Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Հուսանք` եռակողմ հանդիպմանը ՀՀ-ն և Ադրբեջանը առաջ կշարժվեն խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով․ ՌԴ փոխարտգործնախարար |factor.am|

Հուսանք` եռակողմ հանդիպմանը ՀՀ-ն և Ադրբեջանը առաջ կշարժվեն խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով․ ՌԴ փոխարտգործնախարար |factor.am|

factor.am: Ռուսաստանն ակնկալում է, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջիկա եռակողմ հանդիպումը հնարավորություն կտա առաջ շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Խնդիրները դեռ շատ են։ Կարծում եմ՝ բոլորը կբարձրաձայնվեն, այդ թվում՝ վաղը Սոչիում կայանալիք հանդիպմանը։ Հուսով ենք, որ այն թույլ կտա ինչ-որ կերպ առաջ շարժվել մի շարք հարցերի, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհով», – ասել է Ռուդենկոն լրագրողներին։ Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 31-ին, վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կկայանա Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
21:36 - 30 հոկտեմբերի, 2022
ԱԺԲ-ն հանրահավաք իրականացրեց, ապա երթ՝ դեպի կառավարական առանձնատուն՝ Փաշինյանին կոչ անելու հոկտեմբերի 31-ին չգնալ Մոսկվա

ԱԺԲ-ն հանրահավաք իրականացրեց, ապա երթ՝ դեպի կառավարական առանձնատուն՝ Փաշինյանին կոչ անելու հոկտեմբերի 31-ին չգնալ Մոսկվա

«Ազգային - ժողովրդավարական բևեռ»-ն այսօր՝ հոկտեմբորի 29-ին հանրահավաք իրականացրեց Երևանի Ազատության հրապարակում, ապա հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարական առանձնատուն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ անելու հոկտեմբերի 31-ին չգնալ Մոսկվա, որտեղ կայանալու է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը։ Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով Մոսկվայում նախատեսված հանդիպմանը․ «Վերջին օրերին մենք ականատեսը եղանք ԱՄՆ կողմից ուղիղ խոսքի՝ ուղղված Փաշինյանին՝ հասկացնելով, որ պետք չէ գնալ Մոսկվա, պետք չէ գնալ այլևս Պուտինի դուռը, սակայն ինչպես տեսնում ենք, պարոն Փաշինյանը համառորեն ունի որոշում․ պիտի գնա։ Որպես քաղաքական ուժ՝ մենք ունենք մեր առաջարկը․ առաջնահերթորեն այսօր մենք ասում ենք՝ Փաշինյա՛ն, պիտի չգնաս, այս անգամ գոնե լսիր հայ ժողովրդի ձայնը, ես կասեի։ Սակայն պարզ է, որ լուծումը միայն չգնալու մեջ չէ․ չգնալն անհրաժեշտ է, բայց բավարար չէ։ Մենք գիտենք, որ այս ժամանակահատվածի ամենավտանգավոր գործընթացը, որ սպասարկում է Փաշինյանը, ռուս-թուրքական հայտնի պայմանավորվածությունն է, որ երբ մոտ ապագայում Ռուսաստանը հեռանա Այսրկովկասից, Հայաստանը, որ այժմ ՌԴ ազդեցության տակ է, դուրս բերի և տանի Թուրքիա։ Ամենավտանգավոր հանգամանքը այս օրերին այս վտանգն է, որ պետք է կանխվի», - նշեց Սեֆիլյանը։ Նա նաև լուծումներ առաջարկեց․ «Փաշինյա՛ն, պիտի վեջապես դադարես կառչած մնալ քո սիրահարված աթոռից, և տեղդ զիջես քո թիմից որևէ մեկին, որը, ի հեճուկս քեզ, կգա և չի սպասարկի այդ հայտնի հանձնարարությունը, պայմանավորվածությունը և ի տարբերություն քեզ՝ ոչ թե ՀՀ-ն կհանի ՌԴ ազդեցության տակից և կտեղավորի Թուրքիայի տակ, այլ կսպասարկի հայ ժողովրդի շահերը և Հայաստանը կուղեկցի արևմուտք»։ Ժիրայի Սեֆիլյանն անդրադարձավ նաև հնարավոր հարցին, որ կարող են իրենց տալ համախոհները։ Նա, պարզաբանելով, թե արդյոք չեն շեղվում իրենց օրակարգից, ասաց․ «Բնականաբար ոչ։ Ընդհակառակը, մենք այս առաջարկով մեր հայտնի օրակարգը դարձնում ենք ավելի անցնցում։ Վստահաբար, նա, եթե հանկարծ կատարի այս առաջարկությունը, որի հույսը մենք, բնականաբար, չունենք, սակայն որպես քաղաքական ուժ պարտավոր ենք միշտ լուծումներ առաջարկել, ապա պարտադրելու ենք մեր ժողովրդի կամքը նաև փոխարինողին։ Սակայն վստահ եմ՝ եթե այդպիսի լուծում լիներ, մենք մեր նպատակին կհասնեինք շատ ավելի անցնցում, որն այդքան կարևոր է բոլորիս համար։ Առանց մեր օրակարգի պետություն չի ստեղծվելու Հայաստանում։ Այդ օրակարգը հայտնի ճանապարհային քարտեզն է՝ ժամանակավոր կառավարությունով, ուղեկցելով հակաճգնաժամային ծրագրով և առնվազն 1.5 տարի ժամկետով նախապատրաստվել, հետո կազմակերպել ընտրություն», - նշեց Սեֆիլյանը՝ հավելելով, որ իրենք շարունակելու են իրենց պայքարը՝ անկախ նրանից՝ կընդունվի իրենց առաջարկը, թե ոչ։  
19:47 - 29 հոկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:Նիստում քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի ս/թ սեպտեմբերի 13-ի նիստին ընդունված արձանագրային որոշմամբ Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը: Նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին: Մասնավորապես, ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021 թվականի մայիսի 12-ին և դրանից հետո, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը: Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:
17:33 - 28 հոկտեմբերի, 2022
ՌԴ-ն անում է հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար․ Պուտին

ՌԴ-ն անում է հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար․ Պուտին

Ռուսաստանը անում է հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ՀԱՊԿ-ի՝ Հայաստանին օգնություն տրամադրելու հարցով նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։  «Ռուսաստանը ավանդաբար միշտ ուշադրություն է դարձրել այդ ուղղությամբ կայունությանը և վաղ ժամանակներից աջակցել է մեր հայ ընկերներին՝ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Այսօր էլ մենք անում ենք հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ոչ վաղ անցյալում, ինչպես և Ռուսաստանը, բոլորս մեկ պետության մաս էինք։ Մենք շատ կապեր ունենք և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և դա հաշվի չառնելը պարզապես անհնար է։ Իհարկե, բոլորս էլ բավականին ծանր վիճակում ենք։ Բայց, իհարկե, մենք չենք կարող անմասն մնալ Ռուսաստանին բարեկամ պետությունների միջև առկա խնդիրներից ու հակասություններից և միշտ պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը»,- ասաց ՌԴ նախագահը։ Վլադիմիր Պուտինը նշեց, որ դեպի խաղաղություն տանող միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը կարող է լինել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանումը։  «Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ այս պայմանավորվածությունների հետևողական իրականացման շնորհիվ է, որ հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման։ Հարցն այն է, թե ինչպես գտնել այս լուծումները, դա հեշտ չէ, բայց դրանք հնարավոր է գտնել միայն այս ճանապարհով: Ապագայում դա թույլ կտա հասնել խաղաղության պայմանագրի»,- եզրափակեց ՌԴ նախագահը։
15:03 - 28 հոկտեմբերի, 2022
Մենք երկար տարիներ Հայաստանին առաջարկել ենք վերադարձնել 5 շրջաններն ու լուծել ԼՂ հարցը, բայց Երևանը գնաց իր ճանապարհով․ Պուտին
 |tert.am|

Մենք երկար տարիներ Հայաստանին առաջարկել ենք վերադարձնել 5 շրջաններն ու լուծել ԼՂ հարցը, բայց Երևանը գնաց իր ճանապարհով․ Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկում էր Ղարաբաղի հարցը լուծել 5 շրջանները, որտեղից մարդիկ դուրս էին եկել, Բաքվին վերադարձնելու ճանապարհով, սակայն Երևանը գնաց իր ճանապարհով․ այս մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք երկար տարիներ հայկական կողմի հետ երկխոսում էինք ու առաջարկում Ղարաբաղի հետ կապված հարցը լուծել հետևյալ կերպ, Հայաստանը փաստացի տնօրինում էր Ադրբեջանի 7 շրջանները։ Մենք ասում էին՝ եկեք շարժվենք դեպի կարգավորում, ահա կա երկու շրջան, մեծ շրջաններ։ Ինչ-որ փուլի կպայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ․ տվեք 5 շրջանները, դրանք պետք չեն, դատարկ են, այնտեղից մարդիկ հեռացել են, ինչո՞ւ դրանք պահենք, անմիտ է»,-ասել է Պուտինը՝ «Վալդայ» ակումբի ժողովի ժամանակ։ Նա պնդել է, թե արդար կլիներ փախստականներին վերադարձնելն ու դա լավ քայլ կլիներ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ «Բայց Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես գիտեք, դա հանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է»,- ասել է ՌԴ նախագահը։
11:03 - 28 հոկտեմբերի, 2022
Վաշինգտոնյան համաձայնագիրը ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում, եթե Հայաստանը դա է ընտրում, ապա խնդրեմ, մենք չենք կարող պարտադրել. Պուտին |tert.am|

Վաշինգտոնյան համաձայնագիրը ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում, եթե Հայաստանը դա է ընտրում, ապա խնդրեմ, մենք չենք կարող պարտադրել. Պուտին |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն, իհարկե, պետք է, և մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովի ժամանակ։ Նա նշել է, որ հայ ժողովուրդն ու ղեկավարությունը պետք է ընտրեն, թե որ տարբերակն է իրենց պետք, սակայն ցանկացած տարբերակ, որը կհանգեցնի խաղաղության, ընդունելի կլինի ՌԴ համար։ «Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու Հայաստանի գործող ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։ Այսպես կոչված, Վաշինգտոնյանը, որքանով ես եմ հասկանում, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա խնդրեմ»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ ՌԴ-ն կսատարի հայ ժողովրդի ցանկացած ընտրության։ Պուտինը նաև նշել է, որ եթե Հայաստանն ու ներկա իշխանությունը կարծում են, որ Ղարաբաղը ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ներառել պայմանագրում, դա նույնպես հնարավոր է քննարկել։ «Սա շատ դժվար ու ծանր հարց է, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցն է, և մենք, նկատի առնելով Ադրբեջանի շահերը, պետք է կենտրոնանանք այն հարցերի վրա, որոնք կառաջարկի Հայաստանը»,- ասել է ՌԴ նախագահը։
20:52 - 27 հոկտեմբերի, 2022
Պատգամավորը ներկայացրեց Սոչիում սպասվող եռակողմ հանդիպմանը հայկական կողմի օրակարգն ու ակնկալիքը

 |armenpress.am|

Պատգամավորը ներկայացրեց Սոչիում սպասվող եռակողմ հանդիպմանը հայկական կողմի օրակարգն ու ակնկալիքը |armenpress.am|

armenpress.am: Սոչիում հոկտեմբերի 31-ին նախատեսվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը հայկական կողմի օրակարգն է լինելու վերջին 1 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալը, ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ խոսակցությունները, եռակողմ հայտարարությունների կատարման ընթացի վերլուծությունը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը: «Մեկ տարի է անցել այս ֆորմատով եռակողմ հանդիպումից հետո, և կարծում եմ՝ ժամացույցներն ուղղելու անհրաժեշտություն կա: Եվ հայկական կողմի օրակարգն այն հարցերի պարզաբանումն է, որոնք մինչև այս պահը՝ վերջին 1 տարվա ընթացքում, տեղի են ունեցել, մասնավորապես, ադրբեջանական վերջին ագրեսիան և դրա հետևանքները: Նաև նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նախորդ տարվա նոյեմբերի հայտարարությունների կատարման ընթացքի վերլուծությունն է լինելու հայկական կողմի ակնկալիքը հանդիպումից»,-ասաց Խանդանյանը: Իսկ ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանից ՀՀ օրակարգն է ցանկացած հարթակում: Դա Հայաստանի համար կարմիր գիծ ու պահանջ է: Նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ընդգծեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը ոչ թե պահանջ, այլ անհրաժեշտություն է: «Անկախ նրանից, թե բանակցություններն ինչ ընթացք կստանան, այն,  ինչը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, քննարկման նյութ չէ: Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևէ չի հանդուրժվելու, նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից: Մնացած բոլոր դեպքերում դա պահպանելու է լարվածությունը  մեր սահմանների վրա, իսկ դա ոչ ոքի լավ տեղ չի հասցնելու»,-ասաց Քոչարյանը: Անդրադառնալով բանակցություններից առաջ հայկական կողմի հնարավոր նախապայմանի վերաբերյալ հարցին՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ առհասարակ որևէ բանակցություններում ցանկացած նախապայման, մանավանդ այս գերլարված իրավիճակում, նշանակելու է գործընթացների սառեցում և կանգնեցում, ինչը խիստ վտանգավոր է: Հայկական կողմը Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջը հնարավոր հարթակներում ներկայացնում է: «Պահանջը ներկայացնում են նաև մեր միջազգային գործընկերները՝ շատ կոնկրետ և հասցեական: Եվ մենք հույս ունենք, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջիվերջո զորքերը հետ կքաշի ելման դիրքեր: Եվ բանակցությունների գործընթացում այս պահանջները միմյանց հետ զուգահեռ են ընթանում: Մենք հույս ունենք, որ երբ գա մի պահ, երբ հնարավոր կլինի որևէ տեքստի շուրջ խոսել խաղաղության պայմանագրի վերաբերյալ և որևէ գործնական քայլի անցնել, այդ պահի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը դուրս կգան Հայաստանի սուվերեն տարածքից և կդադարեցնեն հայկական հողերի օկուպացիան»,-եզրափակեց պատգամավորը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում հաստատել էր Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ ձևաչափով ակնկալվող հանդիպմանն իր մասնակցությունը։
12:36 - 27 հոկտեմբերի, 2022
Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը
 |tert.am|

Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման նախապատրաստման մասին։Պեսկովը նշել է, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ նման հանդիպում տեղի կունենա, գրում է gazeta.ru։«Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա, տեղի և ժամանակի առնչությամբ հավելյալ կկողմնորոշվենք», - ասել է Կրեմլի խոսնակը։Հոկտեմբերի 24-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան ևս մեկ եռակողմ գագաթնաժողովի` քննարկելու եռակողմ և երկկողմանի մի շարք հարցեր։ Դիվանագետը նշել է, որ Մոսկվան անհանգստացած է, որ Արևմուտքը փորձում է Անդրկովկասի տարածք տեղափոխել «Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները»։ Այդուհանդերձ, ընդգծել է Զախարովան, Մոսկվային և Երևանին կռվեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողություն չեն ունենա։
14:51 - 26 հոկտեմբերի, 2022
Պուտինը հայտարարել է Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում ռազմական դրություն մտցնելու մասին |1lurer.am|

Պուտինը հայտարարել է Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում ռազմական դրություն մտցնելու մասին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել Դոնեցկում, Լուգանսկում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում հոկտեմբերի 19-ից ռազմական դրություն մտցնելու մասին, գրում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանների ղեկավարներն իրավունք կունենան ստեղծել շտաբներ, որոնք կհամակարգեն աշխատանքն անվտանգության բարելավման ուղղությամբ։ Պուտինը հիշեցրել է, որ այդ տարածքներում ռազմական դրությունը գործում էր դեռևս Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելուց առաջ։ «Այժմ մենք պետք է այդ ռեժիմը ձևակերպենք արդեն ռուսական օրենսդրության շրջանակում»,- պարզաբանել է Պուտինը։ Նախագահը հանձնարարել է եռօրյա ժամկետում իրեն առաջարկություններ ներկայացնել ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:
19:22 - 19 հոկտեմբերի, 2022
«Ազգային - ժողովրդավարական բևեռ»-ը հանրահավաք իրականացրեց, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանություն

«Ազգային - ժողովրդավարական բևեռ»-ը հանրահավաք իրականացրեց, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանություն

«Ազգային - ժողովրդավարական բևեռ»-ը Ազատության հրապարակում հանրահավաք իրականացրեց, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանություն, կազմակերպիչների խոսքով՝ շնորհակալություն ասելու Մակրոնի հայտարարությունների համար, քանի որ վերջինը «բաց տեքստով խոսեց պուտինյան Ռուսաստանի կեղծավոր, ադրբեջանամետ, թուրքամետ քաղաքականության մասին»։ Հանրահավաքին ելույթ ունեցավ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը, նա նշեց․ «ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել, որով Ռուսաստանը ճանաչվել է տեռորիզմը հովանավորող, ֆինանսավորող երկիր, ՄԱԿ գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որով չի ճանաչել այսպես կոչված հանրաքվեները (Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի՝ ՌԴ կազմ մտնելու հանրաքվեները-խմբ․ )։ Բանաձեւի օգտին քվեարկել է 143 երկիր, ընդամենը 5-ը դեմ՝ Ռուսաստան, Բելառուս, Սիրիա, Հյուսիսային Կորեա եւ Նիկարագուա։ Պոտինից երես են թեքում ոչ միայն Արեւմուտքը, այլեւ արդեն Չինաստանը, Հնդկաստանը, եւ երեկ Աստանայում մենք տեսանք, որ Պուտինի վրա մատ են թափ տալիս արդեն Տաջիկստանը եւ միջինասիական երկրները։ Պուտինին հավատարիմ ծառայում են մենակ Լուկաշենկոն եւ Փաշինյանը»։ Գասպարյանն անդրադարձավ նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի երեկվա նիստին․ «Երեկ ընդունվել է 18 փաստաթղթերից բաղկացած փաթեթ, այդ թվում արձանագրային որոշում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին։ Փաշինյան կոչված խամաճիկը ԱՊՀ գագաթաժողովում ասել է․ «Շատ կարևոր է նաև հստակ պատասխան տալ հետևյալ հարցին՝ արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչում են միմյանց միջև 1991 թ.-ին հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Այս հարցի դրական պատասխանը շատ կարևոր է ԱՊՀ տարածքում կայունության և անվտանգության համար։ Առանց այս հարցերի հստակ պարզաբանման՝ ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը»։ Ասեց եւ քվեարկեց կողմ, եւ այդ որոշումը կայացվեց, եւ այդ որոշման արդյունքում Ադրբեջանը՝ որպես ԱՊՀ անդամ երկիր, կարգավիճակ ստացավ ՀԱՊԿ-ում, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի թեթեւ ձեռքով Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, համարվում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտի, իսկ դա նշանակում է, որ սրանից հետո Ռուսաստանը՝ ՀԱՊԿ-ի փաթեթավորմամբ, կարող է փորձել իրականացնել Զանգեզուրի Հարավային Հայաստանի անեքսիան, որպեսզի ստանա «Զանգեզուրի միջանցքը», - նշել է Գասպարյանը։  
20:52 - 15 հոկտեմբերի, 2022