Օլաֆ Շոլց

Օլաֆ Շոլցը Գերմանիայի կալնցլերն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։

Արցախի նախագահը ողջունել է Գերմանիայի կանցլերի հայտարարությունը

Արցախի նախագահը ողջունել է Գերմանիայի կանցլերի հայտարարությունը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախօրեի հայտարարությանը․  «Մենք ողջունում ենք Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասար սկզբունքների հիման վրա։ Կարգավորումն անհնար է առանց մեր հիմնարար, կոլեկտիվ իրավունքները լիովին հաշվի առնելու»,- թվիթերյան իր էջում գրել է  Հարությունյանը։  Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 2-ին, Օլաֆ Շոլցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր․ «Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,-հայտարարել էր Գերմանիայի կանցլերը։
11:59 - 03 մարտի, 2023
Պետք է հասնել խաղաղ հանգուցալուծման նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից. Շոլց
 |armenpress.am|

Պետք է հասնել խաղաղ հանգուցալուծման նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից. Շոլց |armenpress.am|

armenpress.am:  Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Գերմանիան կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Այս մասին հայտարարեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: Շոլցը հայտնեց, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը երկկողմ հարաբերությունների խորացման վերաբերյալ մտքեր են փոխանակվել: Նա նշեց այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապարփակ ռեֆորմների գործընթաց է սկսել Հայաստանում: Գերմանիան ցանկանում է այս ճանապարհին շարունակել օգնել Հայաստանին՝ իր հնարավորությունների շրջանակում: Շոլցը կարևոր համարեց, որ նախորդ տարի Գերմանիան սկսել է Հայաստանի հետ զարգացման ոլորտում համագործակցությունը: Շոլցը կարևորեց նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլ առ քայլ գնան երկարաժամկետ լուծման: ՀՀ վարչապետը Շոլցին է ներկայացրել ԼՂ-ում վերջին զարգացումները: «Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ ի բարօրություն մարդկանց: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,-ասաց կանցլերը: Գերմանիան աջակցում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին: Շոլցն ընդգծեց, որ Գերմանիան դա արել է՝ նաև ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում գերմանական անձնակազմ ուղարկելով: Ընդ որում, այդ առաքելությունը ղեկավարելու է գերմանացի դաշնային ոստիկան: Շոլցը կոնֆլիկտի լուծման համար քաջալերող քայլ համարեց Փաշինյանի և Ալիևի՝ Պրահայում ու Մյունխենում մտքերի փոխանակումը: Անդրադառնալով հարցին ու դիտարկմանը, որ Ադրբեջանը չի կատարում անգամ Հաագայի դատարանի որոշումն՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը՝ Շոլցը վերահաստատեց. «Մենք ինքնորոշման իրավունքի, նաև տարածքային ամբողջականությա սկզբունքի կողմնակիցն ենք»: Նա կարևորեց տարածաշրջանում անվտանգության բարելավումը: Շոլցն ու Փաշինյանը խոսել են նաև երկրների տնտեսական հարաբերությունների մասին: Գերմանիայի կանցլերը վարչապետ Փաշինյանին քաջալերել է շարունակել կոռուպցիայի դեմ իր պայքարը: Շոլցը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին Գերմանիա այցի համար:
19:04 - 02 մարտի, 2023
Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի. Եվրոպան Ուկրաինայի հետ կլինի մինչև հաղթանակ. Փարիզում կայացել է Մակրոն-Շոլց-Զելենսկի հանդիպումը
 |tert.am|

Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի. Եվրոպան Ուկրաինայի հետ կլինի մինչև հաղթանակ. Փարիզում կայացել է Մակրոն-Շոլց-Զելենսկի հանդիպումը |tert.am|

tert.am: Ելիսեյան պալատում փետրվարի 8-ի երեկոյից մինչև փետրվարի 9-ի գիշերը կայացել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը։ Էմանուել Մակրոնը, Օլաֆ Շոլցը և Վլադիմիր Զելենսկին զրուցել են միմյանց հետ գործնական ընթրիքի ժամանակ։ Բայց նախ նրանք հայտարարություններ են արել մամուլի համար, գրում է rfi.fr-ն։Եվրոպացի առաջնորդների հայտարարությունների ընդհանուր ուղերձն այն էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող և չպետք է հաղթի, Եվրոպան Ուկրաինայի հետ կլինի մինչև հաղթանակ։ Զելենսկու ուղերձն էր՝ տվեք ավելի շատ զենք, քանի որ դրանից է կախված խաղաղությունը Եվրոպայում և ուկրաինացիների կյանքը։Աղբյուրը մանրամասնում է, որ Զելենսկին Փարիզ է ժամանել բրիտանական կառավարական ինքնաթիռով՝ Լոնդոնից, որտեղ նա մինչ այդ անցկացրել էր հանդիպումների հագեցած օր՝ խոսելով խորհրդարանականների հետ, հանդիպել և համատեղ մամուլի ասուլիս վարչապետ Ռիշի Սունակի հետ: Զելենսկու ամբողջ եվրոպական ճանապարհորդությունը՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այսօր՝ փետրվարի 9-ին, նաև ԵՄ արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում, նվիրված է հիմնական նպատակին՝ Ուկրաինայի զինված ուժերի համար նոր զենք ձեռք բերելուն, գրում է աղբյուրը:Նշվում է, որ Մակրոնը, Զելենսկին և Շոլցը Ելիսեյան պալատի հանդիսությունների դահլիճ են մտել գրեթե տասը անց կեսին։Մամուլի ճեպազրույցում առաջինը ելույթ է ունեցել հանդիպման հյուրընկալող Մակրոնը։ Նա հիշեցրել է, որ Զելենսկին արդեն երկու անգամ եղել է այս դահլիճում. առաջին անգամ ուկրաինական ընտրությունների երկու փուլերի միջև ընկած ժամանակահատվածում (2019 թվականի գարնանը), և երկրորդ անգամ, երբ այստեղ տեղի ունեցավ Նորմանդական ձևաչափի երկրների ղեկավարների վերջին գագաթնաժողովը՝ դեկտեմբեր 2019-ին:«Բայց Պուտինը չցանկացավ, որ Դոնբասում զինված հակամարտությունը խաղաղ լուծում ստանա. հակամարտություն, որն ինքն էր կազմակերպել, և արդյունքում լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց։ Ուկրաինան պետք է հաղթի այս պատերազմում», - կրկին հիշեցրել է Մակրոնը։«Մենք աջակցում ենք Ուկրաինային: Վճռականությամբ նրան ուղեկցելու ենք մինչև հաղթանակ և իր օրինական իրավունքների վերականգնումը... Մենք կշարունակենք ջանքերը պաշտպանական մատակարարումների առումով»,- շարունակել է Ֆրանսիայի նախագահը։Մակրոնը նաև նշել է, որ Ուկրաինան կարող է հույս դնել Ֆրանսիայի և եվրոպական մյուս դաշնակիցների աջակցության վրա, իսկ «Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի»։Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որը ելույթ է ունեցել երրորդը, ևս վստահեցրել է Զելենսկին, որ դաշնակիցները կաջակցեն իր երկրին, այդ թվում՝ ռազմական առումով, «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»՝ հետ մղելու ռուսական ներխուժումը:«Մենք հավատարիմ ենք Ուկրաինային: Նրան աջակցել ենք ֆինանսական, մարդասիրական և սպառազինության, ծանր հրետանու, հակաօդային պաշտպանության հարցերու, և, վերջերս որոշելով մատակարարել մարտական տանկեր, և մենք կշարունակենք դա արեք այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է»,- վստահեցրել է Գերմանիայի կանցլերը:Ինքը՝ Զելենսկին, ելույթ ունենալով Ֆրանսիայի նախագահից հետո, շնորհակալություն է հայտնել եվրոպական երկու երկրների ղեկավարներին «այս ամիսների ընթացքում» Ուկրաինայի հետ լինելու համար՝ հիշեցնելով, որ Մակրոնն առաջինն էր, որ որոշեց տանկեր ուղարկել Ուկրաինային, իսկ Շոլցը չափազանց արդյունավետ է մատակարարել ՀՕՊ համակարգերը:Շարունակությունը՝ tert.am-ում
11:00 - 09 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը Գերմանիայի Կանցլերի խորհրդականի հետ քննարկել է Լաչինի միջանցքը բացելու հարցը

Արարատ Միրզոյանը Գերմանիայի Կանցլերի խորհրդականի հետ քննարկել է Լաչինի միջանցքը բացելու հարցը

Փետրվարի 7-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսության ու փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է հումանիտար խնդիրների հասցեագրման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու կարևորությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցությանը, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի: Այս առումով նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին մշտադիտարկման երկարաժամկետ առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը՝ համոզմունք հայտնելով, որ առաքելությունը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։
09:50 - 08 փետրվարի, 2023
Բեռլինը պաշտոնապես հայտարարեց Կիևին 14 միավոր Leopard 2 հատկացնելու մասին
 |azatutyun.am|

Բեռլինը պաշտոնապես հայտարարեց Կիևին 14 միավոր Leopard 2 հատկացնելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Չորեքշաբթի առավոտյան կառավարության նիստում այդ մասին հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Այդ որոշումը համապատասխանում է Ուկրաինային սատարելու մեր քաղաքականությանը՝ մեր հնարավորությունների սահմաններում։ Մենք գործում ենք սերտ կոորդինացմամբ միջազգային մակարդակում», - ասել է Շոլցը։ Առաջիկայում սկսվելու է ուկրաինացի զինծառայողների ուսուցումը Գերմանիայում։ Բեռլինը կտրամադրի նաև զինամթերք և նյութատեխնիկական ապահվում, նշել է կանցլերը։ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ողջունել է Բեռլինի որոշումը։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Թվիթերում գրել է․ - «Շնորհակալություն, բունդեսկանցլեր Օլաֆ Շոլց։ Ուկրաինային Leopard-ներ տրամադրելու որոշումը մեծ քայլ է Ռուսաստանին կանգնեցնելու համար»։ Գերմանիան նաև կթույլատրի երրորդ երկրներից գերմանական տանկերի վերաարտահանումը Ուկրաինա։
16:24 - 25 հունվարի, 2023
Շոլցի հայտարարությունների պատճառով Գերմանիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ
 |1lurer.am|

Շոլցի հայտարարությունների պատճառով Գերմանիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Թեհրանում Գերմանիայի դեսպան Հանս-Ուդո Մուցելին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունների պատճառով՝ տեղեկացնում է IRNA գործակալությունը: Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի դեպարտամենտի տնօրենն ընդգծել է Իրանի վճռական բողոքը՝ «երկրի ներքաղաքական իրադարձությունների նկատմամբ Բեռլինի հակաարդյունավետ մոտեցման նկատմամբ»: Նրա խոսքով՝ Թեհրանի և Բեռլինի միջև երկկողմ հարաբերությունների ապագայի վրա նման դիտողությունների ազդեցության պատասխանատվությունը կրում է գերմանական կողմը: Դեսպանին է հանձնվել նաև իրանական կողմի բողոքի պաշտոնական նամակը։ Ավելի վաղ Օլաֆ Շոլցը քննադատել է Իրանի ղեկավարությանը՝ ցուցարարների նկատմամբ գործողությունների պատճառով: «Յուրաքանչյուր ոք, ով կրակում է իր քաղաքացիների վրա, պետք է սպասի մեր դիմադրությանը»,- ասել էր կանցլերը։
13:17 - 15 նոյեմբերի, 2022
Գերմանիայի կանցլերն այցելել է Չինաստան
 |azatutyun.am|

Գերմանիայի կանցլերն այցելել է Չինաստան |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մեկօրյա այցը Չինաստան: Մայրաքաղաք Պեկինում՝ «Ժողովրդական համագումարների մեծ տուն» համալիրում, Գերմանիայի կառավարության ղեկավարին ընդունել է նախագահ Սի Ծինպինը: Կանցլերը գովեստով է խոսել երկկողմ հարաբերություններին, տնտեսական համագործակցության ընդարձակման ուղիներին և միջազգային զարգացումներին առնչվող թեմաները նախագահի հետ քննարկելու հնարավորության մասին: «Սա է նպատակը, և ես ուրախ եմ, որ այսօր մենք միասին դա կանենք»,- ասել է Օլաֆ Շոլցը Սի Ծինպինին: Շոլցը «Մեծ յոթնյակի» երկրների առաջին լիդերն է, ով անցած երեք տարիների ընթացքում և COVID-19 համավարակի ավարտից հետո այցելում է Չինաստան: Գերմանիայի կանցլերը Չինաստանի նախագահին կոչ է արել Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար ազդեցություն գործել Ռուսաստանի վրա: Նրա այցի արդյունքները պետք է վկայեն այն մասին, թե որքանով է լուրջ և հեռու գնացող համաշխարհային գերտերության անշեղորեն վերածվող Չինաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու և կոմունիստական ռեժիմին դիմակայելու Գերմանիայի մտադրությունը: Եվրոպայի տնտեսական առաջատար Գերմանիան և Չինաստանը սերտ տնտեսական կապեր ունեն: Գերմանական մեքենաները, սարքավորումները և տեխնոլոգիաները մեծ պահանջարկ ունեն Չինաստանում և այդ երկրի արագ զարգացման գրավականներից են: Չինաստանը 2016 թվականից դարձել է Գերմանիայի միակ ամենամեծ առևտրային գործընկերը:
17:04 - 04 նոյեմբերի, 2022
Գերմանիան արդեն հաղթահարել է կախվածությունը ռուսական գազից․ Օլաֆ Շոլց |azatutyun.am|

Գերմանիան արդեն հաղթահարել է կախվածությունը ռուսական գազից․ Օլաֆ Շոլց |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր Բունդեսթագում (Դաշնային խորհրդարան) հայտարարել է, որ երկիրը կարողացել է հաղթահարել կախվածությունը ռուսական գազից և մտադիր է 20 տոկոսով կրճատել այդ էներգակիրի սպառումը: «Ես ուրախ եմ, որ մենք կարողացանք եվրոպական մակարդակով համաձայնեցնել գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու նպատակը: Դա եվրոպական համերաշխության հզոր ազդակ է, դա նաև մեզ հասցեագրված ազդակ է, քանի որ մեր երկիրը հատկապես մեծ կախվածություն ուներ ռուսական գազից: Մենք արդեն ազատվեցինք դրանից լավ պատրաստված ենք դիմավորում ձմեռը»,- հայտարարել է կանցլերը: Օլաֆ Շոլցը նաև շնորհակալություն է հայտնել բնակիչներին էլեկտրաէներգիան խնայելու համար, ասելով, որ «ամեն մի խնայված կիլովատտ-ժամը հզորացնում է երկրի էներգաանվտանգությունը»: Կանցլերը հայտարարել է, որ Մոսկվան էներգակիրները որպես զենք է կիրառում, իսկ Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք Ռուսաստանն այլևս հուսալի առևտրային գործընկեր չէ: Գերմանիան մտադիր է այս տարի ամբողջությամբ դադարեցնել ռուսական ածխի և նավթի ներկրումը, սակայն ռուսական գազի կարիք կլինի նաև 2023 թվականին: Ռուսաստանը հերքում է բնական գազը միջազգային ասպարեզում որպես զենք կիրառելու մասին արևմտյան երկրների մեղադրանքները և պնդում է, որ պատրաստ է հանդես գալ իբրև վառելիք մատակարարող հուսալի գործընկեր: Մոսկվան պնդում է, որ արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցներն են դարձել Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի հիմնական պատճառը:
14:07 - 20 հոկտեմբերի, 2022
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլերին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին՝ Ազգային տոնի առթիվ: ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ` ուղերձում ասված է.  «Ձերդ գերազանցություն,  Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ:  32 տարի առաջ այս օրը շրջադարձային նշանակություն ունեցավ Գերմանիայի համար՝ նոր էջ բացելով նաև համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ: Այս կարևոր իրադարձությամբ սկիզբ դրվեց վերամիավորված Գերմանիայի զարգացմանն ու հզորացմանը և գերմանացի ժողովրդի բարգավաճմանը:  Այսօր Գերմանիան դարձել է զարգացման, ժողովրդավարության և համամարդկային արժեքների պահպանման օրինակելի երկիր` իր ավանդը ներդնելով մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:  Ուրախությամբ եմ արձանագրում, որ հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգանում են քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում՝ հիմնված ոչ միայն երկկողմ շահերի, այլև մեր ժողովուրդների դավանած ընդհանուր արժեհամակարգի վրա: 
10:51 - 03 հոկտեմբերի, 2022
Շոլցը հավաստել է, որ Գերմանիան ամեն ինչ կանի ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ բախումը կանխելու համար |armenpress.am|

Շոլցը հավաստել է, որ Գերմանիան ամեն ինչ կանի ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ բախումը կանխելու համար |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ԳԴՀ-ն միայնակ չի գործի Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների հարցում եւ հնարավորինս ամեն ինչ կանի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ուղղակի բախում թույլ չտալու համար: Այս պնդմամբ նա հանդես է եկել սեպտեմբերի 28-ին Neue Zürcher Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում։ «Դաշնային կառավարության դիքորոշումը պազ է. չգործել միայնակ: Այդպես կլինի նաեւ այսուհետեւ»,- արձանագրել է Շոլցը՝ պատասխանելով Կիեւին գերմանական տանկերի մատակարարումների մասին հարցին: Սակայն Ուկրաինայում իրադրությունը, նրա խոսքով, «շատ դինամիկ է, եւ Գերմանիան մշտապես կատարում Է իրադրության վերագնահատում»: Բայց երկրի քաղաքական ուղեգիծը, ինչպես նշել է ԳԴՀ-ի կառավարության ղեկավարը, «մնում Է հստակ»: «Գերմանիան իր հնարավորությունների չափով աջակցում Է Ուկրաինային եւ միեւնույն ժամանակ հնարավորինս ամեն ինչ անում Է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղղակի բախումը կանխելու համար»,- ամփոփել է Շոլցը՝ ճշտելով, որ դա բոլոր որոշումների հիմքն է: «Եվ դա նաեւ համապատասխանում է քաղաքացիների ճնշող մեծամասնության կամարտահայտությանը»,- եզրափակել է Գերմանիայի կանցլերը: ԳԴՀ-ն վերջին շաբաթներին առանձնապես խիստ քննադատության է ենթարկվում Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների ներկայացուցիչների կողմից, որ Կիեւին չի ուղարկում հարձակողական մարտական գործողությունների համար անհրաժեշտ տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:23 - 28 սեպտեմբերի, 2022
Օլաֆ Շոլցը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով

Օլաֆ Շոլցը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հրաժարվել հետագա ռազմական գործողություններից և հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոմական այցով ժամանել Գերմանիա։ Վերջինս և կանցլեր Շոլցը հանդիպում են ունեցել, որից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով։ «Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման մասին հարցին՝ Շոլցը հակամարտությունն անվանել է «անիմաստ» և կոչ արել Հայաստանին ու Ադրբեջանին հրաժարվել հետագա ռազմական գործողություններից և հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով»,- փոխանցում է  Deutsche Welle-ն։ Նշենք, սակայն, որ այս անգամ ռազմական գործողություններ են տեղի ունենում ոչ թե Արցախի Հանրապետությունում, այլ ՀՀ ինքիշխան տարածում։ Ադրբեջանը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը պատերազմ է սկսել Հայաստանի դեմ՝ դիրքային առաջխաղացման փորձեր անելով և հայկական տարածքներ օկուպացնելով։ Հակառակորդի թիրախում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։
12:00 - 15 սեպտեմբերի, 2022
Շոլցը մտադիր է Կանադայում համաձայնության գալ ռուսական հումքին փոխարինող մատակարարումների շուրջ

 |armenpress.am|

Շոլցը մտադիր է Կանադայում համաձայնության գալ ռուսական հումքին փոխարինող մատակարարումների շուրջ |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կանադա կատարած այցի ժամանակ մտադիր է համաձայնություն ձեռք բերել ռուսականի հումքին փոխարինող մատակարարումների շուրջ: Օգոստոսի 22-ին այս հայտարարությամբ նա հանդես է եկել Մոնրեալ ժամանելուց հետո: «Երկիրը (Կանադան) նույնպիսի հարուստ օգտակար հանածոներ ունի, ինչպես եւ Ռուսաստանը, միայն այն տարբերությամբ, որ սա հուսալի ժողովրդավարություն է»,- մեջբերում է կանցլերի խոսքը DPA գործակալությունը: «Այս կերպ մենք մեզ համար բացում ենք համագործակցության նոր ոլորտներ: Մենք ցանկանում ենք սերտորեն փոխգործակցել հատկապես կանաչ ջրածնի հիման վրա տնտեսության կազմակերպման հարցում»,- ասել է Շոլցը լրագրողներին: DPA-ն ճշտում է,որ կանցլերի այցի ժամանակ պլանավորվում է Գերմանայի եւ Կանադայի միջեւ համաձայնագրի ստորագրում կանաչ ջրածնի արտադրության եւ փոխադրման բնագավառում սերտ կոոպերացիայի շուրջ: Բացի դրանից, կքննարկվի Կանադայից Գերմանիա հեղուկացված բնական գազի, ինչպես նաեւ այնպիսի միներալների եւ մետաղների մատակարարումների հարցը, ինչպիսիք են նիկելը, կոբալտը, լիթիումը եւ գրաֆիտը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:28 - 22 օգոստոսի, 2022
Սա ռուս ժողովրդի պատերազմը չէ, այլ Պուտինինը. Գերմանիայի կանցլերը դեմ է ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքին
 |tert.am|

Սա ռուս ժողովրդի պատերազմը չէ, այլ Պուտինինը. Գերմանիայի կանցլերը դեմ է ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքին |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի պաշտպանում ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքը՝ նշելով, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները «ռուս ժողովրդի պատերազմը» չեն։Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է Օսլոյում Սկանդինավյան խորհրդի նիստի շրջանակում համատեղ մամուլի ասուլիսում։«Ես կարծում եմ, որ սա ռուս ժողովրդի պատերազմը չէ, սա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի պատերազմն է, և մենք պետք է շատ հստակ լինենք այս հարցում»,- ասել է Շոլցը՝ պատասխանելով ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր դադարեցման մասին հարցին։Այսպիսով, Գերմանիայի կառավարության ղեկավարն անուղղակիորեն հաստատել է, որ Բեռլինը դեմ է բոլոր ռուսաստանցիների համար վիզային սահմանափակումներին։
09:33 - 16 օգոստոսի, 2022