Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Մելիք-Ադամյան փողոցից հանվել է 59 փտած, ծեր, հիվանդ և վթարային վիճակում գտնվող թեղի, փոխարենը տնկվել է 82 գնդաձև կատալպա

Մելիք-Ադամյան փողոցից հանվել է 59 փտած, ծեր, հիվանդ և վթարային վիճակում գտնվող թեղի, փոխարենը տնկվել է 82 գնդաձև կատալպա

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Արդիականացման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Երևանի սրտում գտնվող թամանյանական գլուխգործոցը կլուսավորվի շուրջ 394 LED լուսարձակներով, ծրագրով կանցկացվեն 4960 մ հոսանքի նոր մալուխներ: Մաշտոցի պողոտայի շենքերն ապահովվել են գեղարվեստական լուսավորությամբ: Գրիգոր Լուսավորչի փողոցից մինչև Կորյունի փողոց ընկած հատվածում տեղադրվել են 200 փոքր լեդային, 100 մեծ լամպային և 250 միջին լեդային լապտեր:  Մելիք-Ադամյան փողոցից հանվել է 59 փտած, ծեր, հիվանդ ու վթարային վիճակում գտնվող թեղի, փոխարենը տնկվել է 82 գնդաձև կատալպա, որոնք մեծ կիրառում ունեն քաղաքային կանաչապատման բնագավառում. լավ աճում են արևոտ կամ կիսաստվերոտ վայրերում, դիմացկուն են տարբեր հողային պայմանների նկատմամբ, հիվանդությունների նկատմամբ կայուն են, չեն առաջացնում ալերգիկ միջավար:
13:37 - 31 մարտի, 2025
Վարդաշենցիները փողոց էին փակել. պահանջում են լուծել իրենց բնակարանային խնդիրը
 |arm.sputniknews.ru|

Վարդաշենցիները փողոց էին փակել. պահանջում են լուծել իրենց բնակարանային խնդիրը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Վարդաշենի հանրակացարանների բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում` հանդիպում պահանջելով քաղաքային իշխանությունների հետ։ 1.5 ժամ սպասելուց հետո նրանք որոշեցին ճանապարհ փակել։ Նշենք, որ Վարդաշեն թաղամասի հանրակացարանային շենքերը 4-րդ կարգի վթարային են, կոյուղու խողովակներն էլ վնասված են, կեղտաջրերը լցվում են շենքի նկուղային հարկը։ «Մենք ուզում ենք, որ մեր խնդիրը լուծեն, խոստացել էին ընտրությունների ժամանակ։ Պարտավոր են լուծում տալ հարցին։ Կգնանք ստեղից կառավարության մոտ, հետո էլ հետ կգանք քաղաքապետարան»,– նշեց բնակիչներից մեկը։ Մեկ այլ բնակիչ էլ ընդգծեց` իրենց ակցիան ՔՊ-ականների «ասեք, կանենք» կարգախոսի պատասխանն է։ Նշենք, որ բնակիչների հետ ճանապարհ էր փակել նաև ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։ Երևանի քաղաքապետարանի դիմաց վարդաշենցիներից ավելի մեծ թվով ոստիկաններ են տեղակայվել։ Բողոքի ակցիայի ժամանակ առաջարկ եղավ, որ 3 հոգի բարձրանան ու զրուցեն քաղաքային իշխանությունների հետ։ Որևէ մեկը չհամաձայնեց այդ առաջարկին, քանի որ նման փորձ արդեն ունեցել են. այդ ժամանակ իրենց թույլ չեն տվել հեռախոսները խորհրդակցությունների սենյակ տանել։ Վարդաշենցիները վստահեցրին` պատրաստ են նույնիսկ ամեն օր գալ և ճանապարհ փակել, նույնիսկ մինչև երեկո մնալ ու քաղաքապետարանի մուտքերը փակել, որպեսզի աշխատակիցները չկարողանան դուրս գալ։ Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանն իջավ քաղաքացիների մոտ և հայտնեց, որ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հրաժարվել է իջնել բողոքող քաղաքացիների մոտ` պատճառաբանելով, որ աշխատանքային գրաֆիկը շատ ծանրաբեռնված է ու նույնիսկ 5 րոպե ազատ ժամանակ չունի։ Ավագանու ընդդիմադիր անդամը շեշտեց, որ նույնիսկ հրաժարվել են որևէ այլ կոմպետենտ անձի ուղարկել` զրուցելու վարդաշենցիների հետ։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նույնպես վարդաշենցիները քաղաքապետարանի մոտ էին ու կրկին պահանջում էին հանդիպում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հետ։ Վերջիններն ընտրությունների ժամանակ խոստացել էին լուծել նրանց բնակարանային խնդիրները։
11:59 - 24 մարտի, 2025
Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ

Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ

Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն, կայանները հնարավոր է տեղադրել համայնքին պատկանող հենասյուների վրա կամ վարձակալել կայանների հարակից հողամասը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Երևանի քաղաքապետարանը, կարևորելով էլեկտրական տրանսպորտի զարգացումը և շրջակա միջավայրի պահպանությունը, պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ։ Լիցքավորման կայաններ տեղադրելու հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատները կարող են դիմել [email protected] էլեկտրոնային փոստին մինչև ապրիլի 15-ը։ Դիմումներն ուսումնասիրելուց հետո նրանց հետ կկազմակերպվեն հանդիպումներ՝ ծրագրի մանրամասները քննարկելու համար», - նշված է քաղաքապետարանի հայտարարությունում։
12:48 - 22 մարտի, 2025
Երևանի քաղաքապետն ու Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են գործակցության շրջանակը

Երևանի քաղաքապետն ու Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են գործակցության շրջանակը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը: «Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ կողմերը նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի և ԱԶԲ-ի միջև հաստատված արդյունավետ գործակցությունն ամուր հիմք է նոր նախագծեր կյանքի կոչելու համար: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ընթացիկ ծրագրերից բացի Երևանի քաղաքապետարանն ունի ԱԶԲ-ի հետ նոր նախագծերի բավականին տպավորիչ փաթեթ, ինչը կարևոր ներդրում է քաղաքի բարեկեցիկ ու կայուն ապագայի համար՝ ենթակառուցվածքների արդիականացման և «կանաչ» նախաձեռնությունների միջոցով: «Քաղաքաշինական ծավալուն ծրագրերի իրականացման ընթացքում հաշվի են առնվում այն տարածքները, որտեղ կա մեծ ներուժ՝ նոր միջավայր ձևավորելու և կուտակված խնդիրներին լուծում տալու համար: ԱԶԲ աջակցությունն իր հերթին օգնում է մեզ՝ ձևավորել գրագետ և կենսունակ ներդրումային ծրագրեր ու հասցեագրել ֆինանսավորման խնդիրները»,- ընդգծել է քաղաքապետ Ավինյանը: Կողմերը նաև անդրադարձել են իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» առաջընթացին՝ երկուստեք հավաստելով, որ չնայած ի սկզբանե պլանավորված ժամանակցույցից որոշակի շեղումներին, կներդրվեն բոլոր ջանքերն այս տարի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի շինարարությունը մեկնարկելու համար: Երևանի առաջնահերթություններից են 250 էլեկտրական նոր ավտոբուսների ձեռքբերումը և դեպոների վերակառուցումը, Դալմայի այգիների շուրջ 230 հա տարածքում անտառպուրակի հիմնումը, Նորագյուղի վերակառուցումը, Մետրոպոլիտենի արդիականացումը, Թբիլիսյան-Եղվարդ ճանապարհահատվածի կառուցումը և այլն:  Շնորհակալություն հայտնելով գործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ Եվգենի Ժուկովն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է բանկի համար և իրենք պատրաստ են աջակցել նոր նախագծերի կյանքի կոչմանը»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրութոյւնում։
15:52 - 19 մարտի, 2025
Տրանսպորտի գինը 100 դրամ սահմանելու հարցը չքննարկվեց. ավագանու անդամների մեծ մասը լքեց դահլիճը
 |hetq.am|

Տրանսպորտի գինը 100 դրամ սահմանելու հարցը չքննարկվեց. ավագանու անդամների մեծ մասը լքեց դահլիճը |hetq.am|

hetq.am: Տրանսպորտի գինը 100 դրամ սահմանելու և փաթեթների արժեքները իջեցնելու առաջարկով հանդես եկած Անդրանիկ Թևանյանի որոշման նախագիծն այսօր պետք է քննարկվեր Երևանի ավագանու նիստում։ Հարցը զեկուցվողների շարքում էր։ Մինչ այն կքննարկվեր, Երևանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտնեց՝ իրենց խմբակցությունը և «Հանրապետություն» խմբակցությունը չեն մասնակցի հարցի քննարկմանը։ Տրանսպորտից անվճար օգտվելու ևս մեկ արտոնյալ խումբ սահմանելու հարցի քվեարկությունից հետո իշխանության ներկայացուցիչները, «Հանրապետություն» խմբակցության հետ, լքեցին նիստերի դահլիճը։ Ավագանու ուղիղ եթերը ընդհատվեց։ Նիստերի դահլիճում մնացին «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչները։ «Իրենք ուղղակի փախել են նիստերի դահլիճից»,- իր ուղիղ եթերում այսպես մեկնաբանեց Թևանյանը` կոչ անելով բոյկոտել տրանսպորտի «անհիմն թանկացումը»։ Թևանյանը պնդեց՝ տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամի սահմանում է։ Ինչ էր առաջարկում ավագանու որոշման նախագծի հեղինակ Անդրանիկ Թևանյանը Տրանսպորտի մեկ ուղևորության գինն այս առաջարկի դեպքում ավտոբուսների և մետրոյի դեպքում կսահմանվեր 100 դրամ, տրոլեյբուսի պարագայում՝ 50 դրամ։ 30 օրվա փաթեթ հնարավոր կլիներ ձեռք բերել 5500 դրամով, 180 օրվանը՝ 20 000 դրամով, իսկ մեկ տարվանը՝ 35 000 դրամով։ Մեկ օրվա համար փաթեթ ձեռք բերելիս կընձեռվեր անսահմանափակ երթևեկելու հնարավորություն ընդամենը 400 դրամով, 7 օրվա դեպքում՝ 2000 դրամով։ Բացի այդ, տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն առաջարկվում էր ընձեռել հաշմանդամության բոլոր խմբերի անձանց (ներկայում միայն 1-ին և 2-րդ խմբում գտնվող մարդիկ կարող են անվճար օգտվել տրանսպորտից)։
16:37 - 18 մարտի, 2025
Զինծառայության հետ պատճառական կապով երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները ևս կերթևեկեն անվճար. ավագանու որոշում
 |news.am|

Զինծառայության հետ պատճառական կապով երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները ևս կերթևեկեն անվճար. ավագանու որոշում |news.am|

news.am: Երևանի ավագանին ընդունեց տրանսպորտի սակագնի նոր արտոնություններ սահմանելու նախագիծը։ Ըստ այդմ, տրանսպորտն անվճար կդառնա նաև զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ Այս նախաձեռնության հեղինակը ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն է: «Առաջարկվում է Երևան համայնքում 10 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, այսինքն՝ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով, ևս դարձնել անվճար»,- ասաց Վահան Ավագյանը Երևանի ավագանու՝ մարտի 18-ի նիստին ներկայացնելով համապատասխան նախագիծը: Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց՝ սա ընդհանուր համակարգային բարեփոխումների և դրա շրջանակում արտոնություններ տրամադրելու տրամաբանության մեջ է մտնում: Երևանի ավագանին նախագիծն ընդունեց 51 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
16:04 - 18 մարտի, 2025
Որտեղի՞ց գիտենք՝ բուսաբանական այգում ծառերի սպանդ է եղել. Բեգոյանը տեսանյութ տարածողին «մանիպուլյացիայի վարպետ» կոչեց
 |news.am|

Որտեղի՞ց գիտենք՝ բուսաբանական այգում ծառերի սպանդ է եղել. Բեգոյանը տեսանյութ տարածողին «մանիպուլյացիայի վարպետ» կոչեց |news.am|

news.am: Մենք որտեղի՞ց գիտենք, որ բուսաբանական այգում ծառերի սպանդ է տեղի ունեցել: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը: «Այո, նայել եմ բլոգերի հրապարակած կադրերը, որտեղ երևում են կոճղեր,  ծառերից մնացած հատված, միգուցե նոր հատված, բայց մենք չենք բացառում, որ կարող է այդ ծառերը նաև չորացած լինեին, չէ՞։ Այնպես որ ես բուսաբանական այգու մասով կարող եմ ասել, որ Հայաստանի համար առաջին գիտական հիմնարկն է, եթե այդ ծառերը հատվել են հիմնարկի որոշմամբ, այնտեղ կա գիտական խորհուրդ, ապա որևիցե խնդիր չեմ տեսնում և վստահաբար կարող եմ ասել, որ այդ ծառերը հատման ենթակա են եղել։ Եթե արվել է որևիցե այլ քաղաքացու կողմից գիշերը, դա այլ հարց է»,-ասաց նա: Դիտարկմանը, որ գլխավոր գյուղատնտեսն ասել էր, որ հեռվից «գեշ» էին երեւում այդ ծառերը, Բեգոյանն ասաց. «Անձամբ չեմ լսել այդ ասվածը, չեմ կարծում, որ գեշ երևալու համար ծառ կհատվեր, բայց մի բան կարող եմ ասել՝ մենք ինքներս, որպես Երևան քաղաքի մասնագիտական կառույց շատ հարցերով, որպես Հանրապետության համար առաջին ինստիտուտ, դիմում ենք բուսաբանական ինստիտուտին այս կամ այն խնդրանքով: Հետևաբար ես ես չեմ կարծում, որ համար առաջին ինստիտուտի կատարած աշխատանքը կարելի է կասկածի տակ դնել»: Նա խոստովանեց, որ չի զանգել Բուսաբանական այգու տնօրենին ու չի հետաքրքրվել տեղի ունեցածով. «Ես հետաքրքրվել եմ, որքանով որ հնարավոր է եղել հետաքրքրվել: Որքանով որ ես եմ տեղյակ այնտեղ շինարարության աշխատանքների ժամանակ որոշակի էտման աշխատանքներ էր իրականացվում, նույնիսկ ծառերի էտման աշխատանքները, այնտեղ կա խորհուրդ և ծառերի հատումները, դրանց էտումները իրականացվում են այդ խորհրդի թույլտվությամբ: Ոչ, չեմ գնացել այգի, տեսել եմ այդ կադրերը, և քանի որ մշտապես, ում կողմից որ տարածվել է այդ կադրերը, ես այդ անձնավորությանը ճանաչում եմ որպես հզոր մանիպուլյացիաների վարպետ, շատ լուրջ չեմ ընդունել այդ ամեն ասվածը: Շատ հնարավոր է, որ չորացած ծառի բուն մնացած լինի, և ինչ-որ մեկը որոշի կտրել, որպեսզի այդ բունը տեղափոխեն: Այդ քաղաքացին, քանի որ նաեւ կանաչափակման ոլորտի գիտակ չի, բուսաբանությանը, կանաչապատմանը վերաբերվող նյութերի գրեթե 90%-ը մանիպուլացված է»-ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը: Բեգոյանը հերքեց, որ այգում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել. «Ես այնտեղ բազմաթիվ անգամ եղել եմ, քանի որ Կյանքի պուրակի կառուցման աշխատանքների մրցույթները հայտարարել է Երևանի քաղաքապետարանը, չնայած պետք դա կառավարության ծրագիրն է: Վստահ եմ, որ այնտեղ մենք ունենալու ենք մի չքնաղ պուրակ, որը կոչվում է Կյանքի պուրակ ի հիշատակ մեր հերոսների»:
13:30 - 18 մարտի, 2025
Երևանի քաղաքապետարանն աշխատում է աղբի վերամշակման և աղբահանության էկոհամակարգ կառուցելու ուղղությամբ |armenpress.am|

Երևանի քաղաքապետարանն աշխատում է աղբի վերամշակման և աղբահանության էկոհամակարգ կառուցելու ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am: Մայրաքաղաքում քաղաքապետարանի ջանքերով 2024 թվականին աղբահանության բնագավառում աշխատանքներ իրականացվել են, սակայն հիմնական նպատակը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ աղբի վերամշակման և աղբահանության աշխատանքների էկոհամակարգ կառուցելն է։ Այս մասին Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի երկրորդ նիստին ասաց Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը։ «Բնապահպանության վարչության հետ համագործակցությամբ նախապատրաստում ենք ներդրումային ծրագիր, որի շուրջ բանակցում ենք միջազգային դոնոր կառույցների հետ։ ՀՀ կառավարության հետ պետք է սկսենք մեր երկխոսությունը, որպեսզի մեր ծրագիրը  հավանություն ստանա և դրա համար ռեսուրսներ հատկացվեն»,-ասաց նա։ Բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանն էլ ընդգծեց, որ նպատակահարմար են գտնում ունենալ սանիտարական աղբավայր ոչ այն մեծ ծավալով, որը հիմա է գործում։ Նրա խոսքով՝ հիմնական շեշտը դնելու են բնապահպանական և ամբողջ աշխարհում այս պահին ընդունված  աղբի վերամշակման կայանի ներդրման վրա, որոնց հիմնական մասն աշխատում է աղբից էներգիա  ստանալու ուղղությամբ։  «Նախնական շուկան ուսումնասիրելու համար հայտարարել էինք հայտերի ընդունման մրցույթ, ստացել էինք 12 առաջարկ, որոնցից իրապես յոթն էին բավարարում մեր նախանշած պայմանները, բայց, քանի որ սա մասնավոր-համայնք համագործակցության մասին է և տևական աշխատանք է ենթադրում, ապա առաջնորդվելու ենք երկփուլ մրցույթի հայտարարմամբ, որտեղ նախատեսված և ապահոված կլինեն թե՛ ներդրողի, թե՛ պետական հատվածի՝  համայնքի բոլոր շահերը։ Առաջիկայում հանրությանը կներկայացնենք, թե ինչ փուլում ենք»,-եզրափակեց Հայկազյանը։
13:22 - 18 մարտի, 2025
Ավագանին քննարկում է Երևանի զարգացման 2024 թ. ծրագրի հաշվետվությունը |1lurer.am|

Ավագանին քննարկում է Երևանի զարգացման 2024 թ. ծրագրի հաշվետվությունը |1lurer.am|

1lurer.am: Քաղաքային տրանսպորտի և շարժունակության ոլորտում 2024-ի հիմնական ձեռքբերումներից են 171 նոր ավտոբուսների և 15 էլեկտրական տրոլեյբուսների ձեռքբերումն ու շարժակազմում դրանց գործարկումը: Այդ մասին Երևանի ավագանու՝ մարտի 18-ի նիստին ասաց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը՝ ներկայացնելով Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը: Անետա Բաբայանը նաև հիշեցրեց՝ 2024-ին տրոլեյբուսային երթուղին երկարացվել է մինչև Նուբարաշեն: Պատրաստվել է նաև 2025 թվականից միասնական տոմսային համակարգի ներդրման ծրագիրը, որին առնչվող հիմնական աշխատանքներն ավարտված են, իսկ բարելավումները շարունակվում են: «Նախապատրաստվել է 250 նոր էլեկտրաբուսների ձեռքբերման համապարփակ ներդրումային ծրագիրը, և այժմ ֆինանսավորման ու Կառավարության հետ բանակցությունների պրոցեսում ենք»,- ասաց նա: Ըստ 2024 թվականի հաշվետվության՝ կատարվել է նաև ընդհանուր 50 կիլոմետր երկարությամբ ճանապարհների վերանորոգում, 123 բակային տարածքների բարելավում: Շարունակվում է նաև վերելակների փոխարինման ծրագիրը: «Երբ ուսումնասիրում եմ տարեկան ծրագիրը, դա, ըստ էության, բավականին ամբիցիոզ և հավակնոտ միջոցառումների ու ծրագրերի փաթեթ է և բավականին լուրջ: Այս մի քանի անշունչ տեքստերի հետևում թաքնված է ահռելի ծավալի աշխատանք»,- ասաց Բաբայանը: Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ աղբի վճարը թանկացել է 4 անգամ, բայց հաշվետվության մեջ չներկայացվեց, թե ինչ աշխատանք է կատարվել այս մասով: Դիտարկմանն արձագանքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հիշեցնելով, որ միայն նախորդ տարի 14 նոր աղբատար մեքենա են գնել: Ավագանու «Մայր Հայաստան» ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը դժգոհեց, թե թերակատարումներ էլ են եղել, բայց դրանց մասին չնշվեց: Տիգրանն Ավինյանն արձագանքեց. «Եվ այդ «խայտառակ» թերակատարումներով հանդերձ՝ 2024 թվականի Երևանի բյուջեն կատարվել է 94,5 տոկոսով»: Ավինյանը նաև խոստացավ, որ հաջորդ տարվա հաշվետվությունը հիմնված կլինի որակական ցուցանիշների վրա:
11:48 - 18 մարտի, 2025
Այս տեմպերով եթե շարունակենք հավաքագրել հարկերը, մեր հիմնական խնդիրները կլուծենք. Տիգրան Ավինյան
 |tert.am|

Այս տեմպերով եթե շարունակենք հավաքագրել հարկերը, մեր հիմնական խնդիրները կլուծենք. Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: 28.02.2025 թվականի դրությամբ, 2025 թվականի հունվար-փետրվար ամիսների համար պլանավորված 10 միլիարդ 431 միլիոն 201,200 դրամ սեփական եկամուտներից, փաստացի հավաքագրվել է 10 միլիարդ 441 միլիոն 621,300 դրամ, կատարողականը՝ 100.1%։  Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհդակցության ժամանակ ասաց Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը: «Գրեթե բոլոր վարչական շրջաններն իրենց պլանային առաջադրանքները կատարել են, միաժամանակ հայտնում եմ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սեփական եկամուտների աճը կազմել է ավելի քան 2.3 միլիարդ դրամ»,- ասաց նա: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ համենայն դեպս այս երկու ամիսների համար գոհացուցիչ ցուցանիշ է, այնուամենայնիվ հաշվի առնելով, որ որոշակի դանդաղում ունենք շինարարական բլոկի հետ կապված, կարծում եմ նաև պետք է մաքսիմալ ուշադրություն դարձնենք բոլոր հնարավոր այն կետերում, որտեղ որ հնարավորություն ունենք ավել հավաքագրելու: «Ակնհայտորեն դիմումների քանակը որոշակի մտահոգության տեղիք տալիս է, բայց այնուամենայնիվ կարծում եմ, ընդհանուր առմամբ, այս տեմպով եթե շարունակենք, ոնց որ թե խնդիրները կլուծենք մեր հիմնական»,- ասաց նա:
11:14 - 17 մարտի, 2025
Եթե կա ծառայություն, դրա համար պետք է վճարել. Երևանի քաղաքապետի խոսնակը՝ ուղեվարձը չվճարողների համար տուգանքի օրինագծի մասին  |civilnet.am|

Եթե կա ծառայություն, դրա համար պետք է վճարել. Երևանի քաղաքապետի խոսնակը՝ ուղեվարձը չվճարողների համար տուգանքի օրինագծի մասին |civilnet.am|

civilnet.am: Իրավական ակտերի նախագծերի e-draft.am հարթակում քննարկման է ներկայացվել օրենքի նախագիծ, ըստ որի՝ Երևանում ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղևորները կենթարկվեն տուգանքի 15,000 դրամի չափով։ Արտոնություն ունեցող անձի փոխարեն այլ անձի երթևեկելու դեպքում տուգանքը կկազմի 18,000 դրամ։ «Մեր խնդիրը այն չէ, որ մարդկանց բերենք օրինականության դաշտ, մեր խնդիրը այն է, որ եթե կա ծառայություն, դրա համար պետք է վճարել»,- մարտի 12-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Ըստ նախագծի՝ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել տեղական վճարի վճարման կրիչը և մինչև ուղևորության ավարտը պահպանել իրենց մոտ: Վավերացված կրիչը և տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում պետք է տրամադրեն այն ստուգելու նպատակով: Կոստանյանի խոսքով՝ նախագծի ուժի մեջ մտնելը կախված է, թե ԱԺ-ն երբ դրան հավանություն կտա. «Դրանից հետո որոշակի տեխնիկական միջոցներով Երևանի քաղաքապետարանի այս կամ այն ստորաբաժանումը արդեն կիարականցնի այդ տուգանքի մեխանիզմը»։ Հայկ Կոստանյանը չգիտեր, թե ինչ տրամաբանությամբ է ներդրվել ոչ ուշ, քան մեկ րոպեի ընթացքում վճարելու պահանջը, չհերքեց, որ կլինեն տեխնիկական որոշ փոփոխություններ․ «Գուցե այդ մասով որոշակի փոփոխություններ լինեն մինչև նախագծի ընդունումը»։ Ըստ նախագծի՝ հսկողությունն իրականացնելու են համայնքի ղեկավարի կողմից լիազորված համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները: Նրանց տված հրահանգները պարտադիր են լինելու ուղևորների և վարորդի համար։ Հսկողության իրականացման համար կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ՝ տեսանկարահանում, լուսանկարահանում, ձայնագրում, որոնք կարող են հիմք լինել ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացման համար: Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Որպեսզի նախագծերն օրենք դառնան, պետք է ընդունվեն Ազգային ժողովի կողմից։
14:02 - 14 մարտի, 2025
Վերջին ձերբակալությունների հետ կապված Երևանի քաղաքապետարանը որոշակի մտահոգություններ ունի. Հայկ Կոստանյան

Վերջին ձերբակալությունների հետ կապված Երևանի քաղաքապետարանը որոշակի մտահոգություններ ունի. Հայկ Կոստանյան

Վերջին ձերբակալությունների հետ կապված Երևանի քաղաքապետարանը որոշակի մտահոգություններ ունի: Այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Անդրադառնալով քաղաքապետարանի ձերբակալությունների՝ լրագրողի այն հարցին, թե ինչու քաղաքապետարանում չի ստացվում կոռուպցիոն ռիսկերն արմատախիլ անել՝ պատասխանեց. «Եթե ծանոթանանք տվյալ գործով ձերբակալված, կալանավորված կամ կալանքը մասնակի բավարարված մեր գործընկերների փաստաբանների փաստարկներին, եթե իմանանք, թե նրանք ինչո՞ւ են մեղադրվում, անազատության մեջ կամ տնային կալանքի տակ, ինքներդ կհասկանաք, որ ինչ-որ բան այնպես չէ։ Ես կարծում եմ՝ Երևանի քաղաքապետարանում ձերբակալությունները միանշանակ չեն ընդունվում ոչ միայն մեր կողմից, այլ լուրջ խնդիրներ ենք տեսնում»:   Կոստանյանի խոսքով՝ ինքն այս պահին չգիտի, թե ձերբակալվածների գործը որ փուլում է. «Դա գաղտնի չէ, հրապարակային այդ ամենի մասին ասել ենք: Մենք գործ ունենք շուրջ 30 հազար աշխատակցի  հետ, և եթե մարդիկ գծված խաղի կանոններից անցնում են, ապա մենք այդ տեսակ գործընկերների հետ  չենք ցանկանա  մեր աշխատանքը շարունակել», -ասաց Կոստանյանը: Հիշեցնենք, որ փետրվարին Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն էր  ներկայացրել դատարան՝ քաղաքապետարանի պաշտոնյա 7 անձանցից 4-ը կալանավորվելու համար:
13:22 - 14 մարտի, 2025
15 000 դրամ տուգանք՝ առանց վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար. նախագծերի փաթեթ
 |hetq.am|

15 000 դրամ տուգանք՝ առանց վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար. նախագծերի փաթեթ |hetq.am|

hetq.am: Հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար:  Նախագծերի փաթեթը մշակել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, սակայն հանրային քննարկման դրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Նախագծի համաձայն՝ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել (տրանսպորտային միջոցում տեղադրված համապատասխան սարքի միջոցով հաստատել տեղական վճարը վճարված լինելու կամ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնությամբ փոխադրվելու իրավունք ստացած լինելու հանգամանքը) տեղական վճարի վճարման կրիչը և մինչև ուղևորության ավարտը  պահպանել իրենց մոտ: Վավերացված կրիչը և տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում տրամադրել այն ստուգելու նպատակով, որը չներկայացնելու բացասական հետևանքները կրում է ուղևորը: Նշված հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ նրան վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Մասնավորապես՝ ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղեւորները ենթարկվելու են տուգանքի 15,000 դրամի չափով: Իսկ այն դեպքերում, երբ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ՝ տուգանվելու է 18,000 դրամի չափով: Նախագծի համաձայն՝ ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարի գանձման նկատմամբ հսկողությունն իրականացնելու են համայնքի ղեկավարի կողմից լիազորված համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները: Վերջիններիս տված հրահանգները պարտադիր են լինելու ուղևորների և վարորդի համար, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի շարժը կանգնեցնելու, դռները բացելու կամ փակելու (փակ պահելու) հրահանգները: Տեղական վճարի գանձման նկատմամբ հսկողության իրականացման նպատակով կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, այդ թվում՝ տեսանկարահանում, լուսանկարահանում, ձայնագրում, որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացման համար: Հսկողություն իրականացնող անձինք իրենց լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու են դիմել և ստանալ ոստիկանության աջակցությունը՝ նույնացման գործընթացին խոչընդոտող ուղևորների նույնացում կատարելու, ինչպես նաև՝ տեղական վճարը չվճարած կամ ուղևորության կանոնները այլ կերպ խախտող անձանց հետագա երթևեկությունը դադարեցնելու համար: Նախագծի հեղինակները նշում են, որ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ժամանակ ուղևորների անվտանգությունը ապահովելու նպատակով ավտոբուսի սրահը և դրսի հատվածը, կանգառասրահները կարող են լուսանկարահանվել և տեսանկահանվել:  Նշենք, որ տևական ժամանակ է՝ Երևանի քաղաքապետարանի ընդդիմադիր խմբակցությունների ավագանու անդամների մասնակցությամբ Երևանի տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են իրականացվում: Քաղաքացիները վճարում են 100 դրամ կամ առանց վճարելու իջնում են տրանսպորտից: Օրենքներում փոփոխություն կատարելու մասին փաթեթն ընդունելու նախաձեռնությամբ, հավանաբար, փորձում են կանխել բողոքի ակցիաները: Նախագծերն օրենք դառնալու համար պետք է ընդունվեն Ազգային ժողովի կողմից։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
22:04 - 13 մարտի, 2025
«Մեր շենքերին վտանգ է սպառնում». Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15 Ա շենքերի բնակիչները փակել են Նաիրի Զարյան փողոցը |news.am|

«Մեր շենքերին վտանգ է սպառնում». Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15 Ա շենքերի բնակիչները փակել են Նաիրի Զարյան փողոցը |news.am|

news.am: Երեւանի Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15 Ա բազմաբնակարան շենքերի բնակիչները փակել են Նաիրի Զարյան փողոցը: Նրանք պահանջում են, որ քաղաքապետարանը չեղարկի որոշումը, որով իրենց 50–60 տարվա հնությամբ շենքերի արանքում 12– հարկանի նոր շենք է կառուցվում: Ակցիային մասնակցում էր նաեւ Զարուհի Փոստանջյանը, որը  բարձրախոսով դիմելով վարորդներին, նշեց. «Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ մեր բողոքին, մեր շենքերին վտանգ է սպառնում: Դուք հիմնավորում ենք, որ ձեր երեխաների հետեւից եք գնում, բայց երկու օր առաջ այստեղ երեխայի են վրաերթի ենթարկել: Խնդրում ենք մի փոքր դիմանալ»: Որոշակի լարվածություն առաջացավ վարորդների ու ակցիայի մասնակիցների միջեւ: Ակցիայի մասնակից երիտասարդներից մեկը ոտքով հարվածեց ղեկին նստած վարորդներից մեկին, ով ցանկանում էր շրջանցել փողոցը փակածներին: Հիշեցնենք, որ 2 օր առաջ առավոտյան վրաերթ էր տեղի ունեցել Նաիրի Զարյան–Հրաչյա Քոչար խաչմերուկում. անչափահաս աղջիկը տեղափոխվել էր հիվանդանոց։
17:48 - 07 մարտի, 2025