Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի հարվածները պետք է դիտարկել ՌԴ-ի դեմ․ Դավիթ Բաբայան |24news.am|
22:49 - 18 նոյեմբերի, 2022

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի հարվածները պետք է դիտարկել ՌԴ-ի դեմ․ Դավիթ Բաբայան |24news.am|

24news.am: Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի հարվածները պետք է դիտարկել ՌԴ-ի դեմ․ Ալիևի խոսքերն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ իրենց պետական քաղաքականության կարևորագույն ուղղությունների մի մասն է ՌԴ-ին հարվածելը։ Իհարկե, նրանք պետական մակարդակով ոչինչ չեն ասում, բայց առանձին գործիչների, վերլուծաբանների միջոցով հակառուսական մեծ արշավ են սկսել: Այս մասին ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ պատրաստ է խոսել ԼՂ-ում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին Ռուբեն Վարդանյանն է, նա ուղարկվել է շատ հստակ օրակարգով:

Բաբայանի խոսքերով, ՌԴ-ի հետ որևէ գաղտնի օրակարգ չկա, ՌԴ-ն կողմ է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվեն, միաժամանակ հասկանալով, որ Արցախի հարցը հիմա բարդ է լուծել, այն պետք է թողնել ապագային, Ադրբեջանն էլ փորձում է առիթից օգտվել։

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ Բաքվի համար անընդունելի է, որ խաղաղության պայմանագրում նշվի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը, Դավիթ Բաբայանը նշեց, որ Ալիևը շատ բան կարող է ասել, եթե ՀՀ-ն ընդունի նրանց ասածը, ապա մենք, որպես ժողովուրդ, կդադարենք գոյություն ունենալ, պետք է այս հարցում սկզբունքորեն պաշտպանենք մեր շահը:

«ՀՀ իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ պայմանագրում վերապահում լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասով, Արցախը չի´ եղել և չի´ լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց Բաբայանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Իլհամ Ալիևը հայտարարել է. «Կարծում եմ՝ կարևոր է, որ Հայաստանը հստակ հայտարարի, թե իրականում ինչ է ուզում։ Եթե նրանք ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այս մասին խոսել Ղարաբաղի հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նմանների [Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի-խմբ․], որոնց գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր փողեր կան։

Նրան Մոսկվայից ուղարկել են Ղարաբաղ շատ հստակ օրակարգով։ Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող եւ այնտեղ ապրել ցանկացող մարդկանց հետ։ Ի դեպ, այս գործընթացը սկսվել է։ Եթե նոր նշված որոշ երկրներից, այսինքն՝ դրսից միջամտություն չլիներ, և այդ գործընթացը կասեցնելու փորձեր չլինեին, ապա կարծում եմ, որ գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել»։

Ալիևը նաև հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է «Ադրբեջանում բնակվող հայերի» հետ կապված խնդիրները ներառել խաղաղության պայմանագրում։ «Չի լինի։ Դա անհնար է։ Մենք սրան չենք համաձայնի։ Ուստի մեզ անհրաժեշտ է Հայաստանի կառավարության միանգամայն հստակ դիրքորոշումն իր օրակարգի վերաբերյալ։ Ես վերջերս ասացի, որ եթե նրանք խաղաղություն են ուզում, մենք էլ խաղաղություն ենք ուզում։ Եթե   նրանք խաղաղություն չեն ուզում, ապա դա իրենց ընտրությունն է։ Մենք երեսուն տարի խաղաղություն չենք ունեցել, և Հայաստանը չպետք է մոռանա, թե ինչով է դա ավարտվել», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Առավել մանրամասն՝ 24news.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել