Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ֆրանսիան Ուկրաինային կհատկացնի ևս 200 միլիոն եվրո. Շմիհալ |1lurer.am|

Ֆրանսիան Ուկրաինային կհատկացնի ևս 200 միլիոն եվրո. Շմիհալ |1lurer.am|

1lurer.am: Փարիզում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Բայրուի հետ պայմանավորվել է Ուկրաինային լրացուցիչ 200 միլիոն եվրո տրամադրելու հարցում: Այն ուղղվելու է վերականգնողական նախագծերին և եվրոպական շուկային ինտեգրմանն աջակցելուն, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով  սոցիալական ցանցում Շմիհալի արած հայտարարությունը։ «Ֆրանսիան մնում է Կիևի ռազմավարական գործընկերը։ Փարիզը ճգնաժամի սկզբից ի վեր Ուկրաինային տրամադրել է 2 միլիարդ եվրո ուղղակի բյուջետային օգնություն»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։ Լրատվամիջոցները հայտնել են, որ Շմիհալը հանդիպել է նաև Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) գլխավոր տնօրեն Ռեմի Ռիոյի հետ։ «Մենք շնորհակալ ենք AFD-ին՝ էներգետիկ օբյեկտների, ջրամատակարարման համակարգերի, ճանապարհների, հիվանդանոցների և դպրոցների արդիականացման նախաձեռնությունների համար։ Մենք նաև գնահատում ենք AFD-ի կողմից ֆինանսավորվող քաղաքային զարգացման ջանքերը»,- ասել է Շմիհալը։ Ուկրաինայի վարչապետը հավելել է, որ ճգնաժամի սկզբից ի վեր Զարգացման գործակալությունը Կիևին տրամադրել է 400 միլիոն եվրո։ «Այս պահին մենք ունենք 19 համատեղ նախագիծ և հույս ունենք, որ մեր համագործակցությունը հետագայում կզարգանա»,- ասել է Շմիհալը:
19:17 - 04 հունիսի, 2025
Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է. Զելենսկի

Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ արձագանքել է Ռուսաստանի փոխանցած հուշագրին, որն Ուկրաինային էր հանձնվել հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ։ Ինչպես հաղորդում է Censor.NET-ը, պետության ղեկավարն այս մասին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։«Սա վերջնագիր է, և ո՛չ ուկրաինական կողմը, ո՛չ էլ որևէ մեկն այն լուրջ չի ընդունի, քանի որ դրանում վերջնագիր կա։ Այսինքն՝ այս հուշագիրը թյուրիմացություն է», - ընդգծել է Զելենսկին: Նրա խոսքով՝ Ուկրաինան իր կազմած հուշագիրը Մոսկվա է ուղարկել երկու լեզվով՝ ուկրաիներեն և անգլերեն։ Սակայն Կրեմլից  ստացված հուշագիր միայն ռուսերենով է եղել։ Զելենսկին նշել է, որ այսօրվա դրությամբ Ուկրաինան Ռուսաստանից պատասխան չի ստացել հրադադարի մասին փաստաթղթի վերաբերյալ, որը Կիևը Մոսկվային էր փոխանցել բանակցություններից առաջ։  Պետության ղեկավարը նշել է, որ ռուսական հուշագրի առաջին կետը «վերջնագիր» է, քանի որ ռուսները պահանջում են բոլոր օկուպացված տարածքների միջազգային ճանաչում և զորքերի դուրսբերում դրանցից։ «Սա անկասկած հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, հակասում է առողջ բանականությանը և Ուկրաինայի Սահմանադրությանը։ Ի դեպ, նրանք գիտեն դրա մասին։ Սա Պուտինի համար այս պատերազմի համար ամենամեծ պարգևի պահանջ է», - ընդգծել է Զելենսկին: Զելենսկին նաև մեկնաբանել է  ռուսական հուշագրի երկրորդ կետը՝ չեզոքությունը և ռազմական միավորումներին, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ին չմիանալու պահանջը։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 2014 թվականին, երբ Կիևն ուներ «արտադաշինքային կարգավիճակ»։ «Այսինքն՝ նրանք սկսել են մեզ գրավել այն ժամանակ, երբ մենք ունեինք չեզոք կարգավիճակ։ Կրկին, այսինքն՝ այստեղ խոսելու բան չկա», - հավելել է պետության ղեկավարը։
18:07 - 04 հունիսի, 2025
Ռուսական զինուժը ԱԹՍ-երով և հրթիռներով հարվածել է Խարկովին |azatutyun.am|

Ռուսական զինուժը ԱԹՍ-երով և հրթիռներով հարվածել է Խարկովին |azatutyun.am|

azatutyun.am: Հունիսի 4-ի գիշերը ռուսական բանակը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածել է Խարկովին։ Քաղաքում լայնածավալ հրդեհներ են բռնկվել, կա մեկ վիրավոր, հայտնում են տեղական իշխանությունները։ Ինչպես գրում է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը, իրավիճակային կենտրոնի թարմացված տեղեկատվության համաձայն՝ ռուս զինվորականները քաղաքը հարվածելու համար օգտագործել են ինը «Շահեդ» և երկու հրթիռ, որոնց տեսակը պարզվում է։ «Հրդեհներ են բռնկվել արդյունաբերական գոտու չորս վայրերում, այրվել է նաև մասնավոր տուն», - նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ տեղում աշխատում են բոլոր համապատասխան ծառայությունները և կամավորները։ Ավելի վաղ Տերեխովը գրել էր, որ ռուս զինվորականները տասը հարված են հասցրել Խարկովի, մասնավորապես՝ Նովոբավարսկի շրջանի վրա:  
09:22 - 04 հունիսի, 2025
Ուկրաինան պնդում է, որ Ղրիմի կամրջի հենասյուներ է պայթեցրել

 |factor.am|

Ուկրաինան պնդում է, որ Ղրիմի կամրջի հենասյուներ է պայթեցրել |factor.am|

factor.am: Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը պնդում է, որ պայթուն է իրականացրել Ղրիմի կամրջի հենասյուներում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ուկրաինայի Անվտանգության ծառայության գործակալներն ականապատել են այս անօրինական օբյեկտի հենարանները։ Եվ այսօր ժամը 4:44-ին, առանց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, գործարկվել է առաջին պայթուցիկ սարքը»,- ասվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ, կամրջի վրա երթևեկությունը շարունակվում է՝ ըստ ռուսական պաշտոնական տվյալների։ «Հենասյուների ստորջրյա հենարանները խորապես վնասված են ստորին մակարդակում»,- ասվում է ուկրաինական կողմի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տեղադրվել է «1100 կգ տրոտիլին համարժեք պայթուցիկ նյութ», «գործողությունը տևել է մի քանի ամիս»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:52 - 03 հունիսի, 2025
Հունգարիան, հակառակ ԵՄ-ի, կաջակցի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը. Օրբան |armenpress.am|

Հունգարիան, հակառակ ԵՄ-ի, կաջակցի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը. Օրբան |armenpress.am|

armenpress.am: Հունգարիան աջակցում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին այն դեպքում, երբ Եվրամիությունը ձգտում է, որպեսզի այն շարունակվի: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Մենք պետք է ընդունենք այն փաստը, որ անդրատլանտյան միասնությունը կտրուկ խախտվել է։ Դեռ երբեք նման անջրպետ չի եղել Թրամփի գլխավորած հաշտության կողմնակիցների և Բրյուսելի ու Կիևի առաջնորդների միջև, որոնք ցանկանում են շարունակել մարտական գործողությունները», - գրել է նա սոցիալական հարթակներում։ Վարչապետն ընդգծել է, որ Հունգարիան «կմնա խաղաղության կողմում», նույնիսկ եթե դա հանգեցնի այն բանին, որ Բրյուսելի հետ նրա քննարկումները դառնան «ավելի աղմկոտ»։ «Մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ Հունգարիան կենթարկվի կրկնակի ուժով հարձակման, քանի որ Հունգարիան նախագահ Թրամփի դաշնակիցն է, իսկ Հունգարիան խաղաղություն է ցանկանում», - հայտարարել է Օրբանը։ Նրա խոսքով՝ պետք է պատրաստ լինել այն բանին, որ «Հունգարիայի դեմ գաղտնի ծառայությունների գործողությունները, զրպարտչական արշավները և պատերազմի քարոզչությունը կշարունակվեն էլ ավելի մեծ ուժով»։
11:25 - 03 հունիսի, 2025
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի և Թրամփի հետ Թուրքիայում
 |civilnet.am|

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի և Թրամփի հետ Թուրքիայում |civilnet.am|

civilnet.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ։ Հունիսի 2-ին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պլանավորում է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպմանը կա՛մ Անկարայում, կա՛մ Ստամբուլում: Այս մասին հայտնում է Kyivindependent-ը։ «Ես զրույց ունեցա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Եվ իսկապես, նա ազդանշան ուղարկեց՝ հարցնելով, թե ինչպես կվերաբերվեմ չորս առաջնորդների հանդիպմանը՝ ինքը, Միացյալ Նահանգների նախագահը, Պուտինը և ես: Ես նրան ասացի, որ աջակցում եմ առաջնորդների մակարդակով հանդիպմանը, քանի որ ինձ թվում է, որ առանց մեր հանդիպման հրադադար չի լինի», – լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին։ Զելենսկու մեկնաբանությունները հաջորդել են հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների հերթական փուլին, որտեղ կողմերը համաձայնության են եկել ռազմագերիների փոխանակման շուրջ, բայց չեն կարողացել հրադադարի հասնել։ Այս բանակցություններին նախորդել էր մայիսի 16-ին կայացած բանակցությունների առաջին փուլը: Սկզբնական հանդիպումն ավարտվել է պատերազմի ընթացքում ամենամեծ թվով գերիների փոխանակման վերաբերյալ համաձայնագրով, սակայն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ որևէ շոշափելի առաջընթաց չի գրանցվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես բաց է իր թուրք գործընկերոջ առաջարկի համար՝ Թուրքիայում եռակողմ խաղաղության բանակցություններ վարելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ, հայտարարել է Սպիտակ տունը հունիսի 2-ին։ «Նախագահն ասել է, որ բաց է դրա համար, եթե գործը հասնի դրան, բայց նա ցանկանում է, որ երկու առաջնորդներն էլ միասին նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը։ Հունիսի 2-ի բանակցություններից հետո Ռուսաստանն առաջարկել է ժամանակավոր երկու-երեքօրյա հրադադար առաջնագծի որոշակի հատվածներում՝ զոհված զինվորների մարմինները վերադարձնելու համար։ Այս մասին հունիսի 2-ին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Զելենսկին չի ընդունել Ռուսաստանի այս առաջարկը։
10:50 - 03 հունիսի, 2025
Ուկրաինան Ռուսաստանին նոր հանդիպման ժամկետ է առաջարկել |civilnet.am|

Ուկրաինան Ռուսաստանին նոր հանդիպման ժամկետ է առաջարկել |civilnet.am|

civilnet.am: Ստամբուլում ռուսական և ուկրաինական կողմերը «կարծիքներ են փոխանակել», գերիների փոխանակում կլինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վիլնուսում կայացած գագաթնաժողովից հետո։ «Ստամբուլում կողմերը կարծիքներ են փոխանակել, և մենք պատրաստվում ենք գերիների նոր փոխանակման», – ասել է Զելենսկին։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ սպասում է Ստամբուլում կայացած հանդիպման վերաբերյալ զեկույցի՝ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովից։ Ուկրաինան առաջարկել է Ռուսաստանի հետ նոր հանդիպում անցկացնել հունիսի 20-ից 30-ը։ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի համաձայնել հրադադարի և առաջնորդների հանդիպմանը։ Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները տևել են մեկ ու կես ժամ։
18:21 - 02 հունիսի, 2025
Ֆիդանը ստամբուլյան բանակցությունից ակնկալել է «կոնկրետ առաջընթաց հնարավորինս կարճ ժամանակահատվածում»
 |1lurer.am|

Ֆիդանը ստամբուլյան բանակցությունից ակնկալել է «կոնկրետ առաջընթաց հնարավորինս կարճ ժամանակահատվածում» |1lurer.am|

1lurer.am: Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև սկսվել են բանակցությունները: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը բացման խոսքում նշել է. «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլի ընթացքում ձեռնարկվել են շատ կարևոր քայլեր։ Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում կքննարկվի հրադադարի հարցը»։ Ֆիդանը հույս է հայտնել, որ գերիների փոխանակման վերաբերյալ ձեռք կբերվեն նոր պայմանավորվածություններ։ Նա կարևորել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կանոնավոր հանդիպումները՝ կողմերի միջև վստահության ամրապնդման համար։ Թուրք դիվանագետն ակնկալել է «կոնկրետ առաջընթաց հնարավորինս կարճ ժամանակահատվածում»։ Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլում նախատեսվում է քննարկել նաև ՌԴ և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման հարցը։
17:25 - 02 հունիսի, 2025
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները |armenpress.am|

Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալության Telegram ալիքը։ Բանակցությունները մեկնարկել են նախատեսվածից 1,5 ժամ ուշացմամբ։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլի ընթացքում շատ կարևոր քայլեր են ձեռնարկվել», - բանակցությունների երկրորդ փուլի բացման խոսքում նշել է Ֆիդանը։ Նա նաև նշել է, որ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում նախատեսվում է քննարկել ՌԴ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման հարցը, ինչպես նաև կողմերի միջև հրադադարը։ Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինական պատվիրակությունը՝ երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։  Ստամբուլում ընթացող բանակցություններին թուրքական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարը, հետախուզության ղեկավարը և գլխավոր շտաբի պետը, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։   Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1221189
16:25 - 02 հունիսի, 2025
ՌԴ ռազմական ավիացիային հասցված վնասը կազմում է 7 մլրդ դոլար. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
 |1lurer.am|

ՌԴ ռազմական ավիացիային հասցված վնասը կազմում է 7 մլրդ դոլար. Ուկրաինայի անվտանգության ծառայություն |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատել է Ռուսաստանում թիրախներին անօդաչու թռչող սարքերի հարվածները: Գերատեսչության տվյալներով՝ «Սարդոստայն» կոդային անվանումով գործողության արդյունքում ռուսական ռազմավարական ավիացիային հասցվել է մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս։ Ծառայությունը հայտնել է նաև, որ հարվածի տակ է հայտնվել Ռուսաստանի հիմնական օդանավակայաններում տեղակայված թևավոր հրթիռակիրների մոտ 34%-ը։ Ուկրաինական կողմը խոստացել է հատուկ գործողության լրացուցիչ մանրամասներ հրապարակել ավելի ուշ։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի միանգամից մի քանի շրջանի ռազմական օդանավակայանների վրա։ «Ուկրաինսկա պրավդան», հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ դա Ուկրաինայի անվտանգության ծառայության իրականացրած լայնածավալ հատուկ գործողություն էր։ Թերթի տվյալներով՝ հարձակման հետևանքով խոցվել է ավելի քան 40 ինքնաթիռ, այդ թվում՝ A-50, Tu-95 և Tu-22 M3, վնասը գնահատվել է ավելի քան 2 միլիարդ դոլար։ Հատուկ գործողությունը կոչվում է «Սարդոստայն»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հինգ ռազմական օդանավակայաններից երեքի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։
12:41 - 02 հունիսի, 2025
Ստամբուլի այսօրվա հանդիպումն անցկացվում է ՌԴ ռազմական օդանավակայանների վրա զանգվածային հարվածի ֆոնին |hy.armradio.am|

Ստամբուլի այսօրվա հանդիպումն անցկացվում է ՌԴ ռազմական օդանավակայանների վրա զանգվածային հարվածի ֆոնին |hy.armradio.am|

hy.armradio.am: Երեւանի ժամանակով 14։00-ին Ստամբուլում տեղի կունենան ռուս-ուկրաինական հերթական բանակցությունները։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ բանակցությունները տեղի կունենա Չիրագան պալատում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ իրենց պատվիրակությունը գլխավորելու է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Այսօր հանդիպում անցկացնելու առաջարկն արել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին։ Հանդիպումից մեկ օր առաջ՝ կիրակի օրը, ուկրաինական ԱԹՍ-ները  հարձակվել էին Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների վրա։ Զանգվածային հարձակման արդյունքում վնասվել էին 40-ից ավելի ինքնաթիռներ, այդ թվում՝ А-50, Ту-95 и Ту-22 М3։ Ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության՝ խոցվել է թեւավոր հրթիռակիրների մեկ երրորդից ավելին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է հինգ մարզերում ռազմական օդանավակայանների վրա հարձակումը՝ այն որակելով «ահաբեկչություն»։ Միաժամանակ հայտնել են, որ զինծառայողների եւ քաղաքացիական անձնակազմի շրջանում զոհեր չկան։ Ամերիկյան մի քանի լրատվամիջոցներ, վկայակոչելով Սպիտակ տան իրենց աղբյուրները, նշում են, որ Կիեւը Վաշինգտոնին չի տեղեկացրել ռուսական ռազմական օդանավակայանների վրա հարձակման մասին։
12:02 - 02 հունիսի, 2025
Ռուսական զորքը հարձակվում է Զապորոժիեյի ուղղությամբ. Սիրսկի
 |azatutyun.am|

Ռուսական զորքը հարձակվում է Զապորոժիեյի ուղղությամբ. Սիրսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսական զորքերի ակտիվությունը շեշտակի մեծացել է Զապորոժիեյի ուղղությամբ, որտեղ հարձակողական գործողություններ են իրականացնում, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Նրա խոսքով՝ ռուսական բանակը հիմնական ջանքերը կենտրոնացրել է նաև Պոկրովսկի, Տորեցկի, Լիմանսկի, Նովոպավլովսկի ուղղություններում և Ռուսաստանին սահմանակից Սումիի մարզի տարածքներում։ «Միջոցներ ենք ձեռնարկում մեր զորքերի պաշտպանության կայունությունը բարձրացնելու համար՝ ամրապնդելով սպառնալիքի տակ գտնվող ուղղությունները և թշնամուն կրակային վնասի աստիճանը։ Իրականացնում ենք գործողուություններ՝ նաեւ ակտիվ մարտավարական իրավիճակը բարելավելու համար, այդ թվում՝ ագրեսոր երկրի տարածքում», -հավելել է Սիրսկին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
17:43 - 31 մայիսի, 2025
Պատրաստ եմ եռակողմ հանդիպում անցկացնել Պուտինի և Զելենսկու հետ. Թրամփ
 |1lurer.am|

Պատրաստ եմ եռակողմ հանդիպում անցկացնել Պուտինի և Զելենսկու հետ. Թրամփ |1lurer.am|

1lurer.am: Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։ Թրամփին հարցրել են՝ արդյոք ամերիկյան կողմը համարո՞ւմ է, որ Վլադիմիր Պուտինն իրոք ցանկանում է դադարեցնել պատերազմը: «Դեռ չեմ կարող ասել, բայց մոտ երկու շաբաթից կտեղեկացնեմ։ Շատ շուտով կիմանանք՝ արդյոք Պուտինը ցանկանո՞ւմ է մեզ ինչ-որ բանի դրդել, և եթե այո՝ մի փոքր այլ կերպ կարձագանքենք: Իմ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այժմ շատ կոշտ շփումների մեջ է ռուսական կողմի հետ: Նաև անչափ հիասթափված եմ մի քանի գիշեր առաջ տեղի ունեցած հարձակումներից: Մարդիկ սպանվում են բանակցություններին զուգահեռ»,- նշել է ԱՄՆ նախագահը: Լրագրողի հարցին ի պատասխան՝ ինչու այդ դեպքում Վաշինգտոնը դեռ պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի նկատմամբ, Թրամփը պարզաբանել է՝ չի ցանկանում վնասել բանակցային գործընթացին և խափանել խաղաղության հնարավոր համաձայնագիրը։ ԱՄՆ նախագահը կրկնել է՝ սա ոչ թե իր, այլ Բայդենի, Պուտինի և Զելենսկու պատերազմն է, իսկ ինքը փորձում է կարգավորել հակամարտությունը:
11:54 - 29 մայիսի, 2025