#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
«Կրիմինալը գոնե անտարբեր չէ»․ Դանիել Իոաննիսյանը՝ հարցին, թե «որքանով է ընտրություններին ներգրաված տեղական կրիմինալը»

«Կրիմինալը գոնե անտարբեր չէ»․ Դանիել Իոաննիսյանը՝ հարցին, թե «որքանով է ընտրություններին ներգրաված տեղական կրիմինալը»

Մենք Գյումրիում արձանագրել ենք 19 խախտում, 14 խախտում՝ Փարաքարում։ Այս մասին ասուլիսում ասել է «Անկախ դիտորդ» առաքելություն ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Նա նշեց, որ արձանագրել են վիճաբանության 4, բաց քվեարկության՝ 3, դիտորդի իրավունքի խախտման 2 դեպք։ 6 դեպք, երբ քաղաքացին իրավունք չի ունեցել ընտրատեղամասում գտնվելու, բայց եղել է։ 9 դեպք արձանագրվել է վստահված անձի վերաբերյալ․ «Վերջինս հիմնականում կոնկրետ մեկ քաղաքական ուժի մասնակցությամբ է եղել, բայց հիմա դրա մասին հայտարարելը ճիշտ չի լինի, սպասենք 20։00-ին։ Վիճաբանության երեք դեպք է եղել Գյումրիում։ Դեպքերից մեկում քաղաքացուն չի տրվել առաջադրված թեկանածուներից մեկի քվեաթերթիկը, բայց կասկած ունենք, որ այս դեպքը պարբերական բնույթ է կրել, որովհետև մեր արձանագրումից հետո եղան ընտրողներ, որոնք մեզ նույն խախտման մասին ասացին»։ Իոաննիսյանը նշոց, որ 31/37 ընտրական տեղամասում «Անկախ դիտորդի» դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի նախագահը այն ընտրողներին, որոնք օգնողի համար չեն դիմել, հանձնաժողովին նախագահն ինքն է առաջարկել օգնողի, դիտորդը պահանջել է, որ նախագահն արձանագրի այդ մասին, նրանք արձանագրել են, հետո որոշել, որ իրենց խանգարում է դիտորդը և հեռացրել են։  «Կան կրկնվող պարբերականությամբ խախտումներ, կան եզակի խախտումներ և այնպիսի խախտումներ, որոնք այսքան տարվա դիտորդության մեջ առաջին անգամ ենք տեսել։ Պետք է այս ամենը ամբողջությամբ մեջ դիտարկենք, այսինքն և նախընտրական ընթացքը, թե ամբողջ ընտրական, թե հաշվարկը», - նշեց նա։ Իոաննիսյանը դժվարացավ ամենակոպիտ խախտումը նշել, բայց նշեց՝ իր կարծիքով՝ գուցե 31/37, 31/70 տեղամասերի խախտումներն են․ «Վերջինում պարբերաբար լարված իրավիճակներ, լեզվակռիվներ են լինում։ Ամեն դեպքում, միակ խնդրահարույցը չեն, բայց քրեական օրենսգրքի հոդվածի մասով սրանք են»։  «Անկախ դիտորդ» առաքելություն ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցին, թե «որքանով է ընտրություններին ներգրաված տեղական կրիմինալը»։  Իոաննիսյանի խոսքով՝ դժվար է պատասխանել այդ հարցին, որովհետև դրանք լատենտային բնույթ կրող են։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ իրենց ինդիկատորները թույլ են տալիս ասել, որ տեղական կրիմինալը գոնե անտարբեր չէ։  «Սրա ցուցիչներից մեկը՝ եթե գյուղում տրամաբանական է, որ մարդիկ առավոտյան են քվեարկում, որ հետո անցնեն իրենց գործերին, քաղաքում մարդիկ կիրակի առավոտյան երկար են քնում։ Եվ այն թաղամասում որտեղ կրիմինալն ավելի ներկայացված է, այդ թաղամասերում կա մասնակցույթան բաձր մարակարդակ, ընդ որում որոշներում ավելի բարձր քան միջին մակարդակը, ես կասեմ ժամը 20։00-ից հետո, որովհետև եթե հիմա ասեմ միանգամից կհասկանան, որ ուժի վերաբերյալ է խոսքը։ Այս պարագայում իրենք ունենում են իրենց ենթարկեցրած էլեկտորատ և հնարավորինս շուտ են բերում, որ ամբողջ օրվա ընթացքում շատ ժամանակ ունենալու գտնելու այն մարդկանց, որոնք իրենց էլեկտրատից չեն եկել։ Նախքան 2018 թվականը այդ ընդհանուր ցուցանիշն ավելի բարձր էր, քան 2018 թվականից հետո»։
16:16 - 30 մարտի, 2025
Գյումրու 35/46 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 34%-ն արդեն քվեարկել է

Գյումրու 35/46 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 34%-ն արդեն քվեարկել է

Գյումրու 35/46 ընտրական տեղամասում 15:30-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 1654 քաղաքացուց ընտրության է մասնակցել 566-ը (34%-ը)։  Այս տեղամասի գրանցամատյանում մեր գալու դրությամբ երկու արձանագրություն էր առկա այն մասին, որ բացահայտ քարոզչություն է իրականցվել քվեարկության սենյակում, դեպքն արձանագրել է «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը։ Մյուս դեպքում անձը սկզբում չի պահպանել գաղտնիության կարգը, նրան զգուշացում է արել հանձնաժողովի նախագահը, անձը քվեարկել է ըստ կարգի եւ հեռացել։ Երբ մենք արդեն տեղամասում էինք, «Մայր Հայաստան» դաշինքի վստահված անձ Նաիրա Գրիգորյանը պահանջեց արձանագրել, որ «ընտրելու իրավունք չունեցող անձին թույլ է տրվել ընտրություն կատարել կողմնակի անձի օգնությամբ»։ Միաժամանակ հարկ է նշել, որ նշյալ անձը փաստացի գրանցված էր այս ընտրատեղամասում եւ էլեկտրոնային համակարգը նրան նույնականացրել է, ինչպես եւ հաստատող տեխնիկական մասնագետը։  «Մայր Հայաստան» դաշինքի վստահված անձը մի քանի այլ խախտման մասին էլ բարձրացնեց, օրինակ, որ չհրկիզվող պահարանը, որտեղ ընտրությանը վերաբերող կարեւոր առարկաներ են պահվում, ամբողջությամբ փակ չէր, կամ որ քվեախցիկից դուրս քվեարկություն էր կատարվում։
16:02 - 30 մարտի, 2025
Ես ոչ մեկին չեմ միանալու. Փարաքարի ավագանու թեկնածու Վալոդյա Գրիգորյան
 |tert.am|

Ես ոչ մեկին չեմ միանալու. Փարաքարի ավագանու թեկնածու Վալոդյա Գրիգորյան |tert.am|

tert.am: Ժողովրդի մեջ պահանջ կա, որպեսզի համայնքը կառավարվի նորմալ, ինձ թվում է՝ դա է պատճառը, որ կուտակումներ են եղել: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Փարաքարի ավագանու ընտրություններում «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանը: «Մեր կարիքն այդ ժամանակ չկար քաղաքի կառավարման մեջ, քանի որ ընդդիմությունը կոալիցիա էր կազմել և 11 մանդատ ուներ, իսկ երբ որ 11-ը դարձավ 10, այդ ժամանակ արդեն մեր կարիքը կար և ունեցանք նոր ընտրություն»,-ասաց նա՝ հավելելով, որ չի կարծում, որ այս անգամ էլ այդ պատմությունը կարող է կրկնվել: «Առաջինը, ժողովրդին այդ անարդարությունն է տանջում, որ ամենաշատ ձայները մենք էինք հավաքել, բայց կոալիցիա կազմեցին մյուս ուժերը: Ես ոչ ոքի չեմ միանալու, վստահեցնում եմ ձեզ»,-ասաց նա՝ նշելով, որ այժմ ընտրությունները նորմալ են ընթանում:
15:14 - 30 մարտի, 2025
Չենք պատրաստվում որեւէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել. Լևոն Բարսեղյան
 |news.am|

Չենք պատրաստվում որեւէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել. Լևոն Բարսեղյան |news.am|

news.am: style="text-align: justify;">Եվրադաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը Գյումրիում ավագանու ՏԻՄ արտահերթ ընտրություններում ընտրողների  մասնակցությունը նորմալ է գնահատում։ Այսօր՝ մարտի 30-ին, քվեարկելուց հետո լրագրողներին ասել է, որ կանխատեսում է 33-35 տոկոս մասնակցությունը, որը, ըստ նրա, բարձր մասնակցություն է։ Եվրադաշինքը ընտրություններին հաջողության հասնելու դեպքում չի պատրաստվում որեւէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել, բայց համագործակցել կարող են, քանի որ ավագանու անդամ ուժերը այսպես թե այնպես համագործակցելու են եւ դա օրենքի պահանջ է։ «Մենք որեւէ մեկից քվե չենք ակնկալելու պաշտոնի դիմաց, ոչ բացահայտ, ոչ քողարկված որեւէ բանակցություն չկա եւ չի լինելու»,- ասաց նա: Լևոն Բարսեղյանն անհավանական է համարում, որ ընտրություններին մասնակցող որևէ ուժ կհավաքի ավագանու ձայների կեսից ավելին՝ 17 և ավելի ձայն։
15:09 - 30 մարտի, 2025
Գյումրու 31/45 ընտրատեղամասում գրանցված քաղաքացիների 38%-ը արդեն ընտրել է․ այստեղ մասնակցությունը բավականին բարձր է

Գյումրու 31/45 ընտրատեղամասում գրանցված քաղաքացիների 38%-ը արդեն ընտրել է․ այստեղ մասնակցությունը բավականին բարձր է

«Արդար ընտրություններ մեզ»,- Գյումրու 31/45 ընտրական տեղամասում ընտրելուց հետո այս խոսքերով քվեարկության սենյակից դուրս եկավ նշյալ տեղամասում ընտրելու իրավունք ունեցող 1726 քաղաքացիներից մեկը։ Այս տեղամասում գրանցված քաղաքացիներից 656-ն արդեն եկել են քվեարկության։ Այստեղ մասնակցությունը, ի համեմատ այլ ընտրատեղամասերի, բավականին բարձր է։ Ժամը 14:15-ի դրությամբ քվեարկության սենյակում նույնիսկ հերթ էր գոյացել։  Հանձնաժողովի նախագահ Մարզպետ Սարգսյանը մեր զրույցում ասաց, որ առավոտից այս տեղամասում որեւէ լուրջ միջադեպ չի գրանցվել։ Հանձնաժողովի գրանցամատյանի արձանագրությունների բաժնում 3 նշում է առկա, երեքն էլ մեծ հաշվով վերաբերում են քվեաթերթիկներին։ Մասնավորապես, երկու դեպքում քաղաքացիները փորձել են դուրս բերել չօգտագործած թերթերը, մեկ այլ դեպքում քաղաքացին թերթերի կեսը գցել է քվեատուփի դարակը եւ իրեն պետք եղածը գտնել չի կարողացել։ Հանձնաժողովի նախագահն ասաց, որ այս դեպքերը եղել են անտեղյակության արդյունք։ Նույն տեղամասում «Ինֆոքոմի» թղթակիցը նկատեց, որ մի քաղաքացի ընտրեց քվեախցիկից դուրս, քանի որ բոլոր քվեախցիկները զբաղված էին, մեկ այլ քաղաքացու հետ քվեախցիկին մոտեցավ նաեւ նրա ազգականը [ակնադիտական տեսանկյունից՝ անչափահաս]։ Երկու դեպքն էլ տեսանելի էին քվեարկության սենյակում ներկա վստահված անձանց (հանձնաժողովի նախագահը սենյակում չէր), սակայն նրանք որեւէ կերպ չարձագանքեցին։ Նույն տեղամասում ՌԴ անձնագրով երիտասարդ տղամարդը տեւական ժամանակ է՝ սպասում է քվեարկելու. թեեւ նա ունի կացության վկայական եւ գրանցված է այս տեղամասում, սակայն էլեկտրոնային սարքը նրա տվյալները չի հայտնաբերում։ Հանձնաժողովի նախագահն ասաց, որ ճշտումներ են կատարում նրա՝ ՀՀ-ում բնակվելու ժամկետի վերաբերյալ։ Պարզվեց, որ նա եւս մեկ անձնագիր ունի, նրան առաջարկվեց բերել այն եւ այդ ժամանակ մասնակցել քվեարկությանը։
14:58 - 30 մարտի, 2025
Թիվ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության օրվա նախընտրական քարոզչության արգելքի մասին հանդես են եկել հայտարարությամբ

Թիվ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության օրվա նախընտրական քարոզչության արգելքի մասին հանդես են եկել հայտարարությամբ

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հայտարարաությամբ են հանդես եկել քվեարկության օրվա նախընտրական քարոզչության արգելքի մասին: «2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրություններին մասնակցող հարգելի՛ կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ, թեկնածուներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ․ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։ Կոչ ենք անում զերծ մնալ հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, համացանցում գովազդի միջոցով քարոզչություն կատարելուց։ Հիշեցնում ենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.1-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 400-ապատիկից մինչև 600-ապատիկի չափով: Քվեարկության և դրան նախորդող օրը տպագիր մամուլի, կաբելային (մալուխային) ցանցով, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) կամ համացանցի միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից մինչև 700-ապատիկի չափով»,- նշված է հայտարարության մեջ:
14:53 - 30 մարտի, 2025
Կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի սատար կանգնել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին. Կարեն Սիմոնյան
 |news.am|

Կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի սատար կանգնել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին. Կարեն Սիմոնյան |news.am|

news.am: style="text-align: justify;">«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը քվեարկել է հանուն փոփոխությունների, հանուն Գյումրիի իշխանափոխության, հանուն երիտասարդության:  Այս մասին նա ասաց այսօր՝ մարտի 30-ին, քվերակությունից հետո լրագրողների հետ զրույցում: «Ամենառաջինը մենք ենք եղել դիրքորոշում հայտնողը, որ գնում ենք մինիմալ ծրագրով, որն է ՔՊ-ին իշխանազրկելը եւ մաքսիմալը՝ ստանձնել քաղաքի կառավարումը  եւ տալ փոփոխություն, որակ, նորություն, եւ բացարձակ կապ չունի, մենք ենք դա իրագործելու, թե ընդհանուր ընդդիմադիր դաշտը: Կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի պատրաստ լինի, առանց պաշտոնակռվի, սատար կանգնել, աջակցել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին, որպեսզի չվիժեցնենք ընդհանուր ընդդիմության  համախմբումը: Նաեւ պատրաստակամություն ենք հայտնել, որ որեւիցե տարաձայնությունների դեպքում, եթե չի ստացվի ընդդիմադիր դաշտի համախմբումը, մենք ՝«Մայր Հայաստան» դաշինքով պատրաստ ենք դառնալ այդ լոկոմոտիվը եւ ՔՊ-ին իշխանազրկենք Գյումրիում»,- ասաց նա: Հարցին, թե պատրա՞ստ են միանալ Վարդան Ղուկասյանին, եթե վերջինս ավելի շատ ձայն հավաքի, Սիմոնյանը ասաց, որ առաջինը իրենք են հայտարարել, որ չի կարելի ընդդիմադիր դաշտը պառակտել հանուն աթոռակռվի եւ իրենք դրան մինչեւ վերջ հետամուտ են լինելու, որպեսզի գյումրեցու քվեն «անտեր» չմնա: Կարեն Սիմոնյանը նշեց, որ գյումրեցին հոգնել է «հնի ու նոր խաղից, սեւ ու սպիտակի բաժանումից»: «Ուրիշ մարզերից երիտասարդների էին բերել, որ ինձ վարկաբեկող պաստառներ փակցնեին, երբ որ մեր երիտասարդները հայտնաբերել են, հարցրել են, թե ինչու են անում, պատասխանել են, որ ճանապարհածախսն  են տվել, 15000 դրամ գումար են տվել, որպեսզի գան, անեն, գյումրեցի չեն եղել: Նման բաներ սկսեցին անել, երբ տեսան մարդիկ ինքնաբուխ միանում էին մեր հավաքներին, սկսեցին վտանգ տեսնել մեզանից»,- հավելեց նա:
14:51 - 30 մարտի, 2025
Գյումրու 31/06 ընտրատեղամասում քվեախցիկները տեղադրված են այնպես, որ  կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը

Գյումրու 31/06 ընտրատեղամասում քվեախցիկները տեղադրված են այնպես, որ կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը

Գյումրու 31/06 ընտրատեղամասում քվեախցիկները տեղադրված են այնպես, որ պատշգամբ բարձրանալու դեպքում կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը։  «Ինֆոքոմի» թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահն ասաց․ «Վերևը մարդ չի լինում, մենք բոլորս նայում ենք, հատկապես ես, որպեսզի եթե մի հոգի լինի, միանգամից դա արձանագրվի»։ Լրագրողի դիտարկամը, որ վերևում գտնվող սենյակի դուռը բաց է եղել, ապա փակվել, նախագահն ասաց՝ տեսախցիկի հետ կապված խնդիր են ունեցել․ «Մենք այդտեղ մարդ էինք բարձրացրել, տեսախցիկը թեքեց ու անջատեցինք տեսախցիկները։ Կարող է՝ ինքն է բաց թողել, հետո մեկը նկատել է, ասել է՝ գնա փակի։ Ինձ համար կարևոր է, որ մարդ էս հատվածում չլինի»։ Գյումրու ընտրությունների մասին թարմացվող լրահոսին և ընտրատեղամասերի քարտեզին կարող եք հետևել այստեղ, ինչպես նաև «Ինֆոքոմի» տելեգրամյան ալիքներին՝ https://t.me/armVote, https://t.me/infocomm    
14:46 - 30 մարտի, 2025
Եթե ընդդիմությունից որևէ մեկն ինձնից շատ ձայն հավաքի, միանշանակ կմիանամ նրանց․ Վարդան Ղուկասյան |tert.am|

Եթե ընդդիմությունից որևէ մեկն ինձնից շատ ձայն հավաքի, միանշանակ կմիանամ նրանց․ Վարդան Ղուկասյան |tert.am|

tert.am: Ես երբեք ոչ ծախվել եմ, ոչ որևիցե մեկը բարոյական իրավունք ունի իմ նկատմամբ նման բան ասել, ես հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացողը չեմ, թեկուզ ոտքս ու ձեռքս էլ կտրվի, ինձ համար ամենաբարձրը դա ՀՀ-ն է և հայ ժողովուրդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում քվեարկությունից առաջ ասաց Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինքը խոցելի թեկնածու է և դա օգտագործելով ՔՊ-ն կարող է ստիպել նրան համագործակցել: Դիտարկմանը՝ 2018-ին չգիտեիք, որ դավաճան են, նա ասաց. «2018 թվականին, որ ասում էի՝ քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին, շատ ճիշտ եմ արել, չէի ուզում, որ այդ իշխանությունը մնար երկրի ղեկին և չգիտեի, որ այդ օրվա իշխանությունը բերել է այսօրվա ՔՊ-ին ու Նիկոլին: Չէի պատկերացնում, որ երկուսն իրար հետ համագործակցված աշխատում էին, եթե իմանայի ուրիշ ձև կանեի»: «Եթե մի քանի ընդդիմություն իրար միանան ու իմ ձայներն ավելի շատ լինի իրենցից [բոլոր միացածների],  ինձ առաջարկեն իրենց միանամ, ես միայն կծիծաղեմ: Եթե ինձ հանկարծակի բանտարկեն էլ, ուրեմն իմ ավագանիներն անպայման ստանձնելու են քաղաքի ղեկը, ու ես էլ թեկուզ բանտարկված լինեմ, այնտեղից եմ աշխատելու: ՔՊ-ին միանալը միանգամից մտքներիցդ հանեք, Արցախը հանձնողների հետ եթե ինձ պես տղեն միանում է, ուրեմն իմ արյունը սուտ է»:
13:43 - 30 մարտի, 2025
Գյումրու 31/37 տեղամասում հանձնաժողովը քվեասենյակից հեռացրել է «Անկախ դիտորդի» դիտորդին. հանձնաժողովի ողջ կազմը կողմ է քվեարկել

Գյումրու 31/37 տեղամասում հանձնաժողովը քվեասենյակից հեռացրել է «Անկախ դիտորդի» դիտորդին. հանձնաժողովի ողջ կազմը կողմ է քվեարկել

Գյումրու 31/37 ընտրական տեղամասում հանձնաժողովը քվեարկության սենյակից հեռացրել է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության դիտորդին. հանձնաժողովի ողջ կազմը կողմ է քվեարկել հարցին։  Գրանցամատյանում արձանագրված է, թե դիտորդը էապես խաթարել է հանձնաժողովի բնականոն աշխատանքը։ Ըստ հանձնաժողովի նախագահ Երվանդ Պետրոսյանի՝ մի տարեց մարդ եկել է քվեարկության թոռան հետ, սկզբում ասել է, որ իրեն օգնություն պետք չէ, իսկ հետո թոռան օգնությանն է ապավինել։ Իսկ ըստ դիտորդ Սեւադա Ղազարյանի՝ ընտրողին մի քանի անգամ են հարցրել՝ օգնություն պետք է, թե ոչ, նա պատասխանել է՝ ոչ, սակայն այնքան են նույն հարցը տվել, որ ի վերջո ընտրողը համաձայնել է, որ իրեն օգնեն։ Այս մասին դիտորդը բարձրաձայնել է, նրա եւ հանձնաժողովականների միջեւ լարված բանավեճ է եղել եւ ի վերջո հանձնաժողովը դիտորդին հեռացնելու որոշում է կայացրել։ Հանձնաժողովի նախագահն ասում է՝ թյուրիմացությունը հարթվել է, անձնական խնդիր չկա։ Սեւադա Ղազարյանը պնդում է, որ որոշումն ապօրինի է, եւ առաջիկայում դրա առնչությամբ հաղորդում կներկայացվի։ Լուսանկարում՝ Սեւադա Ղազարյանը
13:29 - 30 մարտի, 2025
Ժամը 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 2 ահազանգ

Ժամը 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 2 ահազանգ

Մարտի 30-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․ - ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 14 անձ, որոնցից՝ Գյումրի համայնքում՝ 7 քաղաքացի, Փարաքար համայնքում՝ 7 քաղաքացի։ Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղ (ձև 9) ստացել են 5 անձ, որոնցից՝ Գյումրի համայնքում՝ 3 քաղաքացի, Փարաքար համայնքում՝ 2 քաղաքացի: ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել։
12:49 - 30 մարտի, 2025
Բարձր եմ գնահատում իմ հաղթանակը, 50+1 հավաքելու եմ, վաղը բոլորդ կհամոզվեք. Սարիկ Մինասյան |tert.am|

Բարձր եմ գնահատում իմ հաղթանակը, 50+1 հավաքելու եմ, վաղը բոլորդ կհամոզվեք. Սարիկ Մինասյան |tert.am|

tert.am: Քվեարկել եմ հանուն զարգացող Գյումրի տեսնելու համար, մեր գյումրեցին իր ընտրությունը կկատարի, վաղը կտեսնեք: Այս մասին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ասաց Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը: Նա նշեց, որ բարձր է գնահատում իր հաղթանակի շանսերը ու որ անպայման շանսերը 50+1 հավաքելու է: «Մի քանի ժամ է մնացել, բոլորդ կհամոզվեք: Որևէ աթոռ, պաշտոն կամ այլ բան ինձ կյանքում չի փոխի, ես որդուս եմ խոսք տվել, որ մենք ունենալու ենք զարգացող Գյումրի, համերաշխ հասարակություն, գյումրեցիներն այսօր իրենց քվեարկությամբ ապացուցելու են դա»,- ասաց նա: Երբ Մինասյանն ասաց, որ այլևս հարցերի չի պատասխանի, լրագրողները հետաքրքրվեցին՝ Ալեն Սիմոնյա՞նն է խորհուրդ տվել հարցերի չպատասխանել, Մինասյանն ասաց. «Ինձ խորհուրդ միայն ընտանիքիս անդամները կարող են տալ: Կհանդիպենք վաղը, կգաք շնորհավորելու, հանգիստ կնստենք, բոլորիդ հետ հետաքրքիր զրույց կունենանք»:
12:32 - 30 մարտի, 2025