Սահման

Ալիևը Հայաստանին զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես «արժանի պատասխան կտան» |azatutyun.am|

Ալիևը Հայաստանին զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես «արժանի պատասխան կտան» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահը Հայաստանին զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես «արժանի պատասխան կտան»: Այս հայտարարությունները Իլհամ Ալիևը արել է այսօր Լաչինում: «Այսօր Հայաստանը պետք է լավ մտածի: Ոչ ոք մեզ հետ վերջնագրերով չի կարող խոսել և թող ոչ ոքի վրա հույս չդնեն: Ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել, մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել: Մենք իրավունքի, արդարության, միջազգային իրավունքի կողմնակից ենք, պաշտպանում, պաշտպանել ու վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը: Ողջ աշխարհին ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ, մենք ուժով ազատագրեցինք մեր հողը և հպարտանում ենք դրանով»,-հայտարարել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը նշել է, թե Հայաստանը խաղաղություն չի ուզում և ռևանշիստական մտքեր ունի: Նա դժգոհել է, թե պաշտոնական Երևանը գրեթե մեկ տարի ձգձգում է սահմանների դելիմիտացիայի գործընթացը, իսկ հիմա այն պարզապես ֆորմալ բնույթ է կրում և ոչ մի էական բան, քարտեզների մասին քննարկումներ չկան: Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 
20:01 - 21 սեպտեմբերի, 2022
Երեկվա Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հայկական կողմը 1 վիրավոր ունի․ ՊՆ-ն լռում է
 |hetq.am|

Երեկվա Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հայկական կողմը 1 վիրավոր ունի․ ՊՆ-ն լռում է |hetq.am|

hetq.am: Երեկ երեկոյան ՊՆ-ն հաստատեց սոցցանցերում տարածված այն տեղեկությունները, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է Կապանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։ Ըստ գերատեսչության՝ որոշակի պարբերականությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Ժամը 22:30-ի դրությամբ, ՊՆ-ի փոխանցմամբ, իրադրությունը սահմանին կայուն էր, կրակոցներ չկային: Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը փոխանցեց, որ մի քանի անգամ թշնամու կողմից կրակոցներ են արձակվել մինչեւ լույս գիշերվա ժամը 4-ը։ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ բնակիչները Ներքին Հանդում են, սակայն լարվածությունը պահպանվում է։ Բաղդասարյանը հաստատեց այն տեղեկությունը, որ թշնամու կրակոցներից հայկական կողմը մեկ վիրավոր ունի, սակայն նշեց, որ, իր տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել հարեւան գյուղի՝ Սրաշենի ուղղությամբ։ Խ․ Բաղդասարյանի ունեցած ինֆորմացիայի համաձայն՝ վիրավորը «Երկրապահ» կամավորականների միությունից է։  Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։   
19:14 - 21 սեպտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետ․ներկայացրել սեպտեմբերի 13-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետ․ներկայացրել սեպտեմբերի 13-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Նյու Յուրքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։    Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը` վկայակոչելով Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի խախտման դեպքերն ու ընդգծելով Ադրբեջանի կողմից վարվող ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի և հարկադրանքի քաղաքականության անընդունելիությունը։ Ընդգծվել է նաև միջազգային հանրության թիրախավորված արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումներին հակազդելու համար։
23:06 - 20 սեպտեմբերի, 2022
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

 ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը: «ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ միջազգային հանրությանը պետք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրի՝ կանխելու հավանական նոր ռազմական ագրեսիաները, հրադադարի ռեժիմը պահպանելու, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը  ետ քաշելու և հայ ռազմագերիներին վերադարձնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարստացման հնարավորությունները, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության խորացման և առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ:   Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
21:40 - 20 սեպտեմբերի, 2022
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի սահմանին լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկներ է մշակել. միացյալ շտաբի հաղորդագրությունը
 |1lurer.am|

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի սահմանին լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկներ է մշակել. միացյալ շտաբի հաղորդագրությունը |1lurer.am|

1lurer.am: Սեպտեմբերի 15-ին Հայաստան ժամանած ՀԱՊԿ առաքելությունը սահմանին լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկներ է մշակել՝ հայտնել են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից։ «Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքներին նվիրված խորհրդակցություն: Պատվիրակության ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի ուսումնասիրության հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների մասին: Կառուցողական հանդիպում էր»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ պաշտպանության նախարարությունում հանդիպումից հետո ՀԱՊԿ առաքելության ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա։
19:11 - 20 սեպտեմբերի, 2022
Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիային՝ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին բոլոր մակարդակներով հասցեական գնահատականներ տալու համար. Երևանի քաղաքապետ

Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիային՝ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին բոլոր մակարդակներով հասցեական գնահատականներ տալու համար. Երևանի քաղաքապետ

Այսօր ընդունել եմ Նիցցայի փոխքաղաքապետ Գաել Նոֆրիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Նախևառաջ շնորհակալություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային՝ Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին բոլոր մակարդակներով հասցեական գնահատականներ տալու համար: Երևանը մեծապես կարևորում է ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ գործակցության ընդլայնումը և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ՝ Նիցցայի հետ ևս առարկայական ծրագրեր իրականացնելու մասով: Այս օրերին Հայաստան իրենց այցը ևս վկայում է բարեկամ երկրի կողքին լինելու և սատարելու մասին»,-գրել է նա:
18:15 - 20 սեպտեմբերի, 2022
Զինված ուժերին ու տեղահանվածներին աջակցող ի՞նչ նախաձեռնություններով են հանդես եկել քաղաքացիները

Զինված ուժերին ու տեղահանվածներին աջակցող ի՞նչ նախաձեռնություններով են հանդես եկել քաղաքացիները

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի հարձակումից հետո մի շարք անձինք և կազմակերպություններ հանդես եկան տարբեր նախաձեռնություններով, որոնք նպատակ ունեն աջակցել Զինված ուժերին և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված անձանց։  Infocom-ը մի տեղում է հավաքել այս պահին առկա նախաձեռնությունները․ այս շարքը կարող է թարմացվել։ Առաջնագծի համար «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի ղեկավար Դավիթ Թորոսյանը  դրամահավաք է սկսել՝ հետախուզական նպատակների համար կիրառվող անօդաչու թռչող սարք գնելու համար։ Անհրաժեշտ գումարն արդեն հավաքվել է։ Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր էլ հայտարարել են անվադողեր հավաքելու մասին [1,2], որոշներն էլ նշել են, որ անվադողերը տեղափոխելու համար կամավորների, վարորդի, ինչպես նաև բեռնատարների անհրաժեշտություն կա [1, 2, 3]։ Որոշ նախաձեռնություններ ուղղված են վրաններ, բահեր, քլունգներ, մուրճեր և առաջնագծում անհրաժեշտ այլ պարագաներ հավաքելուն [1, 2, 3]։ Առաջին անհրաժեշտության իրեր «Հայոց հզոր բանակ» ծրագիրը ռազմական գործողության առաջին օրը հայտարարեց, որ զբաղվում է առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերմամբ և տեղափոխմամբ։ Ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, թե ինչպես է հնարավոր փոխանցումներ կատարել։ Ֆեյսբուքյան օգտատերերը նաև մի շարք գրառումներ են կատարել քնապարկերի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաներ հավաքելու մասին․ որոշ դեպքերում այդ պարագաները հավաքում են, որոշ դեպքերում դրամահավաք են կազմակերպում դրանց ձեռբերման համար [1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10]: «300 կիլոմետր բարություն» բարեգործական նախաձեռնության հիմնադիր Մարգարիա Շարիմանյանը հայտնել է դիրքերից մեկի ժամկետային զինծառայողներին անձնական հիգիենայի պարագաների, դեղորայքի եւ մի շարք այլ պարագաների հավաքման մասին։ Կան նաև անհատական նախաձեռնություններ, որոնք կարում են քնապարկեր, քողարկող ցանցեր, ինչի համար հայտարարում են կամավորների անհրաժեշտության մասին [1, 2, 3]։ Կրթական և հոգեբանական աջակցություն Քանի որ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի որոշ դպրոցներում ժամանակավոր արձակուրդ էր հայտարարվել, որոշ նախաձեռնություններ էլ ուղղված էին երեխաների համար կրթական պրոցեսի ապահովմանը [1,2]։ Հիշեցնենք, որ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը երեկ հայտարարել էր, որ Ադրբեջանի թիրախում հայտնված որոշ բնակավայրերում դպրոցները կվերաբացվեն, որոշ դպրոցներ էլ դեռևս կաշխատեն հեռավար ուսուցման տարբերակով։ Կան նաև կազմակերպություններ, որոնք քաղաքացիներին հոգեբանական աջակցություն տրամադրելու նախաձեռնություններով են հանդես եկել [1, 2]։   Լուսանկարը՝ Ինֆոքոմի
17:47 - 20 սեպտեմբերի, 2022
Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար

 |armenpress.am|

Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար |armenpress.am|

armenpress.am: Վրաստանը նախկինի պես պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման համար, իսկ Թբիլիսին առաջարկում է որպես բանակցությունների հարթակ: Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Նյու Յորքում է գտնվում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում: «Եթե անհրաժեշտ լինի, որ մեր երկիրը ներգրավվի գործընթացին որպես միջնորդ, մենք միշտ պատրաստ ենք», - ասել է Դարչիաշվիլին։ Նա հավելել է, որ Վրաստանն այդ կապակցությամբ ոչ մի նախապայման չունի։ Թբիլիսիի գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Վրաստանի վարչապետի  ջանքերի շնորհիվ 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 զինծառայող, իսկ Երեւանը Բաքու է ուղարկել ականապատ դաշտերի քարտեզներ: Վրաստանի միջնորդության եւս մեկ օրինակ է դարձել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել հուլիսի 16-ին Թբիլիսիում:
12:17 - 20 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Նյու Յորքում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Նյու Յորքում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։ Ըստ ադրբեջանական գերատեսչության՝ «հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարը ընդգծել է, թե սեպտեմբերի 12-14-ը Հայաստանն է բախումներ առաջացրել՝ սադրանքներ և հարձակումներ կատարելով Ադրբեջանի դեմ, որ մի քանի ժամվա ընթացքում ձեռք բերված նախնական զինադադարը խախտվել է Հայաստանի կողմից»։ Բայրամովը նշել է նաև, թե «Հայաստանը խոչընդոտում է հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, սահմանագծման ու սահմանազատման գործընթացները և կոպտորեն խախտում եռակողմ հայտարարությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշում է․ «Նախարար Ջեյհուն Բայրամովը ևս մեկ անգամ ընդգծել է իր պատրաստակամությունը հրատապ բանակցությունների համար՝ կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ՝ առաջնորդների միջև եռակողմ հռչակագրերին և բրյուսելյան հանդիպման արդյունքներին համապատասխան»։
11:31 - 20 սեպտեմբերի, 2022
Պետք է հասկանալ՝ ՀԱՊԿ-ից մեր սպասելիքներն արդարանալո՞ւ են, թե՝ ոչ, դեռ չի ստացվել ադեկվատ աջակցություն. Ռուբինյան
 |armtimes.com|

Պետք է հասկանալ՝ ՀԱՊԿ-ից մեր սպասելիքներն արդարանալո՞ւ են, թե՝ ոչ, դեռ չի ստացվել ադեկվատ աջակցություն. Ռուբինյան |armtimes.com|

armtimes.com: Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է պայմանագրի չորրորդ կետով և այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ից չի ստացվել ադեկվատ աջակցություն: Այս մասին երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ «Նախ մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին են մեր սպասելիքները ՀԱՊԿ-ից, երբ հարձակում է տեղի ունենում մեր ինքնիշխան տարածքի վրա ու ներխուժում՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահման: Առաջին հերթին պետք է լինիագրեսիայի ֆիքսում, երկրորդ՝ դատապարտում, երրորդ՝ ագրեսիայի հետևանքների վերացում, չորրորդ՝ պահանջի չվերաբերման դեպքում կոնկրետ գործողություն: Ցավոք, մենք չենք կարող արձանագրել, որ մեր ակնկալիքներն այս պահի դրությամբ արդարացված են: Պետք է հասկանալ՝ դրանք արդարանալու՞ են, թե՝ ոչ,  ըստ դրա՝ անել հետևություններ: Մենք ունենք օրինակ, երբ իրավիճակի ֆիքսումը և արձանգանքը տեղի ունեցավ մի քանի ժամվա ընթացքում, Ղազախստանում տարվա սկզբին տեղի ունեցած իրադարձությունների մասին է խոսքը»,- ասաց Ռուբինյանը:
11:23 - 20 սեպտեմբերի, 2022
Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ․ քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունները

Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ․ քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունները

Սեպտեմբերի 16-ից 18-ը Հայաստանի Հանրապետություն էր այցելել Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Այս մասին Զատուլինը տեղեկացրել է Տելեգրամի իր ալիքում։  Զատուլինը ծանոթացել է անցյալ շաբաթվա սկզբին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկման հետևանքով ստեղծված իրավիճակին և, մասնավորապես, եղել է առողջարանային Ջերմուկ քաղաքի շրջակայքում, որը ենթարկվել է հրետակոծության ադրբեջանական կողմից Հայաստանի Հանրապետության տարածք խորքային առաջխաղացման ժամանակ։ Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Վերջինիս հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը։ Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը Կոնստանտին Զատուլինին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Զատուլինը Մոսկվա է վերադարձել սեպտեմբերի 18-ի ուշ երեկոյան։
11:23 - 20 սեպտեմբերի, 2022