Դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն. Դավիթ Բաբայան |azatutyun.am|
16:25 - 03 նոյեմբերի, 2022

Դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն. Դավիթ Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացմանը, բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

«Ի վերջո պետք է հասկանանք՝ ինչ կարող սպասվել հայոց քաղաքակրթությանը, եթե հանկարծ կործանվի Արցախը, այնուհետև սարսափելի, մահացու վտանգներ մայր Հայաստանի համար, դե եթե մայր Հայաստանն էլ չլինի, էլ ի՞նչ սփյուռք», - հավելեց Բաբայանը:

Պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին, թե ինչո՞ւ չեն հայտարարում, որ «Հայաստանը ինչ թուղթ էլ ստորագրի, մենք դա չենք ընդունելու», Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում՝ «ինչ էլ որ ստորագրի», կարող է լավ բան է ստորագրում, մենք պետք է ասենք՝ ինչ է Հայաստանը ստորագրում է, մենք դե՞մ ենք: Սա մեկ հայրենիք է, այո, տարբեր պետություններ են, բայց այնքան են իրար հետ կապված, որ Արցախի ճակատագրից կախված է նաև Հայաստանի ճակատագիրը, հայ ժողովրդի, դրա համար մենք ոչ թե ինչ-որ մեկին վերջնագրեր ենք ներկայացնում, ոչ, մենք ասում ենք՝ «ժողովուրդ ջան, էս է, մենք միասնական ենք», հետևաբար պետք է լինի այնպես, որ Արցախի ճակատագիրը չվտանգվի, որովհետև միայն վտանգը չի, ցեղասպանություն է լինելու, դրանից հետո անցնելու են Հայաստանին: Արցախը ծանր բան է, բայց բեռ չէ: Վահան է եղել, իսկ վահանը ծանր պետք է լինի, թղթյա վահան չի լինում: Հիմա տեսնում եք չէ՞, որ Արցախը վիրավորված, այդ վահանը ջարդուխուրդ եղած ինչպիսի վտանգներ է առաջացել մայր Հայաստանի համար»:

Մեկ այլ հարցի էլ՝ «մի կողմից Արցախի կառավարությունը ողջունում է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը, մյուս կողմից՝ դիմում միջազգային հանրությանը, որ ճանաչեն Արցախի անկախությունը չե՞ք կարծում, որ այս հարցում մեղմ ասած սխալ հաշվարկված քաղաքականություն եք վարում», Արցախի ԱԳ նախարարը պատասխանեց. «Ազգային ժողովի այս հայտարարության մեջ նշվել է նաև Կոսովոն: Այսինքն՝ մենք պետք է հնարավորինս օբյեկտիվ լինենք: Խնդիրը նա չէ, որ մենք պետք է գնահատական տանք՝ ով է ճիշտ, ով է սխալ. հիմա արևմտյան աշխարհը չի ընդունում ցանկացած բան, որը կապված է Ռուսաստանի հետ, սա պարզ է, որովհետև իրենց մոտ հարաբերությունները մտել են բավականին թեժ ժամանակաշրջան, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ չեն ընդունում, օրինակ, այն, ինչ տեղի է ունենում արևմտյան բլոկում, նույն Կոսովոյի վերաբերյալ լրիվ իրարամերժ կարծիքներ են»:

Արցախի ԱԳ նախարարն ընդգծեց՝ «պետք է փորձենք ցանկացած ինքնորոշման իրավունք և նրա իրականացման փաստն օգտագործենք, փաստենք, որ այդպես կա, և մենք էլ դրանից ինչ-որ մի օգուտ կարողանանք քաղել»:

«Մեր խնդիրն այն չէ, որ մենք մտնենք, տեսնենք՝ ով է ճիշտ, ով է սխալ, նախևառաջ սա մեր գործը չէ, երկրորդ՝ մենք այդ ռեսուրսը չունենք և իմաստ էլ չկա մտնենք այդ ամենի մեջ», - հավելեց Բաբայանը:

Շարունակությունը azatutyun.am- ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել