Իշխան Սաղաթելյան

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին, Սևանի շրջանի Գեղամավան գյուղում  (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2006-2007 թվականներին և 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2009-2012թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։ 2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական։

2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը՝ Գեղարքունիքի մարզպետ։

Սաղաթելյանը նշեց՝ Փաշինյանը ունի պայմանավորվածություններ ու իշխանության մնալով երկիրը կամ պատերազմի է տանելու, կամ հայրենազրկման

Սաղաթելյանը նշեց՝ Փաշինյանը ունի պայմանավորվածություններ ու իշխանության մնալով երկիրը կամ պատերազմի է տանելու, կամ հայրենազրկման

Երբ իշխանության գանք, մենք չենք ասում՝ Ադրբեջանին կամ Թուրքիային պատերազմ ենք հայտարարելու կամ չենք բանակցելու: Մենք բանակցելու ենք և՛ Ադրբեջանի հետ, և նաև Թուրքիայի հետ։ Այս մասին ասաց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անելու ընդդիմությունը Արցախի հարցը կարգավորելու համար։  «Մենք հստակ հայտնել ենք․ Նիկոլ Փաշինյանի որևէ պայմանավորվածություն առոչինչ է, որովհետև ինքը ժողովրդի կողմից մանդատ չունի․ սա թող իմանան միջազգային գործընկերները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Թուրքիան։  Այն պայմանավորվածությունները, որ ինքը փորձում է ձեռք բերել Ադրբեջանի հետ, դա խաղաղության պայմանագիր չէ, դա հայրենազրկման և Հայաստանի պետականությունը կորցնելու պայմանագիր է, հետևաբար մեր կողմից անընդունելի է։  Մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցելու ենք մեր օրակարգով, գնալու ենք մեր ժողովրդի ու պետության շահերը պաշտպանելու, այլ ոչ թե գլուխներս կախ՝ տեսնելու ենք՝ ինչ են անելու»։  Սաղաթելյանը նշեց, որ ակնհայտ է, թե ինչ են ուզում Թուրքիան և Ադրբեջանը, բայց հարց է, թե ինչ է ուզում Հայաստանը․  «Իրենց (Ադրբեջանի և Թուրքիայի-խմբ․) ամբողջ ագրեսիային, տարածքային պահանջներին հակադարձում են խաղաղության օրակարգով․ դա խաղաղություն չէ։ Նիկոլի մնալով լինելու է կամ պատերազմ կամ հայրենազրկում, որովհետև ակնհայտ է, որ նա ունի պայմանավորվածություններ․ կամ պետք է կատարի այդ պայմանավորվածությունները, այսինքն գնա զիջումների, կամ տեղի ունենա նոր պատերազմ»։  Սաղաթելյանը անդրադարձավ հարցին, թե արդյոք շարժամ մեջ կա պառակտում ու նշեց, որ շարժումը քաղաքական է, բայց վերկուսակցական է․  «Տարբեր խոսակցություններ կան, շատերը փորձում են պառակտել, բայց նման խնդիր չկա։  Հաճախ կուսակցությունները ավելի են աչքի ընկնում, որովհետև ունեն կազմակերպված ռեսուրս, բայց պառակտում չկա, հակառակը՝ կա լայն համախմբում, որովհետև մենք չենք համախմբվել մեկի շուրջ, մենք համախմբվել ենք մեկ գաղափարի շուրջ»։  Սաղաթելյանը զուգահեռներ տարավ նաև 88 թվականի շարժման հետ ու նշեց, որ Արցախյան շարժամ ժամանակ որևէ մեկը չէր համախմբվել Լևոն Տեր-Պետրոսյանի, Իգոր Մուրադյանի կամ Վազգեն Մանուկյանի շուրջ․ բոլորը համախմբվել էին Արցախի գաղափարի շուրջ։  «Մենք այսօր այդ իրավիճակում ենք ու շարժումը շատ նման է Ղարաբաղյան շարժմանը և՛ ձևաչափի, և՛ գաղափարախոսության, և՛ բնույթի հետ»,- նշեց Սաղաթելյանը։
15:12 - 14 մայիսի, 2022
Այս շարժումը Հայաստանի վերջին 30 տարվա պատմության մեջ բացառիկ է,  և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է․ Սաղաթելյան

Այս շարժումը Հայաստանի վերջին 30 տարվա պատմության մեջ բացառիկ է, և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է․ Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեց, թե այս ընթացքում ինչ հաջողությունների է հասել ընդդիմության շարժումը։ «Ես ուզում եմ հստակ արձանագրել մի քանի կարևոր ձեռքբերումներ, որ արձանագրել ենք․ Շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը․ սա այլևս փաստ է, դա ակնհայտ է։ Երկրորդ․ շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների համար առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը։  Երրորդ․ շարժումը ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։  Եվ չորրորդ՝ շարժումը ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանությունների հեռացման համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։  Սաղաթելյանի խոսքով՝ այս շարժումը Հայաստանի վերջի 30 տարվա անկախ պատմության մեջ բացառիկ է իր չափերով, ժողովրդականությամբ և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է։ Հարցին՝ ինչպիսի Հայաստան է ունենալու քաղաքացին ընդդիմության իշխանության գալուց հետո, և ինչ է բերելու ընդդիմությունը առհասարակ, Իշխան Սաղաթելյանը ասաց․  «Այս իշխանությունը խոստացել է սեր, համերաշխություն, բայց բերել է ատելություն և պառակտում, խոստացել է ներդրումներ, բայց չկան ներդրումներ, մարդիկ ապրում են ավելի վատ․ դա ակնհայտ փաստ է։ Խոստացել է անվտանգություն, բարեկեցություն, Արցախի հարցում խոստացել է, որ առանց ժողովրդի որոշում չեն կայացնելու․ այստեղ ևս ամբողջությամբ ձախողել են։  Խոստացել են ժողովրդավարություն, խոսքի ազատություն, բայց տեսնում եք, թե ինչ է կատարվում Հյաստանում։ Խոստացել են արդարադատություն, բայց շրջափակել են դատարանները։ Էն դատավորները, որոնք իրենց ապօրինի հրամանները չեն կատարում, էն դատավորները, որոնք իշխանության հրամանով չեն ձերբակալում ընդդիմադիր գործիչներին, իրենք կալանքի են տանում այդ դատավորներին»։  Այսինքն, ըստ Սաղաթելյանի, խաբել են մարդկանց բոլոր ուղղություններվ և ոլորտներում։ Սաղաթելյանը նշեց՝ բոլոր այն խոստումները, որ 2018 թվականին տվել են հանրությանը և խաբել են, ընդդիմությունը իրականություն է դարձնելու բոլոր այդ խոստումները։
14:21 - 14 մայիսի, 2022
Բազմաթիվ սպաներ, ոստիկաններ հրաժարվում են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ և դիմում են գրում ու դուրս գալիս համակարգից․ Սաղաթելյան
 |tert.am|

Բազմաթիվ սպաներ, ոստիկաններ հրաժարվում են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ և դիմում են գրում ու դուրս գալիս համակարգից․ Սաղաթելյան |tert.am|

tert.am: Այսօր երեկոյան նույնպես Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։ «Այսօր մայիսի 12-ն է։ 1994 թ․-ի այս օրը մեր փառապանծ բանակը զինադադար է պարտադրել Ադրբեջանին։ Մեր ժողովրդի կազմակերպվածության և կամքի շնորհիվ, 94թ․-ին կարողացանք պարտադրել թշնամուն՝ կնքել զինադադար»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։ Նա հիշեցրեց, որ անցած տարի մայիսի 12-ին Ադրբեջանական զորքերը մտան Սյունիքի մարզ ՝ գրավելով Սև լճի տարածքը։ «Նիկոլը պատերազմի ու պարտության խորհրդանիշ է։ Ի դեմս նրա, մեր երկրին չեն հարգում ո՛չ մեր թշնամիները, ո՛չ էլ մեր բարեկամ երկրները։ Վստահությունը կորցրել է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ, բարեկամ երկիր Իրանի և բազմաթիվ եվրոպական երկրների նկատմամբ։ Այս մարդը ձախողել է բոլոր ուղղություններով։ Նիկոլը շարունակում է մնալ Ադրբեջանի և Թուրքիայի սրտի վարչապետը, որովհետև ինքը ձեռնտու է այդ երկու պետություններին»,- ասաց Սաղաթելյանը։  Հանրահավաքի ավարտին Իշխան Սաղաթելյանը նշեց․ «Մեր դիմադրության շնորհիվ այսօր պրոցեսներ են տեղի ունենում նաև ոստիկանությունում։ Բազմաթիվ արժանապատիվ սպաներ, ոստիկաններ հրաժարվում են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, կատարել այս խելագարի հրահանգները և դիմում են գրում ու դուրս գալիս համակարգից»,-տեղեկացրեց Իշխան Սաղաթելյանը։ «Հիասթափվել, հոգնել, հետ քայլ չկա։ Վաղը կրկին կշարունակվեն անհնազանդության ակցիաները, 16։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում՝ հերթական կարևոր գործն անելու»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։  
21:00 - 12 մայիսի, 2022
Սաղաթելյանը հայտարարեց՝ հերթով պետական կառույցների շենքերը շրջափակելու են և հասնելու են նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն

Սաղաթելյանը հայտարարեց՝ հերթով պետական կառույցների շենքերը շրջափակելու են և հասնելու են նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն

Այսօր մինչև երեկոյան հանրահավաքի մեկնարկը, ընդդիմությունը շրջափակել էր Երևանի քաղաքապետարանը։ Աշխատակիցները աշխատանաքային ժամի ավարտից՝ 18։00-ից հետո մոտ մեկ ժամ ավել մնացել էին շենքում։ Սաղաթելյանը հայտարարեց, որ «եթե քաղաքապետը խելքի չգա, հաջորդ անգամ քաղաքապետարանը մի քանի ժամ է շրջափավելու»։ Քաղաքապետարան էին եկել ոստիկանական լրացուցիչ ուժեր: Իշխան Սաղաթելյանը քաղաքապետարանի մուտքի մոտ հերթապահող ոստիկաններին պնդել էր, որ ժամանած ոստիկանները ժողովրդի մեջ չպետք է մտնեն, բախման չգնան։ Ոստիկանները հայտնել էին՝ իրենք ընդամենը հերթափոխ են իրականացնում։ Արդեն երեկոյան Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին Սաղաթելյանը հայտարարեց, որ հերթով պետական կառույցների շենքերը շրջափակելու են, արգելափակելու են և հասնելու են նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն։   Նա նշեց, որ վաղը՝ մայիսի 12-ին առավոտվանից շարունակվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները․ «Պետք է ավելացնել մեր ակցիաների ու մասնակիցների թիվը: Սա յուրաքանչյուրիս խնդիրն է, այս օրերին դրա վրա ավելի ինտենսիվ պետք է աշխատել: Վաղը շարունակելու ենք ավտոերթերը, կրկին լինելու են բողոքի ակցիաներ, իսկ 16:00-ին՝ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում»։  
22:04 - 11 մայիսի, 2022
Սաղաթելյանը հայտարարություն հղեց Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին |tert.am|

Սաղաթելյանը հայտարարություն հղեց Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին |tert.am|

tert.am: Վաղը՝ ժամը 12-ին, կլինի ավտոերթ, զուգահեռ տեղի կունենան անհնազանդության ակցիաներ, իսկ ժամը 16-ին կհավաքվենք Ֆրանսիայի հրապարակում։ Այսօրվա հանրահավաքի ավարտին հայտարարել է Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով վաղվա իրենց գործողությունների ծրագիրը։ Սաղաթելյանը հայտարարություն հղեց Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին․ «ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ․ Վարչապետի աթոռն զբաղեցնող անձն այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանում ստեղծված է քաղաքական ճգնաժամ, և տեղի ունեցող զարգացումները ձևավորել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և հեռացման համաժողովրդական միանշանակ պահանջ։ Այս պահանջը հիմնավորված է և թելադրված Հայաստանի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, ժողովրդավարական արժեքների, ազգային ինքնության պահպանման հույժ կարևոր օրակարգերն ամբողջությամբ այդ մարդու կողմից ձախողելու պատճառով։ Խնդրում ենք վերոշարադրյալի մասին հայտնել Ձեր մայրաքաղաքներ, կենտրոնական գրասենյակներ, ինչպես նաև հաշվի առնել Ձեր առօրյա աշխատանքում։ Նիկոլ Փաշինյանը այլևս չի՛ կարող ներկայացնել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը»։
22:18 - 10 մայիսի, 2022
Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնության երևույթ. մեր պայքարը խաղաղ է. Իշխան Սաղաթելյան
 |news.am|

Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնության երևույթ. մեր պայքարը խաղաղ է. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Ակնհայտ է՝ իշխանությունները ուղարկում են սադրիչների, հետո էլ սկսում են ձերբակալությունները: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, «Դիմադրության» շարժման երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններին: «Ցավն այն է, որ իրենք, օգտվելով մարդկանց սոցիալական իրավիճակից, ուղարկում են մարդկանց ու ստեղծում են տպավորություն՝ երիտասարդները տարեցների են նեղացնում, բայց այդ տարեց մարդիկ հարվածել են մեքենաների, այս մարդկանց գրպաններում եղել է ձվեր, մարդկանց են հայհոյել և այլն: Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնության երևույթ.մեր պայքարը խաղաղ է, մեր պայքարը վճռական է, մեր պայքարը այլ չէ: Այս ամենը իշխանության ձեռագիրն է.իր լրատվամիջոցներով նկարում է՝ փորձելով վարկաբեկել շարժման մասնակիցնեին»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը:
14:20 - 10 մայիսի, 2022
Ընդդիմադիրների քայլերթերը՝ մայրաքաղաքի չորս կետերից, մեկնարկել են. կան բերման ենթարկվածներ

Ընդդիմադիրների քայլերթերը՝ մայրաքաղաքի չորս կետերից, մեկնարկել են. կան բերման ենթարկվածներ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ժամը 12:00-ից 4 ուղղություններով սկսել են անհնազանդության երթեր և ակցիաներ։  Ինչպես ավելի վաղ հայտարարել էին, մի երթը Գայի պողոտա՝ Մեգամոլի դիմաց, երկրորդը՝ Րաֆֆու փողոց՝ Անդրանիկի արձանի դիմաց, երրորդը՝ 15 թաղամաս՝ Չավուշի արձանի մոտից, 4-րդը՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից: Մինչ քայլերթերը սկսելը ամեն մի խմբի առաջնորդը կոչ էր անում չտրվել սադրանքների, ոստիկանների հետ լեզվակռվի մեջ չմտնել: Նրանք նաև անդրադարձան Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը՝ իրենց ակցիաների վերաբերյալ: Իշխան Սաղաթելյանը ասաց, որ նա կրկնում է ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի խոսքերը: Ընդդիմադիրները՝ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, փակել էին Քանաքեռ Զեյթունում Պարույր Սևակ-Ռուբինյան փողոցների խաչմերուկը: Մեծ թվով ոստիկաններ կային տեղում: Ոստիկանությունը բերման ենթարկեց տասնյակ քաղաքացիների: Խաչմերուկում երթևեկությունը դեռևս ամբողջապես վերականգնված չէ: Սաղաթելյանը նշեց, որ մի քանի ավտոբուս մարդ են տարել, բայց իրենք, միևնույն է, շատացել են:   Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»
13:38 - 10 մայիսի, 2022
Ընդդիմադիրները վաղը 4 ուղղություններով երթեր կանցկացնեն մայրաքաղաքում․ երթերի ընթացքում կլինեն անհնազանդության ակցիաներ, կփակվեն փողոցներ

Ընդդիմադիրները վաղը 4 ուղղություններով երթեր կանցկացնեն մայրաքաղաքում․ երթերի ընթացքում կլինեն անհնազանդության ակցիաներ, կփակվեն փողոցներ

«Դիմադրություն» շարժման հանրահավաքի ընթացքում  ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղը 4 ուղղություններով անհնազանդության ակցիաներ են իրականացնելու։  «Մենք խնդիր ունենք նաև կենտրոնից դուրս՝ մյուս վարչական շրջաններում մեր ակցիաները անելու։ Վաղը 4 ուղղություններով սկսում ենք անհնազանդության երթեր և ակցիաներ։ Դրանք չեն լինելու պարզապես երթեր։ Էդ երթերի ընթացքում լինելու են անհնազանդության ակցիաներ, արգելափակվելու են ճանապարհները։ 4 հասցեները, որտեղից վաղը սկսելու են այդ երթերը։  Մեկ երթը Գայի պողոտա, Մեգամոլի դիմաց, շարժվելու է Մասիվից։ Երկրորդը՝ Րաֆֆու փողոց՝ Անդրանիկի արձանի դիմաց, երրորդը՝ 15 թաղամաս, Չաուշի արձանի մոտից, 4-րդը՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից»։  Սաղաթելյանը ընդգծեց՝ «անհրաժեշտ է կանգնեցնել պետական կառավարման համակարգը»․ «Իշխանությանը հեռացնելու մի ճանապարհ գոյություն ունի, որ գործնականորեն փաստենք, որ իշխանությունը փողոցում է, մենք ենք որոշում։ Աթոռներին նստածները այլևս ի վիճակի չեն մեր երկրում որևէ բան որոշելու։ Դրա համար պետք է ավելի լայն տարածումով շարունակենք մեր բողոքի, անհնազանդության ակցիաները»։  Նրա խոսքով՝ վաղը բոլորի համար կարևոր օր է․ «Եթե այնքան մարդ, որքան մասնակցեց երթին, վաղը դուրս գա փողոց կոնկրետ անհնազանդության գործողություններ և ակցիաներ անելու, ձեզ վստահեցնում են, հաշված օրերի ընթացքում հեռացնելու ենք։ Խնդրում և պահանջում ենք․ վաղը նախ հայտարարում ենք դասադուլ և գործադուլ, յուրաքանչյուրդ ձեր հետ վաղը փողոց եք բերում ևս մեկ քաղաքացի։ Եթե մենք վաղը այդքանով սկսենք ամբողջ Երևանում մեր անհնազանդության ակցիաները, անհրաժեշտության դեպքում շրջափակենք պետական կառավարական շենքերը, մենք վերջնականապես ծնկի ենք բերելու։  Անհնազանդության գործողություններով ամբողջ իշխանությունը վերցնում ենք մեր ձեռքը և կանգնեցնում երկիրը։ Նիկոլի ամեն օր մնալը պետք է բոլորը հասկանան, որ չի բխում մեր երկրի շահերից և միանան մեզ»։  Նա նաև նշեց՝ ճանապարհ փակելը, անհանազանդության ակցիաները, պետական կառավարման համակարգը կանգնեցնելը ինքնանպատակ չի․ «Միակ ճանապարհը դա է, այլ հեծանիվ հորինել պետք չի, կրկնապատկենք մեր թիվը անհնազանդության ակցիաներով կանգնեցնենք պետական կառավարման համակարգը, որպեսզի ուժայինները զեկուցեն՝ Նիկոլ դու այլևս իշխանություն չունես և ժողովրդի ցասումը կանգնեցնել այլևս հնարավոր չէ»։
22:13 - 09 մայիսի, 2022
Այս շարժումը չի մարելու, այս շարժման հաջողության բանաձևը մեկն է՝ օր օրի ավելանալ․ Իշխան Սաղաթելյան

Այս շարժումը չի մարելու, այս շարժման հաջողության բանաձևը մեկն է՝ օր օրի ավելանալ․ Իշխան Սաղաթելյան

Ազգակործան վարչապխմբին իշխանությունից զրկելը ենթադրում է երկու փուլ, երկիշխանության առաջացում և գործող իշխանությունների հեռացում։ Այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։  Նրա խոսքով՝ երկիշխանությունը արդեն կայացած փաստ է, այն ունի իր հստակ դրսևորումները․ «Առաջին, մենք միասին ձևավորել ենք լայն համախմբում, հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցությամբ, այս հրապարակը այլևս գործոն է։ Թե՛ երկրի ներսում, թե արտաքին աշխարհի համար այլևս հստակ փաստ է․ Նիկոլը չունի լեգիտիմ մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։ Իշխանության միակ հենարանը մնացել է ոստիականական բիրտ ուժը, երկրում քաղաքական ճգնաժամ է։ 2021 թ․-ի ընտրությունները ոչ մի հարց չեն լուծել, որովհետև ճգնաժամի բուն պատճառը և առարկան շարունակում է մնալ իշխանության։ Իշխանությունը անկարող է կասեցնել ժողովրդի ցասումը»։ Սաղաթելյանը նշեց, որ շարժման գլխավոր խնդիրն է նախ ի ցույց դնել, որ փաստացի իշխանությունը հրապակում է, և երկրորդ, ի ցույց դնել, որ իշխանությունը չի կարող  որևէ կերպ կասեցնել այդ պայքարը և ցասումը։ «Այլ խոսքով, ժողովուրդը պետք է դառնա իրադրության լիարժեք տերը, թելադրի իր կամքը՝ փակելով ու  բացելով ինչ ուզում է և ինչքան ուզում է։ Սա վերջնականապես ակնհայտ կդարձնի Նիկոլի իշխանության փաստացի իշխանազրկումը, որից հետո Նիկոլի իշխանության հրաժարականը կդառնա անխուսափելի»։ Սաղաթելյանը ընգծեց՝ այդ նպատակով պետք է մեծացնել անհնազանդության ակցիաների ծավալները, մասնակիցների քանակը և դառնալ իրադրության տերը․ «Սա է առաջիկա օրերի մեր առջև դրված գերագույն գլխավոր նպատակը։ Այս շարժումը չի մարելու, այս շարժման հաջողության բանաձևը մեկն է՝ օր օրի ավելանալ»։
20:21 - 09 մայիսի, 2022
Հասարակության կողմից անընդունելի, նախկինում անպատշաճ վարքագիծ դրսևորած որևէ մեկը ապագա կառավարությունում որևէ դերակատարություն չի ունենալու․ Սաղաթելյան

Հասարակության կողմից անընդունելի, նախկինում անպատշաճ վարքագիծ դրսևորած որևէ մեկը ապագա կառավարությունում որևէ դերակատարություն չի ունենալու․ Սաղաթելյան

Այս օրերին շատ է խոսվում, թե ինչ է լինելու Նիկոլից հետո, ինչ ենք անելու, նոր կառավարությունը ինչպես է երկիրը դուրս բերելու այս իրավիճակից։ Ես այսօր փորձելու եմ ներկայացնել մի քանի կարևոր քայլեր, գործողություններ, սկզբունքներ, որը պետք է իրականացվի այս չարիքի կառավարության հեռացումից հետո։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Արցախը, Հայաստանի անկախությունը վտանգված են։ Ապազգային, ապիկար իշխանության պատճառով։ Այս վիճակը պարտավոր ենք շտկել։ Հնարավո՞ր է արդյոք։ Իհարկե, այո։ Ինչպե՞ս։ Ելքը անվտանգության, համերաշխություն, առաջընթաց շղթայով ուժեղ Հայաստանի կերտումն է։ Ուժեղ Հայաստան կերտելու համար նախ պետք է հեռացնենք սրանց և ձևավորվի իշխանություն, որը կապահովի թուրքաադրբեջանական արտաքին ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգության համակարգը, այն պետք է հիմնված լինի ռազմավարական գործընկեր երկրների ներգրավմամբ, հայոց զինված ուժերի վերակառուցմամբ, նոր որակի միջազգային դիվանագիտության հիման վրա»,- ասաց Սաղաթելյանը։ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այդ իշխանությունը պետք է վերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու ՀՀ հանձնառությունը՝ բացառելով Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։  «Նոր իշխանությունը կբացառի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջաափակման անվան տակ միջանցքի տրամադրում թշնամի երկրին։ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի ներքո չի իրականացնի սահմանագծում և սահմանազատում։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կաբացառի որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։  Առաջնահերթ կարևորություն ենք տալու պարենային անվտանգությանը և պետական պահուստի խնդիրներին։ Կարևորագույն խնդիր է դիտարկվելու հայ ռազմագերիների, պատանդառվածների ու պահվող այլ անձանց վերադարձը։ Նոր կառավարությունը պետք է վարի պրոֆեսիոնալիզմի և հստակ չափորոշիչներով կադրային քաղաքականություն՝ ապահովելով կառավարման համակարգի ճգնաժամի հաղթահարումը, պետության կառավարումից իսպառ բացառվելու է պոպուլիզմը, սուտը, կեղծիքը և անբանությունը։ Անկեղծ և պատասխանատու կերպով հայտարարում եմ․ հասարակության կողմից անընդունելի, նախկինում անպատշաճ վարքագիծ դրսևորած որևէ մեկը ապագա կառավարությունում որևէ դերակատարություն չի ունենալու, որևէ արտոնյալ կարգավիճակի չի ունենալու։ Վերականգնվելու են գյուղատնտեսության և մշակությի նախարարությունները, վերակառուցվելու է պետական իրավապահ համակարգը, դրանք ամբողջությամբ ծառայեցնելով ՀՀ քաղաքացուն։ Քաղաքում և գյուղերում բնակվող մարդու բարեկեցությունը լինելու է վարվող ոլորտային քաղաքականության պաշտոնատար անձի գործունեության գնահատման չափանիշը։ Տնտեսական աճը ուղղակիորեն պետք է արտացոլվի մարդկանց կենսամակարդակի վրա՝ ապահովելով եկամուտների կայուն աճ։ Մարդկանց վարկային և պարտքային բեռը չպետք է զրկի նրանց արժանապատիվ ապրելու հնարավորությունից։ Վերականգնելու ենք ներքին համերաշխությունը, հասնելու ենք համահայկական ներուժի մեկտեղման՝ վերացնելով խորացվող ատելությունը, պառակտվածությունը  և անտարբերությունը։ Բացառվելու է մեր կյանքում անցյալի և ներկայի արատավոր բարքերը։ Նոր կառավարությունը պետք է նաև Սփյուռքի, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու, ազգային մյուս կառույցների անմիջական ներգրավմամբ ձևավորի ներքին և արտաքին մարտահրավերները դիմագրավելու համահայակական հստակ օրակարգեր, այսպիսի իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ էազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։ Դերակատար բոլոր քաղաքական ուժերը պետք է ձևավորեն յուրահատուկ ազգային հավաքական, կարող մարդկանցից անհատներից, ովքեր կստանձնեն հավաքական պատասխանատվություն՝ երկիրը այս իրավիճակից դուրս բերելու համար։ Սրանց հեռացնելուց հետո մենք հրապարակելու ենք շուրջ 250 քաղաքացիների, պրոֆեսիոնալ անհատների անուններ, ովքեր ունեն համապատասխան գիտելիքներ, փորձառություն, հայրենասեր են, ունեն կամք, վճռականություն և պատրաստակամ են երկիրը այս իրավիճակից դուրս բերելու։ Այդ մարդիկ ձեր շուրջ են, ձեր մեջ են, այս հարթակում են, ովքեր 4 տարի պայքարել են այս ապազգային իշխանության դեմ։ Պետք է ձևավորել ԶՈՒ  բարձրագույն հրամանատարական կազմ, ուժեղացնել դիվանագիտական կորպուսը, համակարգ վերադարձնելով պրոֆեսիոնալ կադրերին՝ նվազագույնի հասցնել քաղաքական նշանակումները։ Ժամանակավոր կառավարությունը անմիջապես կձևավորի քաղաքական և մասնագիտական իմաստով բարձրակարգ բանակցային խումբ, որը ոչ թե վախի, պարտվողականության, թրքամետության դիրքերից, այլ բացառապես մեր ազգային- պետական շահերից ելնելով կբանակցի Ադրբեջանի, հարկ եղած դեպքում նաև Թուրքիայի հետ, բայց երբեք նշաձողը իջեցնելու ուղղությամբ չի շարժվի։ Հետևողական քայլերով մենք կվերացնենք  ատելության մթնոլորտը երկրում, մարդիկ այլևս չեն հետապնդվի իրենց քաղաքական հայացքների համար, իսկ օրենքը հավասար է լինելու բոլորի համար՝ անկախ իրենց կարգավիճակից։  ՀՀ-ն կրկին դառնալու է ներդրումների համար գրավիչ երկիր, իսկ Երևանը կրկին դառնալու է համայն հայության սիրելի մայրաքաղաքը։ Ենթադրվում է, որ ժամանակավոր կառավարության գործունեությունը կլինի 1-1.5 տարի, հետո այդ կառավարությունը պետք է կազմակերպի ազատ, արդար, մրցակցային ընտրություններ և այդ ժամանակ մեր քաղաքացիները անմիջական քվեարկությամբ կձևավորեն երկարաժամկետ կառավարություն»,- հայտարարեց Սաղաթելյանը։
19:11 - 09 մայիսի, 2022
Այս հրապարակից հայտարարում ենք, որ ամբողջությամբ վերանայելու ենք համայնքների խոշորացման գործընթացը․ Իշխան Սաղաթելյան

Այս հրապարակից հայտարարում ենք, որ ամբողջությամբ վերանայելու ենք համայնքների խոշորացման գործընթացը․ Իշխան Սաղաթելյան

Վաղն առավոտյան՝ 9։30, Կարմիր խաչի մոտից ընդդիմությունը ավտոերթով շարժվելու է դեպի Գյումրի, որտեղ 13։00-ին տեղի կունենա հանրահավաք։ Այս մասին այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտնեց Իշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանը տեղեկացրեց նաև, որ 17։00-ին Ֆրանսիայի հրապարակում արցախցիները Արցախի ավանդույթներով կազմակերպելու են հետաքրքիր մշակութային միջոցառումներ, իսկ վաղն էլ մեծ հանրահավաք չեն ունենալու․ «Մյուս օրը մայիսի 9-ն է՝ Շուշիի ազատագրության օրը, այդ օրը՝ 17։00-ին, մեծ հանրահավաք ենք հրավիրում», - նշեց նա։ Սաղաթելյանն անդրադարձավ Վանաձոր իրենց այցին․ «Այսօր, լինելով Հայաստանի մարզերում, մեզ էին մոտենում մարզերի բնակիչներ՝ մեկ հիմնական խնդրով․ դեմ էին արտահայտվում համայնքների խոշորացման գործընթացին՝ ասելով, որ դա տեղի է ունեցել ապօրինի, հաշվի չի առնվել ժողովրդի կարծիքը, կառավարման արդյունավետությունը։ Ձեր այդ պահանջն ամբողջությամբ ընդունում ենք ու այս հրապարակից հայտարարում, որ սրանց դուրս վռնդելուց հետո ամբողջությամբ վերանայելու ենք համայնքների խոշորացման գործընթացը», - հայտարարեց Սաղաթելյանը։ Հիշեցնենք, որ այսօր «Դիմադրություն» շարժումը Վանաձոր քաղաքում էր, որտեղ հասել էր ավտոերթով և հանրահավաք կազմակերպել։ Երևանում՝ Ֆրանսիայի հրապարակից, երթ իրականացրին կանայք ու աղջիկներ։ Երթը գլխավորում էին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արեգնազ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը և Աննա Գրիգորյանը։  
23:00 - 07 մայիսի, 2022
Մեր գործի 60-70տոկոսը իրականացրել ենք, մնացել է մնացած հատվածը․ կազմակերպված գնում  ենք առաջ․ Իշխան Սաղաթելյան

Մեր գործի 60-70տոկոսը իրականացրել ենք, մնացել է մնացած հատվածը․ կազմակերպված գնում  ենք առաջ․ Իշխան Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչ ծրագրեր ունի ընդդիմությունը՝ կապված առաջիկա օրերի հետ, ու թե ինչ է նախատեսվում անել վաղը․ «Ի՞նչ պետք է անենք առաջիկա օրերին․ չորս ուղղություններով ամբողջ կենտրոնը ձեր տրամադրության տակ է․ պատկերացրեք այդ չորսը դառնում է 8, ու այդ 8դաառնում է 12։ Ամբողջ քաղաքը վերցնում ենք հենց այդ օրը։ Սա մեր առաջիկա օրերի խնդիրն է, որ պետք է միասնաբար անենք»,-  ասաց Սաղաթելյանը։   «Մենք մեր գործի 60-70տոկոսը իրականացրել ենք, մնացել է մնացած հատվածը․ կազմակերպված գնում  ենք առաջ»,- նշեց Սաղաթելյանը։  «Վաղը՝ ժամը 1-ին, մենք Վանաձորում հրավիրում ենք հանրահավաք․ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ավտոերթով շարժվել Վանաձոր, ժամը 9։30 Աշտարակի խճուղու վրա, մեքենաները կշարվեն, ավտոերթով, նաև ճանապարհին կանգառներ կունենանք տարբեր բնակավայրերում, իսկ ժամը մեկին Վանաձորում տեղի կունենա հանրահավաք։ Ժամը 12-ին, այս հրապարակից տեղի կունենա երթ․ այս առաջարկությունը արվել է քաղաքացիների կողմից, որ այս երթին ցանկանում են մասնակցել բացառապես կանայք ու աղջիկները։  Ժամը 18։00-20։00 այս հրապարակում տեղի կունենա մշակութային ծրագիր, հանդես կգան մշակութային գործիչներ, իսկ 20։00-ին կրկին հանրահավաք, որից հետո տեղի կունենա հերթական երթը»։  Սաղաթելյանը նշեց նաև, որ քաղաքացիների կողմից առաջարկ է արվել վաղը 13։00-14։00-ը Երևան քաղաքում մեքենաներով, բարձր երաժշտությամբ՝ բացառապես «Արցախն է կանչում», ու «Զարթնիր Լաո», երգերով, ամբողջ քաղաքում տրամադրություն ստեղծել։       
20:37 - 06 մայիսի, 2022
«Վաղը՝ ժամը 12-ին, հավաքվում ենք, բաժանվում 4 մասի և ամբողջ մայրաքաղաքը պարալիզացնում»․ Իշխան  Սաղաթելյան

«Վաղը՝ ժամը 12-ին, հավաքվում ենք, բաժանվում 4 մասի և ամբողջ մայրաքաղաքը պարալիզացնում»․ Իշխան Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության հետագա քայելրն ու անելիքները։  Մենք սկսել ենք այս իշխանությունների հեռացման գործւնթացը։ Նիկոլի հեռացման ճանապարհային քարտեզը բաղկացած է երկու փուլից։ Առաջին փուլը մենք արդեն վաղուց ավարտել ենք և դա փաստ է․ դա հանրային պահանջի ձևակերպումն է, որ սրանք  չունեն մանդատ երկիրը զիջումների տանելու․ դա այլևս կայացած փաստ է»։  Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ սկսում են իշխանազրկման գործընթացը։ «Դրա համար բոլոր հնարավորությունները ստեղծված են։ Այլևս իշխանությունը գտնվում է փողոցում է»։ Սաղաթելյանը նշեց՝ անհրաժեշտ է կազմակերպվածության նոր մակարդակ։ «Մենք պետք է առաջիկա օրերին մեր թիվը ավելացնենք, հասնենք նրան, որ ոստիկանական ու ուժային կառույցները չկարողանան ժողովրդի ցասումը կասեցնել։  Ե՞րբ կհեռանա Նիկոլ Փաշինյանը իշխանությունից․ էս մեր բոլորի հարցն է․ Նիկոլը իշխանությունից կհեռանա այն պահին, երբ որ ուժային կառույցները զեկուցեն, որ այլևս իր իշխանությունը պահել չեն կարող, այլևս ուժերը չի բավարարում, այլևս ժողովուրդը էնքան շատ են ու անհնազանդության ակցիաներ են անում, որ էլ կասեցնել հնարավոր չի»։  Սաղաթելյանը ասաց, որ վաղը ամբողջ քաղաքը պետք է պարալիզացվի․ «Վաղը պետք է ամբողջ քաղաքը պարալիզացնենք, և դա փաստենք․ դրա համար մենք վաղը հավաքվում ենք ժամը 12-ին, ոչ թե սպասում ենք աշխատանքից հետո, վաղը պետք է անհնազանդության երթերը լինեն շատ մեծ քանակության, որպեսզի ոստիկանական ուժերը որևէ հնարավորություն չունենան մեր հայրենակիցներին բերման ենթարկելու։ Վաղը 12-ին հավաքվում ենք այս հրապարակում, բաժանվում ենք 4 մասի և մայրաքաղաքի մեծ մասը ամբողջությամբ պարլիզացնում ենք»,- նշեց Սաղաթելյանը։  Սաղաթելյանը նաև հայտնեց, որ առավոտյան անհնազանդության ակցիաներ պետք չեն։  «Ուժերը կենտրոնացնում ենք այստեղ, ամբողջ մայրաքաղաքը պարալիզացնում»։   
21:48 - 05 մայիսի, 2022
«Ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, սեղան նստելու հարց չունենք»․ Սաղաթելյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին

«Ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, սեղան նստելու հարց չունենք»․ Սաղաթելյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին

Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին․  «Հարգելի՛ պարոն Տեր-Պետրոսյան, դու այդ նույն խոսքերը ասում էիր նաև 97-98 թվականներին, ասում էիր, որ հնարավոր չէ, պետք է զիջել, ամբողջ աշխարհը մեր դեմ է․ Սերգո ջան ապրի, քանի Ղարաբաղը չեն հանձնել։ Դու էս նույն խոսքերը ասում էիր նաև 98 թվականին, բայց կյանքը ցույց տվեց, որ երբ որ քո փոխարեն եղավ այլ իշխանություն, մենք 20 տարի չզիջեցինք ու Հայաստանն ու Արցախը զարգացան չզիջելով։  Բայց երբ որ 2018 թվականին իշխանության եկան քո գաղափարախոսության կրողները և հոգեզավակները, ովքեր կրկին էդ գծի մեջ էին, որ պետք է տանք, ուրիշ ճար չկա, Արցախի 72 տոկոսը տվեցինք։  Հիմա ժամանակն է, որ սրանք հեռանան, որպեսզի կարողանանք փրկել, հետևաբար մեր վզին որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը չենք կարող որևէ բան փաթաթել»,- ասաց Սաղաթելյանը։  Սաղաթելյանը անդրադարձավ նաև առաջին նախագահի դիտարկամանը, թե Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պետք է նստեն մեկ սեղանի շուրջ և ելք գտնեն ներքաղաքական ճգնաժամից: «Իբրև լուծում առաջարկել է, որ Նիկոլի հետ նստեք սեղանի շուրջ ստեղծված իրավիճակից ելքեր գնտելու․ պարոն Տեր-Պետրոսյան, ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, մենք սեղան նստելու հարց չունենք, մենք իր հետ ունենք մեկ օրակարգ․ խաղաղ, անցնցում րոպե առաջ հեռացում»,- եզրափակեց Սաղաթելյանը։   
21:18 - 05 մայիսի, 2022
Դա անհատների մասին չի․ դա կազմակերպված ուժերին կամ խմբերին ա վերաբերվում․ Սաղաթելյանը՝ «ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա» արտահայտության մասին

Դա անհատների մասին չի․ դա կազմակերպված ուժերին կամ խմբերին ա վերաբերվում․ Սաղաթելյանը՝ «ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա» արտահայտության մասին

«Ես ինչ որ ասել եմ ստեղից, շատ հստակ եմ ասել, նախ ուզում եմ ավելի կոնկրետացնել, որ այլ մեկնաբանությունների տեղիք չտա․ իմ ասածն ունեցել է հասցեատեր․ այն երբեք չի վերաբերում պարզ ՀՀ քաղաքացուն, դա վերաբերում ա այն քաղաքացիներին, որոնք փորձում են պառակտել, հիասթափեցնել, նսեմացնել մեր հասարակությունը»։ Այս մասին ասաց Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով իր՝ «ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա» արտահայտությունը․ «Ես կրկին ասում եմ ովքեր՝ այդ ուժերը, որ իրենց համարում են ընդդիմություն, բայց փորձում են պառակտել, իրենց քայլերով եւ գործողութություններով հիասթափեցնել մեր ժողովրդին, այո, իրենք Նիկոլ են․ փորձում եմ իրենց քայլերով այնպես անել, որ ժողովուրդը չհաջողի։ Ես ասել եմ՝ էս հարթակը մեր հարթակը չի, կուսակցական հարթակ, չի ես ասել եմ, խնդրեմ, եկեք միացել, ես չեմ ասում՝ մեզ միացեք, այլ էս ժողովրդին։ Բայց եթե դուք ձեզ համարում եք ընդդիմություն, բայց որեւէ բան չեք անում, փորձում եք լուրեր տարաժել՝ երրորդ ուժ, չորրորդ ուժ, ուրեմն դուք Նիկոլ եք, հիմա էլ եմ դա ասում։ Բայց դա երբեք չի վերաբերում ՀՀ քաղաքացիներին, այսինքն՝ անհատների մասին չի․ դա կազմակերպված ուժերին կամ խմբերին ա վերաբերվում»,- նշեց Սաղաթելյանը։ 
14:04 - 05 մայիսի, 2022