Իրաք

Իրաքը (պաշտոնական անվանումը՝ Իրաքի Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Ասիայում։ Ըստ պետական կառավարման համակարգի՝ դաշնային խորհրդարանական հանրապետություն է, որը կազմված է 19 նահանգներից եւ մեկ ինքնավար շրջանից (Իրաքի Քուրդիստան)։

Տարածքի մեծությամբ աշխարհում 58-րդն է՝ 438,317 կմ²։ Հյուսիսից սահմանակից է Թուրքիային, արեւելքից՝ Իրանին, հարավարեւելքից՝ Քուվեյթին, հարավից՝ Սաուդյան Արաբիային, հարավարեւմուտքից՝ Հորդանանին եւ արեւմուտքից՝ Սիրիային։

Մայրաքաղաքը եւ ամենախոշոր քաղաքը Բաղդադն է։ Իրաքում բնակվում են ամենատարբեր էթնիկ ծագում ունեցող ժողովուրդներ՝ արաբներ, քրդեր, ասորիներ, թուրքմեններ, շաբաքներ, եզդիներ, հայեր, մանդեյիներ, ադիգեներ, գնչուներ։ Պետության 37 միլիոն բնակչության 95%-ը մուսուլման է, սակայն կան նաեւ քրիստոնյաներ, յարսաններ, եզդիներ, մանդեականներ։ Իրաքի պետական լեզուներն են արաբերենն ու քրդերենը։

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անցկացվեց՝ ի պաշտպանություն Իրաքում ապրող եզդիների |armenpress.am|

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անցկացվեց՝ ի պաշտպանություն Իրաքում ապրող եզդիների |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի դիմաց եզդիական համայնքը բողոքի ակցիա անցկացրեց՝ ի պաշտպանություն Իրաքի հյուսիսային հատվածում ապրող եզդիների, որոնց նկատմամբ այսօր այլատյացության և ատելության խոսքի քարոզ է սկսվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը նշեց, որ այդ դրսևորումները հղի են նոր ցեղասպանության վտանգով, ինչպես դա տեղի ունեցավ 2014 թվականին Շանգալ եզդիաբնակ տարածաշրջանում։ «Վերջին շրջանում Իրաքում հակաեզդիական արշավ է սկսվել մի խումբ ծայրահեղական խմբերի կողմից, որոնք կոչերով դիմել են իրենց համակիրներին, նշելով, թե, իբր, եզդիները անհավատ են, բարբարոս են և նրանց պետք է բնաջնջել։ Այդ ամենը հավաստող նյութերը և փաստերը ունենք, անհրաժեշտության դեպքում կփոխանցենք միջազգային կառույցներին։ Մենք մտավախություն ունենք, որ ցեղասպանությունը կարող է կրկնվել, ինչպես դա եղավ 9 տարի առաջ։ Այլատյացության և ատելության խոսքի քարոզը պետք է անհապաղ կանխվի»,- ընդգծեց Խդր Հաջոյանը։ Նրա խոսքով՝ Իրաքի Հյուսիսում ցեղասպանության ենթարկված եզդիներն այսօր ապրում են շատ վատ պայմաններում, որի հետևանքով բազմահազար եզդիներ են մահանում։ «Այդ իսկ պատճառով մենք նաև խնդրելու ենք միջազգային կառույցներին վերականգնել  Շանգալ եզդիաբնակ տարածաշրջանը և ստեղծել անվտանգության գոտի, որպեսզի եզդի ժողովուրդը կարողանա վերադառնալ իր պատմական հայրենիք»,- ընդգծեց Հաջոյանը։
17:53 - 26 մայիսի, 2023
ԱՄՆ պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք
 |armenpress.am|

ԱՄՆ պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում այսօր չհայտարարված այցով ժամանել է Իրաք՝ քննարկելու անվտանգության հարցեր: Այդ մասին տեղեկանում Է Shafaq News պարբերականից: Կառավարական կառույցների աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ Բաղդադում ծրագրված են Օսթինի  բանակցություններն Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանիի հետ: Այնուհետև Պենտագոնի ղեկավարը մտադիր է այցելել քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ, որտեղ կհանդիպի Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ։ Լլոյդ Օսթինն իր հերթին հայտարարել է, որ Իրաք այցով մտադիր է վերահաստատել Վաշինգտոնի և Բաղդադի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։ «Ժամանեցի Բաղդադ: Ես այստեղ եմ, որպեսզի վերահաստատեմ ԱՄՆ-ի և Իրաքի ռազմավարական գործընկերությունը, մինչ մենք շարժվում ենք դեպի ավելի ապահով, կայուն և ինքնիշխան Իրաք», - Twitter-ի իր էջում գրել է Օսթինը:
13:34 - 07 մարտի, 2023
ՀՀ և Իրաքի վարչապետները պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել Հայ- իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ

ՀՀ և Իրաքի վարչապետները պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել Հայ- իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները կարևորել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Այդ առումով կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, գործարարների շրջանում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Ըստ աղբյուրի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կնախանշվեն հետագա քայլերն ու համատեղ ծրագրերը:  Կարևորվել է նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը:
18:46 - 17 փետրվարի, 2023
Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով Ջեյհանի նավթային տերմինալում դադարեցվել էր արտահանումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով |news.am|

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով Ջեյհանի նավթային տերմինալում դադարեցվել էր արտահանումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով |news.am|

news.am: Թուրքիայի Մարաշում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո ադրբեջանական եւ իրաքյան նավթի արտահանման Ջեյհանի տերմինալը դադարեցրել է աշխատանքը։ Թուրքական Sozu–ի փոխանցմամբ՝ Ջեյհանի նավթային տերմինալի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ կասկածներ կան, որ տերմինալում վնասվածք կարող է լինել երկրաշարժի հետեւանքով։ Մինչեւ համապատասխան ուսումնասիրությունները, տերմինալը չի աշխատի։ Նշվում է, որ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը անվնաս է եւ շարունակում է աշխատանքը։ Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում այսօր հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։
17:09 - 06 փետրվարի, 2023
Հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Բաքոյան

Հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Բաքոյան

Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մուզեր Խալիլ Ալ-Ջուբուրիին: Հանդիպման օրակարգում եղել են հայ-իրաքյան հարաբերությունների, դրանց զարգացման ու ամրապնդման համար ակտիվ աշխատանքի, փոխգործակցության ակտիվացման հարցերը: Ռուստամ Բաքոյանն արձանագրել է երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկան, որը տարիների աշխատանքի արդյունք է, նախանշել այն տեսլականը, որ Հայաստանի և Իրաքի միջև գոյություն ունեցող ու տարեցտարի ամրապնդվող համագործակցությունն առաջիկայում եւս կլինի ավելի հստակ ու նպատակային՝ առկա հարաբերություններին նոր որակ ու արդյունավետություն հաղորդելու առումով: Արձանագրվել է, որ երկուստեք համագործակցությունը կնպաստի նաև երկու երկրների հարաբերությունների, համատեղ ու միասնական աշխատանքի էլ ավելի զարգացմանն ու ամրապնդմանը, ինչն էլ, իր հերթին, կմարմնավորի ամուր հոգեգիտակցական կապ և կայուն երկխոսություն, որն այսօր ծավալման ընթացքում է: Գնահատելով Մերձավոր Արևելքի ռազմավարական կարևոր նշանակությունը Հայաստանի համար՝ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Իրաքն առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համատեքստում. Հայաստանը մշտապես հետաքրքրված է մերձավորարևելյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներով ու իրողություններով, այդուհանդերձ, կողմնակից է Իրաքում խաղաղության հաստատմանը: Իսկ հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկն է: Այս համատեքստում իր անուրանալի ավանդն ունի նաև Իրաքի հայկական համայնքը, որը ոչ միայն կապող օղակ է երկու պետությունների հարաբերություններում, այլև լուրջ դերակատարում ունի հարաբերությունների սերտացմանն ուղղված աշխատանքներում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալ-Ջուբուրին կարևորել է այսօրինակ հանդիպումների և քննարկումների կազմակերպումը` միտված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և համատեղ օրակարգի ձևակերպմանն ու սահմանմանը` առավել արդյունավետ աշխատանքի, համագործակցության խթանման համար: Այս առումով առաջիկա քայլերից է լինելու համատեղ օրակարգով ու աշխատանքով մարտ ամսին Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պաշտոնական այցի կազմակերպումը, որը կլինի խորհրդարանական մակարդակում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հերթական հավաստումն ու խթան կհաղորդի դրանց շարունակականությանը: Նշվել է, որ նաև նկատելի է ակտիվացում երկրների տնտեսական հարաբերություններում, սակայն կա չիրացված ներուժ, որը պետք է իրականություն դառնա նոր պայմանավորվածությունների, երկու կողմերի նախաձեռնողականության արդյունքում: Հանդիպումը եզրափակվել է կողմերի` անձնական աջակցության ու պատրաստակամության հավաստմամբ` երկու երկրների միջև բազմաբնույթ ու բազմոլորտ կապերի ու հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ` նմանօրինակ հանդիպումների, այցերի և այլ հնարավոր միջոցներով: Կողմերը համոզմունք են հայտնել, որ առկա է չիրացված ներուժ, և կա հնարավորություն` միասնական աշխատանքի և փոխգործակցության միջոցով նոր հաջողություններ գրանցել երկու պետությունների` այսօր ծավալում ստացած երկկողմ հարաբերությունների համատեքստում:
16:54 - 02 փետրվարի, 2023
Հրթիռակոծվել է Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայաններից մեկը
 |azatutyun.am|

Հրթիռակոծվել է Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայաններից մեկը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր վաղ առավոտյան հթրիռակոծվել է Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայաններից մեկը։ Այդ փաստը հաստատել են Իրաքի իշխանությունները, ինչպես նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Ժամանակ առ ժամանակ նման հարձակումներ լինում են, և մենք պատասխանում ենք դրանց։ Այս դեպքում էլ համապատասխան միջոցներ ձեռնարկվել են», -հայտարարել է Աքարը։ Թուրքական հետախուզությանը մոտ կանգնած աղբյուրները АP գործակալությանը տեղեկացրել են, որ հրթիռակոծության հետևանքով ռազմակայանում տեղակայված թուրք զինվորականներից որևէ մեկը չի տուժել։ «Ընդհանուր առմամբ ռազմակայանի ուղղությամբ ութ հրթիռ է արձակվել, որոնցից երկուսը պայթել են դրա ներսում», - տեղեկացնում է գործակալությունը՝ հավելելով, որ Իրաքում գործող զինված խմբավորումներից և ոչ մեկը հարձակման պատասխանատվությունն առայժմ չի ստանձնել։
17:59 - 01 փետրվարի, 2023
Թուրքիան Իրաքի հյուսիսում օդային հարվածներ է հասցրել քուրդ փախստականների ճամբարին |hetq.am|

Թուրքիան Իրաքի հյուսիսում օդային հարվածներ է հասցրել քուրդ փախստականների ճամբարին |hetq.am|

hetq.am: Թուրքական ուժերի անօդաչու թռչող սարքավորումը հարձակվել է քուրդ փախստականների ճամբարի վրա, որը տեղակայված էր Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ նահանգի Մահմուր քաղաքի մոտ։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։ «Ռմբակոծությունն իրականացվել է անօդաչուի օգնությամբ, որը թիրախավորել էր ճամբարը»,- ասել է ականատեսներից մեկը։ Տվյալներ չկան զոհերի կամ կորուստների վերաբերյալ։ Մահմուրի քրդական ճամբարում ապրում էին քրդական հարյուրավոր ընտանիքներ, որոնք շատ տարիներ առաջ այստեղ էին տեղափոխվել Թուրքիայից։ Անկարայի վարկածով՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն այն օգտագործում է որպես իր կազմավորումների համար մարզումների բազա։ Նոյեմբերի 20-ի գիշերը Թուրքիան Սիրիայի և Իրաքի հյուսիսում իրականացրել էր օդային գործողություն, որի ժամանակ կիրառվել էր ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու։ Հարվածները հասցվել էին քրդական կուսակցության տեղակայման վայրերի ուղղությամբ։ Թուրքիայի իշխանությունները PKK-ի և սիրիական քրդերի վրա էին բարդել Ստամբուլում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել էր 6 մարդ։
16:46 - 05 դեկտեմբերի, 2022
Էրդողանը հայտարարել է, թե որևէ մեկին հաշվետու չէ Սիրիայում ու Իրաքում ռազմական գործողությունների համար

 |factor.am|

Էրդողանը հայտարարել է, թե որևէ մեկին հաշվետու չէ Սիրիայում ու Իրաքում ռազմական գործողությունների համար |factor.am|

factor.am: Թուրքիան անզիջում պայքար է մղելու «ահաբեկչական YPG/PKK-ի կազմակերպությունների» դեմ, քանի դեռ չի չեզոքացվել այդ խմբավորումների վերջին զինյալը։Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կառավարության նիստից հետո տեսաուղերձում, գրում է Անադոլու գործակալությունը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան նախկինի պես լի է վճռականությամբ իր հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու հարցում, որն իրենից ենթադրում է Սիրիայում նոր ռազմական գործողության իրականացում։ Ի դեպ, այս մասին Թուրքիայի նախագահը մի քանի ամիս է ինչ խոսում է։ Նրա խոսքով՝ Անկարան մտադիր չէ որևէ մեկից թույլտվություն խնդրել իր սահմանների պաշտպանության համար։ Նա նաև մատնանշել է մի շարք երկրների կողմից Սիրիայի հյուսիսում PYD, YPG կամ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» անունների ներքո հանդես եկող PKK-ին աջակցության «անթույլատրելիությունը»։ Այստեղ Էրդողանը ակնարկել է ԱՄՆ-ին։ Խոսելով Իրաքի ու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ՌՕՈՒ-ի հարավծների մասին՝ նա ասել է․ «Որևէ մեկին չպետք է անհանգստացնեն Թուրքիայի ռազմական գործողությունները՝ ուղղված անվտանգության ու խաղաղության ամրապնդմանը։ Ոչ ոք չի կարող դատարկ սպառնալիքներով ստիպել մեր երկրին քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական ոլորտներում իր շահերին հակասող դիրք գրավել։ Ոչ ոքի չպետք է մտահոգի Թուրքիայի քաղաքականությունը հենված արդարության, համերաշխության և դիվանագիտական ​​նախաձեռնությունների վրա, որոնք հիմնված են բարեկամության և համագործակցության սկզբունքների վրա»։
14:51 - 29 նոյեմբերի, 2022
«Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի վստահելի գործընկերը»․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահի հետ

«Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի վստահելի գործընկերը»․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահի հետ

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի վստահելի գործընկերը, և մեր երկիրը մեծապես կարևորում է այդ երկրի հետ բազմոլորտ համագործակցության խորացումը: Իրաքի նախագահն ընդգծել է, որ Իրաքում ապրող հայերը վայելում են Իրաքի իշխանությունների աջակցությունը, և իրենք բարձր են գնահատում հայ-իրաքյան սերտ հարաբերությունները։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության մեջ արձանագրվել է դրական դինամիկա, որը երկկողմ տնտեսական լուրջ ներուժի նախանշան է, և այն իրացնելու ուղղությամբ հարկավոր է ջանքեր գործադրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի իսլամական, այդ թվում՝ արաբական երկրների ճնշող մեծամասնության հետ: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը մտահոգություն է հայտնել Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի շրջանակում օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած ելույթի կապակցությամբ, որում նա շահարկել է կրոնական գործոնը Հայաստանի դեմ ուղղված իր մեղադրանքներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելով և փորձելով իսլամական, այս դեպքում՝ արաբական երկրներին տրամադրել Հայաստանի դեմ:Նախագահ Խաչատուրյանը միանշանակ ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի և չի կարող ունենալ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը պայքարում են իրենց հայրենիքում անվտանգ ապրելու և արարելու իրենց իրավունքի համար։ Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխադարձ շփումներն՝ ուղղված տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը։
17:30 - 07 նոյեմբերի, 2022
Կարևորում եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյանը՝ Իրաքի վարչապետին

Կարևորում եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյանը՝ Իրաքի վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուտաֆա Ալ-Քազեմիին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն,Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Իրաքի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Լիահույս եմ, որ բարեկամ Իրաքը կհաղթահարի իր առջև ծառացած մարտահրավերները՝ թևակոխելով համերաշխության ու կայուն զարգացման նոր ժամանակաշրջան: Միևնույն ժամանակ, կարևորում եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումը և վերահաստատում իմ պատրաստակամությունն աջակցելու այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրաքի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:
13:36 - 03 հոկտեմբերի, 2022
Առնվազն 15 զոհ գիշերվա ընթացքում․ ինչու է լարվել իրավիճակը Իրաքում

Առնվազն 15 զոհ գիշերվա ընթացքում․ ինչու է լարվել իրավիճակը Իրաքում

Գիշերվա ընթացքում առնվազն 15 մարդ է զոհվել Բաղդադում Իրաքի անվտանգության ուժերի և շիա հոգևորականի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով։ Տեղի պաշտոնյաների խոսքով տասնյակ մարդիկ էլ վիրավոր են այն բանից հետո, երբ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցները ներխուժել են նախագահական նստավայր: Այս մասին գրում է BBC-ն։ Այս դեպքերի պատճառը Սադրի՝ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունն է։ Իրաքի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդարտության կոչ է արել, իսկ զինվորականները համազգային պարետային ժամ են հայտարարել մի քանի այլ քաղաքում տեղի ունեցած անկարգություններից հետո: Փողոցային կռիվներ են եղել երեկոյան, որոնք ուղեկցվել են կրակահերթերով։ Սա վերջին տարիներին Իրաքի մայրաքաղաքում տեղի ուենցած ամենավատ բռնությունն է։ Կռիվների մեծ մասը կենտրոնացած է եղել քաղաքի «Կանաչ գոտու» շուրջ, որտեղ տեղակայված են կառավարական շենքեր և օտարերկրյա դեսպանատներ: Նիդեռլանդների դեսպանատան աշխատակիցները բախումների պատճառով ստիպված են եղել տեղափոխվել երկրում Գերմանիայի առաքելության շենք։ Անվտանգության պաշտոնյաները հայտնել են, որ բախումների մի մասը տեղի է ունեցել «Խաղաղության բրիգադների»՝ պարոն Սադրին հավատարիմ միլիցիոներների և Իրաքի բանակի միջև: Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում էր, որ որոշ մարտիկներ օգտագործում են ծանր զինատեսակներ, այդ թվում՝ հրթիռային նռնակներ (ՌՊԳ): Այս մարտերի ֆոնին Իրանը փակել է Իրաքի հետ սահմանները, իսկ Քուվեյթը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքելու երկիրը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի խոսնակն ասել է, որ անհանգստացած է իրադարձություններից և կոչ է արել «անհապաղ քայլեր ձեռնարկելու իրավիճակը դեէսկալացնելու համար»։ Ավելի ուշ Սադրի ավագ օգնականը Իրաքի INA պետական լրատվական գործակալությանը հայտնել է, որ նա հացադուլ է հայտարարել, մինչև բռնությունը և զենքի կիրառումը դադարեցվի: Սադրը քաղաքականությունից հեռանալու իր քայլով մեղադրում է հակառակորդ շիա առաջնորդներին և կուսակցություններին իրաքյան քաղաքական համակարգը բարեփոխելուց հրաժարվելու մեջ: Դեռևս անցյալ տարի հոկտեմբերին Սադրին հավատարիմ թեկնածուները ստացել էին ամենաշատ տեղերը Իրաքի խորհրդարանում, սակայն բավարար տեղեր չէին ապահովել կառավարություն ձևավորելու համար: Այդ շրջանից էլ նա հրաժարվել է բանակցել շիա խմբավորումների հետ, ինչը գրեթե մեկ տարվա քաղաքական անկայունության պատճառ է դարձել: «Ես որոշել էի չմիջամտել քաղաքական գործերին, բայց այժմ հայտարարում եմ քաղաքականւթյունից հեռանալու և բոլոր [սադրիստական] հաստատությունների փակման մասին»,- հայտարարել էր քաղաքական գործիչը։ 48-ամյա Սադրը վերջին երկու տասնամյակների ընթացքում գերիշխող դեմք է Իրաքի հասարակական և քաղաքական կյանքում: Նրա «Մեհդիի բանակը» համարվում է ամենահզոր աշխարհազորայիններից մեկը։ Հետագայում այն վերանվանել է «Խաղաղության բրիգադ» և շարունակում է մնալ ամենամեծ աշխարհազորայիններից մեկը ու այժմ կազմում է իրաքյան զինված ուժերի մի մասը: Մրցակից քաղաքական դաշինքը՝ «Կորդինացիոն շրջանակը», որի հետ Սադրի դաշինքը հակասություններ ունի, հիմնականում ներառում է Իրանից աջակցվող կուսակցություններ: Լուսանկարները՝ Getty Images
10:34 - 30 օգոստոսի, 2022
Իրաքում պարետային ժամ է հայտարարվել |armenpress.am|

Իրաքում պարետային ժամ է հայտարարվել |armenpress.am|

armenpress.am: Իրաքի իշխանությունները հայտարարել են ամբողջ երկրում պարետային ժամ սահմանելու մասին՝ սկսած երկուշաբթի ժամը 20: 00-ից (Երևանի ժամանակով) մինչև հետագա իրազեկումը՝ երկրում իրադրության սրման հետ կապված: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Իրաքի անվտանգության ուժերի միացյալ հրամանատարությունը: «Այսօր ժամը 19:00-ից (Բաղդադի ժամանակով) մինչև հաջորդ ծանուցում Իրաքի բոլոր նահանգներում տեղաշարժի ամբողջական արգելք է հայտարարվել»,- նշված է անվտանգության ուժերի հրամանում: Ավելի վաղ, Իրաքի իշխանությունները հայտարարել էին պարետային ժամ սահմանելու մասին միայն Բաղդադում, սակայն շիա առաջնորդ Մուքտադա Աս Սադրի կողմնակիցները, որոնք մտել էին Բաղդադի պահպանվող «կանաչ գոտում» գտնվող հանրապետական պալատ, անտեսել էին իշխանությունների կարգադրությունը:
21:47 - 29 օգոստոսի, 2022