Բելառուս

Ադրբեջանի գործողությունները միտված են խոչընդոտելու Հարավային Կովկասում կայունության հասնելու ջանքերը. Միրզոյան

Ադրբեջանի գործողությունները միտված են խոչընդոտելու Հարավային Կովկասում կայունության հասնելու ջանքերը. Միրզոյան

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի աշխատանքների շրջանակում անդամ պետությունների ԱԳ նախարարներին հունիսի 20-ին Մինսկում ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկաներին տեղեկացրել է տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը, ևս մեկ անգամ հիշեցնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ պետության ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի մասին, անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի և միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողություններին, վերջին օրերին ՀՀ հետ սահմանին հայկական դիրքերի ու քաղաքացիական օբյեկտների թիրախավորմանը՝ ընդգծելով ընդհանուր տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցում դրանց ապակայունացնող ազդեցությունը։ Այս համատեսքտում նախարար Միրզոյանը շեշտել է ՀԱՊԿ հասցեական արձագանքի հրամայականը։ ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված լարված իրավիճակին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում Ադրբեջանի սադրանքներին, հունիսի 15-ին Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպին, ինչպես նաև Լաչինի միջանցքի՝ վեց ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական խնդիրներին և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իրականացման խորացող վտանգին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նշյալ գործողությունները միտված են խոչընդոտելու Հարավային Կովկասում կայունության հասնելու՝ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանում կայունության և կանխատեսելիության ապահովմամբ շահագրգռված բոլոր կողմերի ջանքերը։ Ներկայացնելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի տեսլականը՝ Արարատ Միրզոյանը կարևորել է ուժի կամ ուժի սպառնալիքի քաղաքականությունից հրաժարվելու, կառուցողական երկխոսության միջոցով առկա խնդիրներին լուծումներ տալու, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերի հասցեագրման առանցքային նշանակությունը։   Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին՝ նեղ և ընդլայնված կազմով:  Քննարկվել են նիստի օրակարգային հարցեր՝ ներառյալ ՀԱՊԿ գործունեության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ ՀԱՊԿ նեղ կազմով նիստում ևս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում վերջին իրադարձություններին՝ ընդգծելով, որ ուժի կիրառմամբ հակամարտությունների սրացման և Հարավային Կովկասում անկայուն իրավիճակի ֆոնին առավել ակնհայտ է դառնում պայմանագրային պարտավորությունների անքննելի կատարման, ՀԱՊԿ կողմից պատշաճ եզրակացությունների, Հայաստանի սահմանների կոպիտ խախտումների վերաբերյալ հստակ գնահատականների կարևորությունը։
22:04 - 20 հունիսի, 2023
Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ում առկա խնդիրները չլուծելու մասին
 |tert.am|

Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ում առկա խնդիրները չլուծելու մասին |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 20-ին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը կոչ է արել չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք, որքան էլ դժվար լինի: Ինչպես գրում է ԲելՏԱ-ն, նա նշել է, որ կազմակերպության համար այժմ շատ դժվար ժամանակահատված է, որը պահանջում է ուժերի, փորձի և ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիա՝ խաղաղությունը պահպանելու համար։ Գնահատելով ՀԱՊԿ-ի գործունեությունը` Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն քննադատում են կոնկրետ խնդիրներ լուծելու հարցում թերացման համար։ Օրինակ, Ղրղզստանը երկար ժամանակ օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտությունը լուծելու համար։ Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում, ասել է Լուկաշենկոն: «Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները միշտ կհանդիմանեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից: Ուստի, պետք է ընկղմվել ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ և ելք փնտրել»,- վստահ է Բելառուսի ղեկավարը։ «Կան խնդիրներ, կան առաջադրանքներ, դրանք պետք է լուծվեն, որքան էլ դրանք դժվար լինեն, իսկ մենք երբեմն չենք ցանկանում լուծել դրանք բարդության պատճառով»,- ասել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ եթե Արևմուտքից  «բարեկամ-խորհրդատուները» ներգրավվեն այս խնդիրների լուծմանը, ապա շատ ավելի դժվար կլինի ինչ-որ բան անել։
12:35 - 20 հունիսի, 2023
Պուտինն ակնհայտորեն ցանկանում է կուլ տալ որոշ հարևան տարածքներ՝ Ուկրաինան և Բելառուսը. Շոլց
 |tert.am|

Պուտինն ակնհայտորեն ցանկանում է կուլ տալ որոշ հարևան տարածքներ՝ Ուկրաինան և Բելառուսը. Շոլց |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անհրաժեշտ է համարում քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Կառավարության մամուլի ասուլիսում նա նշել է, որ Բեռլինը երկար ժամանակ այդ մասին խոսում է իր ամենակարևոր դաշնակիցների հետ։ Խոսքը նաև պատերազմն ավարտվելուց հետո անվտանգություն ապահովելու պատրաստ լինելու մասին է, ասել է Շոլցը: Գերմանիայի կանցլերը DW-ի հարցին ի պատասխան ընդգծել է, որ խոսքը չի կարող լինել «պատերազմն ինչ-որ կերպ սառեցնելու և ռուսական ագրեսիվ արշավանքը օրինականացնելու մասին», ինչպես առաջարկում են որոշները։ Շոլցն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շրջադարձային է անվանել, քանի որ, նրա կարծիքով, Եվրոպայում դրա մեկնարկով չեղյալ է համարվել այն ըմբռնումը, որ սահմանները չպետք է ուժով փոփոխվեն։ «Իսկ ՌԴ նախագահն ակնհայտորեն ցանկանում է կուլ տալ որոշ հարևան տարածքներ. նա նման ծրագիր ունի Ուկրաինայի համար, և, միանգամայն ակնհայտորեն, դա նաև նրա ծրագիրն է Բելառուսի համար»,- վստահ է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ «Այդ պատճառով շատ կարևոր է, որ մենք աջակցենք Ուկրաինային, այդ իսկ պատճառով կարևոր է, որ մենք շատ կոնկրետ խոսակցություն ունենանք անվտանգության երաշխիքների մասին: Եվ այդ պատճառով կարևոր է հստակ լինել, որ մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ նա դրա կարիքն ունի: Մենք չենք համաձայնի պարտադրված խաղաղությանը, Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը», - ասել է Շոլցը: 
10:15 - 15 հունիսի, 2023
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում նշված է. «Ընդունեք սրտանց շնորհավորանքներս այս նշանակալի օրվա՝ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-բելառուսական միջպետական հարաբերությունները նշանավորվել են տարբեր ոլորտներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցության առաջանցիկ զարգացմամբ։ Համոզված եմ, որ հայ-բելառուսական համագործակցությունն էլ ավելի խորացնելու փոխադարձ ձգտումը, բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությունը այսուհետ ևս կնպաստեն երկկողմ օրակարգի ամրապնդմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում արդյունավետ համագործակցությանը՝ ի շահ Հայաստանի և Բելառուսի ժողովուրդների։ Մեր ժողովուրդների համար այս նշանակալի օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ ամենայն բարիք և բարգավաճում»։  
16:07 - 13 հունիսի, 2023
Մինսկը և Երևանը քույր քաղաքներ կդառնան. Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյան |armenpress.am|

Մինսկը և Երևանը քույր քաղաքներ կդառնան. Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյան |armenpress.am|

armenpress.am: Արդեն նախապատրաստվել է Մինսկի և Երևանի քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիրը, և այն կստորագրվի Երևանի քաղաքապետի՝ Մինսկ կատարելիք այցի ժամանակ: Այս մասին ԲԵԼՏԱ-ի թղթակցի հետ հարցազրույցում, որը նվիրված է Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, հայտնել է Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը: Նա անդրադարձել է բելառուսա-հայկական հինգդարյա փոխհարաբերություններին, հայտնի վարպետ Հովհաննես Մաջարյանցի ներդրմանը ոսկով և մետաքսով գոտի պատրաստելու ֆաբրիկայի ստեղծման գործում (1758թ.), ինչն էլ ծառայել է հայտնի Սլուցկի գոտիների արտադրության զարգացմանը: Ռազմիկ Խումարյանը նաև նշել է, որ Բելառուսի և Հայաստանի հարաբերությունների պատմության մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմը, երբ բելառուսներն ու հայերը ուս-ուսի մարտնչում էին գերմանաֆաշիստական զավթիչների դեմ. «Շատ հայեր են մասնակցել Բելառուսի ազատագրման համար մղվող մարտերին։ Նրանցից ավելի քան 10 հազարը զոհվել են»։ Ռազմիկ Խումարյանը կարծում է, որ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը նպաստում է միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը, որը հերթագայությամբ նստաշրջաններ է գումարում Հայաստանում և Բելառուսում: Նա նաեւ ուշադրություն է հրավիրել միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը: Բելառուսի Ազգային ժողովի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին Մինսկում: Բացի այդ, Բելառուսը և Հայաստանը հաջողությամբ համագործակցում են տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ: Անդրադառնալով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանին՝ Խումարյանը նշել է. «Մասնավորապես, հունիսի 29-ին Մինսկում տեղի կունենա Բելառուսում Հայաստանի դեսպանության, ԲԵԼՏԱ-ի և «Արմենպրես»-ի համատեղ կազմակերպած ցուցահանդեսի բացումը: Այնտեղ կներկայացվեն Հայաստանը բելառուս ֆոտոթղթակցի աչքերով և Բելառուսը՝ հայ ֆոտոթղթակցի աչքերով: Մայիսին ձեր երկիր էր այցելել հայ ֆոտոլրագրողը՝ պատկերելու Բելառուսի գեղեցկությունը, այդ թվում՝ կանճրակի անվերջանալի արևային դաշտերը. այս պատկերը շատ անսովոր է մեզ համար և տպավորիչ է իր գեղեցկությամբ: Հայկական լանդշաֆտին ավելի շատ բնորոշ են լեռները։ Բելառուս ֆոտոլրագրողն, իր հերթին, կպատմի Հայաստանի մասին։ Նրա խոսքով՝ ցուցահանդեսը կարող է նպաստել զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացմանը։
19:31 - 11 հունիսի, 2023
Պուտինն ազդարարել է Բելառուսում միջուկային զենքի տեղակայման ժամկետը

 |factor.am|

Պուտինն ազդարարել է Բելառուսում միջուկային զենքի տեղակայման ժամկետը |factor.am|

factor.am: Ռուսական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում կսկսվի անմիջապես այն բանից հետո, երբ հուլիսի 7-8-ը կավարտվի դրանց համար օբյեկտների նախապատրաստումը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ամենազգայուն հարցերում, որ մենք պայմանավորվել ենք ձեզ հետ, ամեն ինչ ընթանում է ծրագրվածի համաձայն։ Գիտեք, որ հուլիսի 7-8-ը կավարտվի համապատասխան օբյեկտների նախապատրաստումը, և մենք անմիջապես կսկսենք համապատասխան զինատեսակների տեղակայման հետ կապված միջոցառումները։ Ամեն ինչ գնում է ըստ պլանի»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ այսօր Լուկաշենկոյի հետ «դեմ առ դեմ» կխոսի անվտանգության հարցերի շուրջ։ Զրույցը տեղի է ունեցել ոչ պաշտոնական միջավայրում Սոչիում Պուտինի նստավայրում ճաշի ժամանակ։ Հավելենք, որ մարտի 25-ին Պուտինը հայտարարել էր, որ Բելառուսի խնդրանքով Ռուսաստանն իր մարտավարական միջուկային զենքը կտեղակայի այդ երկրի տարածքում։
18:39 - 09 հունիսի, 2023
Պուտինը հայտարարել է, որ Բելառուսում միջուկային զենքը կտեղակայվի հուլիսի 7-8-ից հետո
 |armenpress.am|

Պուտինը հայտարարել է, որ Բելառուսում միջուկային զենքը կտեղակայվի հուլիսի 7-8-ից հետո |armenpress.am|

armenpress.am: Ռուսական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում կսկսվի անմիջապես այն բանից հետո, երբ հուլիսի 7-8-ին ավարտվի դրա տեղակայման վայրի նախապատրաստումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։ «Ամենազգայուն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք Ձեզ հետ, ամեն ինչ ընթանում է՝ ըստ պլանի: Դուք գիտեք, հուլիսի 7-8-ը կավարտվի համապատասխան ենթակառուցվածքների պատրաստումը: Եվ անմիջապես կսկսենք միջոցառումները՝ կապված ձեր տարածքում համապատասխան զենքի տեսակների տեղակայման հետ։ Այնպես որ, ամեն ինչ ընթանում է՝ ըստ պլանի, ամեն ինչ կայուն է», - ասել է Պուտինը: Կրեմլի ղեկավարը հավելել է, որ անվտանգության հարցերի շուրջ Լուկաշենկոյի հետ կզրուցի «դեմ առ դեմ»: «Ընդհանուր առմամբ, վիճակը կայուն է, ես նույնիսկ կասեի՝ լավ է: Մենք վստահորեն փոխգործակցում ենք այս ոլորտում», - նկատել է նա։ Սոչիում Պուտինի և Լուկաշենկոյի զրույցը տեղի է ունեցել ոչ պաշտոնական միջավայրում՝ ՌԴ նախագահի «Բոչարով Ռուչեյ» նստավայրի պատշգամբում ընթրիքի ժամանակ։
17:28 - 09 հունիսի, 2023
Երևանի և Բաքվի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո
 |armeniasputnik.am|

Երևանի և Բաքվի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին։ Այս հայտարարությունն արել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է «Բելտա» գործակալությունը։ Բելառուսի նախագահն ընդգծել է, որ պետք է զերծ մնալ ՀԱՊԿ տարածքում հակամարտություններից, առավել ևս՝ զինված։ Դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է։ «Պետք են համբերություն և հարցի լուծում գտնելու փորձեր, որպեսզի ձեռնտու լինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին», - ասել է Լուկաշենկոն: Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։  
12:07 - 08 հունիսի, 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: ՌԴ նախագահի ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը։ Կարևոր է, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին, Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները շարունակեն հաջող զարգանալ։ Լիահույս եմ, որ Ձեզ հետ համատեղ կշարունակենք աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»։ Ղազախստանի նախագահի շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Ձեր արդյունավետ պետական գործունեությունը և Ձեր նախաձեռնած քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների համակարգված իրականացումը ծառայում են որպես պետության կայուն զարգացման երաշխիք, նպաստում են հայ ժողովրդի բարեկեցության բարելավմանը։ Բարձր եմ գնահատում Ձեր հանձնառությունը՝ ամուր բարեկամական կապերի և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված ղազախ-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, անսպառ եռանդ և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի բարօրության և բարգավաճման»։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։ «Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը թույլ կտա Ձեզ այսուհետ ևս հաջողությամբ հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին», - ասվում է շնորհավորական ուղերձում։ Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ կշարունակվի բելառուսա-հայկական համապարփակ գործընկերության զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսությունը, ինտեգրացիոն ,իավորումներում սերտ համագործակցությունը, միջազգային հարթակներում ռազմավարական համագործակցությունը ։ Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ պատասխանատու աշխատանքում, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և ներդաշնակություն։
13:42 - 01 հունիսի, 2023
Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ որպես կատակ է ընդունել ՌԴ-ի եւ Բելառուսի միությանը միանալու Լուկաշենկոյի առաջարկը
 |news.am|

Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ որպես կատակ է ընդունել ՌԴ-ի եւ Բելառուսի միությանը միանալու Լուկաշենկոյի առաջարկը |news.am|

news.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արտահայտությունը, տեղեկացրել է inbusiness.kz-ը՝ հղում կատարելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։ «Օրերս Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանին առաջարկեց մտնել Միութենական պետության մեջ։ Ես ըստ արժանվույն գնահատեցի նրա կատակը։ Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ գոյություն ունեն նաեւ այլ ինտեգրացիոն միավորումներ, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միությունը։ Ինչ վերաբերում է միջուկային զենքին, ապա այն մեզ պետք չէ, քանի որ մենք միացել ենք Միջուկային զենքի չտարածման պայմանագրին եւ Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագրին։ Մենք  հավատարիմ ենք մնում այդ միջազգային փաստաթղթերի շրջանակներում ունեցած պարտավորություններին»,- ասել է Ղազախստանի նախագահը։ Ավելի վաղ Բելառուսի նախագահը հանդես էր եկել առաջարկով, որպեսզի Ղազախստանը եւ հետխորհրդային տարածքի այլ հանրապետություններ մտնեն Բելառուսի եւ Ռուսաստանի միության մեջ, որպեսզի ավելի մոտ լինեն միջուկային զենքին եւ դրանից օգտվելու հնարավորություն ունենան։  Դա, ըստ Լուկաշենկոյի, հեշտ է անել. «Պետք է մտնել Բելառուսի եւ Ռուսաստանի միություն, եւ բոլորի համար միջուկային զենք կլինի»։
14:42 - 29 մայիսի, 2023
Լուկաշենկոն միջուկային զենքի հարցով անհանգստացողներին կոչ է արել միանալ Ռուսաստանի և Բելառուսի միությանը
 |1lurer.am|

Լուկաշենկոն միջուկային զենքի հարցով անհանգստացողներին կոչ է արել միանալ Ռուսաստանի և Բելառուսի միությանը |1lurer.am|

1lurer.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ եթե «ինչ-որ մեկն անհանգստացած է միջուկային զենքի հարցով», պետք է անդամակցի Ռուսաստանի և Բելառուսի դաշինքին, և «բոլորը միջուկային զենք կունենան», հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Եթե ինչ-որ մեկն անհանգստանում է, իհարկե չեմ կարծում, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը անհանգստանում է այդ կապակցությամբ, բայց եթե հանկարծ... ապա ոչ ոք դեմ չէ, որ Ղազախստանն ու մյուս երկրները մեզ նման սերտ հարաբերություններ ունենան Ռուսաստանի Դաշնության հետ։ Դա շատ պարզ է: Պետք է անդամակցել Բելառուսի և Ռուսաստանի միությանն ու վերջ, կլինի միջուկային զենք՝ բոլորի համար»,- ասել Է Լուկաշենկոն: Նա հավելել է, որ դա իր անձնական կարծիքն է։ «Բայց, կարծում եմ, որ սա հնարավոր է: Մենք պետք է ռազմավարական առումով հասկանանք, որ ունենք միավորվելու բացառիկ հնարավորություն»,- եզրափակել է Լուկաշենկոն։
14:39 - 29 մայիսի, 2023