոք, մարտերը վերջին շրջանում չեն հանդարտվել, այլ ժամանակ առ ժամանակ սրվել են և դարձել ավելի դաժան՝ մեծ կորուստներով: Չինաստանը խորապես անհանգստացած է այդ կապակցությամբ»,- ասել է Գեն Շուանը: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ «Ռուսաստանը չի հարձակվում Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա»։ Նրա խոսքով՝ հարձակման թիրախը եղել է Կիևի Արտյոմի անվան գործարանը, իսկ «Օխմատդետ» հիվանդանոցը, իբր, խոցվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռով, որը հարձակումից հետո փոխել է հետագիծը։ Նեբենզյան  պնդել է, որ վարկածի համար կարող է ներկայացնել ապացույցներ։ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ​​ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան էլ իր ելույթի ժամանակ հանդիպման մասնակիցներին ցույց է տվել լուսանկարներ, որոնցում պատկերված է դեպի հիվանդանոց թռչող հրթիռը և դրա հետագիծը։ Ենթադրվում է, որ հիվանդանոցին հարվածել են ռուսական X-101 հրթիռով:
13:02 - 10 հուլիսի, 2024
Ուկրաինան ՀՕՊ համակարգեր կստանա․ Բայդենը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում
 |azatutyun.am|

Ուկրաինան ՀՕՊ համակարգեր կստանա․ Բայդենը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ Վաշինգտոնում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման ժամանակ, հայտարարել է Ուկրաինային զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու ծրագրերի մասին։ «Միացյալ Նահանգները կանի հնարավորը, որպեսզի Ուկրաինան հակաօդային պաշտպանության համակարգերի առաջին ստացողներից լինի», - հայտարարել է Բայդենը։ Միացյալ Նահանգները, Գերմանիան և Ռումինիան Կիևին կտրամադրեն մեկական Patriot զենիթահրթիռային համակարգեր, Նիդեռլանդները ևս, այլ երկրների հետ համագործակցելով, Ուկրաինային կմատակարարի ևս մեկ Patriot համակարգ։ Ուկրաինան, ըստ նախագահ Բայդենի, տարվա ընթացքում ստացել է հարյուրավոր որսացող սարքեր, որոնք կօգնեն պաշտպանել ուկրաինական քաղաքները ռուսական հրթիռներից։ ԱՄՆ նախագահը հայտարարել է Ուկրաինային աջակցելու պատրաստակամության մասին։ «Պուտինը ցանկանում է Ուկրաինայի լիակատար հպատակեցումը, ցանկանում է վերջ դնել ուկրաինական ժողովրդավարությանը, ոչնչացնել Ուկրաինայի մշակույթը և ջնջել այն քարտեզից։ Մենք գիտենք, որ Պուտինը դրանով կանգ չի առնելու, բայց Ուկրաինան կարող է և կկանգնեցնի Պուտինին», - հայտարարել է Բայդենը։ Իր ելույթում ԱՄՆ նախագահը նաև շեշտել է՝ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ ՆԱՏՕ-ի դաշինքն աշխարհն ավելի անվտանգ է դարձնում։ «Ամերիկացիները գիտեն, որ մենք ավելի ուժեղ ենք, երբ գործում ենք ընկերների հետ միասին», - ասել է ԱՄՆ նախագահը։ Երեկ Վաշինգտոն այցից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ կդիմի ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին՝ լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր, F-16 կործանիչներ ստանալու խնդրանքով, ինչպես նաև անվտանգության լրացուցիչ երաշխիքներ կպահանջի: Վաշինգտոնում ընթանում է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի հիմնական թեման ուկրաինական հակամարտությունն է։
10:39 - 10 հուլիսի, 2024
Ուկրաինան հայտնում է, որ ռուսական կողմը հրթիռներ է արձակել, որի հետևանքով զոհվել է 27 խաղաղ բնակիչ․ ռուսական կողմը հերքում է

Ուկրաինան հայտնում է, որ ռուսական կողմը հրթիռներ է արձակել, որի հետևանքով զոհվել է 27 խաղաղ բնակիչ․ ռուսական կողմը հերքում է

Ուկրաինական կողմից հայտնում են, որ այսօր առավոտյան Ռուսաստանը հրթիռներ է արձակել ուկրաինական քաղաքների վրա, որի հետևանքով զոհվել են 27 խաղաղ բնակիչներ, կան 100-ից ավելի վիրավորներ։ Ուկրաինացի պաշտոնյաների խոսքով՝ հրթիռի հարվածից տուժել է նաև Կիևի մանկական հիվանդանոցը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ արձակվել է ավելի քան 40 հրթիռ։  Ռուսական կողմից հերքում են այս տեղեկությունները՝ նշելով․ «Կիևից հրապարակված բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր հաստատում են ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի անկման հետևանքով ավերածությունների փաստը, որը արձակվել է քաղաքի ներսում գտնվող զենիթահրթիռային համակարգից»։ ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ  ՌԴ ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտների՝ ի պատասխան ռուսական օբյեկտների վրա հարձակման փորձերի։ Լուսանկարում՝ Կիևի մանկական հիվանդանոցը հրթիռի հարվածից հետո/ Reuters.com  
16:12 - 08 հուլիսի, 2024
Մոսկվան հանդես է գալիս ոչ թե հրադադարի, այլ հակամարտության ամբողջական ավարտի օգտին. Պուտին
 |1lurer.am|

Մոսկվան հանդես է գալիս ոչ թե հրադադարի, այլ հակամարտության ամբողջական ավարտի օգտին. Պուտին |1lurer.am|

1lurer.am: Ռուսական կողմը հանդես է գալիս ոչ թե հրադադարի, այլ Ուկրաինայում հակամարտության ամբողջական ավարտի օգտին։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ։ Նա նշել է, որ ավելի վաղ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր ներկայացրած առաջարկները թույլ են տալիս դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ: «Դա չպետք է լինի հրադադար կամ կրակի ժամանակավոր դադար, որը Կիևի ռեժիմը կարող է օգտագործել կորուստները վերականգնելու, վերախմբավորվելու և զինվելու համար։ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության ամբողջական և վերջնական ավարտի օգտին: Դրա պայմանները շարադրված են արտաքին գործերի նախարարությունում իմ ելույթի մեջ»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ «Կիևը հրաժարվում է հրադադարից, քանի որ չի ցանկանում դադարեցնել ռազմական դրության ռեժիմը. այդ դեպքում պետք է նախագահի ընտրություն անցկացվի»։ Պուտինը կարծիք է հայտնել, թե Ուկրաինայի ներկայիս իշխանությունների շանսերը զրոյական են։ ՌԴ նախագահը նշել է՝ ուկրաինական զորքերը պետք է դուրս բերվեն Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից։ 
19:05 - 05 հուլիսի, 2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա․ մեկնարկել է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա․ մեկնարկել է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա․ մեկնարկել է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսական «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Օրբանը հայտարարել է, որ շուտով Հունգարիան կդառնա Եվրոպայի միակ երկիրը, որը կկարողանա երկխոսություն վարել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ Նշենք, որ Օրբանը նախապես չհայտարարված այց էր կատարել Կիև՝ Ուկրաինայի նախագահին առաջարկելով դիտարկել հրադադար հաստատելու և Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Հունգարիան նախագահում է Եվրոպական խորհուրդը։ Շառլ Միշելը երեկ «X»-ում հայտնել էր, որ ռոտացիոն կարգով Եվրոպական խորհրդում Հունգարիայի նախագահությունը մանդատ չի տալիս Ռուսաստանի հետ շփվելու Եվրամիության անունից․ «Եվրախորհուրդը հստակ է՝ ագրեսորը Ռուսաստանն է, զոհը՝ Ուկրաինան։ Ուկրաինայի շուրջ ոչ մի քննարկում չի կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի.»։     The EU rotating presidency has no mandate to engage with Russia on behalf of the EU. The European Council is clear: Russia is the aggressor, Ukraine is the victim. No discussions about Ukraine can take place without Ukraine. — Charles Michel (@CharlesMichel) July 4, 2024
15:16 - 05 հուլիսի, 2024
Կիևը հայտարարում է՝ պատրաստ է Մոսկվայի հետ բանակցել միջնորդների միջոցով
 |azatutyun.am|

Կիևը հայտարարում է՝ պատրաստ է Մոսկվայի հետ բանակցել միջնորդների միջոցով |azatutyun.am|

azatutyun.am: Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցել միայն միջնորդների միջոցով, երեկ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ամերիկյան The Philadelphia Inquirer-ի հարցին, թե ի՞նչ հանգամանքներում է հնարավոր, որ Ուկրաինան բանակցի Պուտինի հետ, Զելենսկին, մասնավորապես, պատասխանել է․ - «Հնարավոր է գտնել մի մոդել, որտեղ կարող են գտնվել լուծումներ։ Այդ մոդելն առաջին անգամ կիրառվել է «հացահատիկային միջանցքի» շուրջ բանակցություններում, երբ Ուկրաինան բանակցում էր ոչ թե Ռուսաստանի, այլ ՄԱԿ-ի ու Թուրքիայի հետ։ Նրանք իրենց վրա էին վերցրել մեզ հետ բանակցելու, ապա Ռուսաստանի հետ համապատասխան պայմանագիր կնքելու պատասխանատվությունը։ Նման մոդելը կարող է կիրառվել նաև տարածքային ամբողջականության, էներգետիկայի և նավագնացության հարցերի համար։ Առայժմ մենք միայն այս մոդելն ունենք»։ Ավելի վաղ Կրեմլը Կիևի հետ բանակցությունների մի քանի պայման էր նշել՝ ուկրաինական զորքերի դուրս բերում Դոնբասից և «նովոռոսիայից», Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու պլանից, Ուկրաինան պետք է ունենա չեզոք, ոչ-բլոկային, ոչ-միջուկային երկրի կարգավիճակ, ինչպես նաև արևմտյան բոլոր պատժամիջոցների չեղարկում։ Զելենսկին այս պայմանները «վերջնագիր» է անվանել։
09:35 - 01 հուլիսի, 2024
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար
 |armenpress.am|

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայում Խաղաղության առաջին գագաթնաժողովին ունեցած մասնակցության համար։ Այս մասին նշված է Ուկրաինայի ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ, որում նա հայտնում է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպման քննարկվել են Եվրոպայի և Հարավային Կովկասի անվտանգության իրավիճակը վերաբերյալ հարցեր։ «Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության առաջին գագաթնաժողովին մասնակցելու համար և իմ գործընկերոջը տեղեկացրի Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության ճանապարհին Խաղաղության բանաձևի իրականացման հետագա աշխատանքների մասին»,-իր գրառման մեջ նշել է Կուլեբան։  Նա նաև հավելել է, որ  հանդիպման ընթացքում կողմերը նաև կենտրոնացել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ կապերի և միջազգային համագործակցության խորացման ուղիների վրա, հատկապես՝ հաշվի առնելով Ուկրաինայի ապագա անդամակցությունը Եվրոպական միությանը։
17:33 - 29 հունիսի, 2024
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ ԱԳՆ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր: Այս համատեքստում կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ձևաչափերում պարբերական շփումները: Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների:ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին՝ շեշտելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում:
15:24 - 29 հունիսի, 2024
Ուկրաինան և Եվրամիությունը անվտանգության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
 |1lurer.am|

Ուկրաինան և Եվրամիությունը անվտանգության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինան և Եվրամիությունը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի շրջանակում անվտանգության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Եվրամիությունը պարտավորվել է կանխատեսելի, երկարաժամկետ և կայուն աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Դա ներառում է, 50 մլրդ եվրոյի աջակցություն, որը նախատեսված է ԵՄ-ի բյուջեում՝ առաջիկա 4 տարիներին Ukraine Facility ծրագրի շրջանակներում։ Բացի դրանից՝ կողմերը պետք է կենտրոնանան Ուկրաինային ռազմական տեխնիկայի երկարատև ապահովման, զինվորականների պատրաստման և պաշտպանական բարեփոխումների, ինչպես նաև Ուկրաինայի և ԵՄ պաշտպանական արդյունաբերության համագործակցության, կիբեռանվտանգության, հետախուզական տվյալների փոխանակման և այլնի վրա: Շեշտվում է նաև Ուկրաինայի ապագան Եվրամիությունում, ականազերծման ու հետպատերազմյան վերականգնման, փախստականների աջակցության շարունակության, հակառուսական պատժամիջոցների պահպանման ու ուժեղացման կարևորությունը։  Ուկրաինան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրեր է ստորագրել նաև Լիտվայի և Էստոնիայի հետ։
18:34 - 27 հունիսի, 2024
Մեկնարկում են Ուկրաինայի՝ ԵՄ-ի անդամակցության շուրջ բանակցությունները
 |azatutyun.am|

Մեկնարկում են Ուկրաինայի՝ ԵՄ-ի անդամակցության շուրջ բանակցությունները |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Լյուքսեմբուրգում նախատեսված է Ուկրաինայի և Եվրամիության միջև միջկառավարական նիստը, որին պաշտոնապես կհայտարարվի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր ԵՄ-ն սկսում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները։ Մենք այս երկու երկրների համար նշանակալի փուլի նախաշեմին ենք։ Միասին մենք կարող ենք ստեղծել ավելի մեծ և խոստումնալից Եվրոպա»,- հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Ապրիլի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կատարել է անդամակցության բանակցությունները սկսելու բոլոր նախապայմանները։ Անցած շաբաթներին Եվրահանձնաժողովը հաստատեց այդ պնդումը, սակայն ԵՄ դեսպանների հանդիպմանը Հունգարիայի առարկությունների պատճառով բանակցություններ սկսելու վերաբերյալ առաջարկությունը չընդունվեց։ Բուդապեշտի կարծիքով՝ Կիևի քալերը բավարար չեն Ուկրաինայում հունգարական փոքրամասնության իրավունքները պաշտպանության հարցում։ Խնդիրն ի վերջո լուծվեց շրջանակային համաձայնագրում ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ Ուկրաիայի կողմից հատուկ հանձնառություն ստանձնելու շնորհիվ։ Ուկրաինայի իշխանությունները պարտավորվել են պարբերաբար զեկուցել Եվրահանձնաժողովին ազգային փոքրամասնությունների իրավունքների ոլորտում բարեփոխումների առաջընթացի մասին։
15:02 - 25 հունիսի, 2024
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային տրամադրվող օգնության առաջին տրանշը՝ շրջանցելով Հունգարիան
 |1lurer.am|

ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային տրամադրվող օգնության առաջին տրանշը՝ շրջանցելով Հունգարիան |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության արտգործնախարարները երկուշաբթի կայացած հանդիպման ժամանակ հաստատել են Ուկրաինային 1,4 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնության առաջին տրանշը, որը ստացվել է ռուսական սառեցված ակտիվների միջոցներից: Գումարը Կիև է ուղարկվելու Ուկրաինայի աջակցության հիմնադրամի միջոցով: Հունգարիան նախկինում արգելափակել էր միջոցների փոխանցումը, սակայն Եվրախորհրդի իրավաբանական ծառայությունը հայտարարել է, որ Բուդապեշտը չի կարող դադարեցնել վճարումները, քանի որ ձեռնպահ է մնացել տարվա սկզբին հիմնադրամի ստեղծման վերաբերյալ քվեարկությունից: ԵՄ պաշտոնյաներն ասել են, որ Հունգարիայի վետոն կարելի է շրջանցել, քանի որ հիմնադրամում գումարները չեն ստացվում եվրոպացի հարկատուներից: Ավելին, այսօրվա որոշումը չի պահանջում միաձայն աջակցություն, ուստի Հունգարիան նույնիսկ ցանկության դեպքում չէր կարող արգելափակել այն։
21:18 - 24 հունիսի, 2024
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են հայտնել
 |tert.am|

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են հայտնել |tert.am|

tert.am: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են հայտնել՝ կապված Սևաստոպոլի վրա երեկվա հարձակման հետ, որը, ինչպես հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը՝ օգտագործելով ամերիկյան հեռահար ATACMS հրթիռներ։ «Ընդգծվել է, որ Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղող և փաստացի հակամարտության կողմ դարձած ԱՄՆ-ն, Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելով ամենաժամանակակից սպառազինությունը, այդ թվում՝ Սևաստոպոլի բնակիչների դեմ կիրառված կասետային մարտագլխիկներով ATACMS հրթիռներ, որոնց թիրախի սահմանումն ու թռիչքային նպատակների ներդրումն իրականացնում են ամերիկացի ռազմական մասնագետները, այս հանցագործության համար հավասար պատասխանատվություն է կրում Կիևի ռեժիմի հետ», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: Մոսկվան նաև հայտարարել է, որ նման գործողությունները «անպատիժ չեն մնա»։ Նշենք, որ նախօրեին Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա, ավելի քան 120-ը վիրավորվել է, հայտնում են քաղաքային իշխանությունները։  ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 124 մարդ։ Տուժածների թվում, ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով, կա 27 երեխա։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակումն իրականացվել է կասետային մարտագլխիկով ATACMS մարտավարական հրթիռների կիրառմամբ։ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Սևաստոպոլում արձակված հրթիռներից չորսը խոցվել են։ «Եվս մեկ հրթիռ, վերջին փուլում հակաօդային պաշտպանության համակարգերի խոցման հետևանքով, շեղվել է թռիչքի հետագծից, ինչից հետո դրա մարտագլխիկը պայթել է օդում՝ քաղաքի տարածքում», - ասել է Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոզժաևը: Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով հրթիռի բեկորներն ընկել են մարդաշատ քաղաքային լողափում: Սևաստոպոլում հունիսի 24-ը սգո օր է հայտարարվել։ Չեղարկվել են բոլոր մշակութային, մարզական և այլ հանրային միջոցառումները։ Հեռուստատեսությամբ և ռադիոյով ժամանցային հաղորդումներ չեն հեռարձակվի։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հրթիռային հարվածի մեղավորը Վաշինգտոնն է Ուկրաինայի հետ միասին։
14:07 - 24 հունիսի, 2024
ԵՄ-ն ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը |tert.am|

ԵՄ-ն ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը |tert.am|

tert.am: Եվրամիությունը (ԵՄ) ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը՝ ուղղված էներգետիկ, ֆինանսական և առևտրային ոլորտներին։ Այս մասին հայտնում է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքը։ «Փաթեթը ներառում է սահմանափակող միջոցներ ևս 116 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ Եվրամիությունը սահմանափակումներ է մտցրել եվրոպական նավահանգիստներով ռուսական հեղուկացված բնական գազի տարանցման համար։ Ըստ ԵՄ խորհրդի՝ միջոցառումներն ուղղված են վաճառքից և փոխադրումներից Ռուսաստանի եկամուտների կրճատմանը։ 2022 թվականի փետրվարից Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ անհատական և տնտեսական պատժամիջոցների 13 փաթեթ է հաստատել: Վերջին փաթեթն այս տարվա փետրվարի 23-ին էր հաստատվել։
12:03 - 24 հունիսի, 2024
Եվրո-2024. Ուկրաինան հաղթանակի հասավ Սլովակիայի դեմ խաղում
 |armenpress.am|

Եվրո-2024. Ուկրաինան հաղթանակի հասավ Սլովակիայի դեմ խաղում |armenpress.am|

armenpress.am: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային երկրորդ տուրում (E խումբ) Սլովակիան մրցեց Ուկրաինայի հետ:  Դյուսելդորֆում կայացած խաղի մեկնարկային րոպեներին ավելի շատ գնդակին տիրում էր Սլովակիայի հավաքականը, սակայն առավել վտանգավոր գրոհում էր Ուկրաինան: Սլովակիան առաջինն իրացրեց իր պահը: Գլխի դիպուկ հարվածով Ուկրաինայի դարպասը գրավեց Շրանցը: Երկրորդ կեսի մեկնարկում Ուկրաինան մի շարք պահեր ուներ, որոնցից մեկն իրացրեց 54-րդ րոպեին: Հեռահար դիպուկ հարվածով աչքի ընկավ Շապարենկոն: Խփած գնդակից հետո էլ ուկրաինացիները տիրում էին նախաձեռնությանը` ձգտելով երկրորդ գնդակն ուղարկել Սլովակիայի դարպասը: «Դեղինները» կարողացան հաղթանակի հասնել 79-րդ րոպեին խփած գնդակի շնորհիվ: Ուկրաինայի հաղթական գնդակը հեղինակեց Յարեմչուկը: Սլովակիա-Ուկրաինա` 1:2: Եվրո-2024-ի երրորդ տուրում Սլովակիան կմրցի Ռումինիայի, իսկ Ուկրաինան` Բելգիայի հետ: Այդ խաղերը կլինեն հունիսի 26-ին:
19:30 - 21 հունիսի, 2024