«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Հայկ Կոնջորյանը նամակներով կոչ է արել գործընկերներին մեծացնելու Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը

Հայկ Կոնջորյանը նամակներով կոչ է արել գործընկերներին մեծացնելու Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին: Որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար՝ նամակով դիմել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին: Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ նամակով դիմել է Կիպրոսի գործընկերոջը` Հարիս Գյորգեադեսին: Նամակներում Հայկ Կոնջորյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու հանցավոր քաղաքականության շուրջ: Նա կոչ է արել գործընկերներին գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` օր առաջ բացելու Լաչինի միջանցքը և կատարելու իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Գազամատակարարումը դադարեցված է հունվարի 17-ից՝ ժամը 13։00-ից։   Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ կայքից
17:30 - 17 հունվարի, 2023
Իշխող ուժը որոշում ունի չդիմել ՍԴ՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով
 |azatutyun.am|

Իշխող ուժը որոշում ունի չդիմել ՍԴ՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով |azatutyun.am|

azatutyun.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում ունի չդիմել Սահմանադրական դատարան, ԱԺ խորհրդի նիստից հետո հայտնեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Խորհրդի նիստին ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին, ինչը նշանակում է, որ հաջորդ շաբաթ ևս նիստ է կայանալու, սակայն ամեն դեպքում Կոնջորյանը նշեց, որ որոշել են չդիմել ՍԴ: Խորհրդի օրակարգում ներառված էր 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Այդ պատգամավորներն են՝ Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Արմեն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արգիշտի Գևորգյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադևոս Ավետիսյանը, Արթուր Սարգսյանը, Արթուր Խաչատրյանը, Արեգնազ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը և Զեմֆիրա Միրզոյանը: Նրանք բոլորը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ են:
17:15 - 13 հունվարի, 2023
Հայաստանն այսուհետ ճնշման տակ որևէ բանակցությունների չպիտի մասնակցի. Վիգեն Խաչատրյանը |azatutyun.am|

Հայաստանն այսուհետ ճնշման տակ որևէ բանակցությունների չպիտի մասնակցի. Վիգեն Խաչատրյանը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանն այսուհետ ճնշման տակ որևէ բանակցությունների չպիտի մասնակցի, կարծում է Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ ճիշտ համարելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ դեկտեմբերի 23-ի մոսկովյան հանդիպմանը չգնալը։ Այն, ինչ տեղ է ունենում Լաչինի միջանցքում, կազմակերպված սադրանք է, հայտարարեց պատգամավորը՝ շեշտելով՝ դրա նպատակն է Հայաստանի և Արցախի նկատմամբ ճնշումներ բանեցնելը։ Խաչատրյանի գնահատմամբ՝ ռուսական այսօրվա քաղաքականությունն ավելի շատ միտված է փոխադարձ անվստահությունը խորացնելուն։ Շատ վտանգավոր խաղ է խաղում Ռուսաստանը, նկատեց պատգամավորը։ «Այն, ինչ կատարվում է Լաչինի տարածքում, եթե Ռուսաստանը չցանկանար, այդպիսի գռեհիկ, բիրտ քաղաքականություն Ադրբեջանը չէր վարի Լաչինի տարածքում։ Այն, ինչ վերաբերում է մեր ռազմագերիներին՝ եթե Ռուսաստանը ցանկանար, նրանք վաղուց Հայաստանում կլինեին։ Այն ինչ, վերաբերում է Ադրբեջանի լկտի պահվածքին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուն՝ նորից Ռուսաստանի պարտականությունների կատարման դեպքում տեղի չէր ունենա, մենք պիտի սա ռուսներին բաց ասենք, և կարծում եմ, որ ի տարբերություն ռուսների, մյուսները շահագրգռված են, որ այստեղ խաղաղություն լինի», - ասաց Խաչատրյանը։ Արդյոք Ռուսաստանը շահագրգռված է վերականգնելու նախկին Խորհրդային Միության տարածքը պատգամավորը չի կարող ասել՝ շեշտելով՝ յուրաքանչյուր պետություն իր շահերն է հետապնդում և Հայաստանի ինքնուրույն դառնալու ցանկությունները, նրա խոսքով, պարտադիր չէ, որ համընկնի մյուսների շահերի հետ։ Հիշեցնելով Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, թե Ռուսաստանի համար Խորհրդային Միությունը նախկին ցարական Ռուսաստանն էր, Խաչատրյանը այն ցինիկ որակեց։ «Նախկին ցարական Ռուսաստանում ազգային տարածքներ գոյություն չեն ունեցել, եղել են գավառներ՝ համապատասխան բնակավայրի անունով՝ Նախիջևանի, Երևանի, Թբիլիսիի, չգիտեմ, այսինքն՝ Պուտինը բաց ասաց, որ այսօրվա Ռուսաստանի համար Խորհրդային Միությունը դա նախկին ցարական Ռուսաստանն էր, որն ազգերի իրավունքներ չէր ճանաչում, և այստեղից էլ բխում է Ռուսաստանի այս նյարդային պահվածքը, երբ որ Հայաստանը փորձում է հանդես գալ, որպես ազգային պետություն՝ իր ազգի շահերը երաշխավորելու և ապահովելու, մենք պետք է սա խորությամբ ընկալենք՝ որտեղ է շան գլուխը թաղված։ Ակնհայտ է, որ այսօրվա Ռուսաստանը երբեք չի կարող դառնալ Խորհրդային Միություն՝ բոլոր լավ ու վատ կողմերով, Խորհրդային Միության խնդիրը մի այլ բան է, որովհետև ինքը, որպես համակարգ, դատապարտված էր փլուզման, դա ուրիշ խնդիր է», - եզրափակեց պատգամավորը։ Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը չկայացավ։ Այն հետաձգվեց՝ հայկական կողմի խնդրանքով։ Այս պահին արտգործնախարար Միրզոյանի առաջնահերությունը Լաչինի միջանցքի վերագործարկումն ու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հարցերն են, հայտարարեց Արտգործնախարարության խոսնակը։
15:08 - 26 դեկտեմբերի, 2022
«Ես լավ տղա եմ, ինձ ընտրեք». ԱԺ-ն ընտրում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր
 |hetq.am|

«Ես լավ տղա եմ, ինձ ընտրեք». ԱԺ-ն ընտրում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրությունը: Առաջարկվել են Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանի և Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ չեն մասնակցի իշխող խմբակցության առաջադրած թեկնածուների քվեարկությանը: Փաստացի, Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը քննարկեց առանց ընդդիմության: Թեկնածուներին Ազգային ժողովում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը: Թեկնածու Արման Թովմասյանը խոսեց դատարանների ծանրաբեռնվածության մասին՝ շեշտելով, որ երբեմն պետական մարմիններն, անհարկի բողոքարկելով դատական ակտերը, լրացուցիչ ծանրաբեռնում են վարչական դատարանը: Բացի այդ, պարտվելով կրում են նաև դատական ծախսերի բեռը: Թեկնածուին հարց ուղղեց միայն «Քաղաքացիական պայանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Նրան հետաքրքրում էր՝ արդյոք հնարավոր չէ ծանուցումներն ապահովել բացառապես էլեկտրոնային եղանակով: Արման Թորոսյանը նշեց, որ ծանուցման այսօրվա գործող կարգավորումներով ամբողջովին կարողանում են ապահովել պատշաճ ծանուցումները: Նրա խոսքերով, եթե ամբողջությամբ անցում կատարվի էլեկտրոնային ծանուցմանը, ապա դժվարություններ կառաջանան, օրինակ՝ մարզաբնակների դեպքում: Վահագն Թորոսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պատիվ է հանդես գալ օրենսդիր մարմնում և ներկայացնել իր մոտեցումները: Թեկնածուն կարևորեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի ստեղծումը: Նշեց, որ պալատը մեծ անելիք ունի արդարադատություն իրականացնելու միասնական դատական պրակտիկայի ձևավորման հարցում: Նշեց, որ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք արմատական լուծման կարիք ունեն: Մասնավորապես, գործերի քննության ձգձգումները, որը և՛ գործերի թվի հետ է կապված, և՛ անհարկի բողոքարկումների հետևանք է: Դատավորի թեկնածուն ասաց, որ ոչ մի կերպ արդարացված չէ վարչական մարմինների բողոքարկումներն այն դեպքում, երբ հստակ գիտեն դատական պրակտիկան ինչպես է ձևավորվել, հետևաբար պարտվելու են: «Խիղճը հանդիսանում է մարդու ամենաթանկ զարդը»,- ասաց Վահագն Թորոսյանը՝ հավելելով, որ իր գործունեության ընթացքում իր խղճին դեմ չի գնացել, ինչը կարևոր հանգամանք է դատավոր աշխատելու համար: Պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ վարչական մարմինների կողմից «տրադիցիոն» բողոքարկումները ծանրաբեռնում են դատարանին: Հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր չէ՞ հետազոտություն ներկայացնել, թե ինչպիսին է դատական պրակտիկան, որ եթե 80% դեպքերում դատարանը չի բավարարում, այլևս չբողոքարկեն: Վահագն Թորոսյանը նշեց, որ հաճախ բողոքները «քոփի» են անում: Առաջին ատյանի դատարանում վարչական մարմնի պատասխանը վերադաս ատյանում ներկայացվում է որպես բողոք: Թեկնածուն նշեց, որ երբեմն բողոքները ներկայացվում են զուտ ինչ-որ բան ապացուցելու համար, գուցե՝ վերադասին: Թորոսյանն ասաց, որ այստեղ քննարկվում է երևույթը, որ վարչական մարմնի համար օրենսդրական պարտադիր պահանջ դառնա՝ հաշվի առնել Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումները: Դրանով կբարձրանա մատուցվող արդարադատության որակը, ինչից շահելու են բոլորը: Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը գոհունակություն հայտնեց, որ թեկնածուն ներկայացրեց իր տեսակետը, այդ թվում՝ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: Ապա հետաքրքրվեց հաշտարարության ինստիտուտի մասին: Վահագն Թորոսյանի կարծիքով անհրաժեշտ է, որ ընտանեկան վեճերով զույգերն անցնեն հաշտարարության փուլը, քանի որ այստեղ գործ ունենք ընտանիքի, երեխաների հետ: Արգիշտի Ղազարյանն իր ելույթում ասաց, որ «ծավալուն ելույթի միտում չունի», համաձայն է գործընկերների դիրքորոշումների հետ: Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվեց, արդյոք թեկնածուի համար անհարմարություն է ԱԺ-ի առջև ներկայացնելու իր մոտեցումները՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու համար: Պատգամավորը մատնացույց արեց, որ ընդդիմադիրներին կարծես թե չի հետաքրքրում հարցը և ստացվում է, որ միայն իշխող խմբակցության կողմից է թեկնածուն ընտրվում: Արգիշտի Ղազարյանն ասաց, որ ԱԺ-ի կողմից ընտրվելը, անկախության սեգմենտ պարունակում է:  Ըստ նրա՝ դժվար է կառուցել խոսքը, գտնել մեխանիզմ պատգամավորի, քաղաքական ուժի բարեհաճությունը կորզելու համար: Սակայն, նշեց, որ կաշկանդված չէ ելույթ ունենալու համար: «Ես լավ տղա եմ, ինձ ընտրեք, մեխանիզմը տանում է դրան»,- ասաց Ա. Ղազարյանը: Թեկնածուն ակնհայտ դժգոհ էր, որ Վճռաբեկ դատարանի դատավորին ընտրում է Ազգային ժողովը: Նա իր ելույթից հետո դուրս եկավ դահլիճից, ինչն անհարգալից վերաբերմունք դիտարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Վերջինս նշեց, որ թեկնածուն դեռ պետք է եզրափակիչ ելույթ ունենար ԱԺ ամբիոնից: Շարունակությունը` hetq.am-ում
16:48 - 20 դեկտեմբերի, 2022
ՀՀ-ում խաղային բիզնեսի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն չի կարող լինել
 |armenpress.am|

ՀՀ-ում խաղային բիզնեսի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն չի կարող լինել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Հայաստանում չի կարող լինել այնպիսի հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն, որի անվանումը կարող է կապվել խաղային բիզնեսով զբաղվող կազմակերպության անվանման հետ, այդպիսի հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները պետք է փոխեն իրենց անվանումները: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց հեղինակ Գևորգ Պապոյանը: «Մենք այլևս չենք ունենա այնպիսի հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն, որը իրավունք է ստանում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից, և որի անվանումը վերջին 10 տարվա ընթացքում կարող ենք ուղղակիորեն կապել կամ այն շփոթության աստիճան կարող է նման լինել այնպիսի անվանման, այնպիսի ապրանքանիշի հետ, որը 10 տարվա ընթացքում զբաղվել է խաղաղային բիզնեսով՝ շահումով խաղով, տոտալիզատորով և այլն: Այսպիսով՝ չենք կարող ունենալ խաղային բիզնեսի հայտնի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն»,- ասաց Պապոյանը: Պատգամավորը վստահեցրեց՝ պետությունը տնտեսական առումով խնդիր չունի, գործարարների, բիզնեսի հետ խնդիր չունի, խնդիր ունի խաղամոլության դեմ պայքարի հարցում: Իսկ դա անուղղակի գովազդ է ստացվում, այն ուղղակիորեն ասոցացվում է խաղի հետ: Նախագծի ընդունումից 6 ամիս հետո գործող այդպիսի հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները ստիպված կլինեն իրենց անվանումները փոխել և ընտրել այնպիսի անվանումներ, որոնք կապ չեն ունենա խաղային բիզնեսի հետ: «Սա ուղիղ կապված է խաղամոլության դեմ պայքարի մեր հանձնառության հետ»,-ընդգծեց Պապոյանը՝ հավելելով, որ իշխանության գործողությունները միտված են նրան, որ խաղամոլության տարածման այն ահագնացող տեմպը, որ այսօր կա, կարողանան կոտրել:
12:55 - 20 դեկտեմբերի, 2022
ՌԴ-ն մեզ ուզում է ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ․ Վիգեն Խաչատրյան

ՌԴ-ն մեզ ուզում է ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ․ Վիգեն Խաչատրյան

Ռուսաստանի Դաշնությունը մեզ ուզում է ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ։ Այս մասին այսօր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ընթացքում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ «Անհամբեր սպասում են, թե երբ պետք է ղարաբաղցիները չդիմանան, նռնակ պայթացնեն, անհամբեր սպասում են՝ երբ պետք է նոր Լաչինի ճանապարհ փնտրենք ուրիշ սարերով։ Իմ կարծիքով՝ Ռուսաաստանը փորձում է հրաժարվել Ղարաբաղից և փոխարենը Հայաստան ստանա Ադրբեջանից, սա պետք է մենք հասկանանք և ուղղակի պիտի մտնենք խոսակցության մեջ Ադրբեջանի և մեր գործընկերների հետ»։ Վիգեն Խաչատրյանն ասաց՝ արևմտյան գործընկերներից պետք է աջակցություն խնդրել, իսկ Ռուսաստանից պետք է պահանջել կատարել իր պարտականությունները․ «Ռուսաստանը այսօր 20-ական թվականների Քեմալական Թուրքիայի առաքելությունը տալիս է Ադրբեջանին, չեմ կարծում՝ Ադրբեջանը դրանով շահագրգռված է։ Պետք է ուղղակի պահանջել Ռուսաստանից, որ կամ թող հրաժարվի, իր խոսքը հարգի, կամ դիմի օգնության, եթե դրա կարիք ունի»։
15:24 - 14 դեկտեմբերի, 2022
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի նիստին

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի նիստին

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ, որի օրակարգում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին հայտարարության նախագծի ընդունումն է։ Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է։ Նիստի սկզբում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի քննարկմանը։  Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց՝ իրենց գնահատմամբ նախագիծը ոչ միայն վնասում է Հայաստանին ու Արցախին, այլ օգնում է թուրք ադրբեջանական տանդեմին․ «Երեկ ընդդիմադիր խմբակցությունները շրջանառության մեջ էին դրել, որ այսօր արտահերթ նիստ տեղի կունենա Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Քիչ առաջ տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստ, որտեղ մերժվեց ընդդիմադիր խմբակցությունների առաջարկությունը՝ արտահերթ նիստի օրակարգում քննարկելու այն նախագիծը, որը ներկայացրել ենք։ Հիմա քննարկվում է ՔՊ խմբակցության նախագիծը։ Մեր գնահատմամբ՝ այս հայտարարությունը ավելի լավ է չարվի․ սա ոչ միայն վնասում է Հայաստանին ու Արցախին, այլ օգնելու է թուրք-ադրբեջանական  տանդեմին»։ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանն էլ ասաց՝ սա միայն հումանիտար աղետի խնդիր չէ․ «Փաստացի Հայաստանն ու Արցախը այսօր կանգնած են նոր պատերազմի շեմին, Արցախը այսօր կանգնած է ցեղասպանության շեմին։ Ձեր ներկայացրած օրակարգը որևէ ձև համարժեք չէ Արցախի և ՀՀ-ի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և այն հայտարարությունը և մոտեցումները, որ դուք արտահայտում եք, ոչ միայն չի կանխում վերահաս վտանգը, այլ կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար: Այսօր մենք մեր հայրենակիցների հետ մեր խոսքը կներակայացնենք 16:00-ին Կառավարության շենքի դիմաց»։
14:22 - 14 դեկտեմբերի, 2022
Ներքին գործերի նախարարությունը հիմնված է լինելու ժողովրդավարական արժեքային համակարգի վրա․ Կոնջորյան

Ներքին գործերի նախարարությունը հիմնված է լինելու ժողովրդավարական արժեքային համակարգի վրա․ Կոնջորյան

Հայաստանում տարիներ շարունակ՝ հատկապես հեղափոխությունից հետո, ընդդիմությունը բարձրաձայնել է Ներքին գործերի նախարարության ստեղծման, քաղաքացիական վերահսկողություն հաստատելու, ընդդիմության կողմից զսպումների և հակակշիռների մեխանիզմը գործարկելու հանգամանքը։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ ՆԳՆ ստեղծման օրենսդրական փաթեթի քննարկման ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։  Նրա  խոսքով՝ այստեղ իշխանությանը և ընդդիմությանը պետք է դիտարկել ոչ թե հակադրությունների համատեքստում, այլ որպես խորհրդարանական համակարգում գործընկերների․ «Մենք հաճախ խոսում ենք նախորդիվ եղած փորձից, այդ թվում՝ բացասական փորձից, բայց ես կարծում եմ՝ մի շատ կարևոր հանգամանք կա, որը տարբեր է․ նախորդ համակարգում Ներքին գործերի նախարարությունը գործել է նախագահական համակարգի պայմաններում։ Այսօր Ներքին գործերի ապագա նախարարությունը գործելու է խորրդարանական կառավարման համակարգում, որտեղ այս զսպումների և հակակշիռների մեխանիզմը ավելի լայն հնարավորություններ է տալու այս նախարարության նկատմամբ վերահսկողությունը իրականացնել  և թույլ չտալ, որ այն քաղաքականացվի»։ Կոնջորյանն ընդգծեց՝ ինստիտուտները, այդ թվում՝ ՆԳՆ-ն, հիմնված է լինելու ժողովրդավարական արժեքային համակարգի վրա։  Պատգամավորը ընդդիմությանը հորդորեց միասին աշխատել ու գործարկել խորրդարանական վերահսկողության համակարգը։ Նա նաև նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։
17:10 - 09 դեկտեմբերի, 2022
Դատարան ուղարկելուց մեկ տարի անց Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի գործով միայն նյութեր են հետազոտվել

 |factor.am|

Դատարան ուղարկելուց մեկ տարի անց Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի գործով միայն նյութեր են հետազոտվել |factor.am|

factor.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, դատարանում ընդունել է, որ կատարել է իրեն վերագրվող գործողությունները, բայց իր արարքի քրեաիրավական որակման հետ համաձայն չէ, պնդում է, որ խուլիգանություն չի կատարել։ Այս մասին ասաց Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 18-ին, Երևանի կենտրոնում՝ Ամիրյան 18 հասցեում, մի քանի մարդ վիճաբանել, հարվածներ էին հասցրել իրար, նաև կրակոցներ էին հնչել։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որով մեղադրյալի կարգավիճակ էր ստացել նաև Ռոբերտ Սուքիասյանը։ Ամիսներ անց 2021 թվականի նոյեմբերի 8-ին գործն ուղարկվել էր դատարան, սակայն ավելի քան մեկ տարվա քննության ընթացքում դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, դեռևս գործի նյութերն է հետազոտում, վկաներ, տուժող կամ մեղադրյալ չի հարցաքննվել։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում Սուքիասյանի խափանման միջոցի հարցի քննության վերաբերյալ դատական ակտերից մեկում որոշ մանրամասներ են ներկայացված, որոնք, ըստ գործի, տեղի են ունեցել Ամիրյան փողոցում։ Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Սուքիասյանը 2021 թվականի հուլիսի 18-ին մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խուլիգանական մղումներով, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա, հասարակական վայրում ուղղակի դիտավորությամբ կատարել է խուլիգանություն: Մասնավորապես՝ ըստ քրեական գործի՝ Նարեկ Կարապետյանն Արման Ապիյանի կնոջը՝ Ալինա Ապիյանին ավտոմեքենաների երթևեկի ընթացքում ձայնային ազդանշան է տվել և վիրավորել, որի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, Արման Ապիյանն իր մտերիմների՝ Վարազդատ Գասպարյանի, Սարգիս Աբգարյանի, Սուրեն Հակոբյանի և Գասպարյանի վարորդ Հայկ Ասատրյանի հետ, 2021 թ.-ի հուլիսի 18-ին, ժամը 19:23-ի սահմաններում, Նար-Դոս փողոցից ժամանել են Ամիրյան փողոց, որտեղ, պարզելով կնոջ հետ վիճաբանած Նարեկ Կարապետյանի հեռախոսահամարը և հեռախոսազրույց ունենալով նրա հետ՝ րոպեներ անց շենքի դիմաց հանդիպել են վերջինիս և նրա քրոջ ամուսնուն՝ Հարութ Հաբգարյանին: Ալինա Ապիյանին վիրավորելու վերաբերյալ վերջիններիս միջև ծավալված խոսակցությունը հետաձգելու և հետագայում հանդիպելու Նարեկ Կարապետյանի առաջարկը Սարգիս Աբգարյանը մերժել է, որից անմիջապես հետո զրույցը վերածվել է վիճաբանության, ապա ծեծկռտուքի, որին քիչ անց՝ ժամը 19:30-ին, միացել է նաև Արման Ապիյանի մտերիմ Ռոբերտ Սուքիասյանը: Մասնավորապես՝ Ռոբերտ Սուքիասյանը, տեսնելով Արման Ապիյանի և Սարգիս Աբգարյանի խուլիգանական գործողությունները, դրանք շարունակելու և փոխլրացնելու դիտավորությամբ, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, մոտեցել է Նարեկ Կարապետյանին, նախ գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել վերջինիս դեմքին, որից հետո սեփական անձը վեր դասելով հասարակության մեջ ընդունված և համընդհանուր ճանաչում ստացած բարոյական և իրավական նորմերից, դրանց նկատմամբ ցուցաբերելով անթաքույց արհամարհանք՝ հանել ու ցուցադրաբար լիցքավորել է գոտկատեղի հատվածում կրած, օրինական հիմունքներով իրեն պատկանող մարտական ատրճանակը, որից հետո նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել Նարեկ Կարապետյանի ոտքերի ուղղությամբ՝ գետնին, որի հետևանքով շրջակայքում գտնվող անձանց մոտ առաջացրել է վախի մթնոլորտ և իրենց իրավունքների պաշտպանության հետ կապված սպառնալիքի վիճակ։ Այնուհետև, ըստ մեղադրանքի, Ռոբերտ Սուքիասյանը իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել Հարութ Հաբգարյանի ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքի շրջանի հրազենային, գնդակային, միջանցիկ վիրավորման ձևով վնասվածք, որը վերջինիս առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Գործում նշվում է, որ Ռոբերտ Սուքիասյանի՝ նկարագրված արարքն ականատեսների մոտ առաջացրել է զայրույթ, վրդովմունք, խուճապ, ինչպես նաև լուրջ վախի զգացում իրենց առողջության և գույքի պահպանության կապակցությամբ, էականորեն խաթարվել է նաև տվյալ տարածքում գործող օբյեկտների աշխատանքը՝ անհարմարություն և լուրջ անհանգստություն պատճառելով հարակից շենքերի բնակիչներին և պատահական անցորդներին: Շարունակությունը՝ factor.am-ում
16:42 - 08 դեկտեմբերի, 2022
Սոցիալական արդարության լավագույն լուծումը հարստություն ստեղծելն է․ Գուրգեն Արսենյանը հակադարձեց Բաբկեն Թունյանին

Սոցիալական արդարության լավագույն լուծումը հարստություն ստեղծելն է․ Գուրգեն Արսենյանը հակադարձեց Բաբկեն Թունյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ օրինագծի քննարկման ընթացքում ասաց, որ քննարկումներ են ունենում փորձագետների հետ։ Թունյանի խոսքով՝ փորձագետները կարծում են, որ նոր համակարգը պետք է լինի ոչ թե միայն եկամուտների հայտարարագիր, այլ պետք է լինի գույքի և եկամուտների հայտարարագիր․ «Այսինքն՝ եթե հայտարարում ենք, որ պետությունը ցանկանում է ավելի լավ ճանաչել իր քաղաքացուն, պետք է նայի ոչ միայն եկամուտները, այլև ունեցվածքը, որովհետև կարող է մարդը ունենալ, ենթադրենք, ամսական 100.000 դրամ աշխատավարձ, բայց տանը կախած ունենալ Մարտիրոս Սարյանի կտավ, որը արժի մի քանի տասնյակ հազար դոլար»։  Թունյանի ելույթի այս հատվածին արձագանքեց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ «Առաջինը, ես ուզում եմ հորդորով դիմեմ ձեզ, որ կարևորագույն նախագիծը ներկայացնելուց մի բերեք  հասարակության տարբեր սոցիալական խմբերին իրար հակադրելու հիմնավորումը։ Այսինքն ՝հասարակության ինչ-որ խմբի, որը գույքային այլ կարգավիճակում է, հակադրել հասարակության այլ խմբի, որը գույքային ոչ այդքան բարվոք կարգավիճակում է։ Ժամանակն է, որ անցնենք այդ մասը, որովհետև պետության մեջ բոլոր խմբերը իրենց կարևորագույն դերակատարումը ունեն, և կարծում եմ, որ այս օրենքի ընդունումը շատ ճիշտ նշեցիք, որ գործիք է պետության համար»։Արսենյանի խոսքով՝ սոցիալական արդարության գաղափարախոսությունը գրավիչ է, բայց արդյունավետ չի․ «Սոցիալական արդարության լավագույն լուծումը հարստություն ստեղծելն է, աղքատներին հարստացնել է, ոչ թե հարուստներին աղքատացնելը»։ Բաբկեն Թունյանն էլ, արձագանքելով Արսենյանին, ասաց՝ եթե սոցիալական քաղաքականություն ենք իրականացնում, ուրեմն պետք է նաև հստակ չափանիշներ լինեն․ «Ես չեմ հակադրում, այսինքն՝ երբ ասում եմ՝ որևէ մեկը իր տանը ունի, ենթադրենք, մի քանի տասնյակ հազար դոլարանոց նկար, մեկը չունի, դա չի նշանակում՝ մեկը լավ մարդ է, մյուսը՝ վատ, մեկը կարևոր է պետության համար, մյուսը կարևոր չի։ Դա նշանակում է, որ եթե պետությունը այսպես թե այնպես սոցիալական քաղաքականություն է իրականացնում ու իր առջև խնդիր է դնում աջակցություն տրամադրել այն խմբերին, որոնք դրա կարիքը ունեն, դա պիտի անի թիրախային։ Ոչ թե Քովիդի միջոցառումների ժամանակ օգնություն տրամադրեինք, օրինակ, էլեկտրաէներգիայի ծախսի փոխհատուցման տեսքով, հետո պքարզվեր, որ այդ փոխհատուցումը ստանում են նաև դոլարային միլիոնատերերը»,-նշեց Թունյանը։
15:02 - 06 դեկտեմբերի, 2022