Կիպրոս

Կիպրոսը դիտարկում է ԼՂ-ից տեղահանված հայերին ընդունելու ուղիները |hy.armradio.am|

Կիպրոսը դիտարկում է ԼՂ-ից տեղահանված հայերին ընդունելու ուղիները |hy.armradio.am|

hy.armradio.am: Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի կոպտագույն խախտումը։ «Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով տասնյակ հազարավոր հայեր տեղահանվել են իրենց պապենական տներից։ Անկասկած, Ադրբեջանի այս միակողմանի գործողությունները հանդիսանում են էթնիկ զտումների ակտեր և հետևաբար պետք է արժանանան միջազգային հանրության համանման ու վճռական արձագանքին»,- ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Կիպրոսն աջակցում է բոլոր պետությունների ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանը՝ որպես սկզբունքներ և կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հետագա ռազմական գործողություններից՝ հիմնվելով Ալմաթիի հռչակագրի վրա (1991թ․.)։ Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ շարունակաբար բարձրացնում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հարցը ինչպես ԵՄ-ի, այնպես էլ այլ միջազգային հարթակներում։ Նախարարությունը վերահաստատում է համապարփակ, շարունակական և ընդգրկուն երկխոսության իր կոչը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հասնելու համար։ Նախարարությունը նշել է, որ հաշվի առնելով Կիպրոսի և Հայաստանի միջև ավանդական պատմական և ամուր կապերը՝ ԱԳ նախարարը կապի մեջ է հայաստանյան գործընկերների հետ և նշել, որ Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել ԼՂ տեղահանված հայերին, որոնք վտարվել են իրենց նախնիների տներից: «Ի թիվս այլնի՝ մենք դիտարկում ենք մի շարք տեղահանված հայերի մեր երկրում հյուրընկալելու ուղիները, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,- ասված է նախարարության գրառման մեջ։
10:34 - 30 սեպտեմբերի, 2023
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս չեղարկվել է՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով
 |tert.am|

Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս չեղարկվել է՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով |tert.am|

tert.am: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոսի Հանրապետություն չեղարկվել է. պատճառը Հայաստանում սահմանային իրավիճակի սրումն է: Այս մասին X սոցկայքում գրառմամբ տեղեկացրել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասը:«Այսօր ես հեռախոսազրույց ունեցա իմ հայ գործընկերոջ հետ՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով նրա՝ Կիպրոս ծրագրված այցի չեղարկումից հետո։ Մենք հաստատեցինք մեր երկու երկրների միջև հիանալի հարաբերությունները, ինչպես նաև Հունաստանի հետ Եռակողմ ծրագրի մեր հիանալի համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Լիարժեք աջակցություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդին:Մեր երկուստեք ցանկությունն է հանդիպել մոտ ապագայում՝ հենց որ հանգամանքները թույլ տան»,- գրել է Յորղալլասը: «Sputnik Armenia»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
17:19 - 07 սեպտեմբերի, 2023
Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Օգոստոսի 28-ին Սլովենիայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար Պակ Չինի հետ։  Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգն ընդլայնելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են մասնավորապես առևտրատնտեսական, գիտական, կրթական, մշակութային, ինչպես նաև նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Այս համատեքստում կարևորվել է Կորեայի Միջազգային համագործակցության գործակալության հետ հաստատված արդյունավետ փոխգործակցության ընդլայնումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերին: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավելի շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ուշադրություն հրավիրելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասի պայմաններում հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար ստեղծված ծանրագույն մարտահրավերներին:  ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով ոչ միայն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների հիմնարար դրույթները, այլև Լաչինի միջանցքը փակ պահելով՝ բացահայտ անարգանք է դրսևորում Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների նկատմամբ:     Վերահաստատելով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն իր գործելաոճով խոչընդոտում է այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:
16:19 - 28 օգոստոսի, 2023
ՀՀ-ն դատապարտում է Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վրա հարձակումը |armeniasputnik.am|

ՀՀ-ն դատապարտում է Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վրա հարձակումը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանը մտահոգություն է հայտնում Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վրա հարձակման առնչությամբ։ Այս հայտարարությունը տարածել է Կիպրոսում, Ալբանիայում և Հունաստանում ՀՀ դեսպանությունը։ «Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNFICYP` Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր. խմբ.) լիազորությունները, որոնք հաստատվել են միջազգային հանրության կողմից, պետք է հարգել։ Հայաստանը վերահաստատում է անվերապահ համերաշխությունը Կիպրոսի հետ»,- ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Կիպրոսի թուրքերը սադրանք էին իրականացրել՝ բուլդոզերով հրելով ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մեքենաները։ Միջադեպը տեղի էր ունեցել Պիլա գյուղի մոտ, որը գտնվում է Կիպրոսի հիմնական մասի և Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների միջև ընկած բուֆերային գոտում։
15:23 - 19 օգոստոսի, 2023
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Մայիսի 16-ին Ռեյկյավիկում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ քաղաքական օրակարգի առաջխաղացման, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի վերաբերյալ: «Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Համապարփակ կարգավորման համատեքստում, ի թիվս այլ հարցերի, ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտագության հարցերի հասցեագրման կարևորությունը»,- նշում են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից։
10:36 - 17 մայիսի, 2023
Միջազգային հարթակներում Կիպրոսն ու Հայաստանն արդյունավետ համագործակցում են. ՀՀ ԱԺ նախագահ

Միջազգային հարթակներում Կիպրոսն ու Հայաստանն արդյունավետ համագործակցում են. ՀՀ ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիպրոս Գիորգալիսին (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ձեւավորված միջպետական եւ բազմոլորտ հարաբերությունները: Նա երախտագիտություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի գործընկերներին 2023 թվականի ապրիլի 6-ին «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» բանաձեւի միաձայն ընդունման համար: Հանդիպմանն ընդգծվել է երկու խորհրդարաններում գործող համագործակցության հանձնաժողովների դերը՝ կարեւորելով օրեր առաջ ՀՀ ԱԺ Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակության այցը Կիպրոս: Բարձր է գնահատվել միջազգային տարբեր կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում բարեկամ երկրների պատվիրակությունների միջեւ սերտ եւ արդյունավետ համագործակցությունն ու փոխաջակցությունը: «Կիպրոս կատարած իմ պաշտոնական այցից մի միտք է տպավորվել, երբ գործընկերներս ասացին, որ Կիպրոսը պատրաստ է ստանձնել Հայաստանի փաստաբանի դերը Եվրամիությունում»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանը եւս պատրաստ է աջակցել Կիպրոսին: Հանդիպմանն անդրադարձ է եղել 2023 թվականի ընթացքում Կիպրոսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն բացելու կառավարության որոշմանը: Այս համատեքստում խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ փոխադարձության սկզբունքով Կիպրոսը Հայաստանում նույնպես ներկայացուցչություն կբացի: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ողջույններ է փոխանցել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին՝ հույս հայտնելով, որ նրան շուտով կհյուրընկալի Հայաստանում:
16:34 - 16 մայիսի, 2023
Հայ պատգամավորները հանդիպել են Կիպրոսի նախագահի հետ

Հայ պատգամավորները հանդիպել են Կիպրոսի նախագահի հետ

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Կիպրոս կատարած այցի ընթացքում հանդիպել են այդ երկրի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ: Այս մասին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի և Կիպրոսի ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայկ Կոնջորյանը։ «Հանրապետության նախագահը չափազանց բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի միջև եղբայրական հարաբերությունները: Փոխադարձաբար ընդգծել ենք միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակը և քննարկել ենք դրանք խորացնելու նոր հեռանկարները:  Կիպրոսի Հանրապետության նախագահին ենք ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու հարցը: Քննարկել ենք Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կոնջորյանը։  
17:24 - 02 մայիսի, 2023
Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև
 |armenpress.am|

Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև |armenpress.am|

armenpress.am:  ՀՅԴ Կիպրոսի կոմիտեն և ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը, նկատի ունենալով Լաչինի միջանցքի փակումը և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական շարունակական սադրանքները, գործակցելով կիպրահայ համայնքի պետական ներկայացուցչի հետ, ինչպես նաև Արցախի բարեկամների շրջանակի հետ, խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Ադրբեջանին դատապարտող բանաձև։ Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ներկայացված բանաձևն ապրիլի 6-ին քննարկվել է խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում և միաձայնությամբ ընդունվել։ Բանաձևն Ադրբեջանին դատապարտմանը զուգահեռ՝ վերջինիս հորդորում է անմիջապես բացել միջանցքը։ ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը շնորհակալություն է հայտնում Կիպրոսի խորհրդարանական կուսակցություններին և վերահաստատում իր հանձնառությունը՝ հետայսու ևս շարունակել Հայաստանի ու Արցախի միջազգային շահերի պաշտպանության շուրջ աշխատանքները։ Հանձնախումբը հավատացած է` համազգային ջանքերի միավորմամբ և միջազգային հանրության տարբեր շրջանակների աջակցության ապահովմամբ հնարավոր կլինի հաղթահարել թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նկրտումներն ու աշխարհաքաղաքական մարտահրավերները։
11:07 - 07 ապրիլի, 2023
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն ու արցախցիների համար հումանիտար ճգնաժամի ստեղծումը ցեղասպանական ակտ է. Կիպրոսի ներկայացուցիչ |armenpress.am|

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն ու արցախցիների համար հումանիտար ճգնաժամի ստեղծումը ցեղասպանական ակտ է. Կիպրոսի ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Կիպրոսի պատվիրակ Կոնստանտինոս Էֆստաթիուն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն ու արցախցիների համար հումանիտար ճգնաժամի ստեղծումը համարեց ցեղասպանական ակտ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել միջանցքի շրջափակումը: ԵԽԽՎ-ում իր ելույթում Կիպրոսի պատվիրակը բարձրաձայնեց Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով հումանիտար լուրջ ճգնաժամի մասին: «Լեռնային Ղարաբաղ մուտքն ու մատակարարումները պետք է անվերապահորեն վերականգնվեն, և Ադրբեջանը պետք է հարգի եռակողմ համաձայնությունն ու երաշխավորի մարդկանց անվտանգությունը, ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցով: Շրջափակման հետևանքով հազարավոր մարդիկ, այդ թվում երեխաներ, անկարող են վերադառնալ իրենց տներ: Այս տագնապալի իրավիճակը սպառնում է փխրուն խաղաղ գործընթացին և կարող է հանգեցնել բռնության վերսկսման»,-ասաց նա: Կիպրոսի պատվիրակը նկատեց, որ դա աղետալի ազդեցություն կունենա ոչ միայն հայերի և ադրբեջանցիների, այլ նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա: «Որպես Եվրոպայի խորհրդի անդամ` մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անխափան կերպով բացել Լաչինի միջանցքը, զերծ մնալ լարվածության բերող գործողություններից»-ասաց նա: Ապա Էֆստաթիուն շարունակեց. «Զոհել միայն այն պատճառով, որ հա՞յ են, թե՞ քրիստոնյա են»: Նա ընդգծեց, որ մարդկանց սովամահ անելը, առանց էլեկտրաէներգիայի, դեղորայքի թողնելը ցեղասպանական ակտ է: Ցեղասպանության տարրերից մեկը կյանքի այնպիսի ծանր պայմանների ստեղծումն է, որն ուղղված է մարդկանց խմբի ֆիզիկականց ոչնչացմանը: «Ցեղասպանության վճռորոշ պահ է, եկեք չզոհենք մարդկանց` քաղաքական պայմանների կամ ազգային շահերից ելնելով: Այս աշխարհում յուրաքանչյուր մարդ արժանի է ապրել արժանապատիվ և իրավունքների լիարժեք հարգման պայմաններում: Ուղերձը պետք է լինի հստակ՝ դադարեցրեք Լաչինի միջանցքի շրջափակումը»,-եզրափակեց Կիպրոսի պատվիրակը: 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Արցախը շրջափակման մեջ է։
09:43 - 27 հունվարի, 2023