Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

2023 թվականից Երևանում նոր ավտոբուսներ կհանձնվեն շահագործման. Հրաչյա Սարգսյան
 |1lurer.am|

2023 թվականից Երևանում նոր ավտոբուսներ կհանձնվեն շահագործման. Հրաչյա Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: Վստահ եմ, որ 2023 թվականի ընթացքում 70 տոկոսի չափով տրանսպորտի խնդիրը կլուծենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Տրանսպորտի խնդիրը միայն տրանսպորտային միջոցների ձեռքբերումը չէ, բայց առաջնահերթ քայլերից մեկն է: Նաև պետք է երթևեկության կազմակերպումն իրականացնենք: Ակնկալում էինք, որ սեպտեմբերին կունենայինք կառավարման կենտրոնը: Կարծում եմ, որ մոտ 2-3 ամսից դա էլ կունենանք»,- ասաց քաղաքապետը: Անդրադառնալով ավտոբուսների ձեռքբերմանը՝ Սարգսյանը նշեց. «Մենք արդեն կնքված պայմանագիր ունենք MAN մակնիշի ավտոբուսների ձեռքբերման հետ կապված: Նոյեմբերին մեր գործընկերները կլինեն արդեն գործարանում: Համաձայն պայմանագրի՝ նախատեսվում է, որ 2023 թվականին 87 MAN ավտոբուսներն արդեն կլինեն Երևանում»: Նա հիշեցրեց նաև, որ այս տարի մրցույթ էր հայտարարվել «Ժոնգ տոնգ» մակնիշի 165 ավտոբուսների ձեռքբերման համար: «165-ից 150-ն արդեն ամբողջությամբ պատրաստ են, 4-5 օրվա ընթացքում Չինաստանից կուղևորվեն Հայաստան: Ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբերի վերջ այդ ավտոբուսները կլինեն Երևանում»,- ասաց Սարգսյանը:
12:37 - 07 նոյեմբերի, 2022
Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու, այդ որոշմամբ շարժվում ենք առաջ. Հրաչյա Սարգսյան
 |1lurer.am|

Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու, այդ որոշմամբ շարժվում ենք առաջ. Հրաչյա Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հարց ուղղեցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է մնալ քաղաքապետարանում այն բանից հետո, երբ հրաժեշտ տա այդ պաշտոնին: Սարգսյանը հավանական չհամարեց դա: Չեմ կարծում՝ ասաց Սարգսյանը: Սարգսյանն ավելացրեց, որ դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու հետագայում:  «Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու: Այդ որոշմամբ շարժվում ենք առաջ, ոչ մի խնդիր չկա, նույնիսկ ես ասում էի՝ իմ պաշտոնավարման ընթացքում կան ծրագրեր, որոնք ես ցանկանում եմ, որպեսզի շարունակեմ, դրանք որպես այդպիսին չկանգնեն: Ծրագրերն իրականացնում եմ, կարծում եմ, որ ցանկացած դեպքում էստաֆետը միշտ պետք է փոխանցվի այլ անձի»,- ասաց Սարգսյանը:  
12:03 - 07 նոյեմբերի, 2022
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը հեռանում է զբաղեցրած պաշտոնից

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը հեռանում է զբաղեցրած պաշտոնից

Հարգելի՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, սիրելի՛ երևանցիներ, այսօր դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին` զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու համար։   Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Սաշա Կատվալյանը՝ վստահեցնելով, թե իր ղեկավարման 7 ամիսներին վարչական շրջանում մեծածավալ աշխատանքներ են կատարվել։   «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը ղեկավարելուս յոթ ամիսների ընթացքում կատարվեց բավականին մեծածավալ աշխատանք, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ամբողջ աշխատակազմին` բարեխիղճ ու սրտացավ աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և վարչական շրջանների աշխատանքը համակարգող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ բարձր վստահության և արդյունավետ համագործակցության համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի ավագանու անդամներին, Երևանի քաղաքապետի տեղակալներին ու քաղաքապետարանի վարչությունների պետերին՝ հանուն Երևանի կատարած համատեղ աշխատանքի համար։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների, համատիրությունների և մանկապարտեզների ղեկավարներին՝ համատեղ իրականացված հրաշալի աշխատանքի համար։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ մոտ ժամանակներս տեղափոխվելու եմ այլ աշխատանքի՝ շարունակելով ծառայել Հայրենիքիս»,-գրել է նա։
18:41 - 24 հոկտեմբերի, 2022
«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բարձրահարկ հյուրանոց կառուցելու շինթույլտվություն է տրվել |hetq.am|

«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բարձրահարկ հյուրանոց կառուցելու շինթույլտվություն է տրվել |hetq.am|

hetq.am: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երևանի Աբովյան փողոց 5/5 հասցեում բարձրահարկ հյուրանոցային համալիր կառուցելու շինթույլտվություն է տվել։ Տեղեկատվությունը «Հետք»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից՝ հաստատելով Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի մտահոգությունը։ Նախկին պաշտոնյան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այսօր գրել էր․ «Երևանի քաղաքապետարանի հարգելի գործընկերներ, կարող եք պատասխանել՝ արդյոք ճիշտ են լուրերը, որ Աբովյան փողոցի 5/1,2,5 հասցեով կառույցին տվել եք շինթույլտվություն՝ նախկին (նկարում փակցված) նախագծով՝ 18 հարկ»։ Հյուրանոցի կառուցման թույլտվությունը Երևանի քաղաքապետը տվել է սեպտեմբերի 19-ին։ Շինարարության թույլտվություն ստացել է գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն և նրա գործընկերները («Ա․Ա․Դ․ Հոթել ՓԲԸ»-ն և փաստաբան Դավթի Մանթաշյանը)։ Երևանի քաղաքապետ Հ․ Սարգսյանի օգոստոսի 19-ին տված նախագծման թույլտվությամբ նախատեսվել է կառույցը նախագծել 3 ստորգետնյա և շենքի հիմնական ծավալի համար մինչև 48 մետր բարձրությամբ, իսկ հետ ընկած գլանաձև հատվածի համար մինչև 71 մետր։ Աբովյան փողոցում հյուրանոց կառուցելու շինթույլտվությունը մեկ անգամ արդեն տրվել էր, սակայն 2018 թ․-ին մի քանի պատճառով կասեցվել էր շինարարությունը, և դատական գործընթաց էր սկսվել։ Այդ ժամանակ հյուրանոցի շենքի ստորգետնյա հարկերն ու առաջին երկու հարկը կառուցվել էին։ Կարդալ ավելին՝ hetq.am-ում։ 
18:29 - 21 հոկտեմբերի, 2022
Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը կմասնակցի ավագանու ընտրություններին որպես Երևանի քաղաքապետի թեկնածու

Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը կմասնակցի ավագանու ընտրություններին որպես Երևանի քաղաքապետի թեկնածու

Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը, որպես քաղաքապետի թեկնածու, կմասնակցի հաջորդ տարի կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Որոշման մասին Շահինյանը հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով: «Ես, որպես «Երևան 2805» նախաձեռնության հիմնադիր, որոշում եմ կայացրել, որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել հաջորդ տարի կայանալիք` Երևանի ավագանու ընտրություններին: Պատրաստվում եմ հանդիպումներ և կոնսուլտացիաների շարք սկսել տարբեր ՀԿ-ների, և քաղաքական կուսակցությունների ղեկավար անդամների հետ, ինչպես նաև` մեր երևանցի հանրային գործիչների հետ՝ ուժեղ և ինտելեկտուալ ավագանու թեկնածուների կազմ ձևավորելու համար»,- գրել է նա՝ խոստանալով առաջիկայում առավել մանրամասն ներկայացնել իր ծրագրերը:
11:21 - 20 հոկտեմբերի, 2022
Խցանումներից հնարավորին խուսափելու համար ճանապարհների սպասարկման հարցում Երևանում կկիրառվեն նոր մոտեցումներ

Խցանումներից հնարավորին խուսափելու համար ճանապարհների սպասարկման հարցում Երևանում կկիրառվեն նոր մոտեցումներ

Ճանապարհների սպասարկման հարցում Երևանում կկիրառվեն նոր մոտեցումներ, որոնք էականորեն կբարելավեն ենթակառուցվածքների վիճակը, սպասարկումը և, որ կարևոր է, է՛լ ավելի մեծ ուշադրություն կդարձվի աշխատանքների պլանավորման ժամկետներին՝ խցանումներից հնարավորին խուսափելու համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից: 2023 թ. մայրաքաղաքում կվերանորոգվի շուրջ 200 կմ ճանապարհահատված, որն իր մեջ կներառի ասֆալտե ծածկի, յուրաքանչյուր փողոցի 10%-ի շրջանակներում հիմքային նորոգումներ, մայթերի, դիտահորերի բարձրացման համալիր աշխատանքներ: Հաշվի առնելով շինբարեկարգման ոլորտում ընթացիկ ու նախանշվող ծրագրերի ծավալը, ինչպես նաև կառավարման ճիշտ մոդելի կիրառման անհրաժեշտությունը՝ ավագանու որոշմամբ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչությունում կիրականացվեն կառուցվածքային փոփոխություններ:
11:52 - 19 հոկտեմբերի, 2022
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ՝ ավտոբուսների գնման ընթացակարգերում իրավախախտման առնչությամբ

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ՝ ավտոբուսների գնման ընթացակարգերում իրավախախտման առնչությամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ 2021 և 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման առնչությամբ:   Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերով առերևույթ սահմանվել են այնպիսի պահանջներ, որոնց առկայությունը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել գնման ընթացակարգերի հնարավոր մասնակիցների համար անհավասար պայմանների ստեղծմանը և տնտեսական մրցակցության սահմանափակմանը:   Միևնույն ժամանակ արձանագրվել է տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչների միայն կոնկրետ մեկ սուբյեկտի կողմից արտադրվող փոխադրամիջոցների չափորոշիչներին համապատասխանելու հավանականությունը, ինչը կարող է վկայել այլ տնտեսվարող սուբյեկտների հետ համաձայնության ձեռքբերման հնարավորության մասին: Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի կայքում հետևյալ հղմամբ:
17:50 - 18 հոկտեմբերի, 2022
Երևանի տրանսպորտային պարկը մինչև տարեվերջ կհամալրվի 165 ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով

 |armenpress.am|

Երևանի տրանսպորտային պարկը մինչև տարեվերջ կհամալրվի 165 ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի տրանսպորտային պարկը  մինչև տարեվերջ կհամալրվի 165 հատ 8.5 մետրանոց  ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան՝ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը: «Մինչև այս տարվա վերջ Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի 165 հատ 8․5 մետրանոց ավտոբուսներով, իսկ մինչև մյուս տարվա վերջ  նախատեսվում է ձեռք բերել ևս 87 հատ 12 մետրանոց ավտոբուսներ։ Խնդիր ունենք մաքսատան հետ՝ ավտոբուսների սպասարկման տեխնիկական մասերի հետ կապված: Շուտով տեխնիկապես չշահագործվող ավտոբուսները ևս կմտնեն շահագործման»,-ասաց նա: Պատասխանատուների խոսքով` միասնական տոմսային համակարգի փաթեթը ամբողջականացվել է և դրվել  մրցույթի: Նախորդ տարվա վերջին մրցույթը կայացել է, որոշակի քննարկումներ կային հաղթողի հետ, այս պահի դրությամբ   դիտարկվում է մրցույթը վերահայտարարելու  տարբերակ: Միասնական տոմսային համակարգի իր մեջ ընդգրկելու է  մետրոն և շուրջ 946 միավոր  վերգետնյա շարժակազմը:
14:49 - 18 հոկտեմբերի, 2022
Երևանի մի շարք հասցեներում կփակցվեն մեծանուն հայերի անվամբ հուշատախտակներ

 |armenpress.am|

Երևանի մի շարք հասցեներում կփակցվեն մեծանուն հայերի անվամբ հուշատախտակներ |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանին հոկտեմբերի 18-ին կողմ քվեարկեց մայրաքաղաքի մի շարք հասցեներում հուշատախտակներ տեղադրելու մասին առաջարկին: Տերյան փողոց հ.19 հասցեում կփակցվի ժողովրդական արտիստ, դերասան Կարեն Ջանիբեկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Մոսկովյան փողոց հ. 31 հասցեում` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի Սերգեյ Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը նախատեսվում է փակցնել Բաղրամյան պողոտայի հ. 30 հասցեում, հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը` Մաշտոցի պողոտայի հ. 17 հասցեում, իսկ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հրաբխագիտության լաբորատորիայի ավագ գիտաշխատող, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Հայկի Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը՝ Սայաթ-Նովայի պողոտա հ. 25 հասցեում:
13:08 - 18 հոկտեմբերի, 2022
Երևան քաղաքի ավագանին հաստատեց Երևան քաղաքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը


 |armenpress.am|

Երևան քաղաքի ավագանին հաստատեց Երևան քաղաքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանին հոկտեմբերի 18-ին հաստատեց «Երևան քաղաքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանն ասաց, որ Երևան քաղաքի 2023-2025 թթ. եկամուտները կանխատեսվել են համապատասխանաբար՝ 106 միլիարդ 334 միլիոն,  111 միլիարդ 598 միլիոն և  153 միլիարդ 448 միլիոն: «Հատկանշանական է, որ ընդամենը եկամուտների կազմում աճ է նախատեսվում գրեթե բոլոր բյուջետային բաժիններում և խմբերում, մասնավորապես հարկ է նկատել Երևան քաղաքի սեփական եկամուտների դինամիկան, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ Հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթների կիրառմամբ, որի արդյունքում միջնաժամկետ կտրվածքով սեփական եկամուտների կազմում հիմնանական աճը նախատեսվում է հարկ անշարժ գույքի մասով եկամտատեսակից»,- ասաց նա: Արևշատյանի խոսքով` Երևան քաղաքի 2023-2025թթ. եկամուտների կազմում  սեփական եկամուտների ցուցանիշը համապատասխանաբար կազմում է 37 միլիարդ 684 միլիոն, 3, 43 միլիարդ 282 միլիոն  և սույն դինամիկան դիտարկելիս հարկ է արձանագրել, որ աճը կանխատեսվում 5 տարվա կտրվածքով: «Երևան քաղաքի 2023-2025թթ. ծախսերը կանխատեսվում են համապատասխանաբար՝ 107 միլիարդ ,598 միլիոն, 111 միլիարդ 898 միլիոն  և 155 միլիարդ 548 միլիոն և միտված են համայնքի համաչափ և կայուն զարգացմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ ծախսային մասը նախատեսվում է համապատասխան եկամուտների, որտեղ գերակշիռ մաս են կազմում կրթական, շրջակա միջավայրի պահպանության և շինարարության բնագավառներին հատկացված ծախսերը:
12:46 - 18 հոկտեմբերի, 2022