Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանի քաղաքապետարանը շենքերի տանիքներին կառուցված ինքնակամ շինությունները քանդելու լիազորություն կստանա․ Ավինյան
 |armenpress.am|

Երևանի քաղաքապետարանը շենքերի տանիքներին կառուցված ինքնակամ շինությունները քանդելու լիազորություն կստանա․ Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում անդրադարձավ Երևանի ինքնակամ շինությունների խնդրին: Նա հայտնեց, որ Կառավարությունը նոր կարգավորումներ է մտցնելու, ըստ որի՝ տեղական ինքնակառավարման մարմինները, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանը, հնարավորություն կստանան իրականացնել ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ։  «Հայտնի փաստ է, որ առհասարակ համայնքներում և մասնավորապես Երևան քաղաքում առկա են բազմաթիվ ինքնակամ շինություններ: Երևանի քաղաքապետարանը վերջին շրջանում ավելի ակտիվ իրականացնում է քանդման և մաքրման աշխատանքներ: Նման աշխատանքներ նկատած լինեք հանրային տարածքներում, մայթերին, Օղակաձև այգում, Մերգելյանի այգում։ Վերջերս Պետգույքի հետ համատեղ լավ աշխատեցինք ու մի անճոռնի կրպակ էլ վերացրինք պատկերասրահի կամարների տակից։ Այս աշխատանքներն իրականացվում են համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակներում։ Գաղտնիք չէ, սակայն, որ մինչ օրս օրինակներ կան, երբ քաղաքացիներն ինքնակամ շինություններ են կառուցում բազմաբնակարան շենքերի տանիքներին, մանսարդային հատվածներում։ Այսինքն, կարող ենք տեսնել շենքեր, որոնց տանիքին փոքր շենք կամ տուն է կառուցված։ Եվ այդտեղ քաղաքապետարանի, համայնքի ղեկավարների լիազորություններն ու անելիքը բավական սահմանափակ են եղել։ Այդ կառույցները հաճախ իրականացվում են առանց քաղաքաշինական և սեյսմիկ անվտանգության նորմերի պահպանման և իրականում անմիջական վտանգ են պարունակում հենց այդ կառույցն իրականացնողի և շենքի բոլոր բնակիչների համար»,- ասաց Ավինյանը: Ավինյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով նոր կարգավորումներ, որոնց արդյունքում շենքի կառավարման մարմինը և համայնքը հնարավորություն կստանան իրականացնել ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ։  «Սա տրամաբանական է, մանավանդ, որ քաղաքապետարանն ինքն է գնահատում ու որոշում շենքերի հարկայնությունը, խտությունը»,- ասաց Ավինյանը։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ եթե որևէ արտակարգ դեպք պատահի, մարդկանց առաջին արձագանքը կլինի, թե՝ «ո՞ւր էր նայում կառավարությունը, քաղաքապետարանը, ինչո՞ւ են անգործություն ցուցաբերում»։ «Պետք է հաստատվի կարգուկանոն, և սա միանգամայն ճիշտ ու կարևոր նախագիծ է»,- եզրափակեց Ավինյանը:
13:34 - 22 դեկտեմբերի, 2022
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննարկում է Տիգրան Ավինյանի առնչությամբ վարույթ հարուցելու հիմքերը

 |aravot.am|

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննարկում է Տիգրան Ավինյանի առնչությամբ վարույթ հարուցելու հիմքերը |aravot.am|

aravot.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացրել է, որ Տիգրան Ավինյանի կողմից՝ Երևանի քաղաքապետի տեղակալի և, միաժամանակ, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնները զբաղեցնելու փաստի առնչությամբ անհամատեղելիության պահանջների խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ «Հանձնաժողովում իրականացվում են մի շարք գործողություններ. մասնավորապես, իրականացվում է շահերի հայտարարագրի ուսումնասիրություն, ինչպես նաեւ քննարկվում է բաց աղբյուրներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված տեղեկատվության հիման վրա վարույթ հարուցելու հիմքերը»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Առավոտը« հանձնաժողովին խնդրել էր տեղեկացնել՝ արդյոք Տիգրան Ավինյանի կողմից պահպանվել են օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները, թե ոչ։ Եթե ոչ, ապա արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձեռնարկել է (կամ նախատեսում է ձեռնարկել) օրենքով սահմանված համապատասխան գործողություններ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոյեմբերի 25-ին պատասխան գրությամբ մասնավորապես տեղեկացրել էր, որ վարույթ դեռևս չի նախաձեռնել։ Ինչից հետո «Առավոտը» հարցում էր ուղարկել, թե արդյոք «Վարույթ դեռևս չնախաձեռնված լինելու ձևակերպումը ենթադրո՞ւմ է, որ Հանձնաժողովն արդեն իսկ ձեռնարկել է օրենքով նախատեսված վարույթ հարուցելուն ուղղված նախապատրաստական միջոցառումներ»։ Հարցմանն ի պատասխան էլ ստացել ենք վերոհիշյալ տեղեկությունը։
15:16 - 13 դեկտեմբերի, 2022
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում շինարարության կասեցումը կվերացվի՞․ գործը դատարանում է

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում շինարարության կասեցումը կվերացվի՞․ գործը դատարանում է

ՀՀ վարչական դատարանում երեկ սկսվեց «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ–ի միջնորդության քննությունը, որով վերջինս պահանջում է վերացնել «Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ–ի տարածքում շինարարությունը կասեցնելու մասին նույն դատարանի որոշումը։ Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանը այս տարվա հոկտեմբեր ամսին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել է «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք, քանի որ այն անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։ ՊՈԱԿ–ի աշխատակիցները, սակայն, դեմ լինելով Քաղաքապետարանի այդ որոշմանը, այն բողոքարկել են Վարչական դատարանում։ Նախքան բուն բողոքի քննությունը վերջիններս նաեւ միջնորդել են կասեցնել շինթույլտվության որոշումը մինչեւ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Նախորդ ամիս դատարանը նախքան դատական նիստ հրավիրելը բավարարել է այն, եւ շինարարական աշխատանքները անժամկետ դադարեցվել են։ Այժմ կառուցապատող ընկերությունը, որը գործով որպես երրորդ անձ է ներգրավվել, իր հերթին միջնորդել է դատարանին վերացնել շինթույլտվությունը կասեցնելու այդ որոշումը։  Դատարանը արգելեց նիստի լուսանկարահանումը  Վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ գործը դատարանում քննվում է դռնբաց (բացառությամբ օրենքով սահմանված հիմքերի), որին ներկա անձինք իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն եւ ձայնագրություն, իսկ լուսանկարահանումը, նույն օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն, կատարվում է դատավարության՝ նիստին ներկա մասնակիցների համաձայնությամբ եւ դատարանի թույլտվությամբ: Ըստ նույն  հոդվածի՝ եթե դատավարության մասնակից վարչական մարմինը համաձայնություն չի տալիս լուսանկարահանմանը, ապա նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել իր անհամաձայնությունը: Այդ դեպքում դատարանը որոշում է կայացնում դատական նիստի լուսանկարահանումը թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ: Երեկվա դատական նիստին, երբ Infocom–ը խնդրեց դատարանի թույլտվությունը նիստի լուսանկարահանման համար, նախագահող դատավոր Արգիշտի Ղազարյանը առանց կողմերի դիրքորոշումը ճշտելու հայտարարեց, որ չի թույլատրում իրեն լուսանկարել։ Մենք հետաքրքրվեցինք, թե կողմերն ինչ դիրքորոշում ունեն իրենց լուսանկարելու վերաբերյալ, ինչին արձագանքելով՝ «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանը դեմ արտահայտվեց։ Նախագահող դատավորը, արձանագրելով, որ կողմը եւս դեմ է, ցանկացավ շարունակել նիստը, սակայն մենք խնդրեցինք հայտնել մյուս կողմերի՝ հայցվորի եւ պատասխանողի դիրքորոշումը՝ մեջբերելով նաեւ վերոնշյալ հոդվածի պահանջները։ Դատավորը, սակայն, նշեց, որ մենք անհարկի ձգձգում ենք դատական նիստը եւ այդպես էլ առանց հայցվորի ու պատասխանողի դիրքորոշումը սահմանված ընթացակարգով ճշտելու՝ սահմանափակեց լուսանկարահանման մեր իրավունքը։  Թեեւ նիստը դռնբաց էր, ՊՈԱԿ–ի բազում գիտաշխատողներ հնարավորություն չունեցան ներկա գտնվելու նիստերի դահլիճում, քանի որ այն չափազանց փոքր էր, տեղերը՝ խիստ սահմանափակ։ Արդյունքում, վերջիններս ստիպված եղան դռան հետեւից՝ միջանցքից, ոտքի վրա հետեւել նիստի ընթացքին։ Կառուցապատող ՓԲԸ–ի կարծիքով՝ ՊՈԱԿ–ը չի ներկայացրել որեւէ ապացույց, որը կհիմնավորեր շինարարությամբ իրենց պատճառված կամ պատճառվելիք վնասը  Ներկայացնելով միջնորդությունը՝ «Գրին փրոփերթի դիվելոփմենթ» ՓԲԸ–ի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանը նախ հայտնեց, որ նախքան շինթույլտվությունը ստանալը իրենք ստացել են պատկան բոլոր մարմինների համաձայնությունը՝ գործընթացն իրականացնելով օրենքով սահմանված կարգով․ «Մինչ այս գործող ջրանցքը անցնում էր ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Ազատության պողոտա 26/1 հասցե հողատարածքով։ Ըստ հաստատված նախագծի՝ պետք է իրականացվի արդիականացում եւ շրջանցում, որպեսզի ընկերության հողատարածքից դուրս լինի ջրանցքը, միեւնույն ժամանակ քանի որ ջրանցքը նախկին կառույց է, բաց ջրատարով է հոսում, արդիականացման արդյունքում ժամանակակից խողովակաշարով է անցնելու եւ նախ, խուսափելու ենք ջրի կորստից, որովհետեւ մինչ այս կատարված հաշվարկների համաձայն՝ մոտ 40 տոկոս կորուստ է եղել, դրանից բացի, նաեւ տարածքի սանիտարահիգիենիկ վիճակն է բարելավվելու, տարածքն ասֆալտապատվելու է, բերվելու է բավականին նորմալ տեսքի»,– նշեց նա՝  հավելելով, որ դրա արժեքը մոտ 87 միլիոն դրամ է, ինչը ՓԲԸ–ն իրականացնելու է սեփական միջոցների հաշվին։ Դատավոր Արգիշտի Ղազարյանը ընդգծեց, որ ոչ ոք, այդ թվում՝ հայցվորը, չի առարկում, որ բարեկարգման կամ խնայողության տեսանկյունից նախաձեռնությունը պիտանի է, այլ նշում է, որ այն շինարարությունը, որ իրականացվում է, եւ այն մեթոդով, որ իրականացվում է, վտանգ է ներկայացնում ՊՈԱԿ–ի եւ ՊՈԱԿ–ի աշխատակիցների համար։ Սա հաշվի առնելով՝ դատավորը հորդորեց միջնորդությունը ներկայացնել այս մտավախությունը փարատելու համատեքստում։ Շարունակելով իր ելույթը՝ Մարիամ Ղուլյանը մեջբերեց Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը վարչական ակտի կասեցման հիմքերի վերաբերյալ, ըստ որի՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ եւ դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձեւավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանություն։ Ըստ Ղուլյանի՝ հայցվորի միջնորդությամբ չի ապացուցվել հիմնավոր կասկածը, որ շինարարությունը վերջինիս զգալի վնաս կպատճառի․ «Միջնորդությամբ նշվել է, որ ծանր տեխնիկայի կիրառումը վտանգում է աշխատակիցների կյանքն ու առողջությանը, վնաս է պատճառում լաբորատորիայում գտնվող գերզգայուն եւ թանկարժեք սարքավորումներին, սակայն այդ սարքավորումների ցանկը, ինչպես նաեւ տատանման մասով որեւէ հիմնավորում չի ներկայացվել»,– ասաց նա։ Ղուլյանի խոսքով՝ շինաշխատաքների հիմնական մասն արդեն իսկ արվել է, հողը փորվել է, խողովակները՝ տեղադրվել, եւ եթե դա իրենից վտանգ ներկայացներ, հայցվորն արդեն պետք է ունենար որեւէ ապացույց, որ իրեն վնաս է պատճառվել, ինչը, սակայն, ըստ Ղուլյանի, առկա չէ․ «Իսկ նման վերացական հիմնավորմամբ կարելի է միջնորդել, որ կասեցվի ՀՀ տարածքում իրականացվող բոլոր շինաշխատանքները, որովհետեւ միշտ էլ կարող են ձայնի կամ այլ առումներով փողոցի շինաշխատանքները որեւէ մեկին անհարմարություն պատճառել, բայց դա չի նշանակում, որ պետք է որեւէ շինաշխատանք ՀՀ–ում չիրականացվի»։ Փաստաբանը հայտնեց նաեւ, որ ՓԲԸ–ն, դրսեւորելով բարձր պատասխանատվություն, կնքել է պայմանագիր, որի շրջանակում պետք է իրականացվի հետազոտություն եւ տրվի եզրակացություն՝ շինաշխատանքների արդյուքնում հայցվոր ընկերության շենքի կոնստրուկտիվ տարրերի եւ այդ շենքում սարքավորումների վրա ազդեցության մասով։ Բացի այդ, կնքել է ապահովագրական երկու պայմանագիր, որով ապահովագրվել են շինաշխատանքների հետեւանքով երրորդ անձանց պատճառված մարմանական եւ գույքային վնասները։ Մարիամ Ղուլյանը կարեւորեց այն հանգամանքը, որ աշխատանքների կատարումը կրում է հրատապ բնույթ, քանի որ ջրատարը ունի հանրային մեծ նշանակություն․ այն միակ ջրատարն է, որ սպասարկում է Երեւանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի վարչական տարածքների կանաչապատ տարածքների եւ անտառտնտեսությունների, ինչպես նաեւ Ջրաշեն, Մուշավան, Նոր Խարբերդ այգեգործական ընկերությունների ոռոգման ջրի մատակարարումը․ «Առկա պայմաններում հիշյալ շրջանները ամբողջովին կզրկվեն ոռոգման ջրի մատակարարումից, իսկ շինարարության նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընտրությունը պայմանավորված է հենց ոռոգման սեզոնի ավարտով, երբ հնարավոր է եղել ջրատարը ապամոնտաժել»,– ասաց Ղուլյանը՝ հավելելով, որ նախատեսվում է աշխատանքները ավարտել մինչ 2023 թ ոռոգման ժամանակաշրջանը՝ մարտ ամիսը։ Քաղաքապետարանի իրավաբանական վարչության ներկայացուցիչ Լաուրա Հարությունյանը միացավ ՓԲԸ–ի դիրքորոշմանը։ Դատավորը խնդրեց հայտնել միջնորդության իրավական հիմքերը Նախագահող դատավորը հիշեցրեց, որ շինաշխատանքները կասեցնելու մասին դատարանի որոշմանը համաձայն չլինելու դեպքում կողմը իրավունք ուներ այն բողոքարկել վերադաս դատարանում, եւ խնդրեց հայտնել, թե իրավական ինչ հիմքով է ՓԲԸ–ն միջնորդություն ներկայացնում նույն դատարանին, այլ ոչ թե բողոք՝ վերադաս, այսինքն՝ Վերաքննիչ վարչական դատարանին։ Ի պատասխան՝ Մարիամ Ղուլյանը նշեց, որ որոշման դեմ վերաքննիչ բողոք եւս ներկայացվել է, սակայն այն դեռեւս չի քննվել։ Միեւնույն ժամանակ Ղուլյանը կարծիք հայտնեց, որ նույն դատարանը եւս զրկված չէ իր որոշումը փոխելու հնարավորությունից եւ մեջբերեց Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասը, որի հիման վրա էլ նա ներկայացրել է միջնորդությունը։  Հիշյալ հոդվածը սահմանում է, որ Վարչական դատարանն իրավասու է վիճարկվող վարչական ակտի կասեցումը պայմանավորել որոշակի ժամկետով եւ կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը: Դատավորը, սակայն, նշեց, որ հիշյալ հոդվածը կասեցման որոշումը փոփոխելու լիազորություն դատարանին տալիս է սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե կողմի միջնորդության հիման վրա, ապա հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է փաստաբանը պատկերացնում այն իրավիճակի հանգուցալուծումը, երբ ինքը, ենթադրենք, բավարարի կառուցապատողի միջնորդությունը, շինաշխատանքները վերսկսվեն, որից հետո Վերաքննիչ դատարանը մերժի ներկայացված բողոքը՝ արձանագրելով, որ կասեցման որոշումը, ամեն դեպքում, օրինական էր։ Այդ դեպքում ծագելու է այն հարցը, թե որ դատարանի որոշումն է պետք հիմք ընդունել․ «Եթե այս միջնորդության քննության արդյունքում կայացվի կասեցումը վերացնելու որոշում, ապա Վերաքննիչ դատարանում տվյալ բողոքի շարունակության իմաստը այլեւս չի լինի»,– պատասխանեց փաստաբանը՝ նշելով, որ առկա է այդպիսի դատական պրակտիկա։ Նա նաեւ ընդգծեց այն հանգամանքը, որ շինաշխատանքները կասեցնելու որոշում կայացնելիս դատարանի տրամադրության տակ միայն հայցվոր կողմի ապացույցներն են եղել, եւ այս առումով իրենց դիրքորոշումը կարող է նշանակալից լինել։ Տիգրան Նաղդալյանի խոսքով՝ շինարարական աշխատանքների հետագա իրականացումը կվտանգի ՊՈԱԿ–ի գործունեությունը ՊՈԱԿ–ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Նաղդալյանը մի շարք հարցեր հղեց կառուցապատող ընկերությանը` այդ թվում, հետաքրքրվելով՝ տեղյա՞կ են արդյոք նրանք, թե ՊՈԱԿ–ի տարածքում քիմիական ինչ նյութեր են պահվում, վտանգավորության ինչ աստիճան ունեն դրանք, ինչ սարքեր են առկա եւ ինչ նշանակության։ Ի պատասխան՝ Մարիամ Ղուլյանը հայտնեց, որ նախքան շինաշխատանքների կատարումը իրենք դիմել են՝ խնդրելով տրամադրել հիշյալ սարքավորումների, նյութերի ցանկը հենց այդ ամենը հասկանալու համար, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել։  Դատավորը հետաքրքրվեց, թե ինչու չեն պատասխանել դիմումին, ինչին արձագանքելով՝ Նաղդալյանը պարզաբանեց, որ այդ տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք։ «Հայտնեիք, որ պետական գաղնտիք է»,– ասաց դատավորը։ «Մենք պարտավոր չենք պատասխանել, հանդիպում եղել է, այդ ժամանակ տեղեկացրել ենք, որ կան սարքավորումներ, որոնք երկակի նշանակության են, այսինքն՝ եւ քաղաքացիական, եւ ռազմական, իրականացվում են փորձարկումներ, որոնք ռազմական բնույթի են, դրանք եւս չեն կարող բացահայտվել»,– ասաց Նաղդալյանը՝ հավելելով միայն, որ ՀՀ–ում սնդիկի ողջ պաշարները այդտեղ են պահվում։  Նաղդալայնը նաեւ չհամաձայնեց այն պնդմանը, թե գործող ջրանցքով հնարավոր չէ ոռոգման ջրի մատակարարում իրականացնել։ Ակնհայտ անհիմն որակելով ներկայացված միջնորդությունը՝ նա դատարանին խնդրեց այն մերժել։  Որպես ապացույց՝ փաստաբանը դատարանին ներկայացրեց լազերային 11 կրիչ, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս, թե շինաշխատանքները ինչպիսի ցնցումներ են առաջացնում կենտրոնում․ «Ցնցումները ուղղված չեն միայն սարքերի փչացմանը, օրերով իրականացվում են քիմիական սինթեզներ, փորձաքննություններ տարբեր մարմինների, ՊՈԱԿ–ի գիտահետազոտողների կողմից, ուսումնական գործընթաց է իրականացվում, շուրջ 300 ուսանողներ ուսումնառում են այնտեղ»,– ասաց նա՝ ընդգծելով, որ ցնցումների հետեւանքով փորձաքննությունների տվյալները ճշգրիտ չեն ստացվում։ Ըստ Նաղդալյանի՝ աշխատողների կյանքը եւ առողջությունը եւս վտանգված է, իսկ այդ աղմուկի տակ մտավոր գիտական աշխատանքի իրականացումը անհնար է դարձել, եւ անձինք հարկադրված պարապուրդի են մատնվում։ Արդյունքում, Կենտրոնի 131 աշխատակիցներ դիմում են ներկայացրել ՊՈԱԿ–ի տնօրեն Սահակ Գասպարյանին՝ խնդրելով շտապ միջոցներ ձեռնարկել շինաշխատանքները դադարեցնելու ուղղությամբ՝ այն հիմնավորմամբ, որ շինարարությունը խաթարում է իրենց բնականոն աշխատանքը, առաջացած աղմուկը եւ տատանումները բացասաբար են անդրադառնում աշխատակիցների մտավոր գործունեության վրա, ցնցումներից ապակիները դղդրում են, ապակյա տարաները եւ փորձանոթները՝ ցնցվում, իսկ լաբարատոր կշեռքները եւ սարքավորումները խախտվում ու խաթարվում են։ Դրանից բացի, ըստ Նաղդալյանի, վտնագված են ծառայությունների մատուցման, այդ թվում արտասահմանյան պատվիրատուների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման, բազմաթիվ գիտական թեմաների իրականացման ժամկետները, իսկ շինաշխատանքների հետագա իրականացման դեպքում դրանք կդառնան անհնարին։ Նաղդալյանը դատարանին ներկայացրեց մի շարք պայմանագրեր եւ համագործակցության հուշագրեր տարբեր համալսարանների հետ։  Խոսելով արդեն իսկ կրած վնասների մասին՝ փաստաբանը հայտնեց, որ վնասվել է իրենց մասնաշենքերից մեկին մատակարարող ջրի խողովակը, որոշ ժամանակով ջրամատակարարումը այդտեղ դադարեցվել է, հետագայում ժանգաջուր է եկել, իսկ խողովակը խամուտով ամրացվել է։ Արձագանքելով այս հայտարարությանը՝ Մարիամ Ղուլյանը ասաց, որ իրենք պատրաստակամություն են հայտնել ամբողջովին փոխելու վնասված խողովակը, սակայն ՊՈԱԿ–ը չի համաձայնել։  Ըստ Նաղդալյանի՝ փոխվել է նաեւ այն կենդանիների վարքագիծը, որոնց վրա որոշակի փորձարկումներ են իրականացվում․ «Վնաս ենք դիտարկում նաեւ այն, որ գիտական թիմը օրեր շարունակ փորձարկում է իրականացնում, տվյալներ է ստանում, որ վերլուծի, սակայն հետո պիտի նույնը նորից իրականացնի, քանի որ շինաշխատանքների դեպքում դրանց դադարեցվում են»։ Փաստաբանը կարեւորեց այն հանգամանքը, որ փորված հատվածը հանդիսանում է անվտանգության եւ տարհանման մուտք ու ելք եւ տեխնածին աղետների կամ հրդեհաշիջման աշխատանքների համար մեծ նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ 2017–ին, օրինակ, 5-րդ մասնաշենքի նկուղում բավականին խոշոր հրդեհ է եղել, տարհանման աշխատանքներ են իրականացվել, տեխնիկա է մուտք գործել հենց այդ ճանապարհով։ Նաղդալյանն ընդգծեց նաեւ, որ շինարարական աշխատանքները դատարանի որոշման ուժի մեջ մտնելուց հետո անգամ շարունակվել են, ինչի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Եզրափակելով իր ելույթը՝ փաստաբանը միջնորդեց, որ ՊՈԱԿ–ի երեք աշխատակիցներ՝  գիտությունների գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը, սարքավորումների մասնագետ Ալեքսան Շախաթունին եւ կենսաբան Հրաչ Գասպարյանը, ներգրավվեն գործով, որպեսզի ավելի մասնագիտորեն կարողանան հիմնավորել շինաշխատանքների իրականացման վտանգավորությունը։  Դատական նիստը հետաձգվեց միջնորդությունը գրավոր ներկայացնելու համար։    Միլենա Խաչիկյան
12:59 - 13 դեկտեմբերի, 2022
Քաղաքապետին զեկուցվել է, որ նոր տրոլեյբուսները 2023թ. սկզբին կլինեն Երևանում

Քաղաքապետին զեկուցվել է, որ նոր տրոլեյբուսները 2023թ. սկզբին կլինեն Երևանում

Համայնքային միջոցներով «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի 15 տրոլեյբուսով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր տրոլեյբուսները 2023թ. տարեսկզբին արդեն կլինեն Երևանում: Շարժակազմի շահագործումն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար «Երևան» ջրօգտագործողների ընկերության հետ համատեղ նախագծային աշխատանքներ կիրականացվեն: Զեկուցվել է, որ նոր խողովակաշարերի անցկացման և ջրատարերի ընդլայնման նպատակով հրատապության կարգով ընտրվել են մի շարք հասցեներ: Որպեսզի մայրաքաղաքի նորոգված փողոցներն այլևս չքանդվեն, մատակարար ընկերությունները կատարվող աշխատանքների վերաբերյալ պետք է նախապես ցանկ ներկայացնեն: Հանձնարարվել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ մինչ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերի մեկնարկը՝ մատակարար ընկերություններն ավարտեն հաղորդուղիների ու հաղորդալարերի փոխարինումը: Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Զեկուցվել է, որ բազայում առկա 14167 տնտեսվարողից ավելի քան 95 %-ն արդեն ծանուցվել է: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել գործընթացը՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս, սահմանված կարգի համաձայն, տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը: Պարտադիր նորմերը չկատարելու դեպքում, ի դեպ, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսված է տուգանք:  
14:04 - 12 դեկտեմբերի, 2022
Քաղաքապետարանը հուշարձանի տեսքն աղավաղող կրպակն ապամոնտաժել է ԿԳՄՍ նախարարի դիմումի հիման վրա

Քաղաքապետարանը հուշարձանի տեսքն աղավաղող կրպակն ապամոնտաժել է ԿԳՄՍ նախարարի դիմումի հիման վրա

Հանրապետության հրապարակում ապամոնտաժվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն աղավաղող կրպակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:   Ըստ հաղորդագրության՝ «Հայաստանի ազգային պատկերասրահ», «Հայաստանի պատմության թանգարան», «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ների ղեկավարներն օրերս դիմել էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ միջնորդություն ներկայացնելու Երևանի Քաղաքապետարան՝ Հանրապետության հրապարակի տարածքում թանգարանի կամարների երկու սյան մեջտեղում տեղադրված առևտրային կրպակն ապամոնտաժելու առաջարկով: Նշվում է, որ արձագանքելով նախարարի դիմումին, դեկտեմբերի 8-ին Երևանի Քաղաքապետարանն ապամոնտաժել է վերոնշյալ առևտրային կրպակը՝ վերականգնելով հանրապետական նշանակության հուշարձանի և ազգային թանգարանների բարենպաստ տեսքը:
17:06 - 08 դեկտեմբերի, 2022
Չեմ վիճարկում, որ կարող էր ավելի լավ լուծում տրվել․ ԿԳՄՍ նախարարն՝ ամանորյա լուսավորության մասին

 |armenpress.am|

Չեմ վիճարկում, որ կարող էր ավելի լավ լուծում տրվել․ ԿԳՄՍ նախարարն՝ ամանորյա լուսավորության մասին |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ ամանորյա լուսավորության աշխատանքների հետևանքով  շենքերի վրա առաջացած բոլոր անցքերը կվերականգնվեն։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ «Քաղաքապետարանը հայտարարել է, որ ամանորյա լուսավորության աշխատանքների հետևանքով բոլոր վնասները կվերականգնվեն։ Այդ մասով աշխատանքները կատարվել են  քաղաքապետարանի պատվերով, և պարոն Ավինյանը (Երևանի փոխքաղաքապետ-խմբ) ևս ասել է այդ մասին, և ես կասկած չունեմ, որ նրանք իրենց ասածը կանեն»,- ասաց Դումանյանը։ Հարցին, թե ինչու՞ նախապես հանձնաժողով չէր կազմվել, և Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ չէր դիմել, նախարարը պատասխանեց․ «Այդ ամենը՝ որպես ժամանակավոր կառույց, չի դիտարկվել գիտամեթոդական նիստի օրակարգում։ Եթե դա լիներ մշտական կառույց, ապա կքննարկվեր գիտամեթոդաբանական խորհրդում, նոր կստանար հավանություն»,- նշեց նախարարը։ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ ամանորյա լուսավորության մասով, միգուցե, իր մոտ ավելի լավ գաղափար լիներ։ «Չեմ վիճարկում, որ կարող էր ավելի լավ լուծում տրվել, բայց այս լուծումը պետք չէ վերածել անդառնալի գործընթացի։ Վստահ եմ, որ ամեն ինչ կվերականգնվի, և խնդիր չի լինի»,- եզրափակեց Դումանյանը։ Լուսանկարը՝ Հետքի
13:48 - 08 դեկտեմբերի, 2022
Քաղաքապետարանն ապամոնտաժում է Հանրապետության հրապարակի կրպակը. կան բերման ենթարկվածներ
 |armtimes.com|

Քաղաքապետարանն ապամոնտաժում է Հանրապետության հրապարակի կրպակը. կան բերման ենթարկվածներ |armtimes.com|

armtimes.com: Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է սկսել Հանրապետության հրապարակում, քանդվում է հրապարակի կրպակը: Տեղում են կրպակի սեփականատերերը, նրանց ներկայացուցիչը, ոստիկանության մեծաթիվ աշխատակիցներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ: Սեփականատերի ներկայացուցիչը ոստիկանության աշխատակիցներին տեղեկացրեց, որ դատարանի որոշմամբ կրպակի վրա 2 անգամ արգելանք է դրված, ինչը նշանակում է, որ այն քանդել, ապամոնտաժել չի կարելի: Սրան ի պատասխան՝ ոստիկանության աշխատակիցները հորդորեցին բոլոր հարցերով ՀՀ ոստիկանություն դիմել գրավոր տարբերակով, իսկ քաղաքապետարանի աշխատակիցն էլ տեղեկացրեց, որ իրենք գիտեն, տեղյակ են դատարանի և մնացած բոլոր որոշումների մասին, չեն անում անօրինական գործողություններ ու իրենց քայլերը հիմնավորված են: Որոշ ժամանակ կարճ լեզվակռվից հետո ոստիկանները բերման ենթարկեցին սեփականտիրոջը և նրա ներկայացուցչին: Ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են: Լուսանկարը՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Լևոն Զաքարյանի ֆեյսբուքյան էջից
10:13 - 08 դեկտեմբերի, 2022
Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը

Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ. Ն.-ն (Վահե Նիկոյանը-խմբ․) իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊ ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է  ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ գումար: Մասնավորապես` պարզվել է, որ Վ. Ն.-ն, 2012 թվականի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը և միաժամանակ իրականացնելով մայրաքաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթների հանձնաժողովների նախագահի գործառույթները, մասնակից ընկերությունների հայտերը որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում գնահատել է բավարար: Այնուհետև հաղթող ճանաչված «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊԸ-ի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում հսկողություն չի իրականացրել ծառայությունների ամբողջ ծավալով ու պատշաճ իրականացման նկատմամբ և հաստատել է չմատուցված ծառայությունների դիմաց գումարները փոխանցելու հայտերը, ինչի հետևանքով  էական վնաս է պատճառվել Երևան համայնքի և համայնքի բնակչության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Քննությամբ պարզվել է նաև, որ վերը նշված ընկերությունների հետ պայմանագրերը կնքելուց հետո՝ 2015 և 2016 թվականներին, «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Ն.-ի հոր միջև կնքվել են վարձակալության պայմանագրեր՝ վերջինիս պատկանող` Երևան քաղաքում գտնվող երեք տարածքները ամսական 1000-6000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարձակալությամբ  տրամադրելու մասին: Հիշյալ հանգամանքով պայմանավորված` Վ. Ն.-ն, նյութական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չի կատարել ծառայողական պարտականությունները և հսկողություն չի իրականացրել նշված ընկերությունների կողմից աշխատանքների իրականացման նկատմամբ: Արդյունքում` աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ մատուցելու համար չեն նախատեսվել բավարար քանակի և չափի տրանսպորտային միջոցներ ու աղբամաններ, եղած աղբատար ավտոմեքենաներն էլ աշխատել են գերծանրաբեռնված, ինչը ժամանակի ընթացքում հանգեցրել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակի անկման: Երևանի քաղաքապետարանի ու «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊԸ-ի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ կնքված աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայությունների պայմանագրերին կից հավելվածներով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների պայմաններում Վ. Ն.-ն հաստատել է դրանց դիմաց վճարման ենթակա գումարները փոխանցելու հայտերը, որոնց հիման վրա հիշյալ ընկերություններին փոխանցվել է պայմանագրերով նախատեսված ողջ ծառայությունների մատուցման գումարը: Այսինքն` չմատուցված ծառայությունների համար հիշյալ ընկերություններին անհիմն վճարվել է  ընդհանուր 3.002.486.270  ՀՀ դրամ: Նկատի ունենալով, որ առկա են հանցանքի կատարումը վկայող փաստեր, վարույթն իրականացնող ՀՀ հակակոռուպցիոն  կոմիտեի քննիչը 2022 թվականի դեկտեմբերի 6-ին Վ. Ն.-ի նկատմամբ արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին: Միջնորդությունը բավարարվել է, և քննիչի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Վ. Ն.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար նրան դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:15 - 06 դեկտեմբերի, 2022
Երևանի նախատոնական լուսավորության հարցում բացթողումներ ունենք, բայց այս տարի ընդունում ենք Եվրատեսիլի պատվիրակություններին, սա եզակի հնարավորություն է լավագույնս հյուրընկալել նրանց. քաղաքապետ

Երևանի նախատոնական լուսավորության հարցում բացթողումներ ունենք, բայց այս տարի ընդունում ենք Եվրատեսիլի պատվիրակություններին, սա եզակի հնարավորություն է լավագույնս հյուրընկալել նրանց. քաղաքապետ

Քաղաքի նախատոնական զարդարանքի հետ կապված հանրային քննարկումներն այս տարի, իհարկե, սովորականից քանի անգամ շատ էին՝ պայմանավորված լուսավորության աշխատանքների հարցում մեր կողմից թույլ տրված բացթողումներով։ Մենք հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:   «Բայց մեր երկիրն այս տարի պատիվ ունի ընդունել Մանկական եվրատեսիլ միջազգային մրցույթի պատվիրակություններին, իսկ սա եզակի հնարավորութուն է լավագույնս հյուրընկալել նրանց եւ բոլոր կողմերից ցույց տալ մայրաքաղաք Երևանը և երևանցուն։   Ավելի քան վստահ եմ, որ քննարկումները ոչ պակաս էին լինելու նաև զարդարանքի իսպառ բացակայության դեպքում. հումորներն ու քննադատություններն այդ պարագայում, սակայն, կհնչեին ոչ կոմպետենտության և միջազգային հանրությանը մեր երկիրը ոչ պատշաճ ներկայացնելու ուղղությամբ։   Ինչևէ, եկեք գնահատենք արդեն կատարված աշխատանքը, մեր բալիկներին հաղորդակից դարձնենք հրաշքին, քանզի Հանրապետության հրապարակը հենց հրաշքի մաս է դարձել։ Կհանդիպենք դեկտեմբերի 5-ին՝ տոնածառի լույսերի վառման արարողության միջոցառման շրջանակներում»,- գրել է Սարգսյանը:
11:36 - 04 դեկտեմբերի, 2022
Դեկտեմբերի 5-ին փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները

Դեկտեմբերի 5-ին փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները

«Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին՝ ժամը 16․00-ից, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։ Մասնավորապես փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։ Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին, ժամը 12․00-ից սկսած, ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին։ Քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին արգելվելու է մեքենաների կայանումը մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Մանկական Եվրատեսիլի» հանդիսատեսին ու այցելուներին կթույլատրվի իրենց մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում և հարակից ավտոկայանատեղիներում։ Ինչպես Բրազիլիայի հրապարակից, այնպես էլ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի շրջակայքից, ավտոբուսները, անվճար երթուղիով, երգի միջազգային մրցույթի այցելուներին կտեղափոխեն մարզահամերգային համալիր։
16:57 - 02 դեկտեմբերի, 2022
Վնաս, որպես այդպիսին, չկա հասցված քաղաքին․ Ավինյանը՝ քաղաքի տոնական ձևավորման մասին

Վնաս, որպես այդպիսին, չկա հասցված քաղաքին․ Ավինյանը՝ քաղաքի տոնական ձևավորման մասին

Քաղաքը, որպես այդպիսին, վնաս չի կրել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե, տոնական ձևավորման հետևանքով որքան վնաս է կրել քաղաքը։  «Թեմաները, որոնք շրջանառվում են նաև համացանցում, նկարները, պատկերները, որոնք կապվել են այն աշխատանքների հետ, որ իրականացրել է քաղաքապետարանը, դա իրականության հետ գրեթե կապ չունի, այն մեծ փոսերը, մետաղյա ձողերը, զարդանախշի մեջ «բոլտը», դա մեր կատարած աշխատանքի հետ որևէ կապ չունի։ Այո՛, այդ շենքերին ժամանակին շատ մեծ վնասներ են հասցվել, և այդ վնասները նույնպես մենք մեր այս աշխատանքի ընթացքում արձանագրել ենք և գարնանը պատրաստվում ենք անդրադառնալ նաև այդ հարցերին, բայց, որպես այդպիսին, իրականացվել է նվազագույն միջամատություն լուսավորության տեղադրման համար։ Վնաս, որպես այդպիսին, չկա հասցված քաղաքին»,- ասաց Տիգրան Ավինյանը։  Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ խորը հետաքննության կարիք չկա, որպեսզի հասկացվի, թե այդ անցքերը, ձողերը կապ ունեն քաղաքապետարանի նախագծի հետ, թե ոչ։ «Եթե վրան լուսավորություն կախված է, ուրեմն կապ ունի, եթե կախված չէ, ուրեմն կապ չունի։ Այսինքն՝ անգամ այդ բոլտը, որը զարդանախշի վրա էր, հարց է առաջանում, եթե քաղաքապետարանն է արել, լավ, բա ու՞ր է վրայի լուսավորությունը»,- ասաց Գրիգորյանը։  Լրագրողի դիտարկմանը, թե խոսքը հների մասին չէ, կան նոր անցքեր, որտեղ լուսավորություն է անցկացվել, արդյո՞ք դրանք վնաս չեն շենքին, փոխքաղաքապետ Գրիգորյանը ասաց․ «Մենք ասացինք, որ ոչ, վնաս չի, այն միջամտությունն է, որը ողջամիտ էր և անհրաժեշտ էր այդ զարդարանքի համար, և որի ոչ թե վնասները, այլ հետևանքները վերացվելու են»,- նշեց նա։  Նրա խոսքով՝ շատ կարևոր է, թե ինչն է ներկայացվում որպես աշխատանք․ «Այն, որ զարդանախշերի վրա չի կարելի որևէ բան անցկացնել դա բազմիզս կապալառուի հետ քննարկվել է ու հատուկ նշվել է, որ  ի վերջո զարդանախշերն են պայմանավորում այդ շենքերի պատմամշակութային արժեք լինելը։ Ուստի այն ծակերը, որոնք արվել են և մենք չենք հերքում, որ արվել են, դա ուրիշ է, զարդանախշի մեջ մխրճված հեղույսը՝ ուրիշ է»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։
11:38 - 02 դեկտեմբերի, 2022
Նկարը, որում հեղույս է զարդաքանդակի մեջ, ոչ մի կապ չունի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ. պարզաբանում

Նկարը, որում հեղույս է զարդաքանդակի մեջ, ոչ մի կապ չունի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ. պարզաբանում

Երևանի քաղաքապետրանաը, հաշվի առնելով, որ այս պահին տարբեր լրատվական միջոցների կողմից քննարկվում է Հանրապետության Հրապարակի շենքերի վրա իրականացվող ամանորյա ձևավորման, լույսերի ամրացման աշխատանքները, պարզաբանում է տարածել: Այն վերաբերվում է նաև համացանցում երեկվանից տարածվող լուսանկարին, որում հեղույսը մխրճված է շենքային զարդաքանդակի մեջ: Քաղաքապետարանից նշում են, որ  նախքան նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը։ «Հաշվի առնելով նշվածը, Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով։ Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի (орнамент) մեջ ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
13:33 - 01 դեկտեմբերի, 2022
Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինությունները․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինությունները․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինությունների մասին։ Հաղորդագրության մեջ ասված է․ «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված տեղեկությունները վերաբերում էին Երևանի քաղաքապետարանի մի խումբ պաշտոնատար անձանց գործունեությանը:   Ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ համայնքային սեփականություն հանդիսացող, սակայն քաղաքացու կողմից ապօրինի զավթված հողամասը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը գործող կադաստրային արժեքով օրինականացնելու նպատակով պաշտոնյաները, նախնական համաձայնությամբ, քաղաքացուց ընդունել են հետին թվով դիմումներ` 2020 թվականի դեկտեմբերի 30-ով թվագրված, ապա կազմել ու Երևանի քաղաքապետին են ներկայացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման նախագծեր: Արդյունքում, քաղաքապետի որոշումներով օրինականացված ինքնակամ շինություններից բացի, նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով քաղաքացուն է օտարվել 1994 քառակուսի մետր հողամասը` 5 միլիոն 982 հազար դրամով, այն դեպքում, երբ դրա կադաստրային արժեքն ավելի քան 32 միլիոն է, իսկ շուկայական արժեքը` 95 միլիոն: Ապօրինության հետևանքով Երևան համայնքը զրկվել է առանձնապես խոշոր չափերով գույքը տնօրինելու և այն հետագայում աճուրդային եղանակով օտարելու իրավունքից։ Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»:
18:16 - 29 նոյեմբերի, 2022