Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Սիրիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Սիրիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Հունվարի 27-ին Դամասկոսում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Ասադ ալ Շայբանիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԳ նախարարի տեղակալը փոխանցել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները սիրիական կողմի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ: Վահան Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև Սիրիայում առաջնահերթություն համարվող տարատեսակ այլ ծրագրերի: Երկուստեք շեշտվել են Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա պատմական ամուր կապերը: Այս համատեքստում աջակցություն է հայտնվել Սիրիայում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և ներառականությանն ուղղված ջանքերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը: Սիրիական կողմը բարձր է գնահատել ՀՀ պատվիրակության այցը Դամասկոս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները:
15:09 - 27 հունվարի, 2025
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը
 |azatutyun.am|

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: «Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը», - հաղորդում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ կողմերն ընդգծել են, որ՝ «հարկավոր է աներկբա հարգանք ցուցաբերել Սիրիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության հանդեպ»։ Լավրովն ու Ֆիդանը նաև նշել են, որ Սիրիայում ազդեցություն ունեցող արտաքին դերակատարները պետք է միավորեն ջանքերը Սիրիայում իրադրության կարգավորման նպատակով։ «Այդ կարգավորումը պետք է հիմնված լինի Սիրիայի բոլոր քաղաքացիների օրինական իրավունքների ապահովման սկզբունքի վրա՝ նրանց քաղաքական հայացքներից կամ ազգային-կրոնական պատկանելությունից անկախ», - նշված է հաղորդագրության մեջ։
21:00 - 23 հունվարի, 2025
Տասներկու տարի անց Հալեպում կսկսի գործել Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը |armenpress.am|

Տասներկու տարի անց Հալեպում կսկսի գործել Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Սիրիայի Հալեպ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը կսկսի գործել հունվարի 20-ից։ Այս մասին Ֆիդանը հայտարարել է Սիրիայի նոր վարչակազմի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Շայբանիի հետ Անկարայում հանդիպումից հետո։ Ֆիդանի խոսքով՝ հյուպատոսությունը կբացվի 12 տարվա ընդմիջումից հետո. «Հուսով ենք, որ Հալեպում մեր գլխավոր հյուպատոսությունը հունվարի 20-ից կսկսի աշխատել։ Հուսով ենք, որ շուտով մենք կտեսնենք Turkish Airlines-ի թռիչքները»: Հաքան Ֆիդանը, նշելով, որ Թուրքիան ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում երրորդ երկրների հետ համագործակցության զգալի փորձ ունի, ընդգծել է, որ իրենք կցանկանային նմանատիպ համագործակցություն ունենալ նաև Սիրիայի նոր վարչակազմի հետ։ 
13:03 - 16 հունվարի, 2025
Ասադի դաշնակիցների դեմ պատժամիջոցները պետք է պահպանվեն. Գերմանիայի արտգործնախարար
 |azatutyun.am|

Ասադի դաշնակիցների դեմ պատժամիջոցները պետք է պահպանվեն. Գերմանիայի արտգործնախարար |azatutyun.am|

azatutyun.am: Պատժամիջոցները Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադի դաշնակիցների դեմ, որոնք «լուրջ հանցագործություններ են գործել» Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ, պետք է ուժի մեջ մնան, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։ Բեռլինն առաջարկել է «խելացի մոտեցում» պատժամիջոցներին, որպեսզի սիրիական բնակչությունը որոշակի թեթևացում ստանա, լրագրողներին ասել է Բերբոքը Ռիադում, որտեղ արևմտյան և արաբական երկրների արտաքին գործերի նախարարները Սիրիայի հարցով տարածաշրջանային համաժողով են անցկացնում։ «Սիրիացիներին այժմ անհրաժեշտ են արագ դիվիդենտներ իշխանության անցումից, և մենք շարունակում ենք օգնել Սիրիայում նրանց, ովքեր ոչինչ չունեն, ինչպես արել ենք քաղաքացիական պատերազմի տարիներին, ևս 50 միլիոն եվրո կտրամադրենք սննդի, ժամանակավոր կացարանների և բժշկական օգնության համար»,- հավելել է նա։ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասն էլ ասել է, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Բրյուսելում ամսվա վերջին՝ քննարկելու Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հարցը։Լուսանկարը՝ AP Photo/Mosa'ab Elshamy
15:17 - 12 հունվարի, 2025
Դամասկոսում փոփոխություններից հետո Իրանի զինված ուժերը լքել են Սիրիան․ WSJ |azatutyun.am|

Դամասկոսում փոփոխություններից հետո Իրանի զինված ուժերը լքել են Սիրիան․ WSJ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանամետ զինված խմբավորումների զգալի մասը Դամասկոսում Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո լքել է Սիրիան, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ), վկայակոչելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ երբ ընդդիմությունը Դամասկոսում գրավեց իշխանությունը, հազարավոր իրանամետ զինյալներ դեռ Սիրիայում էին, ավելի ուշ, սակայն, իրանամետ հիմնական ուժերը, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները, տեղափոխվել են Իրաքի Ալ-Քաիմ քաղաք՝ Սիրիայի հետ սահմանին մոտ։ Արևմտյան դիվանագետները նշել են, որ նահանջի ժամանակ իրանցի զինվորականներն ու դաշնակիցները Սիրիայում մեծ քանակությամբ զենք ու ռազմատեխնիկա են թողել, որը կա՛մ Իսրայելն է մասամբ ոչնչացրել, կա՛մ Սիրիայի դե ֆակտո ղեկավար, ԱՄՆ, ԵՄ և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումն է առգրավվել։ ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆի գնահատմամբ, Սիրիան այժմ «թշնամական տարածք» է Իրանի համար։ Վաշինգտոնում իրանցի և իրաքցի դիվանագետները չեն մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի այս հայտարարությունները։ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ Շարաան (Մոհամադ ալ-Ջուլանի) անցած դեկտեմբերին հայտարարեց, որ Սիրիայից իրանամետ ուժերի դուրսբերումը «40 տարով հետ շպրտեց Իրանի տարածաշրջանային նկրտումները»։ Միաժամանակ, ըստ ալ-Շարաայի, Սիրիայից Իրանի դուրս գալը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։ The Wall Street Journal-ը նշում է, որ Սիրիան մեծ դեր է խաղացել Իրանի քաղաքականության համար․ իսլամական հանրապետության ղեկավարները Սիրիայի տարածքով զենք են ուղարկել Լիբանանի արմատական «Հեզբոլա» խմբավորմանը և որ Իրանը հնարավորություն ուներ իր զինված ուժերը տեղակայել Իսրայելի տարածքին մոտ։ ԱՄՆ-ը, սակայն, մտահոգություն ունի, որ Թեհրանը կարող է փորձել օգտագործել իր հին լծակները՝ ազդելու սիրիական նոր ղեկավարության ուղու վրա, հատկապես, որ Սիրիայում իրավիճակը դեռ կայուն չէ։
10:22 - 08 հունվարի, 2025
Հորդանանը և Թուրքիան համակարգում են փախստականներին Սիրիա վերադարձնելու հարցը |armenpress.am|

Հորդանանը և Թուրքիան համակարգում են փախստականներին Սիրիա վերադարձնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Հորդանանը և Թուրքիան աջակցում են սիրիացիների վերադարձին իրենց հայրենիք և պարտավորվում են երաշխավորել նրանց բոլոր իրավունքները և բավարարել ամենօրյա կարիքները: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հորդանանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին՝ ելույթ ունենալով թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Ամմանը և Անկարան աշխատում են սիրիացի փախստականների իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի ուղղությամբ, մենք համակարգում ենք ջանքերն այդ ուղղությամբ»,- ընդգծել է փոխվարչապետը: Նրա խոսքով՝ Հորդանանը և Թուրքիան՝ որպես հարևան երկրներ, ողջունում են Սիրիայում անցումային քաղաքական գործընթացը և ցանկանում են, որ արաբական հանրապետությունում վերականգնվի կայունությունը։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ արյունահեղությունը վերսկսվի սիրիացի եղբայրների և ահաբեկիչների միջև», - նշել է աս-Սաֆադին։
18:26 - 06 հունվարի, 2025
Բերբոքն ու Բարրոն հանդես են եկել Սիրիայում իշխանության խաղաղ և ներառական անցման օգտին
 |1lurer.am|

Բերբոքն ու Բարրոն հանդես են եկել Սիրիայում իշխանության խաղաղ և ներառական անցման օգտին |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները Դամասկոսում բանակցություններ են վարել Ահմեդ աշ-Շարաայի հետ, հայտարարել՝ Եվրամիությունը հանդես է գալիս Սիրիայում իշխանության խաղաղ և ներառական անցման օգտին: Անալենա Բերբոքն ընդգծել է, որ Գերմանիան ցանկանում է օգնել Սիրիային՝ դառնալու «գործող պետություն»: Նա այցը որակել է որպես հստակ ազդանշան Սիրիայի և Գերմանիայի, ինչպես նաև ողջ Եվրամիության միջև նոր հարաբերություններ հաստատելու հնարավորության մասին: Բերբոքի խոսքով՝ Բեռլինը պատրաստ է աջակցել Սիրիայում քաղաքացիական հաշտեցմանը: Դիվանագետը Սիրիայի նոր վարչակազմին կոչ է արել խուսափել բնակչության խմբերի նկատմամբ վրեժխնդրության գործողություններից, ընտրությունների անցկացման ձգձգումից և դատական համակարգի ու կրթության համակարգի «իսլամականացման» փորձերից: Բարրոն էլ հանդես է եկել Սիրիայում բազմակարծության օգտին, ինչը ենթադրում է երկրի բնակչության բոլոր խմբերի, այդ թվում՝ կրոնական փոքրամասնությունների իրավահավասարություն: Նա նաև կոչ է արել քաղաքական լուծում տալ Սիրիայի հյուսիսարևելյան մասը վերահսկող քրդերի հետ կապված հարցերին:
13:29 - 04 հունվարի, 2025
Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները հանդիպել են Սիրիայի նոր առաջնորդի հետ
 |azatutyun.am|

Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները հանդիպել են Սիրիայի նոր առաջնորդի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարներն այսօր Դամասկոսում հանդիպում են ունեցել Սիրիայի նոր առաջնորդի հետ։ Սա Եվրամիության խոշորագույն երկրների առաջին բարձրաստիճան ղեկավարների այցն է Սիրիա իսլամիստ զինյալների իշխանության գալուց ի վեր։ AFP -ի հրապարակած կադրերում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն և նրա գերմանացի պաշտոնակից Աննալենա Բերբոքն են նախագահական նստավայրում՝ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպմանը: Բանակցություններից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները մինչ այդ այցելել են Դամասկոսի մերձակայքում գտնվող տխրահռչակ Սայդնայա բանտ, որը դարձել է Ասադների կեսդարյա ռեժիմի դաժանության խորհրդանիշը։ «Այժմ միջազգային հանրությունը պետք է օգնի արդարադատություն իրականացնել այն մարդկանց նկատմամբ, ովքեր տառապել են այստեղ՝ այս դժոխքի բանտում», - հայտարարել է Բերբոքը:
17:59 - 03 հունվարի, 2025
Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները չհայտարարված այցով ժամանել են Դամասկոս |1lurer.am|

Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները չհայտարարված այցով ժամանել են Դամասկոս |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն չհայտարարված այցով ժամանել են Դամասկոս: Գերմանական լրատվամիջոցների տվյալներով, ի թիվս այլ հարցերի, նրանք նախատեսում են հանդիպել երկրի նոր առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի հետ: Բարրոն Դամասկոս է ժամանել Լիբանանի տարածքով։ ​​​​​​​Ֆրանսիայի նախարարը Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի հետ քննարկել է Լիբանանում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, քաղաքական զարգացումները, ինչպես նաև Լիբանանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները: «Ֆրանսիան և Գերմանիան աջակցում են Սիրիայի ժողովրդին։ Սիրիայում մենք ցանկանում ենք նպաստել խաղաղ և դժվար անցմանը՝ ի նպաստ սիրիացիների և տարածաշրջանային կայունության»,- նշել է Բարրոն:
15:27 - 03 հունվարի, 2025
Իսրայելի արտգործնախարարը Սիրիայի հետ սահմանին հանդիպել է ՄԱԿ-ի զորքերի հրամանատարի հետ
 |news.am|

Իսրայելի արտգործնախարարը Սիրիայի հետ սահմանին հանդիպել է ՄԱԿ-ի զորքերի հրամանատարի հետ |news.am|

news.am: Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարն այցելել է Սիրիայի հետ սահման և հանդիպել այդ տարածքում տեղակայված ՄԱԿ-ի զորքերի հրամանատարի հետ, հայտնում է Times of Israel-ը։ Քեմփ Զիվանտ ճամբարում տեղակայված ՄԱԿ-ի Անջատման դիտորդական ուժերի բազայում Սաարը հանդիպել է գեներալ-մայոր Պատրիկ Գոշային՝ UNDOF զինադադարի վերահսկողության հրամանատարին, ինչպես նաև Իսրայելի և Սիրիայի սահմանը հսկող ուժերի այլ բարձրաստիճան սպաների: «Մենք քննարկել ենք Իսրայելի պաշտպանության բանակի և նրանց ուժերի միջև արդյունավետ համագործակցությունը։ UNDOF-ի ուժերը հարձակման են ենթարկվել ծայրահեղական զինված խմբավորումների կողմից բուֆերային գոտում՝ խախտելով Անջատման համաձայնագիրը: Իսրայելը ուշադիր հետևում է Սիրիայում տիրող իրավիճակին և չի վտանգի սեփական անվտանգությունը։ Մենք ոչ մի ճակատում թույլ չենք տա հոկտեմբերի 7-ի դեպքերի կրկնությունը»,- գրել է Սաարը X սոցիալական ցանցում։   Գլխավոր նկարը՝ Times of Israel-ի։
11:06 - 03 հունվարի, 2025
Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին |azatutyun.am|

Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին։ «Իսլամական պետություն»-ը շատ երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Գործողության մասին այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ նշելով, որ հարվածներն իրականացվել են կիրակի օրը։ Ֆրանսիական ավիահարվածներին նախորդել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայում նմանատիպ գործողությունը։ Այդ գրոհի ժամանակ, ըստ Վաշինգտոնի, սպանվել են «Իսլամական պետության» հետ կապված մի քանի զինյալներ։ Ինչպես նշում է Reuters-ը, Սիրիայի քաղաքական ապագան անորոշ է մնում այնտեղ նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո։ Ասադի իշխանությունը տապալվեց դեկտեմբերի 8-ին մի շարք երկրների՝ այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման գլխավորած ապստամբների կողմից:
15:38 - 31 դեկտեմբերի, 2024
Գերմանիան 60 մլն եվրո կհատկացնի Սիրիայի վերականգնման համար |armenpress.am|

Գերմանիան 60 մլն եվրո կհատկացնի Սիրիայի վերականգնման համար |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի դաշնային կառավարությունը կմասնակցի Սիրիային ցուցաբերվող օգնության մի քանի նախագծի։ Այդ նպատակների համար կհատկացվի 60 մլն եվրո։ Ընդ որում՝ գումարն անմիջականորեն չի ուղարկվի Սիրիայի իշխանություններին: Այս մասին Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն հայտարարել է Redaktionsnetzwerk Deutschland (RND)-ին տված հարցազրույցում։ Շուլցեի խոսքով՝ Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո Սիրիայում հումանիտար իրավիճակն «աղետալի» է. երկրի բնակչության 90 տոկոսն ապրում է աղքատության մեջ և կախված է հումանիտար օգնությունից։ Տեղական ենթակառուցվածքների զգալի մասն ավերվել է 2011 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Սիրիայի վերականգնման նախագծերը, որոնց կմասնակցի Բեռլինը, կիրականացվեն ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների միջոցով։ Մասնավորապես, 25 մլն եվրո պետք է ուղղվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ), որն, ի թիվս այլ հարցերի, զբաղվում է դպրոցների վերանորոգմամբ։ Բացի այդ, միջոցները կուղղվեն պատերազմից տուժած երեխաներին օգնության ցուցաբերմանը։ Իսկ 6 մլն եվրո կհատկացվի տեղի դպրոցների աշխատանքի կազմակերպմանն աջակցելուն։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
15:32 - 30 դեկտեմբերի, 2024
Սիրիայի նոր ղեկավարը հայտարարել է, որ ցանկանում է պահպանել Մոսկվայի հետ հարաբերությունները

 |factor.am|

Սիրիայի նոր ղեկավարը հայտարարել է, որ ցանկանում է պահպանել Մոսկվայի հետ հարաբերությունները |factor.am|

factor.am: Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ մտադիր չէ ամբողջությամբ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ և խոստացել է չորս տարվա ընթացքում երկրում ընտրություններ անցկացնել։ Նա նաև հայտարարել է իր գլխավորած զինված խմբավորումը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը (HTS) ցրելու մտադրության մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ռուսաստանը կարևոր երկիր է և համարվում է հզորությամբ երկրորդն աշխարհում»,- ասել է ալ-Շարաան Սաուդյան Արաբիայի պետական ​​հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Սիրիայի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանին և Սիրիային կապում են ընդհանուր ռազմավարական շահերը։ «Սիրիական բոլոր զենքերը ռուսական ծագում ունեն, շատ էլեկտրակայաններ ղեկավարվում են ռուս փորձագետների կողմից: Մենք չենք ցանկանում, որ Ռուսաստանը հեռանա Սիրիայից այնպես, ինչպես որոշ մարդիկ են ցանկանում»,- նշել է ալ-Շարաան։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ ռուսական բազաների ճակատագիրը կարող է դառնալ Սիրիայի նոր իշխանությունների հետ բանակցությունների առարկա։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
14:20 - 30 դեկտեմբերի, 2024