Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Փաշինյան-Մակրոն հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Փաշինյան-Մակրոն հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և շնորհակալություն հայտնել Փարիզում անցկացվելիք Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Նա կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը և վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման և կայունության ապահովման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ 2024 թվականը խիստ դինամիկ է եղել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առումով։ Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարների և գերատեսչությունների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, պահպանվում են կանոնավոր շփումներ, և այսօր Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները հասել են նոր մակարդակի։ Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր, այդ թվում՝ տնտեսության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատման ուղղությամբ ընթացող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարների, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի շարունակական առաջմղման վերաբերյալ։
21:25 - 10 փետրվարի, 2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն, անկոտրում կամք ու հաջողություններ՝ ի բարօրություն Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի։ Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ցանկանում ընդգծել, որ Ձեր նախագահության օրոք և Ձեր աներկբա հանձնառության շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա, ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան՝ վերափոխվելով իրական ռազմավարական գործընկերության։ Ջերմությամբ եմ հիշում դեկտեմբերի 7-ին Փարիզ կատարած իմ այցը և մասնակցությունը Փարիզի Աստվածամոր տաճարի բացման հուզիչ և խորհրդանշական միջոցառմանը: Ցանկանում են վերստին շնորհակալություն հայտնել նաև բարեկամ Ֆրանսիայի և Ձեր անձնական ջանքերի ու շարունակական աջակցության համար՝ միտված Հայաստանի ինքնիշխանության, դիմակայունության և ժողովրդավարության ամրապնդմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հաստատմանը։ Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել տարեվերջյան տոների՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ նոր տարում մաղթելով Ձեզ հաղթանակներ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ բարեկամ ֆրանսիացի ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն: Գալիք տարում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»։
11:22 - 21 դեկտեմբերի, 2024
Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայման հարցը |armenpress.am|

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայման հարցը |armenpress.am|

armenpress.am:  Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայման՝ Փարիզի նախաձեռնությունը։ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում: «Շարունակեցինք աշխատել նախագահ Մակրոնի նախաձեռնության վրա՝ կապված Ուկրաինայում ուժերի առկայության հետ, որոնք կարող են նպաստել խաղաղության տանող ճանապարհի կայունացմանը: Էմանուելը տեղեկացրեց մյուս գործընկերների հետ իր փոխադարձ շփումների մասին՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերն իրականացնելու համար», - գրել է Զելենսկին։  Նա արդյունավետ է անվանել առանձնազրույցը և շեշտել, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ամրապնդումը մնում է հիմնական խնդիրը։  Զելենսկին նաև հայտնել է, որ Մակրոնի հետ պայմանավորվել է Ֆրանսիայում ուկրաինական ևս մեկ բրիգադի պատրաստման շուրջ։  «Ես շնորհակալություն հայտնեցի Ֆրանսիայի կողմից մեր բանակի համար մեկ բրիգադի պատրաստման համար, պայմանավորվեցինք շարունակել այս համագործակցությունը և պատրաստել ևս մեկ բրիգադ: Ակնկալում ենք, որ մյուս գործընկերները կմիանան այդ ջանքերին և իրենց ավանդը կներդնեն լրացուցիչ ուկրաինական բրիգադների համալրման գործում», - գրել է նա։ Ըստ Զելենսկիի գրասենյակի՝ սա նրա ութերորդ հանդիպումն է Մակրոնի հետ 2024 թվականին։
12:46 - 19 դեկտեմբերի, 2024
Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել
 |factor.am|

Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում նշանակել է կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուին՝ այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ խորհրդարանում անցկացված պատմական քվեարկությունը տապալեց նախորդ կառավարությունը, գրում է France24-ը։ 73-ամյա Բայրուն՝ Մակրոնի կենտրոնամետ ​​դաշինքի կարևոր գործընկերը, ֆրանսիական քաղաքականության նշանավոր դեմքերից է: Նրա քաղաքական փորձը համարվում է առանցքային կայունությունը վերականգնելու ջանքերում, քանի որ ոչ մի կուսակցություն Ազգային ժողովում մեծամասնություն չունի: Առաջիկայում իշխանության փոխանցումը տեղի կունենա վարչապետի նստավայրում, պաշտոնաթող վարչապետ Միշել Բարնիեն արդեն սպասում է իր իրավահաջորդին։ Բարնիեի կառավարությունն արձակվել է դեկտեմբերի 5-ին խորհրդարանի անվստահության քվեից հետո, որին աջակցել է 574 անդամներից 331-ը։ Երկու օր առաջ վարչապետն ընդունել է 2025 թվականի սոցիալական ապահովության բյուջեի մասին օրինագիծը՝ օգտվելով Սահմանադրության 49.3 հոդվածից (թույլ է տալիս օրենք ընդունել առանց խորհրդարանում քվեարկության)։ Ֆրանսուա Բայրուն դարձել է վեցերորդ վարչապետը Էմանուել Մակրոնի նախագահական երկու ժամկետների ընթացքում՝ Էդուարդ Ֆիլիպից, Ժան Կաստեկսից, Էլիզաբեթ Բորնից, Գաբրիել Ատալից և Միշել Բարնիեից հետո։ Բայրուն վերջերս արդարացվել է Եվրախորհրդարանի միջոցները յուրացնելու մեղադրանքից։ Մակրոնն իր հերթին անցած շաբաթ խոստացել է մնալ իր պաշտոնում մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ 2027 թվականը։
17:31 - 13 դեկտեմբերի, 2024
Ըստ «Վրացական երազանք»-ի՝ Մակրոնն ու Իվանիշվիլին շուրջ մեկ ժամ հեռախոսով զրուցել են |azatutyun.am|

Ըստ «Վրացական երազանք»-ի՝ Մակրոնն ու Իվանիշվիլին շուրջ մեկ ժամ հեռախոսով զրուցել են |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին շուրջ մեկ ժամ հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է «Ազատության» վրացական ծառայությունը՝ վկայակոչելով «Վրացական երազանք»-ի հաղորդագրությունը։ «Վրացական երազանք»-ի փոխանցմամբ, հեռախոսազրույցը կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։ Ըստ հաղորդագրության՝ Մակրոնը «ցանկություն է հայտնել նպաստելու ստեղծված իրավիճակի լիակատար լիցքաթափմանը»՝ շեշտելով, որ ցավում է Վրաստանում ստեղծված իրավիճակի համար։ Իվանիշվիլին ողջունել է համատեղ ջանքերի գաղափարը։ Մակրոնն ու Իվանիշվիլին պայմանավորվել են առաջիկա օրերին կրկին զրուցել՝ գնահատելու ձեռք բերված առաջընթացը։ Վրաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը կասեցնում է Եվրամիության հետ բանակցությունները: Ակցիաներն ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով, ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառում ցուցարարների նկատմամբ։
15:03 - 11 դեկտեմբերի, 2024
Մակրոնը ողջունել է ԱՄՆ որոշումը՝ չեղարկելու Ուկրաինայի կողմից հեռահար հրթիռների օգտագործման սահմանափակումները

Մակրոնը ողջունել է ԱՄՆ որոշումը՝ չեղարկելու Ուկրաինայի կողմից հեռահար հրթիռների օգտագործման սահմանափակումները

Նախագահ Ջո Բայդենը «լավ որոշում» է կայացրել՝ թույլ տալով Ուկրաինային հեռահար զենքերով հարվածելու Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի երեկոյան, հայտնում է Politico-ն։  Մակրոնի խոսքով Բայդենի նոր որոշումը պատասխան է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ կոնֆլիկտը սրելուն՝ Հյուսիսային Կորեայից զինվորականների բերելով: «Ռուսաստանը միակ ուժն է, որ էսկալացիայի որոշում է կայացրել: Իրապես, սա այն շրջադարձային կետն է, որ ԱՄՆ-ին մղել է նման որոշման»,- ասել է Ֆրանսիայի նախագահը Ռիո դե Ժանեյրոյում G20 գագաթնաժողովի ժամանակ: Հիշեցնենք, որ ամերիկյան լրատվամիջոցները երեկ հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը ռուսական տարածքի խորքը հարվածելու համար։ Սպիտակ տունը չի մեկնաբանել այս լուրերը։ Ֆրանսիական Le Figaro-ն էլ նախ գրել էր, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ևս թույլատրել են օգտագործել իրենց հրթիռները ՌԴ խորքերը հարվածելու համար, հետո սակայն, պարբերականը ջնջել էր այս հաղորդագրությունը: Ավելի ուշ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Փարիզը չի փոխել իր դիրքորոշումը այս հարցում:
11:31 - 19 նոյեմբերի, 2024
Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են ձմռանն ընդառաջ Ուկրաինային աջակցելու հարցը |tert.am|

Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են ձմռանն ընդառաջ Ուկրաինային աջակցելու հարցը |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են ձմռան ամիսներին Ուկրաինայի նախապատրաստմանն աջակցելու հարցը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակը՝ Փարիզում  Մեծ Բրիտանիայի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպման արդյունքներով։   Նշվում է, որ Մակրոնն ու Սթարմերը բանակցությունները սկսել Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկմամբ, այդ թվում՝ այդ երկրի դիրքերը մինչև ձմռան սկիզբ ամրապնդելու հարցի շուրջ:   Բացի այդ, նրանք մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում և Լիբանանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «Նրանք նաև ընդգծել են Հորդանան գետի Արևմտյան ափում կայունության անհրաժեշտությունը»,- նշել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից։ Քննարկման մեկ այլ թեմա է եղել Լա Մանշն ապօրինի հատող միգրանտների թվի կրճատման անհրաժեշտությունը։
20:28 - 11 նոյեմբերի, 2024
Թրամփն ընտրվել է ամերիկացիների կողմից՝ պաշտպանելու նրանց շահերը․ մենք՝ եվրոպացիներս, պատրաստ ենք պաշտպանել մեր շահերը․ Մակրոն
 |factor.am|

Թրամփն ընտրվել է ամերիկացիների կողմից՝ պաշտպանելու նրանց շահերը․ մենք՝ եվրոպացիներս, պատրաստ ենք պաշտպանել մեր շահերը․ Մակրոն |factor.am|

factor.am: Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան չպետք է մտածի այն մասին՝ արդյո՞ք ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը «լավ» է, այլ պետք է մտածի, թե ինչպես դա կազդի առաջնահերթությունների վրա: «Կարծում եմ, որ մեր դերն այստեղ՝ Եվրամիությունում, Դոնալդ Թրամփի ընտրությունը մեկնաբանելը չէ, որպեսզի տեսնենք՝ դա լավ է, թե՞ ոչ։ Նա ընտրվել է ամերիկյան ժողովրդի կողմից, և նա պաշտպանելու է ամերիկացիների շահերը։ Դա օրինական է և լավ։ Հարցն այն է՝ մենք պատրա՞ստ ենք պաշտպանել եվրոպացիների շահերը։ Սա միակ հարցն է, որին պետք է պատասխանենք»,- ասել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը հավելել է՝ դա պատմության մեջ վճռորոշ ժամանահաշրջան է եվրոպացիների համար։ «Մենք ուզում ենք կարդալ ուրիշների՞ գրած պատմությունը, Վլադիմիր Պուտինի կողմից սկսված պատերազմները, ամերիկյան ընտրությունները, չինացիների ընտրությունը տեխնոլոգիայի կամ առևտրի առումով, թե՞ մենք ուզում ենք մեր սեփական պատմությունը գրել։ Կարծում եմ՝ մենք դա գրելու ուժ ունենք։ Ինձ համար սա այն պահն է, երբ մենք որոշում ենք գործել, պաշտպանել մեր ազգային և եվրոպական շահերը, միաժամանակ, հավատալ մեր ինքնիշխանությանը և ռազմավարական ինքնավարությանը։ Մենք ցանկանում ենք լիովին ըմբռնել մեր հողի վրա խաղաղության, մեր բարգավաճման և մեր ժողովրդավարական մոդելի խնդիրը»,- ընդգծել է Էմանուել Մակրոնը։
18:12 - 08 նոյեմբերի, 2024
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ

Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների պարբերական բնույթը, որոնք հնարավորություն են տալիս քննարկել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերն անդրադարձել են տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերին վերաբերող հարցերի: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների, վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսության ընթացքին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման քայլերին:
22:42 - 07 նոյեմբերի, 2024