Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության նախկին պետ։

Ծնվել է 1973 թվականին, Ստեփանակերտում։

1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում որպես երկրորդ քարտուղար, 2000-2001 թվականներին ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ, 2001 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետի պաշտոնը։

2001 թվականի դեկտեմբերից մինչև 2005 թվականի հունվար աշխատել է ԼՂՀ նախագահին կից պլանավորման խմբում, 2005 թվականի փետրվարից մինչև 2007 թվականի սեպտեմբեր աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական, 2007 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը։

2013 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2019 թվականի փետրվարի 26-ին հիմնադրել է Արցախի պահպանողական կուսակցությունը, իսկ նույն թվականի ապրիլի 17-ին ընտրվել կուսակցության նախագահ:

2021 թվականի հունվարին նշանակվել է ԱԳ նախարար։

Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, դեռ չենք տեսնում այդ ճնշումը. Բաբայան
 |news.am|

Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, դեռ չենք տեսնում այդ ճնշումը. Բաբայան |news.am|

news.am: Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը պետք է վերածվի ճնշման։ «Բազմաթիվ արձագանքներ կան, այսպես կոչված՝ արձագանքի առաջին փուլ, բայց դրանից հետո պետք է կոնկրետ գործի անցնել։ Որպեսզի Ադրբեջանը դադարեցնի այս ցեղասպանական քայլը, պետք է նրա վրա քաղաքական ճնշում լինի, այդ ճնշումը դեռ չենք տեսնում, գուցե դեռ չենք զգում, երբ ճանապարհը բացվի՝ կերեւա։ Ըստ երևույթին, Ադրբեջանը ապտակում է նաեւ միջազգային հանրությանը»,– ասաց Դավիթ Բաբայանը։ Արցախցի պաշտոնյայի խոսքով, ռուս խաղաղապահներին պետք է միջազգային մանդատ տրվի, որ նրանք լիազորություն ունենան խաղաղություն պարտադրել։ «1980 խաղաղապահը քիչ է, դա սիմվոլիկ թիվ է։ Անհրաժեշտ է, որ խաղաղապահների թիվն ավելանա, ինչքան շատ՝ այնքան լավ։ Շուշիի մատույցներում տեղակայված է 10–ից 15 խաղաղապահ, մենք ասում ենք՝ ավելացրեք խաղաղապահների թիվը։ Նրանց տվեք միջազգային մանդատ, որ լիազորություն ստանան խաղաղություն պարտադրել, ինչպես արվում է Կոսովոյում, Բոսնիայում։ Եթե միջազգային մանդատ տրվի, ապա ոչ ոք չի կարող գալ եւ ճանապարհը փակել, ցանկացած մարդ, ով առանց զգուշացնելու կարող է գալ, նրանք կարող են կրակել, սա է մանդատը, որ Ադրբեջանը զուսպ լինի,– ասաց Դավիթ Բաբայանը։ Հարցին, թե Արցախը գրավոր ընթացակարգով դիմե՞լ է ռուս խաղաղապահների թվի ավելացման համար, Դավիթ Բաբայանն ասաց. «Մենք բազմաթիվ անգամներ դիմել են նաեւ Ռուսաստանի Դաշնությանը։ Այդ հարցը բարձրաձայնել ենք նաեւ արեւմտյան կոլեգաների մոտ»։ Հարցին, արձագանք եղե՞լ է, Արցախի պաշտոնյան պատասխանեց. «Իրենք ըմբռնումով են մոտենում այդ հարցին»։ Դավիթ Բաբայանի խոսքով, միջազգային կառույցներին ուղարկված բազմաթիվ նամակներ կան։ «Մենք այս պահին դիմում ենք ՄԱԿ–ին, որպեսզի միջամտեն եւ Ադրբեջանի ագրեսիան կանխեն։ Այդ նամակը շրջանառվում է ՄԱԿ–ում»,– նշեց նա։
14:06 - 15 դեկտեմբերի, 2022
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման կապակցությամբ

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման կապակցությամբ

Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրություն է ուղարկել  Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ։ Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120.000 անձանց հիմնարար իրավունքները, որոնց թվում են երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք և կանայք։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանը չի հարգում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, որը երաշխավորում է բոլորի, այդ թվում՝ հակամարտության գոտում բնակվող անձանց ապրելու, ազատ տեղաշարժվելու և անվտանգության իրավունքի պաշտպանությունը։Այդ համատեքստում կոչ է արվում․ - կիրառել Եվրոպայի խորհրդի ամբողջ գործիքակազմը` վերացնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության անօրինական և անմարդկային շրջափակումը, - Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելություն ուղարկել տվյալ տարածք՝ կանխելու Կոնվենցիայի հետագա խախտումները, - կասեցնել կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցչության իրավունքները՝ Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 3-րդ հոդվածի խախտման պատճառով: Գրության պատճեններն ի գիտություն ուղարկվել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին։
18:54 - 13 դեկտեմբերի, 2022
Ակնկալում ենք, որ Եվրոպական Միությունը համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի քայլերին․ Դավիթ Բաբայան

Ակնկալում ենք, որ Եվրոպական Միությունը համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի քայլերին․ Դավիթ Բաբայան

Ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ ֆորումը համընկավ ևս մի ցեղասպան գործարքի կամ քաղաքականության դրսևորման հետ։ Միակ ճանապարհի փակումը, որ Արցախը կապում է մայր Հայաստանի, արտաքին աշխարհի, ինչպես նաև Արցախի Շուշիի շրջանի մի քանի գյուղի հետ, մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, փաստորեն ադրբեջանական կողմը հերթական անգամ փակել է, կաթվածահար է փորձում անել Արցախը։ Այս մասին Երևանում Արցախի Հանրապետության այլ պաշտոնյաների հետ ունեցած համատեղ  ասուլիսի ընթացքում ասաց Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։  Բաբայանն ընդգծեց, որ չեն կարողացել վերադառնալ Արցախ․ «Մենք իսկապես չկարողացանք վերադառնալ, որովհետև Ֆրանսիա պաշտոնական այցից հետո ճանապարհին՝ Գորիսում ստիպված կանգնեցինք, մեկ օր մնացինք, քանի որ ճանապարհը փակ էր, իմ կոլեգաներն էլ այստեղ էին, մասնակցում էին այդ կարևոր միջոցառմանը»,-ասաց Բաբայանը։ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարը անդրադարձավ նաև հարցին, թե այս իրավիճակում ինչ ակնկալիքներ կան Եվրոպական Միությունից՝ նշելով, որ մի քանի նամակներ արդեն իսկ ուղարկել են եվրոպական կառույցներին․  «Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական Միությունը համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի քայլերին, որովհետև իսկապես տեղի է ունենում մարդասիրական աղետ, ցեղասպան քաղաքականության դրսևորում, և մենք արդեն իսկ ուղարկել ենք մի շարք պաշտոնական նամակներ Եվրոպայի տարբեր կառույցներին։ Հույս ունենք, որ կոնկրետ ինչ-որ քայլեր կձեռնարկվեն, կլինեն հասցեական գնահատականներ և պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ»։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Մանուկյանը նույնպես անդրադարձավ այս հարցին․ «ԵՄ-ն արժեքների և մարդու իրավունքների վրա հիմնված կառույց է և աշխարհում տարածում է մարդու իրավունքների պաշտպանություն, բայց ցավալիորեն տեսնում ենք, որ մինչև այս պահը որևէ առարկայական, շոշափելի արձագանքի չի արժանացրել Ադրբեջանի այս հանցավոր գործողությունը։ Իհարկե, աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը վերջին ժամանակներում ստվերի տակ են թողնում մարդու իրավունքների օրակարգը և առհասարակ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությունը, բայց դա չպետք է այդպես լինի ԵՄ-ի պարագայում, որովհետև մի կառույց, որ աշխարհի բոլոր կետերում տարածում է մարդու իրավունքների օրակարգ, առաջին հերթին իրենից պետք է սկսի և հստակ կանգնի այդ իրավունքների պաշտպանության դիրքերում»,-ասաց Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ՝ Արցախում բնակվող մարդկանց իրավունքները խախտելու համար։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Լուսանկարը՝ Արմենպրեսի
16:44 - 13 դեկտեմբերի, 2022
Արցախը ցանկանում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ռուս խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատ տա անորոշ ժամանակով  |azatutyun.am|

Արցախը ցանկանում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ռուս խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատ տա անորոշ ժամանակով |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Արցախի խաղաղությունը ապահովում է ռուսական խաղաղապահ առաքելությունը, բայց քանի որ այդ ժամկետը ավարտվում է 2025 -ին, «մեզ անհրաժեշտ են ավելի հիմնարար միջազգային երաշխիքներ»՝ անվտանգային առումով, «Ֆրանս 24» -ին (France 24) տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Այսօր արցախահայության ճակատագիրը վտանգված է, ցեղասպանություն, էթնիկ զտում, մեզ համար տարբերություն չկա, եթե մենք պետք է թողնենք Արցախը, դա մեզ համար հավասարազոր է զոհվելուն, հազարամյակներ ապրել ենք մեր հողում և ուզում ենք շարունակել ապրել մեր հողում, սա մեր իրավունք է հազարամայակներով վաստակած», - ասել է նա։ Ի՞նչ է ակնկալում Արցախը Ֆրանսիայից՝ խոսելով միջազգային հիմնարար երաշխիքների մասին, արդյոք Ստեփանակերտը ռուս խաղաղապահ առաքելության ժամկետի ավարտից հետո դիտարկում է միջազգային կամ կոնկրետ Ֆրանսիայի խաղաղապահ ուժերի տեղակայում։ Արայիկ Հարությունյանի հետ Ֆրանսիայում գտնվող Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ ցանկանում են, որ ՄԱԿ -ի Անվտանագության խորհուրդը (ԱԽ) ռուս խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատ տա անորոշ ժամանակով։ «Ուղղակի միջազգային երաշխիքների տակ հասկանում եք՝ լավագույն տարբերակն այն է, որ նույն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ռուս խաղաղապահ առաքելությանը տրամադրի միջազգային մանդատ, այսինքն՝ նաև իրենք արտոնեն ռուս խաղաղապահների առկայությունը և տեղակայումը Արցախում ոչ միայն մինչև 2025 թիվը, այլ նաև անորոշ ժամանակով, քանի չի կարգավորվել հակամարտությունը», - նշեց նախարարի պաշտոնակատարը: Դավիթ Բաբայանի փոխանցմամբ՝ սա չի նշանակում, որ Արևմուտքը պետք է ձեռքերը լվանա, նա կարող է այլ լծակներ կիրառել՝ Ադրբեջանի վրա ճնշումներ բանեցնելով, քանի որ Արցախը ցեղասպանության վտանգի տակ է հայտնվել. «Քաղաքակիրթ աշխարհն էլ պետք է քայլեր ձեռնարկի, անպայման չէ, որ խաղաղապահների միջոցով գան, ուրիշ տարբերակ չկա՞ Արցախին օգնելու, սատարելու»: Հարցին, թե ֆրանսիացի սենատորների հետ հանդիպումներում ինչ մեսիջներ են հղել, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Հենց այդ մեսիջները, որ Արցախը վտանգված է, որ քաղաքակիրթ աշխարհը ճիշտ չէ, որ անտարբեր կամ ընդհանրապես պասիվ լինի»: Արցախի հիմնախնդիրից բացի, Արայիկ Հարությունյանը «Ֆրանս 24»-ի եթերում խոսել է նաև Հայաստանին սպառնացող վտանգի մասին։ Պատասխանելով ֆրանսիացի լրագրողին հարցին, որ եթե Լեռնային Ղարաբաղն այլևս չլինի, արդյոք հաջորդ փուլում Ադրբեջանի տեսադաշտում Հայաստա՞նն է լինելու, Արայիկ Հարությունյանն ասել է. «Միանշանակ, Ադրբեջանը և Թուրքիան չեն էլ թաքցնում իրենց ծրագրերը Սյունիքի, Զանգեզուրի նկատմամբ տրանսպորտային կապի անվան տակ՝ մեկ-մեկ դա անվանելով միջանցք... իհարկե, նպատակը հասկանում ենք, Արցախով չի ավարտվելու, և Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդն է վտանգված։ Սեպտեմբերին ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, և դա դրա վառ ապացույցն է»։ Արտգործնախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 5-ից Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահն արդեն հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովում, Սենատում, Արայիկ Հարությունյանը հանդիպել է նաև նաև Փարիզի քաղաքապետի, հայ համյանքի ներկայացուցիչների հետ։ Պաշտոնական հրավեր որպես այդպիսին չի եղել։
18:04 - 08 դեկտեմբերի, 2022
Սա հարված է նաև ռուս խաղաղապահներին. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին

 |armenpress.am|

Սա հարված է նաև ռուս խաղաղապահներին. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելով, փորձում է առաջ տանել իր հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, ինչը հարված է նաև ռուս խաղաղապահ առաքելությանը: Նման համոզմունք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբյանը՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին: Նա նկատեց, որ ադրբեջանցիների նմանատիպ սադրանքներից զարմանալ պետք չէ․ «Նրանցից ամեն ինչ սպասելի է: Փորձում են ահաբեկել, փորձում են համառորեն առաջ տանել իրենց հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, խախտում են միջազգային նորմերը, սա հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, հարված է ամեն ինչին»,-շեշտեց արտգործնախարարը: Նրա խոսքով՝ այս ամենից միջազգային հանրությունը շատ հստակ հետևություններ պետք է անի․ «Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, այլ տարբերակ չկա: Դատապարտելն անպայման պետք է, բայց քայլեր պետք է ձեռնարկեն, միայն խոսքերով սահմանափակվելը ճիշտ չէ»,-ասաց Բաբայանը՝ հավելելով, որ հիմա իսկապես դրա ժամանակը չէ: Բաբայանը վստահեցրեց, որ Արցախը կանգուն է: Իրավիճակը կարգավորելու ուղղությամբ արվում են բոլոր քայլերը: Ռուս խաղաղապահները տեղյակ են միջադեպի մասին, բոլոր քայլերը ձեռնարկվում են, որ վերականգնվի կապը: Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել էր դարձել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: 
15:20 - 03 դեկտեմբերի, 2022
Արայիկ Հարությունյանը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, ադրբեջանական կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակաբար դրսևորվող ագրեսիվ վարքը: Խորհրդակցության մասնակիցները իրենց մտահոգություններն են արտահայտել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, մտքեր են փոխանակվել իշխանությունների կողմից ձեռնարկվելիք քայլերի շուրջ: Հանդիպմանը մասնակցում են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:
12:32 - 19 նոյեմբերի, 2022
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի հարվածները պետք է դիտարկել ՌԴ-ի դեմ․ Դավիթ Բաբայան |24news.am|

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի հարվածները պետք է դիտարկել ՌԴ-ի դեմ․ Դավիթ Բաբայան |24news.am|

24news.am: Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի հարվածները պետք է դիտարկել ՌԴ-ի դեմ․ Ալիևի խոսքերն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ իրենց պետական քաղաքականության կարևորագույն ուղղությունների մի մասն է ՌԴ-ին հարվածելը։ Իհարկե, նրանք պետական մակարդակով ոչինչ չեն ասում, բայց առանձին գործիչների, վերլուծաբանների միջոցով հակառուսական մեծ արշավ են սկսել: Այս մասին ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ պատրաստ է խոսել ԼՂ-ում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին Ռուբեն Վարդանյանն է, նա ուղարկվել է շատ հստակ օրակարգով: Բաբայանի խոսքերով, ՌԴ-ի հետ որևէ գաղտնի օրակարգ չկա, ՌԴ-ն կողմ է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվեն, միաժամանակ հասկանալով, որ Արցախի հարցը հիմա բարդ է լուծել, այն պետք է թողնել ապագային, Ադրբեջանն էլ փորձում է առիթից օգտվել։ Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ Բաքվի համար անընդունելի է, որ խաղաղության պայմանագրում նշվի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը, Դավիթ Բաբայանը նշեց, որ Ալիևը շատ բան կարող է ասել, եթե ՀՀ-ն ընդունի նրանց ասածը, ապա մենք, որպես ժողովուրդ, կդադարենք գոյություն ունենալ, պետք է այս հարցում սկզբունքորեն պաշտպանենք մեր շահը: «ՀՀ իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ պայմանագրում վերապահում լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասով, Արցախը չի´ եղել և չի´ լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց Բաբայանը: Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Իլհամ Ալիևը հայտարարել է. «Կարծում եմ՝ կարևոր է, որ Հայաստանը հստակ հայտարարի, թե իրականում ինչ է ուզում։ Եթե նրանք ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այս մասին խոսել Ղարաբաղի հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նմանների [Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի-խմբ․], որոնց գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր փողեր կան։ Նրան Մոսկվայից ուղարկել են Ղարաբաղ շատ հստակ օրակարգով։ Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող եւ այնտեղ ապրել ցանկացող մարդկանց հետ։ Ի դեպ, այս գործընթացը սկսվել է։ Եթե նոր նշված որոշ երկրներից, այսինքն՝ դրսից միջամտություն չլիներ, և այդ գործընթացը կասեցնելու փորձեր չլինեին, ապա կարծում եմ, որ գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել»։ Ալիևը նաև հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է «Ադրբեջանում բնակվող հայերի» հետ կապված խնդիրները ներառել խաղաղության պայմանագրում։ «Չի լինի։ Դա անհնար է։ Մենք սրան չենք համաձայնի։ Ուստի մեզ անհրաժեշտ է Հայաստանի կառավարության միանգամայն հստակ դիրքորոշումն իր օրակարգի վերաբերյալ։ Ես վերջերս ասացի, որ եթե նրանք խաղաղություն են ուզում, մենք էլ խաղաղություն ենք ուզում։ Եթե   նրանք խաղաղություն չեն ուզում, ապա դա իրենց ընտրությունն է։ Մենք երեսուն տարի խաղաղություն չենք ունեցել, և Հայաստանը չպետք է մոռանա, թե ինչով է դա ավարտվել», - ասել է Ադրբեջանի նախագահը։ Առավել մանրամասն՝ 24news.am-ում
22:49 - 18 նոյեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը զրուցել է ՄՄՀ արտգործնախարար Վիտալի Իգնատևի հետ

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը զրուցել է ՄՄՀ արտգործնախարար Վիտալի Իգնատևի հետ

Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ)  արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի զրույցը տեսակապով։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։  Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացներին, հակամարտությունների կարգավորման միտումներին վերաբերող թեմաների շուրջ։ Կարևորվել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև կապերի պահպանումն ու ընդլայնումը։ Նախարար Բաբայանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Մերձդնեստրում ստեղծված էներգետիկ ճգնաժամի կապակցությամբ և նշել, որ Արցախում ապրումակցում են Մերձդնեստրի ժողովրդին: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ՄՄՀ ղեկավարությանը կհաջողվի հնարավորինս սեղմ ժամկետում կայունացնել իրավիճակը։
15:14 - 14 նոյեմբերի, 2022
«Սա ապատեղեկատվություն, աշխարհաքաղաքական շանտաժ է, ի՞նչ է, սա ՌԴ-ի՞ դեմ են անում»․ Դավիթ Բաբայանը՝ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու՝ ադրբեջանական լուրերի առիթով |aravot.am|

«Սա ապատեղեկատվություն, աշխարհաքաղաքական շանտաժ է, ի՞նչ է, սա ՌԴ-ի՞ դեմ են անում»․ Դավիթ Բաբայանը՝ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու՝ ադրբեջանական լուրերի առիթով |aravot.am|

aravot.am: «Սա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն»,- Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այսպես որակեց ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում, նրանց բնութագրմամբ, «խաղաղապահ մարդասիրական օգնություն» անվան ներքո։ Դավիթ Բաբայանը փաստեց՝ շատ հեշտ կարելի է դա պարզել, որ դա ապատեղեկատվություն է ու պարզաբանեց․ «Ողջ երկայնքով տեղադրված տեսախցիկներ կան։ Ամեն ինչ երևում է։ Եթե նույնիսկ այս վիճակում նրանք այսպիսի քայլերի են դիմում, բնական է, սա շահարկում է, տեղեկատվական ահաբեկչություն, որն իրականության հետ որևէ կապ չունի։ Հետևաբար սա է խնդիրը։ Կարծում եմ՝ սա նաև հարված է ռուս խաղաղապահներին։ Ի՞նչ է նշանակում՝ այսինքն՝ զինտեխնիկա, ահաբեկիչներ։ Նման բաներ են գրում։ Ի՞նչ է, սա Ռուսաստանի՞ դեմ են անում, այն էլ Սոչիի հանդիպումից հետո՞։ Սա նաև աշխարհաքաղաքական առումով  հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, սա ապակայունացման քաղաքականություն է»։ Ըստ Դավիթ Բաբայանի՝ ադրբեջանական կողմը սա հմտորեն է անում, թե տեսեք՝ թելեգրամյան ալիքներ և այլն։ Նա փաստեց՝ մերթընդմերթ դրա մասին պետական գործիչներ էլ են խոսում, ինչի առիթով Դավիթ Բաբայանը կրկնեց՝ ընդհանրապես որևէ հիմք չկա ու շեշտեց․ «Դա ապատեղեկատվություն է։ Կան տեսախցիկներ, որոնք ցույց են տալիս։ Այդ թվում տեսախցիկ կա տեղադրված Շուշիի մոտ՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածում»։ Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ բոլոր այսպիսի հայտարարությունները չեն կարող չնկատվել ռուս խաղաղապահների, այլ մարմինների կողմից։ Նրա բնութագրմամբ՝ սա բացեիբաց շանտաժ, շահարկում և քարոզչություն է։ Հարցին՝ սա նաև ՀՀ-ի և Արցախի ազգային անվտանգության խնդիր չէ՞, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղ շանտաժ և ահաբեկչություն, ուրիշ ոչ մի բան»։
18:37 - 06 նոյեմբերի, 2022
Դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն. Դավիթ Բաբայան |azatutyun.am|

Դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն. Դավիթ Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացմանը, բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը: «Ի վերջո պետք է հասկանանք՝ ինչ կարող սպասվել հայոց քաղաքակրթությանը, եթե հանկարծ կործանվի Արցախը, այնուհետև սարսափելի, մահացու վտանգներ մայր Հայաստանի համար, դե եթե մայր Հայաստանն էլ չլինի, էլ ի՞նչ սփյուռք», - հավելեց Բաբայանը: Պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին, թե ինչո՞ւ չեն հայտարարում, որ «Հայաստանը ինչ թուղթ էլ ստորագրի, մենք դա չենք ընդունելու», Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում՝ «ինչ էլ որ ստորագրի», կարող է լավ բան է ստորագրում, մենք պետք է ասենք՝ ինչ է Հայաստանը ստորագրում է, մենք դե՞մ ենք: Սա մեկ հայրենիք է, այո, տարբեր պետություններ են, բայց այնքան են իրար հետ կապված, որ Արցախի ճակատագրից կախված է նաև Հայաստանի ճակատագիրը, հայ ժողովրդի, դրա համար մենք ոչ թե ինչ-որ մեկին վերջնագրեր ենք ներկայացնում, ոչ, մենք ասում ենք՝ «ժողովուրդ ջան, էս է, մենք միասնական ենք», հետևաբար պետք է լինի այնպես, որ Արցախի ճակատագիրը չվտանգվի, որովհետև միայն վտանգը չի, ցեղասպանություն է լինելու, դրանից հետո անցնելու են Հայաստանին: Արցախը ծանր բան է, բայց բեռ չէ: Վահան է եղել, իսկ վահանը ծանր պետք է լինի, թղթյա վահան չի լինում: Հիմա տեսնում եք չէ՞, որ Արցախը վիրավորված, այդ վահանը ջարդուխուրդ եղած ինչպիսի վտանգներ է առաջացել մայր Հայաստանի համար»: Մեկ այլ հարցի էլ՝ «մի կողմից Արցախի կառավարությունը ողջունում է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը, մյուս կողմից՝ դիմում միջազգային հանրությանը, որ ճանաչեն Արցախի անկախությունը չե՞ք կարծում, որ այս հարցում մեղմ ասած սխալ հաշվարկված քաղաքականություն եք վարում», Արցախի ԱԳ նախարարը պատասխանեց. «Ազգային ժողովի այս հայտարարության մեջ նշվել է նաև Կոսովոն: Այսինքն՝ մենք պետք է հնարավորինս օբյեկտիվ լինենք: Խնդիրը նա չէ, որ մենք պետք է գնահատական տանք՝ ով է ճիշտ, ով է սխալ. հիմա արևմտյան աշխարհը չի ընդունում ցանկացած բան, որը կապված է Ռուսաստանի հետ, սա պարզ է, որովհետև իրենց մոտ հարաբերությունները մտել են բավականին թեժ ժամանակաշրջան, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ չեն ընդունում, օրինակ, այն, ինչ տեղի է ունենում արևմտյան բլոկում, նույն Կոսովոյի վերաբերյալ լրիվ իրարամերժ կարծիքներ են»: Արցախի ԱԳ նախարարն ընդգծեց՝ «պետք է փորձենք ցանկացած ինքնորոշման իրավունք և նրա իրականացման փաստն օգտագործենք, փաստենք, որ այդպես կա, և մենք էլ դրանից ինչ-որ մի օգուտ կարողանանք քաղել»: «Մեր խնդիրն այն չէ, որ մենք մտնենք, տեսնենք՝ ով է ճիշտ, ով է սխալ, նախևառաջ սա մեր գործը չէ, երկրորդ՝ մենք այդ ռեսուրսը չունենք և իմաստ էլ չկա մտնենք այդ ամենի մեջ», - հավելեց Բաբայանը: Շարունակությունը azatutyun.am- ում  
16:25 - 03 նոյեմբերի, 2022
Անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ. Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները
 |armenpress.am|

Անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ. Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական Ստեփանակերտում կարևորում են Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը, սակայն նշում են՝ դրանից  չպետք է ակնկալել վերջնական կարգավորում ու խաղաղություն: Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները մեկնաբանել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: «Նախ և առաջ պետք է գիտակցել, որ մի հանդիպման ժամանակ չի կարող համապարփակ կարգավորում լինել:Այդպես չէ, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ամենաբարդերից է աշխարհում, թերևս, այնպիսիններից մեկը ինչպիսին իսրայելա-արաբականն է: Ամենակարևորն այն է, որ ուղղակի, անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ: Ֆիքսվել է, որ կան հարցեր, որոնք համաձայնեցված չեն և պետք է աշխատել: Հղում է կատարվել մի շարք պայմանավորվածությունների, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը: Սա շատ կարևոր է և ամենաշոշափելի ձեռքբերումն է»,-ասաց արտգործնախարարը՝ հանդիպման արդյունքներից  դրական համարելով նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարության կարևորումն իրենց վերապահված պատասխանատվության գոտում, ինչն, ըստ Դավիթ Բաբայանի,  մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ գոյություն ունի համապատասխան  սուբյեկտ, միավոր: «Հետևաբար, այս տեսակետից պետք է նայել հանդիպման արդյունքներին: Իհարկե, կարող է փլվել ցանկացած փաստաթուղթ,   հանդիպում, բայց դրանք շատ կարևոր են: Պետք է հասկանանք, որ սա աշխարհաքաղաքականություն է: Ունենք կարևոր մի հանդիպում, իրադարձություն, որով ֆիքսվել է, որ գործընթացը շարունակական է, որ ոչինչ կարգավորված չէ և պետք է շարունակենք աշխատանքն այս ուղղությամբ: Բացի այդ,  մեկ անգամ ևս նշվել է, որ Ռուսաստանը պատրաստ է ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանում. սա է հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության փաստաթղթի էությունը»,-ասաց Արցախի արտգործնախարարը: Մեր զրուցակցի խոսքով՝ կարևոր է նաև Սոչիի հանդիպումն ու ընդունված հայտարարությունը դիտարկել վերջին զարգացումների տեսանկյունից, երբ մոտեցումներ, առաջարկներ էին շրջանառվում Արցախն Ադրբեջանի կազմ «խցկելու» վերաբերյալ: Ի տարբերություն դրանց, ըստ Արցախի քաղաքական գերատեսչության ղեկավարի, Սոչիում նշվեց, որ խնդիրը բարդ է, դեռևս կարգավորված չէ և պետք է աշխատել: «Պետք է հասկանանք, որ մեր ցանկությունները, հատկապես էմոցիոնալ դաշտում, միշտ չէ, որ տեղ են գտնում: Դրա համար պետք է աշխատենք, առաջին հերթին՝ մենք: Պետք է լինենք համառ, հույսներս առաջնահերթ դնենք մեր կամքի վրա, երբեք անտարբեր չլինենք ու չմտածենք, որ ամեն ինչ կորած է, կորսված: Եթե մենք կամք ցուցաբերենք, ինչպես ցուցաբերել ենք Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ և ցույց տանք, որ մեզ համար անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ապա այդ ամենը վերջապես հաշվի կառնվի»,- համոզմունք հայտնեց Դավիթ Բաբայանը: Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով կողմերը հայտարարություն  են ընդունել: 
14:58 - 01 նոյեմբերի, 2022
Մենք մերժելու ենք ցանկացած առաջարկ, որտեղ Արցախը կդիտարկվի Ադրբեջանի մաս. Դավիթ Բաբայան

Մենք մերժելու ենք ցանկացած առաջարկ, որտեղ Արցախը կդիտարկվի Ադրբեջանի մաս. Դավիթ Բաբայան

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։  Վերջինիս ելույթը ներկայացնում ենք ստորև.   «Սիրելի ժողովուրդ, ողջունում եմ բոլորիդ։ Միայն այն փաստը, որ բոլորդ կանգնած եք այստեղ, այն, որ տասնյակ հազարավոր արցախցիներ և հայեր հավաքվել են այստեղ, արդեն պատգամ է մարդկությանը, միջազգային հանրությանը, տարբեր երկրներին։ Իսկապես, մենք ապրում ենք օրհասական ժամանակաշրջան, առերեսվում ենք գոյաբանական խնդիրների, ավելին ոչ միայն Արցախը, այլ նաև մայր Հայաստանը և Սփյուռքն են առերեսվում  նմանատիպ խնդիրների։ Նրանց ապագան կախված է արցախցուց, Արցախից։  Ի՞նչ պետք է անենք, որ դուրս գանք այս ծանր վիճակից, իհարկե պետք է աշխատենք և՛ ներքին,և՛ արտաքին ոլորտներում։ Ներքին ոլորտներում ամենակարևորը այն է, որ չլինենք անտարբեր, դա կարող է կործանել մեզ։  Յուրաքանչյուրիցդ է կախված մեր ապագան, յուրաքանչյուրիցս է կախված լինելու է հաղթանակ, թե պարտություն։  Ինչ վերաբերում է արտաքինին, իհարկե, մեծ աշխատանք է տարվում համայն հայության հետ մեկտեղ։ Պետք է  լինենք  սկզբունքային, պետք է տեղ տանք արհեստավարժությանը և հայրենասիրությանը։ Մեզ համար անընդունելի է ցանկացած առաջարկ, փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի Ադրբեջանի մաս, մենք մերժելու ենք ցանկացած նման առաջարկ։  Եթե այդպիսի առաջարկ ներկայացնեն մեզ տարբեր երկրներ, մենք դա դիտարկելու ենք միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։  Հավատացեք, որ իվիճակի ենք պաշտպանել Արցախը, հավատացեք, որ կա այդ ներուժը։  Յուրաքանչյուրս հիմա ունի ընտրության հնարավորություն, կամ պետք է պատմության մեջ մտնենքամենաթուլամորթ,ամենաանարժանապատիվ, ամենաանհայրենիք սերունդ, որի ժամանակ կործանվեց բիբիլիական Արցախը, կամ պետք է պատմության մեջ մտնենք, որպես սկզբունքային, հայրենասեր սերունդ, որն անկախ դժվարություններից` կարողացավ փրկել այս աստվածային հողակտորը։  Ես համոզված եմ, որ մենք դա կարող ենք անել, քանի որ ունենք Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ, ունենք Շուշի, որը նայում է մեզ վրա։  Ի վերջո, ոնց ենք նայելու մեր երեխաներին, մեր մեծերին, մեր սգացող մայրերին, ինչպես ենք կանգնելու մեր հերոսների հիշատակի առջև, ինչ պատասխան ենք տալու Աստծո առջև, հետևաբար պետք է բոլորս իմանանք, որ մեր  ճակատագիրը միասնական է, չի լինեոլւ ոչ մի խաղ ժողովդրի մեջքի հետևից։ Բոլորս միասին պահելու ենք Արցախը, անկախ բոլոր դժվարություններից և այդ շանսը կա։ Մենք բարձր ենք գնահատում ՌԴ դերակատարությունը տարածաշրջանում ռ Խաղաղապահ առաքելության այդ բարդ գործը որն իրականացվում է։ Երբ մենք ասում ենք, որ ՌԴ-ն ու ռուս ժողովուրդը եղբայրական է, ուզում ենք հայտարարել, որ դա ուղված չէ որեէ պետության դեմ, որովհետև մենք ունենք Սփյուռք։  Եկեք բռունցքվենք, կան բոլոր շանսերը Արցախը պահելու։ Իմաստություն և ուժ մեր ժողովուրդին»։
16:42 - 30 հոկտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարարն ու Ռուբեն Վարդանյանը քննարկել են ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Արցախի ԱԳ նախարարն ու Ռուբեն Վարդանյանը քննարկել են ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հոկտեմբերի 19-ին ընդունել է բարերար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, նշելով, որ նույն օրը տեղի է ունեցել նաև Ռուբեն Վարդանյանի հանդիպում-քննարկումը ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների հետ։ Քննարկվել է Արցախի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։Դավիթ Բաբայանը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի զարգացման ու զորացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ ընդգծելով այդ որոշման կարևորությունը թե՛ քաղաքական, թե՛ բարոյական տեսանկյուններից։Նախարարը երախտագիտություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին Արցախին մշտապես սատարելու համար և շեշտել այս բարդ շրջանում արցախակենտրոն մոտեցում և ազգային մտածելակերպ ունեցող գործիչների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։
17:01 - 19 հոկտեմբերի, 2022