Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

Քուրդ քաղաքական գործիչը նշել է, թե որ դեպքում քրդական զորամիավորումները դուրս կբերվեն թուրք-սիրիական սահմանագոտուց |tert.am|

Քուրդ քաղաքական գործիչը նշել է, թե որ դեպքում քրդական զորամիավորումները դուրս կբերվեն թուրք-սիրիական սահմանագոտուց |tert.am|

tert.am։ Սիրիայի և Թուրքիայի սահմանագոտուց քրդական զորամիավորումների դուրսբերումը, որի մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հնարավոր է միայն այդ տարածքում սիրիական բանակի տեղակայման դեպքում: Այդ մասին РИА Новости-ին ասել է քուրդ քաղաքական գործիչ, Քրդական ինքնապաշտպանական ուժերի նախկին ներկայացուցիչ Աֆրինա Ռեյզան Հեդուն: «Եթե սիրիական բանակը տեղակայվի այդ տարածքում, ապա դա դրական հայտարարություն է: Սակայն եթե այնտեղ լինելու են թուրքական զորքերը, ապա դա նշանակում է տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխության ծրագրի ավարտ»,- նշել է Հեդուն: Ըստ քաղաքական գործչի՝ Սիրիայի հյուսիս-արևելքի բնակիչները չեն համաձայնի ապրել Անկարայի տիրապետության տակ: «Փենսն իր հայտարարության մեջ խոսել է քրդական զորքերի դուրսբերման մասին, բայց ոչ մի խոսք չի ասել գրավյալ տարածքներից թուրքամետ ուժերի դուրսբերման մասին»:
05:09 - 18 հոկտեմբերի, 2019
Սիրիական զորքերը դուրս են եկել Քոբանիից հյուսիս ընկած Թուրքիայի հետ սահման |aysor.am|

Սիրիական զորքերը դուրս են եկել Քոբանիից հյուսիս ընկած Թուրքիայի հետ սահման |aysor.am|

aysor.am։ Սիրիական բանակի զինծառայողները դուրս են եկել Եփրատ գետի արևելյան ափին գտնվող Քոբանի (Այն Էլ Արաբ) քաղաքից հյուսիս ընկած Սուկ Էլ Հալի շրջանով անցնող Թուրքիայի հետ սահման, հայտնել է Al Watan թերթը: Հաղորդվում է, որ զինվորներն ազգային դրոշ են բարձրացրել այդ սահմանային պահակակետի վրա: Սիրիական զորքերի ստորաբաժանոումներն առաջիկա ժամերին կտեղաբաշխվեն Թուրքիայի և Իրաքի հետ սահմանի այլ հատվածներում, մասնավորապես, նրանց հսկողության տակ կանցնի Յարուբիի հսկիչ անցակետը և Էլ Մալիքիա ու Այն Դայվար բնակավայրերը: Կառավարական ուժերն այդ սահմանամերձ շրջանները կզբաղեցնեն 2012 թվականից ի վեր առաջին անգամ: Նշվում է, որ սիրիական բանակի ստորաբաժանումներն իրենց ներկայությունն ընդլայնել են Հասեքիի նահանգի հյուսիս-արեւմուտքի Թել-Թամերի շրջանում՝ զբաղեցնելով այդ քաղաքից 15 կիլոմետր շառավղով գտնվող բոլոր բնակավայրերը:  
10:09 - 17 հոկտեմբերի, 2019
Ամերիկացիների հեռանալուց հետո Սիրիայում զգալիորեն աճել Է ՌԴ-ի եւ Իրանի դերը. Մերկել |armenpress.am|

Ամերիկացիների հեռանալուց հետո Սիրիայում զգալիորեն աճել Է ՌԴ-ի եւ Իրանի դերը. Մերկել |armenpress.am|

armenpress.am: Սիրիայում զգալիորեն աճել Է Մոսկվայի եւ Թեհրանի դերը այնտեղից ամերիկյան ուժերի հեռանալուց հետո, ինչի հետեւանքներն առայժմ դժվար Է կանխատեսել: Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բունդեսթագում հանդես գալով ԵՄ-ի գագաթնաժողովի օրակարգի վերաբերյալ կառավարական հայտարարությամբ: «Երբ ես խոսում եմ Սիրիայում Թուրքիայի գործողության աշխարհաքաղաքական հետեւանքների մասին, ապա արդեն հարկավոր Է խորհել այն մասին, որ Ռուսաստանի դերն Իրանի հետ միասին զգալիորեն աճել Է տարածաշրջանում այն բանից հետո, երբ դուրս բերվեցին ամերիկացի զինվորները»,-ասել Է նա: «Այդ զարգացման հետեւանքներն այսօր դեռեւս հնարավոր չԷ կանխատեսել»,-ընդգծել Է նա: «Արդեն միայն ուշադրության առնելով «Իսլամական պետությունը»՝ Թուրքիայի ռազմական գործողությունը տանում Է նոր անորոշության»,-նշել Է Մերկելը: «Դա անորոշության Է տանում այնտեղ, տարածաշրջանում ու Եվրոպայում»,-հայտարարել Է Մերկելը, հավելելով, որ Անկարայի գործողության հետեւանքով ԻՊ-ի կալանավորված մասնակիցները կարող են հայտնվել ազատության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
09:10 - 17 հոկտեմբերի, 2019
Կանադան դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա |shantnews.am|

Կանադան դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա |shantnews.am|

shantnews.am: Կանադայի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են սպառազինության մատակարարումները Թուրքիա՝ Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսում անցկացվող ռազմական գործողության պատճառով։ Այս մասին հայտնում է France24 հեռուստաալիքը։ «Կանադան վճռականորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա»,-հայտնել է Կանադայի ԱԳՆ-ը։ Դիվանագիտական գերատեսչությունը կարծում է, որ Թուրքիայի գործողությունները կարող են խաթարել տարածաշրջանային կայունությունը և ի չիք դարձնել «Իսլամական պետության» դեմ պայքարում միջազգային կոալիցիայի գործողությունները։ Կանադայի ԱԳՆ-ը նաև կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանն ու ապահովել հասանելիություն մարդասիրական օգնությանը։ Նշվում է, որ 2018 թվականին կանադական սպառազինության արտահաման ծավալը կազմել է մոտ 90 մլն դոլար։ Ավելի վաղ դեպի Թուրքիա զենքի մատակարարումները դադարեցրել էին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆինլանդիան և Նորվեգիան։  
05:33 - 16 հոկտեմբերի, 2019
Մոտ 70,000 երեխա տեղահանվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ուժգնացող բռնության պատճառով. ՅՈՒՆԻՍԵՖ |factor.am|

Մոտ 70,000 երեխա տեղահանվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ուժգնացող բռնության պատճառով. ՅՈՒՆԻՍԵՖ |factor.am|

factor.am: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ մոտ 70,000 երեխա տեղահանվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ուժգնացող բռնության պատճառով: «Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների, Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող վերջին շաբաթվա ռազմական գործողությունների հետևանքով գրեթե 70,000 երեխա է տեղահանվել: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ առնվազն 4 երեխա սպանվել է և 9 վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևելքում: Ըստ զեկույցների, ևս 7 երեխա սպանվել է Թուրքիայում: Հարձակման են ենթարկվել երեք առողջապահական հաստատություններ, շտապ օգնության մեքենաներ և մեկ դպրոց: Ա՛լուքի ջրակայանը, որը ջուր է մատակարարում Հասաքեյի մոտ 400,000 մարդկանց այլևս չի գործում: «Մենք մտահոգված ենք, որ առնվազն 170,000 երեխա այժմ հումանիտար օգնության կարիք ունի այդ տարածքում շարունակվող բռնությունների հետևանքով: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի անհապաղ աջակցություն տրամադրի տուժածներին, այդ թվում՝ -Շտապ օգնություն ապաստարան ժամանած ընտանիքներին, -95,000լ ջրի և 12 ջրամբարի տրամադրում Հասաքե քաղաքում ջրի պակասը լրացնելու համար, -Ա՛լուքի կայարանի վերանորոգման նախագծում, -Առաջնային բուժօգնության խորհրդատվություն կանանց ու երեխաներին, -13 երեխաների համար խնամատարություն»: «Մենք նաև շարունակում ենք մաքուր ջուր և առողջապահական ծառայություններ մատուցել Ալ-Հոլ ճամբարում ապաստանած մոտ 64,000 երեխաների ու կանանց»,- ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած հաղորդագրությունում: Քանի որ բռնությունները շարունակվում են սրվել, ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխաներին պաշտպանելու կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին և նրանց, ովքեր կարող են ազդել իրավիճակի վրա: Պատերազմող կողմերը պարտավոր են պաշտպանել քաղաքցիական ենթակառուցվածքներն ու չօգտագործել դրանք ռազմական ձեռքբերումների համար:  
11:33 - 15 հոկտեմբերի, 2019
«Միասին դիմակայել Թուրքիայի ագրեսիային». քրդերը Սիրիայի իշխանությունների հետ համաձայնության են եկել օգնության շուրջ |tert.am|

«Միասին դիմակայել Թուրքիայի ագրեսիային». քրդերը Սիրիայի իշխանությունների հետ համաձայնության են եկել օգնության շուրջ |tert.am|

tert.am։ Քրդական խմբավորումները համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ Թուրքիայի հետ սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ: Այս մասին ասվում է քրդական ինքնավարության ներկայացուցիչների հայտարարության մեջ, որը հրապարակել է քրդական Firat գործակալությունը: Նշվում է, որ սիրիական իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որի նպատակն է դիմակայել Թուրքիայի ագրեսիային: Հրապարակման մեջ նաև նշվում է, որ սիրիացի զինվորականները կտեղակայվեն սահմանի երկայնքով, որպեսզի աջակցություն ցուցաբերեն «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ին, որոնց հիմքը քուրդ մարտիկներն են: «Վերջին հինգ օրերին Սիրիայի հյուսիս ներխուժած թուրքական զորքերը բազմաթիվ հանցագործություններ են կատարել քաղաքացիական բնակչության դեմ: Ագրեսորներին համատեղ հակահարված տալու համար մենք համաձայնության ենք եկել սիրիական կառավարության հետ, որը պետք է պաշտպանության տակ վերցնի ազգային ինքնիշխանությունն ու սահմանը»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ համաձայնագիրը «թույլ կտա ազատել թուրքական իշխանությունների և նրանց կողմից մարտնչող վարձկանների գրաված բոլոր սիրիական շրջանները, ներառյալ՝ Աֆրինը», նշել է քրդական կողմը:
06:03 - 14 հոկտեմբերի, 2019
Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը |armtimes.com|

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը |armtimes.com|

armtimes.com: Սիրիայում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետ կապված հայտարարություններ է արել նաեւ Գերմանիան: Deutsche welle պարբերականը հայտնում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ ղեկավար Խայկո Մաասը հայտարարել է, որ դադարեցրել է զենքի արտահանումը Անկարա: «Հաշվի առնելով Սիրիայի հյուսիս-արեւելքում կատարվող թուրքական հարձակումները՝ ԳԴՀ կառավարությունն այլեւս չի տա ռազմական նշանակության արտադրանքի արտահանման թույլտվություն, որը Թուրքիան կարող է օգտագործել Սիրիայում»,- նշել է արտգործնախարարը։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն արձագանքել է Գերմանիայի որոշմանն ու հայտարարել, որ իրենք դժվար թե տուժեն զենքի արտահանման դադարեցումից. Ֆրանսիայի ու Գերմանիայի որոշումը միայն ամրապնդելու է իրենց երկիրը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նա կոչ է արել Էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները եւ անցնել բանակցությունների: Բրիտանական կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ Ջոնսոնը խոսակցության ընթացքում պարզ հասկացրել է, որ Մեծ Բրիտանիան չի աջակցելու Թուրքիային՝ Սիրիայի հարցում: «Անհապաղ դադարեցրեք ռազմական գործողությունները Սիրիայում»: Այս մասին էլ այսօր Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Կանցլերն Էրդողանին ասել է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ պատճառներ ուներ Թուրքիան՝ ռազմական հարձակում սկսելու համար, այս պահին առկա իրավիճակը Սիրիայում կհանգեցնի հսկայական միգրացիայի ալիքի, տարածաշրջանում ապակայունացման եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացման: Պաշտոնական Բեռլինը հայտարարել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ:
05:01 - 14 հոկտեմբերի, 2019
Սիրիայում 3 արտասահմանցի լրագրող է զոհվել՝ թուրքական օդուժի ավիահարվածների հետևանքով |tert.am|

Սիրիայում 3 արտասահմանցի լրագրող է զոհվել՝ թուրքական օդուժի ավիահարվածների հետևանքով |tert.am|

tert.am։ Երեք արտասահմանցի լրագրող է զոհվել սիրիական Ռաս էլ Այն քաղաքի մոտով անցնող ավտոշարասյան ուղղությամբ թուրքական ռազմական օդանավերի իրականացրած հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով քրդական աղբյուրին: Աղբյուրի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, թուրքական օդուժի հարձակման հետևանքով ավելի քան 11 քաղաքացիական անձ է զոհվել: Ավիահարվածների թիրախ դարձած ավտոշարասյունը սիրիական Ղամիշլի սահմանամերձ քաղաքից ուղևորվում էր Ռաս էլ Այն՝ լուսաբանելու ռազմական բախումների վայրում տիրող իրավիճակը: Նշվում է, որ ուղևորների թվում էին արտասահմանյան ԶԼՄ-ները ներկայացնող լրագրողներ: Մասնավորապես, հաղորդվում է, որ ավտոբուսում եղել են անգլիացի և ֆրանսիացի թղթակիցներ, ինչպես նաև տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
04:50 - 14 հոկտեմբերի, 2019
Վերջին տարիներին ՆԱՏՕ-ն Թուրքիայի ենթակառուցվածքներում 5 մլրդ դոլարի ներդրում է կատարել. Ստոլտենբերգ |news.am|

Վերջին տարիներին ՆԱՏՕ-ն Թուրքիայի ենթակառուցվածքներում 5 մլրդ դոլարի ներդրում է կատարել. Ստոլտենբերգ |news.am|

news.am: Թուրքիայի ղեկավարությանը ՆԱՏՕ-ն հայտարարել է Սիրիայի հյուսիսում գործողության եւ քրդերի կողմից պահվող «Իսլամական պետության» գրոհայինների ազատագրման վերաբերյալ իր մտահոգության մասին: Ուրբաթ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ Անկարայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք քննարկել ենք նաեւ Սիրիայի հյուսիսում շարունակվող Թուրքիայի գործողությունը, ես հայտնեցի այդ գործողության եւ տարածաշրջանի հետագա ապակայունացման ռիսկի հետ կապված ՆԱՏՕ-ի մտահոգությունը: Չնայած Թուրքիան անվտանգության ոլորտում օրինական մտահոգություններ ունի, մենք Թուրքիային կոչ ենք անում զուսպ գործել: Մենք ընդհանուր հակառակորդ ունենք՝ ԻՊ-ն: Ներկայումս մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ բանտարկված ջիհադականները փախչելու հնարավորություն չստանան»,- ասել է Ստոլտենբերգը: Նա միաժամանակ նշել է, որ Թուրքիան «գտնվում է անչափ պայթյունավտանգ տարածաշրջանի առաջավոր եզրում»: «ՆԱՏՕ-ի ոչ մի այլ երկիր չի ենթարկվել այդքան մեծ թվով ահաբեկչական հարձակումների, եւ ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր Սիրիայից այդքան փախստականների չի ընդունել, որքան Թուրքիան»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը: Ավելի վաղ մի շարք արեւմտյան երկրներ մտավախություններ էին հայտնել, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները կհանգեցնեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հնարավոր ուժեղացմանը: Այդ երկրների թվում են, մասնավորապես, Գերմանիան, Կանադան եւ Ֆրանսիան: Ավելին՝ Սիրիայի քրդական դեմոկրատական խորհրդի գործկոմի նախագահ Իլհամ Ահմեդը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ԻՊ գրոհայինները «կարողացել են փախչել Ղամշլիի բանտից, որը գնդակոծվել է Թուրքիայի կողմից»: Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 10-ին խոստացել է, որ ԻԼԻՊ-ը «Սիրիայի հյուսիս-արեւելքում չի վերածնվի», իսկ նրա գրոհայինների թվից բոլոր բանտարկյալները կմնան բանտերում»: Անկարան հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության անցկացման մասին, որը սկսվել է քրդական կազմավորումների դիրքերի վրա Թուրքիայի ՌՕՈՒ-ի ավիահարվածներով: Գործողության նպատակն է այնտեղ բուֆերային գոտու ստեղծումը, որը պետք է դառնա թուրքական սահմանի պաշտպանական գոտի, եւ որտեղ, Անկարայի մտահղացմամբ, Թուրքիայից կարող են վերադառնալ սիրիացի փախստականները: Սիրիական պետական SANA գործակալությունը գործողությունն ագրեսիա է անվանել, միջազգային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները:
12:50 - 11 հոկտեմբերի, 2019