Մոլդովա

Մոլդովայի ժողովուրդը փոքր տարբերությամբ «այո» է ասել ԵՄ անդամակցությունը որպես սահմանադրական նպատակ ամրագրելու հանրաքվեում

Մոլդովայի ժողովուրդը փոքր տարբերությամբ «այո» է ասել ԵՄ անդամակցությունը որպես սահմանադրական նպատակ ամրագրելու հանրաքվեում

Մոլդովական սփյուռքի ձայների ճնշող աջակցությունը կարողացել է փոքր տարբերությամբ, սակայն փոխել ԵՄ անդամակցությանը վերաբերող քվեարկության արդյունքները:  Ձայները, ի վերջո բաշխվել են հետևյալ կերպ՝ 50.39%-ը քվեարկել է «այո», 49.61%-ը՝ «ոչ»: Նշենք, որ հանրաքվեն նպատակ ուներ որոշել արդյոք պետք է սահմանադրության մեջ ներառել դրույթ, որը ԵՄ անդամակցությունը սահմանում է որպես նպատակ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Մոլդովայում անցկացվել են երկակի քվեարկություններ (նախագահի ընտրություն և ԵՄ անդամակցության հանրաքվե)։ Նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ եղել է արտաքին «աննախադեպ» միջամտություն, երբ նախնական արդյունքները ցույց տվեցին, որ ընտրությունները գնում են դեպի սերտ երկրորդ փուլ, իսկ ԵՄ հանրաքվեն հասել է վերջնագծին։  Ձայների ավելի քան 92%-ի հաշվարկից հետո հայտարարվել էր, որ ԵՄ անդամակցությանը հանրաքվեում մոլդովացիների 52%-ը քվեարկել է «ոչ», իսկ 47%-ը՝ «այո»: 
12:21 - 23 հոկտեմբերի, 2024
Ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովային եվրոպական ընտրության կապակցությամբ |1lurer.am|

Ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովային եվրոպական ընտրության կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովայի ժողովրդին և նախագահ Մայա Սանդուին՝ ԵՄ-ին երկրի անդամակցության հանրաքվեի քվեարկության արդյունքների կապակցությամբ։ Ըստ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քվեաթերթիկների 99,7%-ի հաշվարկի արդյունքների՝ հանրաքվեի մասնակիցների 50,46%-ը կողմ է արտահայտվել Քիշնևի եվրոպական կուրսին։ Հոկտեմբերի 20-ին Մոլդովայի քաղաքացիներին խնդրել էին պատասխանել «այո» կամ «ոչ» հարցին. «Սատարո՞ւմ եք Սահմանադրության փոփոխություններին, որպեսզի Մոլդովայի Հանրապետությունը միանա Եվրամիությանը»: Նույն օրը Մոլդովայում անցկացվել է նաև նախագահի ընտրություն: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ առաջատարը պետության ներկա ղեկավարՄայա Սանդուն է, որն առաջադրվել է երկրորդ ժամկետի համար: Նա ստացել է ձայների 42 տոկոսից ավելին, Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ, ծագումով Գագաուզիայից Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 26 տոկոս։ Այդ երկու թեկնածուն էլ անցնում է երկրորդ փուլ, որը նշանակված Է նոյեմբերի 3-ին:
20:12 - 21 հոկտեմբերի, 2024
Մոլդովացիների 52%-ը դեմ է քվեարկել ԵՄ անդամակցության մասին դրույթին |civilnet.am|

Մոլդովացիների 52%-ը դեմ է քվեարկել ԵՄ անդամակցության մասին դրույթին |civilnet.am|

civilnet.am: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ կիրակի օրը երկրում անցկացված երկակի քվեարկություններում (նախագահի ընտրություն և ԵՄ անդամակցության հանրաքվե) եղել է արտաքին «աննախադեպ» միջամտություն, երբ նախնական արդյունքները ցույց տվեցին, որ ընտրությունները գնում են դեպի սերտ երկրորդ փուլ, իսկ ԵՄ հանրաքվեն հասել է վերջնագծին, հաղորդում է Reuters-ը։ Նախագահական ընտրություններում Սանդուն ստացել է ձայների 38%-ը, իսկ նրա գլխավոր մրցակիցը՝ նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 28%-ը, ինչը նշանակում է երկրորդ փուլ, որը կանցկացվի նոյեմբերի 3-ին: Ձայների ավելի քան 92%-ի հաշվարկից հետո հանրաքվեում մոլդովացիների 52%-ը քվեարկել է «ոչ», իսկ 47%-ը՝ «այո» ԵՄ անդամակցությանը: Չնայած տարբերությանը, վերլուծաբանները նշել են, որ «այո»-ի ճամբարը դեռ կարող է հաղթել, քանի որ մեծամասամբ ԵՄ կողմնակից սփյուռքի քվեաթերթիկները դեռ չեն հաշվարկվել: Հանրաքվեն նպատակ ուներ որոշել՝ արդյոք սահմանադրության մեջ ներառել դրույթ, որը ԵՄ անդամակցությունը սահմանում է որպես նպատակ: «Ոչ» քվեն իրավաբանորեն պարտադիր չի լինի, բայց կնպաստի Ստոյանոգլոյի քարոզարշավին և հարված կլինի Սանդուին: Արևմտամետ գործող նախագահը ցանկանում է, որ Մոլդովան մինչև 2030-ը միանա ԵՄ-ին: Մոլդովացիներին հղած ուղերձում Սանդուն ասել է, թե կան «հստակ ապացույցներ», որ քրեական խմբավորումները, համագործակցելով Մոլդովայի շահերին թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի հետ, փորձել են գնել 300,000 ձայն, ինչը նա անվանել է «աննախադեպ մասշտաբի խարդախություն»: «Նրանց նպատակն էր խաթարել ժողովրդավարական գործընթացը: Նրանց մտադրությունն էր հասարակության մեջ վախ և խուճապ տարածել… Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին, և կպատասխանենք վճռական որոշումներով», – ասել է նա: Քվեարկությունից առաջ մի շարք մեղադրանքներ են հնչել Ռուսաստանում բնակվող և փախուստի դիմած մագնատ Իլան Շորի հասցեին՝ ընտրություններին միջամտության վերաբերյալ: Մոսկվան հերքում է միջամտությունը։ Շորը ևս հերքում է իրեն մեղսագրվող արարքները: Այս ամսվա սկզբին Մոլդովայի ոստիկանությունը Շորի դեմ մեղադրանք էր առաջադրել, և նա հեռակա դատապարտվել է խարդախության և գողության համար՝ առնվազն 130,000 ընտրողների կաշառելու փորձի մեջ՝ «ոչ» քվեարկելու և ընտրություններում «մեր թեկնածուին» աջակցելու համար: Շորը սոցիալական ցանցերում բացահայտ առաջարկել է վճարել մոլդովացիներին՝ մյուսներին համոզելու որոշակի քվեարկելու, և ասել է, որ դա իր վաստակած գումարի օրինական օգտագործում է: Երկուշաբթի վաղ առավոտյան նա ասել է, որ մոլդովացիները քվեարկել են հանրաքվեի դեմ։ «Այսօր շնորհավորում եմ ձեզ, դուք պարտվեցիք ճակատամարտում»,- դիմելով Սանդուին՝ ասել է նա: Քվեարկությունից առաջ Մոլդովայի իշխանությունները փակել էին առցանց ռեսուրսներ, որոնք, ըստ նրանց, ապատեղեկատվություն էին տարածում։ Իշխանությունները հայտարարել էին, թե բացահայտել են Ռուսաստանում մոլդովացիներին զանգվածային անկարգություններ կազմակերպելու վերապատրաստման մի պլան և քրեական գործեր էին հարուցել Շորի կողմնակիցների դեմ: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:59 - 21 հոկտեմբերի, 2024
Ուկրաինայում պատերազմի, Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքները կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. Զուրաբիշվիլի |tert.am|

Ուկրաինայում պատերազմի, Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքները կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. Զուրաբիշվիլի |tert.am|

tert.am: Ուկրաինայում պատերազմի, ինչպես նաև Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքներն ի թիվս այլնի կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. այս մասին, 1tv.ge-ի փոխանցմամբ, Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ընդգծելով, որ պաշտոնական Երևանը գնում է Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով:«Վրաստանում միշտ եղել են դեմոկրատական և եվրոպամետ ուժեր։ Նրանք ներկայացնում են երկրի մեծ մասը։ Նրանք գիտեն, թե որտեղ է մեր ապագան։ Նրանք գիտեն, որ Վրաստանն այլ այլընտրանք չունի։ Վրաստանի բնակչության 80 տոկոսը, չնայած պատերազմին և Ռուսաստանի բազմաթիվ փորձերին՝ փոխելու Վրաստանի ուղին, երկար տարիներ հաստատակամորեն աջակցել է եվրոպական ուղուն և Վրաստանի եվրոպական ապագային։ Հոկտեմբերի 26-ին նշանակված ընտրությունները վճռորոշ են լինելու: Շատ ուժեր գործում են Վրաստանի կամքին հակառակ, բայց ես վստահ եմ, որ մեր ապագան Եվրոպայում է։ Ուկրաինան, այժմ պայքարելով իր անկախության համար, պայքարում է նաև Եվրոպայի, ինչպես նաև Վրաստանի ազատության համար։ Եվրոպայի ճակատագիրը կորոշվի Ուկրաինայի պատերազմի, ինչպես նաև Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքներով։ Դրանք կկանխորոշեն նաև Սև ծովի անվտանգությունը և ապագան... Դրանք կկանխորոշեն Եվրոպայի և մեր արևմտյան գործընկերների դերը կովկասյան տարածաշրջանում, կկանխորոշեն Հայաստանի ապագան, որը նույնպես գնում է Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով։ Այնպես որ, այն ամենը, ինչ այսօր դրված է խաղասեղանին, շատ կարևոր է, և ամենակարևորը խաղաղությունն է: Խաղաղություն, որը կարտահայտվի Վրաստանում և Մոլդովայում ժողովուրդների ազատ կամարտահայտմամբ»,- ասել է Զուրաբիշվիլին։Հոկտեմբերին Մոլդովայում կայանալու են նախագահական, իսկ Վրաստանում՝ խորհրդարանական ընտրություններ:
13:19 - 02 հոկտեմբերի, 2024
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Վստահ եմ, որ մեր երկու ժողովուրդների բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա խարսխված կառուցողական հարաբերությունները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ Հայաստանի և Մոլդովայի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման համար, որին նոր լիցք է հաղորդվել տարբեր մակարդակներում շփումների ակտիվացմամբ: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և ամենայն բարիք»:
10:12 - 27 օգոստոսի, 2024
ՀՀ և Մոլդովայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարբեր հարթակներում համագործակցության օրակարգի ընդլայնման պատրաստակամությունը

ՀՀ և Մոլդովայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարբեր հարթակներում համագործակցության օրակարգի ընդլայնման պատրաստակամությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին՝ այդ հարցում ընդգծելով նաև երկու գերատեսչությունների միջև վերջերս կայացած քաղաքական խորհրդակցությունները և դրանց շարունակականության կարևորությունը։ Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները ընդգծել են տարբեր հարթակներում համագործակցության օրակարգի ընդլայնման, այդ նպատակով փոխայցելությունների և ոլորտային ուղղություններով փորձի փոխանակման իրականացման հարցում փոխադարձ պատրաստակամությունը։
21:28 - 26 օգոստոսի, 2024
Սանդուն Մոլդովայի քաղաքացիներին կոչ է արել մասնակցել ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ Սահմանադրական հանրաքվեին
 |1lurer.am|

Սանդուն Մոլդովայի քաղաքացիներին կոչ է արել մասնակցել ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ Սահմանադրական հանրաքվեին |1lurer.am|

1lurer.am: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հանդես է եկել ուղերձով՝ կոչ անելով երկրի քաղաքացիներին՝ մասնակցել Եվրամիությանը Քիշնևի անդամակցության վերաբերյալ Սահմանադրական հանրաքվեին, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 20-ին: «Անկախ նրանից՝ կողմ եք, թե դեմ Մոլդովայի Հանրապետության անդամակցությանը Եվրամիությանը, ես կոչ եմ անում գալ հանրաքվեի։ Եթե դուք հրաժարվում եք քվեարկել, ապա դա նույնն է, թե ասեք, որ ձեզ համար միևնույն է, թե ինչ կլինի Մոլդովայի, ձեր ընտանիքի, ձեր կյանքի հետ։ Հանրաքվե անցկացնելու որոշումը այն համոզմունքի վրա է հիմնված, որ հենց ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը»,- իր տեսաուղերձում հայտարարել է Սանդուն։   Այս տարվա հունիսին նա հրամանագիր է ստորագրել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին: Հանրաքվեի արդյունքները հիմք կհանդիսանան Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար, որոնք կարմագրեն Մոլդովայի՝ Եվրամիության հետ ինտեգրվելու ձգտումը:
18:35 - 20 օգոստոսի, 2024
Մեկնարկում են Ուկրաինայի՝ ԵՄ-ի անդամակցության շուրջ բանակցությունները
 |azatutyun.am|

Մեկնարկում են Ուկրաինայի՝ ԵՄ-ի անդամակցության շուրջ բանակցությունները |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Լյուքսեմբուրգում նախատեսված է Ուկրաինայի և Եվրամիության միջև միջկառավարական նիստը, որին պաշտոնապես կհայտարարվի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր ԵՄ-ն սկսում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները։ Մենք այս երկու երկրների համար նշանակալի փուլի նախաշեմին ենք։ Միասին մենք կարող ենք ստեղծել ավելի մեծ և խոստումնալից Եվրոպա»,- հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Ապրիլի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կատարել է անդամակցության բանակցությունները սկսելու բոլոր նախապայմանները։ Անցած շաբաթներին Եվրահանձնաժողովը հաստատեց այդ պնդումը, սակայն ԵՄ դեսպանների հանդիպմանը Հունգարիայի առարկությունների պատճառով բանակցություններ սկսելու վերաբերյալ առաջարկությունը չընդունվեց։ Բուդապեշտի կարծիքով՝ Կիևի քալերը բավարար չեն Ուկրաինայում հունգարական փոքրամասնության իրավունքները պաշտպանության հարցում։ Խնդիրն ի վերջո լուծվեց շրջանակային համաձայնագրում ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ Ուկրաիայի կողմից հատուկ հանձնառություն ստանձնելու շնորհիվ։ Ուկրաինայի իշխանությունները պարտավորվել են պարբերաբար զեկուցել Եվրահանձնաժողովին ազգային փոքրամասնությունների իրավունքների ոլորտում բարեփոխումների առաջընթացի մասին։
15:02 - 25 հունիսի, 2024
Էնթոնի Բլինքենը մեկնել է Մոլդովա
 |1lurer.am|

Էնթոնի Բլինքենը մեկնել է Մոլդովա |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եվրոպական շրջագայության շրջանակներում մեկնել է Մոլդովա։ Քիշնևում պետքարտուղար Բլինքենը հանդիպել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և մյուս պաշտոնյաների հետ՝ վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը ԵՄ-ին Մոլդովայի անդամակցությանը և էներգետիկ անվտանգությանը»,- ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ: Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնը վերաբերվում է Քիշնևին որպես շատ արժեքավոր գործընկեր տարածաշրջանում: «Մենք մշտական հանձնառություն ունենք միասին աշխատելու բոլոր այն ոլորտներում, որոնք դուք առաջարկել եք, ներառյալ ճկուն ժողովրդավարության կառուցումը, աջակցությունը ներառական տնտեսական աճին, օգնությունը ձեր երկրին շարունակել դիվերսիֆիկացնել էներգիայի մատակարարումը, որպեսզի կախված չլինեք որևէ մեկից կամ մեկ աղբյուրից»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:    Մոլդովայից հետո պետքարտուղարը կմեկնի Պրահա, որտեղ կհանդիպի Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկու և չեխ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինային աջակցությունը, համատեղ պաշտպանության արդիականացումն ու էներգետիկ կապերի խորացումը:   Պրահայում Էնթոնի Բլինքենը կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որի նպատակը ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի առաջնահերթությունների քննարկումն է։
21:29 - 29 մայիսի, 2024
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է հարցին՝ արդյոք Հայաստանը կարո՞ղ է հետևել Մոլդովայի օրինակին և դուրս գալ ԱՊՀ-ից |tert.am|

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է հարցին՝ արդյոք Հայաստանը կարո՞ղ է հետևել Մոլդովայի օրինակին և դուրս գալ ԱՊՀ-ից |tert.am|

tert.am: Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում, ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է հետևել Մոլդովայի օրինակին և մտածել ԱՊՀ-ից դուրս գալու մասին։ Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է ԱՊՀ-ում և շահագրգիռ մասնակից է Համագործակցության մեջ, նշել է դիվանագետը։ «Որոշակի փուլում ԱՊՀ հարթակում Երևանի ակտիվության նվազում իսկապես նկատվել է, սակայն ընդհանուր առմամբ տարվա արդյունքները կարելի է դրական համարել՝ հայկական կողմը միացել է հոկտեմբերին Բիշքեկում կազմակերպության գագաթնաժողովի որոշումների մեծ մասին։ 2023 թվականի 13-ին աջակցել է Համագործակցության կանոնադրական մարմինների նախորդ տարի ընդունված գրեթե բոլոր համատեղ հայտարարությունները»,- ասել է նա։ «Մենք կազմակերպությունում որևէ «պառակտման» նշաններ չենք տեսնում, ընդհակառակը, չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, ԱՊՀ-ի ներսում փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ուղղություններով»,- ասել է դիվանագետը։ ԱՊՀ ձևաչափում առկա մեխանիզմները, որոնք թույլ են տալիս երկրներին ինքնուրույն որոշել ներգրավվածության աստիճանը կազմակերպության գործերին, պայմաններ են ստեղծում համագործակցության հետագա խորացման համար, ընդգծել է նա։ Ավելի վաղ Մոլդովայի արտաքին քաղաքականության և եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դոյնա Գերմանը հայտարարել էր, որ հանրապետությունը վերջնականապես դուրս կգա ԱՊՀ-ից մինչև 2024 թվականի վերջ։
10:52 - 08 փետրվարի, 2024
Մոլդովայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ |azatutyun.am|

Մոլդովայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանում Մոլդովայի դեսպան Լիլիան Դարիուսը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան խիստ բողոք է ներկայացվել՝ կապված «պաշտոնական Քիշնևի ոչ բարեկամական գործողությունների հետ»։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարում է՝ եթե դրանք շարունակվեն, ապա ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում լրացուցիչ պատասխան միջոցներ ձեռնարկել։ Մոսկվան ընդգծել է, որ արձանագրել է «ռուսական և ռուսալեզու լրատվամիջոցների քաղաքական դրդապատճառներով հետապնդումների փաստեր, որոնք հակասում են խոսքի ազատության և լրագրողների իրավունքների պաշտպանության ոլորտում Քիշնևի միջազգային պարտավորություններին։ Մոլդովա մուտք գործող ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականության դեպքերը դարձել են համակարգային, Մոլդովայի ղեկավարությունը շարունակում է հակառուսական բնույթի ագրեսիվ հայտարարություններ անել»։ Ի պատասխան՝ դեսպանին զեկուցվել է մոլդովացի մի շարք պաշտոնյաների մուտքը Ռուսաստան արգելելու որոշման մասին։ Մոսկվան նաև մտահոգություն է հայտնել Մոլդովայի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների հրահանգիչների մասնակցությամբ Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողների վերապատրաստման մասին տեղեկությունների կապակցությամբ: «Նման աջակցությունն անընդունելի է, այն հանգեցնում է Մոլդովայի չեզոք կարգավիճակի քայքայմանը և Կիևի ռեժիմի կողմից ռազմական գործողություններին նրա անմիջական մասնակցությանը», - ասված է արտգործնախարարության հաղորդագրությունում։
09:54 - 11 հունվարի, 2024
Մոլդովան մտադիր է դուրս գալ խաղաղապահների և հակաահաբեկչական աջակցման ԱՊՀ համաձայնագրերից
 |armeniasputnik.am|

Մոլդովան մտադիր է դուրս գալ խաղաղապահների և հակաահաբեկչական աջակցման ԱՊՀ համաձայնագրերից |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մոլդովայի խորհրդարանը ԱՊՀ շրջանակում ևս երկու համաձայնագիր է չեղարկում՝ ռազմական դիտորդների և հավաքական խաղաղապահ ուժերի վերաբերյալ, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում կառույցների աջակցմանն ուղղված համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոլդովայի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը։ Այս տարեսկզբից Մոլդովայի խորհրդարանը ԱՊՀ-ի շրջանակում 22 համաձայնագիր է չեղյալ հայտարարել։ «Արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական կոմիտեի անդամները երկուշաբթի օրվա նիստին հավանություն են տվել 1992 թվականի մարտի 20-ին Կիևում ստորագրած ռազմական դիտորդների խմբի և հավաքական խաղաղապահ ուժերի վերաբերյալ ԱՊՀ համաձայնագրի չեղարկման մասին զեկույցներին, ինչպես նաև հակամարտության գոտիներում ռազմական դիտորդների և հավաքական խաղաղապահ ուժերի խմբերի նախապատրաստման և կիրառման ժամանակավոր ընթացակարգի մասին արձանագրության չեղարկմանը, որը ստորագրվել է 1992 թվականի օգոստոսի 4-ին։ Եվս մեկ փաստաթուղթ, որը կչեղարկվի, ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի ձևերի դեմ պայքարի ոլորտում իրավասու մարմինների տեխնիկանյութական անվտանգության ապահովման նպատակով համագործակցության մասին համաձայնագիրն է», - նշվում է ԶԼՄ-ների համար տարածած խորհրդարանի հաղորդագրության մեջ։ Առաջին փաստաթղթի չեղարկումն առաջարկել է հանրապետության ՊՆ-ն։ Նախագծի տեղեկատվական գրության մեջ նշվում է, որ որպես ԱՊՀ անդամ պաշտոնական Քիշնևի համար նպատակահարմար չէ կատարել այդ համաձայնագրերը, քանի որ երկիրը ԱՊՀ շրջանակում չի փոխգործակցում ռազմաքաղաքական ոլորտում։ Երկրորդ նախաձեռնությունը պատկանում է Տեղեկատվության և անվտանգության ծառայությանը, որը նշում է, որ վերջին տարիներին այդ փաստաթղթի դրույթներից չի օգտվել։ Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանը չեղարկել էր տեղեկատվական գործունեության ոլորտում Տեղեկատվության և անվտանգության ծառայության և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության համագործակցության մասին ՌԴ-ի հետ 1994 թվականի ապրիլի 18-ին Քիշնևում ստորագրած միջկառավարական համաձայնագիրը։ Մոլդովայի իշխանությունները նախորդ տարվանից սկսեցին խոսել ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերի չեղարկման անհրաժեշտության մասին։ Նախարարությունները մտադիր են վերլուծել ԱՊՀ-ի հետ կնքած բոլոր համաձայնագրերը և չեղարկել նրանք, որոնք «անարդյունավետ» են դարձել՝ հույս ունենալով դրանք փոխարինել ԱՊՀ երկրների հետ երկկողմ պայմանագրերով։
17:42 - 18 դեկտեմբերի, 2023