Սահման

Հակառակորդի ռեզերվներ, ռեսուրսներ, պահեստուժեր արձանագրելու դեպքում մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

Հակառակորդի ռեզերվներ, ռեսուրսներ, պահեստուժեր արձանագրելու դեպքում մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց, որ գերիների թվաքանակ չի կարող նշել, որովհետև ունեն հաշվառված կորուստներ, զոհեր, բայց այդ մարդիկ կարող են լինել կենդանի։ Հարցին, թե մտավախություն կա՞, որ ադրբեջանական կողմը կարող է մոտ օրերս հարձակվել, Ասրյանը պատասխանեց․ «Ոչ, ոչ մի մտավախություն չկա, մեր ստորաբաժանումները դիրքավորված են, զբաղեցրած են իրենց դիրքերը, հենակետերը, շրջանները և ադրբեջանական ԶՈՒ-ն այդ մխրճման գագաթից ոչ մի քայլ չեն կարող շարժվել։ Մեր ուժերը բավական են, և այս ուղղությամբ մենք, հակառակորդին համապատասխան կորուստներ պատճառելով, հետ կշպրտենք, եթե փորձեն նորից իրենց հարձակողական գործողությունները սկսել»։ ԳՇ պետն անդրադարձավ նաև սոցցանցերում տարածվող տեղեկություններին, թե կորած հայկական ստորաբաժանում կա․ «Մենք չունենք ամբողջական վաշտ, ստորաբաժանում՝ լինի դասակ, վաշտ, ջոկ, որ լինի կորած։ Մեր ստորաբաժանումների մարտական խնդիրների շրջանները գիտենք։ Ունենք անհատ զինծառայողներ, որոնց կարգավիճակը դեռևս որոշված չէ՝ զոհված են, թե նույնիսկ կենդանի են վիրավոր վիճակում, որովհետև հակառակորդի մխրճման արդյունքում ստեղծվում են նաև այդպիսի պայմաններ»։ Ի պատասխան այն դիտարկմանը, որ փորձագետները ասում են՝ այս դադարը պայմանավորված է նրանով, որ հակառակորդը ավելի լայնածավալ հարձակման է պատրաստվում, Ասրյանը պատասխանեց․ «Մենք հետախուզում ենք, և հակառակորդի նման ռեզերվներ, ռեսուրսներ, պահեստուժեր արձանագրելու դեպքում մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք»։
17:28 - 16 սեպտեմբերի, 2022
Ռազմակրթական որ կազմակերպություններում անցնել ռազմական պատրաստություն

Ռազմակրթական որ կազմակերպություններում անցնել ռազմական պատրաստություն

Սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվել է Հայաստան վրա՝ դիրքային առաջխաղացման փորձեր անելով, օկուպացնելով ՀՀ տարածքներ և թիրախավորելով քաղաքացիական եթակառուցվածքները: Այս օրերին տարբեր նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ հայտարարում են քաղաքացիների համար մարտական պատրաստության դասընթացների մասին։ Ձեզ ենք ներկայացնում այդպիսի նախաձեռնություններից մի քանիսը։ Ողջ մնալու արվեստ (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը Երևանում և մարզերում սկսել է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ։ Ներառված են հետևյալ առարկաները՝ ֆիզիկական-տակտիկական պատրաստություն,  առաջին բուժօգնություն, կրակային պատրաստություն։ Դասընթացներին մասնակցելու համար պետք է ունենալ անձը հաստատող փաստաթղթի պատճեն, զինվորական կամ սպորտային համազգեստ, կոշիկ։ Երևանի դասընթացի մանրամասներին կարող եք տեղեկանալ այս հղմամբ։ ՈՄԱ էջում կարող եք տեղեկություններ գտնել նաև մարզերի դասընթացների մասին։ ՀԿ-ը դասընթացներ ունի նաև շաբաթ-կիրակի օրերի համար։ «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ սկսում է անվճար  դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են մասնակցելու մարտական գործողությունների: Կազմակերպվելու են հետևյալ դասերը՝ կրակային պատրաստություն,  մարտավարություն,  առաջին օգնություն:  Հրաձգարան պետք է ներկայանալ զինվորական համազգեստով, գլխարկով, ակնոցով, ջրով և սննդով։ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը դեռ օգոստոսի 15-ին հայտարարել է ռազմական պատրաստության անվճար 3-ամսյա և 6-ամսյա  դասընթացների շարքի մասին՝ կրակային պատրաստություն, արդյունքների հիման վրա դիպուկահարի պատրաստություն, մարտավարություն, ինժեներական պատրաստություն, ԱԹՍ-օպերատորական գիտելիքներ, առաջին բուժօգնություն։ «Պետականությունը որպես գերագույն արժեք» ռազմահայրենասիրական դպրոցը սեպտեմբերի 11-ին՝ Ադրբեջանի հարձակումից առաջ, հայտնել է, որ սեպտեմբերի 24-ից սկսում է առաջին օգնության, մարտավարության, կրակային պատրաստության, ալպինիզմի, քարտեզագրության դասընթացներ։ «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցը հայտարարել է, որ ելնելով իրավիճակից՝ հայտարարում է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ տղամարդկանց և կանանց համար։ Դասընթացը ներառում է մարտավարություն, առաջին օգնություն, կրակային պատրաստություն, ֆիզիկական պատրաստություն։ «Կոմանդոս» ռազմամարզական ակումբն անցկացնում է առաջին օգնության արագացված պարապմունքներ։ Տարբեր մարզերում վարժանքներ է անցկացնում «Ազգային Լեգիոն» ռազմահայրենասիրական ակումբը։ «Բերդ» հասարակական կազմակերպությունը ավագ դասարանի աշակերտների համար (8-12-րդ դասարանցիների)  ռազմամարզական պատրաստության դասեր է անցկացնում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում և Իջևան քաղաքում։ Ռազմամարզական խմբակներում աշակերտները շաբաթական 2 ժամ ֆիզիկական պատրաստություն են անցնում, 2 ժամ՝ մարտական և 1 ժամ՝ գաղափարական։ Գրանցվել կարող եք այս հղմամբ, լրացուցիչ տեղեկությունների համար էլ կարող եք զանգել (094 24 16 50): Ցանկը թարմացվում է
17:04 - 16 սեպտեմբերի, 2022
ԳՇ պետը նշել է՝ չեն թույլատրի, որ Ջերմուկից 4,5 կմ հեռավորությամբ գտնվող խմբի կենսունակությունն ապահովվի․ այդ խումբն այդտեղից կհեռանա

ԳՇ պետը նշել է՝ չեն թույլատրի, որ Ջերմուկից 4,5 կմ հեռավորությամբ գտնվող խմբի կենսունակությունն ապահովվի․ այդ խումբն այդտեղից կհեռանա

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց, որ «ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա»։ Հանդիպումից հետո նա արդեն դրսում լրագրողների հետ զրույցում ցույց տվեց այն հատվածները, որտեղ հասել է ադրբեջանական ԶՈՒ-ն։ Նա մասնավորապես նշեց, որ միայն մի կետում հակառակորդի մեկ խումբ է գտնվում Ջերմուկի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա․ «Իսկ բլրի գագաթից, (որտեղ գտնվում է այդ խումբը,- խմբ․), աջ և ձախ, այսինքն՝ դեպի հարավ և հյուսիս, հակառակորդի մխրճման խորությունները, հաշվի առնելով նաև Ջերմուկ քաղաքից հեռավորությունը, 8, 10 կմ դեպի թևեր է»։ Նա ընդգծեց, որ պետք է նաև մարտավարական տեսանկյունից հասկանալ, որ մխրճումով ոչ թե ամբողջ ճակատով հակառակորդի կողմից հասել են Ջերմուկի մատույցներ, այլ միայն մեկ խումբ, որը կտրված է իր ստորաբաժանումներից, գտնվում է այդ բլրի գագաթի վրա․ «Եվ կենսունակության տեսակետից․ եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի թե՛ սննդով, թե՛ ջրով, հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն, և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալու»։ Ասրյանը հիշեցրեց, որ հանդիպմանը ներկայացրել է, որ խումբը կողքերից շրջափակված է հայկական ստորաբաժանումների կողմից՝ ընդգծելով, որ մարտավարական իրադրությունը գնահատում է կայուն, և հայկական կողմի հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա։  «Չենք թույլատրի, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, ներկա դրությամբ էլ չկա․ նրանք չեն կարողանում բերել իրենց սնունդը և ջուրը ու ապահովեն, և կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի ու կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք գտնվում են Ջերմուկի մատույցներից ավելի մեծ հեռավորությունների վրա՝ յոթ, ութ, տասը, նույնսիկ սահմանի վրա»,- նշեց նա։ ԶՈՒ ԳՇ պետը նաև ասել է, որ այսօր նաև դիտարկել են, որ հակառակորդի 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել դեպի ՀՀ պետական սահման․ «Սա է իրադրությունը»։
16:37 - 16 սեպտեմբերի, 2022
Կտրել են կին զինծառայողի ոտքերը, մատները, մերկացրել նրան. ԳՇ պետը դեսպաններին ներկայացրեց ադրբեջանական վայրագությունները

 |armenpress.am|

Կտրել են կին զինծառայողի ոտքերը, մատները, մերկացրել նրան. ԳՇ պետը դեսպաններին ներկայացրեց ադրբեջանական վայրագությունները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան. այս ամենը վկայող ապացույցը՝ տեսանյութը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խոստացավ ցույց տալ Ջերմուկ այցելած դիվանագետներին: Ճեպազրույցում ԳՇ պետը նրանց ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների, նրանց զինծառայողների վայրագությունների վրա: «Վայրագություններ են իրագործել մեր մարտական դիրքերում՝ մեր զինծառայողների, այդ թվում նույնիսկ կին զինծառայողների նկատմամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ նկարները, տեսանյութը բջջային հեռախոսում ունի, ըստ ցանկության կարող է ցուցադրել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: ԳՇ պետը զգուշացրեց, սակայն, որ այնտեղ կան այնպիսի վայրագություններ, որ մարդիկ նույնիսկ  կարող է չկարողանան դիտել: Դիվանագիտական ներկայացուցիչները խնդրեցին ներկայացնել, թե կոնկրետ ի՞նչ դաժանությունների են դիմել ադրբեջանական ուժերը:  ԳՇ պետը խոստացավ ճեպազրույցի ավարտից հետո ցույց տալ ապացույց հանդիսացող տեսանյութը: «Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե ինչպես են նրանք մասնատել կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները, մերկացրել, վայրագության վերջին աստիճանն է»,-ասաց Ասրյանը: ԳՇ պետը շեշտեց՝ ոչ մի պետության ռազմական ուժ, զորք, ստորաբաժանում, զինծառայող իրավունք չունի հակառակորդի նկատմամբ նմանատիպ վայրագրությունների դիմել: Դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է: Պատերազմական հանցագործությունները, ըստ նրա, իրականացվել են հարձակման բոլոր ուղղություններով: ԶՈՒ ԳՇ պետը վստահեցրեց, որ ԶՈՒ-ն կշարունակի հայրենիքի ռազմական անվտանգության ապահովման բոլոր միջոցառումների իրականացումը:
16:31 - 16 սեպտեմբերի, 2022
ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ վարչության պետը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին տեղեկացրել է հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

 |armenpress.am|

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ վարչության պետը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին տեղեկացրել է հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ Տելեգրամյան ալիքը: «Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ վարչության պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է կայուն լարված մնալ: Այսօրվա դրությամբ առավել հանգիստ հատվածներն, իհարկե, հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններն են»,- ասել է Գոլուբիցկին՝ հավելելով, որ համագործակցելով ՀՀ զինված ուժերի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ձգտում են ապահովել սահմանային անվտանգությունը բոլոր ուղղություններով:
16:09 - 16 սեպտեմբերի, 2022
Իրանի նախագահն անընդունելի է համարել Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների ցանկացած հնարավոր փոփոխություն

 |armenpress.am|

Իրանի նախագահն անընդունելի է համարել Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների ցանկացած հնարավոր փոփոխություն |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների որևէ փոփոխություն։ Այս մասին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսին, հայտնում են Իրանի նախագահի աշխատակազմից։  «Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք մշտապես շեշտել ենք, որ անհրաժեշտ է հարգել երկրների տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը և մերժել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։ Կողմերը պետք է լուծեն տարաձայնությունները երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա»,- նշել է նախագահ Ռայիսին։ Նա հայտարարել է, որ Իրանը, պաշտպանելով իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ հայտնում է իր պատրաստակամությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու իրենց տարաձայնությունները։
15:40 - 16 սեպտեմբերի, 2022
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Նենսի Փելոսիին կոչ է անում դադարեցնել ամերիկյան ռազմական օժանդակությունն Ադրբեջանին
 |tert.am|

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Նենսի Փելոսիին կոչ է անում դադարեցնել ամերիկյան ռազմական օժանդակությունն Ադրբեջանին |tert.am|

tert.am: Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը, քանի որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ Արցախում շարունակում է բնիկ հայերի էթնիկ զտումները։ Նենսի Փելոսիի Հայաստան այցին ընդառաջ՝ վերջինիս հղված նամակում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանն անդրադարձել է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությանը՝ նկատելով որ դրա դադարեցումը,  ինչպես նաև հայ ժողովրդին պաշտպանելն ու խաղաղության խթանումը կուժեղացնի մարդու իրավունքների հանդեպ ամերիկյան հանձնառությունը, որպես արտաքին քաղաքականության առանցքային դրույթ։ Հանդես գալով ամերիկահայ համայնքի և Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կոալիցիոն գործընկերների անունից՝ Համբարյանը Ներկայացուցիչների պալատի խոսնակին հորդորել է ձեռնարկել որոշակի օրենսդրական գործողություններ՝ երաշխավորելու համար, որ 2023թ․ ֆիսկալ տարվա համար նախատեսված ԱՄՆ արտաքին օժանդակության և «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» ֆոնդերից Ադրբեջանը չստանա որևէ տեսակի օժանդակություն։ Ավելին, Համբարյանը կոչ է արել վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջները և ԱՄՆ նախագահին օրենսդրորեն զրկել այդ ակտի հոդվածների պահանջները շրջանցելու իրավունքից, ինչպես նաև առհասարակ բացառել Ամերիկյան Կոնգրեսի կողմից հաստատված որևէ ծրագրով Ադրբեջանին օժանդակության տրամադրումը։ Նենսի Փելոսիի Հայաստան այցին ընդառաջ՝ վերջինիս հղված նամակում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանն անդրադարձել է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությանը՝ նկատելով որ դրա դադարեցումը,  ինչպես նաև հայ ժողովրդին պաշտպանելն ու խաղաղության խթանումը կուժեղացնի մարդու իրավունքների հանդեպ ամերիկյան հանձնառությունը, որպես արտաքին քաղաքականության առանցքային դրույթ։ Շարունակությունը՝ tert.am-ում
15:26 - 16 սեպտեմբերի, 2022
Հրետակոծության հետևանքով առաջացած հրդեհի օջախները մարվել են, բացառությամբ մեկի, որը վտանգ չի ներկայացնում․ ԱԻ փոխնախարար

Հրետակոծության հետևանքով առաջացած հրդեհի օջախները մարվել են, բացառությամբ մեկի, որը վտանգ չի ներկայացնում․ ԱԻ փոխնախարար

Հրետակոծության հետևանքով Սյունիքի մարզի 5 խոտածածկ տարածքներում, Ջերմուկի մոտակայքի 7 խոտածածկ տարածքներում և 3 անտառապատ տարածքներում տեղի են ունեցել հրդեհներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը։ «Այս պահին բոլոր նշված օջախները մարված են, բացառությամբ մեկ ծխացող օջախի Ջերմուկի անտառների շրջանում, որը դիտարկվող տարածք է։ Այսինքն՝ այս պահին այնտեղ անվտանգությունից ելնելով աշխատանքներ չեն իրականացվում, բայց հրդեհ չկա, ուղղակի ծխապատ տարածք է, որը ավելի շատ նախկինում եղած հրդեհի մարման հետևանքն է և վտանգ չի ներկայացնում»։ Դավիթ Համբարյանը նշեց, որ Ներքին Հանդում գտնված ԱԻՆ աշխատակիցը, ում հետ երեկ կապը կորել էր, այսօր արդեն վերադարձել է  ծառայության։ Նա տեղեկացրեց, որ ԱԻՆ աշխատակիցների շրջանում  տուժածներ չկան։  Նա տեղեկացրեց, որ այս ընթացքում վնասվել է Ջերմուկ քաղաքի փրկարար ծառայության շենքը, կա մեկ վնասված տեխնիկա։
15:13 - 16 սեպտեմբերի, 2022
Նախիջևանից ամենամոտը Երասխն է, էլ չասեմ՝ պատերազմը Երևանից ինչ հեռավորության վրա կարող է ընթանալ․ Տիգրան Աբրահամյան
 |tert.am|

Նախիջևանից ամենամոտը Երասխն է, էլ չասեմ՝ պատերազմը Երևանից ինչ հեռավորության վրա կարող է ընթանալ․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի ԱԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ կա նոր սպառնալիք Նախիջևանի կողմից, ինչը նշանակում է, որ կարող են և՛ պատերազմի մասշտաբները մեծանալ, և՛ կիրառվող զինանոցը ընդլայնվել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ով աշխարհագրական տեսանկյունից տիրապետում է Հայաստանի քարտեզին, կարծում եմ հասկանում է, թե ինչ է նշանակում Նախիջևանի կողմից նոր ճակատի բացվելը։ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում տեղակայված զորամասը 10 տարի առաջ վեր է ածվել առանձին համազորային բանակի, որը աչքի է ընկնում նրանով, որ ուսումնական հիմնական պրոցեսները, ծրագրերը նեդաշնակեցված են Թուրքիայի զինված ուժերի հետ, ինչը մեծ սպառնալիք է ստեղծում ՀՀ-ի համար։ Դեռ չեմ խոսում, որ Նախիջևանից ամենամոտ հատվածը Երասխի ուղղությունն է, էլ չասեմ, թե Երասխից Երևան ինչ հեռավորություն է ու պատերազմական ճակատը մայրաքաղաքից ինչ հեռավորության վրա կարող է տեղափոխվել»,- ասաց Աբրահամյանը։ Նա նշեց, որ թեև այս պահին առաջնագծում հարաբերական դադար է, բայց դեռ պարզ չէ, թե ինչ իրական դրդապատճառներ այն ունի։
15:10 - 16 սեպտեմբերի, 2022
Գեղարքունիքի մարզում 195 շենք շինություն է վնասվել. ԱԻ փոխնախարարը ներկայացրեց համայնքներին հասցված վնասները

Գեղարքունիքի մարզում 195 շենք շինություն է վնասվել. ԱԻ փոխնախարարը ներկայացրեց համայնքներին հասցված վնասները

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց, թե ինչ վնասներ են կրել ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնված համայնքները։ Ըստ նրա՝ Գեղարքունիքի մարզում Վերի Շորժա, Կութ, Սոթք, Այրք բնակավայրում 195 շենք շինություն է վնասվել, որոնց թվում են տներ, գյուղապետարանի և դպրոցների շենքեր, բուժկետ, ավտոլվացման կետ, անասանգոմեր և օժանդակ շինություններ։  «Ունենք ընդհանուր առմամաբ 150 հա ցորենի գարու ցանքատարածությունների, խոտհարքների վնասում։ Մարզում ունենք նաև հոսանքալարերի վնասում։ Վարդենիս քաղաքում վնասվել է Չարենցի փողոցը,  նաև անձնական մեքենաների վնասում ունենք»։ Նա տեղեկացրեց, որ Սյունիքի մարզում հիմնական վնասները հասել են Ակներ, Վերին շեն, Քարաշեն, Նորավան  և Աղիտու բնավայրերերին․ «Վնասվել են 5 շենք շինությունները՝ 4 տուն և 1 հանդիսությունների սրահ։ Բնակավայրերը սնուցող էլեկտրամատակարաման գծերն են վնասվել, Վաղատուր բնակավայրի էլեկտրամատակարարման և գազամատակարման գծերն են վնասվել։Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, նրա խոսքով, կա 9 վնասված շենք շինություն, այդ թվում՝ տներ, հյուրատներ, առողջարան։ 2 արկ ընկել է Կեչուտի ջրամբար։ «Պետք է նշեմ նաև, որ այստեղ հրշեջ-փրկարարական ջոկատը նույնպես ենթարկվել է հրետակոծության, վնասվել է շենքը, ինչպես նաև ճոպանուղին սպասարկող վարչական շենքն է վնասվել։ Վնասվել են ավտոճանապարհների որոշ հատվածներ, Կեչուտի ջրամբար ընկել է երկու արկ։ Այստեղ նույնպես մեր քաղաքացիների մեքենաներ են վնասվել։ Հարվածային ալիքների հետևանքով կան բազմաթիվ շենքեր, որոնց պատուհանները ոչնչացվել են»։
14:36 - 16 սեպտեմբերի, 2022
ԳՇ պետի խոսքով՝ Ադրբեջանը թիրախավորել է Ջերմուկի ենթակառուցվածքները՝ նպատակ ունենալով լուրջ վնասվներ հասցնել տնտեսությանը

ԳՇ պետի խոսքով՝ Ադրբեջանը թիրախավորել է Ջերմուկի ենթակառուցվածքները՝ նպատակ ունենալով լուրջ վնասվներ հասցնել տնտեսությանը

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց, որ Ջերմուկ քաղաքում հարված է հասցվել նաև ճոպանուղուն։ «Ջերմուկ քաղաքում հարված է հասցվել նաև ճոպանուղուն, որը՝ որպես առողջարանային կենտրոն, ունեցել է տարբեր պետություններից, երկրներից այստեղ հանգստացող անձնակազմ, ու ճոպանուղուն հարվածի արդյունքում ներկա դրությամբ Ջերմուկում պետություններից, երկրներից ներկայացուցիչներ չկան։ Ճոպանուղու տարածքում մանկական հրապարակներ կան, քանի որ տարհանում իրականացված չէր, ժողովուրդը և տարբեր երկրներից ներկայացուցիչներ քաղաքում էին»,- ասաց ԳՇ պետը։  Էդվարդ Ասրյանի խոսքով՝ միանշանակ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները որպես նշանակետեր ընտրել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ «Ինչու, կարող եմ հիմնավորել, որովհետև սկզբից էլ նշեցի, որ Ջերմուկ քաղաքը միջազգային կարգավիճակով առողջարանային կենտրոն է, և թիրախավորելով Ջերմուկ քաղաքի ենթակառուցվածքները՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդել է իրենց նպատակներից կարելի է նշել հիմնական կարևորը՝ լուրջ տնտեսական հարված հասցնել ՀՀ տնտեսությանը։ Դպրոցների և այլնի հետ կապված տեղեկացնեմ, որ հաշվի առնելով մեր երեխաների անվտանգությունը, նաև ձեռնարկված միջոցառումների ամբողջությունը՝ դադարեցվել են դասընթացները․ մոտ 506 երեխա այս պահին չի ստանում իր կրթության իրավունքը։ Հիմա մտածում ենք այլ միջոցներ, որ երեխաների կրթություն ստանալու իրավունքը ապահովենք»,- նշեց Ասրյանը։ 
14:18 - 16 սեպտեմբերի, 2022